Ազգային արժույթը կայուն կերպով արժեզրկվում է, եթե սա շարունակվի, ապա կազդի ներդրումային միջավայրի, գների մակարդակի վրա. Թադևոս Ավետիսյան
Արտահանումից ստացվող արտարժութային մուտքերը կրճատման միտում ունեն, մեր ազգային արժույթի գնողունակությունը նվազում է, հոգեբանական գործոնով պայմանավորված՝ և քաղաքացիների, և բիզնեսի մոտ արտարժույթի նկատմամբ լրացուցիչ պահանջարկ կա։ Կենտրոնական բանկը այս պահին շուկայում առկա լրացուցիչ պահանջարկը պետք է հագեցնի՝ պահանջարկին համապատասխան արտարժույթ վաճառելով, որպեսզի դրամի փոխարժեքը կայունանա, Tert.am-ի հետ զրույցում ասում է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը։ «Հակառակ դեպքում, ամեն հաջորդ փուլում նույն կայունությունն ապահովելու համար ավելի մեծ ինտերվենցիաներ են պահանջվելու»,- նշեց տնտեսագետը։ Նրա խոսքով՝ դրամի արժեզրկումն ունի բազմաթիվ հետևանքներ՝ միջազգային առևտրի, ապրանքների գների մակարդակի, պետական բյուջեի եկամուտների և ծախսերի, պետական պարտքի սպասարկման առումով։
- Վերջին մոտ մեկ ամսվա ընթացքում դրամը դոլարի նկատմամբ արժեզրկվել է շուրջ 30 դրամով, այժմ դոլարը գնվում է միջինը 500 դրամով, վաճառվում՝ 510 դրամով։ Որո՞նք ենք դրամի արժեզրկման պատճառները։
- Դրամն այս կարճ ժամանակահատվածում արդեն մոտ 8-9 տոկոս արժեզրկվել է։ Սա բավականին մտահոգիչ է տնտեսական, նաև արտաքին տնտեսական զարգացման տեսանկյունից։ Այստեղ մի քանի պատճառներ կան։ Առաջնային պատճառներից մեկը մեր ընդհանուր տնտեսական վիճակն է, որով պայմանավորված ազգային արժույթն արժեզրկվում է։ Նախ՝ արտասահմանից սպասվող տրանսֆերտները կրճատվում են, երկրորդ՝ մեր արտահանումը ևս ակնհայտորեն կրճատվում է, որովհետև ընդունող երկրների շուկաները լրացուցիչ սահմանափակումներ են կիրառում, արտահանվող ապրանքների պահանջարկը նվազել է։ Մյուս կարևոր խնդիրը, որ օտարերկրյա ներդրումային պրոյեկտներն են կրճատվում և սպասումներն այդպիսին են։ Նաև պակաս կարևոր չէ հենց բնակչության և տնտեսվարող սուբյեկտների սպասումները։ Սա հոգեբանական գործոն է և այսպիսի իրավիճակներում, երբ տնտեսությունը գտնվում է անորոշության մեջ և առկա է նաև տնտեսական ճգնաժամի երևույթներ, և´ բնակչությունը, և´ տնտեսվարող սուբյեկտները փորձում են իրենց դրամական միջոցները, խնայողություններն ավելի շատ կայուն արժույթով պահել, որպեսզի այդ անորոշությունից բխող հետագա ճգնաժամային իրավիճակներում չունենան կուտակումների կորուստներ։ Բնական է նաև, որ դրանից բխող արժութային շուկայում ավելանում է ռեզերվային արժույթների նկատմամբ պահանջարկը, հիմնականում մեր երկրում՝ ԱՄՆ դոլարի նկատմամբ։ Զուգահեռաբար մեծանում է նաև առաջարկը ազգային դրամի, որովհետև պարզ ասած, ազգային դրամը փոխանակվում է արտարժույթով։ Մեր տնտեսությունը սերտ կապված է նաև Ռուսաստանի տնտեսության հետ, մեր արտահանման քառորդ մասը ռուսական շուկայում իրացվում և ռուբլու արժեզրկումը այս առումով ևս կարևոր է։ Այս ցայտնոտային իրավիճակով պայմանավորված լրացուցիչ պահանջարկը մեծանում է հատկապես առաջին անհրաժեշտության ապրանքների, մարդիկ նաև որոշակի կուտակում են, լրացուցիչ գնումներ են կատարում։ Սրանք գնաճին մղող գործոններ են, իսկ գների աճը բերում է ազգային արժույթի գնողունակության նվազման, որը հիմնական գործոններից է փոխարժեքի։ Այսինքն՝ գնաճը, որը մեր երկրում տեղի է ունենում, նույնպես էապես ազդում է ազգային արժույթի գնողունակության վրա։
- Պղնձի համաշխարհային գների նվազումը որքանո՞վ կապ չունի դրամի արժեզրկման հետ։ Հայտնի է, որ Հայաստանից արտահանվող ապրանքների ցանկում մեծ կշիռ ունի հենց պղինձը, որի վաճառքը լրացուցիչ արտարժույթ է բերում Հայաստան։
- Ես ընդհանուր ասացի, որ նաև մեր արտահանումն է խնդիրների առաջ։ Այո, ոչ միայն պղնձի գները, այլև մեր երկրից արտահանվող ապրանքների դեպքում մի քանի խնդիրներ կան՝ լրացուցիչ տրանսպորտային սահմանափակումները, ընդունող երկրներում պահանջարկի նվազումը, այդ թվում՝ մեր հիմնական արտահանման ապրանքների դեպքում՝ թանկարժեք քարեր, գունավոր մետաղներ, շինանյութ և այլն։ Բոլոր ուղղություններով իրական ռիսկեր կան։ Այսպիսի պարագայում արտահանումից եկող արտարժութային հոսքը, մեր երկրում արտարժույթի հիմնական առաջարկ առաջացնող ուղղություններից մեկն է։ Պարզ ասած, արտահանողները դրսում վաճառում են իրենց ապրանքը, այդ գումարները երկիր որպես արտարժութային մուտք են համարվում։ Եվ եթե մենք արտահանման կրճատում ենք սպասում, և արդեն փաստն է այդպիսին, սա ուղիղ նշանակում է մեր երկիր արտարժույթի ներհոսքի շատ հստակ կրճատում։ Եթե ամփոփ ասեմ, փաստացի, արտահանումից ստացվող մուտքերը արտարժույթի կրճատման միտում ունեն, գների բարձրացմամբ մեր ազգային արժույթի գնողունակությունը նվազում է, սպասումներով՝ հոգեբանական գործոնով պայմանավորված լրացուցիչ պահանջարկ կա մեր շուկայում արտարժույթի նկատմամբ։ Այս երեք հիմնական գործոններն են բերում դրամի արժեզրկման։ Իհարկե, նաև մեր գործընկեր հանդիսացող Ռուսաստանի ազգային արժույթի՝ ռուբլու արժեզրկումը, չի կարող չթողնել իր հետևանքները մեր երկրի ազգային արժույթի վրա, քանի որ տնտեսությունները փոխկապված են։
- Որո՞նք կլինեն ազգային արժույթի արժեզրկման հետևանքները։ Դրամի արժեզրկման դեպքում հիմնականում առաջ է գալիս հարցը, թե որքան գնաճ կլինի, քանի որ ներկրվող ապրանքները, որոնք գնվում են արտարժույթով, կթանկանան արդեն երկրի ներսում։
- Հետևանքներ կլինեն ոչ միայն ներկրումների մասով։ Ազգային արժույթի փոխարժեքը մակրոտնտեսական միջավայրում է և ազգային արժույթի փոխարժեքն ունի բազմաթիվ ազդեցություններ։ Առաջինը՝ այն մեր տնտեսության իրական հատվածի վրա է ազդեցություն ունենում՝ արդյունաբերության և այլն, երկրորդը՝ միջազգային առևտրի վրա՝ և´ արտահանման, և´ ներմուծման տեսանկյունից։ Դրամի արժեզրկումը ազդում է նաև ներդրումային միջավայրի, գների մակարդակի վրա, ընդհանրապես, սոցիալական վիճակի ուղղությամբ ունի ազդեցություն։ Խնդիրներ կարող են առաջանալ նաև պետական բյուջեի եկամուտների և ծախսերի մասով։ Սա բավականին բարդ մեխանիզմ է ազդեցությունների, և արդեն մենք մտահոգիչ վիճակում ենք այն իմաստով, որ նկատվում է կայուն կերպով ազգային արժույթի արժեզրկում։ Եթե սա շարունակական լինի և ազգային արժութային շուկան չհանդարտվի, սա կարող է ավելի առարկայական բացասական հետևանքներ ունենալ։
Ինչ վերաբերում է արտահանման և ներմուծմանը, այստեղ ազդեցությունը բավականին բարդ է գնահատել։ Արտահանման ուղղությամբ, եթե ազգային արժույթն արժեզրկվում է, մեր ապրանքների քանակը դրսի շուկայում փոքր-ինչ կարող է ավելանալ, որովհետև էժանանում են, և սպառումը կարող է ավելանալ։ Սա, իհարկե, չի նշանակում, որ արտարժույթով ներհոսքը կմեծանա, որովհետև ընդհանուր ներհոսքը կամ արտահանումից արտարժույթով հասույթը երկու գործոնի ազդեցություն ունի՝ քանակը, թե ինչքան ենք մենք արտահանում, և միավորի գինը։ Մեր ապրանքների արտարժույթով արտահայտված միավորի գինը նվազում է դրսի շուկաներում, որովհետև մեր ազգային արժույթն է արժեզրկվել։ Հիմա միավորի գինը ի՞նչ չափով կնվազի, քանակն ի՞նչ չափով կավելանա, սրանից կախված կարող ենք սպասել արտարժույթի ներհոսքի փոփոխություն, բայց նաև պետք է ֆիքսենք, որ միայն մեր ազգային արժույթի արժեզրկումը չէ, որ արտահանման վրա ազդում է։ Արտահանումը խթանող մի շարք անորոշություններ և գործոններ կան՝ տրանսպորտային սահմանափակումներ, դրսի շուկաներում պահանջարկի նվազում և այլն։ Այս բոլորը բարդություններ են, որոնք կարող են բերել արդեն արտահանման քանակային կրճատման։ Ներմուծումը ևս կկրճատվի, որովհետև արտարժույթի թանկացումը մեր երկրում կբերի ներմուծվող ապրանքների և դրա կոմպոնենտն ունեցող տեղական արտադրանքի թանկացման ազգային արժույթով, ինչն էլ կբերի նաև այդ ներմուծման որոշակի կրճատման։
- Սպառողական շուկայում գնաճը, Ձեր կանխատեսմամբ՝ որքա՞ն կկազմի։
- Նախ ֆիքսենք, որ արդեն մոտենում ենք ազգային արժույթի արժեզրկման 10 տոկոսի շեմին, սա արդեն շոշափելի ցուցանիշ է։ Իսկ դրա ազդեցությունը արտահանման և ներմուծման վրա կախված է ժամանակից։ Սկզբնական փուլում՝ մինչև մեկ տարվա կտրվածքով, ամեն դեպքում մենք ունենալու ենք վճարային հաշվեկշռի վատացում ։ Այսինքն, մեր արտահանման և ներմուծման հարաբերակցությունն ավելի վատանալու է։ Դրանից հետո եթե ամեն ինչ նորմալ լինի, և սկսի տնտեսությունը գործել, ապա ազգային արժույթի արժեզրկումը կբերի արտաքին մեր առևտրային կշռի բարելավման՝ ավելի արագ արտահանումից հասույթը կմեծանա ավելի արագ տեմպով, քան ներմուծումից արտարժույթի հոսքը մեր երկրից։ Կարծում եմ, որ առնվազն այն չափով, որքան արժեզրկվել է, այդ չափով, այսինքն, մինչև 10 տոկոսի չափով կարող ենք գնահատել արտահանման և ներմուծման հարաբերակցության բացասական կրճատում։ Մեկ այլ՝ դրամի արժեզրկման և ներդրումների կապի մասին կուզեի խոսել։ Առաջին հայացքից դրական է ազգային արժույթի արժեզրկումը որոշակի չափով, դա էժանացնում է ներդրումային ռեսուրսները մեր երկրում՝ վարձակալության գումարներ, հարկերի գումարներ և այլն։ Եթե արտարժույթը թանկանում է, օտարերկրյա ներդրողների համար միավոր առումով ներդրումային ռեսուրսները մեր երկրում էժանանում են։ Բայց չմոռանանք, որ ներդրումների ներգրավման համար միայն արտարժույթի փոխարժեքի մասին չպետք է խոսենք, ներդրումների վրա ազդող բազմաթիվ այլ գործոններ կան, որոնք բացասական միտումի մեջ են հիմա, և միայն ազգային արժույթի արժեզրկումով պայմանավորված ներդրումներ ակնկալելը ճիշտ չի լինի։ Մենք ակնհայտ տեսնում ենք նաև համաշխարհային տնտեսությանը պատող ռիսկերը էապես կաշկանդում են ներդրումների որոշումները։ Ներդրումները ոչ միայն մեր երկրում, այլև միջազգային շուկայում կունենան հետաձգման որոշումներ։
- Հնարավո՞ր է, որ դրամի արժեզրկման պարագայում խնդիրներ առաջանան բյուջեի կատարման, պետական պարտքի սպասարկման առումով։
- Իհարկե, արժեզրկումը կարևոր հետևանք է թողնելու պետական բյուջեի վրա։ Ազգային արժույթի արժեզրկումը նաև մեր արտաքին պարտքի սպասարկմանն ուղղվող բյուջետային միջոցների լրացուցիչ ավելացման է բերելու, որովհետև արտաքին պարտքը սպասարկվում է ռեզերվային արժույթներով։ Այստեղ և´ տոկոսների վճարումը, և´ մայր գումարի մարումը, այն, ինչը նախատեսված էր բյուջեով նախորդ փոխարժեքի պարագայում, արդեն նոր փոխարժեքով առնվազն 10 տոկոսով պետք է ավելանան այդ միջոցները։ Սա լրացուցիչ ծախս է պետական բյուջեի համար։ Երկրորդը՝ որոշակիորեն անուղղակի հարկերից եկող անվանական եկամուտները կավելանան, բայց իրական առումով դրա գնահատականը դժվար կլինի տալ։ Չմոռանանք, որ նաև պետական մյուս ծախսերն են ավելանալու, որովհետև պետությունն ինքը գնումներ է իրականացնում և գների աճը երկրի ներսում կավելացնեն ծախսերը։
- Կենտրոնական բանկի անելիքները որո՞նք պետք է լինեն, ինչպե՞ս պետք է կայունացնել իրավիճակը։
- Մեր երկրում որդեգրված է շուկայական, այսինքն՝ լողացող փոխարժեքի ռեժիմ և Կենտրոնական բանկը չի սահմանում փոխարժեք։ ԿԲ-ն ունի անուղղակի միջամտելու գործիքներ: Առաջնայինը այդ գործիքներից դա ինտերվենցիաներն են։ Եթե հիշում եք, նախորդ տարվա վերջին մեր իշխանությունները բավականին դրականորեն և անընդհատ արձանագրում էին, որ մենք ձեռք ենք բերել 500 մլն դոլար լրացուցիչ ռեզերվներ։ Շուկայից արժույթ էր գնվել, հիմա արդեն ժամանակն է, որ Կենտրոնական բանկն արդեն իրականացնի հակառակ ինտերվենցիան, որպեսզի կայունացնի արժութային շուկան։ Այսինքն, պետք է վաճառի ռեզերվային արժույթներ, հատկապես՝ դոլար, որպեսզի առաջացնի լրացուցիչ առաջարկ և նաև հագեցնի շուկան։ Երկրորդ գործիքը վերաֆինանսավորման տոկոսադրույքն է։
- Մարտի 17-ին ԿԲ-ն նվազեցրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 5․25%:
- Այո, բայց այստեղ ունենք հակասական իրավիճակ։ Շատ ճկուն որոշումներ պետք է կայացվեն։ Մենք հիմա, այսպես ասած, երկու քարի արանքում ենք։ Մի կողմից, երբ նվազեցվում է վերաֆինանսավորման տոկոսադրույքը, իրապես դրա համար առարկայական իրավիճակ և պահանջ կա, որովհետև վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազեցմամբ մենք նվազեցնում ենք նաև վարկերի տոկոսը, ֆինանսական ռեսուրսի հասանելիությունը մեծացնում ենք։ Դրա օբյեկտիվ անհրաժեշտությունը կա, հիմա տնտեսվարող սուբյեկտները գտնվում են ռեսուրսների սովի մեջ՝ մի կողմից չեն աշխատում, մյուս կողմից ծախսեր կան։ Բայց վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազեցումն էլ շատ ուղիղ տանում է նաև ազգային արժույթի արժեզրկման, որովհետև քո ազգային արժույթով ստացվող եկամտաբերությունը նվազում է՝ ինչպես վարկերի տոկոսներն են, այնպես էլ ավանդների տոկոսներն են նվազում ազգային արժույթով արտահայտված։ Սա ազգային արժույթը արտարժույթով փոխանակելու լրացուցիչ խթան է հանդիսանում։ Այսինքն՝ մարդիկ ազգային արժույթով իրենց խնայողությունները, որից ստացվող եկամտաբերությունը նվազում է, այդ ռեսուրսը փոխակերպում են ավելի կայուն արժույթով։ Այսինքն՝ այս երկու՝ իրար հակասող իրավիճակները կան, բայց երկուսն էլ խիստ պահանջված են։ Մի կողմից ԿԲ-ն պետք է բարձրացնի վերաֆինանսավորման տոկոսադրույքը, որ կայունացնի ազգային արժույթի արժեզրկումը, բայց մյուս կողմից էլ վերաֆինանսավորման տոկոսադրույքի աճը կբերի վարկային շուկայում տոկոսադրույքների բարձրացման։ Այս իրավիճակում, կարծում եմ և հորդորում եմ, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքը, իհարկե, պետք է շարունակի խաղալ իր հիմնական դերը՝ նպաստի վարկային շուկայի տոկոսադրույքի բարձրացման կանխմանը կամ որոշակի իջեցմանը։ Իսկ ԿԲ-ի մյուս հիմնական գործիքը պետք է համարժեք կիրառվի, այսինքն, ԿԲ-ն պետք է իրականացնի համարժեք ինտերվենցիաներ։ Պետք է վաճառի արտարժույթ այն չափով, ինչ չափով կա լրացուցիչ պահանջարկ, ոչ թե ինչ-որ չափով։ Այդ վերլուծությունները ԿԲ-ն պարտավոր է կատարել։
- Կարծում եք, որ հենց այս փուլո՞ւմ Կենտրոնական բանկը պետք է արտարժույթ վաճառի, որովհետև անորոշությունն այժմ շատ է։
- Այո, միանշանակ հիմա պետք է արվի, նաև որպեսզի այդ բացասական սպասումները հանկարծ ավելի տեղի չտան և մուլտիպլիկատիվ էֆեկտ չստանան։ Եթե ամեն օր մարդիկ տեսնում են, որ օրական 2-3 դրամով ազգային արժույթը արժեզրկվում է, սա բերում է նոր, բազմապատիկ գործադրման։ Հիշեցնեմ, 2018 թ. դեկտեմբերը, Կենտրոնական բանկը որոշակի ուշացրեց ազգային արժույթի փոխարժեքի նորից արագ արժեզրկման դեմն առնելը, կարգավորելը, ինչը օրերի ընթացքում բերեց բավականին մեծ չափով արժեզրկման։ Դրանից հետո ստիպված ես լինում ավելի մեծ ռեսուրսներ ծախսել՝ որպես դրական իշխանություն, որպեսզի շուկան կայունացնես։ Կենտրոնական բանկը այս պահին առկա լրացուցիչ պահանջարկը պետք է հագեցնի շուկայում, այդ լրացուցիչ պահանջարկին համապատասխան արտարժույթ պետք է վաճառի շուկայում, որպեսզի փոխարժեքը կայունանա։ Հակառակ դեպքում, ամեն հաջորդ փուլում նույն կայունությունն ապահովելու համար ավելի մեծ ինտերվենցիաներ են պահանջվելու։
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Ինչո՞ւ մանկապարտեզը հոկտեմբերին չի բացվել, ստացվում է՝ սո՞ւտ եմ ասել. զգուշացնում եմ՝ մեկը չխախտի ժամկետը․ Փաշինյան
Մայթով քայլում ես, տեսնում 61 թվի «ԳԱԶ 66»-ի «ռամա» է դրված պապուց հիշատակ, տարե՛ք ձեր տուն, պատից կախեք. Նիկոլ Փաշինյան
Վահե Ղազարյանի հետ մանկությունից ընկերներ ենք, դա շատ հարցերում օգնել է, երբեմն՝ խանգարել․ Փաշինյան
Չենք սպասում 2026-ի ընտրություններին, ամեն բան անելու ենք, որ իշխանափոխությունը լինի մինչև այդ. Աննա Գրիգորյան
Վաղ թե ուշ Փաշինյանը կարմիր աստղով «պիլոտկա է» հագնելու, մոտ է այդ ժամանակը․ Հայկ Մամիջանյան
ԱրարատԲանկը` «Իմ անտառ Հայաստան»-ի կողքին․ Ազնավուրի անվան անտառ է հիմնվելու (տեսանյութ)
Սուբսիդիայի տոկոսը պահպանելով հնարավորինս նվազ՝ կավելացնենք քաղաքապետարանի եկամուտները. Ավինյան
«Ո՛չ 300 դրամներին»․ «Մայր Հայաստանը» Երևանի ավագանու նիստի ժամանակ ակցիա իրականացրեց
Մինչև 7 տարեկան երեխաները տրանսպորտով կերթևեկեն անվճար, թոշակառուները՝ 30% զեղչով. փոխքաղաքապետ
«Նոմա» ռեստորանը ներկայանում է նորովի. այն կընդունի իր հյուրերին նաև ձմռան ամիսներին
Այն, որ պաշտոնանկությունների մասին դուք գիշերն եք իմացել ու գրել, դա չի նշանակում, որ այդ գործընթացները տեղի են ունեցել գիշերը. Վահագն Ալեքսանյան
Հովիկ Աղազարյանի մասով կա հարուցված կարգապահական վարույթ, որը կունենա հետևանք. Վահագն Ալեքսանյան
Սափրվելը հետևանքներ էր ունենալու. մի՛ ափսոսացեք, շատ բան չենք կորցրել. Աղվան Վարդանյանը՝ պաշտոնանկությունների մասին
Այդ պաշտոնանկությունները դիտարկում եմ նախընտրական տրամադրությունների ներքո. Տիգրան Աբրահամյան
Օպերայի տարածքի շինությունները քանդելու ենք ու ստանանք կանաչ տարածք՝ մարդկանց օգտագործման համար. քաղաքապետ
Մենք մեր պահանջներում ավելի խիստ ենք լինելու, չենք հանդուրժելու անորակ սննդի մատակարարում մեր մանկապարտեզներ. Ավինյան
Վերելակը կանչեք՝ չի գա, գալիս մեծ-մեծ խոսում եք. Կոնջորյանը՝ ընդդիմությանը
Մե՞նք ենք «Հոկտեմբերի 27»-ի շահառուն, թե Անդրանիկ Քոչարյանը, որ այդ խառը վիճակում պաշտոնյաների ցանկ էր ներկայացնում, մեկն էլ ինքն էր. Քրիստինե Վարդանյան
Սասուն Միքայելյանի որդին այնքան լավ քաղաքապետ է, որ ասում են՝ «Սևակը Հրազդանի հետ է ամուսնացել»․ Անդրանիկ Քոչարյան
Կիրանցում անասունը սահմանն անցնու՞մ է. Փաշինյանը՝ Տավուշի մարզպետին
Ո՞վ է ում ձեռք առնում, ուզում եմ հասկանամ, ես «քյասիբի ռադիո» չեմ․ Փաշինյանն՝ իրավապահներին
Ոստիկանության զորքերը կենտրոնացված են Երևանում, այնպես կանենք, որ մարզերում էլ խնդիր չլինի. Փաշինյան
Դուք ոչ միայն Փաշինյանի, այլ Զավենիչի երկրպագուն եք. Խամոյանը՝ ՀԾԿՀ նախագահի թեկնածուին
Պարոն Աղազարյան Հովիկին ոչ ոք չի դատապարտի, որովհետև կառավարությունը չի ձախողվի. Աղազարյան
Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան
Բանակը մի՛ սրբագործեք, ասում են՝ մեր զինվորի ցավը տանեմ, դուրս կգա Մադագասկար․ Փաշինյան
Այսօրվա մեր հավաքական սոցիալ-հոգեբանությունն ու սոցիալ-մտածողությունն ապապետական է․ Փաշինյան
Աղազարյա՛ն, ջանդ յուղի, քո գլխին են սարքում, ա՛յ ընկեր, դու էլ ես նախկին դաշնակցական. Արթուր Խաչատրյան
Դուք Թուրքիային ու Ադրբեջանին՝ մեր անվտանգության երաշխավոր դարձնելը փաթեթավորել եք իրական Հայաստանի ներքո, որը շատ այլանդակ տեսք ունի. Քրիստինե Վարդանյան
Դուք ձգտում եք վերադարձնել պատմական Հայաստանը, որտեղ կաք դուք, չկա պետականություն ու կա գուբերնատոր դառնալու հնարավորություն. Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
Աթոռը պահելու համար Փաշինյանը պատրաստ է Պուտինի նկարը կախել գլխավերևում, հարց է՝ Պուտինը կտա՞, թե ոչ․ Նաիրա Կարապետյան
Չենք բարձրացնում Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարցը, նույնը ակնկալում ենք իրենցից․ Փաշինյան
Այսօրվա ընդդիմությունը հաջորդ ԱԺ-ում չի լինի, իշխանությունն ավելի բարձր ձայներով կընտրվի․ Ալեն Սիմոնյան
Օկուպացված տարածքների խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու խնդիր դրված չէ․ Սուրեն Պապիկյան
Երիտասարդ տարիքում, երբ լսում էի «Կիլիկիա» երգը, լացում էի, երբ մեծացա, հասկացա՝ ինչի՞ լացեմ, Կիլիկիան՝ ուր, ես՝ ուր. Հովիկ Աղազարյան
Մենք առաջարկում ենք, որ էլի վարկ վերցնենք նոր սարքավորումների, արտադրանքի գեներացման համար, հետո շնորհակալություն եք հայտնելու. Խաչատուր Սուքիասյան
«ՀՀ ԶՈՒ-երն այսօր Հնդկաստանի համար դարձել են գովազդային վահանակ». «Պարոն Մանուկյանը քաղաքական լավ ելույթ ունեցավ, մի՛ խանգարեք». քննարկում ԱԺ-ում
Չե՞ք կարծում, որ բերետավորների հոգեկան առողջությունը ստուգելու կարիք կա․ Խաչատրյանը՝ Քոչարյանին
Գերիների ամբողջական վերադարձը պետք է նախապայման լինի ցանկացած բանակցության համար․ Քրիստինե Վարդանյան
Բաքվում պահվողներին վերադարձնելու ամենապատեհ առիթը COP29-ն է, հետո վերադարձի հավանականությունը հավասարվելու է զրոյի. Արթուր Խաչատրյան
- 12:29 • 21.11.24 Ինչո՞ւ մանկապարտեզը հոկտեմբերին չի բացվել, ստացվում է՝ սո՞ւտ եմ ասել. զգուշացնում եմ՝ մեկը չխախտի ժամկետը․ Փաշինյան
- 12:12 • 21.11.24 Մայթով քայլում ես, տեսնում 61 թվի «ԳԱԶ 66»-ի «ռամա» է դրված պապուց հիշատակ, տարե՛ք ձեր տուն, պատից կախեք. Նիկոլ Փաշինյան
- 11:05 • 21.11.24 Վահե Ղազարյանի հետ մանկությունից ընկերներ ենք, դա շատ հարցերում օգնել է, երբեմն՝ խանգարել․ Փաշինյան
- 21:03 • 20.11.24 Չենք սպասում 2026-ի ընտրություններին, ամեն բան անելու ենք, որ իշխանափոխությունը լինի մինչև այդ. Աննա Գրիգորյան
- 20:33 • 19.11.24 Վաղ թե ուշ Փաշինյանը կարմիր աստղով «պիլոտկա է» հագնելու, մոտ է այդ ժամանակը․ Հայկ Մամիջանյան
- 18:50 • 19.11.24 ԱրարատԲանկը` «Իմ անտառ Հայաստան»-ի կողքին․ Ազնավուրի անվան անտառ է հիմնվելու (տեսանյութ)
- 15:03 • 19.11.24 Սուբսիդիայի տոկոսը պահպանելով հնարավորինս նվազ՝ կավելացնենք քաղաքապետարանի եկամուտները. Ավինյան
- 14:07 • 19.11.24 «Ո՛չ 300 դրամներին»․ «Մայր Հայաստանը» Երևանի ավագանու նիստի ժամանակ ակցիա իրականացրեց
- 12:49 • 19.11.24 Մինչև 7 տարեկան երեխաները տրանսպորտով կերթևեկեն անվճար, թոշակառուները՝ 30% զեղչով. փոխքաղաքապետ
- 15:40 • 18.11.24 «Նոմա» ռեստորանը ներկայանում է նորովի. այն կընդունի իր հյուրերին նաև ձմռան ամիսներին
- 12:44 • 18.11.24 Այն, որ պաշտոնանկությունների մասին դուք գիշերն եք իմացել ու գրել, դա չի նշանակում, որ այդ գործընթացները տեղի են ունեցել գիշերը. Վահագն Ալեքսանյան
- 12:27 • 18.11.24 Հովիկ Աղազարյանի մասով կա հարուցված կարգապահական վարույթ, որը կունենա հետևանք. Վահագն Ալեքսանյան
- 12:18 • 18.11.24 Սափրվելը հետևանքներ էր ունենալու. մի՛ ափսոսացեք, շատ բան չենք կորցրել. Աղվան Վարդանյանը՝ պաշտոնանկությունների մասին
- 12:05 • 18.11.24 Այդ պաշտոնանկությունները դիտարկում եմ նախընտրական տրամադրությունների ներքո. Տիգրան Աբրահամյան
- 11:55 • 18.11.24 Օպերայի տարածքի շինությունները քանդելու ենք ու ստանանք կանաչ տարածք՝ մարդկանց օգտագործման համար. քաղաքապետ
- 11:54 • 18.11.24 Մենք մեր պահանջներում ավելի խիստ ենք լինելու, չենք հանդուրժելու անորակ սննդի մատակարարում մեր մանկապարտեզներ. Ավինյան
- 17:39 • 15.11.24 Վերելակը կանչեք՝ չի գա, գալիս մեծ-մեծ խոսում եք. Կոնջորյանը՝ ընդդիմությանը
- 16:18 • 15.11.24 Մե՞նք ենք «Հոկտեմբերի 27»-ի շահառուն, թե Անդրանիկ Քոչարյանը, որ այդ խառը վիճակում պաշտոնյաների ցանկ էր ներկայացնում, մեկն էլ ինքն էր. Քրիստինե Վարդանյան
- 13:21 • 15.11.24 Սասուն Միքայելյանի որդին այնքան լավ քաղաքապետ է, որ ասում են՝ «Սևակը Հրազդանի հետ է ամուսնացել»․ Անդրանիկ Քոչարյան
- 12:46 • 15.11.24 Կիրանցում անասունը սահմանն անցնու՞մ է. Փաշինյանը՝ Տավուշի մարզպետին
- 12:16 • 15.11.24 Ո՞վ է ում ձեռք առնում, ուզում եմ հասկանամ, ես «քյասիբի ռադիո» չեմ․ Փաշինյանն՝ իրավապահներին
- 12:05 • 15.11.24 Ոստիկանության զորքերը կենտրոնացված են Երևանում, այնպես կանենք, որ մարզերում էլ խնդիր չլինի. Փաշինյան
- 11:04 • 15.11.24 Դուք ոչ միայն Փաշինյանի, այլ Զավենիչի երկրպագուն եք. Խամոյանը՝ ՀԾԿՀ նախագահի թեկնածուին
- 15:48 • 14.11.24 Պարոն Աղազարյան Հովիկին ոչ ոք չի դատապարտի, որովհետև կառավարությունը չի ձախողվի. Աղազարյան
- 13:52 • 14.11.24 Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան
- 13:20 • 14.11.24 Բանակը մի՛ սրբագործեք, ասում են՝ մեր զինվորի ցավը տանեմ, դուրս կգա Մադագասկար․ Փաշինյան
- 12:34 • 14.11.24 Այսօրվա մեր հավաքական սոցիալ-հոգեբանությունն ու սոցիալ-մտածողությունն ապապետական է․ Փաշինյան
- 11:50 • 14.11.24 Աղազարյա՛ն, ջանդ յուղի, քո գլխին են սարքում, ա՛յ ընկեր, դու էլ ես նախկին դաշնակցական. Արթուր Խաչատրյան
- 11:21 • 14.11.24 Դուք Թուրքիային ու Ադրբեջանին՝ մեր անվտանգության երաշխավոր դարձնելը փաթեթավորել եք իրական Հայաստանի ներքո, որը շատ այլանդակ տեսք ունի. Քրիստինե Վարդանյան
- 11:02 • 14.11.24 Դուք ձգտում եք վերադարձնել պատմական Հայաստանը, որտեղ կաք դուք, չկա պետականություն ու կա գուբերնատոր դառնալու հնարավորություն. Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
- 20:37 • 13.11.24 Աթոռը պահելու համար Փաշինյանը պատրաստ է Պուտինի նկարը կախել գլխավերևում, հարց է՝ Պուտինը կտա՞, թե ոչ․ Նաիրա Կարապետյան
- 17:41 • 13.11.24 Չենք բարձրացնում Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարցը, նույնը ակնկալում ենք իրենցից․ Փաշինյան
- 16:26 • 13.11.24 Այսօրվա ընդդիմությունը հաջորդ ԱԺ-ում չի լինի, իշխանությունն ավելի բարձր ձայներով կընտրվի․ Ալեն Սիմոնյան
- 15:47 • 13.11.24 Օկուպացված տարածքների խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու խնդիր դրված չէ․ Սուրեն Պապիկյան
- 14:51 • 13.11.24 Երիտասարդ տարիքում, երբ լսում էի «Կիլիկիա» երգը, լացում էի, երբ մեծացա, հասկացա՝ ինչի՞ լացեմ, Կիլիկիան՝ ուր, ես՝ ուր. Հովիկ Աղազարյան
- 14:11 • 13.11.24 Մենք առաջարկում ենք, որ էլի վարկ վերցնենք նոր սարքավորումների, արտադրանքի գեներացման համար, հետո շնորհակալություն եք հայտնելու. Խաչատուր Սուքիասյան
- 12:21 • 13.11.24 «ՀՀ ԶՈՒ-երն այսօր Հնդկաստանի համար դարձել են գովազդային վահանակ». «Պարոն Մանուկյանը քաղաքական լավ ելույթ ունեցավ, մի՛ խանգարեք». քննարկում ԱԺ-ում
- 10:44 • 13.11.24 Չե՞ք կարծում, որ բերետավորների հոգեկան առողջությունը ստուգելու կարիք կա․ Խաչատրյանը՝ Քոչարյանին
- 17:43 • 12.11.24 Գերիների ամբողջական վերադարձը պետք է նախապայման լինի ցանկացած բանակցության համար․ Քրիստինե Վարդանյան
- 15:23 • 12.11.24 Բաքվում պահվողներին վերադարձնելու ամենապատեհ առիթը COP29-ն է, հետո վերադարձի հավանականությունը հավասարվելու է զրոյի. Արթուր Խաչատրյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Տնտեսություն 17:52 • 21/11 Փոքր ու միջին բիզնեսին խեղդելու են, կմնան միայն խոշոր ընկերությունները, որոնք ավելի կառավարելի են, հարկային բեռը 5 տոկոսից կդառնա 30. Թադևոս Ավետիսյան Տասնյակ հազարավոր մարդիկ դառնալու են գործազուրկ, կորցնելու են իրենց փոքրիկ բիզնեսը և փաստացի «հերոս հարկ վճարողից» դառնալու են անապահով մարդիկ և դիմելու են նպաստի:
-
Իրադարձային 11:13 • 21/11 Մենք չենք կարող տասնյակ հազարավոր մարդկանց կյանքը զոհել՝ Ղրիմը վերադարձնելու համար. Զելենսկի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան չի կարող կորցնել տասնյակ հազարավոր մարդկանց՝ Ղրիմը վերադարձնելու համար։ Նա խոստովանել է, որ թերակղզին կարող է վերադարձվել դիվանագիտական ճանապարհով։ Այս մասին նա ասել է Fox News-ին տված հարցազրույցում։
-
Իրադարձային 11:06 • 21/11 ՀՀ ԱԳՆ-ն մեկնաբանել է Բաքվում ԱՄՆ դեսպանի՝ սահմանային ջրային ռեսուրսների կառավարման վերաբերյալ հայտարարությունը Անդրսահմանային ջրային ռեսուրսների կառավարման հարցում Հայաստանի և Ադրբեջանի միջև պաշտոնական համագործակցություն չկա այս մասին Սպուտնիկ գործակալության հայկական ծառայության հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ ԱԳՆից ՝ մե
-
Իրավունք 16:10 • 21/11 ՄՔԴ նախաքննական պալատը ձերբակալության օրդեր է արձակել Նեթանյահուի և Իսրայելի նախկին պաշտպանության նախարարի նկատմամբ Որոշումն ընդունվել է 2023-ի հոկտեմբերի 8-ից մինչև 2024-ի մայիսի 20-ն ընկած ժամանակահատվածում «մարդկության դեմ և ռազմական հանցագործություններ» կատարելու մեղադրանքների պատճառով։
-
Տնտեսություն 17:52 • 21/11 Փոքր ու միջին բիզնեսին խեղդելու են, կմնան միայն խոշոր ընկերությունները, որոնք ավելի կառավարելի են, հարկային բեռը 5 տոկոսից կդառնա 30. Թադևոս Ավետիսյան Տասնյակ հազարավոր մարդիկ դառնալու են գործազուրկ, կորցնելու են իրենց փոքրիկ բիզնեսը և փաստացի «հերոս հարկ վճարողից» դառնալու են անապահով մարդիկ և դիմելու են նպաստի:
-
Իրադարձային 11:13 • 21/11 Մենք չենք կարող տասնյակ հազարավոր մարդկանց կյանքը զոհել՝ Ղրիմը վերադարձնելու համար. Զելենսկի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան չի կարող կորցնել տասնյակ հազարավոր մարդկանց՝ Ղրիմը վերադարձնելու համար։ Նա խոստովանել է, որ թերակղզին կարող է վերադարձվել դիվանագիտական ճանապարհով։ Այս մասին նա ասել է Fox News-ին տված հարցազրույցում։
-
