Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը (տեսանյութ)
16:07
2018 թվականը պետական եկամուտները հավաքագրելու առումով հեշտ տարի չի եղել, աշխատանքներում եղել են բազմաթիվ պրոբլեմներ, թերություններ, որոշ էական բացթողումներ. այս մասին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը` վստահեցնելով, որ 2019 թվականին բոլորովին այլ իրավիճակ է:
«Հիմա հստակ տեսնում եմ ՊԵԿ-ի աշխատանքների որակը, և ցուցանիշները փոխվել են: Կար խնդիր իրավիճակը հասկանալու, այս ընթացքում կուտակված փորձի միջոցով նոր կանոններ ու մեխանիզմներ են ներդրվել, որոնք բոլորի` և՛ պետության, և՛ գործարարների, և՛ պետական եկամուտների հավաքագրման համար դրական կլինեն»,- ասաց նա և հավաստիացրեց՝ անցած տարվա դժվարությունն օբյեկտիվ էր:
«Երբ մաքսային տեսուչը ստանում է 160 հազար դրամ աշխատավարձ, մենք այստեղ պրոբլեմ ունենք. միլիոնավոր դոլարների ապրանք բաց թողնող պաշտոնյան ստանում է 160 հազար դրամ աշխատավարձ: Մենք պետք է ամեն ինչ անենք, որ պետությունը բարձր որակի ծառայություններ մատուցի, բարձր որակի ծառայություններ մատուցելու համար պետք է բարձր որակավորում ունեցող մասնագետներ լինեն, պետական համակարգ նման մասնագետներ բերելու համար պետք է վարձատրության հետ կապված լուծումներ ունենանք:
Սա չի արվում մաքսային տեսուչի կամ աշխատողի համար, սա արվում է ընդհուպ թոշակառուի համար, որ նա ստանա իր թոշակը: Որպեսզի թոշակը բարձրանա, պետք է մաքսավորն արդյունավետ աշխատի, պետական եկամուտները պետք է մեծանան, որպեսզի այդ եկամուտներից կարողանանք վճարել բոլորին, բանակի կարիքներն էլ հոգանք և այլն»,- ասաց նա:
Վարչապետը կարևորեց այն փաստը, որ ՀԴՄ կտրոններ տպելու քանակն աճել է: «Այստեղ կարևորում եմ այն հանգամանքը, որ մայիսից այս կողմ մոտ 65 մլն հատ ՀԴՄ ավել է տպվել, քան նախորդ տարի նույն ժամանակահատվածում:
Հիմա ՊԵԿ-ն այդ առումով վստահ է զգում իրեն, որովհետև մեր երկխոսությունը քաղաքացիների հետ ստացվում է, և մենք այդ թերությունները կհաղթահարենք: Այո, անթերի չի եղել աշխատանքը, տեղ-տեղ պրոբլեմատիկ է եղել, բայց մենք դրա արդյունքում էական որակական փոփոխություն ենք ունեցել»,- շեշտեց նա:
15:23
Մեր ընտանիքն ապրում է այնպես, ինչպես ապրել է նախկինում՝ որոշ արարողակարգային անհրաժեշտություններով: Այս մասին այսօր՝ մարտի 19-ին, Մատենադարանում ընթացող մամուլի ասուլիսին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով իր ընտանիքի ճոխ ծախսերի վերաբերյալ քննարկումներին:
Ինչ վերաբերում է վարչապետի արտերկրյա այցերին ընտանիքի անդամների ուղեկցությանը, Նիկոլ Փաշինյանը նշեց. «Երբ որ ես եղել եմ գործազուրկ և ապրել եմ ծայրահեղ աղքատության պայմաններում, իմ ընտանիքն ինձ հետ է եղել, երբ ես եղել եմ բանտում, իմ ընտանիքը եղել է իմ կողքին, հանրահավաքներում իմ ընտանիքը եղել է իմ կողքին: Հիմա ակնկալիքն այն է, որ ես իմ ընտանիքից հրաժարվեմ:
Ես գիտեի, որ շատ կարևոր տեքստ պետք է ասեմ Ստեփանակերտում, տեքստի վրա աշխատում էի, և ինձ համար շատ կարևոր է եղել, որ մենք սեղանի շուրջ նստած ենք եղել՝ իմ զինվոր տղան, զինվորի մայրը, զինվորի քույրը: Փորձել եմ նրանց զգացողությունները հասկանալ արցախյան հարցի, ընթացիկ իրավիճակների նրանց զգացողությունների մասին: Կարող է, որ աբսուրդ բան ասեմ, բայց շատ կարևոր բանակցություններից առաջ կարող է որոշեմ, որ այդ բանակցությունների նախորդ գիշերը Արփին պետք է իմ ծոցը քնի, որովհետև դա ինձ համար կարևոր է»,- ասաց վարչապետը:
Վարչապետի ծառայողական ուղղաթիռի օգտագործման հարցին անդրադառնալով՝ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ այն ունի պարտադիր թռիչքային ժամեր. «Եթե նույնիսկ վարչապետը չի նստում այդ ուղղաթիռը, այն պարտադիր պետք է դատարկ բարձրանա, պտտվի, գա: Ուղղաթիռի տեխնիկական կանոնակարգերի մեջ պարտադիր թռիչքային ժամեր գոյություն ունեն, եթե չթռչի, այն կդառնա մետաղի ջարդոն, և կստացվի, որ մենք թանկարժեք պետական գույքը դարձրել ենք մետաղի ջարդոն»,- ասաց նա:
Հարցին, թե ով է ՀՀ առաջին տիկինը՝ վարչապետի, թե նախագահի տիկինը, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Յուրաքանչյուր հայաստանցի տղամարդու համար առաջին տիկինն իր կինն է, և յուրաքանչյուր հայաստանցի կնոջ համար առաջին պարոնն իր ամուսինն է:
Ես չեմ հասկանում՝ ինչ քննարկումներ են: Հանրապետության միակ տղամարդու քննարկումից պրծանք, հիմա էլ Հանրապետության միակ կնոջ քննարկում ենք անում»:
14:58
Առանց մեղադրական եզրակացության գույքի բռնագանձման մեխանիզմը ներդնելը Հայաստանի միջազգային պարտավորությունն է, և այդ պարտավորությունն արձանագրված է ՄԱԿ-ի և եվրոպական որոշ կառույցների Հայաստանի հետ ունեցած հարաբերություններում. այս մասին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ունի վճիռներ, որտեղ հստակ ձևակերպել է առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման մեխանիզմի մասին իր կարծիքը և արձանագրել է, որ դա լիարժեքորեն համապատասխանում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային: Այստեղ այդ մեխանիզմի համապատասխանության հետ կապված որևէ հարց չի կարող լինել, դա միջազգայնորեն ընդունված պրակտիկա է, ՄԻԵԴ-ի մակարդակով ճանաչված գործիք է, որը կարող է կիրառվել»,- ասաց նա:
Վարչապետի խոսքով` նույնիսկ փաստաթղթեր կան, որտեղ դեռևս 2015 թվականին են Հայաստանի միջազգային գործընկերները «ռեկոմենդացիա» արել, որ այդ մեխանիզմը Հայաստանում ներդրվի: «Մենք հիմա աշխատում ենք այդ ուղղությամբ: Հիմա պետական որոշ մարմիններ կան, որ իբր ինչ-որ փաստարկներով ուզում են այդ գործողություններն արգելակել:
Դրանք այն մարդիկ են, որոնք հազարապետների, հարյուրապետների մեխանիզմով հայտնվել են պետական կառավարման համակարգում և հիմա կոռուպցիայի լոբբինգն են անում ներսից: Մենք պետք է զգուշացնենք նրանց և եթե տեսնենք, որ հետևություն չեն անում, պետք է ասենք`ցտեսություն, գնացեք ձեր գործին: Մենք այդ մեխանիզմը պետք է ներդնենք, որովհետև մեր հանրությունը մեզնից դժգոհ է` գողացածը վերադարձնելու գործում այդքան էլ մեծ ծավալներով ու արդյունավետությամբ չենք գործում, որովհետև եթե գործող մեխանիզմներով գնանք, կարող է տասնյակ տարիներ տևի»,- նշեց վարչապետը:
Փաշինյանը պարզաբանեց, որ դա ոչ թե քրեական պատասխանատվություն է, այլ քաղաքացիական դատավարության շրջանակներում իրականացվող գործառույթ է, որ մարդը պետք է ապացուցի, որ իր ձեռք բերած գույքն օրինական է:
Դիտարկմանը` քննադատներն ասում են, որ կարող է խանգարի ներդրումներին, նա ասաց. «Քննադատները ներդրումներով չեն մտահոգված, այլ մտածում են` այս «դաչաս» ինչ է լինելու, Հյուսիսային պողոտայում երեք հարկը, որ իրար վրա ունեմ, ինչ է լինելու, այն հեկտարներով հողատարածքների հետ ինչ է լինելու: Ինչ է լինելու, բռնագանձվելու է»:
14:52
Քաղաքացիների փոխանակման հետ կապված խնդիրը մեր քննարկումների տիրույթում է անընդհատ. այս մասին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով հարցին` արդյոք փոխվստահության ամրապնդման համար հնարավոր համարո՞ւմ է, որ հայկական ու ադրբեջանական կողմերում պահվող քաղաքացիների փոխանակում տեղի ունենա` բոլորը բոլորի դիմաց սկզբունքով:
«Նախկինում գոյություն է ունեցել պրակտիկա, որ սահմանն անցած, մոլորված մարդկանց մեկ շաբաթվա ընթացքում բոլոր կողմերը` Հայաստանը, Արցախը, Ադրբեջանը վերադարձնեն, և այդ պրակտիկան իրականացվել է միշտ: Դա ընդհատվել է այն ժամանակ, երբ զինված ադրբեջանցիները մտել են մեր տարածք և սպանություններ են արել: Այս իրավիճակում սպանության համար դատապարտված մարդկանց պետք է փոխանակենք մոլորված մարդկանց հետ: Մենք պատրաստ ենք մոլորված մարդկանց փոխանակել մոլորված մարդկանց հետ և հիմա մենք էլ ունենք իրենց մոտ մոլորված, բայց իրենց վարկածով նա դիվերսանտ է, որին 20 տարի դատապարտեցին»,- ասաց Փաշինյանը և հավելեց, որ հիմա քաղաքացի է անցել իրենց կողմից, քննություն կլինի, կպարզվի դիվերսանտ է, թե մոլորված քաղաքացի:
«Ում գործողության հետևանքով մարդ չի սպանվել, մենք պատրաստ ենք քննարկել նրանց փոխանակման հարցը, էական տարբերություն կա ուղղակի մոլորված քաղաքացու ու մարդասպանի միջև: Եթե մարդու ենք փոխանակում, ապա պետք է հաշվի առնենք նրա կողմից սպանվածի հարազատների կարծիքը»,- ասաց նա:
14:42
Կառավարությունը ոչ մի ոլորտում չի ձախողել: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ ինքը կաշկանդված չէ և կարող է պաշտոնից հեռացնել ձախողվածներին:
«Երբ ասում են, որ այ, ձախողվել են, էս են արել, էն են արել, կարո՞ղ են ասել՝ ինչի՞ մեջ ենք ձախողվել: Ոչ մի ոլորտում մենք ձախողում չենք ունեցել: Պետական կառավարման համակարգում չկա պաշտոնյա, որին ասենք՝ ձախողել է: Ուրիշ բան, որ արագության ու դանդաղության հետ կապված խնդիր կա: Չկա մի պաշտոնյա, ում ասենք՝ ձախողել ես քո գործը: Այլ խնդիր է՝ կա՞ն արդյոք թերություններ, բացթողումներ, այո, կան: Իմ գործողություններում էլ կան թերություններ ու բացթողումներ»,- ասաց նա:
Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ եթե ամեն բացթողումից հետո պաշտոնյանին փոխենք, բերենք նորին, ով «դողա, ասի վայ, հանկարծ բան չանեմ, սխալ հայացքով մեկին չնայեմ», հարցը չի լուծվի:
«Մեզ համար կարևոր է մեր նկատմամբ ուղված քննադատությունն օգտագործել որպես դաս, որից մենք սովորում ենք, որի արդյունքում աշխատանքի որակը բարձրանում է: Սկանդալները, որոնք կապված էին ՊԵԿ-ի հետ: Մենք ունեինք պարզ ընտրություն՝ հանրային տրամադրությունները խաղաղեցնելու համար վարչապետը կամուֆլյաժով մտներ, հաներ, թե՞ հասկանայինք իրավիճակը ու քննադատությունն օգտագործեինք որպես արդյունավետության բարձրացման գործիք: Շատ պրոբլեմներ են եղել, բայց ես նախընտրում եմ գնալ երկրորդ ճանապարհով: Տեսնում եմ, որ ՊԵԿ-ի հետ մեր աշխատանքի բովանդակությունը փոխվել է: Ես գոհ եմ պարգևավճարի սկանդալից, դա ահավոր լավ խոսակցություն է, որ մենք պետք է ունենանք: Ասում են՝ պարգևավճարները կտրեք, տվեք ուրիշին: Չեն ասում՝ քանի՞ հոգու հարց կարելի է լուծել այդ գումարով: Չեն ասում՝ թոշակառուի գումարը հավաքում է ՊԵԿ-ը, ու ՊԵԿ-ը պետք է աշխատի: Ուզում էին, որ ՊԵԿ-ը կաթվածահար լինի, որ մարդիկ թոշակ չստանան, աշխատավարձ չստանան, որ ասեն՝ է՞ս ա ձեր հեղափոխությունը: Այո, ՊԵԿ-ում պետք է աշխատավարձերը լինեն պատշաճ, դա ծառայություն է, որը մատուցվում է հանրությանը: Մենք չենք կարող հույս ունենալ, որ ցածր վարձատրվող պաշտոնյան կարող է բարձր որակի ծառայություն մատուցել հանրությանը»,- ընդգծեց նա:
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ իրենք չեն ձախողել, իսկ «Ֆեյսբուքում ամեն օր ձախողում կա: Թեժ աշունն է գալու, թեժ գարունը, все пропало, клиент уезжает, гипс снимаем, բայց ձախողումներ չենք ունեցել, ունեցել ենք թերություններ ու էլի ենք ունենալու»:
14:29
Իմ կարծիքն այն է, որ Հայաստանում պետք է լինի հնարավորինս գործունակ, ուժեղ հակակոռուպցիոն մարմին: Այս մասին այսօր՝ մարտի 19-ին, Մատենադարանում ընթացող մամուլի ասուլիսին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Կոռուպցիայի դեմ պայքարում ինձ համար որևէ սահմանափակում չկա: Հարցը, որ անընդհատ քննարկվում է, հետևյալն է՝ մենք պետք է այդտեղ լավ մտածված լուծումների գնանք, որպեսզի պետության մեջ պետություն չստեղծենք, այսինքն՝ իշխանության հավասարակշռության սկզբունքը չխախտենք»,- նշեց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այս պահին ուսումնասիրվում են տարբեր երկրների փորձերը. «Օրինակ՝ երկրներ կան, որոնք ընդհուպ մինչև հակակոռուպցիոն դատարան ունեն: Կառավարության ծրագրում շատ հստակ գրված է՝ հակակոռուպցիոն մարմին պետք է ստեղծվի, հիմա ինչու չի գրված, թե ինչպիսի մարմին, որովհետև դրա հետ կապված կա հսկայական բանավեճ»:
14:19
Կա առաջարկ, որը շատ բարեհունչ է, բայց պետք է հասկանանք այդ առաջարկն իր հետ կոնկրետ բան բերելու է, թե չի բերելու. այս մասին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով Գյումրիում ազատ տնտեսական գոտի հիմնելու հնարավորությանը:
Վարչապետի խոսքով` ցանկացած առաջարկ քննարկելի է: «Առաջարկի վերաբերյալ ուղղակի պետք չէ կարծիք ասել՝ առանց դրա պարամետրերը և հնարավոր արդյունքները հասկանալու: Կա առաջարկ, որը շատ բարեհունչ է, բայց պետք է հասկանանք` այդ առաջարկն իր հետ կոնկրետ բան բերելու է, թե ոչ: Ես ինչքան գիտեմ, առաջարկի հեղինակները պետք է ինչ-որ քննարկումներում ընդգրկված լինեն»,- ասաց նա:
Նիկոլ Փաշինյանի խոսքով` այստեղ որոշումները ոչ թե սուբյեկտիվ ճաշակով պետք է կայացվեն, այլ փաստարկների դաշտում:
Փաշինյանը հավելեց, որ չի կարող գնահատել գոտու հիմնման հնարավորությունները: «Բայց ես ուրախ եմ, որ շատ մեծ արձագանք է գտել այն նորությունը, որ երկու մլն դոլարի ներդրում է կատարվել և ջինսերի արտադրություն է ստեղծվել Գյումրիում: Այնտեղ մի քանի արտադրություններ էլ կա, որոնց մենք պատրաստ ենք ամեն ինչով աջակցել, բայց եթե պարզվի, որ ազատ տնտեսական գոտին է լուծումը և դրա արդյունքում ունենալու ենք կոնկրետ, շոշափելի արդյունքներ, ինչու ոչ, բայց ասում եմ՝ միայն փաստարկների դաշտում, ուղղակի լավ վերնագրերի համար չարժե որոշումներ կայացնել»,- ասաց նա:
14:17
Սահմանադրական փոփոխությունների շուրջ որոշակի քննարկումներ կան. այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Սահմանադրության մեջ Սփյուռքի ներկայացուցիչներին ներգրավելու խիստ սահմանափակումներ կան: Դա պատեհ չէ»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետը խոսեց այն կարծիքների մասին, որ պետք է փոխել կառավարման համակարգը. «Գիտեմ, որ կան քննարկումներ, որ խորհրդարանական կառավարման համակարգը հետ փոխենք նախագահականի: Ես այն կարծիքին չեմ, որ մենք նման անհրաժեշտության առաջ ենք կանգնած: Պետք է հասկանանք՝ այս համակարգն իրենից ինչ էր ներկայացնում, հետո հետևություններ անենք: Մենք կառավարման համակարգը փոխելու անհրաժեշտություն չունենք, քանի դեռ դրա վերաբերյալ չունենք կոնկրետ փաստարկներ: Մենք ավելի շատ տնտեսական հեղափոխության վրա պետք է կենտրոնանաք, քան՝ սահմանադրական փոփոխությունների»,- ասաց նա:
Խոսելով տնտեսական հեղափոխության մասին՝ լրագրողը հարցրեց՝ ի՞նչ պետք է անի քաղաքացին «տնտեսական հեղափոխությանը» մասնակցելու համար, բացի ՀԴՄ կտրոն պահանջելուց:
«Այնպես, ինչպես քաղաքացին մասնակցեց քաղաքական հեղափոխությանը, նույն էլ տնտեսական հեղափոխությանը պետք է մասնակցի: Մենք մեզնից կախված ամեն ինչ արեցինք, որ Հայաստանում լինեն քաղաքական փոփոխություններ, բայց միայն մեզնով չեղավ չէ՞: Մենք հարթակ ստեղծեցինք, որ մարդիկ կամքը արտահայտեն: Մարդուց ակնկալում էինք քաղաքական ակտիվություն: Նույնն էլ տնտեսական հեղափոխության պարագայում է: Հիմա էլ ակնկալում ենք տնտեսական ակտիվություն»,- ասաց նա:
Ըստ վարչապետի՝ իրենք պետք է ստեղծեն միջավայր, հարթակ, պայմաններ ու քաջալերեն մարդկանց: «Կասկած չունեմ, որ մարդիկ իրենց քայլը կանեն և տնտեսական հեղափոխությունը կհաղթի»,- ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ամեն ինչ անում են, որ վարկային տոկոսադրույքներն իջնեն, դառնան ավելի հասանելի:«Մարդկանց քաջալերում ենք, որ իրենք իրենց համար տնտեսական գործունեություն ծավալեն: Ռանչպար գյուղում ես տեսա բազմաթիվ չմշակվող հողեր: Մարդիկ պետք է հնարավորություն ունենան արժանապատիվ գնով հանձնել բերքը մթերող ընկերություններին: ՏՏ ոլորտում 3000-4000 թափուր աշխատատեղ կա: Մարդիկ պետքէ լրացնեն թափուր տեղերը, աշխատավարձերը շատ բարձր են: Մենք մինիբիզնեսի շեմ ենք սահմանում, որ ազատենք հարկերից»:
14:07
Այսօր հրավիրված մամուլի ասուլիսին վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ հարցին՝ արդյոք սոցիալական բարեփոխում տեղի՞ է ունեցել 10 ամիսների ընթացքում երկրում, մանավանդ, որ սոցհարցումները հակառակն են փաստում:
Նա շեշտեց, որ այդ սոցհարցումները իրականությանը չեն համապատասխանում և որ իրականությունն այլ է: «Սա այն դեպքը չէ, երբ վարչապետը չի տիրապետում երկրի վիճակին: Ես հաճախ մադրկանց մեջ եմ, ակտիվ շփվում եմ նրանց հետ: Մարդիկ կան, ասում են` հեսա տեսեք ինչ է լինելու, շրջանառում են թեժ աշնան, թեժ գարնան, ձմռան ցիկլը: Ոչ մի բան էլ չի լինելու, նախկին քաղաքական էլիտան պետք է հասկանա` իրենց գնացքը վաղուց անցել է և եթե իրենց գնացքի հետևից փորձեն «Ֆերարիով» էլ հասնել, չեն կարող: Իրենք մեկ ճանապարհ ունեն` կանգնել ժողովրդի առաջ, ապաշխարել և ժողովրդից ներողություն խնդրել, ուրիշ անելիք իրենք ՀՀ-ում չունեն՝ չնայած իրենց բոլոր ցանկություններին` վարել քաղաքական, հասարակական գործունեություն: Միլիոնավոր դոլարներ այսօր ծախսվում են կառավարության դեմ սև հակաքարոզչություն անելու համար, և կառավրությունն ընդդեմ դրա ոչ մի գործողություն չի ձեռնարկում, որովհետև մեզ համար խոսքի ազատությունը բացարձակ արժեք է, այդ շրջանակները պետք է հասկանան` իրենք ՀՀ-ում այդ կարգի անելիք ունենալ չեն կարող, իրենք Հայաստանի ժողովրդի շրջանում աջակցություն ունենալ չեն կարող, ուզում է միլիոն ծախսեն, ուզում է միլիարդ ծախսեն»,-ասաց վարչապետը:
Այնուհետև Փաշինյանը բերեց օրինակներ, որ իրենք քայլեր ձեռնարկել են մարդկանց սոցիալական վիճակը բարելավելու համար: «85 հազար մարդու սոցիալական նպաստներն ու թոշակները բարձրացրել ենք, 200 հազար մարդու աշխատավարձեր բարձրացրել ենք, հիպոթեքային վարկավորման հարյուր տոկոս աճ է տեղի ունեցել: Այո, ՀՀ-ում կան մարդիկ, որոնք ավելի լավ չեն ապրում, բայց հարց է` Հայաստանում կա ՞ն մարդիկ, որոնք ավելի վատ են ապրում»,- ասաց նա:
Վարչապետն ընդգծեց, որ այսօր բազմաթիվ ծրագրեր են իրականացնում, որ մարդկանց սոցիալական վիճակը բարելավվի աշխատանքի միջոցով: Նրա խոսքով` նախկին իշխանություններին ձեռնտու չէին, որ մարդիկ աշխատեն, որովհետև դրանով իրենց ազդեցության տակ էին մնում: «Բրինձ ու կարտոշկա էին մարդկանց բաժանում, որ ինքնուրույն չլինեն նրանք: Մեր նպատակը մարդկանց հնարավորություն տալն է, որ նրանք աշխատեն»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Ապա Փաշինյանը նշեց, որ իհարկե, այնքան չի բարելավվել ժողովրդի սոցիալական վիճակը, որ իրենք գոհ լինեն դրանից, բայց ինքը կասկած չունի, որ ՀՀ-ում տնտեսական հեղափոխությունը սկսել է և այն հաջողելու է: «Ես որևէ կասկած չունեմ, որ հին համակարգի ներկայացուցիչները, հին համակարգի բովանդակային մնացուկները Հայաստանում որևէ հեռանկար չունեն: Հայաստանը լինելու է ժողովրդավարական, աշխատանքի, տեխնոլոգիաների երկիր: Սոցիալական վիճակը փոխելու հաջորդ կարևոր կոմպոնենտը կրթականն է, մենք մեծ ծավալներով աշխատում ենք, որ կրթական բարեփոխումներ անցկացնենք»,- եզրափակեց նա:
13:53
Արցախյան հակամարտության կարգավորման տարբեր փուլերում հնչած հայտարարություններին ու երեք սկզբունքների մասին տարբեր մեկնաբանություններ են հնչում: Այս մասին մեծ ասուլիսում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ունենք տեքստ, ունենք տասնյակ մեկնաբանություններ: Մեզ համար կարևոր է իմանալ, թե ինչ մեկնաբանության վրա ենք հիմնվելու: Ադրբեջանի մեկնաբանությունը մեզ համար անընդունելի է: Այո, մենք էլ կարող ենք մեր մեկնաբանությունը տալ, բայց մեր խնդիրը լեզվակռիվը չէ, մենք ուզում ենք, որ համանախագահները, Ղարաբաղի, Ադրբեջանի ներկայացուցիչները միասին հասկանանք, թե այդ սկզբունքները գործնականում ինչ են նշանակելու: Մեկը դա մեկնաբանում է, որ Ղարաբաղը պետք է լինի Ադրբեջանի մաս: Իսկ կարո՞ղ է լինել մեկ այլ մեկնաբանություն, որ Ղարաբաղը պետք է լինի անկախ պետություն կամ Հայաստանի մաս: Իհարկե կարող է: Քանի դեռ բոլորով չենք համաձայնեցրել խոսակցության հնարավոր շրջանակը, մենք իրար չենք հասկանա»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Ըստ նրա՝ խնդիրները, որոնք ինքը ձևակերպել է, եղել են Ադրբեջանի նախագահի հետ ունեցած հանդիպման արդյունքում, ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ ունեցած քննարկումների արդյունքում:
«Կան տարբեր մեկնաբանություններ՝ մի մասը հրապարակային, մի մասը ոչ հրապարակային: Կան միջազգային գործընկերներ, որոնք ասում են, որ Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Մեկ ուրիշն ասում է, որ չի կարող չլինել Ադրբեջանի կազմում: Ես նոր մարդ եմ բանակցություններում, ես ուզում եմ հասկանալ՝ ով է ճիշտ, ով սխալ: Վարչապետ ընտրվելուց հետո ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ մենք հանդիպել ենք, խնդրել ենք, որ ինքը գա ու մեզ տեղեկություններ հաղորդի: Այս գործընթացը շարունակվում է: Ասում էին՝ ի՞նչ եք խոսում Ալիևի հետ, դավադրության սցենարներ էին ներկայացնում: Ասել եմ, որ խոսակցությունը գնացել է բանակցային գործընթացի պատմության մասին, ես, որպես նոր մարդ, ունեմ բազմաթիվ հարցեր: Կան մարդիկ, ովքեր ասում են՝ պետք չի հասկանալ, եկել ես, նստի, մի կետից շարունակենք, բայց պետք է հասկանալ, ի՞նչ է նշանակում ամեն բառը, ամեն փուլը: Այս ամենը քմահաճույք չէ, անհրաժեշտություն է»,- մանրամասնեց Փաշինյանը:
Վարչապետի խոսքով՝ ինքը ստացել է հսկայական տեղեկատվություն, այս գործընթացը շատ բարդ է, ունի բազմաթիվ նրբություններ և պետք է տիրապետել ամբողջ տեղեկատվությանը:
«Ալիևը տասնամյակներ բանակցությունների պրոցեսի մեջ է, Մինսկ խմբի համանախագահների գործն է դա: Միակ մարդը , ով նոր է, ես եմ: Երկխոսությունը դա է, նպատակը բազմաթիվ հարցեր պարզելն է, առաջիկա հանդիպումը առնվազն մեր ընկալմամբ նվիրված կլինի մի շարք պարզաբանումներ պաշտոնապես արձանագրելուն: Հսկայական տվյալներ կան՝ ինչ է տեղի ունեցել Կազանում, Վիեննայում, Քիվեսթում: Եթե բոլորը միաձայն ասեն, որ Կազանում եղել է սա, Քիվեսթում սա, ոչ մի հարց չէր ծագի, բայց ինչքան մարդ, այնքան մեկնաբանություն, դրա համար ծագում են հարցեր, որոնք պետք է պարզաբանվեն»,- շեշտեց Նիկոլ Փաշինյանը:
13:38
Հայաստանը չի առաջարկում արցախյան հակամարտության կարգավորման ձևաչափի փոփոխություն: Հայաստանն առաջարկում է բանակցային ֆորմատի վերականգնում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Տարօրինակ մեկնաբանությունը, որ արվում է, ասում են, որ սա բանակցային ձևաչափի փոփոխության առաջարկ է: Հայաստանում կան մարդիկ, որ այդպես են ասում, մենակ Ալիևը չի ասում: Դա բանակցային ֆորմատի փոփոխության առաջարկ չէ, դա բանակցային ֆորմատի վերականգնման առաջարկ է»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:
Նա բերեց մի քանի փաստ, որ Ղարաբաղը եղել է բանակցություններում, ճանաչվել է հակամարտության կողմ ոչ միայն միջազգային հանրության, այլև Ադրբեջանի մասին:
«Երբ ՄԽ-ն ձևավորվեց, ընդգծվեց, որ հրավիրվում են համաժողովի որպես շահագրգիռ կողմ Ղարաբաղի ներկայացուցիչները: 1994թ. մայիսին հրադադարի պայմանագիրը կնքել է 3 կողմ, այդ թվում՝ Ղարաբաղը: Այս փաստաթուղթը ստորագրել են հակամարտող կողմերը: Ադրբեջանի պաշտպանության նախարարը ստորագրել է թուղթ Հայաստանի պաշտպանության նախարարի ու Ղարաբաղի պաշտպանության բանակի հետ»,- շեշտեց Նիկոլ Փաշինյանը:
Նա նշեց, որ բոլորին հայտնի է, թե ով է Ղարաբաղը դուրս բերել բանակցություններից:
13:32
Եթե այդ սրճարաններից որևէ մեկն իմ հարազատ եղբորը լիներ, դրանից իմ վերաբերմունքը չէր փոխվի. այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով Օպերայի տարածքի հարակից սրճարանների ապամոնտաժման մասին:
«Ինչպես դատարանների դեպքում, այնպես էլ այս դեպքում, այնպես չէ, որ ինձ քարտեզ են բերում, ես խաչ եմ քաշում սրճարանների վրա: Որքանով տեղյակ եմ, դա իրավական ձևակերպումների խնդիր է: Մի մասի դեպքում, երբ պայմանագրերով քաղաքապետարանը հնարավորություն է ունեցել լուծել պայմանագիր, լուծել է, երբ կան որոշակի այլ ձևակերպումներ, դիմել է դատարան: Բոլոր այն դեպքերում, երբ կլինի իրական հնարավորություն՝ գործընթաց սկսելու, տարածքը ազատելու, համապատասխան որոշումներ կկայացնենք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նա հավաստիացրեց, որ տվյալ սրճարանների ապամոնտաժումը սեփականատերերի անձով պայմանավորված չէ: «Ինձ համար տարբերություն չկա, եթե նույնիսկ այդ սրճարաններից որևէ մեկը իմ հարազատ եղբորը լիներ, դրանից իմ վերաբերմունքը չէր փոխվի»,- հավաստիացրեց նա:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ բոլոր հարցերով վարչապետը չի զբաղվում, նա ասաց, որ «այս խնդիրը Երևանի քաղաքապետի տիրույթում է»: Միաժամանակ նա ասաց, որ այդտեղ քաղաքական ենթատեքստ չկա, եթե ինքը տեսնի, որ նման ենթատեքստ կա, իր «ազդեցության հնարավորությունները կօգտագործի»:
«Մենք նորմա՞լ ենք համարում Օպերայի տարաքում 90 հազարով տարածքներ վարձելը: Էդ ինչի՞ չեն մտածում՝ դրա օբյեկտիվ գինն ինչքան է, քանի տարի օգտագործել են, թող գումարը վերադարձնեն պետական բյուջե: Ինձ համար կապ չունի՝ որ զբոսայգին է: Բոլոր այն դեպքերում, երբ քաղաքապետարանը կունենա իրավական հիմք տարածքը վերադարձնել քաղաքացիներին, կանի»,- շեշտեց Նիկոլ Փաշինյանը:
Նա հայտնեց, որ իրենք ունեին մի շարք ներդրումային առաջարկներ՝ կապված Դալմայի այգիների հետ: «Երբ տեսա, որ հետաքրքրություններ կան ներդրումային ծրագրերի, գրություն գրեցի Երևանի քաղաքապետին ու բնապահպանության նախարարին, որ այդ տարածքներում պետք է բացառել շինարարությունը: Կա մի հսկայական տարածք, որը հանրային է, ու պետք է իրականացվեն բարեկարգման աշխատանքներ, պետք է լինի այգի: Բոլոր հնարավոր տեղերում կանաչ տարածքները պետք է վերականգնվեն»,- հավելեց նա:
13:20
Սպասելու անհրաժեշտություն ընդհանրապես չկա և դիվանագիտական գործընթացում պետք է հետևողականորեն աշխատել. այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը`անդրադառնալով Tert.am-ի հարցին` եթե Ադրբեջանի կողմից դրական ազդակներ չլինեն, Ադրբեջանը չհամաձայնի Արցախի` բանակցային սեղան վերադարձին, ի՞նչ է անելու Հայաստանը, որքան է պատրաստ սպասել:
«Այն, ինչ հրապարակային ասվում է, նորություն չէ ո´չ Մինսկի խմբի համանախագահների, ո´չ ադրբեջանցի մեր գործընկերների համար: Այս ընթացքում բոլոր շփումների ժամանակ այդ թեման, այդ օրակարգը ես առաջադրել եմ: Դա նույն օրակարգն է, ինչը ձևավորվել է 2018 թվականի մայիսին: Ինչպես Ստեփանակերտում եմ հայտարարել` սա մեր կողմից ո´չ քմահաճույք է, ո´չ նախապայման: Մենք այս թեմայով քննարկումները շարունակելու ենք մեր գործընկերների հետ և փորձելու ենք այս քննարկումը շարունակել փաստարկների դաշտում, որովհետև բանակցությունը բանակցություն է նրանով, որ մենք իրար լսում ենք»,- ասաց վարչապետը:
Նա նշեց, որ համենայնդեպս Հայաստանը այդ լսելու կարողությունն ունի և նույնն ակնկալում է նաև ադրբեջանական կողմից: «Այնտեղ, որտեղ մեր գործընկերները մեր դիրքորոշումը կարող են գնահատել չափից կարծր, մենք կարող ենք այդ դիրքորոշումը մեղմացնել, բայց նույն ակնկալիքն ունենք մեր գործընկերներից, այլապես խոսակցությունը պարզապես տեղի չի ունենա»,- ասաց նա:
Վարչապետը նշեց, որ իր հայտարարությունների շարքը, որ արել է դեռևս մայիսից, երբ վարչապետի թեկնածու էր, մարտահրավեր չէ: «Սրանք երկխոսության հրավեր են, և այդ երկխոսությունը նոր չի սկսվել: Երկխոսությունը սկսվել է Դուշանբեում, շարունակվել է Սանկտ Պետերբուրգում, Դավոսում, հաջորդը չգիտեմ որտեղ կլինի:
Մենք չենք պատկերացնում ռեժիմ, որտեղ կողմերից մեկը կասի` ես երկխոսությունից հրաժարվում եմ, դա տրամաբանական մոտեցում չի լինի: Բնականաբար, մենք էլ երկխոսությունից չենք հրաժարվի և երկխոսության ընթացքում սեղանին կդնենք մեր փաստարկները և ուշադիր կլսենք մեր գործընկերների հակափաստարկները: Կարծում եմ` կառուցողական և արդյունավետ լուծումը կամ շարունակությունը հենց այս տրամաբանության շրջանակում պետք է լինի»,- եզրափակեց նա:
13:05
Մենք այսօր ունենք նոր, կարևոր ռազմական արտադրանքներ, որոնք առաջիկայում, հույս ունեմ, սերիական արտադրության ռելսերի վրա կդրվեն: Այս մասին այսօր՝ մարտի 19-ին, Մատենադարանում ընթացող մամուլի ասուլիսին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ունենք նաև նախագծեր, որոնք քննարկման եզրափակիչ փուլում են, ունենք նախագծեր, որոնք գաղափարների փուլում են: Մենք հիմա նաև կառուցվածքային և բովանդակային փոփոխություններ ենք իրականացնում ռազմարդյունաբերության ոլորտում, համոզված եմ, որ այդ ոլորտում մենք կունենանք էական ձեռքբերումներ»,- նշեց վարչապետը:
Ռազմաարդյունաբերության զարգացմանը զուգահեռ, կառավարությունը միևնույն ժամանակ քայլեր է ձեռնարկում սպառազինություն ձեռք բերելու ուղղությամբ. «Այդ քայլերը մեկնարկել են դեռ 2018 թ. մայիսից»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
«Մենք չպետք է կենտրոնանանք տանկ ունենալ, չունենալու վրա, այլ պետք է կենտրոնանաք այն խնդրի վրա, որը մենք պատկերացնում ենք, որ պետք է լուծենք տանկ ունենալու միջոցով: Մենք պետք է հասկանանք՝ որն է նոր տեխնոլոգիան, որը պետք է թույլ տա այդ խնդիրը լուծել»,- ասաց նա:
13:00
ԵՄ-ում քննարկվել է ջրամբարաշինության վերաբերյալ մեծ նախագիծ, այսինքն՝ Հայաստանում մոտ 2 տասնյակ նոր ջրամբար կառուցելու գործընթացի վերաբերյալ հարց է քննարկվել: Այս մասին մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Բրյուսել այցի շրջանակում Եվրամիության ղեկավարության հետ քննարկված 13 նախագծերին:
Վարչապետի խոսքով՝ ԵՄ-ում քննարկված 13 ծրագրերը վերաբերում են նաև Հայաստանի ենթակառուցվածքների զարգացմանը, մասնավորապես՝ ճանապարհներին, ոստիկանության համակարգի բարեփոխումներին, էներգետիկ համակարգի զարգացմանը և ներդրումներին, այդ թվում՝ էներգետիկ միջանցքի ձևավորման գործընթացին, կրթության բարեփոխումներին, դատաիրավական համակարգի բարեփոխումներին, հարկային, վարչարարության, դատական բարեփոխումներին և այլն.
