ԼՐԱՀՈՍ
-
Իրավունք   16:21 • 18.09.24 Տյումենի բնակիչը 20 անգամ խաբել է վարկային կազմակերպությանը և յուրացրել գրեթե 1 մլն ռուբլի Տղամարդը որոշել է միկրովարկ վերցնել և ֆինանսական հաստատության կայքում լրացրել է 20,000 ռուբլու հայտ, սակայն վերջին փուլում մտափոխվել է և չեղարկել հայտը՝ չստորագրելով պայմանագիրը։ Այնուամենայնիվ, միջոցներն արդեն նստել էին նրա հաշվին ծրագրային ապահովման անսարքության պատճառով:
-
Իրադարձային   16:13 • 18.09.24 «ԱրԲատ» գումարտակի հրամանատարն արձագանքել է ՀՀ–ում հեղաշրջման փորձ անելու մեղադրանքին Ինչպես իր մեկնաբանությունում հայտարարել է Հայկ Գասպարյանը, «ԱրԲատ» գումարտակն է ընտրվել մեղադրանքների համար, քանի որ Ուկրաինայում ևս ձևավորվել է իբր հայկական գումարտակ` «Nemesis Group»-ը։
-
Քաղաքականություն   16:06 • 18.09.24 Վերջին 4 տարում ՀՀ ռազմարդյունաբերությանը տրվող գումարի ծավալը 100 անգամ ավելացել է. ԱԽՔ «Նախկինում եղած խնդիրների մեծ մասը շարունակում է մնալ: Ինչպես նշեցի, մեր ռազմավարական նպատակն է՝ հնարավորինս կարճ ժամանակում հասնենք նրան, որ Հայաստանի ռազմատեխնիկական կարիքների մոտ 25-30 տոկոսը բավարարվի ներքին արդյունաբերության շնորհիվ»,-ասաց Գրիգորյանը:
-
Իրադարձային   16:00 • 18.09.24 Կենցաղում օգտագործվող որոշ իրեր վերամշակվում և երկրորդ կյանք են ստանում. Երևանի քաղաքապետարան (տեսանյութ) Տարեցտարի ավելանում է նախաձեռնությանը միացող բնակիչների թիվը: Սակայն թափոնների տեսակավորումը լիարժեքորեն կազմակերպելու համար ավելի մեծ ներուժ և աջակցություն է հարկավոր:
-
Ժամանց   15:38 • 18.09.24 Victoria's Secret-ի շոուն վերադառնում է. միջոցառմանը ելույթ է ունենալու Շերը «Սա կանանց աշխարհ է, ուստի հասկանալի է, որ չի կարելի նորաձևության ցուցադրություն անցկացնել առանց նորաձևության մոր՝ Շերի: Մենք շատ ուրախ ենք հայտարարելու, որ նա պաշտոնապես հանդես կգա Victoria's Secret Fashion Show-ին 2024 թվականին», - ասվում է Victoria's Secret-ի գրառման մեջ:
-
Քաղաքականություն   15:11 • 18.09.24 Նախկինում 96% ռազմատեխնիկական համագործակցություն ենք ունեցել ՌԴ հետ, այժմ այն 10%-ից ցածր է, ինչը մեր հաջողությունն է. ԱԽ քարտուղար «Նաև նպատակ ունենք՝ ռազմատեխնիկական արտադրության մոտ 25-30 տոկոսը լինի Հայաստանի ներսում: Պետք է կարողանանք դա անել և ունենալ 4-5 գործընկեր, որոնց հետ ծավալը չի գերազանցի 20 տոկոսը»,- նշեց Գրիգորյանը:
-
Իրադարձային   15:04 • 18.09.24 31-ամյա տղամարդու դանակահարության վարույթով հանրային քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
-
Իրադարձային   14:43 • 18.09.24 Ռուս հաքերները հաղորդում են ՀՀ վարչապետի աշխատակազմի տվյալների բազայի վրա հարձակման մասին «Մեր տրամադրության տակ է տվյալների բազան», - հայտարարում են հաքերները, սպառնալով՝ եթե առաջիկա 48 ժամվա ընթացքում կառավարությունը 2,5 միլիոն դոլար չփոխանցի, տվյալները կոչնչացվեն։
-
