Հայաստանում արդեն 16 տարի է, ինչ բանկային դեֆոլտներ չկան. «Ամերիաբանկի» ակտիվների, պարտավորությունների և կապիտալի կառավարման վարչության ղեկավար
Այն մասին, թե ինչով է ՀՀ բանկային համակարգը տարբերվում ՌԴ բանկային համակարգից, որ տեխնոլոգիաներն են հանդիսանում ՀՀ բանկային համակարգի շարժիչ ուժը, և թե շուկայի կոնսոլիդացման հետ կապված ինչ ծրագրեր ունի Ամերիաբանկը, «Банковское обозрение» ամսագրին տրված հարցազրույցում պատմել է Ամերիաբանկի Ակտիվների, պարտավորությունների և կապիտալի կառավարման վարչության ղեկավար Հովհաննես Խաչատրյանը:
— Ինչո՞վ է ՀՀ բանկային համակարգը տարբերվում ՌԴ բանկային համակարգից:
— Առաջին տարբերությունն այն է, որ ՀՀ բանկային համակարգում չկան պետական բանկեր, այն ամբողջությամբ մասնավոր է: Այդ պատճառով առկա է թեժ մրցակցություն: Շուկայում կան միջազգային բանկեր («Էյչ-Էս-Բի-Սի», «ՎՏԲ», «Կրեդիտ Ագրիկոլ» և այլն), որոնց հետ տեղական բանկերն արդյունավետ կերպով մրցակցում են: Դրանց թվում է Ամերիաբանկը, որը մասնավոր բանկ է և արդեն մի քանի տարի շարունակ առաջատար դիրքեր է գրավում շուկայում:
Երկրորդ տարբերությունն այն է, որ Հայաստանում շատ ավելի խիստ է կարգավորումը, ինչի շնորհիվ վերջին 16 տարվա ընթացքում բանկային դեֆոլտի դեպքեր չեն գրանցվել: 90-ականների վերջը և 2000-ականների սկիզբը կարելի է բնորոշել որպես «մաքրման» շրջան, ինչի արդյունքում կարգավորումն էլ ավելի խստացվեց:
Մեր շուկան ռուսականից ավելի լիբերալ է, օրինակ` չկա արժույթի հսկողություն: Բանկերի կողմից խոշոր կառավարական ենթակառուցվածքային ծրագրերի ֆինանսավորման բացակայությունը կարելի է դիտարկել թե´ որպես դրական, և թե´ որպես բացասական կողմ: Այսինքն` այս առումով, բանկերն ավելի պաշտպանված են ռիսկերից:
Տեխնոլոգիական զարգացման տեսանկյունից ռուսական բանկային համակարգի առաջատարներն ավելի զարգացած են: Այս առումով մենք նրանցից շատ սովորելու բան ունենք: Սա թերևս բացատրվում է զանազան նորարարությունների նկատմամբ երկրի ղեկավարության, դեպքերում, տարբեր բանկերի ղեկավարների առավել պահպանողական ինչպես նաև առանձին մոտեցմամբ:
— Ձևավորվե՞լ են արդյոք հատուկ հարաբերություններ ՀՀ և ՌԴ բանկային համակարգերի միջև:
— Մենք շատ լավ հարաբերություններ ունենք ՌԴ բանկերի մեր գործընկերների հետ: Չնայած այն հանգամանքին, որ մեր երկրների տնտեսությունները փոխինտեգրված են, ես չէի ասի, որ ՀՀ և ՌԴ բանկային համակարգերը սերտ փոխազդեցության մեջ են: ՎՏԲ բանկի ներկայությունը հայաստանյան շուկայում փոքր է, այն հիմնականում ներառում է մանրածախ հատվածը:
Տվյալների կառավարման կենտրոնը նախագծելիս` մենք խնդրել ենք նախատեսել պահուստային տարածք ևս 3-4 տարվա աճի հեռանկարով:
— Հաջորդ հարցը վերաբերում է տեխնոլոգիաներին: Այս տարի Softline ընկերությունը Ամերիաբանկի համար կառուցեց տվյալների մշակման կենտրոն: Ինչպիսի՞ բանկային ծառայությունների համար է այն նախատեսված:
— Այսօր բանկային համակարգը արմատական փոփոխությունների է ենթարկվում: Արդեն իսկ պարզ է, որ բանկերը չեն սահմանափակվելու զուտ ֆինանսական ծառայությունների վաճառքով: Օրինակ` ռուսական Սբերբանկն արդեն իսկ ներկայացել է շուկայում որպես մի հարթակ, որի միջոցով հաճախորդը մեկ պատուհանի սկզբունքով կարող է օգտվել հսկայական թվով ծառայություններից: Բանկի խնդիրն է հաճախորդին առաջարկել այնպիսի ծառայություններ, որոնք վերջինս ամենայն հավանականությամբ կգնի: Այս նպատակով կիրառվում են բիզնես-վերլուծություններ, արհեստական ինտելեկտ և ուրիշ հարակից