«Իմ քայլը» խմբակցության պատգամավորներն ինձ հասկացնում են, որ քաղաքական որոշում կա՝ «Արմնյուզի» եթեր չգնալու. Դավիթ Սարգսյանը՝ ճամբարավորված հեռուստաեթերի մասին․ Media.am
Ես Ֆեյսբուքում քաղաքական գրառումներ չեմ անում, թեև քաղաքական հաղորդման հեղինակ-վարող եմ: Media.am կայքի փոխանցմամբ գրել է լրագրող, հեռուստամեկնաբան Դավիթ Սարգսյանը:
Միտումը, ճիշտ է, հակառակն է՝ շատ լրագրողներ փորձում են ներկայանալ իբրև վերլուծաբան, նյութերի հղումներն իրենց էջերին դնելիս էլ այդ նյութերից մեծ տեքստեր են գրում՝ անթաքույց արտահայտելով իրենց վերաբերմունքը նյութի հերոս քաղաքական գործչի նկատմամբ:
Մի քանի օր առաջ խախտեցի աշխատաոճս. ստիպված էի մի վերջին հնարավորություն օգտագործել՝ հրապարակավ ուղիղ եթերի հրավիրել ԱԺ-ի կառավարող «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին: Մեծագույն մասի հետ անձնապես ծանոթ և ֆեյսբուքյան ընկեր ենք: Բայց, ինչպես և սպասում էի, նրանցից որևէ մեկը չարձագանքեց:
Նախկինում «Երկիր Մեդիա», հիմա էլ «Արմնյուզ» հեռուստաալիքում քաղաքական հարցազրույցների շարքում մշտապես հյուրընկալել եմ օրվա իշխանությանը, որքան էլ դա դժվար է եղել: Որպես կանոն, հարկ էր լինում կառավարող խմբակցության 10-15 պատգամավորի զանգել, մինչև մեկը համաձայնում էր:
Վերջին երկու ամսում դա էլ չի հաջողվում. նույն պատգամավորներն ինձ հասկացնում են, որ քաղաքական որոշում կա՝ «Արմնյուզի» եթեր չգնալու (5-րդ ալիքի եթեր չգնալու որոշումն, ըստ ամենայնի, ավելի վաղ էր կայացվել): Զուգահեռաբար ինձ ակնարկում են, որ իմ դեմ՝ իբրև լրագրողի, ոչինչ չունեն:
Երեկոյան դիտում եմ քաղաքական հարցազրույցները՝ տեսնելու, թե գործընկերներիցս ով ում է հյուրընկալել: Եվ ահա՝ իշխանական պատգամավորը, որին այնպե՜ս համոզում էի հաղորդմանս մասնակցել, Հանրայինի եթերում է, հարցն էլ հնչում է մոտավորապես հետևյալ ձևակերպմամբ՝ «Ձեր ընդդիմախոսները կարող են ասել, որ… իսկ դուք ի՞նչ կպատասխանեիք նրանց»: Եվ պատգամավորը, կանխավայելելով «հարմարավետ փաթեթավորած» հարցը, թեթևակի ժպիտը դեմքին, շտապում է պատասխանել:
Ճիշտ է, հանուն արդարության՝ անընկալելի է նաև այլ, մասնավոր հեռուստատեսային ալիքներում զրուցավարի կողմից քաղաքական գնահատականներով համեմված տրամախոսությունը (երբեմն դժվար է դա հարցազրույց կոչել), երբ հարցերն առավել քան կողմնորոշող են, հաճախ՝ գնահատողական, զրույցն էլ՝ խոհանոցային:
Նման ոճի մի քանի տասնյակ «նախկին քաղաքական գործիչների» խիստ կենցաղային, գռեհիկ ընդդիմադիր խոսքի պակաս էլ չկա հեռուստաեթերում:
Առհասարակ, հայաստանյան հեռուստաեթերից իսպառ վերացել է «դժվար զրույց» ժանրը: Այն, իհարկե, դասական բրիտանական իմաստով գոյություն էլ չի ունեցել՝ հեռուստատեսության մշտական կառավարելիության հանգամանքով պայմանավորված:
Այսօր «ընդդիմադիր հեռուստաալիքների» հանրային ընկալման ու իշխանության կողմից դրանց շարունակական թիրախավորման պատճառով «դժվար զրույցի» կայացումն առավելևս անհնար է:
«Լավատես» իշխանական պատգամավորը երբեք չի գնում «հոռետես» զրուցավարին հյուր, և հակառակը՝ դժգոհ ընդդիմադիրը, որպես կանոն, չի երևում պայմանական «Հայլուրի Հայաստանում»:
Թերևս, իշխանական ու ընդդիմադիր գործիչները կողմնորոշվում են հեռուստաալիքների ընդհանուր խմբագրական քաղաքականությամբ և ժամանակի ընթացքում ձևավորում նախընտրելի լրատվամիջոցների ու լրագրողների շրջանակ:
Բայց ո՞վ է ասել, որ այն մշտապես պետք է իշխանության (կամ առհասարակ որևէ քաղաքական ուժի) սրտով լինի:
Հարցազրուցային հաղորդումն իր դրամատիկական ու բովանդակային առանձնահատկություններն ունի, որքան էլ այն հեռուստաալիքի ընդհանուր գծի մի մաս է: Ու որքան «սուր» ու «սադրիչ» լինեն հարցերը, այնքան ավելի մեծ պետք է լինի գայթակղությունը՝ ջախջախելու դրանք, ու եթե թաքցնելու, վախենալու, կոծկելու, ստելու ոչ մի պատճառ չկա, ապա քաղաքական գործիչն ինքը պետք է շահագրգիռ լինի նման ձևաչափով:
Արդյունքում՝ կառավարող խմբակցության անդամներին չենք տեսնում ո՛չ «Արմնյուզի», ո՛չ 5-րդ ալիքի, ո՛չ հ2-ի քաղաքական հաղորդաշարերի եթերում, մյուս հեռուստաալիքները նման ձևաչափ չունեն:
Հարցազրուցային հաղորդումներից յուրաքանչյուրը մնում է կա՛մ ընդդիմադիր գործիչներին հրավիրելու հույսին, կա՛մ ստիպված կազմում է սեփական բանախոսների շրջանակը, ինչը, սակավաթիվ ոլորտային փորձագետներ ունենալու պատճառով, բավարար չէ:
Հրավերները մերժելու հիմքերից ամենատարածվածը կապված է զրուցավարի «քաղաքական բացահայտ դիրքորոշման», հարցերը բացառապես հարցական նախադասությամբ ձևակերպելու, գնահատողական դատողություններ չանելու պահանջի հետ:
Սա ընկալելի պահանջ է, թեև հարցի ու գնահատականի սահմանը չափազանց նուրբ է, և աշխարհի որևէ խոշոր հեռուստաընկերության քաղաքական հարցազրուցավար միայն հարցեր չի տալիս, նաև ընդդիմախոսում է:
Այսօր մեր հեռուստաեթերում, ինչպես և քաղաքական դաշտում, զրոյական բանավիճային մշակույթ է:
Եթե չհաշվենք կիրակի երեկոյան Հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հանրային քննարկում» նախագիծը, որին ընդդիմադիրները հիմնականում հրաժարվում են մասնակցել՝ սահմանափակ եթերաժամանակի և իրենց առանձին հարցազրույցների չհրավիրելու պատճառով, բազմակողմանի բանավիճային հեռուստահաղորդում չկա:
Երբեմնի ընդդիմադիր թերթերը հեռուստաալիքներին որակում էին իբրև «պատասխանատու» լրատվամիջոցներ՝ դրանում ավելի շատ հեգնական երանգ դնելով: Որո՞նք են այսօրվա «պատասխանատու» լրատվամիջոցները՝ Հանրային հեռուստաընկերությո՞ւնը, «Ազատություն» ռադիոկայա՞նը, «Առաջին» լրատվակա՞նը. ըստ իշխանության վարկածի՝ թերևս այո, քանի որ հենց այս լրատվամիջոցներն են վայելում նրանց մեծագույն վստահությունը, և իրենք էլ դրանցում ամենօրյա հյուր են:
Ի հակադրության այդ թևի՝ իշխանությունն էլ ձևակերպում է «մտահոգ» լրատվամիջոցների շրջանակը, «մտահոգը»՝ դարձյալ ծաղրական երանգով:
Այն առավելապես նույնացվում է 2018-ի խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ի նշանաբանի հետ և ասոցիատիվ կերպով փորձում է «մատնել» այդ լրատվամիջոցների քաղաքական համակրանքների շրջանակը: Այս շարքում են «Արմնյուզն» ու 5-րդ ալիքը, թերթերից՝ «Հրապարակը», կայքերից՝ Yerevan.today-ը և այլն:
Փոխարենը, եթերային հեռուստաընկերությունների մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, թեև առանց մասնավորեցման, մեկ անգամ չէ, որ անվայելուչ է արտահայտվել՝ «հակապետական քարոզչություն» իրականացնող, «Կոռուպցիա գրուպ» հեռուստաալիքներ, և այլն: Ճիշտ է, որևէ դեպքում իրավական գործընթաց չի հաջորդել:
Հայրենական հեռուստաեթերն այսօր ծայրահեղ ճամբարավորված ու բևեռացված է: Արդյունքում միջին հեռուստադիտողի համար, եթե նա ընդծված քաղաքական նախընտրություններ չունի, ճշմարտությունն արտածելը դառնում է գրեթե անհնարին:
Երկու զուգահեռ իրականություն՝ գերլավատեսական ու ապոկալիպտիկ, գոյատևում են կողք կողքի:
Դավիթ Սարգսյան
լրագրող, հեռուստամեկնաբան
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Քաղաքից դուրս՝ քաղաքի կենտրոնում. Aigy բիզնես կենտրոնը՝ «Digitec 2024»-ի մասնակից
Ամերիաբանկը ԴիջիԹեք Էքսպո 2024-ի ֆինթեք գործընկերն է և ներկայանում է իր MyInvest ներդրումային հարթակով
Չեմ զարմանա, որ իշխանություն պահելու համար Փաշինյանը դատի կամ Բաքվին հանձնի նախկին նախագահներին․ Թևան Պողոսյան
Ադրբեջանը հայտարարում է ամենաբարձր մակարդակով, որ nւժի կիրառման հարցը շարունակում է մնալ իր օրակարգում. Տիգրան Աբրահամյան
Ընդդիմության «գողական» առաջնորդը երեկ հայտարարեց՝ իբր ՀՀ-ն «Զանգեզուրի միջանցքի» մասին պայմանավորվածություն է ձեռք բերել. Արթուր Հովհաննիսյան
Չեմ բացառում՝ Ադրբեջանը կարող է ասել, որ Վազգեն Սարգսյանի փողոցի առկայությունը ռևшնշիզմի դրսևորում է. Արթուր Խաչատրյան
Չնայած՝ քաղաքական մեծամասնությունը կրկին ուրացավ Արցախը, բայց քննիչ հանձնաժողով ստեղծվելու է իրավունքի ուժով. Արծվիկ Մինասյան
Իրան-Իսրայել ուղիղ հակամարտությունը Թուրքիայի ու Ադրբեջանի համար Սյունիքը վերցնելու հնարավորություն կստեղծի․ Արթուր Խաչիկյան
Եթե կապիտուլացված ենք, դուք ո՞ր երկրի պատգամավորն եք․ Փաշինյանը՝ Դանիելյանին
ՀՀ ինքնիշխան տարածքի որևէ միլիմետր որևէ մեկին չի հանձնվել․ Նիկոլ Փաշինյան
Խաղաղության պայմանագրի նախագծի մեջ միջազգային դիվանագիտական պրակտիկային անհայտ որևէ բան չկա․ Փաշինյան
«Դեմ ենք քվեարկելու ԼՂ ժողովրդի հարցով քննիչ հանձնաժողովի ստեղծմանը», «Տորպեդահարում և հրաժարվում եք սահմանադրական լիազորություններից». քննարկում` ԱԺ-ում
Վազգեն Մանուկյանին Վազգեն Գալստանյանով փոխելուց հետո ի՞նչ փուլ է գալու, առաջին հայ «կասմանավտին» գտեք, դա ավելի պոպուլյար կլինի. ԱԺ նախագահը՝ ընդդիմությանը
ՍԴ-ն ձեռք բարձրացրեց մեր հանրապետության ծննդյան վկայականի վրա․ Գեղամ Մանուկյան
Շատ երկրներ են փոքր թունելներ կառուցել և այսօր ամենաարդյունավետ տարբերակն է. Խաչատուր Սուքիասյան
Պետք չէ իրականությունը խեղաթյուրել, ՀՀ-ն որևէ տեղ չի համաձայնել իր ինքնիշխանության սահմանափակմանը. Նիկոլ Փաշինյան
Տոյոտան հայ ավտոսիրողներին ներկայացրեց Land Cruiser շարքի հեղափոխական՝ LC 250 մոդելը
Պետք է տեղի ունենա պետական ծառայությունների աշխատանքի ամբողջական վերափոխում. Փաշինյանը՝ ԵԱՏՄ համաժողովի լիագումար նիստում
Պարո՛ն Խաչատրյան, այդ ծառայողական մեքենաներից օգտվում է նաև ձեր խմբակցությունը. Ծովինար Վարդանյան
Մի քաղաքական ուժ, որը պադավատներին դեմ էր, պադավատների վրա նույնքան գումար է ծախսել, որքան պարտք է վերցրել Գյումրու համար. Արթուր Խաչատրյան
«Առինջ մոլ»-ի տարածքում բացվեց Իրանի՝ աշխարհում ամենամեծ առևտրի կենտրոնը
Երևանում կայացավ «Գագիկ Ծառուկյանի գավաթ» սամբոյի միջազգային մրցաշարը
Փաշինյանն Էրդողանից ու Ալիևից իշխանություն է մուրում, ոչ թե խաղաղություն․ Կարեն Բեքարյան
Ամերիաբանկը՝ Emerge միջազգային տեխնոլոգիական համաժողովի գործընկեր
Lexus-ի նոր թռիչքը. ներկայացվել է ամբողջությամբ թարմացված GX 550-ը
ԱՄՆ Պետքարտուղարությունը Փաշինյանից պահանջել է կարճ ժամանակում հայ-իրանական սահմանից հանել ռուսներին․ Սուրեն Սուրենյանց
2024-ին Telcell ընկերության բաժնետեր դառնալը հնարավոր է. բիզնես համայնքը ծանոթացել է ընկերության բաժնետեր դառնալու առաջարկին
Եթե իշխանափոխություն լինի, նորմալ իշխանություն ձևավորվի և ՀՀԿ-ն ԱԺ-ում մանդատ չունենա՝ խնդիր չէ․ Տիգրան Աբրահամյան
Տրդատ թագավորը շալակած քարեր է բերել, օգնել եկեղեցի կառուցել, այսօր եկեղեցուն հարվածելով՝ մեզ ենք հարվածում․ Տիրան Սրբազան
Հրայր Թովմասյանի վերաբերյալ դատավճիռը բողոքարկման ենթակա է. Արամ Օրբելյան
Այս դատարանում արդարադատություն չի իրականացվել, այս դատավորը կեղծ դատավոր էր իր ամբողջ էությամբ. Հրայր Թովմասյան
Անարդարության դեմ, եթե անգամ պարտվեմ, ամոթ չէ, ամոթ է անարդարության դեմ չպայքարելը․ Հրայր Թովմասյան
Ես դատարանի առաջ եմ, քանի որ բարձրաձայնել եմ այն, ինչ մնացածը չէին տեսնում․ Հրայր Թովմասյան
Արցախի ղեկավարության Բաքվի բանտում գտնվելը Փաշինյան-Ալիև համաձայնությամբ է․ Լարիսա Ալավերդյան
2024-ին Telcell ընկերության բաժնետեր դառնալը հնարավոր է. ընկերությունն ազդարարում է բաժնետոմսերի թողարկման մասին
Հայաստան- Արցախ երիտասարդական միության շրջանակներում կստեղծվի խաղային լիգա. Լիանա Մանուկյան
Խաղային լիգայի ժամանակ հետաքրքիր պայքար ու անակնկալներ են սպասվում. Արման Աբովյան
Հայաստան -Արցախ խաղային լիգայով կընդլայնենք միասնությունը. Հռիփսիմե Խուրշուդյան
Արցախահայության խնդիրները մշտապես եղել են Գագիկ Ծառուկյանի ուշադրության կենտրոնում․ Իվետա Տոնոյան
Սոֆիայում լիներ հանդիպումը, թե Եվլախում, Բաքվի պահանջը նույնն էր, բանակցության բովանդակությունը՝ ևս․ Մեսրոպ Առաքելյան
- 20:35 • 05.10.24 Քաղաքից դուրս՝ քաղաքի կենտրոնում. Aigy բիզնես կենտրոնը՝ «Digitec 2024»-ի մասնակից
- 15:30 • 05.10.24 Ամերիաբանկը ԴիջիԹեք Էքսպո 2024-ի ֆինթեք գործընկերն է և ներկայանում է իր MyInvest ներդրումային հարթակով
- 20:36 • 04.10.24 Չեմ զարմանա, որ իշխանություն պահելու համար Փաշինյանը դատի կամ Բաքվին հանձնի նախկին նախագահներին․ Թևան Պողոսյան
- 13:08 • 03.10.24 Ադրբեջանը հայտարարում է ամենաբարձր մակարդակով, որ nւժի կիրառման հարցը շարունակում է մնալ իր օրակարգում. Տիգրան Աբրահամյան
- 12:57 • 03.10.24 Ընդդիմության «գողական» առաջնորդը երեկ հայտարարեց՝ իբր ՀՀ-ն «Զանգեզուրի միջանցքի» մասին պայմանավորվածություն է ձեռք բերել. Արթուր Հովհաննիսյան
- 12:27 • 03.10.24 Չեմ բացառում՝ Ադրբեջանը կարող է ասել, որ Վազգեն Սարգսյանի փողոցի առկայությունը ռևшնշիզմի դրսևորում է. Արթուր Խաչատրյան
- 12:27 • 03.10.24 Չնայած՝ քաղաքական մեծամասնությունը կրկին ուրացավ Արցախը, բայց քննիչ հանձնաժողով ստեղծվելու է իրավունքի ուժով. Արծվիկ Մինասյան
- 20:41 • 02.10.24 Իրան-Իսրայել ուղիղ հակամարտությունը Թուրքիայի ու Ադրբեջանի համար Սյունիքը վերցնելու հնարավորություն կստեղծի․ Արթուր Խաչիկյան
- 17:58 • 02.10.24 Եթե կապիտուլացված ենք, դուք ո՞ր երկրի պատգամավորն եք․ Փաշինյանը՝ Դանիելյանին
- 17:02 • 02.10.24 ՀՀ ինքնիշխան տարածքի որևէ միլիմետր որևէ մեկին չի հանձնվել․ Նիկոլ Փաշինյան
- 16:49 • 02.10.24 Խաղաղության պայմանագրի նախագծի մեջ միջազգային դիվանագիտական պրակտիկային անհայտ որևէ բան չկա․ Փաշինյան
- 11:23 • 02.10.24 «Դեմ ենք քվեարկելու ԼՂ ժողովրդի հարցով քննիչ հանձնաժողովի ստեղծմանը», «Տորպեդահարում և հրաժարվում եք սահմանադրական լիազորություններից». քննարկում` ԱԺ-ում
- 17:19 • 01.10.24 Վազգեն Մանուկյանին Վազգեն Գալստանյանով փոխելուց հետո ի՞նչ փուլ է գալու, առաջին հայ «կասմանավտին» գտեք, դա ավելի պոպուլյար կլինի. ԱԺ նախագահը՝ ընդդիմությանը
- 16:47 • 01.10.24 ՍԴ-ն ձեռք բարձրացրեց մեր հանրապետության ծննդյան վկայականի վրա․ Գեղամ Մանուկյան
- 16:35 • 01.10.24 Շատ երկրներ են փոքր թունելներ կառուցել և այսօր ամենաարդյունավետ տարբերակն է. Խաչատուր Սուքիասյան
- 15:44 • 01.10.24 Պետք չէ իրականությունը խեղաթյուրել, ՀՀ-ն որևէ տեղ չի համաձայնել իր ինքնիշխանության սահմանափակմանը. Նիկոլ Փաշինյան
- 14:05 • 01.10.24 Տոյոտան հայ ավտոսիրողներին ներկայացրեց Land Cruiser շարքի հեղափոխական՝ LC 250 մոդելը
- 12:17 • 01.10.24 Պետք է տեղի ունենա պետական ծառայությունների աշխատանքի ամբողջական վերափոխում. Փաշինյանը՝ ԵԱՏՄ համաժողովի լիագումար նիստում
- 12:09 • 01.10.24 Պարո՛ն Խաչատրյան, այդ ծառայողական մեքենաներից օգտվում է նաև ձեր խմբակցությունը. Ծովինար Վարդանյան
- 11:39 • 01.10.24 Մի քաղաքական ուժ, որը պադավատներին դեմ էր, պադավատների վրա նույնքան գումար է ծախսել, որքան պարտք է վերցրել Գյումրու համար. Արթուր Խաչատրյան
- 18:23 • 30.09.24 «Առինջ մոլ»-ի տարածքում բացվեց Իրանի՝ աշխարհում ամենամեծ առևտրի կենտրոնը
- 16:16 • 30.09.24 Երևանում կայացավ «Գագիկ Ծառուկյանի գավաթ» սամբոյի միջազգային մրցաշարը
- 20:45 • 27.09.24 Փաշինյանն Էրդողանից ու Ալիևից իշխանություն է մուրում, ոչ թե խաղաղություն․ Կարեն Բեքարյան
- 10:51 • 27.09.24 Ամերիաբանկը՝ Emerge միջազգային տեխնոլոգիական համաժողովի գործընկեր
- 13:01 • 26.09.24 Lexus-ի նոր թռիչքը. ներկայացվել է ամբողջությամբ թարմացված GX 550-ը
- 20:47 • 25.09.24 ԱՄՆ Պետքարտուղարությունը Փաշինյանից պահանջել է կարճ ժամանակում հայ-իրանական սահմանից հանել ռուսներին․ Սուրեն Սուրենյանց
- 18:36 • 25.09.24 2024-ին Telcell ընկերության բաժնետեր դառնալը հնարավոր է. բիզնես համայնքը ծանոթացել է ընկերության բաժնետեր դառնալու առաջարկին
- 20:41 • 23.09.24 Եթե իշխանափոխություն լինի, նորմալ իշխանություն ձևավորվի և ՀՀԿ-ն ԱԺ-ում մանդատ չունենա՝ խնդիր չէ․ Տիգրան Աբրահամյան
- 16:26 • 21.09.24 Տրդատ թագավորը շալակած քարեր է բերել, օգնել եկեղեցի կառուցել, այսօր եկեղեցուն հարվածելով՝ մեզ ենք հարվածում․ Տիրան Սրբազան
- 18:24 • 20.09.24 Հրայր Թովմասյանի վերաբերյալ դատավճիռը բողոքարկման ենթակա է. Արամ Օրբելյան
- 16:12 • 20.09.24 Այս դատարանում արդարադատություն չի իրականացվել, այս դատավորը կեղծ դատավոր էր իր ամբողջ էությամբ. Հրայր Թովմասյան
- 21:57 • 18.09.24 Անարդարության դեմ, եթե անգամ պարտվեմ, ամոթ չէ, ամոթ է անարդարության դեմ չպայքարելը․ Հրայր Թովմասյան
- 21:57 • 18.09.24 Ես դատարանի առաջ եմ, քանի որ բարձրաձայնել եմ այն, ինչ մնացածը չէին տեսնում․ Հրայր Թովմասյան
- 20:45 • 18.09.24 Արցախի ղեկավարության Բաքվի բանտում գտնվելը Փաշինյան-Ալիև համաձայնությամբ է․ Լարիսա Ալավերդյան
- 20:02 • 18.09.24 2024-ին Telcell ընկերության բաժնետեր դառնալը հնարավոր է. ընկերությունն ազդարարում է բաժնետոմսերի թողարկման մասին
- 20:01 • 17.09.24 Հայաստան- Արցախ երիտասարդական միության շրջանակներում կստեղծվի խաղային լիգա. Լիանա Մանուկյան
- 20:01 • 17.09.24 Խաղային լիգայի ժամանակ հետաքրքիր պայքար ու անակնկալներ են սպասվում. Արման Աբովյան
- 20:01 • 17.09.24 Հայաստան -Արցախ խաղային լիգայով կընդլայնենք միասնությունը. Հռիփսիմե Խուրշուդյան
- 20:00 • 17.09.24 Արցախահայության խնդիրները մշտապես եղել են Գագիկ Ծառուկյանի ուշադրության կենտրոնում․ Իվետա Տոնոյան
- 20:39 • 16.09.24 Սոֆիայում լիներ հանդիպումը, թե Եվլախում, Բաքվի պահանջը նույնն էր, բանակցության բովանդակությունը՝ ևս․ Մեսրոպ Առաքելյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրավունք 13:23 • 06/10 Թուփաքի ընտանիքը հայտնի փաստաբանի է վարձել՝ պարզելու՝ արդյոք Փի Դիդին առնչություն ունի ռեփերի հետ կատարվածին Ռեփեր Թուփաք Շաքուրի ընտանիքը հայտնի փաստաբանի է վարձել՝ պարզելու, թե արդյոք ռեփեր, պրոդյուսեր Փի Դիդին Շոն Քոմբս առնչություն ունի 1996 թվականին նրա սպանությանը, թե ոչ Ինչպես գրում է Daily Mailը, երկար ժամանակ
-
Սպորտ 15:48 • 06/10 «Ռեալ»-ը պաշտոնական հայտարարություն է տարածել Կարվախալի և Վինիսիուսի վերաբերյալ «Բժշկական հետազոտությունների արդյունքները ցույց են տվել, որ Վինիսիուս Ժունիորի մոտ ախտորոշվել է պարանոցի հատվածի վնասվածք։ Սպասում ենք հետագա զարգացումներին։ Հետազոտության արդյունքում Կարվախալի մոտ ախտորոշվել են աջ ոտքի առաջային խաչաձև կապանի պատռվածք, արտաքին կողմնային...
-
Իրադարձային 13:08 • 06/10 Զուրաբիշվիլին ընտրել է Վրաստանի վարչապետի իր թեկնածուին, որին կներկայացնի ընդդիմությանը Վրաստանի նախագահը խորհրդակցությունների նոր շարք է սկսում ընդդիմության հետ խորհրդարանական ընտրություններից 21 օր առաջ նախագահը որոշել է «Վրացական խարտիան» ստորագրած կուսակցություններին ներկայացնել վարչապետի ի
-
Քաղաքականություն 10:40 • 06/10 Տարածքների շուրջ առևտուր չի լինելու. Զելենսկին՝ ՌԴ-ի հետ խաղաղության հաստատման մասին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պնդում է, որ Ուկրաինայում «հուսալի խաղաղություն» հնարավոր է միայն միջազգային իրավունքի հիման վրա և առանց ինքնիշխանության կամ տարածքի առևտրի։ Այս մասին նա հայտարարել է երե
-
Քաղաքականություն 11:01 • 06/10 Մենք պարտավոր ենք պատասխանել Իրանին և կանենք դա. Նեթանյահու «Աշխարհի ոչ մի երկիր չի ընդունի նման հարձակում իր քաղաքների և քաղաքացիների վրա, և Իսրայելը բացառություն չէ: Իսրայելը պարտավոր է և իրավունք ունի պաշտպանվելու և պատասխանելու այդ հարձակումներին, և կանի դա», - ասել է նա:
-
Իրադարձային 15:59 • 06/10 Կադրային լուրջ փոփոխություն՝ Ադրբեջանի բանակում Ադրբեջանի բանակում կադրային լուրջ փոփոխություն է տեղի ունեցել. մասնավորապես՝ 2-րդ բանակային կորպուսի հրամանատար է նշանակվել գեներալ-մայոր Վիլայաթ Գուլիևը։ Նախկինում այս պաշտոնը զբաղեցնում էր գեներալ-լեյտենանտ Մայիս Բարխուդարովը
-
Իրադարձային 14:55 • 06/10 Իր գործողություններով կnրծանման հանգեցնող իշխանությունը կորցնում է կապը Աստծո հետ. Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյան Այն իշխանությունը, որն իր գործողություններով կամ անգործությամբ հանգեցնում է կործանման ու ավերածությունների, խեղաթյուրում է արդարադատությունը և հրահրում հակառակություններ ու խաթարում մարդկանց խաղաղ համակեցությունը, այդ իշխանությունը կորցնում է կապն Աստծո հետ:
-
11:42 • 06/10 Ադրբեջանի «սուրբ պարտքն է» ապահովել, որ խաղաղության պայմանագիրը նույնիսկ տեսականորեն անհնարին դարձնի ապագայում մեր դեմ տարածքային պահանջներ ներկայացնելը. Ամիրբեկով Հայաստանը «պետք է» շտապ լուծի իր գործող Սահմանադրությամբ ամրագրված ակնհայտ տարածքային պահանջի հարցը՝ կապված «Ադրբեջանի ինքնիշխան տարածքի մի մասի» հետ։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը:
-
Իրադարձային 17:09 • 06/10 Իրանին խորհուրդ ենք տալիս նայել Գազայում և Բեյրութում Իսրայելի ռшզմաօդային ուժերի գործողությունների արդյունքներին․ Իսրայելի ՊՆ Իրանցիները նույնիսկ չեն դիպել Իսրայելի ռազմաօդային ուժերի հնարավորություններին, ոչ մի էսկադրիլիա չի խոցվել, ոչ մի ինքնաթիռ չի խոցվել, ոչ մի թռիչքուղի չի տուժել:
-
Իրադարձային 12:14 • 06/10 Գագիկ Ծառուկյանը մասնակցել է Աբովյան քաղաքի օրվան նվիրված տոնական միջոցառմանը (տեսանյութ) «Հոկտեմբերի 5-ը տոն է աբովյանցիների համար։ Մեր հարազատ քաղաքը 61 տարեկան է։ Տոնն Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզադաշտում համախմբել էր հազարավոր բնակիչների։ Սիրելի՛ Աբովյան, մեր բարի սրտով քաղաք, տոնդ շնորհավոր», - տեսանյութին կից գրել է նա:
-
Քաղաքականություն 19:43 • 06/10 Տարբեր աշխարհաքաղաքական կենտրոններից կապվել են ու ասել՝ ձեր ժողովուրդն է հարց լուծողը, ոչ թե մենք․ Բագրատ Սրբազան Բոլոր մեր աշխարհաքաղաքական հարաբերություններում պիտի լինի հայոց պետականության օրակարգը, ո՛չ մուրացկանություն, ո՛չ ծառայամտություն։ Ոչ մի կենտրոնի պետք չէ ծնկած մարդն ու պետությունը։
-
Իրադարձային 14:17 • 05/10 «Անթերիս» ընկերությունը ոլորտում դեմփինգային քաղաքականություն է վարում. ահազանգում են ոլորտի ներկայացուցիչները Խնդրի առնչությամբ Tert.am-ը կդիմի պատկան կառույցներին՝ պարզելու արդյոք շուկայում մենաշնորհ հաստատելու խնդիր կա այստեղ, և արդյոք նշված քայլերն իրոք դեմփինգ են ենթադրում:
-
Սպորտ 11:48 • 05/10 Ես անհամբեր սպասում եմ այն օրվան, երբ կրկին կկարողանամ հետևել իմ երազանքին. Պոգբան վերադառնում է մեծ ֆուտբոլ Պոգբան 31 տարեկան է, նա Ֆրանսիայի կազմում աշխարհի չեմպիոն և Ազգերի լիգայի հաղթող է դարձել: «Յուվենտուսի» կազմում նա դարձել է Իտալիայի քառակի չեմպիոն, իսկ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ հաղթել է Եվրոպայի լիգան:
-
Մամուլի տեսություն 09:53 • 05/10 Հ1-ի տնօրենի պաշտոնի հավակնորդների անուններ են շրջանառվում. «Հրապարակ» Հանրային հեռուստաընկերության եւ հանրային ռադիոընկերության մրցույթում հաղթող ճանաչված գործադիր տնօրենները նշանակվում եւ ազատվում են Խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ՝ մինչեւ 5 տարի ժամկետով
-
Իրադարձային 10:55 • 05/10 Կանայք շատ հաճախ թիրախավորվում են այնպիսի հիմքերով, որոնցով տղամարդիկ երբեք չեն թիրախավորվի. ՄԻՊ Ավարտելով խոսքը՝ Անահիտ Մանասյանը շեշտել է, որ յուրաքանչյուրս մեր օրինակով պետք է նպաստի համերաշխ հասարակական միջավայրի ձևավորմանը, կանանց հնարավորությունների ամրապնդմանն ու նրանց իրավունքների խթանմանը։
-
Քաղաքականություն 17:40 • 05/10 Հայաստանը պետք է ձեռնպահ մնա հակասական հայտարարություններից, ցույց տա հարգանք միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների նկատմամբ. Ադրբեջանի ԱԳՆ «Հայաստանը ձգտում է պահպանել այս իրավիճակը որպես պահեստային տարբերակ՝ ապագայում Ադրբեջանի դեմ ագրեսիա սկսելու համար»,- հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն:
-
Քաղաքականություն 12:11 • 03/10 Ընդդիմության «գողական» առաջնորդը երեկ հայտարարեց՝ իբր ՀՀ-ն «Զանգեզուրի միջանցքի» մասին պայմանավորվածություն է ձեռք բերել. Արթուր Հովհաննիսյան (տեսանյութ) Ոչ, դուք վստա՞հ էիք, որ Ուկրաինայի անվտանգության հովանավոր Ռուսատանը չէր հարձակվի Ուկրաինայի վրա: Հարցեր եք տալիս, որոնց պատասխանները ոչ ոք չգիտի: Մենք անում ենք ամեն ինչ, որ ՀՀ-ն այս տարածաշրջանում ապրի խաղաղ
-
Տնտեսություն 15:21 • 30/09 Հայաստանում այսօր բացվել է իրանական առաջին և ամենամեծ առևտրի կենտրոնն ամբողջ աշխարհում (տեսանյութ) Բացման արարողությանը մասնակցել են էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, ԻԻՀ արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Սեյյեդ Մոհամմադ Աթաբաքը, նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը
-
Իրադարձային 13:16 • 30/09 Երևանում տղամարդը պերֆերատորով հողային քանդման աշխատանքներ կատարելիս բախվել է էլեկտրալարին. նրան այրվածքներով տեղափոխել են Այրվածքաբանության ազգային կենտրոն Տեղում ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխված քաղաքացին Գեղարքունիքի մարզի բնակիչ, 28–ամյա Վաչիկ Ա.-ն է:
-
Քաղաքականություն 00:33 • 03/10 Ես չեմ եկել ձեր հարցերին պատասխանելու, Դուք լծվել եք ստի քարոզչության տարածմանը․ Բագրատ Սրբազանը՝ Պետրոս Ղազարյանին Վարչապետը ստախոս է այն գլխից։ Ասել է Արցախը Հայաստան է և վերջ։ Փաշինյանը խաբել է բոլոր տեղերում։ Նախընտրական ծրագրում գրվածի ամբողջությամբ հակառակն է արել։ Նոյեմբերի 9-ի մասին Ես տարբեր տեղերում նշել եմ այդ մասին։
-
Տնտեսություն 10:17 • 01/10 Այսօր Հայաստան այցի ժամանակ առաջարկվելու է, որ Իրանը միանա ԵԱՏՄ-ին. Իրանի առաջին փոխնախագահ Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆը որպես հատուկ հյուր պատվիրակության գլխավորությամբ ՀՀ վարչապետի հրավերով մեկնել է Երևան՝ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների ղեկավարների հանդիպմանը մասնակցելու նպատակով,
-
Իրավունք 15:37 • 02/10 Եթե Հայաստանը խաղաղություն է ուզում, «պետք» է պատժի «մեղավորներին». Ալիև Նրա խոսքով՝ այժմ Ադրբեջանում պատասխանատվության են ենթարկվում «ռազմական հանցագործությունների որոշ մեղավորներ» (նկատի ունի օկուպացված Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներին-Խմբ.), սակայն Հայաստանում ոչ մի «հանցագործ» պատասխանատվության չի ենթարկվել...
-
Իրավունք 13:23 • 06/10 Թուփաքի ընտանիքը հայտնի փաստաբանի է վարձել՝ պարզելու՝ արդյոք Փի Դիդին առնչություն ունի ռեփերի հետ կատարվածին Ռեփեր Թուփաք Շաքուրի ընտանիքը հայտնի փաստաբանի է վարձել՝ պարզելու, թե արդյոք ռեփեր, պրոդյուսեր Փի Դիդին Շոն Քոմբս առնչություն ունի 1996 թվականին նրա սպանությանը, թե ոչ Ինչպես գրում է Daily Mailը, երկար ժամանակ
Տնտեսություն
-
17:24 • 04.10.24 Ֆասթ Բանկը՝ DigiTec 2024-ի ֆինտեք հովանավոր
Գիտություն/տեխնիկա
-
15:47 • 03.10.24 Telegram-ի աշխատանքում խափանումներ են
-
16:49 • 02.10.24 Rutube-ն անհետացել է Google Play-ից
Սպորտ
-
21:19 • 06.10.24 Գաուֆը՝ Պեկինի մրցաշարի հաղթող
-
20:20 • 06.10.24 Լևանդովսկու հեթ-տրիկն արտագնա հաղթանակ է պարգևել «Բարսելոնա»-ին
Իրավունք
-
19:05 • 05.10.24 Տեղ գյուղի ՔՊ-ական համայնքապետը ձերբակալվել, ապա ազատ է արձակվել
-
21:12 • 04.10.24 Սյունիքում շուրջ 12 կգ թմրամիջոց է հայտնաբերվել (տեսանյութ)
Ժամանց
-
11:28 • 04.10.24 Էմինեմը հայտնել է, որ պապիկ է դառնալու (տեսանյութ)
-
20:20 • 29.09.24 Հանրահայտ դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնն ամուսնացել է
-
15:06 • 27.09.24 Երգչուհի Լանա դել Ռեյն ամուսնացել է (լուսանկարներ)