Լույս է տեսել սբ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» ստեղծագործության արևելահայերեն նոր թարգմանությունը. հարցազրույց թարգմանության հեղինակ Տեր Մեսրոպ քահանա Արամյանի հետ
Շուրջ 30 տարի Տեր Մեսրոպ քահանա Արամյանն աշխատել է Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» ստեղծագործության արևելահայերեն թարգմանության վրա: Գիրքը հրատարակվել է Արթուր Ջանիբեկյանի մեկենասությամբ: Գրքի թարգմանության ընթացքի և, առհասարակ, Նարեկացու «Մատյան ողբերգության» աշխատության համամարդկային արժեքի մասին Tert.am-ը զրուցել է Տեր Մեսրոպ քահանա Արամյանի հետ:
- Տեր Մեսրոպ, 30 տարվա ընթացքում գրաբարից արևելահայերեն եք թարգմանել սբ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» ստեղծագործությունը: Ինչո՞ւ և ինչպե՞ս որոշեցիք հանձն առնել այս գործը՝ հաշվի առնելով, որ արդեն իսկ կան ստեղծագործության արևելահայերեն թարգմանություններ:
- Ավելի քան 30 տարի զբաղվում եմ հոգևոր գրականության թարգմանություններով: Երբ դարձա հոգևորական, եկեղեցու հայրերի աստվածաբանական երկերի ուսումնասիրությունը, թարգմանություններ կատարելը դարձան իմ հոգևոր գործունեության հիմնական ուղղությունները: Նարեկացու «Մատյան ողբերգության»–ը հայ հոգևոր ժառանգության թագն ու պսակն է, և բնականաբար այն միշտ եղել է իմ թարգմանական ճիգերի կենտրոնում: Այն աստվածաբանական-փիլիսոփայական բավականին բարդ ստեղծագործություն է: Խորհրդային տարիներին կատարված արևելահայերեն թարգմանությունները խնդրահարույց են իմաստային տեսանկյունից, դրանցում հեղինակի մտքի ընթացքը շատ հաճախ կտրվում է, իմաստներն աղավաղվում են, առկա են բազմաթիվ թարգմանական սխալներ: Որպես ժամանակի տուրք` փորձել են «Մատյանը» պաճուճել անընդունելի հանգավորմամբ և բանաստեղծականությամբ, մինչդեռ այն արձակ ստեղծագործություն է, որում ընդամենը մի քանի հատված է հեղինակը ներկայացրել հանգավոր խոսքով: Նարեկացու ստեղծագործականությունը, իհարկե, օժտված է բարձր երաժշտականությամբ, բայց դա հոգու երաժշտությունն է, որը դուրս է արտաքին բանաստեղծականության սահմաններից: Մի խոսքով՝ իմաստային շեղումները և Նարեկացուն ոչ հարիր պաճուճանքներն ու իմպրովիզացիաները բավականին խրթին են դարձնում այդ թարգմանությունների ընկալումը: Իմաստային տեսանկյունից անթերի չեն նաև մինչ այդ կատարված արևմտահայերեն թարգմանությունները: Սակայն որքան էլ մենք քննադատաբար մոտենանք այդ թարգմանական փորձերին, պետք է խոստովանել, որ յուրաքանչյուր թարգմանիչ ունեցել է իր բացահայտումները և իր ներդրումն է բերել այս բարդ ստեղծագործության ընկալմանը: Բնականաբար, ես օգտվել եմ «Նարեկի» թարգմանական մտքի ձեռքբերումներից: Իմ կատարած թարգմանությունն իր բնույթով իմաստային է: Փորձել եմ փոխանցել այն, ինչ ասում է հեղինակը: Բացի դրանից, փորձել եմ հնարավորինս հարազատ մնալ բնագրին: Այս հանգրվանին հասնելու համար ես ինքս պետք է մի ամբողջ կյանքի ճանապարհ անցնեի և հասունանայի, քանի որ այդ գիրքը մարդուց պահանջում է վերափոխվել. ես ինքս պետք է փոխվեի, որպեսզի այս թարգմանությունն ամբողջացնելուն արժանանայի:
- Թարգմանական աշխատանքներում սովորաբար ընթերցողը տեսնում է նաև թարգմանչին: Ձեզ հաջողվե՞լ է Ձեր ես-ը «կորցնել» այս աշխատանքը կատարելիս:
- Թարգմանությունը լռության արվեստ է: Թարգմանչի անձն ընդհանրապես չպետք է երևա թարգմանության մեջ: Եթե դուք տեսնում եք թարգմանչին, ուրեմն դա լավ թարգմանություն չէ: Ասվածը վերաբերում է հատկապես հոգեշունչ գրվածքներին՝ Աստծո շնչով գրված ստեղծագործություններին: Աստծո շնչին այլ շունչ չպետք է խառնել: Իսկ Նարեկացին բացառիկ հոգեշունչ գրվածք է, շատ զգույշ պետք է լինենք՝ մեր անձն այստեղ ի ցույց չդնելու համար: Թարգմանությունը ընդամենը մի թափանցիկ ապակի պետք է լինի, որն ապահովում է հեղինակի և ընթերցողի անմիջնորդ հաղորդակցությունը: Հուսամ, որ ինձ հաջողվել է ինձանից խուսափել, բայց դրա գնահատականը պետք է տա ընթերցողը:
- Հաճախ կարելի է լսել՝ Նարեկացու «Մատյանը» խրթին է կարդալու համար: Թարգմանությունը կդյուրացնի՞ ստեղծագործության ընկալումը:
- Նախ՝ Նարեկացու ստեղծագործությունը բարդ է, և որևէ թարգմանություն չի կարող խուսափել այդ բարդությունից: Թարգմանել չի նշանակում պարզունակացնել: Ընթերցողից պահանջվում են զգալի ճիգեր՝ այս ստեղծագործությունը հասկանալու համար: Կարևոր է հետևել հեղինակի մտքի ընթացքին, զգալ «Մատյանի» ներքին շունչը և հաղորդակից լինել նրա սրբարար զորությանը: Կյանքում ոչ մի բարձր բան հեշտությամբ չի ձեռք բերվում, առավել ևս` հոգևորը: Ի վերջո, այս գիրքը մեզանից պահանջում է վերափոխվել. այն աղոթագիրք է, կատարելության ճանապարհով գնացողների համար է: Այն սեղանի գիրք չէ, որ հեշտ ընթերցես ու ժամանակ անցկացնես: Լեզվական տեսանկյունից՝ շատ մարդիկ, նույնիսկ լավ հայերեն իմացողները, Նարեկացի կարդալիս իրենց անգրագետ են զգում: Մենք նույնիսկ մեր հայերենի վրա պետք է աշխատենք, որ կարողանանք Նարեկացի կարդալ: Բայց դա էլ բավական չէ: Առանց Աստվածաշունչը լավ իմանալու և հոգևոր գիտելիքներով զինված լինելու՝ դժվար է Նարեկացի հասկանալ: «Մատյան ողբերգության»–ը սահմանում է հոգևոր ճանաչողության բարձր չափանիշներ, և եթե մենք բռնել ենք կատարելության վերընթացի ճամփան, պետք է պատրաստ լինենք դժվարություններ հաղթահարելու:
- Ի վերջո, ո՞րն է «Մատյանի»՝ տիեզերական արժեք լինելու գաղտնիքը:
- Նարեկացին համայն մարդկության սեփականությունն է: Եվ երբ նա տիեզերական ուսուցիչ հռչակվեց, ընդամենը փաստագրվեց այդ երևույթը: Մատյանը մարդկության ձայնն է՝ ուղղված առ Աստված: Նարեկացին բոլոր մարդկանց անունից է խոսում ու պնդում է՝ իր ստեղծագործության հեղինակը հենց ինքն Աստված է: Նարեկացին «Մատյանում» չի գործածում «հայ» և «Հայաստան» բառերը, սակայն նրա ստեղծագործությունը ամենախոր ազդեցությունն է ունեցել մեր ժողովրդի ազգային ինքնագիտակցության վրա: Նարեկացին ընդարձակել է հայ լինելու իմաստը` վերածելով այն համամարդկային առաքելության: Նարեկացու Հայաստանը սոսկ աշխարհագրական տարածք չէ, հոգևոր գիտակցության ակունք և մեծագույն վկայություն ողջ մարդկության համար: Ավելի քան 1000 տարի Նարեկացին մեզ դարձրել է ուրիշ որակի ժողովուրդ: Երբ Նարեկացին տիեզերական ուսուցիչ հռչակվեց, մենք միգուցե չգիտակցեցինք, որ մենք էլ դարձանք մարդկության ուսուցիչ: Պետք է մտածել՝ ինչ է նշանակում ուսուցիչ լինել, ինչ ենք սովորեցնելու մարդկությանը, սովորեցնելու համար մենք ինչ օրինակ պետք է ծառայենք: Եթե մենք չտեսնենք մեր մեծությունը և չգիտակցենք մեր առաքելության վեհությունը, անընդհատ կտառապենք փոքրության բարդույթից:
Նարեկացու աղոթքները լուսավորում են մեր ազգային հոգին և բացառիկ հնարավորություն ընձեռում` ինքներս մեզ տեսնելու Աստծո ստեղծագործության մեծ պատկերի մեջ և գիտակցելու մեր գոյության նպատակն ու առաքելությունը:
- Նարեկացու աղոթքներին վերագրվում են բազմաթիվ զորություններ, մասնավորաբար՝ բժշկական հատկություններ: Այդ զորությունները գործո՞ւմ են ինքնաբերաբար՝ անկախ մեր կամքից և մոտեցումից:
- Մեր հոգիները տարբեր հիվանդություններ ունեն: Ամեն անգամ, երբ մարդն առնչվում է մեղքի հետ, նրա հոգին հիվանդանում է և երբեմն` ծայրահեղ կերպով: Այս գիրքը դարերի ընթացքում շատ-շատերին է օգնել, բայց պետք է զգույշ լինել, որ այս երևույթը չվերածենք սնահավատության: Այս գիրքը գրվել է կարդալու և հասկանալու համար, այլ ոչ թե բարձի տակ դնելու: Այն ունի բժշկական և այլ զորավոր հատկություններ, բայց այդ ամենը գործում է ըստ մեր հավատքի: Մենք պետք է հասկանանք, որ այդ աղոթքները ոչ թե ինքնաբերաբար են աշխատում, այլ դրանց ներգործությունը մեծապես կախված է մեր մոտեցումից: Աղոթքի իմաստները շատ կարևոր են: Աղոթելու համար պետք է ներքնապես աշխատել: Առանց հասկանալու, առանց ներքին ճիգերի աղոթելով`մենք արժեզրկում ենք աղոթքի էությունը և վիրավորում Աստծուն:
«Մատյանի» հիմնական թեման ապաշխարությունն է: Առանց սեփական մեղքերը տեսնելու և խորապես զղջալու հնարավոր չէ ընթանալ հոգևոր ճանապարհով: Սակայն ինչպե՞ս մարդը տեսնի իրեն և ամբողջապես կանգնի Աստծո առաջ, երբ մարդն անընդհատ փախչում է ինքն իրենից: Նարեկացին փակում է մեր փախուստի բոլոր ճանապարհները և մեզ լիակատար անկեղծության հնարավորություն ընձեռում: «Մատյան ողբերգության»–ը կարծես բազմանիստ մի հայելի է, որն ամեն կողմից քեզ ցույց է տալիս մարդուն: Եթե ինձ հարցնեին՝ ինչպես կարելի է բնորոշել այս գիրքը, ես կասեի՝ այս գիրքը մարդու մեծագույն գյուտն է քրիստոնեական պատմության մեջ: Հավատացե՛ք՝ մարդը կարող էր կորչել աստվածաբանական, մշակութային, քաղաքակրթական վերամբարձությունների մեջ: Եվ Նարեկացու ժամանակաշրջանում՝ քրիստոնեության առաջին հազարամյակի ավարտին, սուր անհրաժեշտություն էր առաջացել վերադառնալու ավետարանական ակունքներին, նորից գտնելու մարդուն: Որովհետև Աստված մարդացել է՝ մարդուն գտնելու և փրկագործելու համար: Եվ Նարեկացու`մարդու գյուտը Աստծո սիրո մեջ, մարդու ներաշխարհի նրա հանճարեղ տեսողությունը, ըստ էության, բացեցին հողեղենի և երկնայինի մտերմության, մարդու ինքնաճանաչողության մի նոր դարաշրջան մարդկության համար:
– Մեր նախնական զրույցում նշեցիք, որ Ձեր և գրքի մեկենաս Արթուր Ջանիբեկյանի համար նվիրական ու նուրբ թեմա է Նարեկացին: Պատմեք ձեր համագործակցության մասին:
- Արթուր Ջանիբեկյանի հետ ես առաջին անգամ հանդիպել եմ` զրուցելու Նարեկացու մասին: Մեր ծանոթությունը վերածվել է ընկերության, եղբայրության և համագործակցության՝ ամենատարբեր ուղղություններով: Նարեկացին մեզ համար նվիրական թեմա է: Մենք ցանկանում ենք պատշաճ կերպով ներկայացնել Նարեկացուն թե՛ հայերիս, թե՛ աշխարհին: Նախ մենք` հայերս, կարիք ունենք նորովի վերաբացահայտելու Նարեկացուն: Ծրագրում ենք Նարեկացու ժառանգությունը ներկայացնել նաև օտար լեզուներով: Ընթացքի մեջ է «Մատյանի» չինարեն թարգմանությունը: Իհարկե, Նարեկացին ժամանակակից մարդուն ներկայացնելու համար միայն հրատարակությունները բավական չեն: Անհրաժեշտ են ֆիլմեր, հաղորդումներ, կրթական ծրագրեր: Այդ ուղղությամբ նույնպես աշխատանքներ ենք տանում:
– Տեր Մեսրոպ, ի վերջո, գիրքը ե՞րբ և որտեղի՞ց կարող ենք ձեռք բերել:
- Գիրքը բոլոր գրախանութներում կլինի արդեն շնորհանդեսից հետո, որը նախատեսված է հունիսի 22-ին:
Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Ինչո՞ւ մանկապարտեզը հոկտեմբերին չի բացվել, ստացվում է՝ սո՞ւտ եմ ասել. զգուշացնում եմ՝ մեկը չխախտի ժամկետը․ Փաշինյան
Մայթով քայլում ես, տեսնում 61 թվի «ԳԱԶ 66»-ի «ռամա» է դրված պապուց հիշատակ, տարե՛ք ձեր տուն, պատից կախեք. Նիկոլ Փաշինյան
Վահե Ղազարյանի հետ մանկությունից ընկերներ ենք, դա շատ հարցերում օգնել է, երբեմն՝ խանգարել․ Փաշինյան
Չենք սպասում 2026-ի ընտրություններին, ամեն բան անելու ենք, որ իշխանափոխությունը լինի մինչև այդ. Աննա Գրիգորյան
Վաղ թե ուշ Փաշինյանը կարմիր աստղով «պիլոտկա է» հագնելու, մոտ է այդ ժամանակը․ Հայկ Մամիջանյան
ԱրարատԲանկը` «Իմ անտառ Հայաստան»-ի կողքին․ Ազնավուրի անվան անտառ է հիմնվելու (տեսանյութ)
Սուբսիդիայի տոկոսը պահպանելով հնարավորինս նվազ՝ կավելացնենք քաղաքապետարանի եկամուտները. Ավինյան
«Ո՛չ 300 դրամներին»․ «Մայր Հայաստանը» Երևանի ավագանու նիստի ժամանակ ակցիա իրականացրեց
Մինչև 7 տարեկան երեխաները տրանսպորտով կերթևեկեն անվճար, թոշակառուները՝ 30% զեղչով. փոխքաղաքապետ
«Նոմա» ռեստորանը ներկայանում է նորովի. այն կընդունի իր հյուրերին նաև ձմռան ամիսներին
Այն, որ պաշտոնանկությունների մասին դուք գիշերն եք իմացել ու գրել, դա չի նշանակում, որ այդ գործընթացները տեղի են ունեցել գիշերը. Վահագն Ալեքսանյան
Հովիկ Աղազարյանի մասով կա հարուցված կարգապահական վարույթ, որը կունենա հետևանք. Վահագն Ալեքսանյան
Սափրվելը հետևանքներ էր ունենալու. մի՛ ափսոսացեք, շատ բան չենք կորցրել. Աղվան Վարդանյանը՝ պաշտոնանկությունների մասին
Այդ պաշտոնանկությունները դիտարկում եմ նախընտրական տրամադրությունների ներքո. Տիգրան Աբրահամյան
Օպերայի տարածքի շինությունները քանդելու ենք ու ստանանք կանաչ տարածք՝ մարդկանց օգտագործման համար. քաղաքապետ
Մենք մեր պահանջներում ավելի խիստ ենք լինելու, չենք հանդուրժելու անորակ սննդի մատակարարում մեր մանկապարտեզներ. Ավինյան
Վերելակը կանչեք՝ չի գա, գալիս մեծ-մեծ խոսում եք. Կոնջորյանը՝ ընդդիմությանը
Մե՞նք ենք «Հոկտեմբերի 27»-ի շահառուն, թե Անդրանիկ Քոչարյանը, որ այդ խառը վիճակում պաշտոնյաների ցանկ էր ներկայացնում, մեկն էլ ինքն էր. Քրիստինե Վարդանյան
Սասուն Միքայելյանի որդին այնքան լավ քաղաքապետ է, որ ասում են՝ «Սևակը Հրազդանի հետ է ամուսնացել»․ Անդրանիկ Քոչարյան
Կիրանցում անասունը սահմանն անցնու՞մ է. Փաշինյանը՝ Տավուշի մարզպետին
Ո՞վ է ում ձեռք առնում, ուզում եմ հասկանամ, ես «քյասիբի ռադիո» չեմ․ Փաշինյանն՝ իրավապահներին
Ոստիկանության զորքերը կենտրոնացված են Երևանում, այնպես կանենք, որ մարզերում էլ խնդիր չլինի. Փաշինյան
Դուք ոչ միայն Փաշինյանի, այլ Զավենիչի երկրպագուն եք. Խամոյանը՝ ՀԾԿՀ նախագահի թեկնածուին
Պարոն Աղազարյան Հովիկին ոչ ոք չի դատապարտի, որովհետև կառավարությունը չի ձախողվի. Աղազարյան
Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան
Բանակը մի՛ սրբագործեք, ասում են՝ մեր զինվորի ցավը տանեմ, դուրս կգա Մադագասկար․ Փաշինյան
Այսօրվա մեր հավաքական սոցիալ-հոգեբանությունն ու սոցիալ-մտածողությունն ապապետական է․ Փաշինյան
Աղազարյա՛ն, ջանդ յուղի, քո գլխին են սարքում, ա՛յ ընկեր, դու էլ ես նախկին դաշնակցական. Արթուր Խաչատրյան
Դուք Թուրքիային ու Ադրբեջանին՝ մեր անվտանգության երաշխավոր դարձնելը փաթեթավորել եք իրական Հայաստանի ներքո, որը շատ այլանդակ տեսք ունի. Քրիստինե Վարդանյան
Դուք ձգտում եք վերադարձնել պատմական Հայաստանը, որտեղ կաք դուք, չկա պետականություն ու կա գուբերնատոր դառնալու հնարավորություն. Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
Աթոռը պահելու համար Փաշինյանը պատրաստ է Պուտինի նկարը կախել գլխավերևում, հարց է՝ Պուտինը կտա՞, թե ոչ․ Նաիրա Կարապետյան
Չենք բարձրացնում Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարցը, նույնը ակնկալում ենք իրենցից․ Փաշինյան
Այսօրվա ընդդիմությունը հաջորդ ԱԺ-ում չի լինի, իշխանությունն ավելի բարձր ձայներով կընտրվի․ Ալեն Սիմոնյան
Օկուպացված տարածքների խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու խնդիր դրված չէ․ Սուրեն Պապիկյան
Երիտասարդ տարիքում, երբ լսում էի «Կիլիկիա» երգը, լացում էի, երբ մեծացա, հասկացա՝ ինչի՞ լացեմ, Կիլիկիան՝ ուր, ես՝ ուր. Հովիկ Աղազարյան
Մենք առաջարկում ենք, որ էլի վարկ վերցնենք նոր սարքավորումների, արտադրանքի գեներացման համար, հետո շնորհակալություն եք հայտնելու. Խաչատուր Սուքիասյան
«ՀՀ ԶՈՒ-երն այսօր Հնդկաստանի համար դարձել են գովազդային վահանակ». «Պարոն Մանուկյանը քաղաքական լավ ելույթ ունեցավ, մի՛ խանգարեք». քննարկում ԱԺ-ում
Չե՞ք կարծում, որ բերետավորների հոգեկան առողջությունը ստուգելու կարիք կա․ Խաչատրյանը՝ Քոչարյանին
Գերիների ամբողջական վերադարձը պետք է նախապայման լինի ցանկացած բանակցության համար․ Քրիստինե Վարդանյան
Բաքվում պահվողներին վերադարձնելու ամենապատեհ առիթը COP29-ն է, հետո վերադարձի հավանականությունը հավասարվելու է զրոյի. Արթուր Խաչատրյան
- 12:29 • 21.11.24 Ինչո՞ւ մանկապարտեզը հոկտեմբերին չի բացվել, ստացվում է՝ սո՞ւտ եմ ասել. զգուշացնում եմ՝ մեկը չխախտի ժամկետը․ Փաշինյան
- 12:12 • 21.11.24 Մայթով քայլում ես, տեսնում 61 թվի «ԳԱԶ 66»-ի «ռամա» է դրված պապուց հիշատակ, տարե՛ք ձեր տուն, պատից կախեք. Նիկոլ Փաշինյան
- 11:05 • 21.11.24 Վահե Ղազարյանի հետ մանկությունից ընկերներ ենք, դա շատ հարցերում օգնել է, երբեմն՝ խանգարել․ Փաշինյան
- 21:03 • 20.11.24 Չենք սպասում 2026-ի ընտրություններին, ամեն բան անելու ենք, որ իշխանափոխությունը լինի մինչև այդ. Աննա Գրիգորյան
- 20:33 • 19.11.24 Վաղ թե ուշ Փաշինյանը կարմիր աստղով «պիլոտկա է» հագնելու, մոտ է այդ ժամանակը․ Հայկ Մամիջանյան
- 18:50 • 19.11.24 ԱրարատԲանկը` «Իմ անտառ Հայաստան»-ի կողքին․ Ազնավուրի անվան անտառ է հիմնվելու (տեսանյութ)
- 15:03 • 19.11.24 Սուբսիդիայի տոկոսը պահպանելով հնարավորինս նվազ՝ կավելացնենք քաղաքապետարանի եկամուտները. Ավինյան
- 14:07 • 19.11.24 «Ո՛չ 300 դրամներին»․ «Մայր Հայաստանը» Երևանի ավագանու նիստի ժամանակ ակցիա իրականացրեց
- 12:49 • 19.11.24 Մինչև 7 տարեկան երեխաները տրանսպորտով կերթևեկեն անվճար, թոշակառուները՝ 30% զեղչով. փոխքաղաքապետ
- 15:40 • 18.11.24 «Նոմա» ռեստորանը ներկայանում է նորովի. այն կընդունի իր հյուրերին նաև ձմռան ամիսներին
- 12:44 • 18.11.24 Այն, որ պաշտոնանկությունների մասին դուք գիշերն եք իմացել ու գրել, դա չի նշանակում, որ այդ գործընթացները տեղի են ունեցել գիշերը. Վահագն Ալեքսանյան
- 12:27 • 18.11.24 Հովիկ Աղազարյանի մասով կա հարուցված կարգապահական վարույթ, որը կունենա հետևանք. Վահագն Ալեքսանյան
- 12:18 • 18.11.24 Սափրվելը հետևանքներ էր ունենալու. մի՛ ափսոսացեք, շատ բան չենք կորցրել. Աղվան Վարդանյանը՝ պաշտոնանկությունների մասին
- 12:05 • 18.11.24 Այդ պաշտոնանկությունները դիտարկում եմ նախընտրական տրամադրությունների ներքո. Տիգրան Աբրահամյան
- 11:55 • 18.11.24 Օպերայի տարածքի շինությունները քանդելու ենք ու ստանանք կանաչ տարածք՝ մարդկանց օգտագործման համար. քաղաքապետ
- 11:54 • 18.11.24 Մենք մեր պահանջներում ավելի խիստ ենք լինելու, չենք հանդուրժելու անորակ սննդի մատակարարում մեր մանկապարտեզներ. Ավինյան
- 17:39 • 15.11.24 Վերելակը կանչեք՝ չի գա, գալիս մեծ-մեծ խոսում եք. Կոնջորյանը՝ ընդդիմությանը
- 16:18 • 15.11.24 Մե՞նք ենք «Հոկտեմբերի 27»-ի շահառուն, թե Անդրանիկ Քոչարյանը, որ այդ խառը վիճակում պաշտոնյաների ցանկ էր ներկայացնում, մեկն էլ ինքն էր. Քրիստինե Վարդանյան
- 13:21 • 15.11.24 Սասուն Միքայելյանի որդին այնքան լավ քաղաքապետ է, որ ասում են՝ «Սևակը Հրազդանի հետ է ամուսնացել»․ Անդրանիկ Քոչարյան
- 12:46 • 15.11.24 Կիրանցում անասունը սահմանն անցնու՞մ է. Փաշինյանը՝ Տավուշի մարզպետին
- 12:16 • 15.11.24 Ո՞վ է ում ձեռք առնում, ուզում եմ հասկանամ, ես «քյասիբի ռադիո» չեմ․ Փաշինյանն՝ իրավապահներին
- 12:05 • 15.11.24 Ոստիկանության զորքերը կենտրոնացված են Երևանում, այնպես կանենք, որ մարզերում էլ խնդիր չլինի. Փաշինյան
- 11:04 • 15.11.24 Դուք ոչ միայն Փաշինյանի, այլ Զավենիչի երկրպագուն եք. Խամոյանը՝ ՀԾԿՀ նախագահի թեկնածուին
- 15:48 • 14.11.24 Պարոն Աղազարյան Հովիկին ոչ ոք չի դատապարտի, որովհետև կառավարությունը չի ձախողվի. Աղազարյան
- 13:52 • 14.11.24 Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան
- 13:20 • 14.11.24 Բանակը մի՛ սրբագործեք, ասում են՝ մեր զինվորի ցավը տանեմ, դուրս կգա Մադագասկար․ Փաշինյան
- 12:34 • 14.11.24 Այսօրվա մեր հավաքական սոցիալ-հոգեբանությունն ու սոցիալ-մտածողությունն ապապետական է․ Փաշինյան
- 11:50 • 14.11.24 Աղազարյա՛ն, ջանդ յուղի, քո գլխին են սարքում, ա՛յ ընկեր, դու էլ ես նախկին դաշնակցական. Արթուր Խաչատրյան
- 11:21 • 14.11.24 Դուք Թուրքիային ու Ադրբեջանին՝ մեր անվտանգության երաշխավոր դարձնելը փաթեթավորել եք իրական Հայաստանի ներքո, որը շատ այլանդակ տեսք ունի. Քրիստինե Վարդանյան
- 11:02 • 14.11.24 Դուք ձգտում եք վերադարձնել պատմական Հայաստանը, որտեղ կաք դուք, չկա պետականություն ու կա գուբերնատոր դառնալու հնարավորություն. Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
- 20:37 • 13.11.24 Աթոռը պահելու համար Փաշինյանը պատրաստ է Պուտինի նկարը կախել գլխավերևում, հարց է՝ Պուտինը կտա՞, թե ոչ․ Նաիրա Կարապետյան
- 17:41 • 13.11.24 Չենք բարձրացնում Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարցը, նույնը ակնկալում ենք իրենցից․ Փաշինյան
- 16:26 • 13.11.24 Այսօրվա ընդդիմությունը հաջորդ ԱԺ-ում չի լինի, իշխանությունն ավելի բարձր ձայներով կընտրվի․ Ալեն Սիմոնյան
- 15:47 • 13.11.24 Օկուպացված տարածքների խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու խնդիր դրված չէ․ Սուրեն Պապիկյան
- 14:51 • 13.11.24 Երիտասարդ տարիքում, երբ լսում էի «Կիլիկիա» երգը, լացում էի, երբ մեծացա, հասկացա՝ ինչի՞ լացեմ, Կիլիկիան՝ ուր, ես՝ ուր. Հովիկ Աղազարյան
- 14:11 • 13.11.24 Մենք առաջարկում ենք, որ էլի վարկ վերցնենք նոր սարքավորումների, արտադրանքի գեներացման համար, հետո շնորհակալություն եք հայտնելու. Խաչատուր Սուքիասյան
- 12:21 • 13.11.24 «ՀՀ ԶՈՒ-երն այսօր Հնդկաստանի համար դարձել են գովազդային վահանակ». «Պարոն Մանուկյանը քաղաքական լավ ելույթ ունեցավ, մի՛ խանգարեք». քննարկում ԱԺ-ում
- 10:44 • 13.11.24 Չե՞ք կարծում, որ բերետավորների հոգեկան առողջությունը ստուգելու կարիք կա․ Խաչատրյանը՝ Քոչարյանին
- 17:43 • 12.11.24 Գերիների ամբողջական վերադարձը պետք է նախապայման լինի ցանկացած բանակցության համար․ Քրիստինե Վարդանյան
- 15:23 • 12.11.24 Բաքվում պահվողներին վերադարձնելու ամենապատեհ առիթը COP29-ն է, հետո վերադարձի հավանականությունը հավասարվելու է զրոյի. Արթուր Խաչատրյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Տնտեսություն 17:50 • 20/11 Թուրքիան ակտիվորեն աշխատում է «Զանգեզուրով» առանձին երթուղի ստեղծելու ուղղությամբ. Թուրքիայի տրանսպորտի նախարար Թուրքիան ակտիվորեն աշխատում է «Զանգեզուրով» առանձին երթուղի ստեղծելու ուղղությամբ՝ Ադրբեջանի հետ Միջին միջանցքով բեռնափոխադրումների իրականացման համար այս մասին ասել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքներ
-
Իրադարձային 14:23 • 20/11 Կրթության տեսչական մարմինը դպրոցներում մի շարք խնդիրներ է վեր հանել. դրանք խմբավորվել և ներկայացվել են շահագրգիռ բոլոր կողմերին Արսեն Բաղդասարյանի խոսքով՝ ներգրավվել են այն դպրոցները, որոնք առանձնանում են մեծ թվով աշակերտներով։ Դասալսումներ անցկացվում են թե Երևանի, թե մարզերի դպրոցներում։
-
Իրադարձային 17:12 • 20/11 Իրանում մեկնարկել է մայրաքաղաքը Թեհրանից տեղափոխելու ծրագրի մշակումը Սեպտեմբերի 7-ին Իրանի նախագահը հայտարարել էր Իսլամական Հանրապետության մայրաքաղաքը Թեհրանից Պարսից ծոցի ափ տեղափոխելու անհրաժեշտության մասին։ Ինչպես նշել է պետության ղեկավարը, Թեհրանը ներկայումս բախվում է խնդիրների, որոնք այլ կերպ հնարավոր չէ լուծել։
-
Իրադարձային 11:06 • 21/11 ՀՀ ԱԳՆ-ն մեկնաբանել է Բաքվում ԱՄՆ դեսպանի՝ սահմանային ջրային ռեսուրսների կառավարման վերաբերյալ հայտարարությունը Անդրսահմանային ջրային ռեսուրսների կառավարման հարցում Հայաստանի և Ադրբեջանի միջև պաշտոնական համագործակցություն չկա այս մասին Սպուտնիկ գործակալության հայկական ծառայության հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ ԱԳՆից ՝ մե
-
Տնտեսություն 17:50 • 20/11 Թուրքիան ակտիվորեն աշխատում է «Զանգեզուրով» առանձին երթուղի ստեղծելու ուղղությամբ. Թուրքիայի տրանսպորտի նախարար Թուրքիան ակտիվորեն աշխատում է «Զանգեզուրով» առանձին երթուղի ստեղծելու ուղղությամբ՝ Ադրբեջանի հետ Միջին միջանցքով բեռնափոխադրումների իրականացման համար այս մասին ասել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքներ
-
Իրադարձային 14:23 • 20/11 Կրթության տեսչական մարմինը դպրոցներում մի շարք խնդիրներ է վեր հանել. դրանք խմբավորվել և ներկայացվել են շահագրգիռ բոլոր կողմերին Արսեն Բաղդասարյանի խոսքով՝ ներգրավվել են այն դպրոցները, որոնք առանձնանում են մեծ թվով աշակերտներով։ Դասալսումներ անցկացվում են թե Երևանի, թե մարզերի դպրոցներում։
-
Իրադարձային 17:12 • 20/11 Իրանում մեկնարկել է մայրաքաղաքը Թեհրանից տեղափոխելու ծրագրի մշակումը Սեպտեմբերի 7-ին Իրանի նախագահը հայտարարել էր Իսլամական Հանրապետության մայրաքաղաքը Թեհրանից Պարսից ծոցի ափ տեղափոխելու անհրաժեշտության մասին։ Ինչպես նշել է պետության ղեկավարը, Թեհրանը ներկայումս բախվում է խնդիրների, որոնք այլ կերպ հնարավոր չէ լուծել։
-
Իրավունք 14:14 • 15/11 Դատարանը որոշեց Սեյրան Օհանյանին, Յուրի Խաչատուրովին և Ռոբերտ Քոչարյանին բերման ենթարկել՝ մյուս նիստին նրանց մասնակցությունն ապահովելու նպատակով Հիշեցնենք, որ Վճռաբեկ դատարանը բեկանել է Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործը կարճելու որոշումը, գործը կրկին քննվում է Հակակոռուպցիոն դատարանում։
-
Քաղաքականություն 17:31 • 18/11 Իշխանության վարկանիշը հասել է պատմական նվազագույնի, ուստի փնջով պաշտոնանկությունների անհրաժեշտություն էր առաջացել. քաղաքական մեկնաբան Նախևառաջ, Նիկոլ Փաշինյանը փորձում է փոխել իր և իր թիմի նկարագիրը: «Այդ մասին վկայում են մի շարք գործընթացներ, ինչը, բնականաբար, ենթադրում է նաև կադրային որոշակի փոփոխություններ։
-
Իրադարձային 11:51 • 15/11 911, 102, 103 հեռախոսահամարները չեն գործի. քաղաքացին կանչ կիրականացնի 112 հեռախոսահամարով Այս բոլոր միջոցառումները միտված են հանրությանն ավելի պրոֆեսիոնալ ծառայություն մատուցելուն, հանրապետությունում առավել անվտանգ միջավայր երաշխավորելու, հանրության վստահության մակարդակի ամրապնդման ու դրանց շարունակական աճին:
-
Քաղաքականություն 12:12 • 15/11 Ո՞վ կարող է պետության մեջ թփրտա, ով նախկինում «ճռիկներ, վռիկներ» էր անում, հիմա էլ է անում, համբերությանս բաժակը լցվել է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Ես էլ այս թեմայով խորհրդակցություն չեմ էլ անելու, դուք գնացեք արեք խորհրդակցություններ։ Ես չեմ կարող թույլ տալ, որ որևէ մեկն այս երկրում մտածի, որ վարչապետի ասածը դիտարկվի, որ դե հա, բաներ ասեց, գնաց
-
Իրադարձային 15:42 • 19/11 Մխիթար Հայրապետյանը, Ժաննա Անդրեասյանը դադարեցրել են անդամակցությունը «Իմ Քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդին. Լենա Նազարյանն ընտրվել է խորհրդի նախագահ Իսկ նոյեմբերի 15-ին տեղի է ունեցել «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստ, որի օրակարգում մեկ հարց էր՝ Խորհրդի նոր նախագահի ընտրություն:
-
Ժամանց 12:15 • 18/11 Անջելինա Ջոլին կարմիր գորգին է հայտնվել 16-ամյա որդու հետ (լուսանկարներ) Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին տևական դադարից հետո առաջին անգամ կարմիր գորգի վրա է դուրս եկել որդու՝ Նոքսի հետ, որին նա լույս աշխարհ է բերել նախկին ամուսնուց՝ կինոաստղ Բրեդ Փիթից։ Լուսանկարները հրապարակվել են Daily Mail պարբերականում։
Տնտեսություն
-
11:16 • 21.11.24 Յունիբանկը Հայաստանում առաջինը թողարկել է ստորադաս պարտատոմսեր
-
09:38 • 21.11.24 Բիթքոինի արժեքը գերազանցել է 97,000 դոլարը
Մշակույթ
-
16:19 • 19.11.24 Ադրբեջանը յուրացնnւմ է Նոյի դամբարանը. «Գեղարդ» հիմնադրամ
-
12:40 • 17.11.24 Կյանքից հեռացել է «Նա նա» խմբի նախկին մենակատար Վլադիմիր Լյովկինը
Սպորտ
-
12:33 • 21.11.24 Հուսով եմ՝ ես նրան դուր եմ գալիս. Հալանդը՝ Գվարդիոլայի մասին
-
09:47 • 21.11.24 Մեսսիի և Ռոնալդուի ժամանակներն անցել են. Ռոդրի
Իրադարձային
-
13:20 • 21.11.24 Երևանի Իսաբեկյան փողոցի որոշ հատվածներ փակ կլինեն
-
13:15 • 21.11.24 Այսօր Հայ Առաքելական եկեղեցին նշում է Ընծայման տոնը
Ժամանց
-
21:46 • 20.11.24 Դուբայում ռեկորդային քաշով ոսկե ձուլակտոր են պատրաստել
-
22:58 • 19.11.24 Քիմ Քարդաշյանը ցուցադրել է իր նոր «ընկերոջը»
-
17:35 • 19.11.24 Նեյմարը շքեղ բնակարան է գնել․ այն ամենաթանկարժեքներից է Դուբայում