տեխնոլոգիաներ ու մոտեցումներ: Բանկերի մոտ հսկայածավալ տվյալներ են կուտակվել: Մենք տեսնում և հասկանում ենք այդ տվյալների արագ և բարդ կերպով մշակման անհրաժեշտությունը, քանի որ գիտակցում ենք, թե ապագայում ինչ է լինելու: Իհարկե, առաջին հերթին դա վերաբերում է մանրածախ պրոդուկտներին, առցանց վարկավորմանը, մոբայլ բանկինգի և այլ հեռահար ուղիների ոլորտում առավել առաջադեմ լուծումներին: Այս պահին կարևոր է կարողանալ աշխատել առկա տվյալների հետ և հարստացնել դրանք` օգտագործելով տարբեր աղբյուրներից ստացվող տեղեկությունները: Այս ամենն իր հերթին տվյալների հետ աշխատանքի նոր պահանջներ է ստեղծում, դրանց մշակման համար նախատեսված հավելվածների, ինչպես նաև հաշվողական և ցանցային սարքավորումների արտադրողականության համար:
Տվյալների մեծ ծավալը կարելի է օգտագործել նաև մարքեթինգային որոշումների, և վարկային սահմանաչափերի սահմանման համար: Այս տեխնոլոգիաների միջոցով կարելի է կատարելագործել նաև սքորինգային քարտերը: Տվյալների մշակման նոր կենտրոնի բացման արդյունքում ձևավորված ենթակառուցվածքը թույլ կտա իրականացնել այս ամենը: Այս նախագիծը պատվիրելիս` մենք խորհրդատուին խնդրել էինք տեղադրվող սարքավորումների, կենտրոնի ինժեներական ապահովման, ինչպես նաև ցանցի թողունակության համար նախատեսել պահուստային տարածք և հնարավորություններ ևս 3-4 տարվա աճի հեռանկարով:
— Հիմա վարկի վերաբերյալ որոշումների կայացումն արդեն ավտոմատացվա՞ծ է:
— Մասնակիորեն: Որոշ պրոդուկտների գծով որոշումների կայացման գործընթացն ամբողջովին ավտոմատացված է: Մենք ցանկանում ենք թվով ավելի շատ որոշումներ կայացնել ավտոմատացված եղանակով և այդ եղանակը կիրառել ոչ միայն ֆիզիկական անձանց, այլ ՓՄՁ-ների նկատմամբ: Մեր գործընկերների (այդ թվում ռուս գործընկերների) փորձը ցույց է տալիս, որ սքորինգի կատարյալ ալգորիթմերը ոչ միայն բացառում են մարդկային գործոնը (ավտոմատացման գործընթացի շրջանակներում դա ակնհայտ է), այլև նվազեցնում են բանկի ռիսկերը:
— Կարելի՞ է արդյոք տեղեկատվական տեխնոլոգիաները համարել մրցակցության կարևոր գործոն:
— Մրցակցության կարևորագույն տարր մեր շուկայում դրանք դեռևս չեն համարվում: Այս ամենի հետ մեկտեղ, հաճախորդները, ելնելով իրենց պահանջներից և առօրյա սովորություններից, իրենք են թելադրում մեզ իրենց պայմանները: Եթե նախկինում անհրաժեշտ էր ջանքեր գործադրել, որպեսզի նրանք սկսեին օգտվել որոշակի տեխնոլոգիաներից, այսօր արդեն նրանք են պահանջում նորարարություններ, քանի որ հաճախորդների բազան առավել երիտասարդ և տեխնոլոգիական առումով առավել գրագետ է: Հաճախորդների` հատկապես աճող սերնդի համար այս բոլոր բջջային հավելվածները, առցանց բանկային ծառայությունները, անձնական փոխանցումները բանկային ծառայությունների պարտադիր մաս են կազմում: Ընդ որում, հայկական բանկերը դեռևս հիմնականում աշխատում են սպասարկման հին մեխանիզմներով: Որոշ բանկեր չեն էլ շտապում նոր տեխնոլոգիաներ ձեռք բերել: Սա վերաբերում է հատկապես փոքր բանկերին, որոնց համար նման որոշում կայացնելը շատ բարդ է, թանկ: Միշտ, չէ, որ նման ծախսերն իրենց արդարացնում են: Սակայն ապագան ամեն դեպքում նոր տեխնոլոգիաներինն է, և մի գեղեցիկ օր, երբ դրանք այլևս անփոխարինելի կդառնան, հետ մնացող բանկերին չի հաջողվի մեկ օրում ձեռք բերել և ներդնել նորագույն տեխնոլոգիաների ողջ տեսականին: Բանկային ոլորտի տեղեկատվական տեխնոլոգիաները պետք է անընդհատ կատարելագործել և հաճախորդների հետ միասին հասնել այնպիսի մակարդակի, որն ըստ կանխատեսումների կարող է գրանցվել 10 տարի հետո:
Ինչ վերաբերում է իրավաբանական անձանց կողմից հեռահար ծառայությունների օգտագործմանը, Հայաստանում դեռևս մասնագիտացված հարմար որոշումներ չկան:
— Ամերիաբանկի կապիտալում բաժնեմասնակցություն ունի Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ): Որևէ կերպ զգացվո՞ւմ է արդյոք ՎԶԵԲ-ի ազդեցությունը:
— ՎԶԵԲ-ից բացի մեր Բանկի կապիտալում 2018թ-ի փետրվարից բաժնեմասնակցություն ունի նաև Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ): Այս կազմակերպությունները հսկայական նշանակություն ունեն տեղական (օրինակ` հայկական) ֆինանսական շուկաների համար, քանի որ սահմանում են գործունեության բարձր չափանիշներ, որոնց անհրաժեշտ է համապատասխանել ոչ միայն վարկավորվելու, այլ լավագույն դեպքերում կանոնադրական կապիտալում բաժնեմասնակցություն ունենալու համար: Սահմանված բարձր չափանիշները վերաբերում են ռիսկերի կառավարմանը, ղեկավարության և ֆինանսական հաշվետվություններին, կորպորատիվ և սոցիալական պատասխանատվությանը: Նույնիսկ եթե նրանք ուղղակիորեն մեզ չեն սովորեցնում, թե ինչպես համապատասխանել այդ չափանիշներին, դրանց համապատասխանելու համար մենք ինքներս պարզապես անընդհատ կատարելագործվում ենք` հաշվի առնելով վերջիններիս պահանջները: Քանի որ մեր Բանկը նախատեսում է մոտ ապագայում առաջնային հրապարակային տեղաբաշխում կատարել և դուրս գալ միջազգային հարթակներ, սա թափանցիկության և կանոնակարգվածության հենց այն աստիճանն է, որով մենք սովոր ենք աշխատել նշված կազմակերպությունների հետ: Երբեմն նրանք կազմակերպում են տեղեկատվության փոխանակում այլ բանկերի (ՎԶԵԲ-ի գործընկերների) հետ: Մենք հաճախ հյուրեր ենք ունենում ռուսական, միջինասիական և այլ բանկերից, իսկ մեր մասնագետներն իրենց հերթին պատասխան այցեր են կատարում նշված ֆինանսական կազմակերպություններ: Մեզ ամեն ինչ հետաքրքիր է, մենք անընդհատ սովորում ենք, իսկ ՎԶԵԲ-ը և ԱԶԲ-ն թույլ են տալիս փորձի փոխանակում անել:
— Նախատեսո՞ւմ է արդյոք Ամերիաբանկը ներկայություն ապահովել այլ երկրներում:
— Մենք երբեք չենք թաքցրել ռուսական և վրացական շուկաներ դուրս գալու մեր հավակնությունները: Եղել են իրական փորձեր, որոնք դժբախտաբար կամ բարեբախտաբար հաջողությամբ չեն պսակվել, և մենք մեր ուժերը կենտրոնացրել ենք Հայաստանում: Դա տվել է իր արդյունքը. մենք արդեն տարիներ շարունակ առաջատար դիրքեր ենք գրավում կորպորատիվ հատվածում` շուկայում մեկ երրորդ մասնաբաժնով: Այժմ մենք առաջատար դիրքեր ենք սկսում գրավել նաև ՓՄՁ և մանրածախ վարկավորման հատվածներում: Հարկ է նշել, որ Հայաստանի շուկայի հնարավորությունները բավականին սահմանափակ են: Մյուս կողմից մեր երկրի տնտեսությունը համեմատաբար կայուն է և միջնաժամկետ ու երկարաժամկետ առումով առավել կանխատեսելի: Սակայն ոչինչ չի բացառվում: Այն բանից հետո, երբ ՀՀ բանկային հատվածում կոնսոլիդացիայի գործընթացը ավարտվի, ընդ որում ավարտվի հօգուտ մեզ, կարող է տեղի ունենալ ռեսուրսների վերաբաշխում, և կսկսվի արտաքին շուկաներ դուրս գալու գործընթացը: Մենք, թերևս, շուտով կվերադառնանք այս հարցին:
— Ռուսաստանում բանկերը հաճախ են դուրս գալիս այլ շուկաներ, այդ թվում ոչ բանկային: Ամերիաբանկն այս ուղղությամբ որևէ քայլեր ձեռնարկո՞ւմ է:
