Արտաքին զարգացումներից ելնելով՝ հնարավոր է մի օր արթնանանք ու տեսնենք, որ Նիկոլը ստիպված է դիմել ժողովրդին և նույնիսկ իր կողմից շատ ատելի մարդկանց. Ալբերտ Բաղդասարյան
Իշխանության վարած քաղաքականության, որոշումներ կայացնելու ունակության և այլ հարցերի շուրջ Tert.am-ը զրուցել է 1990-1995թթ Գերագույն խորհրդի պատգամավոր Ալբերտ Բաղդասարյանի հետ: Նրա կարծիքով՝ Հայաստանի պետական կառավարման համակարգն իրենից ենթադրում է ավտորիտար ռեժիմ: Նա գտնում է, որ նախորդ երեք նախագահների ժամանակ պետությունը եղել է ավտորիտար, հիմա էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանի օրոք է ավտորիտար: Մեկ հոգու իշխանությունը երբեք չի կարող մրցունակ պետություն ստեղծել 21-րդ դարում, այդ թվում՝ Նիկոլի օրոք:
- Պարոն Բաղդասարյան, այսօրվա իշխանությունն ունի՞ որոշում կայացնելու վճռականություն:
- Ցանկացած բան որոշում է: Օրինակ, երբ Ամուլսարը պետք է շահագործեին, Նիկոլ Փաշինյանն, ըստ իր ստանձնած պարտավորությունների, պարտավորվել էր շատ արագ բացել այն, և ամեն ինչ անում էր, որ շահագործվի: Երբ բնակչությունը չհամաձայնեց, չենթարկվեց, թույլ չտվեց, նա որոշում կայացրեց հետաձգել, հիմա այլ ճանապարհներով է ցանկանում խնդիրը լուծել:
- Ըստ իրավիճակի որոշո՞ւմ փոխել:
- Ավտորիտար ռեժիմներում այդպես են գործում, որոշում են կայացնում ըստ իրավիճակների: Քանի որ չկա հակակշիռների մեխանիզմ, որ որոշումները կայացնեն ըստ օրենքի, ժողովրդի պահանջի: Այդ ժամանակ է, որ գործում է մեկ հոգու կամքը. այդ մի հոգու կամքը կամ հանդիպում է դիմադրության՝ ինչպես 1996 թվականի սեպտեմբերի 25-ին, 2004 թվականի ապրիլի 4-ին, 2008-ի մարտի 1-ին և այդպես է որոշում կայացվում, կամ որոշում է կայացվում փոխել վեկտորները, պահանջները: Երկրորդ տարբերակով որոշում կայացրեց Սերժ Սարգսյանը և հրաժարական տվեց: Այնպես որ որոշումներ կայացնելու մեխանիզմները միշտ նույնն են՝ նայած ինչքան է դիմադրությունը, կարևորն այն է, թե որոշում կայացնելուց ինչի վրա են հիմնվում, ինչ նպատակներ են հետապնդում:
- Իսկ ի՞նչ եք կարծում, այս իշխանություններն ինչ նպատակներ են հետապնդում՝ լոկ իշխանության ամրապնդում, թե՞ պետության հզորացում:
- Դա տվյալ պահն է թելադրում՝ որը առաջնայինը կլինի: Այս պահին Նիկոլ Փաշինյանը դեռ իր ավոտարատար ռեժիմն ամբողջությամբ չի ամրապնդել. ոստիկանությունը, ԱԱԾ-ն ամբողջությամբ իրեն ենթակա են, ինքն էլ ժողովրդի կարիքը չունի: Նա իշխանության է եկել ժողովրդին խոստումներ տալով, հիմա սկսել է քիչ-քիչ հակառակ գնալ, արդեն ամբողջությամբ կգնա հակառակ, այսինքն՝ առանց ժողովրդի կարծիքը հաշվի առնելու՝ այն ժամանակ, երբ ամբողջ իշխանությունն իրենով կանի, այդ թվում՝ ՍԴ-ն: Այսինքն՝ առայժմ նրա որոշումների նժարը քիչ թե շատ թեքված կլինի ժողովրդահաճո կողմի վրա, բայց աստիճանաբար տեսնում ենք ավտորիտար դրսևորումները համարյա բոլոր հարցերում. ինչը նա խոստացել էր հակառակն է անելու: Այդ դրսևորումներն ակնհայտ են առօրյա հարցերում՝ Ստամբուլյան կոնվենցիա և այլն: Դրանք ինձ համար մանր-մունր հարցեր են, որովհետև եթե պետությունը մնում է այս համակարգով, ապա գնալու է դեպի գլորում: Ինձ համար երկրորդական և մանր հարց է նաև Ռոբերտ Քոչարյանի դատավարությունը: Ես օֆերտա առաջարկ ունեմ Ռոբերտ Քոչարյանին: Ես և Ռոբերտ Քոչարյանը հին ծանոթներ ենք: Ես ասում եմ՝ բոլոր ծախսերը, որ նա անում է, փաստաբաններին և այլն, լրիվ անօգուտ է, ավտորիտար ռեժիմներում օգուտ չի տալու: Նրան պաշտպանելու ճանապարհ կա և այդ ճանապարհը այս կերպ կյանքը մաշեցնելը չէ:
- Ո՞րն է, պարոն Բաղդասարյան:
- Այդ ճանապարհը հուշում է իմ կենսափորձը: Մնացած ճանապարհները ոչ մի տեղ չեն տանելու: Նա, եթե կարդա այս խոսքերը, կմտածի գուցե կա առաջարկ:
- Վերադառնանք ներկա իշխանություններին: Կարծիք կա՝ այս իշխանությունները ժամանակավոր են և երկար չեն ղեկավարելու, Դուք ի՞նչ եք կարծում:
- Դե, կարելի է քաղաքականապես գնահատել, որ ժամանակավոր է: Եթե փողոցը լցվեր 50-100 հազար ցուցարարներով, և Նիկոլն էլ հասցրած չլիներ այնքան ամրապնդեր ոստիկանությանը, որ հրաման տար ջրցանով, պայթուցիկներով ցրելու, և Երանոսյանին նորից ընդուներ աշխատանքի, որ Մուկուչյանի նման հարցերը լուծող դառնար, այդ ժամանակ ես կասեի, որ շանս կա ժամանակավոր լինելու, բայց քանի որ այդպիսի բան չկա, քանի Երանոսյանը հետ չի ընդունվել աշխատանքի Նիկոլի կողմից, քանի դեռ փողոցում 100 հազարավոր ցուցարարներ չկան, համընդհանուր դժգոհությունը չի կուլմինացվել, բյուրեղացել և ֆոկուսացվել ու այդ ընթացքում իշխանությունը Նիկոլի ձեռքում ամբողջությամբ չի կենտրոնացել, որևէ գնահատական տալ չեմ կարող: Իսկ երբ կլինի այդպես, այդ ժամանակ կռիվ կլինի, համակարգն իր տրամաբանությունն է թելադրում: Նիկոլը ենթարկվում է համակարգի տրամաբանությանը, իրեն թվում է, թե ինքն է համակարգին ենթարկել իրեն, բայց չարաչար սխալվում է, Ռոբերտ Քոչարյանից ուժեղ չլինի... Միշտ համակարգն է ենթարկում իրեն մարդուն, ու մարդուն միշտ թվում է՝ ինքն է համակարգին ենթարկացրել: Այդ համակարգի տրամաբանությամբ, Նիկոլ Փաշինյանն այնպայման, որպես ինքն իրեն ներշնչած, որ ինքը լեգիտիմ իշխանավոր է, անպայման պետք է ուժ կիրառի, որ իր 5 տարին պահի, և այդ ուժ կիրառելու որոշումն իր կողմից նույն ձևով կընդունի, ինչ կերպ ընդուվեց Ամուլսարի որոշումը՝ կախված հանգամանքներից, որի մասին խոսեցի: Բայց ենթադրություններ անելը ժամանակավոր կլինի, իսկ իմ գործը սառը դատելն է:
Ներքին զարգացումներից չի բխում, որ այս իշխանությունը ժամանակավոր լինի, ներքին զարգացումներն ավելի շատ ինձ հակում են այն մտքին, որ 5 տարի կձգի, այ արտաքին զարգացումները, որոնք անկանխատեսելի են և համակարգի ու Նիկոլի տրամաբանությունից դուրս, կտրուկ արագությամբ են փոխվում, այդտեղ որևէ մեկը կանախտեսել չի կարող:
- Ավելի շատ արտաքին գործոնի՞ց է կախված իշխանությունների վաղաժամ գնալը:
- Արտաքին ասելով՝ ես ավելի շատ նկատի ունեմ տարածաշրջանային զարգացումները, Թուրքիա-Ռուսաստան տանդեմի գործողությունները, Պուտին- Էրդողան պակտը, թե ինչ պակտ կստորագրեն նրանք արդի զարգացումների շուրջ, ինչ համաձայնությունների կգան: Առայժմ համաձայնության չեն գալիս, ակտիվ բանակցություններ են վարում և՛ Սիրիայի, և՛ Ղարաբաղի, և՛ Հայաստանի հարցով: Ընդհանրապես, Թուրքիայի և Ռուսաստանի ստրատեգիական տարածքային զարգացումները շատ հաճախ հակամետ են: Պետք է սպասել Պուտին-Էրդողան պակտին, ըստ այդմ էլ կերևա, թե Հայաստանի որ մասը, որ երկրի կազմում է սահման գծելու, և Նիկոլը ստիպված ինչ դերակատարություն է ստանձնելու. կտեսնի, որ ինքն անզոր է և ստիպված իշխանությունը կհանձնի ժողովրդին, որ ժողովուրդը կարողանա դիմակայել հերթական ռուս-թուրքական համաձայնություններին, այդ ռուս-թուրքական համաձայնություններին ինչ աչքով կնայի Արևմուտքը...այդ բոլոր զարգացումներն այնքան բարդ են, հարափոփոխ ու արագ, որ շատ հնարավոր է մի գեղեցիկ օր արթնանանք և տեսնենք, որ Նիկոլը ստիպված է դիմել ժողովրդին և նույնիսկ իր կողմից շատ ատելի մարդկանց, որպեսզի չընկնենք Լեհաստանի օրը, ինչպես երկրորդ համաշխարհայինի սկիզբը եղավ:
- Ուզում եք ասել, որ ոչինչ մեզնից կախված չէ՞:
- Այս ռեժիմով ու այս համակարգով, այո, կախված չէ, մենք ունենք ազդեցություն, բայց ամբողջական ազդեցություն ունենում են այն պետությունները, որոնք իրենց ամբողջ պոտենցիալն օգտագործում են: Մեր կառավարման համակարգն այնպես է, որ միշտ ժողովուրդը բաժան-բաժան է եղած: Նիկոլի ժամանակ այդ բաժան-բաժանն ավելի ցայտուն է դրսևորված: Այդ կեղծ սիրու և հանդուրժողականության տակ տեսեք ինչ թույն ու ատելություն է սերմանվում միմյանց նկատմամբ: Նիկոլը սիրո և հանդուրժողականության անվան տակ է եկել, բայց անում է ճիշտ հակառակը՝ իր խոսքերն ատելություն են սերմանում: Շարքային քաղաքացին չի հասկանում, որ օլիգարխների հանդեպ իր սերմանած խոսքային ատելությունն իրականում ճիշտ հակառակն է՝ «ախպերության» է վերածված՝ «ԿամԱԶ»-ների տեսքով, կնոջ հիմնադրամին արված նվիրատվությունների տեսքով և այլն, և այլն: Բայց շարքային քաղաքացիներն այդ խոսքերից վարակվում են և սկսում թշնամանալ: Այսօր հերոսը շատ շուտ դառնում է հակահերոս, և հակառակը: Վերցնենք միջինասիական ղեկավարներին. նրանք հերոսներ էին իրենց անուններով, ընտանիքներով, բայց երբ մահանում են, միանգամից ջնջում են հերոսների շարքից, դառնում են հակահերոսներ, ընտանիքի անդամներն էլ դատվում են: Նույնը կլինի Նիկոլ Փաշինյանի հետ, եթե նա խելքի չգա:
Նիկոլի հերոսացման շղարշն ինչքան շուտ վերանա, այդքան շուտ ժողովուրդը հետ կգա արժեքներ գնահատելու, բայց հետ կգա ո՞ր արժեքները գնահատելու, Նիկոլի փոխարեն մի հատ ուրիշ Նիկոլ գտնելո՞ւ, թե համակարգի փոխարեն նորմալ համակարգ ստեղծելու: Քանի մենք դրել ենք «Ռոբերտը չլինի, Սերժը լինի, Սերժը չլինի, Նիկոլը լինի, Նիկոլը չլինի, բա էլ ո՞վ լինի» խնդիրը, քանի կեղծ հերոսներ ենք աճեցնում, քանի այդ կեղծ հարցադրումներն ենք դնում՝ քաղաքական դաշտն ապականելով, մենք երբեք նորմալ երկիր չենք կերտի: Մեզ մոտ սովետական բնույթ է դաստիարակված «վոժդը», Լենինը հավերժ է:
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Երևանը կհրաժարվի Բաքվի դեմ հայցերից, եթե կնքվի խաղաղության պայմանագիրը. Փաշինյան
Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին, հուսով եմ Աղազարյանը ևս անարձագանք չի թողնի․ Փաշինյան
SMS` գրավոր տեքստով եմ խնդրել հրաժարական տալ պաշտոնյաներին, բայց ոչ ուշ երեկոյան. Փաշինյան
Կադրային վերջին փոփոխությունները ոչ թե կոնֆլիկտային են, այլ աշխատանքային են․ Փաշինյան
Փաշինյանը հող է նախապատրաստում իշխանությունը Աննա Հակոբյանին փոխանցելու համար, եթե դրսից ճնշումներ լինեն․ Հայկ Նահապետյան
Ինչո՞ւ մանկապարտեզը հոկտեմբերին չի բացվել, ստացվում է՝ սո՞ւտ եմ ասել. զգուշացնում եմ՝ մեկը չխախտի ժամկետը․ Փաշինյան
Մայթով քայլում ես, տեսնում 61 թվի «ԳԱԶ 66»-ի «ռամա» է դրված պապուց հիշատակ, տարե՛ք ձեր տուն, պատից կախեք. Նիկոլ Փաշինյան
Վահե Ղազարյանի հետ մանկությունից ընկերներ ենք, դա շատ հարցերում օգնել է, երբեմն՝ խանգարել․ Փաշինյան
Չենք սպասում 2026-ի ընտրություններին, ամեն բան անելու ենք, որ իշխանափոխությունը լինի մինչև այդ. Աննա Գրիգորյան
Վաղ թե ուշ Փաշինյանը կարմիր աստղով «պիլոտկա է» հագնելու, մոտ է այդ ժամանակը․ Հայկ Մամիջանյան
ԱրարատԲանկը` «Իմ անտառ Հայաստան»-ի կողքին․ Ազնավուրի անվան անտառ է հիմնվելու (տեսանյութ)
Սուբսիդիայի տոկոսը պահպանելով հնարավորինս նվազ՝ կավելացնենք քաղաքապետարանի եկամուտները. Ավինյան
«Ո՛չ 300 դրամներին»․ «Մայր Հայաստանը» Երևանի ավագանու նիստի ժամանակ ակցիա իրականացրեց
Մինչև 7 տարեկան երեխաները տրանսպորտով կերթևեկեն անվճար, թոշակառուները՝ 30% զեղչով. փոխքաղաքապետ
«Նոմա» ռեստորանը ներկայանում է նորովի. այն կընդունի իր հյուրերին նաև ձմռան ամիսներին
Այն, որ պաշտոնանկությունների մասին դուք գիշերն եք իմացել ու գրել, դա չի նշանակում, որ այդ գործընթացները տեղի են ունեցել գիշերը. Վահագն Ալեքսանյան
Հովիկ Աղազարյանի մասով կա հարուցված կարգապահական վարույթ, որը կունենա հետևանք. Վահագն Ալեքսանյան
Սափրվելը հետևանքներ էր ունենալու. մի՛ ափսոսացեք, շատ բան չենք կորցրել. Աղվան Վարդանյանը՝ պաշտոնանկությունների մասին
Այդ պաշտոնանկությունները դիտարկում եմ նախընտրական տրամադրությունների ներքո. Տիգրան Աբրահամյան
Օպերայի տարածքի շինությունները քանդելու ենք ու ստանանք կանաչ տարածք՝ մարդկանց օգտագործման համար. քաղաքապետ
Մենք մեր պահանջներում ավելի խիստ ենք լինելու, չենք հանդուրժելու անորակ սննդի մատակարարում մեր մանկապարտեզներ. Ավինյան
Վերելակը կանչեք՝ չի գա, գալիս մեծ-մեծ խոսում եք. Կոնջորյանը՝ ընդդիմությանը
Մե՞նք ենք «Հոկտեմբերի 27»-ի շահառուն, թե Անդրանիկ Քոչարյանը, որ այդ խառը վիճակում պաշտոնյաների ցանկ էր ներկայացնում, մեկն էլ ինքն էր. Քրիստինե Վարդանյան
Սասուն Միքայելյանի որդին այնքան լավ քաղաքապետ է, որ ասում են՝ «Սևակը Հրազդանի հետ է ամուսնացել»․ Անդրանիկ Քոչարյան
Կիրանցում անասունը սահմանն անցնու՞մ է. Փաշինյանը՝ Տավուշի մարզպետին
Ո՞վ է ում ձեռք առնում, ուզում եմ հասկանամ, ես «քյասիբի ռադիո» չեմ․ Փաշինյանն՝ իրավապահներին
Ոստիկանության զորքերը կենտրոնացված են Երևանում, այնպես կանենք, որ մարզերում էլ խնդիր չլինի. Փաշինյան
Դուք ոչ միայն Փաշինյանի, այլ Զավենիչի երկրպագուն եք. Խամոյանը՝ ՀԾԿՀ նախագահի թեկնածուին
Պարոն Աղազարյան Հովիկին ոչ ոք չի դատապարտի, որովհետև կառավարությունը չի ձախողվի. Աղազարյան
Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան
Բանակը մի՛ սրբագործեք, ասում են՝ մեր զինվորի ցավը տանեմ, դուրս կգա Մադագասկար․ Փաշինյան
Այսօրվա մեր հավաքական սոցիալ-հոգեբանությունն ու սոցիալ-մտածողությունն ապապետական է․ Փաշինյան
Աղազարյա՛ն, ջանդ յուղի, քո գլխին են սարքում, ա՛յ ընկեր, դու էլ ես նախկին դաշնակցական. Արթուր Խաչատրյան
Դուք Թուրքիային ու Ադրբեջանին՝ մեր անվտանգության երաշխավոր դարձնելը փաթեթավորել եք իրական Հայաստանի ներքո, որը շատ այլանդակ տեսք ունի. Քրիստինե Վարդանյան
Դուք ձգտում եք վերադարձնել պատմական Հայաստանը, որտեղ կաք դուք, չկա պետականություն ու կա գուբերնատոր դառնալու հնարավորություն. Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
Աթոռը պահելու համար Փաշինյանը պատրաստ է Պուտինի նկարը կախել գլխավերևում, հարց է՝ Պուտինը կտա՞, թե ոչ․ Նաիրա Կարապետյան
Չենք բարձրացնում Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարցը, նույնը ակնկալում ենք իրենցից․ Փաշինյան
Այսօրվա ընդդիմությունը հաջորդ ԱԺ-ում չի լինի, իշխանությունն ավելի բարձր ձայներով կընտրվի․ Ալեն Սիմոնյան
Օկուպացված տարածքների խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու խնդիր դրված չէ․ Սուրեն Պապիկյան
Երիտասարդ տարիքում, երբ լսում էի «Կիլիկիա» երգը, լացում էի, երբ մեծացա, հասկացա՝ ինչի՞ լացեմ, Կիլիկիան՝ ուր, ես՝ ուր. Հովիկ Աղազարյան
- 23:54 • 22.11.24 Երևանը կհրաժարվի Բաքվի դեմ հայցերից, եթե կնքվի խաղաղության պայմանագիրը. Փաշինյան
- 23:52 • 22.11.24 Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին, հուսով եմ Աղազարյանը ևս անարձագանք չի թողնի․ Փաշինյան
- 23:50 • 22.11.24 SMS` գրավոր տեքստով եմ խնդրել հրաժարական տալ պաշտոնյաներին, բայց ոչ ուշ երեկոյան. Փաշինյան
- 23:10 • 22.11.24 Կադրային վերջին փոփոխությունները ոչ թե կոնֆլիկտային են, այլ աշխատանքային են․ Փաշինյան
- 21:16 • 22.11.24 Փաշինյանը հող է նախապատրաստում իշխանությունը Աննա Հակոբյանին փոխանցելու համար, եթե դրսից ճնշումներ լինեն․ Հայկ Նահապետյան
- 12:29 • 21.11.24 Ինչո՞ւ մանկապարտեզը հոկտեմբերին չի բացվել, ստացվում է՝ սո՞ւտ եմ ասել. զգուշացնում եմ՝ մեկը չխախտի ժամկետը․ Փաշինյան
- 12:12 • 21.11.24 Մայթով քայլում ես, տեսնում 61 թվի «ԳԱԶ 66»-ի «ռամա» է դրված պապուց հիշատակ, տարե՛ք ձեր տուն, պատից կախեք. Նիկոլ Փաշինյան
- 11:05 • 21.11.24 Վահե Ղազարյանի հետ մանկությունից ընկերներ ենք, դա շատ հարցերում օգնել է, երբեմն՝ խանգարել․ Փաշինյան
- 21:03 • 20.11.24 Չենք սպասում 2026-ի ընտրություններին, ամեն բան անելու ենք, որ իշխանափոխությունը լինի մինչև այդ. Աննա Գրիգորյան
- 20:33 • 19.11.24 Վաղ թե ուշ Փաշինյանը կարմիր աստղով «պիլոտկա է» հագնելու, մոտ է այդ ժամանակը․ Հայկ Մամիջանյան
- 18:50 • 19.11.24 ԱրարատԲանկը` «Իմ անտառ Հայաստան»-ի կողքին․ Ազնավուրի անվան անտառ է հիմնվելու (տեսանյութ)
- 15:03 • 19.11.24 Սուբսիդիայի տոկոսը պահպանելով հնարավորինս նվազ՝ կավելացնենք քաղաքապետարանի եկամուտները. Ավինյան
- 14:07 • 19.11.24 «Ո՛չ 300 դրամներին»․ «Մայր Հայաստանը» Երևանի ավագանու նիստի ժամանակ ակցիա իրականացրեց
- 12:49 • 19.11.24 Մինչև 7 տարեկան երեխաները տրանսպորտով կերթևեկեն անվճար, թոշակառուները՝ 30% զեղչով. փոխքաղաքապետ
- 15:40 • 18.11.24 «Նոմա» ռեստորանը ներկայանում է նորովի. այն կընդունի իր հյուրերին նաև ձմռան ամիսներին
- 12:44 • 18.11.24 Այն, որ պաշտոնանկությունների մասին դուք գիշերն եք իմացել ու գրել, դա չի նշանակում, որ այդ գործընթացները տեղի են ունեցել գիշերը. Վահագն Ալեքսանյան
- 12:27 • 18.11.24 Հովիկ Աղազարյանի մասով կա հարուցված կարգապահական վարույթ, որը կունենա հետևանք. Վահագն Ալեքսանյան
- 12:18 • 18.11.24 Սափրվելը հետևանքներ էր ունենալու. մի՛ ափսոսացեք, շատ բան չենք կորցրել. Աղվան Վարդանյանը՝ պաշտոնանկությունների մասին
- 12:05 • 18.11.24 Այդ պաշտոնանկությունները դիտարկում եմ նախընտրական տրամադրությունների ներքո. Տիգրան Աբրահամյան
- 11:55 • 18.11.24 Օպերայի տարածքի շինությունները քանդելու ենք ու ստանանք կանաչ տարածք՝ մարդկանց օգտագործման համար. քաղաքապետ
- 11:54 • 18.11.24 Մենք մեր պահանջներում ավելի խիստ ենք լինելու, չենք հանդուրժելու անորակ սննդի մատակարարում մեր մանկապարտեզներ. Ավինյան
- 17:39 • 15.11.24 Վերելակը կանչեք՝ չի գա, գալիս մեծ-մեծ խոսում եք. Կոնջորյանը՝ ընդդիմությանը
- 16:18 • 15.11.24 Մե՞նք ենք «Հոկտեմբերի 27»-ի շահառուն, թե Անդրանիկ Քոչարյանը, որ այդ խառը վիճակում պաշտոնյաների ցանկ էր ներկայացնում, մեկն էլ ինքն էր. Քրիստինե Վարդանյան
- 13:21 • 15.11.24 Սասուն Միքայելյանի որդին այնքան լավ քաղաքապետ է, որ ասում են՝ «Սևակը Հրազդանի հետ է ամուսնացել»․ Անդրանիկ Քոչարյան
- 12:46 • 15.11.24 Կիրանցում անասունը սահմանն անցնու՞մ է. Փաշինյանը՝ Տավուշի մարզպետին
- 12:16 • 15.11.24 Ո՞վ է ում ձեռք առնում, ուզում եմ հասկանամ, ես «քյասիբի ռադիո» չեմ․ Փաշինյանն՝ իրավապահներին
- 12:05 • 15.11.24 Ոստիկանության զորքերը կենտրոնացված են Երևանում, այնպես կանենք, որ մարզերում էլ խնդիր չլինի. Փաշինյան
- 11:04 • 15.11.24 Դուք ոչ միայն Փաշինյանի, այլ Զավենիչի երկրպագուն եք. Խամոյանը՝ ՀԾԿՀ նախագահի թեկնածուին
- 15:48 • 14.11.24 Պարոն Աղազարյան Հովիկին ոչ ոք չի դատապարտի, որովհետև կառավարությունը չի ձախողվի. Աղազարյան
- 13:52 • 14.11.24 Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան
- 13:20 • 14.11.24 Բանակը մի՛ սրբագործեք, ասում են՝ մեր զինվորի ցավը տանեմ, դուրս կգա Մադագասկար․ Փաշինյան
- 12:34 • 14.11.24 Այսօրվա մեր հավաքական սոցիալ-հոգեբանությունն ու սոցիալ-մտածողությունն ապապետական է․ Փաշինյան
- 11:50 • 14.11.24 Աղազարյա՛ն, ջանդ յուղի, քո գլխին են սարքում, ա՛յ ընկեր, դու էլ ես նախկին դաշնակցական. Արթուր Խաչատրյան
- 11:21 • 14.11.24 Դուք Թուրքիային ու Ադրբեջանին՝ մեր անվտանգության երաշխավոր դարձնելը փաթեթավորել եք իրական Հայաստանի ներքո, որը շատ այլանդակ տեսք ունի. Քրիստինե Վարդանյան
- 11:02 • 14.11.24 Դուք ձգտում եք վերադարձնել պատմական Հայաստանը, որտեղ կաք դուք, չկա պետականություն ու կա գուբերնատոր դառնալու հնարավորություն. Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
- 20:37 • 13.11.24 Աթոռը պահելու համար Փաշինյանը պատրաստ է Պուտինի նկարը կախել գլխավերևում, հարց է՝ Պուտինը կտա՞, թե ոչ․ Նաիրա Կարապետյան
- 17:41 • 13.11.24 Չենք բարձրացնում Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարցը, նույնը ակնկալում ենք իրենցից․ Փաշինյան
- 16:26 • 13.11.24 Այսօրվա ընդդիմությունը հաջորդ ԱԺ-ում չի լինի, իշխանությունն ավելի բարձր ձայներով կընտրվի․ Ալեն Սիմոնյան
- 15:47 • 13.11.24 Օկուպացված տարածքների խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու խնդիր դրված չէ․ Սուրեն Պապիկյան
- 14:51 • 13.11.24 Երիտասարդ տարիքում, երբ լսում էի «Կիլիկիա» երգը, լացում էի, երբ մեծացա, հասկացա՝ ինչի՞ լացեմ, Կիլիկիան՝ ուր, ես՝ ուր. Հովիկ Աղազարյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրադարձային 15:42 • 23/11 Հայկ Մամիջանյանը, Տարոն Մարգարյանը և Հայկ Սարգսյանը կգործուղվեն Մոսկվա Նոյեմբերի 25-27-ը Մոսկվայում մասնակցելու են «ԱՊՀ երկրների միջխորհրդարանական համագործակցության մեջ քաղաքական կուսակցությունների դաշինքների և բլոկների փոխգործակցության դերը» խորագրով 5-րդ միջազգային համաժողովին։
-
Քաղաքականություն 14:34 • 23/11 Առաջին պատասխանատուն Փաշինյանն է, ինքն է սխալ կադրեր նշանակել բանակում. Սամվել Բաբայան. Hetq.am «Իշխող քաղաքական ուժը պատրաստվում է ընտրությունների և այդ հանումներով մեկնարկը տվեց, էլի են մարդիկ հանելու»,- ասել է Բաբայանը՝ վերջին օրերին տեղի ունեցող պաշտոնանկությունների մասին:
-
Իրադարձային 10:35 • 23/11 Մենք ոչ միայն պարտադիր ժամկետային ծառայությունը կրճատելու հնարավորություն չունենք, այլ այսօր, առավել քան երբևէ, համալրման խնդիրը հրատապ է. Տիգրան Աբրահամյան Այն ծրագրերն ու մեխանիզմները, որոնք կառավարությունն է ընդունել, դրանք այս առումով ոչ միայն բեկման հնարավորություն չեն ստեղծել, այլ շատ դեպքերում ծանր հետևանքների են հանգեցնում:
-
Իրադարձային 15:42 • 23/11 Հայկ Մամիջանյանը, Տարոն Մարգարյանը և Հայկ Սարգսյանը կգործուղվեն Մոսկվա Նոյեմբերի 25-27-ը Մոսկվայում մասնակցելու են «ԱՊՀ երկրների միջխորհրդարանական համագործակցության մեջ քաղաքական կուսակցությունների դաշինքների և բլոկների փոխգործակցության դերը» խորագրով 5-րդ միջազգային համաժողովին։
-
Քաղաքականություն 14:34 • 23/11 Առաջին պատասխանատուն Փաշինյանն է, ինքն է սխալ կադրեր նշանակել բանակում. Սամվել Բաբայան. Hetq.am «Իշխող քաղաքական ուժը պատրաստվում է ընտրությունների և այդ հանումներով մեկնարկը տվեց, էլի են մարդիկ հանելու»,- ասել է Բաբայանը՝ վերջին օրերին տեղի ունեցող պաշտոնանկությունների մասին:
-
Քաղաքականություն 00:02 • 23/11 Խաղաղության պայմանագրի կնքման դեպքում ՀՀ-ն փոխադարձության հիման վրա կհրաժարվի Ադրբեջանի դեմ միջազգային հայցերից․ Փաշինյան (տեսանյութ) Դա նշանակում է, ոչ մենք իրենց նկատմամբ, ոչ էլ իրենք մեր նկատմամբ չպետք է ներկայացնեն հայցեր նախորդիվ տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ և հրաժարվենք հայցերից՝ փոխադարձաբար։
-
Իրադարձային 10:35 • 23/11 Մենք ոչ միայն պարտադիր ժամկետային ծառայությունը կրճատելու հնարավորություն չունենք, այլ այսօր, առավել քան երբևէ, համալրման խնդիրը հրատապ է. Տիգրան Աբրահամյան Այն ծրագրերն ու մեխանիզմները, որոնք կառավարությունն է ընդունել, դրանք այս առումով ոչ միայն բեկման հնարավորություն չեն ստեղծել, այլ շատ դեպքերում ծանր հետևանքների են հանգեցնում:
-
Իրադարձային 16:14 • 22/11 Շատ լավ է պարտադիր զինծառայությունը մեկ տարի դարձնելը, բայց անհասկանալի է՝ ինչ է անելու զինվորն այդ մեկ տարում. փորձագետը՝ ՊՆ նոր հայեցակարգի մասին Սահմանապահները պետք է բացառապես պայմանագրային զինծառայողները լինեն, գումար ստանան սահմանին ծառայելու համար, ժամկետային զինծառայողի վրա դա թողնելը դա շատ սխալ է:
-
Իրադարձային 10:00 • 22/11 ՌԴ-ն «Օրեշնիկ» հրթիռի արձակումից կես ժամ առաջ զգուշացրել է ԱՄՆ-ին. Սպիտակ տունն իր հերթին նախազգուշացրել է Ուկրաինային Ռուսաստանը նորագույն միջին հեռահարության «Օրեշնիկ» հրթիռի արձակումից կես ժամ առաջ Միջուկային ռիսկի նվազեցման կենտրոնի միջոցով այդ մասին ավտոմատ կերպով տեղեկացրել է ԱՄՆ-ին, ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
-
Քաղաքականություն 17:31 • 18/11 Իշխանության վարկանիշը հասել է պատմական նվազագույնի, ուստի փնջով պաշտոնանկությունների անհրաժեշտություն էր առաջացել. քաղաքական մեկնաբան Նախևառաջ, Նիկոլ Փաշինյանը փորձում է փոխել իր և իր թիմի նկարագիրը: «Այդ մասին վկայում են մի շարք գործընթացներ, ինչը, բնականաբար, ենթադրում է նաև կադրային որոշակի փոփոխություններ։
-
Իրադարձային 15:42 • 19/11 Մխիթար Հայրապետյանը, Ժաննա Անդրեասյանը դադարեցրել են անդամակցությունը «Իմ Քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդին. Լենա Նազարյանն ընտրվել է խորհրդի նախագահ Իսկ նոյեմբերի 15-ին տեղի է ունեցել «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստ, որի օրակարգում մեկ հարց էր՝ Խորհրդի նոր նախագահի ընտրություն:
-
Ժամանց 12:15 • 18/11 Անջելինա Ջոլին կարմիր գորգին է հայտնվել 16-ամյա որդու հետ (լուսանկարներ) Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին տևական դադարից հետո առաջին անգամ կարմիր գորգի վրա է դուրս եկել որդու՝ Նոքսի հետ, որին նա լույս աշխարհ է բերել նախկին ամուսնուց՝ կինոաստղ Բրեդ Փիթից։ Լուսանկարները հրապարակվել են Daily Mail պարբերականում։
-
Իրադարձային 11:13 • 21/11 Մենք չենք կարող տասնյակ հազարավոր մարդկանց կյանքը զոհել՝ Ղրիմը վերադարձնելու համար. Զելենսկի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան չի կարող կորցնել տասնյակ հազարավոր մարդկանց՝ Ղրիմը վերադարձնելու համար։ Նա խոստովանել է, որ թերակղզին կարող է վերադարձվել դիվանագիտական ճանապարհով։ Այս մասին նա ասել է Fox News-ին տված հարցազրույցում։
Գիտություն/տեխնիկա
-
13:25 • 22.11.24 Mercedes-Benz մեքենաները կարելի է կառավարել Apple Watch-ի միջոցով
Մշակույթ
-
23:20 • 20.11.24 Երվանդ Քոչարի «Ինքնադիմանկար» ստեղծագործությունը բնօրինակ է. ԿԳՄՍՆ
-
16:19 • 19.11.24 Ադրբեջանը յուրացնnւմ է Նոյի դամբարանը. «Գեղարդ» հիմնադրամ
Սպորտ
-
20:26 • 23.11.24 Կանանց ազգային հավաքականը սկսում է նախապատրաստվել ընկերական խաղերին
Իրադարձային
-
20:05 • 23.11.24 Հրդեհ՝ Կողբ գյուղում
-
19:45 • 23.11.24 Երևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու «Volvo» բեռնատարը
Մամուլի տեսություն
-
09:25 • 23.11.24 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
-
09:23 • 23.11.24 Նորից իրավիճակ է փոխվել. «Հրապարակ»