«Վատիկանի նկուղներում հանգչում է Պետրոս առաքյալի աճյունը... Այնտեղ չեն մտնում «պադվալի» աշխարհընկալմամբ». Միքայել Մինասյան
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որը ներկայացնում ենք ստորև։
«Փրկիչը
«Ժամանակների պատուհասն է այդ.
այժմ կույրերին առաջնորդում են խելագարները»։
Շեքսպիր, «Արքա Լիր»
Նա հայտնվեց 2018-ի գարնանը, երբ համաշխարհային բողոքի գլոբալ թրենդը շատ արագ տարածվեց ամբողջ երկրով մեկ։ Նա գլխավորեց բողոքի և ատելության շարժումը։ Եվ հաղթեց։ Նա դարձավ երկրի թիվ մեկ ֆեյսբուքյան օգտատերը, յութուբերը և վիրտուալ առաջնորդը, որը միայնակ փրկեց հայերին անարդարությունից, աղքատությունից, գործազրկությունից, պատերազմից և Սաշիկից։
Նա շատ սովորական քաղաքական գործիչ էր, որն անում էր այն, ինչ արել էր ամբողջ կյանքի ընթացքում՝ քաղաքական պատեհ առիթն օգտագործելով փորձում էր ինչ-որ բան որսալ։ Արդեն իրադարձությունների կեսից, իրենից անկախ, հենց օգտատերերը (ո՛չ քաղաքացիները) փոխեցին նրա կարգավիճակը՝ քայլող պատգամավորից դարձնելով նորահայտ մեսիա։ Ընդ որում պետք է նկատել, որ թագադրման ամբողջ պրոցեսը կազմակերպեց հասարակության սոսկ մի մասը՝ ամենաակտիվն ու ամենաաղմկոտը։
Հասարակության ստվար զանգվածը, որն ավելի ուշ չգնաց ընտրությունների, չմասնակցեց քաղաքական իրադարձություններին, այն ժամանակ էլ, հիմա էլ դիտորդի դերում է։ Այդ ընթացքում նոր կարգավիճակը դարձավ ընդունելի և հասկանալի՝ առաջին հերթին հենց նրա համար։ Նա միանգամից մտավ դերի մեջ, արագ մոռացավ քաղաքական գործչի իր պարտականություններն ու պատասխանատվությունը, ընդունեց թագը և որոշեց փրկել մեզ չարից։
Նա պարզեց, որ դա ավելի հեշտ է ու հարմար։ Քաղաքական պայքարն ու քաղաքական գործիչը պետք է հետևի խաղի կանոններին, օրենքներին, ունենա գործողությունների ծրագիր, հստակ ռազմավարություն, խորը գիտակցված հավաքական ու անհատական պատասխանատվություն։ Իսկ Մեսիայից ժողովուրդն այլ բան է ակնկալում։ Նա ակնկալում է փրկություն նախորդներից։ Այդ ցանկությունն այնքան մեծ էր, պարզ, ու նույնիսկ կասկածելի, որ առաջին անգամ փորձարկվեց Երևանի ավագանու ընտրություններին։ Այդ ընտրություններին հասարակության հետ «սոցցանցային պայմանագրում» միայն մեկ կետ կար՝ ես գալիս եմ փրկեմ ձեզ նախորդներից։ Եվ տեղի ունեցավ հրաշք։ Նույնիսկ այդ մեկ կետով, առանց ծրագրի ու քաղաքապետի կիսադերասան թեկնածուով՝ բանաձևն աշխատեց։ Ժողովուրդը համաձայն էր։ Եվ նույնը կրկնեց խորհրդարանական ընտրություններին՝ ժողովրդին խոստանալով միայն մեկ բան. փրկություն։ Որ նախկինները չլինեն։ Եվ նորից բանաձևն աշխատեց։
Նա դե ֆակտո և դե յուրե հռչակեց իրեն Մեսիա։ Հայ ժողովուրդը նրան որևէ պահանջ չներկայացրեց, որևէ ծրագիր, ցուցանիշ չխնդրեց։ Մեսիայից ակնկալիքը միայն մեկն էր՝ փրկել երկիրը նախորդներից, ինչն արվեց։ Այսինքն, ընտրություններից ընդամենը 1 ամիս անց Մեսիան կատարեց նախընտրական իր բոլոր կամ ՄԻԱԿ խոստումը։ Դա էր պայմանագրի հիմքում։ Ուրիշ պարտավորություն չկար։
Իսկ դրանից հետո Մեսիան ամբողջությամբ մտավ իր դերի մեջ, որը ժանրի կանոնների համաձայն, ունի հստակ տրամաբանություն.
• Փրկիչը չի ղեկավարում, նա թագավորում է և իշխում՝ նստած գահի վրա։ Նա երկիրը փրկել է և դրա համար արժանի է ամենալավին։ Շատ արագ սկսվեց սրբադասման ենթակառուցվածքների շինարարությունը՝ Մեսիայի բանաստեղծություններ, գրքեր, նրա մասին ներկայացումներ, նրան հավերժացնող արձաններ։
• Փրկիչը երբեք սուտ չի խոսում, նա մարգարեություններ է հաղորդում։ Իսկ ոչ մի մարգարե երբեք չի բերել որևէ ապացույց։ Մարգարեի խոսքը աքսիոմատիկ ճշմարտություն է։ Կասկածողը մեղք է գործում: Եթե Մեսիան ասում է՝ երկրում կոռուպցիա չկա, ուրեմն կոռուպցիա չկա։ Չկասկածե՛ք։
• Չի՛ կարելի Մեսիային քննադատել։ Դա մեղք է։ Եվ պետք է պատժվի։ Այդ պատճառով այսօր նրա ֆեյքերի «բանակի» և իրավապահների թիրախում են նրա բոլոր քննադատները։ Եվ լրիվ արդարացիորեն։
• Անձամբ փրկիչը պետք է լավ ապրի. պետք է թանկարժեք չարտերով օվկիանոս կտրի, առանձնատունը շքեղ նորոգի, լինի շրջապատված հարյուրավոր թիկնապահներով, հաճախ շրջագայի, որովհետև նա արժանի է։ Չմոռանա՛ք ինչից է նա մեզ փրկել։
• Փրկիչը պարտավոր է պատժել և ներել (հիշո՞ւմ եք ՊԵԿ-ի այն աշխատակցին, որին դրոշի պատճառով նսեմացնելով հանեցին աշխատանքից, հետո անհասկանալի ներեցին և հետ ընդունեցին)։ Երբ մեղավորներն ընդունում են փրկչին, նրանց մեղքերը զրոյանում են, իսկ երբ երես են թեքում, մեղքերը՝ վերադառնում են կրկնապատիկ (հեռու չգնաք՝ Արթուր Վանեցյան)։
• Փրկչի զինակիցները նրա առաքյալներն են, որոնք նրա լույսն են սփռում և տարածում ամբողջ երկրով, փոխանցում փոքրիկ ճշմարտություններ. չէ՞ որ փրկչի հետ են առնչվել։ Նրանք էլ են անբիծ ու անսխալական և եթե նրանցից մեկն ակնհայտ սխալ է գործում, օգնության է հասնում Փրկիչը (նախարար Արայիկ Հարությունյանի օրինակը վկա)։
• Փրկիչը կարող է վերացնել սոցիալական շերտեր ու փոխել մարդկանց։ Նա վերացրեց օլիգարխներին։ Օլիգարխիան Հայաստանում այլևս չկա։ Իսկ նրանց, ովքեր նախկին օլիգարխ են, եթե ընդունեն լույսը, հավատը և սուրը, ապա շանս ունեն դառնալու «Նոր Հայաստանի» գործարար, ինչպես օրինակ վերափոխված Սամվել Ալեքսանյանը։
• Փրկիչն անում է այն, ինչ ցանկանում է։ Արդարության առաքյալը կարող է լինել նաև ատելության առաքյալ։ Հիմա շատ են խոսում այդ մասին՝ ատելության խոսքի կամ լարված մթնոլորտի։ Բայց դա փրկչին չի մտահոգում. չէ՞ որ ըստ Աստվածաշնչի, արդարության համար իրավունք ունես մեղք գործել, որովհետև դա մեղք չէ։ Նույնն էլ հիմա։ Արդարության համար արդարադատության համակարգ պետք չէ։ Պետք է փրկչի որոշում։
Արդարության վերականգնումը 2018-ի գարնան պահանջն էր, դրա հիմքում հայրենիքը նախկիններից ազատագրելն էր։ Հայ ժողովուրդը արդարության պահանջի և նախկինների հեռացնելու պահանջի մեջ ենթագիտակցորեն ամբարել էր իր բոլոր խնդիրները։ Այն այնքան էր անձնավորված, որ բոլորը համարում էին՝ եթե նախկինները հեռանան, կվերանան բոլորի հոգսերը և կլուծվի յուրաքանչյուրի սոցիալական խնդիրները։
Եվ հիմա, մեկուկես տարի անց, հանկարծ ժողովրդի մի մասը հայտնաբերել է, որ նախկինները չկան, բայց հիմնահարցերը մնացել են, սոցիալական խնդիրներն էլ ավելանում են։ Այդ պատճառով սկսել են դժգոհել, պահանջել ինչ-որ հարցերի լուծում։ Բայց այդ հարցերի հասցեատերը Մեսիան չէ։ Նա փրկիչ է, իսկ հարցերը լուծելու համար պետք է կառավարիչ։ Մեսիան, ինչպես նշեցի, բոլորովին այլ գործառույթներ ունի։