«Եվրամիությունում արձանագրումը հետևյալն էր, որ մենք լիարժեք պատրաստ ենք համագործակցել բարեփոխումների ողջ օրակարգի շրջանակում, և ԵՄ-ի բարձր ղեկավարությունը ևս պատրաստակամություն հայտնեց աջակցելու այդ բոլոր ծրագրերի իրականացմանը»,-նշեց նա:
Վարչապետը հավելեց, որ ԵՄ-ի աջակցությունը չի ենթադրում անհրաժեշտ ֆինանսական միջոցների ամբողջական տրամադրում. Հայաստանը ևս պետք է ներդրում կատարի այդ ծրագրերի իրականացման համար:
Սակայն, վարչապետի խոսքով, այս հարցում Հայաստանն ունի մի խոչընդոտ. «Դա պետական պարտքի օրենքում առկա սահմանափակումն է. մեր պետական պարտքը չի կարող գերազանցել ՀՆԱ-ի որոշակի տոկոսը: Հայաստանի ներդրման տեսանելի աղբյուրներն այս պահին արտաքին աղբյուրներն են, ինչը ենթադրում է պետական պարտքի ծավալի մեծացում: Հիմա պետք է շատ լուրջ քննարկում ունենանք, թե արդյոք կարող ենք գնալ այս ճանապարհով: Առաջիկա 20 օրվա ընթացքում քննարկում կունենանք ԿԲ-ի, տարբեր փորձագետների, հանրության ներկայացուցիչների հետ, որպեսզի կայացնենք որոշում»:
Ասվածն ավելի հասկանալի դարձնելու համար՝ վարչապետը բերեց Մեղրու անցակետի օրինակը. «Այդ նախագիծն արժե 20 մլն դոլար, և դրա կեսը ֆինանսավորում է ԵՄ-ն գրանտի միջոցով, իսկ մյուս կեսը Հայաստանը վարկով է ֆինանսավորում: Նրանց համագործակցության ֆորմատն այսպիսին է»:
Ինչ վերաբերում է հարցին, թե ԵՄ-ն հետաքրքրված է Հայաստանի էներգետիկ դաշտով, մասնավորապես ատոմակայանի վերաբերյալ մեծ հետաքրքրություն ունի, վարչապետ Փաշինյանն ասաց՝ ատոմակայանի վերաբերյալ բազում քննարկումներ կան. «ԵՄ Համապարփակ և ընդլայնված համագործակցության պայմանագրում ատոմակայանի փակման թեման շեշտադրվում է համարժեք հզորությունների ձևավորման հետ, այսինքն՝ իրականում այդ հոդվածը ոչ թե ատոմակայանի փակման մասին է, այլ համարժեք հզորությունների ձևավորման մասին է:
Հետևաբար` մեր օրակարգի հարցը ոչ թե ատոմակայանի փակումն է, այլ համարժեք հզորությունների ձևավորումը: Որքան հնարավոր լինի, մենք ատոմակայանի աշխատանքը կերկարացնենք, բայց բոլորս հասկանում ենք՝ ատոմակայանը չի կարող հավերժ աշխատել»:
12:26
Հայաստանը գազի տարանցիկ երկիր դառնալու համար նոր խողովակներ չի կառուցելու: Այս մասին ասուլիսում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Հարցին, թե արդյոք նոր խողովակներ չե՞ն կառուցվելու, չէ՞ որ Հայաստան մտնում են գազատարներ, բայց դուրս չեն գալիս, Նիկոլ Փաշինյանն այսպես պատասխանեց. «Խողովակներն այդպիսի առանձնահատկություն ունեն՝ համ մտնում են, համ դուրս են գալիս, դրանք ուղղություն չունեն: Խոսքը նոր գազատարի մասին չէ առնվազն այնքան ժամանակ, քանի դեռ հնարավոր է օգտագործել գործող գազատարները:
Իրան կատարած այցից առաջ ես հեռախոսազրույցներ եմ ունեցել Վրաստանի, Ռուսաստանի և Թուրքմենստանի գործընկերների հետ, տեղեկացրել եմ, թե ինչ հարցերի շրջանակ է քննարկվելու Իրանում, որովհետև կարևոր է նաև նրանց դիրքորոշումը: Քննարկումների արդյունքում է որոշվել, որ այս թեման պետք է Իրանում դառնա կարևոր կետերից մեկը: Քննարկումները շարունակվում են, կշարունակվեն, քանի դեռ չենք եկել դրական կամ բացասական եզրակացության»:
Ն. Փաշինյանի խոսքով՝ Հայաստանը պետք է հնարավոր բոլոր ուղղություններով զարգացնի համագործակցությունը Իրանի, ԵՄ-ի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի հետ: «Կարևոր է արձանագրել, որ նման զարգացումներն էական են ինտեգրացիան ապահովելու առումով: Կա հետաքրքրություն, որը միանման ու միատեսակ չէ: Մենք այս գործընթացում մեր բոլոր գործընկերների հետ ենք քննարկում, աշխատում ենք, որ մեր օրակարգը թափանցիկ լինի նրանց համար»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
12:19
2019 թ. փետրվարին 2018 թ. փետրվարի նկատմամբ Հայաստանում հիփոթեքային վարկավորման ծավալն աճել է 100 տոկոսով: Կառավարության կողմից իրականացվող ծրագրերի շրջանակում հիփոթեքային վարկավորման աճը կազմել է 145 տոկոս: Այս մասին երրորդ մեծ ասուլիսում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Սա նշանակում է, որ ունենալու ենք շինարարության պահանջարկ, որն իր հերթին բերելու է նոր աշխատատեղերի ստեղծման ոչ միայն շինարարության ոլորտում, այլև շինանյութերի արտադրության, սպասարկման ոլորտում: Սա շատ կարևոր ցուցանիշ է: Այն հանգեցնելու է գործազրկության կրճատմանը: Այս պահի դրությամբ կառավարության հետ քննարկվում է 89 ներդրումային ծրագիր՝ 2.7 միլիարդ ԱՄՆ դոլարի ներդրումային ծավալներով: Դրանցից 42-ը՝ 774 միլիոն դոլարի ծավալներով, գտնվում է իրականացման տարբեր փուլերում, մյուսները ակտիվ քննարկման փուլում են»,- նշեց վարչապետը:
Փաշինյանը շեշտեց, որ կա ներդրումային հետաքրքրություն:
Նա կոչ արեց հանրությանը մասնակցել համապետական շաբաթօրյակին: «Երկրում ամենամեծ խնդիրներից մեկը աղբի խնդիրն է: Երկրում իսկապես հեղափոխական մասշբատի փոփոխություններ կտեսնենք, վիզուալ առումով, կտեսնենք, որ չնաշխարհիկ երկիրը ազատվել է աղբից»,- հավելեց նա:
12:01
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիս է հրավիրել Մատենադարանում: Սա վարչապետի երրորդ հանդիպումն է լրագրողների հետ նման ձևաչափով:
Առաջին անգամ վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ հանդիպել է 2018-ի հուլիսի 20-ին, երկրորդ հանդիպումը նոյեմբերի 20-ին էր, երբ Փաշինյանը վարչապետի պաշտոնակատար էր:
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Վերելակը կանչեք՝ չի գա, գալիս մեծ-մեծ խոսում եք. Կոնջորյանը՝ ընդդիմությանը
Մե՞նք ենք «Հոկտեմբերի 27»-ի շահառուն, թե Անդրանիկ Քոչարյանը, որ այդ խառը վիճակում պաշտոնյաների ցանկ էր ներկայացնում, մեկն էլ ինքն էր. Քրիստինե Վարդանյան
Սասուն Միքայելյանի որդին այնքան լավ քաղաքապետ է, որ ասում են՝ «Սևակը Հրազդանի հետ է ամուսնացել»․ Անդրանիկ Քոչարյան
Կիրանցում անասունը սահմանն անցնու՞մ է. Փաշինյանը՝ Տավուշի մարզպետին
Ո՞վ է ում ձեռք առնում, ուզում եմ հասկանամ, ես «քյասիբի ռադիո» չեմ․ Փաշինյանն՝ իրավապահներին
Ոստիկանության զորքերը կենտրոնացված են Երևանում, այնպես կանենք, որ մարզերում էլ խնդիր չլինի. Փաշինյան
Դուք ոչ միայն Փաշինյանի, այլ Զավենիչի երկրպագուն եք. Խամոյանը՝ ՀԾԿՀ նախագահի թեկնածուին
Պարոն Աղազարյան Հովիկին ոչ ոք չի դատապարտի, որովհետև կառավարությունը չի ձախողվի. Աղազարյան
Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան
Բանակը մի՛ սրբագործեք, ասում են՝ մեր զինվորի ցավը տանեմ, դուրս կգա Մադագասկար․ Փաշինյան
Այսօրվա մեր հավաքական սոցիալ-հոգեբանությունն ու սոցիալ-մտածողությունն ապապետական է․ Փաշինյան
Աղազարյա՛ն, ջանդ յուղի, քո գլխին են սարքում, ա՛յ ընկեր, դու էլ ես նախկին դաշնակցական. Արթուր Խաչատրյան
Դուք Թուրքիային ու Ադրբեջանին՝ մեր անվտանգության երաշխավոր դարձնելը փաթեթավորել եք իրական Հայաստանի ներքո, որը շատ այլանդակ տեսք ունի. Քրիստինե Վարդանյան
Դուք ձգտում եք վերադարձնել պատմական Հայաստանը, որտեղ կաք դուք, չկա պետականություն ու կա գուբերնատոր դառնալու հնարավորություն. Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
Աթոռը պահելու համար Փաշինյանը պատրաստ է Պուտինի նկարը կախել գլխավերևում, հարց է՝ Պուտինը կտա՞, թե ոչ․ Նաիրա Կարապետյան
Չենք բարձրացնում Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարցը, նույնը ակնկալում ենք իրենցից․ Փաշինյան
Այսօրվա ընդդիմությունը հաջորդ ԱԺ-ում չի լինի, իշխանությունն ավելի բարձր ձայներով կընտրվի․ Ալեն Սիմոնյան
Օկուպացված տարածքների խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու խնդիր դրված չէ․ Սուրեն Պապիկյան
Երիտասարդ տարիքում, երբ լսում էի «Կիլիկիա» երգը, լացում էի, երբ մեծացա, հասկացա՝ ինչի՞ լացեմ, Կիլիկիան՝ ուր, ես՝ ուր. Հովիկ Աղազարյան
Մենք առաջարկում ենք, որ էլի վարկ վերցնենք նոր սարքավորումների, արտադրանքի գեներացման համար, հետո շնորհակալություն եք հայտնելու. Խաչատուր Սուքիասյան
«ՀՀ ԶՈՒ-երն այսօր Հնդկաստանի համար դարձել են գովազդային վահանակ». «Պարոն Մանուկյանը քաղաքական լավ ելույթ ունեցավ, մի՛ խանգարեք». քննարկում ԱԺ-ում
Չե՞ք կարծում, որ բերետավորների հոգեկան առողջությունը ստուգելու կարիք կա․ Խաչատրյանը՝ Քոչարյանին
Գերիների ամբողջական վերադարձը պետք է նախապայման լինի ցանկացած բանակցության համար․ Քրիստինե Վարդանյան
Բաքվում պահվողներին վերադարձնելու ամենապատեհ առիթը COP29-ն է, հետո վերադարձի հավանականությունը հավասարվելու է զրոյի. Արթուր Խաչատրյան
Բաքուն հայ գերիներին օգտագործում է ՀՀ-ից զիջումներ կորզելու համար. Տիգրան Աբրահամյան
Եթե ունենայիք 100 մլն դոլար, որպես պետություն, ո՞ր ոլորտներին կուղղեիք. Խաչատուր Սուքիասյանը՝ նախարարին
Փաշինյանի ներկայությամբ խախտվել է «ՀՀ օրհներգի մասին» օրենքը
20,366 մարդ գնացել է երկրից, 12,700 աշխատատեղ է կրճատվել, գուցե թողեք պատմության անիվը նորմալ գնա՞. Արթուր Խաչատրյանը՝ Վահե Հովհաննիսյանին
«Այստեղ հաց, այստեղ կաց». քաղաքացին ՀՀ-ում պետք է տեսնի իր ապագան, 2025-ին 2 տրիլիոն հարկ կհավաքենք. նախարար
Շնորհակալ եմ վարչապետին ու փոխվարչապետներին՝ իմաստուն առաջնորդության համար․ ֆինանսների նախարար
Մոսկվան մեսիջ հղեց Փաշինյանին՝ քեզնով կամ առանց քեզ վերականգնելու ենք ազդեցությունը Հայաստանում․ Վիգեն Հակոբյան
Ոչ թե իմ տունն իմ ամրոցն է, այլ մեր պետությունն է մեր ամրոցը, իսկ մեր տունը՝ մեր բնակավայրը․ Փաշինյանը՝ ՏԻՄ համակարգի 28-ամյակի միջոցառմանը
Եթե մեծ գործ եք անում, ինչպե՞ս է,որ վարչապետի և ԿԳՄՍ նախարարի երեխաները դրսում են սովորում.Էդգար Ղազարյանը՝ փոխնախարարին
Աննա Հակոբյանի համար 145 հազար դոլար արժողությամբ ծառայողական նոր մեքենա է գնվել, 2 տարի առաջվա ջիպն այդքան մաշվե՞լ էր. Մանուկյանը՝ ՊՊԾ պետի տեղակալին
Հարցը լուծեք, դետալների մեջ մի մտեք, փողը տվեք, եթե պարտք ենք, բայց մրցույթն արեք. Ավինյան
Այս դժվար պահին 24 մլն հավելյալ գումար ենք հավաքագրել Երևանի տրանսպորտից. Տիգրան Ավինյան
Չեմ բացառում, որ ռուսներն ասեն Թրամփին՝ վերադարձրեք մեզ Հարավային Կովկասը՝ մեր պատմական ազդեցության գոտին․ Սուրեն Սարգսյան
«Նախագիծը բերում եք միայն ձե՞ր խմբավորման համար», «քաղաքական թիմի անդամ չեմ, փաթեթը բոլորի համար է». քննարկում ԱԺ-ում
858 մլն եվրոյի շրջանակում կկառուցվի Սիսիան-Քաջարան ճանապարհը, կամուրջներ ու թունելներ․ Սանոսյան
Քաղաքացու դատարկվող սառնարան, 14 միլիարդ դոլար պետական պարտք, հարկային ճնշումներ․ Նաիրի Սարգսյանը՝ 2025-ի մասին
- 17:39 • 15.11.24 Վերելակը կանչեք՝ չի գա, գալիս մեծ-մեծ խոսում եք. Կոնջորյանը՝ ընդդիմությանը
- 16:18 • 15.11.24 Մե՞նք ենք «Հոկտեմբերի 27»-ի շահառուն, թե Անդրանիկ Քոչարյանը, որ այդ խառը վիճակում պաշտոնյաների ցանկ էր ներկայացնում, մեկն էլ ինքն էր. Քրիստինե Վարդանյան
- 13:21 • 15.11.24 Սասուն Միքայելյանի որդին այնքան լավ քաղաքապետ է, որ ասում են՝ «Սևակը Հրազդանի հետ է ամուսնացել»․ Անդրանիկ Քոչարյան
- 12:46 • 15.11.24 Կիրանցում անասունը սահմանն անցնու՞մ է. Փաշինյանը՝ Տավուշի մարզպետին
- 12:16 • 15.11.24 Ո՞վ է ում ձեռք առնում, ուզում եմ հասկանամ, ես «քյասիբի ռադիո» չեմ․ Փաշինյանն՝ իրավապահներին
- 12:05 • 15.11.24 Ոստիկանության զորքերը կենտրոնացված են Երևանում, այնպես կանենք, որ մարզերում էլ խնդիր չլինի. Փաշինյան
- 11:04 • 15.11.24 Դուք ոչ միայն Փաշինյանի, այլ Զավենիչի երկրպագուն եք. Խամոյանը՝ ՀԾԿՀ նախագահի թեկնածուին
- 15:48 • 14.11.24 Պարոն Աղազարյան Հովիկին ոչ ոք չի դատապարտի, որովհետև կառավարությունը չի ձախողվի. Աղազարյան
- 13:52 • 14.11.24 Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան
- 13:20 • 14.11.24 Բանակը մի՛ սրբագործեք, ասում են՝ մեր զինվորի ցավը տանեմ, դուրս կգա Մադագասկար․ Փաշինյան
- 12:34 • 14.11.24 Այսօրվա մեր հավաքական սոցիալ-հոգեբանությունն ու սոցիալ-մտածողությունն ապապետական է․ Փաշինյան
- 11:50 • 14.11.24 Աղազարյա՛ն, ջանդ յուղի, քո գլխին են սարքում, ա՛յ ընկեր, դու էլ ես նախկին դաշնակցական. Արթուր Խաչատրյան
- 11:21 • 14.11.24 Դուք Թուրքիային ու Ադրբեջանին՝ մեր անվտանգության երաշխավոր դարձնելը փաթեթավորել եք իրական Հայաստանի ներքո, որը շատ այլանդակ տեսք ունի. Քրիստինե Վարդանյան
- 11:02 • 14.11.24 Դուք ձգտում եք վերադարձնել պատմական Հայաստանը, որտեղ կաք դուք, չկա պետականություն ու կա գուբերնատոր դառնալու հնարավորություն. Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
- 20:37 • 13.11.24 Աթոռը պահելու համար Փաշինյանը պատրաստ է Պուտինի նկարը կախել գլխավերևում, հարց է՝ Պուտինը կտա՞, թե ոչ․ Նաիրա Կարապետյան
- 17:41 • 13.11.24 Չենք բարձրացնում Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարցը, նույնը ակնկալում ենք իրենցից․ Փաշինյան
- 16:26 • 13.11.24 Այսօրվա ընդդիմությունը հաջորդ ԱԺ-ում չի լինի, իշխանությունն ավելի բարձր ձայներով կընտրվի․ Ալեն Սիմոնյան
- 15:47 • 13.11.24 Օկուպացված տարածքների խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու խնդիր դրված չէ․ Սուրեն Պապիկյան
- 14:51 • 13.11.24 Երիտասարդ տարիքում, երբ լսում էի «Կիլիկիա» երգը, լացում էի, երբ մեծացա, հասկացա՝ ինչի՞ լացեմ, Կիլիկիան՝ ուր, ես՝ ուր. Հովիկ Աղազարյան
- 14:11 • 13.11.24 Մենք առաջարկում ենք, որ էլի վարկ վերցնենք նոր սարքավորումների, արտադրանքի գեներացման համար, հետո շնորհակալություն եք հայտնելու. Խաչատուր Սուքիասյան
- 12:21 • 13.11.24 «ՀՀ ԶՈՒ-երն այսօր Հնդկաստանի համար դարձել են գովազդային վահանակ». «Պարոն Մանուկյանը քաղաքական լավ ելույթ ունեցավ, մի՛ խանգարեք». քննարկում ԱԺ-ում
- 10:44 • 13.11.24 Չե՞ք կարծում, որ բերետավորների հոգեկան առողջությունը ստուգելու կարիք կա․ Խաչատրյանը՝ Քոչարյանին
- 17:43 • 12.11.24 Գերիների ամբողջական վերադարձը պետք է նախապայման լինի ցանկացած բանակցության համար․ Քրիստինե Վարդանյան
- 15:23 • 12.11.24 Բաքվում պահվողներին վերադարձնելու ամենապատեհ առիթը COP29-ն է, հետո վերադարձի հավանականությունը հավասարվելու է զրոյի. Արթուր Խաչատրյան
- 15:11 • 12.11.24 Բաքուն հայ գերիներին օգտագործում է ՀՀ-ից զիջումներ կորզելու համար. Տիգրան Աբրահամյան
- 12:49 • 12.11.24 Եթե ունենայիք 100 մլն դոլար, որպես պետություն, ո՞ր ոլորտներին կուղղեիք. Խաչատուր Սուքիասյանը՝ նախարարին
- 12:19 • 12.11.24 Փաշինյանի ներկայությամբ խախտվել է «ՀՀ օրհներգի մասին» օրենքը
- 11:50 • 12.11.24 20,366 մարդ գնացել է երկրից, 12,700 աշխատատեղ է կրճատվել, գուցե թողեք պատմության անիվը նորմալ գնա՞. Արթուր Խաչատրյանը՝ Վահե Հովհաննիսյանին
- 11:29 • 12.11.24 «Այստեղ հաց, այստեղ կաց». քաղաքացին ՀՀ-ում պետք է տեսնի իր ապագան, 2025-ին 2 տրիլիոն հարկ կհավաքենք. նախարար
- 10:59 • 12.11.24 Շնորհակալ եմ վարչապետին ու փոխվարչապետներին՝ իմաստուն առաջնորդության համար․ ֆինանսների նախարար
- 20:35 • 11.11.24 Մոսկվան մեսիջ հղեց Փաշինյանին՝ քեզնով կամ առանց քեզ վերականգնելու ենք ազդեցությունը Հայաստանում․ Վիգեն Հակոբյան
- 15:07 • 11.11.24 Ոչ թե իմ տունն իմ ամրոցն է, այլ մեր պետությունն է մեր ամրոցը, իսկ մեր տունը՝ մեր բնակավայրը․ Փաշինյանը՝ ՏԻՄ համակարգի 28-ամյակի միջոցառմանը
- 14:29 • 11.11.24 Եթե մեծ գործ եք անում, ինչպե՞ս է,որ վարչապետի և ԿԳՄՍ նախարարի երեխաները դրսում են սովորում.Էդգար Ղազարյանը՝ փոխնախարարին
- 12:40 • 11.11.24 Աննա Հակոբյանի համար 145 հազար դոլար արժողությամբ ծառայողական նոր մեքենա է գնվել, 2 տարի առաջվա ջիպն այդքան մաշվե՞լ էր. Մանուկյանը՝ ՊՊԾ պետի տեղակալին
- 11:43 • 11.11.24 Հարցը լուծեք, դետալների մեջ մի մտեք, փողը տվեք, եթե պարտք ենք, բայց մրցույթն արեք. Ավինյան
- 10:48 • 11.11.24 Այս դժվար պահին 24 մլն հավելյալ գումար ենք հավաքագրել Երևանի տրանսպորտից. Տիգրան Ավինյան
- 20:35 • 08.11.24 Չեմ բացառում, որ ռուսներն ասեն Թրամփին՝ վերադարձրեք մեզ Հարավային Կովկասը՝ մեր պատմական ազդեցության գոտին․ Սուրեն Սարգսյան
- 13:21 • 08.11.24 «Նախագիծը բերում եք միայն ձե՞ր խմբավորման համար», «քաղաքական թիմի անդամ չեմ, փաթեթը բոլորի համար է». քննարկում ԱԺ-ում
- 11:58 • 07.11.24 858 մլն եվրոյի շրջանակում կկառուցվի Սիսիան-Քաջարան ճանապարհը, կամուրջներ ու թունելներ․ Սանոսյան
- 20:41 • 06.11.24 Քաղաքացու դատարկվող սառնարան, 14 միլիարդ դոլար պետական պարտք, հարկային ճնշումներ․ Նաիրի Սարգսյանը՝ 2025-ի մասին
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրադարձային 11:51 • 15/11 911, 102, 103 հեռախոսահամարները չեն գործի. քաղաքացին կանչ կիրականացնի 112 հեռախոսահամարով Այս բոլոր միջոցառումները միտված են հանրությանն ավելի պրոֆեսիոնալ ծառայություն մատուցելուն, հանրապետությունում առավել անվտանգ միջավայր երաշխավորելու, հանրության վստահության մակարդակի ամրապնդման ու դրանց շարունակական աճին:
-
Քաղաքականություն 12:12 • 15/11 Ո՞վ կարող է պետության մեջ թփրտա, ով նախկինում «ճռիկներ, վռիկներ» էր անում, հիմա էլ է անում, համբերությանս բաժակը լցվել է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Ես էլ այս թեմայով խորհրդակցություն չեմ էլ անելու, դուք գնացեք արեք խորհրդակցություններ։ Ես չեմ կարող թույլ տալ, որ որևէ մեկն այս երկրում մտածի, որ վարչապետի ասածը դիտարկվի, որ դե հա, բաներ ասեց, գնաց
-
Իրավունք 14:14 • 15/11 Դատարանը որոշեց Սեյրան Օհանյանին, Յուրի Խաչատուրովին և Ռոբերտ Քոչարյանին բերման ենթարկել՝ մյուս նիստին նրանց մասնակցությունն ապահովելու նպատակով Հիշեցնենք, որ Վճռաբեկ դատարանը բեկանել է Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործը կարճելու որոշումը, գործը կրկին քննվում է Հակակոռուպցիոն դատարանում։
-
Սպորտ 17:32 • 15/11 Մայք Թայսոնն այս գիշեր ռինգ կբարձրանա՝ մրցելու 27‑ամյա Ջեյք Փոլի հետ 58-ամյա Թայսոնը կարիերան ավարտել է 2005 թվականին։ Նա անցկացրել է 56 մենամարտ, ունի վեց պարտություն և 44 հաղթանակ՝ նոկաուտով։ 27-ամյա Փոլը բռնցքամարտի տասը մենամարտերում տասը հաղթանակ է տարել և մեկ պարտություն Թոմի Ֆյուրիից:
-
Տնտեսություն 13:17 • 15/11 Տրանսպորտային կապի ենթակառուցվածքը շուտով կհասցվի Հայաստանի հետ սահման. Բայրամով Ադրբեջանի և Հայաստանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների բացումը նոր թեմա չէ, Ադրբեջանում կառուցվում է տրանսպորտային կապի ենթակառուցվածք, որը շուտով կհասցվի Հայաստանի հետ սահման, այս մասին ասել է Ադրբեջանի
-
Տնտեսություն 17:27 • 15/11 Հյուսիս-հարավ ծրագրի կարիքների համար անհրաժեշտ հողամասերը կճանաչվեն հանրության գերակա շահ Սիսիան-Քաջարան հատվածի նախատեսվող նոր խաչմերուկ, այդ թվում՝ Քաջարանի թունել (երկարությունը մոտ 7 կմ), ճանապարհահատվածի կառուցումն ապահովելու համար մի շարք տարածքներ ճանաչել հանրության գերակա շահ։
-
Քաղաքականություն 17:03 • 15/11 Աբխազիայի իշխանությունները խորհրդարանից հետ կկանչեն զանգվածային ցույցերի տեղիք տված փաստաթուղթը Երկրում իրավիճակը կայունացնելու նպատակով Աբխազիայի նախագահի վարչակազմը փաստաթուղթ է պատրաստում խորհրդարանից Ռուսաստանի Դաշնության հետ ներդրումային համաձայնագրի վավերացումը հետ կանչելու մասին, ուրբաթ հայտնել է նախագահի մամուլի ծառայությունը։
-
11:27 • 15/11 Դուք ոչ միայն Նիկոլ Փաշինյանի ելույթների ակտիվ տարածողն եք, Դուք նաև Արամ Զավենի Սարգսյանի մեծ երկրպագուն եք. Ագնեսա Խամոյանը՝ ՀԾԿՀ նախագահի թեկնածուին (տեսանյութ) Ըստ Մեսրոպյանի՝ Ազգային ժողովի կողմից հավանության արժանանալուց հետո իր մեջ նման կամք և ուժ գտել է և կարող է լինել չեզոք, հավասարակշռված հանրային ծառայություններ կարգավորող հանձնաժողովի նախագահ, ինչը պահանջում է տվյալ պաշտոնի անձնագիրը։
-
