Արմեն Գևորգյան. Ո՞ր արդյունքի համար աշխատել. մաս 3
Tert.am-ը հրապարակում է ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի հոդվածաշարի երրորդ մասը, որում հեղինակն անդրադառնում է կրթության և դատաիրավական հարաբերությունների ոլորտներին։ Հոդվածաշարի առաջին մասին կարող եք ծանոթանալ այստեղ, իսկ երկրորդ մասին՝ այստեղ։
Անկախության տոնին ընդառաջ իմ սկսած հոդվածաշարի նախորդ մասերում ես խոսել եմ մեր երկրի անցած ուղու մի շարք կարևոր բաղադրիչների մասին։ Խոսել եմ ոչ միայն եղած ձեռքբերումների և սխալների, այլև այդ ամենին այսօր նոր հայացքով նայելու և հնարավորինս ապագային ծառայեցնելու կարևորության մասին։
Ի՞նչն է, որ այս տարիների ընթացքում մնացել է առանց անհրաժեշտ ուշադրության և, իմ կարծիքով, դարձել մեր զարգացման անարդյունավետ մասնիկը. երկու ոլորտ, որոնք անմիջական կապ ունեն մարդու, նրա՝ որպես քաղաքացի կայացման, և այդ տեսանկյունից իրական քաղաքացիական հասարակության ձևավորման հետ։
Դրանք կրթության և դատաիրավական հարաբերությունների ոլորտներն են: Առաջինը պետք է քաղաքացի ձևավորի, երկրորդը պետք է երաշխավորի այդ քաղաքացու իրավունքների և շահերի պաշտպանության հասանելիությունն ու արդարությունը։ Մեր երկրի այսօրվա զարգացման առանձնահատկությունը կարող է լինել այն, որ ներկայիս կառավարությունը կարող է հասարակության, մեր դեպքում՝ նաև սփյուռքի, ողջ ռացիոնալ պոտենցիալի ճիշտ համախմբման միջոցով իրականացնել միաժամանակ մի քանի համակարգաստեղծ բարեփոխում և տնտեսական զարգացման համար ստեղծել նոր, ավելի նպաստավոր պայմաններ։
Սակայն դրա համար պետք է ունենալ … Եկեք ուղղակի մի հասարակ օրինակ բերեմ` կարո՞ղ ենք արդյոք մենք մեր առաջ խնդիր դնել, որ ոչ թե մինչև 2050թ., այլ՝ առաջիկա 5 տարիների ընթացքում Հայաստանի մեկ-երկու բուհ հայտնվի աշխարհի 1000 լավագույն բուհերի ցանկում։ Կարո՞ղ ենք արդյոք նախաձեռնել հատուկ ազգային ծրագիր՝ միջնակարգ կրթության որակի և ուսուցիչների սոցիալական վիճակի բարելավման նպատակով։ Կամ կարո՞ղ ենք արդյոք վերապատրաստման և զարգացման հատուկ ուսումնական և մասնագիտական ծրագրերի միջոցով արմատախիլ անել ոչ կանոնադրային, քրեածին հարաբերությունները բանակում, որտեղ, ըստ էության, ամեն տարի ինքնուրույն կյանքի նախապատրաստության առաջին լուրջ փորձաշրջանն է անցնում մի քանի տասնյակ հազար երիտասարդ։
Ուզում եմ ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ, հակառակ դեպքում, մարդկային ռեսուրսը, որով ընդունված է հպարտանալ՝ այն համարելով Հայաստանի հարստությունը, առաջիկայում այլևս չի լինելու մեր երկրի մրցակցային առավելությունը։
Դատաիրավական ոլորտի վերաբերյալ իմ գնահատականներն ու առաջարկությունները կփորձեմ առանձին ներկայացնել ապագայում։ Միակ բանը, որ կարող եմ նշել հիմա, այն է, որ պետական համակարգում աշխատանքի ողջ ընթացքում այդ ոլորտը, կարծես թե, շրջանցել է ինձ, այն երբեք չի եղել իմ ուղղակի պարտականությունների տիրույթում։ Բայց ճակատագրի բերումով այնպես ստացվեց, որ մտացածին ու անօրինական մեղադրանքով ակամայից հայտնվելով մեղադրյալի կարգավիճակում, «առիթ ունեցա» ներսից տեսնել, գիտակցել ու խորությամբ հասկանալ այս ոլորտի բոլոր խնդրահարույց կողմերը։
Հիմա, երբ այդ գործի շրջանակներում տեղի են ունենում բացարձակ անթույլատրելի մանիպուլյացիաներ, որոնք բովանդակազրկում են արդարադատության ողջ էությունն ու նշանակությունը, ակնհայտ է դառնում, որ իշխանական հարաբերությունների ողջ համակարգը դարձել է այդ մտացածին քրեական գործի պատանդը, և ինչպես ցույց է տալիս պատմությունը, կարող է դառնալ նաև դրա զոհը։ Անթույլատրելի է մարդու իրավունքների և օրենքների խախտման միջոցով վերականգնել արդարությունը, հատկապես երբ այդ արդարությունը համեմված է վրեժխնդրության և հաշվեհարդարի տարրերով։
Փորձեմ ձեր ուշադրությունը հրավիրել հին և նոր էլիտաների կողմից աշխատանքի կազմակերպման մոտեցումների մի քանի տարբերության վրա: Միայն PR-ով և գեղեցիկ կարգախոսներով երկիրը չես ամրապնդի և չես պաշտպանի։ Սակայն աշխատելը և դրա արդյունքներն ի ցույց չդնելը հանգեցնում է նրան, որ նոր սերունդները շատ արագ մոռանում են արված բոլոր լավ գործերը, ձևավորվում են սխալ և ոչ ռացիոնալ հանրային տրամադրություններ, և սկսվում է սեփական պատմության՝ ազատ ոճի մեկնաբանությունը։