Բայց սա չէ ամենամեծ ողբերգությունը, այլ այն, որ հիասթափվելով Մեսիայից, շատերն են սկսել որոնել նոր փրկչի։ Կրկին՝ ոչ թե կառավարչի, այլ փրկչի։ Ու եթե գործող Մեսիան գոնե իրական կյանքից էր եկել, ապա նորն ամբողջությամբ կլինի «սոցցանցային» ծնունդ։ Այնտեղից, որտեղ այժմ բնակվում է Հայաստանի և Սփյուռքի մեծ մասը։ Եվ նորից կհայտնվի նոր Մեսիան։ Այս անգամ նախորդից էլ վատը։
Այդպես շարունակվելու է այնքան ժամանակ, մինչև բոլորս չհասկանանք մի պարզ ճշմարտություն. որքան էլ լինենք էմոցիոնալ, չենք ունենալու լավ երկիր, քանի դեռ սպասում կամ ընտրում ենք փրկիչների։ Որովհետև փրկիչները չէ, որ երկիր են կառուցում, ինստիտուտներ հիմնում, մեխանիզմներ աշխատեցնում։ Նրանք ավերող, բոլորին և ամեն ինչը հողին հավասարեցնող ուժ են։ Երբ էմոցիոնալ և վիրտուալ ընտրությունը դադարեցնենք, կարողանանք ադեկվատ գնահատել մեր երկիրը, կարողություններն ու շանսերը, այդ ժամանակ կհասկանանք, որ պետությանը պետք է կառավարիչ։ Մարդ, որն ի վիճակի է լինել հաշվետու՝ իր խոսքի, արածի, որոշումների և երկրի համար։
Իսկ մինչև այդ, աստվածաշնչյան կրքերով շարունակվելու է «եվ փրկեա զմեզ ի չարէ» տրագիկոմեդիան:
Հ.Գ. Վատիկանի նկուղներից մեկում հանգչում է Պետրոս առաքյալի աճյունը։ Սուրբ Պետրոսի գերեզմանն ուխտավայր է, որտեղ հավատավորները՝ Աստվածային հրաշագործության խոնարհ սպասումով աղոթքի են գնում։ Այնտեղ գնալուց առաջ խորհուրդ են տալիս ինքնամաքրվել ու ապաշխարել: Այնտեղ չեն մտնում «պադվալի» աշխարհընկալմամբ»:
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Երևանը կհրաժարվի Բաքվի դեմ հայցերից, եթե կնքվի խաղաղության պայմանագիրը. Փաշինյան
Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին, հուսով եմ Աղազարյանը ևս անարձագանք չի թողնի․ Փաշինյան
SMS` գրավոր տեքստով եմ խնդրել հրաժարական տալ պաշտոնյաներին, բայց ոչ ուշ երեկոյան. Փաշինյան
Կադրային վերջին փոփոխությունները ոչ թե կոնֆլիկտային են, այլ աշխատանքային են․ Փաշինյան
Փաշինյանը հող է նախապատրաստում իշխանությունը Աննա Հակոբյանին փոխանցելու համար, եթե դրսից ճնշումներ լինեն․ Հայկ Նահապետյան
Ինչո՞ւ մանկապարտեզը հոկտեմբերին չի բացվել, ստացվում է՝ սո՞ւտ եմ ասել. զգուշացնում եմ՝ մեկը չխախտի ժամկետը․ Փաշինյան
Մայթով քայլում ես, տեսնում 61 թվի «ԳԱԶ 66»-ի «ռամա» է դրված պապուց հիշատակ, տարե՛ք ձեր տուն, պատից կախեք. Նիկոլ Փաշինյան
Վահե Ղազարյանի հետ մանկությունից ընկերներ ենք, դա շատ հարցերում օգնել է, երբեմն՝ խանգարել․ Փաշինյան
Չենք սպասում 2026-ի ընտրություններին, ամեն բան անելու ենք, որ իշխանափոխությունը լինի մինչև այդ. Աննա Գրիգորյան
Վաղ թե ուշ Փաշինյանը կարմիր աստղով «պիլոտկա է» հագնելու, մոտ է այդ ժամանակը․ Հայկ Մամիջանյան
ԱրարատԲանկը` «Իմ անտառ Հայաստան»-ի կողքին․ Ազնավուրի անվան անտառ է հիմնվելու (տեսանյութ)
Սուբսիդիայի տոկոսը պահպանելով հնարավորինս նվազ՝ կավելացնենք քաղաքապետարանի եկամուտները. Ավինյան
«Ո՛չ 300 դրամներին»․ «Մայր Հայաստանը» Երևանի ավագանու նիստի ժամանակ ակցիա իրականացրեց
Մինչև 7 տարեկան երեխաները տրանսպորտով կերթևեկեն անվճար, թոշակառուները՝ 30% զեղչով. փոխքաղաքապետ
«Նոմա» ռեստորանը ներկայանում է նորովի. այն կընդունի իր հյուրերին նաև ձմռան ամիսներին
Այն, որ պաշտոնանկությունների մասին դուք գիշերն եք իմացել ու գրել, դա չի նշանակում, որ այդ գործընթացները տեղի են ունեցել գիշերը. Վահագն Ալեքսանյան
Հովիկ Աղազարյանի մասով կա հարուցված կարգապահական վարույթ, որը կունենա հետևանք. Վահագն Ալեքսանյան
Սափրվելը հետևանքներ էր ունենալու. մի՛ ափսոսացեք, շատ բան չենք կորցրել. Աղվան Վարդանյանը՝ պաշտոնանկությունների մասին
Այդ պաշտոնանկությունները դիտարկում եմ նախընտրական տրամադրությունների ներքո. Տիգրան Աբրահամյան
Օպերայի տարածքի շինությունները քանդելու ենք ու ստանանք կանաչ տարածք՝ մարդկանց օգտագործման համար. քաղաքապետ
Մենք մեր պահանջներում ավելի խիստ ենք լինելու, չենք հանդուրժելու անորակ սննդի մատակարարում մեր մանկապարտեզներ. Ավինյան
Վերելակը կանչեք՝ չի գա, գալիս մեծ-մեծ խոսում եք. Կոնջորյանը՝ ընդդիմությանը
Մե՞նք ենք «Հոկտեմբերի 27»-ի շահառուն, թե Անդրանիկ Քոչարյանը, որ այդ խառը վիճակում պաշտոնյաների ցանկ էր ներկայացնում, մեկն էլ ինքն էր. Քրիստինե Վարդանյան
Սասուն Միքայելյանի որդին այնքան լավ քաղաքապետ է, որ ասում են՝ «Սևակը Հրազդանի հետ է ամուսնացել»․ Անդրանիկ Քոչարյան
Կիրանցում անասունը սահմանն անցնու՞մ է. Փաշինյանը՝ Տավուշի մարզպետին
Ո՞վ է ում ձեռք առնում, ուզում եմ հասկանամ, ես «քյասիբի ռադիո» չեմ․ Փաշինյանն՝ իրավապահներին
Ոստիկանության զորքերը կենտրոնացված են Երևանում, այնպես կանենք, որ մարզերում էլ խնդիր չլինի. Փաշինյան
Դուք ոչ միայն Փաշինյանի, այլ Զավենիչի երկրպագուն եք. Խամոյանը՝ ՀԾԿՀ նախագահի թեկնածուին
Պարոն Աղազարյան Հովիկին ոչ ոք չի դատապարտի, որովհետև կառավարությունը չի ձախողվի. Աղազարյան
Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան
Բանակը մի՛ սրբագործեք, ասում են՝ մեր զինվորի ցավը տանեմ, դուրս կգա Մադագասկար․ Փաշինյան
Այսօրվա մեր հավաքական սոցիալ-հոգեբանությունն ու սոցիալ-մտածողությունն ապապետական է․ Փաշինյան
Աղազարյա՛ն, ջանդ յուղի, քո գլխին են սարքում, ա՛յ ընկեր, դու էլ ես նախկին դաշնակցական. Արթուր Խաչատրյան
Դուք Թուրքիային ու Ադրբեջանին՝ մեր անվտանգության երաշխավոր դարձնելը փաթեթավորել եք իրական Հայաստանի ներքո, որը շատ այլանդակ տեսք ունի. Քրիստինե Վարդանյան
Դուք ձգտում եք վերադարձնել պատմական Հայաստանը, որտեղ կաք դուք, չկա պետականություն ու կա գուբերնատոր դառնալու հնարավորություն. Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
Աթոռը պահելու համար Փաշինյանը պատրաստ է Պուտինի նկարը կախել գլխավերևում, հարց է՝ Պուտինը կտա՞, թե ոչ․ Նաիրա Կարապետյան
Չենք բարձրացնում Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարցը, նույնը ակնկալում ենք իրենցից․ Փաշինյան
Այսօրվա ընդդիմությունը հաջորդ ԱԺ-ում չի լինի, իշխանությունն ավելի բարձր ձայներով կընտրվի․ Ալեն Սիմոնյան
Օկուպացված տարածքների խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու խնդիր դրված չէ․ Սուրեն Պապիկյան
Երիտասարդ տարիքում, երբ լսում էի «Կիլիկիա» երգը, լացում էի, երբ մեծացա, հասկացա՝ ինչի՞ լացեմ, Կիլիկիան՝ ուր, ես՝ ուր. Հովիկ Աղազարյան
- 23:54 • 22.11.24 Երևանը կհրաժարվի Բաքվի դեմ հայցերից, եթե կնքվի խաղաղության պայմանագիրը. Փաշինյան
- 23:52 • 22.11.24 Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին, հուսով եմ Աղազարյանը ևս անարձագանք չի թողնի․ Փաշինյան
- 23:50 • 22.11.24 SMS` գրավոր տեքստով եմ խնդրել հրաժարական տալ պաշտոնյաներին, բայց ոչ ուշ երեկոյան. Փաշինյան
- 23:10 • 22.11.24 Կադրային վերջին փոփոխությունները ոչ թե կոնֆլիկտային են, այլ աշխատանքային են․ Փաշինյան
- 21:16 • 22.11.24 Փաշինյանը հող է նախապատրաստում իշխանությունը Աննա Հակոբյանին փոխանցելու համար, եթե դրսից ճնշումներ լինեն․ Հայկ Նահապետյան
- 12:29 • 21.11.24 Ինչո՞ւ մանկապարտեզը հոկտեմբերին չի բացվել, ստացվում է՝ սո՞ւտ եմ ասել. զգուշացնում եմ՝ մեկը չխախտի ժամկետը․ Փաշինյան
- 12:12 • 21.11.24 Մայթով քայլում ես, տեսնում 61 թվի «ԳԱԶ 66»-ի «ռամա» է դրված պապուց հիշատակ, տարե՛ք ձեր տուն, պատից կախեք. Նիկոլ Փաշինյան
- 11:05 • 21.11.24 Վահե Ղազարյանի հետ մանկությունից ընկերներ ենք, դա շատ հարցերում օգնել է, երբեմն՝ խանգարել․ Փաշինյան
- 21:03 • 20.11.24 Չենք սպասում 2026-ի ընտրություններին, ամեն բան անելու ենք, որ իշխանափոխությունը լինի մինչև այդ. Աննա Գրիգորյան
- 20:33 • 19.11.24 Վաղ թե ուշ Փաշինյանը կարմիր աստղով «պիլոտկա է» հագնելու, մոտ է այդ ժամանակը․ Հայկ Մամիջանյան
- 18:50 • 19.11.24 ԱրարատԲանկը` «Իմ անտառ Հայաստան»-ի կողքին․ Ազնավուրի անվան անտառ է հիմնվելու (տեսանյութ)
- 15:03 • 19.11.24 Սուբսիդիայի տոկոսը պահպանելով հնարավորինս նվազ՝ կավելացնենք քաղաքապետարանի եկամուտները. Ավինյան
- 14:07 • 19.11.24 «Ո՛չ 300 դրամներին»․ «Մայր Հայաստանը» Երևանի ավագանու նիստի ժամանակ ակցիա իրականացրեց
- 12:49 • 19.11.24 Մինչև 7 տարեկան երեխաները տրանսպորտով կերթևեկեն անվճար, թոշակառուները՝ 30% զեղչով. փոխքաղաքապետ
- 15:40 • 18.11.24 «Նոմա» ռեստորանը ներկայանում է նորովի. այն կընդունի իր հյուրերին նաև ձմռան ամիսներին
- 12:44 • 18.11.24 Այն, որ պաշտոնանկությունների մասին դուք գիշերն եք իմացել ու գրել, դա չի նշանակում, որ այդ գործընթացները տեղի են ունեցել գիշերը. Վահագն Ալեքսանյան
- 12:27 • 18.11.24 Հովիկ Աղազարյանի մասով կա հարուցված կարգապահական վարույթ, որը կունենա հետևանք. Վահագն Ալեքսանյան
- 12:18 • 18.11.24 Սափրվելը հետևանքներ էր ունենալու. մի՛ ափսոսացեք, շատ բան չենք կորցրել. Աղվան Վարդանյանը՝ պաշտոնանկությունների մասին
- 12:05 • 18.11.24 Այդ պաշտոնանկությունները դիտարկում եմ նախընտրական տրամադրությունների ներքո. Տիգրան Աբրահամյան
- 11:55 • 18.11.24 Օպերայի տարածքի շինությունները քանդելու ենք ու ստանանք կանաչ տարածք՝ մարդկանց օգտագործման համար. քաղաքապետ
- 11:54 • 18.11.24 Մենք մեր պահանջներում ավելի խիստ ենք լինելու, չենք հանդուրժելու անորակ սննդի մատակարարում մեր մանկապարտեզներ. Ավինյան
- 17:39 • 15.11.24 Վերելակը կանչեք՝ չի գա, գալիս մեծ-մեծ խոսում եք. Կոնջորյանը՝ ընդդիմությանը
- 16:18 • 15.11.24 Մե՞նք ենք «Հոկտեմբերի 27»-ի շահառուն, թե Անդրանիկ Քոչարյանը, որ այդ խառը վիճակում պաշտոնյաների ցանկ էր ներկայացնում, մեկն էլ ինքն էր. Քրիստինե Վարդանյան
- 13:21 • 15.11.24 Սասուն Միքայելյանի որդին այնքան լավ քաղաքապետ է, որ ասում են՝ «Սևակը Հրազդանի հետ է ամուսնացել»․ Անդրանիկ Քոչարյան
- 12:46 • 15.11.24 Կիրանցում անասունը սահմանն անցնու՞մ է. Փաշինյանը՝ Տավուշի մարզպետին
- 12:16 • 15.11.24 Ո՞վ է ում ձեռք առնում, ուզում եմ հասկանամ, ես «քյասիբի ռադիո» չեմ․ Փաշինյանն՝ իրավապահներին
- 12:05 • 15.11.24 Ոստիկանության զորքերը կենտրոնացված են Երևանում, այնպես կանենք, որ մարզերում էլ խնդիր չլինի. Փաշինյան
- 11:04 • 15.11.24 Դուք ոչ միայն Փաշինյանի, այլ Զավենիչի երկրպագուն եք. Խամոյանը՝ ՀԾԿՀ նախագահի թեկնածուին
- 15:48 • 14.11.24 Պարոն Աղազարյան Հովիկին ոչ ոք չի դատապարտի, որովհետև կառավարությունը չի ձախողվի. Աղազարյան
- 13:52 • 14.11.24 Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան
- 13:20 • 14.11.24 Բանակը մի՛ սրբագործեք, ասում են՝ մեր զինվորի ցավը տանեմ, դուրս կգա Մադագասկար․ Փաշինյան
- 12:34 • 14.11.24 Այսօրվա մեր հավաքական սոցիալ-հոգեբանությունն ու սոցիալ-մտածողությունն ապապետական է․ Փաշինյան
- 11:50 • 14.11.24 Աղազարյա՛ն, ջանդ յուղի, քո գլխին են սարքում, ա՛յ ընկեր, դու էլ ես նախկին դաշնակցական. Արթուր Խաչատրյան
- 11:21 • 14.11.24 Դուք Թուրքիային ու Ադրբեջանին՝ մեր անվտանգության երաշխավոր դարձնելը փաթեթավորել եք իրական Հայաստանի ներքո, որը շատ այլանդակ տեսք ունի. Քրիստինե Վարդանյան
- 11:02 • 14.11.24 Դուք ձգտում եք վերադարձնել պատմական Հայաստանը, որտեղ կաք դուք, չկա պետականություն ու կա գուբերնատոր դառնալու հնարավորություն. Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
- 20:37 • 13.11.24 Աթոռը պահելու համար Փաշինյանը պատրաստ է Պուտինի նկարը կախել գլխավերևում, հարց է՝ Պուտինը կտա՞, թե ոչ․ Նաիրա Կարապետյան
- 17:41 • 13.11.24 Չենք բարձրացնում Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարցը, նույնը ակնկալում ենք իրենցից․ Փաշինյան
- 16:26 • 13.11.24 Այսօրվա ընդդիմությունը հաջորդ ԱԺ-ում չի լինի, իշխանությունն ավելի բարձր ձայներով կընտրվի․ Ալեն Սիմոնյան
- 15:47 • 13.11.24 Օկուպացված տարածքների խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու խնդիր դրված չէ․ Սուրեն Պապիկյան
- 14:51 • 13.11.24 Երիտասարդ տարիքում, երբ լսում էի «Կիլիկիա» երգը, լացում էի, երբ մեծացա, հասկացա՝ ինչի՞ լացեմ, Կիլիկիան՝ ուր, ես՝ ուր. Հովիկ Աղազարյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրադարձային 11:34 • 24/11 Աշխատասենյակում հայտնաբերվել է ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետի մարմինը Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն նշված հասցե է մեկնել համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը։ Տեղում պարզվել է, որ մահացածը Երևանի բնակիչ 67-ամյա Անդրեյ Վերանյանն է։
-