— Մենք ֆինանսական կառույց ենք, մեր կարողություններն ու ուժեղ կողմերը կենտրոնացած են ֆինանսական ոլորտում: Այս պահին մենք այլ ոլորտներում մեզ փորձելու որևէ մտադրությունը չունենք: Սակայն տեսականորեն ես չեմ բացառում որևէ այլ ոչ բանկային շուկա մուտք գործելու փորձերը: Սակայն ամեն դեպքում մենք չենք ուղղելու մեր ռեսուրսները մի ոլորտի, որից գլուխ չենք հանում: Գոյություն ունեն ֆինանսական և որոշ ոչ ֆինանսական կազմակերպությունների միջև համագործակցության տեսակներ, որոնք դիտարկվում են որպես սիներգիաներ (օրինակ` հեռահաղորդակցման ոլորտում): Այս պարագայում միաձուլումը պարտադիր չէ, կարող է լինել սերտ համագործակցություն: Բայց այժմ մենք դեռևս պայքարում ենք ֆինանսական ոլորտում բացարձակ առաջատարի կոչման համար:
— Որքա՞ն է ներկա պահին հեռահար ծառայությունների օգտագործման տոկոսը: Սպասարկման ո՞ր տարբերակն է գերակայում` այցելությունները բա՞նկ, թե՞ առցանց սպասարկումը:
— Բանկի հաճախորդների մեկ երրորդն ակտիվորեն օգտվում է մեր բջջային հավելվածից կամ ինտերնետ բանկինգից, մի մասը` (25%) բավականին ակտիվորեն գործարքներ կատարելու նպատակով, մյուս մասը` պարզապես հաշիվներին հետևելու և տեղեկանքներ ստանալու համար: Սակայն այս ցուցանիշը շատ արագ աճում է: Ինչ վերաբերում է իրավաբանական անձանց կողմից հեռահար ծառայությունների օգտագործմանը, Հայաստանում դեռևս մասնագիտացված հարմար որոշումներ չկան: Մեծ ընկերությունների համար այս հարցը կրիտիկական չէ, սակայն զգալի թվով փոքր և միջին ձեռնարկությունների շրջանում հեռահար ծառայությունների նկատմամբ պահանջարկ կա, և մենք պետք է կարողանանք կարճ ժամկետում բավարարել այդ պահանջարկը:
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Երևանը կհրաժարվի Բաքվի դեմ հայցերից, եթե կնքվի խաղաղության պայմանագիրը. Փաշինյան
Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին, հուսով եմ Աղազարյանը ևս անարձագանք չի թողնի․ Փաշինյան
SMS` գրավոր տեքստով եմ խնդրել հրաժարական տալ պաշտոնյաներին, բայց ոչ ուշ երեկոյան. Փաշինյան
Կադրային վերջին փոփոխությունները ոչ թե կոնֆլիկտային են, այլ աշխատանքային են․ Փաշինյան
Փաշինյանը հող է նախապատրաստում իշխանությունը Աննա Հակոբյանին փոխանցելու համար, եթե դրսից ճնշումներ լինեն․ Հայկ Նահապետյան
Ինչո՞ւ մանկապարտեզը հոկտեմբերին չի բացվել, ստացվում է՝ սո՞ւտ եմ ասել. զգուշացնում եմ՝ մեկը չխախտի ժամկետը․ Փաշինյան
Մայթով քայլում ես, տեսնում 61 թվի «ԳԱԶ 66»-ի «ռամա» է դրված պապուց հիշատակ, տարե՛ք ձեր տուն, պատից կախեք. Նիկոլ Փաշինյան
Վահե Ղազարյանի հետ մանկությունից ընկերներ ենք, դա շատ հարցերում օգնել է, երբեմն՝ խանգարել․ Փաշինյան
Չենք սպասում 2026-ի ընտրություններին, ամեն բան անելու ենք, որ իշխանափոխությունը լինի մինչև այդ. Աննա Գրիգորյան
Վաղ թե ուշ Փաշինյանը կարմիր աստղով «պիլոտկա է» հագնելու, մոտ է այդ ժամանակը․ Հայկ Մամիջանյան
ԱրարատԲանկը` «Իմ անտառ Հայաստան»-ի կողքին․ Ազնավուրի անվան անտառ է հիմնվելու (տեսանյութ)
Սուբսիդիայի տոկոսը պահպանելով հնարավորինս նվազ՝ կավելացնենք քաղաքապետարանի եկամուտները. Ավինյան
«Ո՛չ 300 դրամներին»․ «Մայր Հայաստանը» Երևանի ավագանու նիստի ժամանակ ակցիա իրականացրեց
Մինչև 7 տարեկան երեխաները տրանսպորտով կերթևեկեն անվճար, թոշակառուները՝ 30% զեղչով. փոխքաղաքապետ
«Նոմա» ռեստորանը ներկայանում է նորովի. այն կընդունի իր հյուրերին նաև ձմռան ամիսներին
Այն, որ պաշտոնանկությունների մասին դուք գիշերն եք իմացել ու գրել, դա չի նշանակում, որ այդ գործընթացները տեղի են ունեցել գիշերը. Վահագն Ալեքսանյան
Հովիկ Աղազարյանի մասով կա հարուցված կարգապահական վարույթ, որը կունենա հետևանք. Վահագն Ալեքսանյան
Սափրվելը հետևանքներ էր ունենալու. մի՛ ափսոսացեք, շատ բան չենք կորցրել. Աղվան Վարդանյանը՝ պաշտոնանկությունների մասին
Այդ պաշտոնանկությունները դիտարկում եմ նախընտրական տրամադրությունների ներքո. Տիգրան Աբրահամյան
Օպերայի տարածքի շինությունները քանդելու ենք ու ստանանք կանաչ տարածք՝ մարդկանց օգտագործման համար. քաղաքապետ
Մենք մեր պահանջներում ավելի խիստ ենք լինելու, չենք հանդուրժելու անորակ սննդի մատակարարում մեր մանկապարտեզներ. Ավինյան
Վերելակը կանչեք՝ չի գա, գալիս մեծ-մեծ խոսում եք. Կոնջորյանը՝ ընդդիմությանը
Մե՞նք ենք «Հոկտեմբերի 27»-ի շահառուն, թե Անդրանիկ Քոչարյանը, որ այդ խառը վիճակում պաշտոնյաների ցանկ էր ներկայացնում, մեկն էլ ինքն էր. Քրիստինե Վարդանյան
Սասուն Միքայելյանի որդին այնքան լավ քաղաքապետ է, որ ասում են՝ «Սևակը Հրազդանի հետ է ամուսնացել»․ Անդրանիկ Քոչարյան
Կիրանցում անասունը սահմանն անցնու՞մ է. Փաշինյանը՝ Տավուշի մարզպետին
Ո՞վ է ում ձեռք առնում, ուզում եմ հասկանամ, ես «քյասիբի ռադիո» չեմ․ Փաշինյանն՝ իրավապահներին
Ոստիկանության զորքերը կենտրոնացված են Երևանում, այնպես կանենք, որ մարզերում էլ խնդիր չլինի. Փաշինյան
Դուք ոչ միայն Փաշինյանի, այլ Զավենիչի երկրպագուն եք. Խամոյանը՝ ՀԾԿՀ նախագահի թեկնածուին
Պարոն Աղազարյան Հովիկին ոչ ոք չի դատապարտի, որովհետև կառավարությունը չի ձախողվի. Աղազարյան
Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան
Բանակը մի՛ սրբագործեք, ասում են՝ մեր զինվորի ցավը տանեմ, դուրս կգա Մադագասկար․ Փաշինյան
Այսօրվա մեր հավաքական սոցիալ-հոգեբանությունն ու սոցիալ-մտածողությունն ապապետական է․ Փաշինյան
Աղազարյա՛ն, ջանդ յուղի, քո գլխին են սարքում, ա՛յ ընկեր, դու էլ ես նախկին դաշնակցական. Արթուր Խաչատրյան
Դուք Թուրքիային ու Ադրբեջանին՝ մեր անվտանգության երաշխավոր դարձնելը փաթեթավորել եք իրական Հայաստանի ներքո, որը շատ այլանդակ տեսք ունի. Քրիստինե Վարդանյան
Դուք ձգտում եք վերադարձնել պատմական Հայաստանը, որտեղ կաք դուք, չկա պետականություն ու կա գուբերնատոր դառնալու հնարավորություն. Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
Աթոռը պահելու համար Փաշինյանը պատրաստ է Պուտինի նկարը կախել գլխավերևում, հարց է՝ Պուտինը կտա՞, թե ոչ․ Նաիրա Կարապետյան
Չենք բարձրացնում Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարցը, նույնը ակնկալում ենք իրենցից․ Փաշինյան
Այսօրվա ընդդիմությունը հաջորդ ԱԺ-ում չի լինի, իշխանությունն ավելի բարձր ձայներով կընտրվի․ Ալեն Սիմոնյան
Օկուպացված տարածքների խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու խնդիր դրված չէ․ Սուրեն Պապիկյան
Երիտասարդ տարիքում, երբ լսում էի «Կիլիկիա» երգը, լացում էի, երբ մեծացա, հասկացա՝ ինչի՞ լացեմ, Կիլիկիան՝ ուր, ես՝ ուր. Հովիկ Աղազարյան
- 23:54 • 22.11.24 Երևանը կհրաժարվի Բաքվի դեմ հայցերից, եթե կնքվի խաղաղության պայմանագիրը. Փաշինյան
- 23:52 • 22.11.24 Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին, հուսով եմ Աղազարյանը ևս անարձագանք չի թողնի․ Փաշինյան
- 23:50 • 22.11.24 SMS` գրավոր տեքստով եմ խնդրել հրաժարական տալ պաշտոնյաներին, բայց ոչ ուշ երեկոյան. Փաշինյան
- 23:10 • 22.11.24 Կադրային վերջին փոփոխությունները ոչ թե կոնֆլիկտային են, այլ աշխատանքային են․ Փաշինյան
- 21:16 • 22.11.24 Փաշինյանը հող է նախապատրաստում իշխանությունը Աննա Հակոբյանին փոխանցելու համար, եթե դրսից ճնշումներ լինեն․ Հայկ Նահապետյան
- 12:29 • 21.11.24 Ինչո՞ւ մանկապարտեզը հոկտեմբերին չի բացվել, ստացվում է՝ սո՞ւտ եմ ասել. զգուշացնում եմ՝ մեկը չխախտի ժամկետը․ Փաշինյան