Սա այն հիմնական դասերից մեկն է, որը, կարծում եմ, քաղել են նախկին էլիտաների ներկայացուցիչները։ Ընդհանրապես, կյանքը ցույց է տալիս, որ հասարակության հավաքական դրական հիշողությունը շատ կարճ է, իսկ շատերն անգամ չեն գիտակցում, որ իրենք, հնարավոր է, ապրել են երկրի զարգացման և կայացման ամենահետաքրքիր ու արդյունավետ փուլը, և դա չեն նկատել, քանի որ, որպես կանոն, զբաղված են եղել կենցաղային մակարդակի խոսակցությունների և վեճերի քննարկմամբ ու մտորումներով։
Այդ իսկ պատճառով՝ միշտ, անկախ իշխանության որակից, հնչելու են տարբեր պատասխաններ՝ հետևյալ հարցի հետ կապված՝ ի՞նչ արդյունքի համար է պետք աշխատել. այսօրվա սերունդների ըմբռնման և բարեհաճությա՞ն, թե՞ հաջորդ սերունդների ներողամտության։ Պարադոքսն այն է, որ 90-ականների վերջի և 2000-ականների սկզբի Հայաստանի քաղաքական էլիտան չստացավ ո՛չ մեկը, ո՛չ մյուսը։ Համենայն դեպս՝ այս պահի դրությամբ։
Մյուս պարադոքսն այն է, որ մինչև 2018-ի հայտնի իրադարձությունները և երկրում տեղի ունեցած իշխանափոխությունը, բոլոր նախկին էլիտաները հանրային գիտակցության մեջ ունեցել են վիճելի լեգիտիմություն։ Ուշադրություն դարձրեք, որ 2000-ականներն ու դրան հաջորդող տարիները, երբ կյանքի են կոչվել երկրի համար որոշիչ ծրագրեր և բարեփոխումներ, երկրում քաղաքական համագործակցության հիմնական ձևը կոալիցիան էր։ Հենց այդ ձևաչափն է հնարավորություն տվել, որպեսզի իշխանությունները կայացնեն ադեկվատ և հիմնավորված որոշումներ՝ զերծ մնալով հնարավոր արկածախնդրություններից։
Պետական կառավարման ինստիտուտների ամրապնդման և ներիշխանական հարաբերությունների տարբերակման անհրաժեշտությունը բերեց 2005 թվականին սահմանադրական բարեփոխումների իրականացմանը։ Այս բարեփոխումն ուժեղացրեց խորհրդարանը, վերացրեց կառավարության վարչական կախումը երկրի նախագահից և նոր մեխանիզմներ ներդրեց՝ դատական համակարգի անկախության ապահովման համար։
Աշխատանքի նման ձևաչափը թույլ տվեց դեռ այն ժամանակ սահմանել մեր երկրի հաջողության հիմնական բանաձևը, այն է՝ տարբեր սերունդների, ժողովրդի տարբեր խմբերի և շերտերի ինտելեկտուալ, կառավարչական և այլ ներուժի օպտիմալ մոբիլիզացիան կամ համադրումը և համազգային շահերի ու մարտահրավերների գերակայությունը մասնավորի և կորպորատիվի նկատմամբ։
Երկրի ղեկավարությունն առաջնորդվում էր այն գիտակցումով, թե ինչ սկզբունքային նշանակություն ունի կայունության գործոնը հանրային զարգացման համար. կա կարգուկանոն՝ կա զարգացում, կա զարգացում՝ կա հույս։ Առաջին հերթին՝ տնտեսական էական ձեռքբերումների առումով։ Կարելի է բազմաթիվ օրինակներ բերել, թե ինչպես են կայուն քաղաքական համակարգ ունեցող երկրները կարողացել բնակչության մեծ մասի համար նկատելի ու շոշափելի բարեկեցություն ապահովել, բայց այդ առավելությունը կորցրել են քաղաքական անկայունության պարագայում։
Հետևելով, թե ինչպես է աշխատում այսօրվա իշխանությունը, որը, նույն հանրային պատկերացումների համաձայն, լեգիտիմության բարձր մակարդակ ունի, կարելի է ասել հետևյալը. ավելի քիչ հանրային լեգիտիմության պարագայում երկրում զարգացումը ընթացել է ավելի արագ տեմպերով ու ավելի բազմակողմանիորեն, իսկ ահա բարձր լեգիտիմության առկայության պարագայում իշխանությունը ձգտում է ոչ թե գործնական արդյունքների, այլ լեգիտիմության այդ բարձր մակարդակի, մեր դեպքում՝ պոպուլյարության պահպանմանը։
Եվ ցավալի է, որ այնպիսի անփոխարինելի և եզակի ռեսուրսը, ինչպիսին բարձր լեգիտիմությունն ու հանրային աջակցությունն են, չեն աշխատում հօգուտ երկրի զարգացման ու բարգավաճման, հօգուտ բարեփոխումների, այլ սպառվում են, այդ թվում՝ գործող իշխանության վիճահարույց որակի պատճառով։
Ի՞նչն էր պատճառը, որ 2000-ականներին ստացված բոլոր ձեռքբերումներն ու երկրի զարգացման արդյունքները չարմատացան հասարակական գիտակցության և ընկալման մեջ։ Ըստ իս՝ հաջողությունների կողքին մեզ չհաջողվեց արմատախիլ անել այսպես կոչված արևելյան մտածողության և կառավարման մշակույթի որոշ բաղադրիչներ։ Չկարողացանք վերացնել հովանավորչությունը, կլանայնությունը, մոնոպոլիզացիան և հնարավորությունների ու ռեսուրսների՝ մի տեղում կոնցենտրացիան, չկարողացանք հեռանալ խաղի ոչ ֆորմալ կանոնների երևույթից։ Երկրի տնտեսական զարգացմանը զուգահեռ՝ ձևավորվում էին ազդեցության նոր կենտրոններ, և դառնում էր եթե ոչ ակնհայտ, բայց գոնե շոշափելի՝ իշխանության և այդ ազդեցության կենտրոնների՝ փոխադարձ կախվածությունը։
Միևնույն ժամանակ հանուն արդարության նշեմ, որ շատ հաճախ նույնիսկ կրթության բավականին բարձր մակարդակ և մտավոր պաշար ունեցող սովորական քաղաքացիների մոտ երկրի ձեռքբերումներն ընկալվում էին իշխանության մեջ եղած այս կամ այն մարդու հանդեպ ունեցած սեփական վերաբերմունքի պրիզմայով։ Իշխանության ներսում գտնվողների մասին դատում էին ոչ թե ըստ նրանց գործերի, այլ՝ ըստ նրանց շուրջ տարածվող բամբասանքի և նմանատիպ լուրերի։
--
Միաժամանակ՝ հենց այդ առանձնահատկությունների պատճառով էր մեր երկիրը երկար ժամանակ գտնվում որոշակի քաղաքակրթական անտագոնիզմի մեջ, որը բավական շատ հակասություններ ու խնդիրներ էր ստեղծում և հիմա էլ ստեղծում է զարգացման առումով:
Ամենաընդհանուր կերպով նման քաղաքակրթական անտագոնիզմի էությունը կարելի է բնորոշել հետևյալ կերպ. հասարակությունը հռչակում է արևմտյան, լիբերալ, ժողովրդավարական արժեքներ և զարգացման ուղենիշներ, որոնք, սակայն, պետք է ապահովվեն մեծ մասամբ խորհրդային կուսակցական-տնտեսական մտածողությամբ դաստիարակված էլիտայի կողմից: Ստացվում է, որ նպատակները պատկանում են արևմտյան քաղաքակրթությանը (լիբերալ-շուկայական ավանդույթներ), իսկ մարդկանց փորձը՝ արևելյան քաղաքակրթությանը (խորհրդային ավանդույթներ):
Միաժամանակ, նաև այդ անտագոնիզմի էվոլյուցիայի շատ հետաքրքիր դինամիկա է նկատվում. սկզբում (որպես կանոն՝ կառավարման առաջին տարիներին) ղեկավարները հաշվի են առնում լիբերալ կողմնորոշում ունեցող փորձագետների կարծիքները, սակայն ժամանակի հետ նրանց խորհուրդները լսելու անհրաժեշտությունը նվազում է այն նույն արագությամբ, որով նվազում է նոր լիբերալ, արմատական հասարակական-քաղաքական բարեփոխումների (արժեքային տրանսֆորմացիա) իրականացման անհրաժեշտությունը կամ ցանկությունը, ինչպես նաև ժամանակի (տարիքի) հետ ի հայտ է գալիս սեփական անձի՝ որպես գոյություն ունեցող բոլոր հիվանդությունների բալասանի ընկալումը (հոգեբանական տրանսֆորմացիա):
Բոլոր այս երևույթներն իրենց դինամիզմով իրականում հանդես են եկել որպես սոցիալ-տնտեսական բարեփոխումների տեմպերի թուլացման, լճացման երևույթների խորացման և երկրի ու ազգի մրցակցային առավելության նվազման պատճառ:
Բացի իշխանության ներսում արևելականության բնույթի խնդիրների հաղթահարումից՝ հարկավոր էր հաղթահարել նաև սփյուռքի հետ հարաբերություններում դրանց դրսևորումները: Կար մի ոչ ռացիոնալ մոտեցում, թե սփյուռքի ներկայացուցիչները պարտավոր են ինչ-որ բան անել հայրենիքի համար, իսկ նրանք էլ ակնկալում էին, որ հայրենիքը պետք է իրենց համար հատուկ պայմաններ ստեղծի:
Պատկերացրեք իրավիճակ, երբ սփյուռքի գործարարների հետ հանդիպումների ժամանակ հանկարծ պարզվում էր, որ նրանք առանձնահատուկ արտոնություններ են ակնկալում Հայաստանում բիզնես իրականացնելու համար, որոնց մասին չէին պահանջի իրենց բնակության երկրում կամ որոնց մասին ոչ հայկական ծագումով գործարարների մտքով չէր էլ անցնի խոսել: Միաժամանակ պատկերացրեք պետական պաշտոնյաների, որոնք լրջորեն կարծում են, որ սփյուռքին հարկավոր չէ համոզել Հայաստան գալ, և սփյուռքի գործարարները պարտավոր են դա անել, քանի որ Հայաստանն իրենց պատմական հայրենիքն է:
Կային մեր հայրենակիցների մտածողության առանձնահատկությունների այլ դրսևորումներ ևս։ Նրանցից շատերը մտածում էին, որ բարոյական չէ փող վաստակել կամ բիզնես անել պատմական հայրենիքում, իսկ մի մասը համոզված էր, որ հայրենիքին օգնելու լավագույն եղանակը բարեգործությունն է։ Բնական է, որ ամենաճիշտ ճանապարհն էր՝ խրախուսել հայրենիքի զարգացման համար ներդրումային նախագծեր և մասնագիտական ծրագրեր իրականացնելը։
Հիմա է այս ամենն այդպես պարզունակ ու միամիտ թվում, բայց 20-25 տարի առաջ պետք էր հաղթահարել շփման այս դժվարությունը նույնպես և կառուցողական երկխոսություն ու շփման ձևաչափ ստեղծել: Հենց այդ պատճառով 2005 թվականին իշխանությունը նախաձեռնեց սահմանադրական բարեփոխումների միջոցով երկքաղաքացիության ինստիտուտի ներդրումը։ Համաձայնեք, որ յոթ միլիոնանոց սփյուռքի պարագայում երկքաղաքացիության ինստիտուտի բացակայությունը պարզապես անախրոնիզմ էր։
Ի դեպ, նման միամտություն նկատվում է նաև ներկայիս իշխանության մոտ՝ կապված «նրանք պարտավոր են», «մեզ պարտք են» իրավիճակների հետ: Խոսքն այն մասին է, որ այսպես կոչված թավշյա հեղափոխությունից հետո էյֆորիկ ընկալումները, թե մեր գործընկերները մեզ ինչ-որ բան պարտք են կամ ինչ-որ բանով պարտական են, պարզունակ են և ոչ ողջամիտ:
Միջազգային հանրությունն ավելի ու ավելի պրագմատիկ և ռացիոնալ է դառնում: Գլխավորն այն է, որ մենք չհայտնվենք այնպիսի իրավիճակում, երբ ինքներս ինչ-որ մեկին պարտք լինենք:
Այսպես կոչված քաղաքակրթական անտագոնիզմը ներկայիս Հայաստանում ձեռք է բերում նոր, լրացուցիչ երանգ. դա սերունդների մարտահրավերն է: Մենք թևակոխում ենք երկրի հասարակական–քաղաքական զարգացման տարբեր պայմաններում (սոցիալիզմ, ԽՍՀՄ փլուզում, անկախության համար պայքար, անկախություն) ձևավորված տարբեր սերունդների արժեքային դիմակայության փուլ: Այն արտահայտվում է բաց հասարակության արժեքներն աստիճանաբար յուրացնող նոր սերնդի՝ արևելյան բնույթի հասարակական հարաբերությունների աղճատված համակարգում գործելու մեջ: Ու շատ բարդ է լինելու այս մարտահրավերի հաղթահարման համար ողջամիտ մոտեցում գտնելը:
Ժամանակակից քաղաքակիրթ աշխարհն առաջ են մղում նորարարությունը, ստեղծարարությունն ու սոցիալական պատասխանատվությունը։ Ձևավորվել է նոր գլոբալ մտածողություն՝ հիմնված որակապես այլ սկզբունքների ու մոտեցումների վրա։ Այդ գլոբալ մտածողության էությունը կայանում է ցանկացած նոր նախաձեռնության ու ձեռնարկի բացառիկության ճանաչման ու միջակության մերժման մեջ։ Այդ երկրներում ձևավորվել է բեկումնային առաջընթացի սերունդ։ Նայենք մարդկանց, որոնք աշխարհը փոխող գլոբալ կորպորացիաներ են ստեղծում և կառավարում։ Նրանք ձևավորում են իրենց ընկերությունների, իրենց հասարակության, վերջին հաշով՝ իրենց երկրի մրցակցային առավելությունը՝ հանդես գալով որպես հաջողության և բարեկեցության երաշխավոր։
Ինչպիսի՞ մարտահրավերներ, կամ երկրի զարգացման երկարաժամկետ ռազմավարական ուղղություններ կարել է նախանշել մեզ համար։ Դրանք կարող են մեկից մինչև մի քանի տասնյակ լինել, բայց հաշվի առնելով սոցիալ-տնտեսական, ներքաղաքական, մշակութային-կրոնական և աշխարհաքաղաքական իրողություններն ու առանձնահատկությունները, կարել է առանձնացնել չորսը.
- Երկրի զարգացման անվտանգության հիմքերի և պետական ինքնիշխանության անխախտության ապահովում (արդյունավետ պետություն, խաղաղություն և անվտանգություն)
- Արժանապատիվ ու բարեկեցիկ, լիարժեք քաղաքացիական հասարակության ձևավորում (արդարություն և աշխատանք)
- Հայության (Հայաստանի)՝ որպես տարածաշրջանի առավել ինտելեկտուալ, ստեղծագործ և ձեռներեց էլիտայի դիրքավորում (նորարարություն և երկրի մրցակցային առավելություն)
- Հայկական քաղաքակրթության (ազգի) վերածնունդ՝ բարեկեցիկ պետություն-հաջողակ սփյուռք բանաձևով (հպարտություն և ճանաչում):
Ամփոփում
Սեպտեմբերի 21-ին մենք նշում էինք անկախության օրը. Ճիշտ էինք անում։ Բայց բաժակաճառերից և պրոտոկոլային շնորհավորանքներից հետո ես կոչ եմ անում վերադառնալ (կամ սկսել) բարդ հարցերի, դժվար քննարկումների փուլին։ Միայն այդ դեպքում, անկախության տոնի ամեն հաջորդ տարին մենք կդիմավորենք՝ ավելի անվտանգ, ավելի բարեկեցիկ ու ավելի ժամանակակից Հայաստանում։
Այսպիսով, այս հոդվածով փորձեցի պատասխանել իմ կողմից վերը բարձրացված առաջին երկու հարցին։ Հաջորդիվ կփորձեմ ներկայացնել, թե, ըստ իս, տնտեսական զարգացման ինչպիսի գործնական նախագծեր և պետության արդիականացման իրավական մեխանիզմներ կարող են օգտակար և կենսական լինել երկրի զարգացման՝ նախանշված ռազմավարական ուղղությունների առումով։
Արմեն Գևորգյան
ՀՀ նախկին փոխվարչապետ
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
«Նոմա» ռեստորանը ներկայանում է նորովի. այն կընդունի իր հյուրերին նաև ձմռան ամիսներին
Այն, որ պաշտոնանկությունների մասին դուք գիշերն եք իմացել ու գրել, դա չի նշանակում, որ այդ գործընթացները տեղի են ունեցել գիշերը. Վահագն Ալեքսանյան
Հովիկ Աղազարյանի մասով կա հարուցված կարգապահական վարույթ, որը կունենա հետևանք. Վահագն Ալեքսանյան
Սափրվելը հետևանքներ էր ունենալու. մի՛ ափսոսացեք, շատ բան չենք կորցրել. Աղվան Վարդանյանը՝ պաշտոնանկությունների մասին
Այդ պաշտոնանկությունները դիտարկում եմ նախընտրական տրամադրությունների ներքո. Տիգրան Աբրահամյան
Օպերայի տարածքի շինությունները քանդելու ենք ու ստանանք կանաչ տարածք՝ մարդկանց օգտագործման համար. քաղաքապետ
Մենք մեր պահանջներում ավելի խիստ ենք լինելու, չենք հանդուրժելու անորակ սննդի մատակարարում մեր մանկապարտեզներ. Ավինյան
Վերելակը կանչեք՝ չի գա, գալիս մեծ-մեծ խոսում եք. Կոնջորյանը՝ ընդդիմությանը
Մե՞նք ենք «Հոկտեմբերի 27»-ի շահառուն, թե Անդրանիկ Քոչարյանը, որ այդ խառը վիճակում պաշտոնյաների ցանկ էր ներկայացնում, մեկն էլ ինքն էր. Քրիստինե Վարդանյան
Սասուն Միքայելյանի որդին այնքան լավ քաղաքապետ է, որ ասում են՝ «Սևակը Հրազդանի հետ է ամուսնացել»․ Անդրանիկ Քոչարյան
Կիրանցում անասունը սահմանն անցնու՞մ է. Փաշինյանը՝ Տավուշի մարզպետին
Ո՞վ է ում ձեռք առնում, ուզում եմ հասկանամ, ես «քյասիբի ռադիո» չեմ․ Փաշինյանն՝ իրավապահներին
Ոստիկանության զորքերը կենտրոնացված են Երևանում, այնպես կանենք, որ մարզերում էլ խնդիր չլինի. Փաշինյան
Դուք ոչ միայն Փաշինյանի, այլ Զավենիչի երկրպագուն եք. Խամոյանը՝ ՀԾԿՀ նախագահի թեկնածուին
Պարոն Աղազարյան Հովիկին ոչ ոք չի դատապարտի, որովհետև կառավարությունը չի ձախողվի. Աղազարյան
Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան
Բանակը մի՛ սրբագործեք, ասում են՝ մեր զինվորի ցավը տանեմ, դուրս կգա Մադագասկար․ Փաշինյան
Այսօրվա մեր հավաքական սոցիալ-հոգեբանությունն ու սոցիալ-մտածողությունն ապապետական է․ Փաշինյան
Աղազարյա՛ն, ջանդ յուղի, քո գլխին են սարքում, ա՛յ ընկեր, դու էլ ես նախկին դաշնակցական. Արթուր Խաչատրյան
Դուք Թուրքիային ու Ադրբեջանին՝ մեր անվտանգության երաշխավոր դարձնելը փաթեթավորել եք իրական Հայաստանի ներքո, որը շատ այլանդակ տեսք ունի. Քրիստինե Վարդանյան
Դուք ձգտում եք վերադարձնել պատմական Հայաստանը, որտեղ կաք դուք, չկա պետականություն ու կա գուբերնատոր դառնալու հնարավորություն. Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
Աթոռը պահելու համար Փաշինյանը պատրաստ է Պուտինի նկարը կախել գլխավերևում, հարց է՝ Պուտինը կտա՞, թե ոչ․ Նաիրա Կարապետյան
Չենք բարձրացնում Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարցը, նույնը ակնկալում ենք իրենցից․ Փաշինյան
Այսօրվա ընդդիմությունը հաջորդ ԱԺ-ում չի լինի, իշխանությունն ավելի բարձր ձայներով կընտրվի․ Ալեն Սիմոնյան
Օկուպացված տարածքների խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու խնդիր դրված չէ․ Սուրեն Պապիկյան
Երիտասարդ տարիքում, երբ լսում էի «Կիլիկիա» երգը, լացում էի, երբ մեծացա, հասկացա՝ ինչի՞ լացեմ, Կիլիկիան՝ ուր, ես՝ ուր. Հովիկ Աղազարյան
Մենք առաջարկում ենք, որ էլի վարկ վերցնենք նոր սարքավորումների, արտադրանքի գեներացման համար, հետո շնորհակալություն եք հայտնելու. Խաչատուր Սուքիասյան
«ՀՀ ԶՈՒ-երն այսօր Հնդկաստանի համար դարձել են գովազդային վահանակ». «Պարոն Մանուկյանը քաղաքական լավ ելույթ ունեցավ, մի՛ խանգարեք». քննարկում ԱԺ-ում
Չե՞ք կարծում, որ բերետավորների հոգեկան առողջությունը ստուգելու կարիք կա․ Խաչատրյանը՝ Քոչարյանին
Գերիների ամբողջական վերադարձը պետք է նախապայման լինի ցանկացած բանակցության համար․ Քրիստինե Վարդանյան
Բաքվում պահվողներին վերադարձնելու ամենապատեհ առիթը COP29-ն է, հետո վերադարձի հավանականությունը հավասարվելու է զրոյի. Արթուր Խաչատրյան
Բաքուն հայ գերիներին օգտագործում է ՀՀ-ից զիջումներ կորզելու համար. Տիգրան Աբրահամյան
Եթե ունենայիք 100 մլն դոլար, որպես պետություն, ո՞ր ոլորտներին կուղղեիք. Խաչատուր Սուքիասյանը՝ նախարարին
Փաշինյանի ներկայությամբ խախտվել է «ՀՀ օրհներգի մասին» օրենքը
20,366 մարդ գնացել է երկրից, 12,700 աշխատատեղ է կրճատվել, գուցե թողեք պատմության անիվը նորմալ գնա՞. Արթուր Խաչատրյանը՝ Վահե Հովհաննիսյանին
«Այստեղ հաց, այստեղ կաց». քաղաքացին ՀՀ-ում պետք է տեսնի իր ապագան, 2025-ին 2 տրիլիոն հարկ կհավաքենք. նախարար
Շնորհակալ եմ վարչապետին ու փոխվարչապետներին՝ իմաստուն առաջնորդության համար․ ֆինանսների նախարար
Մոսկվան մեսիջ հղեց Փաշինյանին՝ քեզնով կամ առանց քեզ վերականգնելու ենք ազդեցությունը Հայաստանում․ Վիգեն Հակոբյան
Ոչ թե իմ տունն իմ ամրոցն է, այլ մեր պետությունն է մեր ամրոցը, իսկ մեր տունը՝ մեր բնակավայրը․ Փաշինյանը՝ ՏԻՄ համակարգի 28-ամյակի միջոցառմանը
Եթե մեծ գործ եք անում, ինչպե՞ս է,որ վարչապետի և ԿԳՄՍ նախարարի երեխաները դրսում են սովորում.Էդգար Ղազարյանը՝ փոխնախարարին
- 15:40 • 18.11.24 «Նոմա» ռեստորանը ներկայանում է նորովի. այն կընդունի իր հյուրերին նաև ձմռան ամիսներին
- 12:44 • 18.11.24 Այն, որ պաշտոնանկությունների մասին դուք գիշերն եք իմացել ու գրել, դա չի նշանակում, որ այդ գործընթացները տեղի են ունեցել գիշերը. Վահագն Ալեքսանյան
- 12:27 • 18.11.24 Հովիկ Աղազարյանի մասով կա հարուցված կարգապահական վարույթ, որը կունենա հետևանք. Վահագն Ալեքսանյան
- 12:18 • 18.11.24 Սափրվելը հետևանքներ էր ունենալու. մի՛ ափսոսացեք, շատ բան չենք կորցրել. Աղվան Վարդանյանը՝ պաշտոնանկությունների մասին
- 12:05 • 18.11.24 Այդ պաշտոնանկությունները դիտարկում եմ նախընտրական տրամադրությունների ներքո. Տիգրան Աբրահամյան
- 11:55 • 18.11.24 Օպերայի տարածքի շինությունները քանդելու ենք ու ստանանք կանաչ տարածք՝ մարդկանց օգտագործման համար. քաղաքապետ
- 11:54 • 18.11.24 Մենք մեր պահանջներում ավելի խիստ ենք լինելու, չենք հանդուրժելու անորակ սննդի մատակարարում մեր մանկապարտեզներ. Ավինյան
- 17:39 • 15.11.24 Վերելակը կանչեք՝ չի գա, գալիս մեծ-մեծ խոսում եք. Կոնջորյանը՝ ընդդիմությանը
- 16:18 • 15.11.24 Մե՞նք ենք «Հոկտեմբերի 27»-ի շահառուն, թե Անդրանիկ Քոչարյանը, որ այդ խառը վիճակում պաշտոնյաների ցանկ էր ներկայացնում, մեկն էլ ինքն էր. Քրիստինե Վարդանյան
- 13:21 • 15.11.24 Սասուն Միքայելյանի որդին այնքան լավ քաղաքապետ է, որ ասում են՝ «Սևակը Հրազդանի հետ է ամուսնացել»․ Անդրանիկ Քոչարյան
- 12:46 • 15.11.24 Կիրանցում անասունը սահմանն անցնու՞մ է. Փաշինյանը՝ Տավուշի մարզպետին
- 12:16 • 15.11.24 Ո՞վ է ում ձեռք առնում, ուզում եմ հասկանամ, ես «քյասիբի ռադիո» չեմ․ Փաշինյանն՝ իրավապահներին
- 12:05 • 15.11.24 Ոստիկանության զորքերը կենտրոնացված են Երևանում, այնպես կանենք, որ մարզերում էլ խնդիր չլինի. Փաշինյան
- 11:04 • 15.11.24 Դուք ոչ միայն Փաշինյանի, այլ Զավենիչի երկրպագուն եք. Խամոյանը՝ ՀԾԿՀ նախագահի թեկնածուին
- 15:48 • 14.11.24 Պարոն Աղազարյան Հովիկին ոչ ոք չի դատապարտի, որովհետև կառավարությունը չի ձախողվի. Աղազարյան
- 13:52 • 14.11.24 Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան
- 13:20 • 14.11.24 Բանակը մի՛ սրբագործեք, ասում են՝ մեր զինվորի ցավը տանեմ, դուրս կգա Մադագասկար․ Փաշինյան
- 12:34 • 14.11.24 Այսօրվա մեր հավաքական սոցիալ-հոգեբանությունն ու սոցիալ-մտածողությունն ապապետական է․ Փաշինյան
- 11:50 • 14.11.24 Աղազարյա՛ն, ջանդ յուղի, քո գլխին են սարքում, ա՛յ ընկեր, դու էլ ես նախկին դաշնակցական. Արթուր Խաչատրյան
- 11:21 • 14.11.24 Դուք Թուրքիային ու Ադրբեջանին՝ մեր անվտանգության երաշխավոր դարձնելը փաթեթավորել եք իրական Հայաստանի ներքո, որը շատ այլանդակ տեսք ունի. Քրիստինե Վարդանյան
- 11:02 • 14.11.24 Դուք ձգտում եք վերադարձնել պատմական Հայաստանը, որտեղ կաք դուք, չկա պետականություն ու կա գուբերնատոր դառնալու հնարավորություն. Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
- 20:37 • 13.11.24 Աթոռը պահելու համար Փաշինյանը պատրաստ է Պուտինի նկարը կախել գլխավերևում, հարց է՝ Պուտինը կտա՞, թե ոչ․ Նաիրա Կարապետյան
- 17:41 • 13.11.24 Չենք բարձրացնում Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարցը, նույնը ակնկալում ենք իրենցից․ Փաշինյան
- 16:26 • 13.11.24 Այսօրվա ընդդիմությունը հաջորդ ԱԺ-ում չի լինի, իշխանությունն ավելի բարձր ձայներով կընտրվի․ Ալեն Սիմոնյան
- 15:47 • 13.11.24 Օկուպացված տարածքների խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու խնդիր դրված չէ․ Սուրեն Պապիկյան
- 14:51 • 13.11.24 Երիտասարդ տարիքում, երբ լսում էի «Կիլիկիա» երգը, լացում էի, երբ մեծացա, հասկացա՝ ինչի՞ լացեմ, Կիլիկիան՝ ուր, ես՝ ուր. Հովիկ Աղազարյան
- 14:11 • 13.11.24 Մենք առաջարկում ենք, որ էլի վարկ վերցնենք նոր սարքավորումների, արտադրանքի գեներացման համար, հետո շնորհակալություն եք հայտնելու. Խաչատուր Սուքիասյան
- 12:21 • 13.11.24 «ՀՀ ԶՈՒ-երն այսօր Հնդկաստանի համար դարձել են գովազդային վահանակ». «Պարոն Մանուկյանը քաղաքական լավ ելույթ ունեցավ, մի՛ խանգարեք». քննարկում ԱԺ-ում
- 10:44 • 13.11.24 Չե՞ք կարծում, որ բերետավորների հոգեկան առողջությունը ստուգելու կարիք կա․ Խաչատրյանը՝ Քոչարյանին
- 17:43 • 12.11.24 Գերիների ամբողջական վերադարձը պետք է նախապայման լինի ցանկացած բանակցության համար․ Քրիստինե Վարդանյան
- 15:23 • 12.11.24 Բաքվում պահվողներին վերադարձնելու ամենապատեհ առիթը COP29-ն է, հետո վերադարձի հավանականությունը հավասարվելու է զրոյի. Արթուր Խաչատրյան
- 15:11 • 12.11.24 Բաքուն հայ գերիներին օգտագործում է ՀՀ-ից զիջումներ կորզելու համար. Տիգրան Աբրահամյան
- 12:49 • 12.11.24 Եթե ունենայիք 100 մլն դոլար, որպես պետություն, ո՞ր ոլորտներին կուղղեիք. Խաչատուր Սուքիասյանը՝ նախարարին
- 12:19 • 12.11.24 Փաշինյանի ներկայությամբ խախտվել է «ՀՀ օրհներգի մասին» օրենքը
- 11:50 • 12.11.24 20,366 մարդ գնացել է երկրից, 12,700 աշխատատեղ է կրճատվել, գուցե թողեք պատմության անիվը նորմալ գնա՞. Արթուր Խաչատրյանը՝ Վահե Հովհաննիսյանին
- 11:29 • 12.11.24 «Այստեղ հաց, այստեղ կաց». քաղաքացին ՀՀ-ում պետք է տեսնի իր ապագան, 2025-ին 2 տրիլիոն հարկ կհավաքենք. նախարար
- 10:59 • 12.11.24 Շնորհակալ եմ վարչապետին ու փոխվարչապետներին՝ իմաստուն առաջնորդության համար․ ֆինանսների նախարար
- 20:35 • 11.11.24 Մոսկվան մեսիջ հղեց Փաշինյանին՝ քեզնով կամ առանց քեզ վերականգնելու ենք ազդեցությունը Հայաստանում․ Վիգեն Հակոբյան
- 15:07 • 11.11.24 Ոչ թե իմ տունն իմ ամրոցն է, այլ մեր պետությունն է մեր ամրոցը, իսկ մեր տունը՝ մեր բնակավայրը․ Փաշինյանը՝ ՏԻՄ համակարգի 28-ամյակի միջոցառմանը
- 14:29 • 11.11.24 Եթե մեծ գործ եք անում, ինչպե՞ս է,որ վարչապետի և ԿԳՄՍ նախարարի երեխաները դրսում են սովորում.Էդգար Ղազարյանը՝ փոխնախարարին
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Ժամանց 12:15 • 18/11 Անջելինա Ջոլին կարմիր գորգին է հայտնվել 16-ամյա որդու հետ (լուսանկարներ) Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին տևական դադարից հետո առաջին անգամ կարմիր գորգի վրա է դուրս եկել որդու՝ Նոքսի բնական սեռն իգական էԽմբ հետ, որին նա լույս աշխարհ է բերել նախկին ամուսնուց՝ կինոաստղ Բրեդ Փիթից։
-
Իրադարձային 20:29 • 17/11 Արարատի նախկին մարզպետի տղան մեքենան վարել է կասեցված վարորդական իրավունքի վկայականով Պարեկները ստուգման են ենթարկել և պարզել են, որ վարորդ Ն․ Բարսեղյանը տրանսպորտային միջոցը վարել է կասեցված վարորդական իրավունքի վկայականով, ինչից հետո ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Վայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
-
Քաղաքականություն 15:05 • 18/11 Բաքվում հերթական uկանդալն է տեղի ունեցել COP-29-ի շրջանակներում. Տաթևիկ Հայրապետյան Սա ևս մեկ ազդանշան է հատուկ նրանց համար, ովքեր մտածում են, որ հայերի հանդեպ ատելության քարոզը պար ու խաղ է, ովքեր անլրջացնում են պետական մակարդակով ատելության քարոզի դերը և նշանակությունը՝ ագրեսիաների և ցեղասպան քաղաքականության իրականցման հարցում։
-
Քաղաքականություն 12:44 • 18/11 Սահմանները պաշտպանված են, անվտանգությունը պաշտպանված է. ինչ է փոխում ձեզ մոտ, թե ով է նախարարը. Գագիկ Մելքոնյան Հիշեցնենք, որ այսօր ազատման դիմում են գրել ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը, ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:
-
Քաղաքականություն 12:19 • 18/11 Այն, որ պաշտոնանկությունների մասին դուք գիշերն եք իմացել ու գրել, դա չի նշանակում, որ այդ գործընթացները տեղի են ունեցել գիշերը. Վահագն Ալեքսանյան (տեսանյութ) Հիշեցնենք, որ այսօր ազատման դիմում են գրել ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը, ՆԳ նախարար Վահե Ղազարյանը և ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը:
-
Քաղաքականություն 13:58 • 17/11 Միջազգայնագետը նշել է «ամենից վատ բանը», որ կարող է տեղի ունենալ Թրամփի նախագահության օրոք «Այ այս պարագայում մենք դատապարտված կլինենք, քանի որ Հարավային Կովկասում ամբողջությամբ կփլուզվի այն նուրբ և զգայուն բալանսը, որ ուրվագծվել է Թուրքիայի, Իրանի և Ռուսաստանի շահերի կոնտեքստում», - նշել է նա:
-
Իրադարձային 10:56 • 17/11 ՌԴ-ն հրթիռների և ԱԹՍ-ների կիրառմամբ լայնածավալ հարձակում է իրականացրել ընդդեմ Ուկրաինայի Արձանագրվել են հակառակորդի անօդաչու թռչող սարքերի, «Կալիբր» հրթիռների արձակումներ Սև ծովից, բալիստիկ հրթիռների արձակումներ Թեոդոսիայից, Վորոնեժից, ինչպես նաև «Կինժալ» հրթիռներ՝ Տամբովից։
-
Իրադարձային 13:43 • 17/11 Բրազիլիայի առաջին տիկինը հրապարակավ վիրավորել է Մասկին, միլիարդատերն արձագանքել է G20-ի շրջանակում անցկացվող միջոցառման ժամանակ առաջին տիկնոջ ելույթի ժամանակ արտասովոր, բարձր ձայն է լսվել, ինչին ի պատասխան Բրազիլիայի նախագահի կինը ծիծաղել է ու ասել. «Կարծում եմ՝ դա Էլոն Մասկն է: Ես քեզնից չեմ վախենում... Գրողի ծոցը գնա (f**k you) Իլոն Մասկ»:
-
Իրադարձային 20:29 • 17/11 Արարատի նախկին մարզպետի տղան մեքենան վարել է կասեցված վարորդական իրավունքի վկայականով Պարեկները ստուգման են ենթարկել և պարզել են, որ վարորդ Ն․ Բարսեղյանը տրանսպորտային միջոցը վարել է կասեցված վարորդական իրավունքի վկայականով, ինչից հետո ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Վայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
-
Ժամանց 11:35 • 17/11 «Միսս Տիեզերք 2024» մրցույթում հաղթել է Դանիայի ներկայացուցիչը (տեսանյութ) Նախորդ գիշեր Մեքսիկայում կայացել է «Միսս Տիեզերք 2024» գեղեցկության մրցույթը, որում հաղթել է Դանիայի ներկայացուցիչ Վիկտորյա Կյեր Թեիլվիգը21ամյա պարուհին առաջ է անցել մրցույթի ավելի քան 120 մասնակիցներից&nb
-
Քաղաքականություն 15:29 • 17/11 Խաղաղության պայմանագրի ստորագրման համար կարևոր է ՀՀ Սահմանադրության մեջ վերջ դնել Ադրբեջանի դեմ տարածքային պահանջներին. Ալիևը՝ ԱՄՆ կոնգրեսականներին Հայաստանը վարում է «ռազմականացման և սպառազինությունների մրցավազքի քաղաքականություն», որը վտանգ է ներկայացնում տարածաշրջանային խաղաղության և անվտանգության համար. նման պնդմամբ է հանդես եկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակության հետ հանդիպմանը:
-
Իրադարձային 10:18 • 17/11 Արագածոտնում տուֆով բարձված ԶԻԼ-ը կողաշրջվել է Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում. ժամը 10։30-ի սահմանում Պարտիզակ գյուղի խաչմերուկում տուֆ քարով բարձված ԶԻԼ մակնիշի բեռնատարը, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել դաշտում, ինչի հետևանքով քարերը թափվել են։
-
Քաղաքականություն 10:36 • 17/11 Պերուում կայացել է Բայդեն-Սի Ծինփին հանդիպում, հայտնի է՝ ինչ են քննարկել ղեկավարները Չինաստանի ղեկավար Սի Ծինփինն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Չինաստանի դիրքորոշումն ու գործողությունները ուկրաինական հարցում ազնիվ են և արդար։ Բացի այդ, նա «Թայվանի հարցը&raqu
-
Իրավունք 14:14 • 15/11 Դատարանը որոշեց Սեյրան Օհանյանին, Յուրի Խաչատուրովին և Ռոբերտ Քոչարյանին բերման ենթարկել՝ մյուս նիստին նրանց մասնակցությունն ապահովելու նպատակով Հիշեցնենք, որ Վճռաբեկ դատարանը բեկանել է Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործը կարճելու որոշումը, գործը կրկին քննվում է Հակակոռուպցիոն դատարանում։
-
Իրադարձային 11:37 • 13/11 Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես դադարեցվել է «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» տարանցիկ մայրուղային գազատարի «Ղազախ-Սագուրամո» հատվածում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով նոյեմբերի 13-ին ժամը 10։00-ից մինչև նոյեմբերի 14-ը ժամը 22։00-ն կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը:
-
Իրադարձային 19:04 • 11/11 Գողnւթյուն՝ Լոռիում․ մարզի պաշտոնյայի բնակարանից տարել են գումար և ոսկյա զարդեր Համազասպ Ն․-ն հայտնել է, որ նույն օրը՝ ժամը 08։30-ից մինչև ժամը 18։30-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ հանգամանքներում ապօրինի մուտք են գործել իրեն պատկանող Աղայան փողոցի բնակարան, խառնել ննջասենյակի և պատշգամբի իրերը, հափշտակել գումար և ոսկյա զարդեր:
-
Իրադարձային 11:51 • 15/11 911, 102, 103 հեռախոսահամարները չեն գործի. քաղաքացին կանչ կիրականացնի 112 հեռախոսահամարով Այս բոլոր միջոցառումները միտված են հանրությանն ավելի պրոֆեսիոնալ ծառայություն մատուցելուն, հանրապետությունում առավել անվտանգ միջավայր երաշխավորելու, հանրության վստահության մակարդակի ամրապնդման ու դրանց շարունակական աճին:
-
Քաղաքականություն 12:12 • 15/11 Ո՞վ կարող է պետության մեջ թփրտա, ով նախկինում «ճռիկներ, վռիկներ» էր անում, հիմա էլ է անում, համբերությանս բաժակը լցվել է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Ես էլ այս թեմայով խորհրդակցություն չեմ էլ անելու, դուք գնացեք արեք խորհրդակցություններ։ Ես չեմ կարող թույլ տալ, որ որևէ մեկն այս երկրում մտածի, որ վարչապետի ասածը դիտարկվի, որ դե հա, բաներ ասեց, գնաց
Տնտեսություն
-
17:32 • 17.11.24 Ռուսաստանը կրկնակի կրճատել է Թուրքիայից հագուստի ներկրումը
Մշակույթ
-
12:40 • 17.11.24 Կյանքից հեռացել է «Նա նա» խմբի նախկին մենակատար Վլադիմիր Լյովկինը
-
12:20 • 17.11.24 Երևանում կկայանա «Մսյո Ազնավուր» ֆիլմի պրեմիերան
Իրավունք
-
15:32 • 18.11.24 Ձերբակալվել է «Արմավիր» ՔԿՀ-ի ծառայողը
-
11:05 • 18.11.24 Նոյեմբերի 15-18-ը բացահայտվել է հանցագործության 220 դեպք
Ժամանց
-
17:07 • 15.11.24 Թոմաս Մյուլլերը կնոջն ինքնաթիռ է նվիրել