Մենք պետք է կարողանանք ԱՄՆ-ի հետ խոսել ավելի գլոբալ համագործակցության մասին. լավ կլինի, որ Հայաստանն ԱՄՆ-ի համար դառնա իսկական գործոն. Ռ. Շուգարյանը՝ Ջ. Բոլթոնի այցի մասին
Tert.am-ը Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի՝ Հայաստան այցի վերաբերյալ սպասումների մասին խոսել է 1991-1992թթ. Հայաստանի նախագահի օգնական, արտաքին գործերի նախկին փոխնախարար և Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ առաջին դեսպան, Թաֆթս համալսարանի Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի պրոֆեսոր Ռուբեն Շուգարյանի հետ: Անդրադարձ է կատարվել նաև հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգում առկա առաջնահերթ խնդիրներին:
-Պարո՛ն Շուգարյան, նախատեսվում է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի այցը տարածաշրջան, այդ թվում՝ Հայաստան: Ձեր կարծիքով՝ այցի հիմնական նպատակը, «ուղերձը» ո՞րն է:
-Իհարկե, դժվար է ինձ համար կանխատեսումներ անելն այս պարագայում: Մենք կարող ենք պարզապես նայել այցի աշխարհագրությանը․գալիս է Ռուսաստան, հետո Հարավային Կովկաս: Բացի այդ, մի յուրահատուկ հանգամանքի վրա էլ պետք է ուշադրություն դարձնել․ընդհանրապես այդպիսի պաշտոնյաները՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդականները, քիչ են ճանապարհորդում, եթե նման բան էլ անում են, ապա դա դառնում է իրադարձություն: Պետք է նաև հաշվի առնենք, որ սա վերլուծական մարմին է, որն առավել շատ խորացված է ազգային անվտանգության հարցերի մեջ, քան արտաքին քաղաքականության:
Ինչ վերաբերում է Բոլթոնին, ապա պետք է նկատել, որ նա շատ հայտնի գործիչ է՝ հետաքրքիր կենսագրությամբ: Ընդհանրապես ամերիկյան համակարգի մեջ ազգային անվտանգության հարցերով խորհրդականները տարբեր վարչակազմերի ժամանակ տարբեր դերեր են խաղացել: Միացյալ Նահանգներն ունեցել է ազգային անվտանգության հարցերով խորհրդականներ, ինչպես օրինակ, Հենրի Քիսինջերն է, Զբիգնև Բզեժինսկին, Էնթոնի Լեյքը, բայց եղել են խորհրդականներ, որոնց անունը նույնիսկ դժվարությամբ կարող ենք հիշատակել:
Բոլթոնը չափազանց խարիզմատիկ գործիչ է, չափազանց հետաքրքիր կենսագրություն ունեցող մեկն է: Հեռու չգնանք՝ 2001, 2002 թվականները, երբ նա Բուշ Կրտսերի վարչակազմում եղել է պետքարտուղարի տեղակալ: Այդ ժամանակ նա արդեն բավականին խորացել էր նախկին Խորհրդային միության հանրապետությունների զարգացումների՝ Հարավային Կովկասի և հատկապես Ռուսաստանի հետ հարաբերությունների մեջ, որովհետև այն ժամանակ դեռ գոյություն ուներ ռուս-ամերիկյան խորհրդակցությունների հանձնաժողով, անգամ անվանումներ ունեին դրանք: Այդ ժամանակ էր, որ կար Բոլթոն-Մամեդով հանձնաժողովը: Ազգությամբ ադրբեջանցի Մամեդովը՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալն էր, և նրանք մշտապես խորհրդակցությունների մեջ էին: Լինում էին հարցեր, որ այդ երկու երկրներից անմիջական արձագանքներ էին պահանջվում և՛ տեռորիզմի դեմ պայքարի, և՛ Մերձավոր Արևելքում զարգացումների վերաբերյալ:
Հիմա ինձ մոտ տպավորություն է, որ Թրամփի վարչակազմը փորձում է հստակեցումներ մտցնել Ռուսաստանի, հատկապես նախկին Խորհրդային Միության և մասնավորապես Հարավային Կովկասի նկատմամբ իր քաղաքականության մեջ:
-Բոլթոնի այցը Թրամփի վարչակազմի կողմից այդ քաղաքականության ուղղությամբ արվող առաջի՞ն քայլն է, թե՞ արդեն կա դրա նախապատմությունը:
-Շատ ճշգրիտ տեղեկատվություն չունեմ, որովհետև դրա մեծ մասը փակ է: Այն, ինչ գիտեմ, ոչ պաշտոնական է: Թրամփի թիմի մեջ ընդգրկված է Ֆիոնա Հիլը, որը Հարավային Կովկասի լավագույն մասնագետներից է: Նա հիմա Սպիտակ տանն է՝ Անվտանգության խորհրդում, բայց մինչ այդ նա աշխատել է «Բրուքինգս»-ում, որը շատ հայտնի Think Tank է: Նրան գիտենք նաև որպես մի անձնավորության, որը խորությամբ տիրապետում է ոչ միայն Ղարաբաղյան հակամարտության թեմային, այլ նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը: Նա ընդգրկված է Ջոն Բոլթոնի՝այստեղ եկող պատվիրակության մեջ: Այս համատեքստում նաև պետք է նկատել, որ այս օրերին Հայաստանում է եղել նաև Թրամփի մեկ այլ խորհրդականը՝ Ռուդի Ջուլիանին:
-Այո՛, Ջուլիանին Հայաստանում էր Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կազմակերպած տնտեսական ֆորումի շրջանակներում: Նրա այցը անձնական է, մասնավոր, աշխատանքային չէ:
-Այո, բայց ես նկատում եմ, որ միշտ նման անձնական այցերը համընկնում են ինչ-որ հետաքրքիր նախաձեռնությունների հետ: Նա մասնակցում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ֆորումին, իսկ այդ դեպքում այցն անձնական չի կարելի համարել: Լինելու են շփումներ: Եվ վստահ եմ, որ շփումներ կլինեն ոչ միայն հայկական կողմի հետ, այլ նաև ռուսական: Հայաստանն այսօր փաստորեն ինչ-որ տեղ դառնում է հարթակ որոշ հետաքրքիր զարգացումների, քննարկումների համար:
-Եթե վերադառնանք Բոլթոնի՝ մասնավորապես Հայաստան այցին, ի՞նչ կասեք․ որո՞նք են այն առաջնային խնդիրները, որոնց մասին պետք է Հայաստանն ԱՄՆ-ի մոտ բարձրաձայնի: Ի՞նչ առաջնահերթություններ կան հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգում:
-Պետք է նաև նկատել, որ առաջին անգամ չէ, որ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը գալիս է Հայաստան․1997 թ․ տարածաշրջանային այցով Երևան, Բաքու, Թբիլիսի էր ժամանել Սամուել Բերգերը: Նա Քլինթոնի խորհրդականն էր: Այդ այցը կապված էր և՛ տարածաշրջանային հարցերի, և՛ այնպիսի հարցերի հետ, որոնք վերաբերում էին կոնֆլիկտների լուծմանը: Այս պահին, ես չեմ կարծում, որ կքննարկվեն հայ-թուրքական հարաբերությունները և ԱՄՆ-ի դերը այդ հարաբերություններում: Գոնե պաշտոնական դիվանագիտության մեջ այդ հարցի հետ կապված որևէ հետաքրքրություն և փոփոխություն չկա:
Նաև պետք է այստեղ դիտարկենք վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ում: Այնտեղ էլ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին ոչ մի պարբերություն չկա: Կային պարբերություններ միայն Ղարաբաղի մասին:
Ի՞նչ հարցեր մենք կարող են բարձրացնել Բոլթոնի այցի ժամանակ: Ես կարծում եմ, որ եթե վերցնենք Ղարաբաղյան հիմնախնդիրը, մենք կարող ենք նպատակաուղղված կրկնել այն կետը, որը կար ՄԱԿ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթում Ղարաբաղի վերաբերյալ: Այստեղ պետք է նորից խոսեմ անկախություն կամ անջատում՝ փրկության համար (Remedial secession) մոտեցման մասին: 2016թ․ չորսօրյա պատերազմից հետո ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ իրադրությունը փոխվել է: Վարչապետը դրա մասին խոսել է, նա ասել է, որ Ղարաբաղյան հիմնախնդիրն Ադրբեջանի համար զուտ տարածքների հարց է, իսկ մեզ համար բնակչության անվտանգության հարց է: Նա նշել է, որ Ադրբեջանի մաս կազմելը Ղարաբաղի բնակչության համար կնշանակի լիակատար բնաջնջում, հետևաբար Ղարաբաղը չպետք է լինի Ադրբեջանի կազմում, եթե որևէ մեկը չի ցանկանում թույլ տալ հայ ժողովրդի նոր ցեղասպանություն:
Այդ կետը պետք է դարձնել մեր քաղաքականության հիմնական կետը և հատկապես հիմա, երբ տարբերությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև օրեցօր դառնում է ավելի մեծ: Մենք շատ տարբեր հարթությունների մեջ ենք արդեն, և եթե այդպես է, մենք ստանում ենք առավելություն:
Այդ մոտեցումն արտահայտվում էր նաև 2017թ․ՄԱԿ-ում ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի ելույթում: Հիմա ավելի հստակ, կոնկրետ ձևով է ձևակերպում ստանում: Խնդիրն ամերիկյան մեր գործընկերներին պետք է ներկայացնել որպես Հայաստանի շարունակվող քաղաքականության կարևոր ասպեկտներից մեկը․ Հայաստանը, իրոք, անվտանգության և ֆիզիկական անվտանգության երաշխիքն է Ղարաբաղի համար․ դա պետք է ամրագրվի ամերիկյան կողմի համար:
Բոլթոնի հետ հայ-ամերիկյան հարաբերություններում առաջնահերթային հարցերը քննարկելիս նաև պետք է հաշվի առնել, որ չի կարող այնպես լինել, որ միայն մեկ կողմն է ստացողը, մյուս կողմը՝ տրամադրողը: Մենք պետք է ներկայացնենք, որ չենք խաղում հակասությունների վրա: Մենք փորձում ենք մաքսիմալ օգտակարություն ունենալ և մեզ համար օգտակարություն ստանալ: Մենք չենք կարող լինել միջնորդ, բայց կարող ենք լինել օժանդակող:
- Թվում է, թե Հայաստանը չունի այնպիսի առաջարկ, որը կարող է գրավել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի սիրտը: Բայց խոսք է գնում, որ Միացյալ Նահանգներին Հայաստանը կարող է առաջարկել ավելի ընդլայնել Աֆղանստանում խաղաղապահ առաքելությունն իրականացնելու նախաձեռնությունը: Դուք ի՞նչ կարծիք ունեք այդ մտքի վերաբերյալ:
-Վատ միտք չէ: Աֆղանստանը Հայաստանի համար ամենաչեզոք բեմն է: Այստեղ կարող ենք ակտիվ լինել և մասնակցել խաղաղապահ գործողություններին: Այստեղ հակասություններ չկան: Ամենաճիշտ դուռն է, որով մենք կարող ենք մտնել: Մեր բանակի պրոֆեսիոնալիզմի շնորհիվ՝ մենք կարող ենք նաև լավ դերակատարում ունենալ:
Հայաստանը մի քանի անգամ ցույց տվեց, թե ինչ պրոֆեսիոնալ է բանակը, արագ է արձագանքում: 2016 թվականին, եթե չենք խոսում քաղաքականի մասին, պետք է նկատենք, բանակը շատ արագ արձագանքեց, ցույց տվեց, որ կարող է առանց ռեսուրսների դիմակայել:
Բացի այդ՝ հիմա, քանի որ մեծ փոփոխություններ են տեղի ունեցել, Հայաստանը դառնում է ավելի ու ավելի հետաքրքիր երկրների համար:
Միացյալ Նահանգներում Հայաստանի նկատմամբ հետաքրքրությունը Թավշյա հեղափոխության ընթացքում և անմիջապես հետո էր մեծ, քանի որ ձևն էր հետաքրքիր: Շատ դեպքերում բովանդակությունը բացատրելու հետևից էինք գնում, բացատրում էինք, թե ինչու է արվում: Բայց այստեղ, իհարկե, մեծ դեր ուներ ձևը՝ խաղաղ, անարյուն, երիտասարդության միջոցով արված հեղափոխություն էր: Զուտ դասագրքային օրինակ է դարձել:
Հիմա էլ շատերին հետաքրքրում են Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական գործընթացները: Եվ շատերի մոտ հարց է առաջանում, երբ Հայաստանն արդեն ունենա կայուն համակարգ, ի՞նչ արտաքին քաղաքականություն է ունենալու և ի՞նչ հարցեր է առաջ քաշելու: Ես համամիտ չեմ, որ ոչինչ չի փոխվել․Ղարաբաղի մասով կան փոփոխություններ, հայ-թուրքական հարաբերությունների մասին ոչինչ չի ասվում, ինչը նույնպես դիրքորոշում է, եղել է ճանաչողական այց Բրյուսել, և շատ լավ կլինի, որ այցելություն լինի Միացյալ Նահանգներ:
-Ի դեպ, սպասում կար, որ սեպտեմբերին ՄԱԿ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում կունենար Դոնալդ Թրամփի հետ:
-Ես շատ ուրախ եմ, որ այդ հանդիպումը չկայացավ: Նախ` չի էլ կարելի ասել, որ հանդիպում չկայացավ․ Փաշինյանը մասնակցել է Թրամփի կազմակերպած ընթրիքին: ՄԱԿ-ում այդ տեսակ հանդիպումները սովորաբար տևում են տասը րոպե, և որոշ պետություններ ամեն տարի փորձում են ունենալ ՄԱԿ-ում հանդիպում ԱՄՆ նախագահի հետ:
Եթե նրանք ունենում են այդպիսի հանդիպում, ապա այդ հանդիպման արդյունքը ոչինչ է, որովհետև կարճատև է: Եթե Փաշինյան-Թրամփ հանդիպումը Նյու Յորքում տեղի ունենար, ապա հետո շատ ավելի դժվար էր լինելու կազմակերպել Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Վաշինգտոն, որովհետև արդեն ֆիքսված է լինելու ամերիկյան կողմի մոտ, որ եղել է հանդիպում, և առաջնայնություններից դուրս է գալու: Իսկ երբ հանդիպումը եղած չի լինում, հնարավորություն է լինում աշխատել առանձին ֆիքսված այցի վրա: Հիմա արդեն կարելի է աշխատել Փաշինյանի՝ Միացյալ Նահանգներ պաշտոնական այցի կազմակերպման վրա:
-Կարծում եք՝ պաշտոնական այցի համար օրակարգ ունե՞նք, կարո՞ղ ենք կազմակերպել: Ի՞նչ պայմանավորվածություններ պետք է ձեռք բերվեն:
-Հայ-ամերիկյան հարաբերությունները բավականին բարձր մակարդակի վրա էին, մինչև այստեղ տեղի ունեցան նախագահական ընտրությունները: Թրամփի վարչակազմն ունի նոր մոտեցումներ․երբ անմիջական շահ և օգուտ տեսնում էին, հարաբերություններ ստեղծում էին: Այնտեղ, որտեղ շահ անմիջապես չէր նկատվում, արդեն հարաբերություններ զարգացնելը երկրորդ պլան էր մղվում: Մենք հայտնվեցինք այդ պլանում:
Բացի դրանից՝ Հայաստանի նկատմամբ հետաքրքրության փոփոխություն եղավ նաև 2013թ․սեպտեմբերի 3-ին, երբ հայտարարվեց մեր՝ ԵԱՏՄ-ին անդամակցության մասին: Հետո իրավիճակը փոխվեց 2017 թվականի նոյեմբերին, երբ կնքվեց Հայաստան-Եվրամիություն համաձայնագիրը: Մենք այդ ժամանակ հետ բերեցինք 2013 թվականին մեր կորցրածից ահագին բան: Հայաստանը սկսեց ձեռք բերել կայուն արտաքին քաղաքականություն ունեցող երկրի կերպար: Կայուն և անվտանգ, որը չի ստեղծում այն գլխացավանքը, որը Ուկրաինան տվեց Արևմուտքին, նաև չի վերցնում այն ճանապարհը, որը վերցրել էր Վրաստանը:
Հիմա փոփոխվող իրավիճակ է, և պետք է նայենք, թե ինչպես են փոփոխվում և ի՞նչ իրավիճակում են ռուս-ամերիկյան հարաբերությունները:
-Հիմա ռուս-ամերիկյան հարաբերություններում լարվածության հերթական փուլն է․ ԱՄՆ-ն լքում է միջին և նվազ հեռավորության հրթիռների ոչնչացման մասին Ռուսաստանի հետ ունեցած գործող պայմանագիրը: Սա մեզ վրա անդրադարձ ունենալո՞ւ է:
-Այո՛: Բայց ամենավտանգավոր վիճակը համարվում է կայուն վատը: Սա ճգնաժամային վիճակ է, իսկ այդ ժամանակ փոքր երկրների դերակատարությունն ու նշանակությունը և նաև հնարավորությունն ավելանում է: Այստեղ մենք կարող ենք մեր դրական դերը սկսել խաղալ: Դա միայն ռուս-ամերիկյան հարաբերություններին չի վերաբերում, դա վերաբերում է նաև ԱՄՆ-Իրան հարաբերություններին: Ստացվում է, որ Հարավային Կովկասը դառնում է շատ կարևոր տարածաշրջան, այն հանգույց է, խաչմերուկ է, և Հայաստանն այդ խաչմերուկում ձեռք է բերում ոչ միայն նոր դերակատարություն, այլ նաև լրիվ նոր կերպար, որովհետև այսօրվա Հայաստանը՝ հեղափոխությունից հետո, լրիվ նոր երևույթ է: Անկախ ներսում խնդիրների մասին ունեցած մեր վերաբերմունքից, դրսում Հայաստանն այլ կերպ է դիտարկվում, այն դիտվում է լրիվ նոր, զարգացող դրական երևույթ:
-Պարո՛ն Շուգարյան, կարծիք կար, որ Բոլթոնի այցի թիրախում հիմնականում Ադրբեջանն է, որովհետև հիմա Հարավային Կովկասում այդ երկրի հետ են զարգանում Միացյալ Նահանգների հարաբերությունները․ որոշակի համաձայնություններ են ձեռք բերվում, հանդիպումներ են եղել կողմերի միջև: Չպետք է մոռանանք, որ այնուամենայնիվ այստեղ ԱՄՆ-ի ամենավստահելի գործընկերը Վրաստանն է: Ձեր կարծիքով՝ Հայաստանն ի՞նչ հնարավորություններ ունի այս պարագայում, նաև երբ հաշվի ենք առնում նրա ունեցած լավ հարաբերություններն Իրանի հետ:
-Ես միանգամից ասեմ, որ հայ-ամերիկյան հարաբերությունները երբեք չեն իջնի ինչ-որ մակարդակի, իսկ այդ մակարդակը բավականին բարձր է: Դա սկսվել է 1992 թվականից, և դրա մեջ չափազանց մեծ գործոն և նշանակություն ունի ամերիկահայերի դերակատարությունը:
Դրան գումարած՝ շատ հետաքրքիր գործոններ կան արդեն Հայաստանում: 25-26 տարիների ընթացքում մեծ փորձ և տեղեկատվություն է հավաքվել ԱՄՆ-ի մոտ, թե անկախ նրանից, թե Հայաստանում ինչ գործընթացներ են գնում, ինչ հետընթացներ և առաջընթացներ կան, այստեղ կա բավականին հստակ գիծ՝ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերի հետ կապված:
Ես հետևում եմ հայաստանյան փորձագիտական դաշտի դիտարկումներին, և հետաքրքիր մի միտք հանդիպել եմ Դավիթ Շահնազարյանի մոտ: Հայտնի միտք կա, որ արտաքին քաղաքականությունը ներքին քաղաքականության շարունակությունն է, իսկ Դավիթ Շահնազարյանն ասում է, որ մեզ մոտ հակառակն է․ ներքինն է դառնում արտաքին քաղաքականության շարունակություն: Ինձ թվում է, որ մեզ մոտ հիմա շատ հետաքրքիր և շատ հավասարակշիռ վիճակ է: Մենք այս 25 տարիների ընթացքում անելով տարբեր քայլեր արտաքին քաղաքականության, անվտանգության ոլորտներում՝ շրջադարձային փոփոխություններ չենք արել: Սա կայունություն է, շարունակականություն է, որը շատ բարձր է գնահատվում մեծ պետությունների կողմից, բայց դա չի նշանակում, որ մենք պատրաստ չենք լուրջ փոփոխությունների, ռեֆորմների, շահերի համընկնման և այլն:
Դուք նշեցիք, որ Ադրբեջանի հետ ԱՄՆ-ն զարգացնում է իր հարաբերությունները, բայց պետք է ասեմ, որ Ադրբեջանի հետ ԱՄՆ հարաբերությունները երբեք չեն կարող բարձրանալ․ այնտեղ համատարած կոռուպցիա է, մարդու իրավունքների համատարած խախտումներ և այլն, և այլն: Դրանք թույլ չեն տա ամերիկյան վարչակազմին ավելի խորացված հարաբերություններ ունենալ, որքան էլ այնտեղ նավթ և այլ հանգամանքներ լինեն: Դրա համար միշտ անհրաժեշտ է պահել հավասարակշռությունը: Իսկ ինչպե՞ս պահել այն․խորացնելով հարաբերությունները Հայաստանի հետ: Մենք դա տեսել ենք 25 տարվա ընթացքում, այդպես են զարգացել հայ-ամերիկյան հարաբերությունները:
Պարզապես մեկ խնդիր կա, որ այդպես էլ մնաց չլուծված: Չեմ համարում, որ այդ խնդիրն արդեն պետք է լուծված լիներ: Դա այն էր, որ մեր հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ սիստեմիկ (ոչ թե սիստեմատիկ-Ռ․ Շ․), չդարձան: Այսինքն՝ հիմա հայ-ամերիկյան համարաբերություններում մի սխեմա է, որտեղ Հայաստանը ստանում է մարդասիրական, տեխնիկական զարգացման օգնություն, Հայաստանն ու Միացյալ Նահանգները ունենան տարբեր ֆորմատներ՝ երկխոսելու համար՝անվտանգության, ստրատեգիական երկխոսության և տնտեսական ոլորտներում: Դա ԱՄՆ-ի և նոր անկախ Հայաստանի հարաբերություններին է բնորոշ, որը ոչ թե որակով, այլ քանակով է հիմնականում տարբերվում, օրինակ՝ ԱՄՆ-Մոլդովա հարաբերություններից:
Մենք պետք է կարողանանք ԱՄՆ-ի հետ խոսել ավելի գլոբալ համագործակցության, ընդհանուր շահերի մասին, լավ կլինի, որ Հայաստանը դառնա իսկական գործոն ԱՄՆ-ի համար: Դա դեռ չի կայացել:
-Դրա կայացումն ինչի՞ց և ումի՞ց է կախված լինելու՝ մեզնի՞ց, ԱՄՆ-ի՞ց, թե՞ տարածաշրջանային զարգացումներից:
- Մեզնից ավելի է կախված: Բայց ձեզ ասեմ, որ 2001 թ․սեպտեմբերի 11-ից հետո Հայաստանը, ինչպես Վրաստանն ահաբեկչության դեմ պայքարում իր դերը խաղացել է:
Նաև մի հանգամանքի վրա էլ եմ ցանկանում ուշադրություն հրավիրել: Երբ խոսում ենք Միացյալ Նահանգների՝ տարբեր երկրներում ունեցած իր շահերի մասին, ուշադրություն ենք դարձնում այդ երկրի դեսպանության չափին, այնտեղ աշխատող աշխատակիցների թվին: ԱՄՆ-ի դեսպանատունը Հայաստանում շատ մեծ է, այդպիսի ներկայություն այստեղ չէին ունենա, եթե չունենային ստրատեգիական շահեր:
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Երևանը կհրաժարվի Բաքվի դեմ հայցերից, եթե կնքվի խաղաղության պայմանագիրը. Փաշինյան
Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին, հուսով եմ Աղազարյանը ևս անարձագանք չի թողնի․ Փաշինյան
SMS` գրավոր տեքստով եմ խնդրել հրաժարական տալ պաշտոնյաներին, բայց ոչ ուշ երեկոյան. Փաշինյան
Կադրային վերջին փոփոխությունները ոչ թե կոնֆլիկտային են, այլ աշխատանքային են․ Փաշինյան
Փաշինյանը հող է նախապատրաստում իշխանությունը Աննա Հակոբյանին փոխանցելու համար, եթե դրսից ճնշումներ լինեն․ Հայկ Նահապետյան
Ինչո՞ւ մանկապարտեզը հոկտեմբերին չի բացվել, ստացվում է՝ սո՞ւտ եմ ասել. զգուշացնում եմ՝ մեկը չխախտի ժամկետը․ Փաշինյան
Մայթով քայլում ես, տեսնում 61 թվի «ԳԱԶ 66»-ի «ռամա» է դրված պապուց հիշատակ, տարե՛ք ձեր տուն, պատից կախեք. Նիկոլ Փաշինյան
Վահե Ղազարյանի հետ մանկությունից ընկերներ ենք, դա շատ հարցերում օգնել է, երբեմն՝ խանգարել․ Փաշինյան
Չենք սպասում 2026-ի ընտրություններին, ամեն բան անելու ենք, որ իշխանափոխությունը լինի մինչև այդ. Աննա Գրիգորյան
Վաղ թե ուշ Փաշինյանը կարմիր աստղով «պիլոտկա է» հագնելու, մոտ է այդ ժամանակը․ Հայկ Մամիջանյան
ԱրարատԲանկը` «Իմ անտառ Հայաստան»-ի կողքին․ Ազնավուրի անվան անտառ է հիմնվելու (տեսանյութ)
Սուբսիդիայի տոկոսը պահպանելով հնարավորինս նվազ՝ կավելացնենք քաղաքապետարանի եկամուտները. Ավինյան
«Ո՛չ 300 դրամներին»․ «Մայր Հայաստանը» Երևանի ավագանու նիստի ժամանակ ակցիա իրականացրեց
Մինչև 7 տարեկան երեխաները տրանսպորտով կերթևեկեն անվճար, թոշակառուները՝ 30% զեղչով. փոխքաղաքապետ
«Նոմա» ռեստորանը ներկայանում է նորովի. այն կընդունի իր հյուրերին նաև ձմռան ամիսներին
Այն, որ պաշտոնանկությունների մասին դուք գիշերն եք իմացել ու գրել, դա չի նշանակում, որ այդ գործընթացները տեղի են ունեցել գիշերը. Վահագն Ալեքսանյան
Հովիկ Աղազարյանի մասով կա հարուցված կարգապահական վարույթ, որը կունենա հետևանք. Վահագն Ալեքսանյան
Սափրվելը հետևանքներ էր ունենալու. մի՛ ափսոսացեք, շատ բան չենք կորցրել. Աղվան Վարդանյանը՝ պաշտոնանկությունների մասին
Այդ պաշտոնանկությունները դիտարկում եմ նախընտրական տրամադրությունների ներքո. Տիգրան Աբրահամյան
Օպերայի տարածքի շինությունները քանդելու ենք ու ստանանք կանաչ տարածք՝ մարդկանց օգտագործման համար. քաղաքապետ
Մենք մեր պահանջներում ավելի խիստ ենք լինելու, չենք հանդուրժելու անորակ սննդի մատակարարում մեր մանկապարտեզներ. Ավինյան
Վերելակը կանչեք՝ չի գա, գալիս մեծ-մեծ խոսում եք. Կոնջորյանը՝ ընդդիմությանը
Մե՞նք ենք «Հոկտեմբերի 27»-ի շահառուն, թե Անդրանիկ Քոչարյանը, որ այդ խառը վիճակում պաշտոնյաների ցանկ էր ներկայացնում, մեկն էլ ինքն էր. Քրիստինե Վարդանյան
Սասուն Միքայելյանի որդին այնքան լավ քաղաքապետ է, որ ասում են՝ «Սևակը Հրազդանի հետ է ամուսնացել»․ Անդրանիկ Քոչարյան
Կիրանցում անասունը սահմանն անցնու՞մ է. Փաշինյանը՝ Տավուշի մարզպետին
Ո՞վ է ում ձեռք առնում, ուզում եմ հասկանամ, ես «քյասիբի ռադիո» չեմ․ Փաշինյանն՝ իրավապահներին
Ոստիկանության զորքերը կենտրոնացված են Երևանում, այնպես կանենք, որ մարզերում էլ խնդիր չլինի. Փաշինյան
Դուք ոչ միայն Փաշինյանի, այլ Զավենիչի երկրպագուն եք. Խամոյանը՝ ՀԾԿՀ նախագահի թեկնածուին
Պարոն Աղազարյան Հովիկին ոչ ոք չի դատապարտի, որովհետև կառավարությունը չի ձախողվի. Աղազարյան
Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան
Բանակը մի՛ սրբագործեք, ասում են՝ մեր զինվորի ցավը տանեմ, դուրս կգա Մադագասկար․ Փաշինյան
Այսօրվա մեր հավաքական սոցիալ-հոգեբանությունն ու սոցիալ-մտածողությունն ապապետական է․ Փաշինյան
Աղազարյա՛ն, ջանդ յուղի, քո գլխին են սարքում, ա՛յ ընկեր, դու էլ ես նախկին դաշնակցական. Արթուր Խաչատրյան
Դուք Թուրքիային ու Ադրբեջանին՝ մեր անվտանգության երաշխավոր դարձնելը փաթեթավորել եք իրական Հայաստանի ներքո, որը շատ այլանդակ տեսք ունի. Քրիստինե Վարդանյան
Դուք ձգտում եք վերադարձնել պատմական Հայաստանը, որտեղ կաք դուք, չկա պետականություն ու կա գուբերնատոր դառնալու հնարավորություն. Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
Աթոռը պահելու համար Փաշինյանը պատրաստ է Պուտինի նկարը կախել գլխավերևում, հարց է՝ Պուտինը կտա՞, թե ոչ․ Նաիրա Կարապետյան
Չենք բարձրացնում Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարցը, նույնը ակնկալում ենք իրենցից․ Փաշինյան
Այսօրվա ընդդիմությունը հաջորդ ԱԺ-ում չի լինի, իշխանությունն ավելի բարձր ձայներով կընտրվի․ Ալեն Սիմոնյան
Օկուպացված տարածքների խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու խնդիր դրված չէ․ Սուրեն Պապիկյան
Երիտասարդ տարիքում, երբ լսում էի «Կիլիկիա» երգը, լացում էի, երբ մեծացա, հասկացա՝ ինչի՞ լացեմ, Կիլիկիան՝ ուր, ես՝ ուր. Հովիկ Աղազարյան
- 23:54 • 22.11.24 Երևանը կհրաժարվի Բաքվի դեմ հայցերից, եթե կնքվի խաղաղության պայմանագիրը. Փաշինյան
- 23:52 • 22.11.24 Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին, հուսով եմ Աղազարյանը ևս անարձագանք չի թողնի․ Փաշինյան
- 23:50 • 22.11.24 SMS` գրավոր տեքստով եմ խնդրել հրաժարական տալ պաշտոնյաներին, բայց ոչ ուշ երեկոյան. Փաշինյան
- 23:10 • 22.11.24 Կադրային վերջին փոփոխությունները ոչ թե կոնֆլիկտային են, այլ աշխատանքային են․ Փաշինյան
- 21:16 • 22.11.24 Փաշինյանը հող է նախապատրաստում իշխանությունը Աննա Հակոբյանին փոխանցելու համար, եթե դրսից ճնշումներ լինեն․ Հայկ Նահապետյան
- 12:29 • 21.11.24 Ինչո՞ւ մանկապարտեզը հոկտեմբերին չի բացվել, ստացվում է՝ սո՞ւտ եմ ասել. զգուշացնում եմ՝ մեկը չխախտի ժամկետը․ Փաշինյան
- 12:12 • 21.11.24 Մայթով քայլում ես, տեսնում 61 թվի «ԳԱԶ 66»-ի «ռամա» է դրված պապուց հիշատակ, տարե՛ք ձեր տուն, պատից կախեք. Նիկոլ Փաշինյան
- 11:05 • 21.11.24 Վահե Ղազարյանի հետ մանկությունից ընկերներ ենք, դա շատ հարցերում օգնել է, երբեմն՝ խանգարել․ Փաշինյան
- 21:03 • 20.11.24 Չենք սպասում 2026-ի ընտրություններին, ամեն բան անելու ենք, որ իշխանափոխությունը լինի մինչև այդ. Աննա Գրիգորյան
- 20:33 • 19.11.24 Վաղ թե ուշ Փաշինյանը կարմիր աստղով «պիլոտկա է» հագնելու, մոտ է այդ ժամանակը․ Հայկ Մամիջանյան
- 18:50 • 19.11.24 ԱրարատԲանկը` «Իմ անտառ Հայաստան»-ի կողքին․ Ազնավուրի անվան անտառ է հիմնվելու (տեսանյութ)
- 15:03 • 19.11.24 Սուբսիդիայի տոկոսը պահպանելով հնարավորինս նվազ՝ կավելացնենք քաղաքապետարանի եկամուտները. Ավինյան
- 14:07 • 19.11.24 «Ո՛չ 300 դրամներին»․ «Մայր Հայաստանը» Երևանի ավագանու նիստի ժամանակ ակցիա իրականացրեց
- 12:49 • 19.11.24 Մինչև 7 տարեկան երեխաները տրանսպորտով կերթևեկեն անվճար, թոշակառուները՝ 30% զեղչով. փոխքաղաքապետ
- 15:40 • 18.11.24 «Նոմա» ռեստորանը ներկայանում է նորովի. այն կընդունի իր հյուրերին նաև ձմռան ամիսներին
- 12:44 • 18.11.24 Այն, որ պաշտոնանկությունների մասին դուք գիշերն եք իմացել ու գրել, դա չի նշանակում, որ այդ գործընթացները տեղի են ունեցել գիշերը. Վահագն Ալեքսանյան
- 12:27 • 18.11.24 Հովիկ Աղազարյանի մասով կա հարուցված կարգապահական վարույթ, որը կունենա հետևանք. Վահագն Ալեքսանյան
- 12:18 • 18.11.24 Սափրվելը հետևանքներ էր ունենալու. մի՛ ափսոսացեք, շատ բան չենք կորցրել. Աղվան Վարդանյանը՝ պաշտոնանկությունների մասին
- 12:05 • 18.11.24 Այդ պաշտոնանկությունները դիտարկում եմ նախընտրական տրամադրությունների ներքո. Տիգրան Աբրահամյան
- 11:55 • 18.11.24 Օպերայի տարածքի շինությունները քանդելու ենք ու ստանանք կանաչ տարածք՝ մարդկանց օգտագործման համար. քաղաքապետ
- 11:54 • 18.11.24 Մենք մեր պահանջներում ավելի խիստ ենք լինելու, չենք հանդուրժելու անորակ սննդի մատակարարում մեր մանկապարտեզներ. Ավինյան
- 17:39 • 15.11.24 Վերելակը կանչեք՝ չի գա, գալիս մեծ-մեծ խոսում եք. Կոնջորյանը՝ ընդդիմությանը
- 16:18 • 15.11.24 Մե՞նք ենք «Հոկտեմբերի 27»-ի շահառուն, թե Անդրանիկ Քոչարյանը, որ այդ խառը վիճակում պաշտոնյաների ցանկ էր ներկայացնում, մեկն էլ ինքն էր. Քրիստինե Վարդանյան
- 13:21 • 15.11.24 Սասուն Միքայելյանի որդին այնքան լավ քաղաքապետ է, որ ասում են՝ «Սևակը Հրազդանի հետ է ամուսնացել»․ Անդրանիկ Քոչարյան
- 12:46 • 15.11.24 Կիրանցում անասունը սահմանն անցնու՞մ է. Փաշինյանը՝ Տավուշի մարզպետին
- 12:16 • 15.11.24 Ո՞վ է ում ձեռք առնում, ուզում եմ հասկանամ, ես «քյասիբի ռադիո» չեմ․ Փաշինյանն՝ իրավապահներին
- 12:05 • 15.11.24 Ոստիկանության զորքերը կենտրոնացված են Երևանում, այնպես կանենք, որ մարզերում էլ խնդիր չլինի. Փաշինյան
- 11:04 • 15.11.24 Դուք ոչ միայն Փաշինյանի, այլ Զավենիչի երկրպագուն եք. Խամոյանը՝ ՀԾԿՀ նախագահի թեկնածուին
- 15:48 • 14.11.24 Պարոն Աղազարյան Հովիկին ոչ ոք չի դատապարտի, որովհետև կառավարությունը չի ձախողվի. Աղազարյան
- 13:52 • 14.11.24 Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան
- 13:20 • 14.11.24 Բանակը մի՛ սրբագործեք, ասում են՝ մեր զինվորի ցավը տանեմ, դուրս կգա Մադագասկար․ Փաշինյան
- 12:34 • 14.11.24 Այսօրվա մեր հավաքական սոցիալ-հոգեբանությունն ու սոցիալ-մտածողությունն ապապետական է․ Փաշինյան
- 11:50 • 14.11.24 Աղազարյա՛ն, ջանդ յուղի, քո գլխին են սարքում, ա՛յ ընկեր, դու էլ ես նախկին դաշնակցական. Արթուր Խաչատրյան
- 11:21 • 14.11.24 Դուք Թուրքիային ու Ադրբեջանին՝ մեր անվտանգության երաշխավոր դարձնելը փաթեթավորել եք իրական Հայաստանի ներքո, որը շատ այլանդակ տեսք ունի. Քրիստինե Վարդանյան
- 11:02 • 14.11.24 Դուք ձգտում եք վերադարձնել պատմական Հայաստանը, որտեղ կաք դուք, չկա պետականություն ու կա գուբերնատոր դառնալու հնարավորություն. Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
- 20:37 • 13.11.24 Աթոռը պահելու համար Փաշինյանը պատրաստ է Պուտինի նկարը կախել գլխավերևում, հարց է՝ Պուտինը կտա՞, թե ոչ․ Նաիրա Կարապետյան
- 17:41 • 13.11.24 Չենք բարձրացնում Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարցը, նույնը ակնկալում ենք իրենցից․ Փաշինյան
- 16:26 • 13.11.24 Այսօրվա ընդդիմությունը հաջորդ ԱԺ-ում չի լինի, իշխանությունն ավելի բարձր ձայներով կընտրվի․ Ալեն Սիմոնյան
- 15:47 • 13.11.24 Օկուպացված տարածքների խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու խնդիր դրված չէ․ Սուրեն Պապիկյան
- 14:51 • 13.11.24 Երիտասարդ տարիքում, երբ լսում էի «Կիլիկիա» երգը, լացում էի, երբ մեծացա, հասկացա՝ ինչի՞ լացեմ, Կիլիկիան՝ ուր, ես՝ ուր. Հովիկ Աղազարյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրադարձային 15:42 • 23/11 Հայկ Մամիջանյանը, Տարոն Մարգարյանը և Հայկ Սարգսյանը կգործուղվեն Մոսկվա Նոյեմբերի 25-27-ը Մոսկվայում մասնակցելու են «ԱՊՀ երկրների միջխորհրդարանական համագործակցության մեջ քաղաքական կուսակցությունների դաշինքների և բլոկների փոխգործակցության դերը» խորագրով 5-րդ միջազգային համաժողովին։
-
Քաղաքականություն 14:34 • 23/11 Առաջին պատասխանատուն Փաշինյանն է, ինքն է սխալ կադրեր նշանակել բանակում. Սամվել Բաբայան. Hetq.am «Իշխող քաղաքական ուժը պատրաստվում է ընտրությունների և այդ հանումներով մեկնարկը տվեց, էլի են մարդիկ հանելու»,- ասել է Բաբայանը՝ վերջին օրերին տեղի ունեցող պաշտոնանկությունների մասին:
-
Իրադարձային 10:35 • 23/11 Մենք ոչ միայն պարտադիր ժամկետային ծառայությունը կրճատելու հնարավորություն չունենք, այլ այսօր, առավել քան երբևէ, համալրման խնդիրը հրատապ է. Տիգրան Աբրահամյան Այն ծրագրերն ու մեխանիզմները, որոնք կառավարությունն է ընդունել, դրանք այս առումով ոչ միայն բեկման հնարավորություն չեն ստեղծել, այլ շատ դեպքերում ծանր հետևանքների են հանգեցնում:
-
Իրադարձային 15:42 • 23/11 Հայկ Մամիջանյանը, Տարոն Մարգարյանը և Հայկ Սարգսյանը կգործուղվեն Մոսկվա Նոյեմբերի 25-27-ը Մոսկվայում մասնակցելու են «ԱՊՀ երկրների միջխորհրդարանական համագործակցության մեջ քաղաքական կուսակցությունների դաշինքների և բլոկների փոխգործակցության դերը» խորագրով 5-րդ միջազգային համաժողովին։
-
Քաղաքականություն 14:34 • 23/11 Առաջին պատասխանատուն Փաշինյանն է, ինքն է սխալ կադրեր նշանակել բանակում. Սամվել Բաբայան. Hetq.am «Իշխող քաղաքական ուժը պատրաստվում է ընտրությունների և այդ հանումներով մեկնարկը տվեց, էլի են մարդիկ հանելու»,- ասել է Բաբայանը՝ վերջին օրերին տեղի ունեցող պաշտոնանկությունների մասին:
-
Քաղաքականություն 00:02 • 23/11 Խաղաղության պայմանագրի կնքման դեպքում ՀՀ-ն փոխադարձության հիման վրա կհրաժարվի Ադրբեջանի դեմ միջազգային հայցերից․ Փաշինյան (տեսանյութ) Դա նշանակում է, ոչ մենք իրենց նկատմամբ, ոչ էլ իրենք մեր նկատմամբ չպետք է ներկայացնեն հայցեր նախորդիվ տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ և հրաժարվենք հայցերից՝ փոխադարձաբար։
-
Իրադարձային 10:35 • 23/11 Մենք ոչ միայն պարտադիր ժամկետային ծառայությունը կրճատելու հնարավորություն չունենք, այլ այսօր, առավել քան երբևէ, համալրման խնդիրը հրատապ է. Տիգրան Աբրահամյան Այն ծրագրերն ու մեխանիզմները, որոնք կառավարությունն է ընդունել, դրանք այս առումով ոչ միայն բեկման հնարավորություն չեն ստեղծել, այլ շատ դեպքերում ծանր հետևանքների են հանգեցնում:
-
Իրադարձային 16:14 • 22/11 Շատ լավ է պարտադիր զինծառայությունը մեկ տարի դարձնելը, բայց անհասկանալի է՝ ինչ է անելու զինվորն այդ մեկ տարում. փորձագետը՝ ՊՆ նոր հայեցակարգի մասին Սահմանապահները պետք է բացառապես պայմանագրային զինծառայողները լինեն, գումար ստանան սահմանին ծառայելու համար, ժամկետային զինծառայողի վրա դա թողնելը դա շատ սխալ է:
-
Իրադարձային 10:00 • 22/11 ՌԴ-ն «Օրեշնիկ» հրթիռի արձակումից կես ժամ առաջ զգուշացրել է ԱՄՆ-ին. Սպիտակ տունն իր հերթին նախազգուշացրել է Ուկրաինային Ռուսաստանը նորագույն միջին հեռահարության «Օրեշնիկ» հրթիռի արձակումից կես ժամ առաջ Միջուկային ռիսկի նվազեցման կենտրոնի միջոցով այդ մասին ավտոմատ կերպով տեղեկացրել է ԱՄՆ-ին, ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
-
Քաղաքականություն 17:31 • 18/11 Իշխանության վարկանիշը հասել է պատմական նվազագույնի, ուստի փնջով պաշտոնանկությունների անհրաժեշտություն էր առաջացել. քաղաքական մեկնաբան Նախևառաջ, Նիկոլ Փաշինյանը փորձում է փոխել իր և իր թիմի նկարագիրը: «Այդ մասին վկայում են մի շարք գործընթացներ, ինչը, բնականաբար, ենթադրում է նաև կադրային որոշակի փոփոխություններ։
-
Իրադարձային 15:42 • 19/11 Մխիթար Հայրապետյանը, Ժաննա Անդրեասյանը դադարեցրել են անդամակցությունը «Իմ Քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդին. Լենա Նազարյանն ընտրվել է խորհրդի նախագահ Իսկ նոյեմբերի 15-ին տեղի է ունեցել «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստ, որի օրակարգում մեկ հարց էր՝ Խորհրդի նոր նախագահի ընտրություն:
-
Ժամանց 12:15 • 18/11 Անջելինա Ջոլին կարմիր գորգին է հայտնվել 16-ամյա որդու հետ (լուսանկարներ) Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին տևական դադարից հետո առաջին անգամ կարմիր գորգի վրա է դուրս եկել որդու՝ Նոքսի հետ, որին նա լույս աշխարհ է բերել նախկին ամուսնուց՝ կինոաստղ Բրեդ Փիթից։ Լուսանկարները հրապարակվել են Daily Mail պարբերականում։
-
Իրադարձային 11:13 • 21/11 Մենք չենք կարող տասնյակ հազարավոր մարդկանց կյանքը զոհել՝ Ղրիմը վերադարձնելու համար. Զելենսկի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան չի կարող կորցնել տասնյակ հազարավոր մարդկանց՝ Ղրիմը վերադարձնելու համար։ Նա խոստովանել է, որ թերակղզին կարող է վերադարձվել դիվանագիտական ճանապարհով։ Այս մասին նա ասել է Fox News-ին տված հարցազրույցում։
Գիտություն/տեխնիկա
-
13:25 • 22.11.24 Mercedes-Benz մեքենաները կարելի է կառավարել Apple Watch-ի միջոցով
Մշակույթ
-
23:20 • 20.11.24 Երվանդ Քոչարի «Ինքնադիմանկար» ստեղծագործությունը բնօրինակ է. ԿԳՄՍՆ
-
16:19 • 19.11.24 Ադրբեջանը յուրացնnւմ է Նոյի դամբարանը. «Գեղարդ» հիմնադրամ
Սպորտ
-
20:26 • 23.11.24 Կանանց ազգային հավաքականը սկսում է նախապատրաստվել ընկերական խաղերին
Իրադարձային
-
20:05 • 23.11.24 Հրդեհ՝ Կողբ գյուղում
-
19:45 • 23.11.24 Երևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու «Volvo» բեռնատարը
Մամուլի տեսություն
-
09:25 • 23.11.24 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
-
09:23 • 23.11.24 Նորից իրավիճակ է փոխվել. «Հրապարակ»