- 12:12 • 21.11.24 Մայթով քայլում ես, տեսնում 61 թվի «ԳԱԶ 66»-ի «ռամա» է դրված պապուց հիշատակ, տարե՛ք ձեր տուն, պատից կախեք. Նիկոլ Փաշինյան
- 11:05 • 21.11.24 Վահե Ղազարյանի հետ մանկությունից ընկերներ ենք, դա շատ հարցերում օգնել է, երբեմն՝ խանգարել․ Փաշինյան
- 21:03 • 20.11.24 Չենք սպասում 2026-ի ընտրություններին, ամեն բան անելու ենք, որ իշխանափոխությունը լինի մինչև այդ. Աննա Գրիգորյան
- 20:33 • 19.11.24 Վաղ թե ուշ Փաշինյանը կարմիր աստղով «պիլոտկա է» հագնելու, մոտ է այդ ժամանակը․ Հայկ Մամիջանյան
- 18:50 • 19.11.24 ԱրարատԲանկը` «Իմ անտառ Հայաստան»-ի կողքին․ Ազնավուրի անվան անտառ է հիմնվելու (տեսանյութ)
- 15:03 • 19.11.24 Սուբսիդիայի տոկոսը պահպանելով հնարավորինս նվազ՝ կավելացնենք քաղաքապետարանի եկամուտները. Ավինյան
- 14:07 • 19.11.24 «Ո՛չ 300 դրամներին»․ «Մայր Հայաստանը» Երևանի ավագանու նիստի ժամանակ ակցիա իրականացրեց
- 12:49 • 19.11.24 Մինչև 7 տարեկան երեխաները տրանսպորտով կերթևեկեն անվճար, թոշակառուները՝ 30% զեղչով. փոխքաղաքապետ
- 15:40 • 18.11.24 «Նոմա» ռեստորանը ներկայանում է նորովի. այն կընդունի իր հյուրերին նաև ձմռան ամիսներին
- 12:44 • 18.11.24 Այն, որ պաշտոնանկությունների մասին դուք գիշերն եք իմացել ու գրել, դա չի նշանակում, որ այդ գործընթացները տեղի են ունեցել գիշերը. Վահագն Ալեքսանյան
- 12:27 • 18.11.24 Հովիկ Աղազարյանի մասով կա հարուցված կարգապահական վարույթ, որը կունենա հետևանք. Վահագն Ալեքսանյան
- 12:18 • 18.11.24 Սափրվելը հետևանքներ էր ունենալու. մի՛ ափսոսացեք, շատ բան չենք կորցրել. Աղվան Վարդանյանը՝ պաշտոնանկությունների մասին
- 12:05 • 18.11.24 Այդ պաշտոնանկությունները դիտարկում եմ նախընտրական տրամադրությունների ներքո. Տիգրան Աբրահամյան
- 11:55 • 18.11.24 Օպերայի տարածքի շինությունները քանդելու ենք ու ստանանք կանաչ տարածք՝ մարդկանց օգտագործման համար. քաղաքապետ
- 11:54 • 18.11.24 Մենք մեր պահանջներում ավելի խիստ ենք լինելու, չենք հանդուրժելու անորակ սննդի մատակարարում մեր մանկապարտեզներ. Ավինյան
- 17:39 • 15.11.24 Վերելակը կանչեք՝ չի գա, գալիս մեծ-մեծ խոսում եք. Կոնջորյանը՝ ընդդիմությանը
- 16:18 • 15.11.24 Մե՞նք ենք «Հոկտեմբերի 27»-ի շահառուն, թե Անդրանիկ Քոչարյանը, որ այդ խառը վիճակում պաշտոնյաների ցանկ էր ներկայացնում, մեկն էլ ինքն էր. Քրիստինե Վարդանյան
- 13:21 • 15.11.24 Սասուն Միքայելյանի որդին այնքան լավ քաղաքապետ է, որ ասում են՝ «Սևակը Հրազդանի հետ է ամուսնացել»․ Անդրանիկ Քոչարյան
- 12:46 • 15.11.24 Կիրանցում անասունը սահմանն անցնու՞մ է. Փաշինյանը՝ Տավուշի մարզպետին
- 12:16 • 15.11.24 Ո՞վ է ում ձեռք առնում, ուզում եմ հասկանամ, ես «քյասիբի ռադիո» չեմ․ Փաշինյանն՝ իրավապահներին
- 12:05 • 15.11.24 Ոստիկանության զորքերը կենտրոնացված են Երևանում, այնպես կանենք, որ մարզերում էլ խնդիր չլինի. Փաշինյան
- 11:04 • 15.11.24 Դուք ոչ միայն Փաշինյանի, այլ Զավենիչի երկրպագուն եք. Խամոյանը՝ ՀԾԿՀ նախագահի թեկնածուին
- 15:48 • 14.11.24 Պարոն Աղազարյան Հովիկին ոչ ոք չի դատապարտի, որովհետև կառավարությունը չի ձախողվի. Աղազարյան
- 13:52 • 14.11.24 Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան
- 13:20 • 14.11.24 Բանակը մի՛ սրբագործեք, ասում են՝ մեր զինվորի ցավը տանեմ, դուրս կգա Մադագասկար․ Փաշինյան
- 12:34 • 14.11.24 Այսօրվա մեր հավաքական սոցիալ-հոգեբանությունն ու սոցիալ-մտածողությունն ապապետական է․ Փաշինյան
- 11:50 • 14.11.24 Աղազարյա՛ն, ջանդ յուղի, քո գլխին են սարքում, ա՛յ ընկեր, դու էլ ես նախկին դաշնակցական. Արթուր Խաչատրյան
- 11:21 • 14.11.24 Դուք Թուրքիային ու Ադրբեջանին՝ մեր անվտանգության երաշխավոր դարձնելը փաթեթավորել եք իրական Հայաստանի ներքո, որը շատ այլանդակ տեսք ունի. Քրիստինե Վարդանյան
- 11:02 • 14.11.24 Դուք ձգտում եք վերադարձնել պատմական Հայաստանը, որտեղ կաք դուք, չկա պետականություն ու կա գուբերնատոր դառնալու հնարավորություն. Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
- 20:37 • 13.11.24 Աթոռը պահելու համար Փաշինյանը պատրաստ է Պուտինի նկարը կախել գլխավերևում, հարց է՝ Պուտինը կտա՞, թե ոչ․ Նաիրա Կարապետյան
- 17:41 • 13.11.24 Չենք բարձրացնում Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարցը, նույնը ակնկալում ենք իրենցից․ Փաշինյան
- 16:26 • 13.11.24 Այսօրվա ընդդիմությունը հաջորդ ԱԺ-ում չի լինի, իշխանությունն ավելի բարձր ձայներով կընտրվի․ Ալեն Սիմոնյան
- 15:47 • 13.11.24 Օկուպացված տարածքների խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու խնդիր դրված չէ․ Սուրեն Պապիկյան
- 14:51 • 13.11.24 Երիտասարդ տարիքում, երբ լսում էի «Կիլիկիա» երգը, լացում էի, երբ մեծացա, հասկացա՝ ինչի՞ լացեմ, Կիլիկիան՝ ուր, ես՝ ուր. Հովիկ Աղազարյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրադարձային 15:42 • 23/11 Հայկ Մամիջանյանը, Տարոն Մարգարյանը և Հայկ Սարգսյանը կգործուղվեն Մոսկվա Նոյեմբերի 25-27-ը Մոսկվայում մասնակցելու են «ԱՊՀ երկրների միջխորհրդարանական համագործակցության մեջ քաղաքական կուսակցությունների դաշինքների և բլոկների փոխգործակցության դերը» խորագրով 5-րդ միջազգային համաժողովին։
-
Քաղաքականություն 14:34 • 23/11 Առաջին պատասխանատուն Փաշինյանն է, ինքն է սխալ կադրեր նշանակել բանակում. Սամվել Բաբայան. Hetq.am «Իշխող քաղաքական ուժը պատրաստվում է ընտրությունների և այդ հանումներով մեկնարկը տվեց, էլի են մարդիկ հանելու»,- ասել է Բաբայանը՝ վերջին օրերին տեղի ունեցող պաշտոնանկությունների մասին:
-
Իրադարձային 10:35 • 23/11 Մենք ոչ միայն պարտադիր ժամկետային ծառայությունը կրճատելու հնարավորություն չունենք, այլ այսօր, առավել քան երբևէ, համալրման խնդիրը հրատապ է. Տիգրան Աբրահամյան Այն ծրագրերն ու մեխանիզմները, որոնք կառավարությունն է ընդունել, դրանք այս առումով ոչ միայն բեկման հնարավորություն չեն ստեղծել, այլ շատ դեպքերում ծանր հետևանքների են հանգեցնում:
-
Իրադարձային 15:42 • 23/11 Հայկ Մամիջանյանը, Տարոն Մարգարյանը և Հայկ Սարգսյանը կգործուղվեն Մոսկվա Նոյեմբերի 25-27-ը Մոսկվայում մասնակցելու են «ԱՊՀ երկրների միջխորհրդարանական համագործակցության մեջ քաղաքական կուսակցությունների դաշինքների և բլոկների փոխգործակցության դերը» խորագրով 5-րդ միջազգային համաժողովին։
-
Քաղաքականություն 14:34 • 23/11 Առաջին պատասխանատուն Փաշինյանն է, ինքն է սխալ կադրեր նշանակել բանակում. Սամվել Բաբայան. Hetq.am «Իշխող քաղաքական ուժը պատրաստվում է ընտրությունների և այդ հանումներով մեկնարկը տվեց, էլի են մարդիկ հանելու»,- ասել է Բաբայանը՝ վերջին օրերին տեղի ունեցող պաշտոնանկությունների մասին:
-
Քաղաքականություն 00:02 • 23/11 Խաղաղության պայմանագրի կնքման դեպքում ՀՀ-ն փոխադարձության հիման վրա կհրաժարվի Ադրբեջանի դեմ միջազգային հայցերից․ Փաշինյան (տեսանյութ) Դա նշանակում է, ոչ մենք իրենց նկատմամբ, ոչ էլ իրենք մեր նկատմամբ չպետք է ներկայացնեն հայցեր նախորդիվ տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ և հրաժարվենք հայցերից՝ փոխադարձաբար։
-
Իրադարձային 10:35 • 23/11 Մենք ոչ միայն պարտադիր ժամկետային ծառայությունը կրճատելու հնարավորություն չունենք, այլ այսօր, առավել քան երբևէ, համալրման խնդիրը հրատապ է. Տիգրան Աբրահամյան Այն ծրագրերն ու մեխանիզմները, որոնք կառավարությունն է ընդունել, դրանք այս առումով ոչ միայն բեկման հնարավորություն չեն ստեղծել, այլ շատ դեպքերում ծանր հետևանքների են հանգեցնում:
-
Իրադարձային 16:14 • 22/11 Շատ լավ է պարտադիր զինծառայությունը մեկ տարի դարձնելը, բայց անհասկանալի է՝ ինչ է անելու զինվորն այդ մեկ տարում. փորձագետը՝ ՊՆ նոր հայեցակարգի մասին Սահմանապահները պետք է բացառապես պայմանագրային զինծառայողները լինեն, գումար ստանան սահմանին ծառայելու համար, ժամկետային զինծառայողի վրա դա թողնելը դա շատ սխալ է:
-
Իրադարձային 10:00 • 22/11 ՌԴ-ն «Օրեշնիկ» հրթիռի արձակումից կես ժամ առաջ զգուշացրել է ԱՄՆ-ին. Սպիտակ տունն իր հերթին նախազգուշացրել է Ուկրաինային Ռուսաստանը նորագույն միջին հեռահարության «Օրեշնիկ» հրթիռի արձակումից կես ժամ առաջ Միջուկային ռիսկի նվազեցման կենտրոնի միջոցով այդ մասին ավտոմատ կերպով տեղեկացրել է ԱՄՆ-ին, ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
-
Քաղաքականություն 17:31 • 18/11 Իշխանության վարկանիշը հասել է պատմական նվազագույնի, ուստի փնջով պաշտոնանկությունների անհրաժեշտություն էր առաջացել. քաղաքական մեկնաբան Նախևառաջ, Նիկոլ Փաշինյանը փորձում է փոխել իր և իր թիմի նկարագիրը: «Այդ մասին վկայում են մի շարք գործընթացներ, ինչը, բնականաբար, ենթադրում է նաև կադրային որոշակի փոփոխություններ։
-
Իրադարձային 15:42 • 19/11 Մխիթար Հայրապետյանը, Ժաննա Անդրեասյանը դադարեցրել են անդամակցությունը «Իմ Քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդին. Լենա Նազարյանն ընտրվել է խորհրդի նախագահ Իսկ նոյեմբերի 15-ին տեղի է ունեցել «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստ, որի օրակարգում մեկ հարց էր՝ Խորհրդի նոր նախագահի ընտրություն:
-
Ժամանց 12:15 • 18/11 Անջելինա Ջոլին կարմիր գորգին է հայտնվել 16-ամյա որդու հետ (լուսանկարներ) Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին տևական դադարից հետո առաջին անգամ կարմիր գորգի վրա է դուրս եկել որդու՝ Նոքսի հետ, որին նա լույս աշխարհ է բերել նախկին ամուսնուց՝ կինոաստղ Բրեդ Փիթից։ Լուսանկարները հրապարակվել են Daily Mail պարբերականում։
-
Իրադարձային 11:13 • 21/11 Մենք չենք կարող տասնյակ հազարավոր մարդկանց կյանքը զոհել՝ Ղրիմը վերադարձնելու համար. Զելենսկի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան չի կարող կորցնել տասնյակ հազարավոր մարդկանց՝ Ղրիմը վերադարձնելու համար։ Նա խոստովանել է, որ թերակղզին կարող է վերադարձվել դիվանագիտական ճանապարհով։ Այս մասին նա ասել է Fox News-ին տված հարցազրույցում։
Գիտություն/տեխնիկա
-
13:25 • 22.11.24 Mercedes-Benz մեքենաները կարելի է կառավարել Apple Watch-ի միջոցով
Մշակույթ
-
23:20 • 20.11.24 Երվանդ Քոչարի «Ինքնադիմանկար» ստեղծագործությունը բնօրինակ է. ԿԳՄՍՆ
-
16:19 • 19.11.24 Ադրբեջանը յուրացնnւմ է Նոյի դամբարանը. «Գեղարդ» հիմնադրամ
Սպորտ
-
20:26 • 23.11.24 Կանանց ազգային հավաքականը սկսում է նախապատրաստվել ընկերական խաղերին
Իրադարձային
-
20:05 • 23.11.24 Հրդեհ՝ Կողբ գյուղում
-
19:45 • 23.11.24 Երևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու «Volvo» բեռնատարը
Մամուլի տեսություն
-
09:25 • 23.11.24 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
-
09:23 • 23.11.24 Նորից իրավիճակ է փոխվել. «Հրապարակ»