Իրադարձային 11:51 • 15/11 911, 102, 103 հեռախոսահամարները չեն գործի. քաղաքացին կանչ կիրականացնի 112 հեռախոսահամարով Այս բոլոր միջոցառումները միտված են հանրությանն ավելի պրոֆեսիոնալ ծառայություն մատուցելուն, հանրապետությունում առավել անվտանգ միջավայր երաշխավորելու, հանրության վստահության մակարդակի ամրապնդման ու դրանց շարունակական աճին:
-
Քաղաքականություն 12:12 • 15/11 Ո՞վ կարող է պետության մեջ թփրտա, ով նախկինում «ճռիկներ, վռիկներ» էր անում, հիմա էլ է անում, համբերությանս բաժակը լցվել է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Ես էլ այս թեմայով խորհրդակցություն չեմ էլ անելու, դուք գնացեք արեք խորհրդակցություններ։ Ես չեմ կարող թույլ տալ, որ որևէ մեկն այս երկրում մտածի, որ վարչապետի ասածը դիտարկվի, որ դե հա, բաներ ասեց, գնաց
-
Իրավունք 14:14 • 15/11 Դատարանը որոշեց Սեյրան Օհանյանին, Յուրի Խաչատուրովին և Ռոբերտ Քոչարյանին բերման ենթարկել՝ մյուս նիստին նրանց մասնակցությունն ապահովելու նպատակով Հիշեցնենք, որ Վճռաբեկ դատարանը բեկանել է Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործը կարճելու որոշումը, գործը կրկին քննվում է Հակակոռուպցիոն դատարանում։
-
Սպորտ 17:32 • 15/11 Մայք Թայսոնն այս գիշեր ռինգ կբարձրանա՝ մրցելու 27‑ամյա Ջեյք Փոլի հետ 58-ամյա Թայսոնը կարիերան ավարտել է 2005 թվականին։ Նա անցկացրել է 56 մենամարտ, ունի վեց պարտություն և 44 հաղթանակ՝ նոկաուտով։ 27-ամյա Փոլը բռնցքամարտի տասը մենամարտերում տասը հաղթանակ է տարել և մեկ պարտություն Թոմի Ֆյուրիից:
-
Տնտեսություն 13:17 • 15/11 Տրանսպորտային կապի ենթակառուցվածքը շուտով կհասցվի Հայաստանի հետ սահման. Բայրամով Ադրբեջանի և Հայաստանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների բացումը նոր թեմա չէ, Ադրբեջանում կառուցվում է տրանսպորտային կապի ենթակառուցվածք, որը շուտով կհասցվի Հայաստանի հետ սահման, այս մասին ասել է Ադրբեջանի
-
Տնտեսություն 17:27 • 15/11 Հյուսիս-հարավ ծրագրի կարիքների համար անհրաժեշտ հողամասերը կճանաչվեն հանրության գերակա շահ Սիսիան-Քաջարան հատվածի նախատեսվող նոր խաչմերուկ, այդ թվում՝ Քաջարանի թունել (երկարությունը մոտ 7 կմ), ճանապարհահատվածի կառուցումն ապահովելու համար մի շարք տարածքներ ճանաչել հանրության գերակա շահ։
-
Քաղաքականություն 17:03 • 15/11 Աբխազիայի իշխանությունները խորհրդարանից հետ կկանչեն զանգվածային ցույցերի տեղիք տված փաստաթուղթը Երկրում իրավիճակը կայունացնելու նպատակով Աբխազիայի նախագահի վարչակազմը փաստաթուղթ է պատրաստում խորհրդարանից Ռուսաստանի Դաշնության հետ ներդրումային համաձայնագրի վավերացումը հետ կանչելու մասին, ուրբաթ հայտնել է նախագահի մամուլի ծառայությունը։
-
11:27 • 15/11 Դուք ոչ միայն Նիկոլ Փաշինյանի ելույթների ակտիվ տարածողն եք, Դուք նաև Արամ Զավենի Սարգսյանի մեծ երկրպագուն եք. Ագնեսա Խամոյանը՝ ՀԾԿՀ նախագահի թեկնածուին (տեսանյութ) Ըստ Մեսրոպյանի՝ Ազգային ժողովի կողմից հավանության արժանանալուց հետո իր մեջ նման կամք և ուժ գտել է և կարող է լինել չեզոք, հավասարակշռված հանրային ծառայություններ կարգավորող հանձնաժողովի նախագահ, ինչը պահանջում է տվյալ պաշտոնի անձնագիրը։
-
Իրադարձային 11:37 • 13/11 Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես դադարեցվել է «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» տարանցիկ մայրուղային գազատարի «Ղազախ-Սագուրամո» հատվածում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով նոյեմբերի 13-ին ժամը 10։00-ից մինչև նոյեմբերի 14-ը ժամը 22։00-ն կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը:
-
Սպորտ 11:40 • 11/11 Լևանդովսկու չեղարկված գոլը լայն քննադատությունների տեղիք է տվել. որոշումը հնարավոր է վերանայվի «Բարսելոնան» ընդհատել չորս խաղերից բաղկացած հաղթական շարքն Իսպանիայի առաջնությունում, սակայն շարունակում է գլխավորել Լա Լիգայի մրցաշարային աղյուսակը՝ 6 միավորով գերազանցելով երկրորդ տեղում գտնվող Մադրիդի «Ռեալին»:
-
Իրավունք 15:07 • 10/11 Նոր Խարբերդում 17-ամյա դեռահասին կյшնքից զրկելու պատճառը եղել է SMS ուղարկելը Աղբյուրի տվյալներով՝ վիճաբանություն-ծեծկռտուքի, ապա սպանության պատճառը եղել է SMS հաղորդագրություն ուղարկելը, իսկ մահացածը երբևէ քրեական պատմություններով աչքի չի ընկել, եղել է Նոր Խարբերդում համեստ ու խելացի անձնավորություն ու շատերի համար զարմանք է եղել, որ Դավիթին դանակահարել են։
-
Իրադարձային 11:35 • 09/11 Հորդանանը հետ է կանչել «Օսկարի» ներկայացրած 11-ամյա արցախցի Վրեժի մասին պատմող ֆիլմը Ակադեմիայից ասել են կինոգործիչներին, որ նրանք կարող են ներկայացնել «Տունս քաղցր ա» ֆիլմը դիտարկմանը՝ որպես լավագույն վավերագրական ֆիլմ, եթե նրանք հետևեն որակավորման ստանդարտ ընթացակարգերին: Ֆիլմի ստեղծող թիմը պայքարել է ԱՄՆ-ում որակավորման փուլ կազմակերպելու համար:
-
Սպորտ 12:33 • 10/11 Թիկնիզյանը նշել է` ում կցանկանար տեսնել Հայաստանի հավաքականի մարզչի պաշտոնում «Այժմ միտում կա դեպի համեմատաբար երիտասարդ մարզիչներ, որոնք վերջերս են ավարտել իրենց ֆուտբոլային կարիերան։ Նույն Ռաուլը, Վան Պերսին, Կանավարոն։ Եթե նման մասնագետներից մեկը լինի նոր մարզիչը, լավ կլինի»,- ասել է Թիկնիզյանը metaratings.ru-ի հետ զրույցում։
-
Իրավունք 14:42 • 11/11 Պարզվել են Նոր Խարբերդում 17-ամյա երիտասարդին կյանքից զրկելու հանգամանքները. կա կալանավորված (տեսանյութ) Քննությամբ տվյալներ են ստացվել այն մասին, որ երիտասարդը կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներն ստացել է Նոր խարբերդ բնակավայրի գերեզմանատան հարևանությամբ երկու խմբերի միջև տեղի ունեցած վիճաբանության ժամանակ:
-
Իրադարձային 19:04 • 11/11 Գողnւթյուն՝ Լոռիում․ մարզի պաշտոնյայի բնակարանից տարել են գումար և ոսկյա զարդեր Համազասպ Ն․-ն հայտնել է, որ նույն օրը՝ ժամը 08։30-ից մինչև ժամը 18։30-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ հանգամանքներում ապօրինի մուտք են գործել իրեն պատկանող Աղայան փողոցի բնակարան, խառնել ննջասենյակի և պատշգամբի իրերը, հափշտակել գումար և ոսկյա զարդեր:
Տնտեսություն
-
16:32 • 15.11.24 ԱՄՆ պետական պարտքը գերազանցել է 36 տրիլիոն դոլարը
Սպորտ
-
23:05 • 15.11.24 Գործը կիսատ է մնացել․ Կրոսը չի բացառել, որ կվերադառնա «Ռեալ»
-
20:57 • 15.11.24 Լավ է հնչում. Լապորտը՝ «Ռեալի» կողմից հետաքրքրության մասին
-
19:33 • 15.11.24 Աշիկ Անդրեյանը` ձյուդոյի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
Իրադարձային
-
23:18 • 15.11.24 Երևանում բախվել են «Toyota»-ն, «BMW»-ն ու «Nissan»-ը. կա տուժած
-
22:48 • 15.11.24 Երևանի Իսաբեկյան փողոցի որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն