Ցավալի է, որ արտգործնախարարը և պաշտպանության նախարարը շարունակում են աշխատել այս անգրագիտության պայմաններում․ Արամ Անտինյան
«Քառյակ մեդիա» ընկերության գլխավոր տնօրեն Արամ Անտինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով արտաքին քաղաքական հարցերում վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ինչպես նաև արտգործնախարարի և պաշտպանության նախարարի հակասական մտքերին ու դրանց հնարավոր հետևանքներին։
Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․
«Օրերս Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ օգոստոսի 5-ին Ստեփանակերտում արած «Արցախը Հայաստան է և վերջ» ֆրազին, հայտարարեց, որ Ադրբեջանը ցանկանում է Փաշինյանի հետ ռազմի դաշտում պարզել այդ հարցն ու ավելացրեց, որ դա սպասվում է առաջիկայում: Հիշեցնեմ, որ սա նույն Զաքիր Հասանովն է, որն աշխատում է «կիրթ» Իլհամ Ալիևի մոտ, որն էլ խիստ «արդյունավետ» հանդիպումներ էր ունենում նույն Նիկոլ Փաշինյանի հետ: Հիշեցնեմ նաև, որ սա նույն Նիկոլ Փաշինյանն է, ով Ադրբեջանի ժողովրդին խաղաղության ուղիղ կոչեր էր պլանավորում անել, օպերատիվ կապի միջոցներ էր ներդնում, որ հրադադարի խախտման դեպքերը նվազագույնի հասնեն ու ասում, որ Արցախի խնդիրը կլուծի բոլոր կողմերի սրտով:
Վերջին մեկուկես տարում արվել են քայլեր, ասվել են խոսքեր, որոնք ստեղծել են խառնաշփոթ: Այդ խառնաշփոթում ոչ միայն վարչապետի և ՊՆ նախարարի հայտարարություններն ու գործերն են իրար պարբերաբար հակասում, այլև նույն վարչապետի տարբեր հայտարարությունները: Ու քանի որ այս իրավիճակը գնահատում եմ խիստ վտանգավոր, ցանկանում եմ այս առիթն օգտագործելով անդրադարձ կատարել մեր արտաքին քաղաքականությանն առհասարակ և հայ ադրբեջանական հարաբերություններին ի մասնավորի:
Գաղտնիք չէ, որ իշխանափոխության սկզբնական փուլում, նոր իշխանություններն արտաքին քաղաքական հարցերում փորձում էին աշխարհի հետ խոսել ըմբոստ ու հպարտ դիրքերից` դա բացատրելով հասարակական վստահության մեծ պաշար ունենալով։ Դա էլ քիչ է, իրականության զգացումն այնքան էին կորցրել, որ աշխարհի ամենաժողովրդավար երկրի համբավ ունեցող ԱՄՆ-ին ժողովրդավարության դասեր էին տալիս, «ծերուկ» Եվրոպային, որտեղ տեղի են ունեցել բոլոր կարգի ու ճաշակի հեղափոխությունները, մեզ մոտ տեղի ունեցածի իրավունքով բացատրում, թե ինչ է հեղափոխությունը։ Ապա ԵԱՏՄ ու ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարներին ավտորիտար համարելու հետ մեկտեղ նրանց հակադրվում էին փաշինյանական միապետական գործելաոճով։
Անգամ փորձում էին բարձր լեգիտիմության տակ քողարկել արտաքին քաղաքական հարցերում իրենց մտքի ու գործի վայրիվերումները՝ «Արցախն անկախ երկիր է», որոշ ժամանակ անց՝ «Արցախը Հայաստան է և վերջ», դրանից բխող բոլոր հետևանքներով: Այնինչ, դա կարող է հանգեցնել բանակցությունների ձախողման կամ շարունակելու անիմաստության։ Կարող է նաև հանգեցնել պատերազմի: Իսկ արդյոք մեր դիրքերն ավելի ամո՞ւր են հիմա, ժամանակն էլ աշխատում է մե՞ր օգտին։
Այսօր ԱԺ քննիչ հանձնաժողովը Ապրիլյան պատերազմի հանգամանքներն է ուսումնասիրում, որպեսզի ոչ միայն դավադրություն բացահայտի, եթե եղել է, այլև առաջին հերթին վեր հանի բոլոր սխալները, որպեսզի կանխարգելվի երկրորդ նման քառօրյա պատերազմը։ Բայց եթե Ադրբեջանը երեք տարի առաջ գնաց այդ արկածախնդրությանը, այսօր արդյոք միջազգային հանրությունը դատապարտելո՞ւ է նրան և աշխարհի ո՞ր ուժի կենտրոնը կամ գերտերությունն է զսպելու Ադրբեջանի ագրեսիան։ Սա ակտուալ հարց է այն դեպքում, երբ մեր իշխանությունները գլուխ են գովում, որ նախկինների նման կռացած չեն ո՛չ ՌԴ-ի, ո՛չ ԵՄ-ի, ոչ էլ ԱՄՆ-ի առաջ։
Իսկ «կռացած չեն» արտահայտությունը ինձ թույլ կտամ թարգմանել այսպես՝ հարաբերությունները վատ են, չճշտված ու ավելի են վատանալու: Իսկ թե ինչքան վատ են հարաբերություններն, օրինակ, ՌԴ-ի հետ, որը, հիշեցնեմ, հսկում է մեր արևմտյան սահմանը, բարձրաձայնեց Ժիրայր Սեֆիլյանը՝ Փաշինյանի մոտից դուրս գալուց հետո՝ ասելով, որ Նիկոլի՝ սիրաշահելու ու ՌԴ-ի հետ ջերմ կապեր հաստատելու բոլոր փորձերն անիմաստ են անցել: Հավանաբար, սիրաշահել ասելով՝ պրն Սեֆիլյանն ի նկատի ուներ Սիրիա հումանիտար առաքելության անվան տակ զորախումբ ուղարկելու ավանտյուրան, որն, իհարկե, Արևմուտքը դժվար թե մեզ ների, բայց դա մեկ այլ քննարկման հարց է: Փորձեմ հուշել պրն Սեֆիլյանին․ իսկ հնարավո՞ր է, որ ջերմ կապեր հաստատել չի ստացվում, որովհետև գերտերությունները մի քիչ չեն կիսում մեր չհիմնավորված «դուխը» ու նախկինում «դուխով» գլխարկով ԵԽԽՎ-ում սխալ քվեարկող պատգամավորների աշխատելու փորձ չեն ունեցել:
Աշխարհն օր օրի փոփոխվում է, ու պրոցեսները շատ արագ են զարգանում: Ու հստակ տարվող արտաքին քաղաքականությունն այլընտրանք չունի: Մենք հստակ արտաքին քաղաքական դոկտրին միշտ ենք ունեցել: Լևոն Տեր-Պետրոսյանի արտաքին քաղաքականությունն ուղղված էր նորանկախ պետության կողմից հնարավորինս շատ միջազգային կապեր հաստատելուն, Ռոբերտ Քոչարյանի արտաքին քաղաքականությունը միտված էր դեպի ՌԴ-ի ու միաժամանակ Արևմուտքի հետ ճիշտ հարաբերություններ պահելուն, իսկ Սերժ Սարգսյանը դիվանագիտական մաստեր կլաս կարողացավ անել՝ ՌԴ-ԱՄՆ սրված հարաբերությունների պայմաններում՝ ԵՄ-ի հետ կնքելով Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր՝ լինելով ԵԱՏՄ անդամ: Աներկբա է, որ ընտրված բոլոր մարտավարություններն ու վեկտորները եղել են ժամանակի հրամայական ու ազդված են եղել աշխարհաքաղաքական շատ գործոններից:
Փաշինյանն այսօր չունի արտաքին քաղաքականության դոկտրին: Ավելին՝ միջազգային պրոցեսների այս արագության ֆոնին նա հայտարարում է, որ շարունակում է ՀՀ նախկին արտաքին կուրսը, ինչը պարզապես նոնսենս է: Ցավալի է իհարկե, որ ԱԳՆ-ն ղեկավարող կադրային դիվանագետը, որը շատ լավ հասկանում է այս ամենը, նրան չի բացատրում, որ սա անհնարինի ուղի է: Ու նաև ցավալի է, որ դեռ շարունակում է աշխատել այս անգրագիտության հետ:
Պրն Փաշինյան, այսինքն՝ ես ճի՞շտ եմ հասկանում, որ այս լարված իրավիճակում մեր արտաքին քաղաքականությունը նախկինն է, բայց ավելի դուխով տարբերակով: Մասնավորեցնում եմ՝ սա այն իրավիճակում, երբ ԱՄՆ-Իրան հարաբերություններն օր օրի սրվում են ու ԱՄՆ-ը ամեն օր կարող է պահանջել, որ մենք դիրքորոշում հայտնենք այդ թեմայով: ԱՄՆ-ը ամեն օր կարող է հարվածել Իրանին, ու Իրանի հյուսիսում ապրող 9 մլն էթնիկ ադրբեջանցիներն ամեն օր, որպես փախստական, կարող են հայտնվել Հայաստանում: Կամ ավելի վատ՝ Արցախում, ու օրինակ՝ վերաբնակեցնեն ազատագրված շրջանները, և դրանք հայտնվեն ոչ թե մեր, այլ Կարմիր խաչի հսկողության ներքո: Սա սցենար է, որը հնարավոր է, և պարտադիր է քննարկման համար: Փաշինյանը դա քննարկե՞լ է ԱԳՆ-ում, կարծում եմ՝ ոչ: Փոխարենը հաստատ զբաղվել է մեր գործընկերներին նեղացնելով ու «տուշոնկաների» հարցերով:
Ու չնայած այս «փլավին», անակնկալ ու խիստ չտրամաբանված կերպով հայտարարում ենք, որ փոխում ենք մեր ռազմական դոկտրինը, իբր հեղափոխական ժամանակների համար նախկինն այլևս հնացած է, ու նրա մեջ հարձակողական տարրեր ենք ամրագրում: Ասում ենք, որ ՀՀ զինված ուժերն ու Պաշտպանության բանակն անցնելու են գրոհող, հարձակողական մարտավարության։ Հիշեցնում եմ՝ Փաշինյանը ասում է՝ պատրաստվեք խաղաղության, իսկ այդժամ Տոնոյանը փոխում է դոկտրինը: Այնինչ, հարձակողական մարտ վարելու համար հարձակվող կողմը քանակական և որակական առումով 2 անգամ առավելություն պետք է ունենա, իսկ լեռնային պայմաններում՝ 4 անգամ: Ու սա գիտի Տոնոյանը, բայց այդ անգրագիտությունը հայտարարում է։
Ու այս կոնտեքստում նորմալ է, որ անգամ մեր ռազմական հաջողության համար չենք ուրախանում, քանի որ չենք հասկանում, թե ինչ են անում մեր իշխանություններն ու դա ինչի կհանգեցնի։ Երջանկացած հայտարարեցին, թե մեր զորքերը Թալիշի ուղղությամբ 140 հեկտար հող են հետ բերել. եթե Ալիևը կիրթ անձնավորություն է ու մեր ժողովուրդներին պետք է պատրաստենք խաղաղության, ե՞րբ պարզեցիք ու ինչո՞ւ մեզ չասացիք, որ Ալիևն այլևս անկիրթ է, նրան էլ պետք է պատժել ու հետ մղել: Իսկ եթե հակահարված ստանայինք ու տայինք բազմաթիվ զոհեր, տարածքն էլ չկարողանայիք հետ բերել, ընդհակառակը՝ նորերը կորցնեինք, ո՞վ էր դրա համար պատասխան տալու, կամ էլ եթե դա հիմք հանդիսանա, որ մեկ այլ դեպքում էլ նման մի քայլի Ադրբեջանը գնա, եթե չասենք՝ այդ առիթն օգտագործի իր կողմից սանձազերծվելիք պատերազմն արդարացնելու համար, ո՞վ է պատասխան տալու։ Մենք այս ամենը ծանրութեթև արե՞լ ենք, թե՞ այնքան մեծ էր նախկիների հետ հակադրվելու գայթակղությունը, որ գնացինք նման քայլի։
Օր-օրի կորցնում ենք մեր բարենպաստ դիրքերն աշխարհում, ու ոչ մի երաշխիք չկա, որ 140 հեկտար հետ բերելուց հետո ավելի շատ չենք կորցնի, քանի որ ոչ մի երաշխիք չկա, որ պատերազմը չի վերսկսվի, իսկ այս պարագայում, արդեն թե՛ երկրի ներսում, թե՛ դրսում կարող է գնահատական տրվել, որ Փաշինյանի չկշռադատված քայլերն ու հայտարությունները հանգեցրին պատերազմի, իսկ թե ինչքան դժվար է կռվել ու զոհեր տալ, եթե գիտես, որ ոչ թե նենգ թշնամին է նախահարձակ եղել, այլ նա այդ քայլին գնացել է, արդարանալով, որ մեր երկրի ղեկավարն է դրդել դրան, կարծում եմ բացատրել պետք չէ»:
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Երևանը կհրաժարվի Բաքվի դեմ հայցերից, եթե կնքվի խաղաղության պայմանագիրը. Փաշինյան
Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին, հուսով եմ Աղազարյանը ևս անարձագանք չի թողնի․ Փաշինյան
SMS` գրավոր տեքստով եմ խնդրել հրաժարական տալ պաշտոնյաներին, բայց ոչ ուշ երեկոյան. Փաշինյան
Կադրային վերջին փոփոխությունները ոչ թե կոնֆլիկտային են, այլ աշխատանքային են․ Փաշինյան
Փաշինյանը հող է նախապատրաստում իշխանությունը Աննա Հակոբյանին փոխանցելու համար, եթե դրսից ճնշումներ լինեն․ Հայկ Նահապետյան
Ինչո՞ւ մանկապարտեզը հոկտեմբերին չի բացվել, ստացվում է՝ սո՞ւտ եմ ասել. զգուշացնում եմ՝ մեկը չխախտի ժամկետը․ Փաշինյան
Մայթով քայլում ես, տեսնում 61 թվի «ԳԱԶ 66»-ի «ռամա» է դրված պապուց հիշատակ, տարե՛ք ձեր տուն, պատից կախեք. Նիկոլ Փաշինյան
Վահե Ղազարյանի հետ մանկությունից ընկերներ ենք, դա շատ հարցերում օգնել է, երբեմն՝ խանգարել․ Փաշինյան
Չենք սպասում 2026-ի ընտրություններին, ամեն բան անելու ենք, որ իշխանափոխությունը լինի մինչև այդ. Աննա Գրիգորյան
Վաղ թե ուշ Փաշինյանը կարմիր աստղով «պիլոտկա է» հագնելու, մոտ է այդ ժամանակը․ Հայկ Մամիջանյան
ԱրարատԲանկը` «Իմ անտառ Հայաստան»-ի կողքին․ Ազնավուրի անվան անտառ է հիմնվելու (տեսանյութ)
Սուբսիդիայի տոկոսը պահպանելով հնարավորինս նվազ՝ կավելացնենք քաղաքապետարանի եկամուտները. Ավինյան
«Ո՛չ 300 դրամներին»․ «Մայր Հայաստանը» Երևանի ավագանու նիստի ժամանակ ակցիա իրականացրեց
Մինչև 7 տարեկան երեխաները տրանսպորտով կերթևեկեն անվճար, թոշակառուները՝ 30% զեղչով. փոխքաղաքապետ
«Նոմա» ռեստորանը ներկայանում է նորովի. այն կընդունի իր հյուրերին նաև ձմռան ամիսներին
Այն, որ պաշտոնանկությունների մասին դուք գիշերն եք իմացել ու գրել, դա չի նշանակում, որ այդ գործընթացները տեղի են ունեցել գիշերը. Վահագն Ալեքսանյան
Հովիկ Աղազարյանի մասով կա հարուցված կարգապահական վարույթ, որը կունենա հետևանք. Վահագն Ալեքսանյան
Սափրվելը հետևանքներ էր ունենալու. մի՛ ափսոսացեք, շատ բան չենք կորցրել. Աղվան Վարդանյանը՝ պաշտոնանկությունների մասին
Այդ պաշտոնանկությունները դիտարկում եմ նախընտրական տրամադրությունների ներքո. Տիգրան Աբրահամյան
Օպերայի տարածքի շինությունները քանդելու ենք ու ստանանք կանաչ տարածք՝ մարդկանց օգտագործման համար. քաղաքապետ
Մենք մեր պահանջներում ավելի խիստ ենք լինելու, չենք հանդուրժելու անորակ սննդի մատակարարում մեր մանկապարտեզներ. Ավինյան
Վերելակը կանչեք՝ չի գա, գալիս մեծ-մեծ խոսում եք. Կոնջորյանը՝ ընդդիմությանը
Մե՞նք ենք «Հոկտեմբերի 27»-ի շահառուն, թե Անդրանիկ Քոչարյանը, որ այդ խառը վիճակում պաշտոնյաների ցանկ էր ներկայացնում, մեկն էլ ինքն էր. Քրիստինե Վարդանյան
Սասուն Միքայելյանի որդին այնքան լավ քաղաքապետ է, որ ասում են՝ «Սևակը Հրազդանի հետ է ամուսնացել»․ Անդրանիկ Քոչարյան
Կիրանցում անասունը սահմանն անցնու՞մ է. Փաշինյանը՝ Տավուշի մարզպետին
Ո՞վ է ում ձեռք առնում, ուզում եմ հասկանամ, ես «քյասիբի ռադիո» չեմ․ Փաշինյանն՝ իրավապահներին
Ոստիկանության զորքերը կենտրոնացված են Երևանում, այնպես կանենք, որ մարզերում էլ խնդիր չլինի. Փաշինյան
Դուք ոչ միայն Փաշինյանի, այլ Զավենիչի երկրպագուն եք. Խամոյանը՝ ՀԾԿՀ նախագահի թեկնածուին
Պարոն Աղազարյան Հովիկին ոչ ոք չի դատապարտի, որովհետև կառավարությունը չի ձախողվի. Աղազարյան
Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան
Բանակը մի՛ սրբագործեք, ասում են՝ մեր զինվորի ցավը տանեմ, դուրս կգա Մադագասկար․ Փաշինյան
Այսօրվա մեր հավաքական սոցիալ-հոգեբանությունն ու սոցիալ-մտածողությունն ապապետական է․ Փաշինյան
Աղազարյա՛ն, ջանդ յուղի, քո գլխին են սարքում, ա՛յ ընկեր, դու էլ ես նախկին դաշնակցական. Արթուր Խաչատրյան
Դուք Թուրքիային ու Ադրբեջանին՝ մեր անվտանգության երաշխավոր դարձնելը փաթեթավորել եք իրական Հայաստանի ներքո, որը շատ այլանդակ տեսք ունի. Քրիստինե Վարդանյան
Դուք ձգտում եք վերադարձնել պատմական Հայաստանը, որտեղ կաք դուք, չկա պետականություն ու կա գուբերնատոր դառնալու հնարավորություն. Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
Աթոռը պահելու համար Փաշինյանը պատրաստ է Պուտինի նկարը կախել գլխավերևում, հարց է՝ Պուտինը կտա՞, թե ոչ․ Նաիրա Կարապետյան
Չենք բարձրացնում Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարցը, նույնը ակնկալում ենք իրենցից․ Փաշինյան
Այսօրվա ընդդիմությունը հաջորդ ԱԺ-ում չի լինի, իշխանությունն ավելի բարձր ձայներով կընտրվի․ Ալեն Սիմոնյան
Օկուպացված տարածքների խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու խնդիր դրված չէ․ Սուրեն Պապիկյան
Երիտասարդ տարիքում, երբ լսում էի «Կիլիկիա» երգը, լացում էի, երբ մեծացա, հասկացա՝ ինչի՞ լացեմ, Կիլիկիան՝ ուր, ես՝ ուր. Հովիկ Աղազարյան
- 23:54 • 22.11.24 Երևանը կհրաժարվի Բաքվի դեմ հայցերից, եթե կնքվի խաղաղության պայմանագիրը. Փաշինյան
- 23:52 • 22.11.24 Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին, հուսով եմ Աղազարյանը ևս անարձագանք չի թողնի․ Փաշինյան
- 23:50 • 22.11.24 SMS` գրավոր տեքստով եմ խնդրել հրաժարական տալ պաշտոնյաներին, բայց ոչ ուշ երեկոյան. Փաշինյան