Իրադարձային 11:06 • 21/11 ՀՀ ԱԳՆ-ն մեկնաբանել է Բաքվում ԱՄՆ դեսպանի՝ սահմանային ջրային ռեսուրսների կառավարման վերաբերյալ հայտարարությունը Անդրսահմանային ջրային ռեսուրսների կառավարման հարցում Հայաստանի և Ադրբեջանի միջև պաշտոնական համագործակցություն չկա այս մասին Սպուտնիկ գործակալության հայկական ծառայության հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ ԱԳՆից ՝ մե
-
Իրավունք 16:10 • 21/11 ՄՔԴ նախաքննական պալատը ձերբակալության օրդեր է արձակել Նեթանյահուի և Իսրայելի նախկին պաշտպանության նախարարի նկատմամբ Որոշումն ընդունվել է 2023-ի հոկտեմբերի 8-ից մինչև 2024-ի մայիսի 20-ն ընկած ժամանակահատվածում «մարդկության դեմ և ռազմական հանցագործություններ» կատարելու մեղադրանքների պատճառով։
-
Իրավունք 14:14 • 15/11 Դատարանը որոշեց Սեյրան Օհանյանին, Յուրի Խաչատուրովին և Ռոբերտ Քոչարյանին բերման ենթարկել՝ մյուս նիստին նրանց մասնակցությունն ապահովելու նպատակով Հիշեցնենք, որ Վճռաբեկ դատարանը բեկանել է Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործը կարճելու որոշումը, գործը կրկին քննվում է Հակակոռուպցիոն դատարանում։
-
Քաղաքականություն 17:31 • 18/11 Իշխանության վարկանիշը հասել է պատմական նվազագույնի, ուստի փնջով պաշտոնանկությունների անհրաժեշտություն էր առաջացել. քաղաքական մեկնաբան Նախևառաջ, Նիկոլ Փաշինյանը փորձում է փոխել իր և իր թիմի նկարագիրը: «Այդ մասին վկայում են մի շարք գործընթացներ, ինչը, բնականաբար, ենթադրում է նաև կադրային որոշակի փոփոխություններ։
-
Իրադարձային 11:51 • 15/11 911, 102, 103 հեռախոսահամարները չեն գործի. քաղաքացին կանչ կիրականացնի 112 հեռախոսահամարով Այս բոլոր միջոցառումները միտված են հանրությանն ավելի պրոֆեսիոնալ ծառայություն մատուցելուն, հանրապետությունում առավել անվտանգ միջավայր երաշխավորելու, հանրության վստահության մակարդակի ամրապնդման ու դրանց շարունակական աճին:
-
Քաղաքականություն 12:12 • 15/11 Ո՞վ կարող է պետության մեջ թփրտա, ով նախկինում «ճռիկներ, վռիկներ» էր անում, հիմա էլ է անում, համբերությանս բաժակը լցվել է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Ես էլ այս թեմայով խորհրդակցություն չեմ էլ անելու, դուք գնացեք արեք խորհրդակցություններ։ Ես չեմ կարող թույլ տալ, որ որևէ մեկն այս երկրում մտածի, որ վարչապետի ասածը դիտարկվի, որ դե հա, բաներ ասեց, գնաց
-
Իրադարձային 15:42 • 19/11 Մխիթար Հայրապետյանը, Ժաննա Անդրեասյանը դադարեցրել են անդամակցությունը «Իմ Քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդին. Լենա Նազարյանն ընտրվել է խորհրդի նախագահ Իսկ նոյեմբերի 15-ին տեղի է ունեցել «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստ, որի օրակարգում մեկ հարց էր՝ Խորհրդի նոր նախագահի ընտրություն:
-
Ժամանց 12:15 • 18/11 Անջելինա Ջոլին կարմիր գորգին է հայտնվել 16-ամյա որդու հետ (լուսանկարներ) Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին տևական դադարից հետո առաջին անգամ կարմիր գորգի վրա է դուրս եկել որդու՝ Նոքսի հետ, որին նա լույս աշխարհ է բերել նախկին ամուսնուց՝ կինոաստղ Բրեդ Փիթից։ Լուսանկարները հրապարակվել են Daily Mail պարբերականում։
Տնտեսություն
-
15:17 • 21.11.24 98,000 դոլար. բիթքոինի արժեքը շարունակում է ռեկորդներ գրանցել
-
12:49 • 21.11.24 6 ամսով կսահմանափակվի խոզերի ներմուծումը Հայաստան
Մշակույթ
-
23:20 • 20.11.24 Երվանդ Քոչարի «Ինքնադիմանկար» ստեղծագործությունը բնօրինակ է. ԿԳՄՍՆ
-
16:19 • 19.11.24 Ադրբեջանը յուրացնnւմ է Նոյի դամբարանը. «Գեղարդ» հիմնադրամ
Իրադարձային
-
20:46 • 21.11.24 Ֆինլանդիան կդադարի փախստականներին մշտական կացության կարգավիճակ տալ
-
19:00 • 21.11.24 ՄԱԿ-ում մեկնաբանել են Նեթանյահուի ձերբակալության ՄՔԴ-ի օրդերը
Իրավունք
-
17:23 • 21.11.24 Խափանման միջոց կալանքի կիրառման դեպքերը նվազել են 6 տոկոսով. ՔԿ
Ժամանց
-
21:46 • 20.11.24 Դուբայում ռեկորդային քաշով ոսկե ձուլակտոր են պատրաստել
-
22:58 • 19.11.24 Քիմ Քարդաշյանը ցուցադրել է իր նոր «ընկերոջը»