Ժամանց 15:13 • 24/11 Շերը պատմել է «շոկի» մասին, երբ տարիներ անց պարզել է իր իսկական անունը Հեղինակավոր «Օսկար» և «Գրեմմի» մրցանակների դափնեկիրը պատմել է, որ երբ 1979-ին դիմել է օրինական անունը փոխելու համար, շոկի է ենթարկվել՝ բացահայտելով, որ ծննդյան վկայականում իր անունը նշված է Շերիլ (Սարգսյան), այլ ոչ թե Շերիլին. երգչուհին միշտ կարծել է, որ իր իրական անունը Շերիլին է:
-
Իրադարձային 11:46 • 24/11 Զելենսկու խորհրդականն ասել է, որ Պուտինի ներկայացրած «Օրեշնիկ» հրթիռը գոյություն չունի «Ռուսաստանում «Օրեշնիկ» չկա: Դա դասական զենք է՝ միջմայրցամաքային բալիստիկ զենք, որն ամրագրված է պայմանագրերում։ Պարզ է, թե Ռուսաստանում քանի նման զենք կա»,- ասել է նա՝ ընդգծելով, որ «Օրեշնիկ» անվանումը «հորինել է» Պուտինը։
-
Իրադարձային 12:43 • 24/11 ՀՀ ՊՆ-ն հորդորով դիմել է ԶԼՄ-ներին ԶԼՄ հարգելի՛ գործընկերներ, օտարերկրյա լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել ՀՀ ԶՈՒ պաշտպանական կարողություններն ընդլայնելու նպատակով սպառազինության ձեռքբերման, ինչպես նաև ձեռքբերման բանակցությունների մանրամասների վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող մի...
-
Քաղաքականություն 17:52 • 23/11 Նիկոլի ինքնահարցազրույցները գնալով էլ ավելի անորակ են դառնում՝ մեր երկրի կշռին համապատասխան․ Աշոտյան Իսկ «Հանրային» կոչվող հեռուստաընկերությունը, որքան էլ փորձեր պախկվել երբեմնի խոստումնալից կին լրագրողի թիկունքում, խղճուկ է, վարժեցրած և էժան։ Իրենց իրական տիրոջը համապատասխան
-
Քաղաքականություն 15:42 • 24/11 Թրամփի վարչակազմը կլինի ամենահայամետը Վուդրո Վիլսոնի նախագահությունից ի վեր. Ջոել Թենի «Այլևս չենք հանդուրժելու Ադրբեջանի և Թուրքիայի ահաբեկչական իշխանությունը։ Ես, Քիմ Ռեյնոլդսը՝ Այովայի նահանգապետը, հայտարարում ենք 2024 թվականի ապրիլի 24-ը որպես Հայաստանի վերաբերյալ իրազեկման օր», – գրել է Թենին։
-
Իրադարձային 15:42 • 23/11 Հայկ Մամիջանյանը, Տարոն Մարգարյանը և Հայկ Սարգսյանը կգործուղվեն Մոսկվա Նոյեմբերի 25-27-ը Մոսկվայում մասնակցելու են «ԱՊՀ երկրների միջխորհրդարանական համագործակցության մեջ քաղաքական կուսակցությունների դաշինքների և բլոկների փոխգործակցության դերը» խորագրով 5-րդ միջազգային համաժողովին։
-
Քաղաքականություն 14:34 • 23/11 Առաջին պատասխանատուն Փաշինյանն է, ինքն է սխալ կադրեր նշանակել բանակում. Սամվել Բաբայան. Hetq.am «Իշխող քաղաքական ուժը պատրաստվում է ընտրությունների և այդ հանումներով մեկնարկը տվեց, էլի են մարդիկ հանելու»,- ասել է Բաբայանը՝ վերջին օրերին տեղի ունեցող պաշտոնանկությունների մասին:
-
Քաղաքականություն 00:02 • 23/11 Խաղաղության պայմանագրի կնքման դեպքում ՀՀ-ն փոխադարձության հիման վրա կհրաժարվի Ադրբեջանի դեմ միջազգային հայցերից․ Փաշինյան (տեսանյութ) Դա նշանակում է, ոչ մենք իրենց նկատմամբ, ոչ էլ իրենք մեր նկատմամբ չպետք է ներկայացնեն հայցեր նախորդիվ տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ և հրաժարվենք հայցերից՝ փոխադարձաբար։
-
Իրադարձային 10:35 • 23/11 Մենք ոչ միայն պարտադիր ժամկետային ծառայությունը կրճատելու հնարավորություն չունենք, այլ այսօր, առավել քան երբևէ, համալրման խնդիրը հրատապ է. Տիգրան Աբրահամյան Այն ծրագրերն ու մեխանիզմները, որոնք կառավարությունն է ընդունել, դրանք այս առումով ոչ միայն բեկման հնարավորություն չեն ստեղծել, այլ շատ դեպքերում ծանր հետևանքների են հանգեցնում:
-
Իրադարձային 16:14 • 22/11 Շատ լավ է պարտադիր զինծառայությունը մեկ տարի դարձնելը, բայց անհասկանալի է՝ ինչ է անելու զինվորն այդ մեկ տարում. փորձագետը՝ ՊՆ նոր հայեցակարգի մասին Սահմանապահները պետք է բացառապես պայմանագրային զինծառայողները լինեն, գումար ստանան սահմանին ծառայելու համար, ժամկետային զինծառայողի վրա դա թողնելը դա շատ սխալ է:
-
Իրադարձային 10:00 • 22/11 ՌԴ-ն «Օրեշնիկ» հրթիռի արձակումից կես ժամ առաջ զգուշացրել է ԱՄՆ-ին. Սպիտակ տունն իր հերթին նախազգուշացրել է Ուկրաինային Ռուսաստանը նորագույն միջին հեռահարության «Օրեշնիկ» հրթիռի արձակումից կես ժամ առաջ Միջուկային ռիսկի նվազեցման կենտրոնի միջոցով այդ մասին ավտոմատ կերպով տեղեկացրել է ԱՄՆ-ին, ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
-
Քաղաքականություն 17:31 • 18/11 Իշխանության վարկանիշը հասել է պատմական նվազագույնի, ուստի փնջով պաշտոնանկությունների անհրաժեշտություն էր առաջացել. քաղաքական մեկնաբան Նախևառաջ, Նիկոլ Փաշինյանը փորձում է փոխել իր և իր թիմի նկարագիրը: «Այդ մասին վկայում են մի շարք գործընթացներ, ինչը, բնականաբար, ենթադրում է նաև կադրային որոշակի փոփոխություններ։
-
Իրադարձային 15:42 • 19/11 Մխիթար Հայրապետյանը, Ժաննա Անդրեասյանը դադարեցրել են անդամակցությունը «Իմ Քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդին. Լենա Նազարյանն ընտրվել է խորհրդի նախագահ Իսկ նոյեմբերի 15-ին տեղի է ունեցել «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստ, որի օրակարգում մեկ հարց էր՝ Խորհրդի նոր նախագահի ընտրություն:
-
Ժամանց 12:15 • 18/11 Անջելինա Ջոլին կարմիր գորգին է հայտնվել 16-ամյա որդու հետ (լուսանկարներ) Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին տևական դադարից հետո առաջին անգամ կարմիր գորգի վրա է դուրս եկել որդու՝ Նոքսի հետ, որին նա լույս աշխարհ է բերել նախկին ամուսնուց՝ կինոաստղ Բրեդ Փիթից։ Լուսանկարները հրապարակվել են Daily Mail պարբերականում։
-
Իրադարձային 11:13 • 21/11 Մենք չենք կարող տասնյակ հազարավոր մարդկանց կյանքը զոհել՝ Ղրիմը վերադարձնելու համար. Զելենսկի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան չի կարող կորցնել տասնյակ հազարավոր մարդկանց՝ Ղրիմը վերադարձնելու համար։ Նա խոստովանել է, որ թերակղզին կարող է վերադարձվել դիվանագիտական ճանապարհով։ Այս մասին նա ասել է Fox News-ին տված հարցազրույցում։
Գիտություն/տեխնիկա
-
13:25 • 22.11.24 Mercedes-Benz մեքենաները կարելի է կառավարել Apple Watch-ի միջոցով
Մշակույթ
-
23:20 • 20.11.24 Երվանդ Քոչարի «Ինքնադիմանկար» ստեղծագործությունը բնօրինակ է. ԿԳՄՍՆ
-
16:19 • 19.11.24 Ադրբեջանը յուրացնnւմ է Նոյի դամբարանը. «Գեղարդ» հիմնադրամ
Սպորտ
-
10:22 • 24.11.24 Շատ բան ունեմ պատմելու. Հենրիխ Մխիթարյանը գիրք է գրում
Մամուլի տեսություն
-
09:25 • 23.11.24 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
-
09:23 • 23.11.24 Նորից իրավիճակ է փոխվել. «Հրապարակ»