- 23:10 • 22.11.24 Կադրային վերջին փոփոխությունները ոչ թե կոնֆլիկտային են, այլ աշխատանքային են․ Փաշինյան
- 21:16 • 22.11.24 Փաշինյանը հող է նախապատրաստում իշխանությունը Աննա Հակոբյանին փոխանցելու համար, եթե դրսից ճնշումներ լինեն․ Հայկ Նահապետյան
- 12:29 • 21.11.24 Ինչո՞ւ մանկապարտեզը հոկտեմբերին չի բացվել, ստացվում է՝ սո՞ւտ եմ ասել. զգուշացնում եմ՝ մեկը չխախտի ժամկետը․ Փաշինյան
- 12:12 • 21.11.24 Մայթով քայլում ես, տեսնում 61 թվի «ԳԱԶ 66»-ի «ռամա» է դրված պապուց հիշատակ, տարե՛ք ձեր տուն, պատից կախեք. Նիկոլ Փաշինյան
- 11:05 • 21.11.24 Վահե Ղազարյանի հետ մանկությունից ընկերներ ենք, դա շատ հարցերում օգնել է, երբեմն՝ խանգարել․ Փաշինյան
- 21:03 • 20.11.24 Չենք սպասում 2026-ի ընտրություններին, ամեն բան անելու ենք, որ իշխանափոխությունը լինի մինչև այդ. Աննա Գրիգորյան
- 20:33 • 19.11.24 Վաղ թե ուշ Փաշինյանը կարմիր աստղով «պիլոտկա է» հագնելու, մոտ է այդ ժամանակը․ Հայկ Մամիջանյան
- 18:50 • 19.11.24 ԱրարատԲանկը` «Իմ անտառ Հայաստան»-ի կողքին․ Ազնավուրի անվան անտառ է հիմնվելու (տեսանյութ)
- 15:03 • 19.11.24 Սուբսիդիայի տոկոսը պահպանելով հնարավորինս նվազ՝ կավելացնենք քաղաքապետարանի եկամուտները. Ավինյան
- 14:07 • 19.11.24 «Ո՛չ 300 դրամներին»․ «Մայր Հայաստանը» Երևանի ավագանու նիստի ժամանակ ակցիա իրականացրեց
- 12:49 • 19.11.24 Մինչև 7 տարեկան երեխաները տրանսպորտով կերթևեկեն անվճար, թոշակառուները՝ 30% զեղչով. փոխքաղաքապետ
- 15:40 • 18.11.24 «Նոմա» ռեստորանը ներկայանում է նորովի. այն կընդունի իր հյուրերին նաև ձմռան ամիսներին
- 12:44 • 18.11.24 Այն, որ պաշտոնանկությունների մասին դուք գիշերն եք իմացել ու գրել, դա չի նշանակում, որ այդ գործընթացները տեղի են ունեցել գիշերը. Վահագն Ալեքսանյան
- 12:27 • 18.11.24 Հովիկ Աղազարյանի մասով կա հարուցված կարգապահական վարույթ, որը կունենա հետևանք. Վահագն Ալեքսանյան
- 12:18 • 18.11.24 Սափրվելը հետևանքներ էր ունենալու. մի՛ ափսոսացեք, շատ բան չենք կորցրել. Աղվան Վարդանյանը՝ պաշտոնանկությունների մասին
- 12:05 • 18.11.24 Այդ պաշտոնանկությունները դիտարկում եմ նախընտրական տրամադրությունների ներքո. Տիգրան Աբրահամյան
- 11:55 • 18.11.24 Օպերայի տարածքի շինությունները քանդելու ենք ու ստանանք կանաչ տարածք՝ մարդկանց օգտագործման համար. քաղաքապետ
- 11:54 • 18.11.24 Մենք մեր պահանջներում ավելի խիստ ենք լինելու, չենք հանդուրժելու անորակ սննդի մատակարարում մեր մանկապարտեզներ. Ավինյան
- 17:39 • 15.11.24 Վերելակը կանչեք՝ չի գա, գալիս մեծ-մեծ խոսում եք. Կոնջորյանը՝ ընդդիմությանը
- 16:18 • 15.11.24 Մե՞նք ենք «Հոկտեմբերի 27»-ի շահառուն, թե Անդրանիկ Քոչարյանը, որ այդ խառը վիճակում պաշտոնյաների ցանկ էր ներկայացնում, մեկն էլ ինքն էր. Քրիստինե Վարդանյան
- 13:21 • 15.11.24 Սասուն Միքայելյանի որդին այնքան լավ քաղաքապետ է, որ ասում են՝ «Սևակը Հրազդանի հետ է ամուսնացել»․ Անդրանիկ Քոչարյան
- 12:46 • 15.11.24 Կիրանցում անասունը սահմանն անցնու՞մ է. Փաշինյանը՝ Տավուշի մարզպետին
- 12:16 • 15.11.24 Ո՞վ է ում ձեռք առնում, ուզում եմ հասկանամ, ես «քյասիբի ռադիո» չեմ․ Փաշինյանն՝ իրավապահներին
- 12:05 • 15.11.24 Ոստիկանության զորքերը կենտրոնացված են Երևանում, այնպես կանենք, որ մարզերում էլ խնդիր չլինի. Փաշինյան
- 11:04 • 15.11.24 Դուք ոչ միայն Փաշինյանի, այլ Զավենիչի երկրպագուն եք. Խամոյանը՝ ՀԾԿՀ նախագահի թեկնածուին
- 15:48 • 14.11.24 Պարոն Աղազարյան Հովիկին ոչ ոք չի դատապարտի, որովհետև կառավարությունը չի ձախողվի. Աղազարյան
- 13:52 • 14.11.24 Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան
- 13:20 • 14.11.24 Բանակը մի՛ սրբագործեք, ասում են՝ մեր զինվորի ցավը տանեմ, դուրս կգա Մադագասկար․ Փաշինյան
- 12:34 • 14.11.24 Այսօրվա մեր հավաքական սոցիալ-հոգեբանությունն ու սոցիալ-մտածողությունն ապապետական է․ Փաշինյան
- 11:50 • 14.11.24 Աղազարյա՛ն, ջանդ յուղի, քո գլխին են սարքում, ա՛յ ընկեր, դու էլ ես նախկին դաշնակցական. Արթուր Խաչատրյան
- 11:21 • 14.11.24 Դուք Թուրքիային ու Ադրբեջանին՝ մեր անվտանգության երաշխավոր դարձնելը փաթեթավորել եք իրական Հայաստանի ներքո, որը շատ այլանդակ տեսք ունի. Քրիստինե Վարդանյան
- 11:02 • 14.11.24 Դուք ձգտում եք վերադարձնել պատմական Հայաստանը, որտեղ կաք դուք, չկա պետականություն ու կա գուբերնատոր դառնալու հնարավորություն. Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
- 20:37 • 13.11.24 Աթոռը պահելու համար Փաշինյանը պատրաստ է Պուտինի նկարը կախել գլխավերևում, հարց է՝ Պուտինը կտա՞, թե ոչ․ Նաիրա Կարապետյան
- 17:41 • 13.11.24 Չենք բարձրացնում Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարցը, նույնը ակնկալում ենք իրենցից․ Փաշինյան
- 16:26 • 13.11.24 Այսօրվա ընդդիմությունը հաջորդ ԱԺ-ում չի լինի, իշխանությունն ավելի բարձր ձայներով կընտրվի․ Ալեն Սիմոնյան
- 15:47 • 13.11.24 Օկուպացված տարածքների խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու խնդիր դրված չէ․ Սուրեն Պապիկյան
- 14:51 • 13.11.24 Երիտասարդ տարիքում, երբ լսում էի «Կիլիկիա» երգը, լացում էի, երբ մեծացա, հասկացա՝ ինչի՞ լացեմ, Կիլիկիան՝ ուր, ես՝ ուր. Հովիկ Աղազարյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Ժամանց 15:13 • 24/11 Շերը պատմել է «շոկի» մասին, երբ տարիներ անց պարզել է իր իսկական անունը Հեղինակավոր «Օսկար» և «Գրեմմի» մրցանակների դափնեկիրը պատմել է, որ երբ 1979-ին դիմել է օրինական անունը փոխելու համար, շոկի է ենթարկվել՝ բացահայտելով, որ ծննդյան վկայականում իր անունը նշված է Շերիլ (Սարգսյան), այլ ոչ թե Շերիլին. երգչուհին միշտ կարծել է, որ իր իրական անունը Շերիլին է:
-
Իրադարձային 11:34 • 24/11 Աշխատասենյակում հայտնաբերվել է ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետի մարմինը Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն նշված հասցե է մեկնել համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը։ Տեղում պարզվել է, որ մահացածը Երևանի բնակիչ 67-ամյա Անդրեյ Վերանյանն է։
-
Քաղաքականություն 15:42 • 24/11 Թրամփի վարչակազմը կլինի ամենահայամետը Վուդրո Վիլսոնի նախագահությունից ի վեր. Ջոել Թենի «Այլևս չենք հանդուրժելու Ադրբեջանի և Թուրքիայի ահաբեկչական իշխանությունը։ Ես, Քիմ Ռեյնոլդսը՝ Այովայի նահանգապետը, հայտարարում ենք 2024 թվականի ապրիլի 24-ը որպես Հայաստանի վերաբերյալ իրազեկման օր», – գրել է Թենին։
-
Իրադարձային 11:46 • 24/11 Զելենսկու խորհրդականն ասել է, որ Պուտինի ներկայացրած «Օրեշնիկ» հրթիռը գոյություն չունի «Ռուսաստանում «Օրեշնիկ» չկա: Դա դասական զենք է՝ միջմայրցամաքային բալիստիկ զենք, որն ամրագրված է պայմանագրերում։ Պարզ է, թե Ռուսաստանում քանի նման զենք կա»,- ասել է նա՝ ընդգծելով, որ «Օրեշնիկ» անվանումը «հորինել է» Պուտինը։
-
Իրադարձային 12:43 • 24/11 ՀՀ ՊՆ-ն հորդորով դիմել է ԶԼՄ-ներին ԶԼՄ հարգելի՛ գործընկերներ, օտարերկրյա լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել ՀՀ ԶՈՒ պաշտպանական կարողություններն ընդլայնելու նպատակով սպառազինության ձեռքբերման, ինչպես նաև ձեռքբերման բանակցությունների մանրամասների վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող մի...
-
Իրադարձային 13:45 • 24/11 Երևանում փրկարարներն օգնության են հասել BMW-ում արգելափակված երեխային Նոյեմբերի 24-ին՝ ժամը 10:01-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Լվովյան փողոցում BMW մակնիշի ավտոմեքենայի դուռը փակվել է, մանկահասակ երեխան մնացել է ներսում: Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից:
-
Սպորտ 14:33 • 24/11 Անչելոտին որոշել է՝ ինչպես պետք է վերադարձնի Մբապեի ինքնավստահությունը Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին դիտարկում է Կիլիան Մբապեին հարձակման ձախ եզրում օգտագործելու տարբերակը «Լեգանես»-ի հետ Իսպանիայի Պրիմերայի 14-րդ տուրի առաջիկա խաղում՝ ֆրանսիացի ֆուտբոլիստի ուժերի նկատմամբ վստահությունը վերականգնելու համար։
-
Սպորտ 16:00 • 24/11 Հալանդը կարող է 1 օրով բանտ նստել Շվեյցարիայում Ֆուտբոլիստ Էռլինգ Հալանդը Շվեյցարիայում խնդիրներ է ունեցել օրենքի հետ: Ըստ Blick-ի, «Մանչեսթեր Սիթի»-ի և Նորվեգիայի հավաքականի հարձակվողը 60 շվեյցարական ֆրանկի չափով (64,36 եվրո) չվճարված տուգանք ունի երկրի արևմուտքում գտնվող Վո կանտոնում: Տուգանքը սահմանվել է հոկտեմբերի 25-ին:
-
Քաղաքականություն 10:12 • 24/11 ՌԴ-Իրան համապարփակ գործընկերության համաձայնագիրը կներառի պաշտպանության ոլորտը. ՌԴ ԱԳՆ Ռուսաստանի և Իրանի միջև առաջիկայում ստորագրվելիք համապարփակ գործընկերության համաձայնագիրը կներառի պաշտպանության և անվտանգության ոլորտները այս մասին ասել է Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն՝ առանց
-
Իրադարձային 19:56 • 24/11 «Հեզբոլլահը» հրթիռային հարված է հասցրել Իսրայելի ռազմական հետախուզության բազային «Հեզբոլլահի» մեկ այլ հայտարարության մեջ նշվում է, որ մի խումբ անօդաչու թռչող սարքեր հարձակվել են իսրայելական բանակի գործողությունների շտաբի վրա՝ Լիբանանի սահմանի մոտ գտնվող Միտուլա բնակավայրում: Իսկ Ակկո քաղաքում հրթիռային հարված է հասցվել Շարագա ռազմաբազային։
-
Իրադարձային 15:42 • 23/11 Հայկ Մամիջանյանը, Տարոն Մարգարյանը և Հայկ Սարգսյանը կգործուղվեն Մոսկվա Նոյեմբերի 25-27-ը Մոսկվայում մասնակցելու են «ԱՊՀ երկրների միջխորհրդարանական համագործակցության մեջ քաղաքական կուսակցությունների դաշինքների և բլոկների փոխգործակցության դերը» խորագրով 5-րդ միջազգային համաժողովին։
-
Քաղաքականություն 14:34 • 23/11 Առաջին պատասխանատուն Փաշինյանն է, ինքն է սխալ կադրեր նշանակել բանակում. Սամվել Բաբայան. Hetq.am «Իշխող քաղաքական ուժը պատրաստվում է ընտրությունների և այդ հանումներով մեկնարկը տվեց, էլի են մարդիկ հանելու»,- ասել է Բաբայանը՝ վերջին օրերին տեղի ունեցող պաշտոնանկությունների մասին:
-
Քաղաքականություն 00:02 • 23/11 Խաղաղության պայմանագրի կնքման դեպքում ՀՀ-ն փոխադարձության հիման վրա կհրաժարվի Ադրբեջանի դեմ միջազգային հայցերից․ Փաշինյան (տեսանյութ) Դա նշանակում է, ոչ մենք իրենց նկատմամբ, ոչ էլ իրենք մեր նկատմամբ չպետք է ներկայացնեն հայցեր նախորդիվ տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ և հրաժարվենք հայցերից՝ փոխադարձաբար։
-
Իրադարձային 10:35 • 23/11 Մենք ոչ միայն պարտադիր ժամկետային ծառայությունը կրճատելու հնարավորություն չունենք, այլ այսօր, առավել քան երբևէ, համալրման խնդիրը հրատապ է. Տիգրան Աբրահամյան Այն ծրագրերն ու մեխանիզմները, որոնք կառավարությունն է ընդունել, դրանք այս առումով ոչ միայն բեկման հնարավորություն չեն ստեղծել, այլ շատ դեպքերում ծանր հետևանքների են հանգեցնում:
-
Իրադարձային 16:14 • 22/11 Շատ լավ է պարտադիր զինծառայությունը մեկ տարի դարձնելը, բայց անհասկանալի է՝ ինչ է անելու զինվորն այդ մեկ տարում. փորձագետը՝ ՊՆ նոր հայեցակարգի մասին Սահմանապահները պետք է բացառապես պայմանագրային զինծառայողները լինեն, գումար ստանան սահմանին ծառայելու համար, ժամկետային զինծառայողի վրա դա թողնելը դա շատ սխալ է:
-
Իրադարձային 10:00 • 22/11 ՌԴ-ն «Օրեշնիկ» հրթիռի արձակումից կես ժամ առաջ զգուշացրել է ԱՄՆ-ին. Սպիտակ տունն իր հերթին նախազգուշացրել է Ուկրաինային Ռուսաստանը նորագույն միջին հեռահարության «Օրեշնիկ» հրթիռի արձակումից կես ժամ առաջ Միջուկային ռիսկի նվազեցման կենտրոնի միջոցով այդ մասին ավտոմատ կերպով տեղեկացրել է ԱՄՆ-ին, ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
-
Քաղաքականություն 17:31 • 18/11 Իշխանության վարկանիշը հասել է պատմական նվազագույնի, ուստի փնջով պաշտոնանկությունների անհրաժեշտություն էր առաջացել. քաղաքական մեկնաբան Նախևառաջ, Նիկոլ Փաշինյանը փորձում է փոխել իր և իր թիմի նկարագիրը: «Այդ մասին վկայում են մի շարք գործընթացներ, ինչը, բնականաբար, ենթադրում է նաև կադրային որոշակի փոփոխություններ։
-
Ժամանց 15:13 • 24/11 Շերը պատմել է «շոկի» մասին, երբ տարիներ անց պարզել է իր իսկական անունը Հեղինակավոր «Օսկար» և «Գրեմմի» մրցանակների դափնեկիրը պատմել է, որ երբ 1979-ին դիմել է օրինական անունը փոխելու համար, շոկի է ենթարկվել՝ բացահայտելով, որ ծննդյան վկայականում իր անունը նշված է Շերիլ (Սարգսյան), այլ ոչ թե Շերիլին. երգչուհին միշտ կարծել է, որ իր իրական անունը Շերիլին է:
-
Իրադարձային 15:42 • 19/11 Մխիթար Հայրապետյանը, Ժաննա Անդրեասյանը դադարեցրել են անդամակցությունը «Իմ Քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդին. Լենա Նազարյանն ընտրվել է խորհրդի նախագահ Իսկ նոյեմբերի 15-ին տեղի է ունեցել «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստ, որի օրակարգում մեկ հարց էր՝ Խորհրդի նոր նախագահի ընտրություն:
-
Ժամանց 12:15 • 18/11 Անջելինա Ջոլին կարմիր գորգին է հայտնվել 16-ամյա որդու հետ (լուսանկարներ) Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին տևական դադարից հետո առաջին անգամ կարմիր գորգի վրա է դուրս եկել որդու՝ Նոքսի հետ, որին նա լույս աշխարհ է բերել նախկին ամուսնուց՝ կինոաստղ Բրեդ Փիթից։ Լուսանկարները հրապարակվել են Daily Mail պարբերականում։
-
Իրադարձային 11:13 • 21/11 Մենք չենք կարող տասնյակ հազարավոր մարդկանց կյանքը զոհել՝ Ղրիմը վերադարձնելու համար. Զելենսկի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան չի կարող կորցնել տասնյակ հազարավոր մարդկանց՝ Ղրիմը վերադարձնելու համար։ Նա խոստովանել է, որ թերակղզին կարող է վերադարձվել դիվանագիտական ճանապարհով։ Այս մասին նա ասել է Fox News-ին տված հարցազրույցում։
Գիտություն/տեխնիկա
-
13:25 • 22.11.24 Mercedes-Benz մեքենաները կարելի է կառավարել Apple Watch-ի միջոցով
Մշակույթ
-
23:20 • 20.11.24 Երվանդ Քոչարի «Ինքնադիմանկար» ստեղծագործությունը բնօրինակ է. ԿԳՄՍՆ
-
16:19 • 19.11.24 Ադրբեջանը յուրացնnւմ է Նոյի դամբարանը. «Գեղարդ» հիմնադրամ
Սպորտ
-
20:05 • 24.11.24 80-129. Հայաստանի Բասկետբոլի հավաքականը զիջեց Ավստրիայի ընտրանուն
-
19:02 • 24.11.24 Ֆերստապենը՝ «Ֆորմուլա 1»-ի 2024 թվականի չեմպիոն
-
18:19 • 24.11.24 Արգենտինացի երկրպագուն պապի գանգը տարել է ֆուտբոլային հանդիպման
Իրադարձային
-
19:24 • 24.11.24 Էջմիածնում կատարվեց քահանայական ձեռնադրություն
Մամուլի տեսություն
-
09:25 • 23.11.24 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
-
09:23 • 23.11.24 Նորից իրավիճակ է փոխվել. «Հրապարակ»
Իրավունք
-
18:42 • 22.11.24 Սարգիս Գալստյանը դատապարտվեց 18 տարվա ազատազրկման
Ժամանց
-
13:59 • 22.11.24 Շերը ոճային փոփոխության է դիմել՝ դառնալով շիկահեր (լուսանկարներ)