Իրադարձային   14:11 • 18.09.24 Ուժի մեջ է մտել նյութական վնասով ՃՏՊ-ների գծով փոխհատուցման ենթակա գումարի սահմանաչափի բարձրացման նոր կարգավորումը Երևանում տեղի ունեցած ապահովագրական պատահարների գծով համաձայնեցված հայտարարագիրը բջջային հավելվածի միջոցով լրացվելու դեպքերի համար կրկնակի բարձրացվել է փոխհատուցման ենթակա գումարի առավելագույն սահմանաչափը՝ 200 000 դրամի փոխարեն սահմանվելով 400 000 դրամ։
-
Իրադարձային   14:00 • 18.09.24 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ժամանակավորապես փակ է լինելու Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
-
Իրադարձային   13:55 • 18.09.24 ՄՊՀ-ն երկու տնտեսավարողի կողմից «LEE» ապրանքային նշաններով շոկոլադե կոնֆետների իրացումը որակել է շփոթության առաջացման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցություն Հանձնաժողովն արձանագրել է, որ «LEE Chocolate» կոնֆետները ներմուծվել, ՀՀ-ում իրացվել և հայ սպառողին հայտնի են 2005-2006 թվականներից, արտադրվում են Սիրիայի Հանրապետության Հալեպ քաղաքում գործող «Լիի» մայր գործարանի կողմից 1900-ական թվականներից «LEE Choc Chocolate, Since 1947» մակնշմամբ:
-
Քաղաքականություն   13:08 • 18.09.24 «Խաղաղության պայմանագիրն» է, որ պետք է լուծի գերիների վերադարձի հարցը, անկախ նրանից՝ դա այնտեղ գրված է, թե՝ չէ. վարչապետ «Իմ կարծիքով խաղաղության պայմանագիրն է, որ պետք է լուծի այդ հարցը, անկախ նրանից՝ դա այնտեղ գրված է, թե՝ չէ, որովհետև խաղաղության պայմանագիր նշանակում է ուրիշ մթնոլորտ, ուրիշ հարաբերություններ»,-ասաց Փաշինյանը:
-
Տնտեսություն   12:49 • 18.09.24 Օգոստոսին 48 հարկ վճարողի մոտ արձանագրվել են վարձու աշխատողի չձևակերպման դեպքեր․ տուգանքի չափը կազմել է ավելի քան 41 մլն դրամ. ՊԵԿ 2024 թվականի օգոստոս ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով վարձու աշխատողի չձևակերպման դեպքեր արձանագրվել են ընդհանուր առմամբ 48 հարկ վճարողի մոտ:
-
Իրադարձային   12:32 • 18.09.24 Հռոմի պապը մերժել է Մակրոնի՝ Փարիզ մեկնելու և Աստվածամոր տաճարի վերաբացմանը պատարագ մատուցելու հրավերը Հռոմի պապ Ֆրանցիսկոսը մերժել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Փարիզ մեկնելու և Աստվածամոր տաճարի (Նոտր Դամ) վերաբացման կապակցությամբ պատարագ մատուցելու հրավերը:
-
Սպորտ   12:10 • 18.09.24 ՉԼ. այսօր կկայանա «Մանչեսթեր Սիթի»-«Ինտեր» հանդիպումը․ օրվա մյուս հանդիպումները Իրենց թիմերի կազմում պայքարը կսկեսն Հայաստանի ազգային հավքականի և Բրատիսլավայի «Սլովանի» կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը և մեր ընտրանու նախկին ավագ և Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։
-
Իրադարձային   12:10 • 18.09.24 ՀԱՊԿ-ը շարունակում է Հայաստանը դիտարկել որպես իրավահավասար գործընկեր և պատրաստ է երկխոսության բոլոր հարցերի շուրջ. գլխավոր քարտուղար ՀԱՊԿ-ը շարունակում է Հայաստանը դիտարկել որպես իրավահավասար գործընկեր և պատրաստ է երկխոսության բոլոր հարցերի շուրջ. այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ասել է գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմաղամբետովը: