Եթե աշխատուժի մինիմալ շարունակականություն չապահովվի, շատ ընկերություններ կարող են չգոյատևել, ինչն էլ կարող է բերել ՀՆԱ երկարաժամկետ կորստի. Վաչե Գաբրիելյան
Եթե աշխատուժի մինիմալ շարունակականություն չապահովվի, շատ ընկերություններ կարող են չգոյատևել, ինչն էլ կարող է բերել ՀՆԱ երկարաժամկետ կորստի: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի Ամերիկյան համալսարանի բիզնեսի և տնտեսագիտության քոլեջի դեկան, ՀՀ նախկի փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը՝ անդրադառնալով կորոնավիրուսով պայմանավորված Հայաստանի տնտեսական վիճակին:
Վաչե Գաբրիելյանը անդրադարձել է նաև ներդրումների խնդրին, տնտեսական սահմանափակումների անհրաժեշտությանը, տնտեսական աճի կանխատեսմանը և ներկայացրել, որ Հայաստանի ամերիկյան համալսարանի հարցումներով մայիսին շուրջ 20%-ի մոտ աշխատատեղի կորուստ և հարկադիր պարապուրդ կար և շուրջ 40%-ի մոտ՝ աշխատավարձի կամ եկամուտների նվազեցում, միաժամանակ ճնշող մեծամասնությունը 3 ամսից ավելի խնայողությունների հաշվին ապրելը համարում էր անհնար։ Կրկին ըստ հարցումների, մայիսի 21-ի դրությամբ, կառավարության 14 միջոցառումներից (այն ժամանակ այդքան էր) 52%-ը չէր օգտվում, իսկ ամենաշատն օգտվել էին կոմունալ վճարների 30%-ի չափով սուբսիդավորումից
-Ազգային ժողովում քննարկվում է 2019 թվականի բյուջեի կատարողականը, շատերը կապիտալ ծախսերի թերակատարումը մտահոգիչ են համարում, խնդրում եմ ձեր գնահատականը:
-Կապիտալ ծախսերի թերակատարումը, բնականաբար, մտահոգիչ է, քանի որ դա «տուգանված» տնտեսական աճ է ապագայում։ Թերակատարումը հիմնականում արտասահմանյան ֆինանսավորմամբ ծրագրերով է բացատրվում (Համաշխարհային բանկ, Ասիական Զարգացման բանկ, և այլն)։ Այսպիսի ծրագրերը բանակցվում են ընդհանուր գծերով, հետո ընթացքում դետալացվում են։ Կարծում եմ, որ այդ ծրագրերը դեռևս դետալացված մակարդակով հստակեցված չեն (զանազան պատճառներով՝ ոչ հստակ առաջնահերթություններ, որոշում կայացնելու իրավասությունների անորոշություններ և այլն)։ Սրանք մշտապես առկա խնդիրներ են, ուղղակի հիմա այդ անորոշություններն անհամեմատ ավելին են: Երևի թե ժամանակի հետ այդ հստակեցումները կգան, կոնկրետ երբ՝ չեմ կարող կանխատեսել։
-Ներդրումների ներգրավման հարցում, ի՞նչն եք խնդիր համարում, քանի որ իշխանությունները ընտրություններից հետո ներդրումային «բումի» մասին էին խոսում, ինչը այդպես էլ չտեսանք: Այս առումով ո՞րն էր կառավարության սխալը:
-Չեմ կարող ասել՝ դա սխալ է, թե մոլորություն։ Երևի թե դա պարզեցված laissez faire մոտեցումներն են՝ այսինքն՝ սպասումներն առ այն, որ արդար ռեժիմի հայտարարությունը կբերի ներդրողների աննախադեպ ակտիվության։ Դա իրականում անխոնջ «էստի համեցեք»-ի արդյունքում է լինում։ «էստի համեցեք»-ն այստեղ միայն ներկայացուցչականության մասին չէ՝ համաժողովներ, ցուցահանդեսներ և այլն։ Դրանք առաջին հերթին խոշորամասշտաբ ծրագրերն են և ռազմավարական ենթակառուցվածքների ստեղծումը, որոնք էականորեն մեծացնում են առկա հնարավորությունների շրջանակը։ Օրինակ՝ ինձ համար ռազմավարական է լայն սպեկտրով գործող էլեկտրոնային առողջապահությունը։ Այս բազայի հիման վրա կարող են զարգանալ ոչ միայն բժշկական, այլև տեխնոլոգիական այլ ապրանքներ և ծառայություններ։ Ռազմավարական ենթակառուցվածքների ստեղծումը խիստ կարևոր է։ Սակայն բոլոր երկրներում նմանատիպ ծրագրերն ունենում են խնդիրներ՝ եթե անգամ կոռուպցիոն տարրեր չունեն, ապա նախատեսված բյուջեն գերազանցում են առնվազն երկու անգամ։ Հասարակության համար ընդունելի ռիսկերի մակարդակով այս խնդիրը լուծելն առաջնային մարտահրավեր է անխտիր բոլոր երկրներում, բայց հատկապես դժվար է այն դեպքերում, երբ հանրային դիսկուրսում տիրապետող թեման կոռուպցիայի ուրվականն է։
-Ներդրումների առումով ի՞նչ սպասելիք կարող ենք ունենալ՝ հաշվի առնելով նաև համավարակի ազդեցությունը:
-Ներդրումների առումով սպասումները մեծ չեն։ Մոլորակի մասշտաբով կա հատկապես պահանջարկի անկում, և պահանջարկի խթանման քայլերը պատմականորեն աննախադեպ են։ Անգամ այդ պայմաններում բոլոր արտաքին շուկաներում (բացառությամբ Չինաստանի և հարավ-արևելյան Ասիայի մեկ-երկու օջախի) ակնկալում են անկում, և օտարերկրյա խոշոր ներդրումների շարժ դեպի այլ երկիր այս տարի ակնկալել պետք չէ։ Ներդրումներ հիմնականում պետք է ակնկալել նախկինում նախաձեռնված և այժմ շարունակվող ծրագրերում (որևէ լուրջ ծրագիր մեկամյա չէ): Կարծում եմ, եթե կառավարությունը կենտրոնանա այդ գոյություն ունեցող ծրագրերին հնարավորինս աջակցելուն, դա ամենաարդյունավետ աջակցությունը կլինի։ Օրինակ, այս տարվա ընթացքում արագացված ամորտիզացիայի հնարավորություն ընձեռող օրենքն այդպիսին է։
-Տնտեսական աճի նվազման տարբեր կանխատեսումներ են հնչում, ո՞րն է Ձեր գնահատականը, ի՞նչ են ցույց տալիս հանգամանքները, տնտեսական ճգնաժամի խորացման վտանգ և անկառավարելի դառնալու հավանականություն տեսնո՞ւմ եք:
-Ընդհանրապես, որպես գլոբալ գնահատական հիմա հնչեցնում են 90%-անոց տնտեսության վարկածը (կարանտինի ժամանակ՝60%)։ Տնտեսության կառուցվածքից բխող գնահատականներ շատ չկան, հիմնականում գնահատականները տրվում են աշխատուժի գործարկման մակարդակից ելնելով։ ՀՀ համար այդ մեթոդաբանությամբ առարկայական հաշվարկի հիման վրա գնահատական տվել է Վահրամ Ավանեսյանը, ով տալիս է 11% անկման գնահատականը։ Ես շարունակում եմ մնալ նախկինում հնչեցված իմ կարծիքին, որ 2-3% նվազումը կարելի է համարել մեծ հաջողություն, և 10 տոկոս անկումն այս պահին առավել հավանական եմ համարում։
-Տնտեսական ճգնաժամը կանխելու կառավարության հակաճգնաժամային քայլերը, միջոցառումները և ընդհանրապես տնտեսական գործունեությունը ինչպե՞ս եք գնահատում:
-Ես արդեն իսկ արտահայտվել եմ․ սկզբում անհրաժեշտ էր շատ ավելի արագ և արդյունքում ոչ թիրախային միջոցառումներ, որպեսզի արդյունավետ կարանտին իրականցվեր։ Մասնավոր հատվածից ստացված իմ արձագանքները ամրապնդում են իմ կարծիքը։ Հիմա այլ է՝ պետք է ավելի թիրախային, սակայն նաև ավելի երկարատև միջոցառումներ՝ անգամ եթե կարանտին և սահմանափակումներ չկան, օրինակ՝ տուրիզմի ոլորտն առանձնահատուկ մոտեցման կարիք ունի, որովհետև պահանջարկի անկումը հսկայական է։
Ի վերջո, չկան միանշանակ լուծումներ՝ կախված համավարակի դինամիկայից դրանք էապես տարբեր կարող են լինել։ Տնտեսական առումով այս ճգնաժամի հիմնական խնդիրն ապահովության ցանցի արդյունավետությունն է։ Այստեղ նկատի ունեմ հենց տնտեսական, ոչ սոցիալական բաղադրիչը։ Եթե աշխատուժի մինիմալ շարունակականություն չապահովվի, շատ ընկերություններ կարող են չգոյատևել, ինչն էլ կարող է բերել ՀՆԱ երկարաժամկետ կորստի։
Տնտեսվարողների հետ դինամիկ հետադարձ կապը հնարավորություն կտա հասկանալ «ամենանեղ տեղը»։ Իմ կարծիքով դա աշխատուժի վերարտադրությունն է։ Մեր՝ Հայաստանի ամերիկյան համալսարանի հարցումներով մայիսին շուրջ 20%-ի մոտ աշխատատեղի կորուստ և հարկադիր պարապուրդ կար և շուրջ 40%-ի մոտ՝ աշխատավարձի կամ եկամուտների նվազեցում, միաժամանակ ճնշող մեծամասնությունը 3 ամսից ավելի խնայողությունների հաշվին ապրելը համարում էր անհնար (թեև պատմական փորձը վկայում է այս հեռանկարի չափազանցման մասին)։ Կրկին ըստ մեր հարցումների՝ մայիսի 21-ի դրությամբ, կառավարության 14 միջոցառումներից (այն ժամանակ այդքան էր) 52%-ը չէր օգտվում, իսկ ամենաշատն օգտվել էին կոմունալ վճարների 30%-ի չափով սուբսիդավորումից (12-րդ միջոցառում) ՝ 13,3%։ 10%-ից ավելի օգտվողներ ուներ նաև 9-րդ միջոցառումը (յուրաքանչյուր երեխայի համար 26 500 ՀՀ դրամ միանվագ դրամական աջակցության մինչև 18 տարեկան երեխաներ ունեցող ընտանիքներին, որտեղ երեխայի ծնողները չեն աշխատել)։ Ընդ որում, 8%-ը նշել էր 2 ծրագրի շահառու լինելու մասին։ Եկեք սա դիտարկենք որպես միջոցառումների սկիզբ։
- Որոնք կլինեն Ձեր երեք խորհուրդները կառավարությանը՝ ներկայիս իրավիճակից դուրս գալու համար:
- Թեստավորում, թեստավորում, թեստավորում։ Շատ, ավելի շատ, բազմապատիկ շատ։
- Նոր տնտեսական գործունեության սահմանափակումների անհրաժեշտություն տեսնո՞ւմ եք, և ինչի՞ դա կարող է հանգեցնել:
- Նոր սահմանափակումները կարող են թելադրվել միայն առողջապահական վիճակի դինամիկայով, որի կանխատեսմամբ ես չեմ զբաղվում։ Սահմանափակումների համար հիմք պետք է լինի վարակի տարածման արագության գործակիցը կամ R0-ն, օրական նոր հիվանդների կամ մահացությունների քանակը: Եթե տնտեսական գործունեության տեսակներին անդրադառնանք, ապա կան թե՛ պարետատան ցուցումները, թե՛ միջազգային փորձագետների գնահատականները։ Ինձ համար, օրինակ, հետաքրքիր էր, որ նրանք բար հաճախելը համարում են շատ ավելի վտանգավոր, քան վարսավիրանոց հաճախելը։
Կարծում եմ, որ իշխանությունը պետք է անի ամեն ինչ, որ խրախուսի հեռահար աշխատանքը, ինչպես նաև աշխատանքային (այդ թվում սպասարկման) շփումները դարձնել նվազագույն։ Դրա համար, օրինակ, պետք է Աշխատանքային օրենսգիրքն ավելի ճկուն դարձնել։ Օրենսդիրը շատ արագ անդրադարձ կատարեց իրավիճակին, օրինակ՝ ամրագրելով որ որոշ դեպքերում «աշխատանքային օրվա ընթացքում երկու ժամից ավելի բացակայելու, ինչպես նաեւ ամբողջ աշխատանքային օրն աշխատանքի չներկայանալու դեպքում աշխատանքը վարձատրվում է առնվազն փաստացի աշխատած ժամանակին կամ կատարված փաստացի աշխատանքին համապատասխան»: Սակայն այս մոտեցումը դեռևս աշխատողին կապում է աշխատավայրին և աշխատակցին պաշտպանելով, գործատուին բավարար ճկունություն չի ընձեռում։ Դեռևս խորհրդային տարիների կար չնորմավորված աշխատանքային օրվա ռեժիմ հասկացությունը (ԱՄՆ-ում դրանք կոչվում են exempt—այսինքն աշխատանքային օրենսդրության որոշ դրույթներից բացառված)։ Հիմա թեև օրենսգրքի մեկ հոդվածում չնորմավորված բառին հղում կա, գաղափարը վերացված է։ Իսկ նման կարգավորումը կարևոր է, որպեսզի հնարավորինս շատ քանակով մարդկանց տներից աշխատելու հնարավորություն տալ այն դեպքերում, երբ դա հնարավոր է։ Սա, իհարկե, նաև 21-րդ դարի տնտեսական իրողությունների հրամայականն է, երբ աշխատանքի դոմինանտ ձևը խոշոր արդյունաբերական ձեռնարկությունները չեն և ֆիզիկական աշխատավայրն ու այնտեղ անցկացրած ժամանակը նույն կարևորությունը չունեն։ Բայց իմ կարծիքով, սա օրակարգային է ոչ միայն այդ պատճառով։ Պետք է բոլորս առնվազն մեկ-երկու տարի ապրենք և աշխատենք նվազագույն սոցիալական և աշխատանքային շփումների տեսլականով։
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Չեմ զարմանա, որ իշխանություն պահելու համար Փաշինյանը դատի կամ Բաքվին հանձնի նախկին նախագահներին․ Թևան Պողոսյան
Ադրբեջանը հայտարարում է ամենաբարձր մակարդակով, որ nւժի կիրառման հարցը շարունակում է մնալ իր օրակարգում. Տիգրան Աբրահամյան
Ընդդիմության «գողական» առաջնորդը երեկ հայտարարեց՝ իբր ՀՀ-ն «Զանգեզուրի միջանցքի» մասին պայմանավորվածություն է ձեռք բերել. Արթուր Հովհաննիսյան
Չեմ բացառում՝ Ադրբեջանը կարող է ասել, որ Վազգեն Սարգսյանի փողոցի առկայությունը ռևшնշիզմի դրսևորում է. Արթուր Խաչատրյան
Չնայած՝ քաղաքական մեծամասնությունը կրկին ուրացավ Արցախը, բայց քննիչ հանձնաժողով ստեղծվելու է իրավունքի ուժով. Արծվիկ Մինասյան
Իրան-Իսրայել ուղիղ հակամարտությունը Թուրքիայի ու Ադրբեջանի համար Սյունիքը վերցնելու հնարավորություն կստեղծի․ Արթուր Խաչիկյան
Եթե կապիտուլացված ենք, դուք ո՞ր երկրի պատգամավորն եք․ Փաշինյանը՝ Դանիելյանին
ՀՀ ինքնիշխան տարածքի որևէ միլիմետր որևէ մեկին չի հանձնվել․ Նիկոլ Փաշինյան
Խաղաղության պայմանագրի նախագծի մեջ միջազգային դիվանագիտական պրակտիկային անհայտ որևէ բան չկա․ Փաշինյան
«Դեմ ենք քվեարկելու ԼՂ ժողովրդի հարցով քննիչ հանձնաժողովի ստեղծմանը», «Տորպեդահարում և հրաժարվում եք սահմանադրական լիազորություններից». քննարկում` ԱԺ-ում
Վազգեն Մանուկյանին Վազգեն Գալստանյանով փոխելուց հետո ի՞նչ փուլ է գալու, առաջին հայ «կասմանավտին» գտեք, դա ավելի պոպուլյար կլինի. ԱԺ նախագահը՝ ընդդիմությանը
ՍԴ-ն ձեռք բարձրացրեց մեր հանրապետության ծննդյան վկայականի վրա․ Գեղամ Մանուկյան
Շատ երկրներ են փոքր թունելներ կառուցել և այսօր ամենաարդյունավետ տարբերակն է. Խաչատուր Սուքիասյան
Պետք չէ իրականությունը խեղաթյուրել, ՀՀ-ն որևէ տեղ չի համաձայնել իր ինքնիշխանության սահմանափակմանը. Նիկոլ Փաշինյան
Տոյոտան հայ ավտոսիրողներին ներկայացրեց Land Cruiser շարքի հեղափոխական՝ LC 250 մոդելը
Պետք է տեղի ունենա պետական ծառայությունների աշխատանքի ամբողջական վերափոխում. Փաշինյանը՝ ԵԱՏՄ համաժողովի լիագումար նիստում
Պարո՛ն Խաչատրյան, այդ ծառայողական մեքենաներից օգտվում է նաև ձեր խմբակցությունը. Ծովինար Վարդանյան
Մի քաղաքական ուժ, որը պադավատներին դեմ էր, պադավատների վրա նույնքան գումար է ծախսել, որքան պարտք է վերցրել Գյումրու համար. Արթուր Խաչատրյան
«Առինջ մոլ»-ի տարածքում բացվեց Իրանի՝ աշխարհում ամենամեծ առևտրի կենտրոնը
Երևանում կայացավ «Գագիկ Ծառուկյանի գավաթ» սամբոյի միջազգային մրցաշարը
Փաշինյանն Էրդողանից ու Ալիևից իշխանություն է մուրում, ոչ թե խաղաղություն․ Կարեն Բեքարյան
Ամերիաբանկը՝ Emerge միջազգային տեխնոլոգիական համաժողովի գործընկեր
Lexus-ի նոր թռիչքը. ներկայացվել է ամբողջությամբ թարմացված GX 550-ը
ԱՄՆ Պետքարտուղարությունը Փաշինյանից պահանջել է կարճ ժամանակում հայ-իրանական սահմանից հանել ռուսներին․ Սուրեն Սուրենյանց
2024-ին Telcell ընկերության բաժնետեր դառնալը հնարավոր է. բիզնես համայնքը ծանոթացել է ընկերության բաժնետեր դառնալու առաջարկին
Եթե իշխանափոխություն լինի, նորմալ իշխանություն ձևավորվի և ՀՀԿ-ն ԱԺ-ում մանդատ չունենա՝ խնդիր չէ․ Տիգրան Աբրահամյան
Տրդատ թագավորը շալակած քարեր է բերել, օգնել եկեղեցի կառուցել, այսօր եկեղեցուն հարվածելով՝ մեզ ենք հարվածում․ Տիրան Սրբազան
Հրայր Թովմասյանի վերաբերյալ դատավճիռը բողոքարկման ենթակա է. Արամ Օրբելյան
Այս դատարանում արդարադատություն չի իրականացվել, այս դատավորը կեղծ դատավոր էր իր ամբողջ էությամբ. Հրայր Թովմասյան
Անարդարության դեմ, եթե անգամ պարտվեմ, ամոթ չէ, ամոթ է անարդարության դեմ չպայքարելը․ Հրայր Թովմասյան
Ես դատարանի առաջ եմ, քանի որ բարձրաձայնել եմ այն, ինչ մնացածը չէին տեսնում․ Հրայր Թովմասյան
Արցախի ղեկավարության Բաքվի բանտում գտնվելը Փաշինյան-Ալիև համաձայնությամբ է․ Լարիսա Ալավերդյան
2024-ին Telcell ընկերության բաժնետեր դառնալը հնարավոր է. ընկերությունն ազդարարում է բաժնետոմսերի թողարկման մասին
Հայաստան- Արցախ երիտասարդական միության շրջանակներում կստեղծվի խաղային լիգա. Լիանա Մանուկյան
Խաղային լիգայի ժամանակ հետաքրքիր պայքար ու անակնկալներ են սպասվում. Արման Աբովյան
Հայաստան -Արցախ խաղային լիգայով կընդլայնենք միասնությունը. Հռիփսիմե Խուրշուդյան
Արցախահայության խնդիրները մշտապես եղել են Գագիկ Ծառուկյանի ուշադրության կենտրոնում․ Իվետա Տոնոյան
Սոֆիայում լիներ հանդիպումը, թե Եվլախում, Բաքվի պահանջը նույնն էր, բանակցության բովանդակությունը՝ ևս․ Մեսրոպ Առաքելյան
Անհատականության և բիզնեսի ճակատագրի կառավարում. Ալեքսեյ Սիտնիկովը Երևանում էր
Ապաշրջափակման հարցով ՀՀ-ի համար ավելի մեծ վտանգ տեսնում եմ ՌԴ-ից, քան Ադրբեջանից․ Արմեն Պետրոսյան
- 20:36 • 04.10.24 Չեմ զարմանա, որ իշխանություն պահելու համար Փաշինյանը դատի կամ Բաքվին հանձնի նախկին նախագահներին․ Թևան Պողոսյան
- 13:08 • 03.10.24 Ադրբեջանը հայտարարում է ամենաբարձր մակարդակով, որ nւժի կիրառման հարցը շարունակում է մնալ իր օրակարգում. Տիգրան Աբրահամյան
- 12:57 • 03.10.24 Ընդդիմության «գողական» առաջնորդը երեկ հայտարարեց՝ իբր ՀՀ-ն «Զանգեզուրի միջանցքի» մասին պայմանավորվածություն է ձեռք բերել. Արթուր Հովհաննիսյան
- 12:27 • 03.10.24 Չեմ բացառում՝ Ադրբեջանը կարող է ասել, որ Վազգեն Սարգսյանի փողոցի առկայությունը ռևшնշիզմի դրսևորում է. Արթուր Խաչատրյան
- 12:27 • 03.10.24 Չնայած՝ քաղաքական մեծամասնությունը կրկին ուրացավ Արցախը, բայց քննիչ հանձնաժողով ստեղծվելու է իրավունքի ուժով. Արծվիկ Մինասյան
- 20:41 • 02.10.24 Իրան-Իսրայել ուղիղ հակամարտությունը Թուրքիայի ու Ադրբեջանի համար Սյունիքը վերցնելու հնարավորություն կստեղծի․ Արթուր Խաչիկյան
- 17:58 • 02.10.24 Եթե կապիտուլացված ենք, դուք ո՞ր երկրի պատգամավորն եք․ Փաշինյանը՝ Դանիելյանին
- 17:02 • 02.10.24 ՀՀ ինքնիշխան տարածքի որևէ միլիմետր որևէ մեկին չի հանձնվել․ Նիկոլ Փաշինյան
- 16:49 • 02.10.24 Խաղաղության պայմանագրի նախագծի մեջ միջազգային դիվանագիտական պրակտիկային անհայտ որևէ բան չկա․ Փաշինյան
- 11:23 • 02.10.24 «Դեմ ենք քվեարկելու ԼՂ ժողովրդի հարցով քննիչ հանձնաժողովի ստեղծմանը», «Տորպեդահարում և հրաժարվում եք սահմանադրական լիազորություններից». քննարկում` ԱԺ-ում
- 17:19 • 01.10.24 Վազգեն Մանուկյանին Վազգեն Գալստանյանով փոխելուց հետո ի՞նչ փուլ է գալու, առաջին հայ «կասմանավտին» գտեք, դա ավելի պոպուլյար կլինի. ԱԺ նախագահը՝ ընդդիմությանը
- 16:47 • 01.10.24 ՍԴ-ն ձեռք բարձրացրեց մեր հանրապետության ծննդյան վկայականի վրա․ Գեղամ Մանուկյան
- 16:35 • 01.10.24 Շատ երկրներ են փոքր թունելներ կառուցել և այսօր ամենաարդյունավետ տարբերակն է. Խաչատուր Սուքիասյան
- 15:44 • 01.10.24 Պետք չէ իրականությունը խեղաթյուրել, ՀՀ-ն որևէ տեղ չի համաձայնել իր ինքնիշխանության սահմանափակմանը. Նիկոլ Փաշինյան
- 14:05 • 01.10.24 Տոյոտան հայ ավտոսիրողներին ներկայացրեց Land Cruiser շարքի հեղափոխական՝ LC 250 մոդելը
- 12:17 • 01.10.24 Պետք է տեղի ունենա պետական ծառայությունների աշխատանքի ամբողջական վերափոխում. Փաշինյանը՝ ԵԱՏՄ համաժողովի լիագումար նիստում
- 12:09 • 01.10.24 Պարո՛ն Խաչատրյան, այդ ծառայողական մեքենաներից օգտվում է նաև ձեր խմբակցությունը. Ծովինար Վարդանյան
- 11:39 • 01.10.24 Մի քաղաքական ուժ, որը պադավատներին դեմ էր, պադավատների վրա նույնքան գումար է ծախսել, որքան պարտք է վերցրել Գյումրու համար. Արթուր Խաչատրյան
- 18:23 • 30.09.24 «Առինջ մոլ»-ի տարածքում բացվեց Իրանի՝ աշխարհում ամենամեծ առևտրի կենտրոնը
- 16:16 • 30.09.24 Երևանում կայացավ «Գագիկ Ծառուկյանի գավաթ» սամբոյի միջազգային մրցաշարը
- 20:45 • 27.09.24 Փաշինյանն Էրդողանից ու Ալիևից իշխանություն է մուրում, ոչ թե խաղաղություն․ Կարեն Բեքարյան
- 10:51 • 27.09.24 Ամերիաբանկը՝ Emerge միջազգային տեխնոլոգիական համաժողովի գործընկեր
- 13:01 • 26.09.24 Lexus-ի նոր թռիչքը. ներկայացվել է ամբողջությամբ թարմացված GX 550-ը
- 20:47 • 25.09.24 ԱՄՆ Պետքարտուղարությունը Փաշինյանից պահանջել է կարճ ժամանակում հայ-իրանական սահմանից հանել ռուսներին․ Սուրեն Սուրենյանց
- 18:36 • 25.09.24 2024-ին Telcell ընկերության բաժնետեր դառնալը հնարավոր է. բիզնես համայնքը ծանոթացել է ընկերության բաժնետեր դառնալու առաջարկին
- 20:41 • 23.09.24 Եթե իշխանափոխություն լինի, նորմալ իշխանություն ձևավորվի և ՀՀԿ-ն ԱԺ-ում մանդատ չունենա՝ խնդիր չէ․ Տիգրան Աբրահամյան
- 16:26 • 21.09.24 Տրդատ թագավորը շալակած քարեր է բերել, օգնել եկեղեցի կառուցել, այսօր եկեղեցուն հարվածելով՝ մեզ ենք հարվածում․ Տիրան Սրբազան
- 18:24 • 20.09.24 Հրայր Թովմասյանի վերաբերյալ դատավճիռը բողոքարկման ենթակա է. Արամ Օրբելյան
- 16:12 • 20.09.24 Այս դատարանում արդարադատություն չի իրականացվել, այս դատավորը կեղծ դատավոր էր իր ամբողջ էությամբ. Հրայր Թովմասյան
- 21:57 • 18.09.24 Անարդարության դեմ, եթե անգամ պարտվեմ, ամոթ չէ, ամոթ է անարդարության դեմ չպայքարելը․ Հրայր Թովմասյան
- 21:57 • 18.09.24 Ես դատարանի առաջ եմ, քանի որ բարձրաձայնել եմ այն, ինչ մնացածը չէին տեսնում․ Հրայր Թովմասյան
- 20:45 • 18.09.24 Արցախի ղեկավարության Բաքվի բանտում գտնվելը Փաշինյան-Ալիև համաձայնությամբ է․ Լարիսա Ալավերդյան
- 20:02 • 18.09.24 2024-ին Telcell ընկերության բաժնետեր դառնալը հնարավոր է. ընկերությունն ազդարարում է բաժնետոմսերի թողարկման մասին
- 20:01 • 17.09.24 Հայաստան- Արցախ երիտասարդական միության շրջանակներում կստեղծվի խաղային լիգա. Լիանա Մանուկյան
- 20:01 • 17.09.24 Խաղային լիգայի ժամանակ հետաքրքիր պայքար ու անակնկալներ են սպասվում. Արման Աբովյան
- 20:01 • 17.09.24 Հայաստան -Արցախ խաղային լիգայով կընդլայնենք միասնությունը. Հռիփսիմե Խուրշուդյան
- 20:00 • 17.09.24 Արցախահայության խնդիրները մշտապես եղել են Գագիկ Ծառուկյանի ուշադրության կենտրոնում․ Իվետա Տոնոյան
- 20:39 • 16.09.24 Սոֆիայում լիներ հանդիպումը, թե Եվլախում, Բաքվի պահանջը նույնն էր, բանակցության բովանդակությունը՝ ևս․ Մեսրոպ Առաքելյան
- 17:49 • 16.09.24 Անհատականության և բիզնեսի ճակատագրի կառավարում. Ալեքսեյ Սիտնիկովը Երևանում էր
- 20:41 • 13.09.24 Ապաշրջափակման հարցով ՀՀ-ի համար ավելի մեծ վտանգ տեսնում եմ ՌԴ-ից, քան Ադրբեջանից․ Արմեն Պետրոսյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Քաղաքականություն 15:07 • 04/10 ՌԴ ԱԴԾ ղեկավարի հայտարարությունը Հայաստանի հետ կապված սուտ է ու մանիպուլյատիվ. Ստանո Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը ԱՊՀ երկրների անվտանգության մարմինների ղեկավարների խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է, որ Արևմուտքը ցանկանում է ՆԱՏՕ-ի կոնտինգենտ տեղակայել Հարավային Կովկասում
-
Ժամանց 11:28 • 04/10 Էմինեմը հայտնել է, որ պապիկ է դառնալու (տեսանյութ) Ամերիկացի հայտնի ռեփեր Էմինեմը Temporary երգի տեսահոլովակի միջոցով բացահայտել է, որ պատրաստվում է պապիկ դառնալ: Դրանում երաժշտի դուստրը՝ 28-ամյա Հեյլի Ջեյդը, անակնկալի է բերում հորը` նվիրելով նրան «Պապիկ» գրվածքով շապիկ, ինչպես նաև իր ուլտրաձայնային հետազոտության լուսանկարը:
-
Քաղաքականություն 14:32 • 04/10 Ալիևը Հայաստանին «նախազգուշացրել» է վերջ տալ «վտանգավnր խաղերին» «Մի կողմից խոսում են խաղաղության մասին, ստում, մյուս կողմից՝ լայնածավալ սպառազինություն են ձեռք բերում: Ո՞վ է նրանց զենք տալիս. Ֆրանսիան և այլ հակաադրբեջանական երկրներ... Այսօր նրանք պետք է հանգիստ թողնեն Հարավային Կովկասը, հանձնվեն, գնան և զբաղվեն իրենց գործերով, խնդիրներով...
-
Իրադարձային 13:32 • 04/10 Պուտինն իր ծննդյան օրը կհանդիպի ԱՊՀ ղեկավարների հետ. Կրեմլ «Առանձնապես տոնական բան չի լինի: Օրվա առաջին կեսն աշխատանքային հանդիպումներ կլինեն՝ փակ, ոչ հրապարակային։ Երեկոյան ԱՊՀ երկրների ղեկավարները կհանդիպեն նախագահի հետ։ Մենք ձեզ լրացուցիչ կտեղեկացնենք։ Հաջորդ շաբաթ լինելու է ԱՊՀ երկրների ղեկավարների լիաֆորմատ հանդիպում»,- նշել է պաշտոնյան։
-
Տնտեսություն 16:52 • 04/10 Առևտրային պատերա՞զմ. ԵՄ-ն պատժիչ մաքսատուրքեր է սահմանել Չինաստանից ներկրվող էլեկտրական մեքենաների համար Բրյուսելը Պեկինին մեղադրում է պետական սուբսիդիաների միջոցով էլեկտրական մեքենաների գների արհեստական իջեցման համար, ինչը «անարդար պայմաններ է ստեղծում համաշխարհային շուկաներում»։
-
Քաղաքականություն 11:56 • 04/10 Արևմուտքը փորձում է հասնել նրան, որ Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից. ՌԴ ԱԴԾ տնօրեն Արևմուտքը, սպառազինությունների արտոնյալ մատակարարումների և անվտանգության երաշխիքների դիմաց, փորձում է հասնել նրան, որ Հայաստանը դուրս գա ՀԱՊԿից նման պնդմամբ է հանդես եկել Ռուսաստանի ԱԴԾ տնօրեն, ԱՊՀ անդամ պետությու
-
Իրավունք 11:52 • 04/10 ԲԴԽ-ն դադարեցրեց Սերժ Սարգսյանին արդարացրած դատավոր Վահե Միսակյանի լիազորությունները Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Վահե Միսակյանի լիազորությունները էական կարգապահական խախտման հիմքով դադարեցնել, որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է
-
Քաղաքականություն 13:20 • 04/10 Ալիևն էլ է պահանջում քաղաքականությունից հեռացնել նախկին նախագահներին, դե միացեք Ալիևին. Շարմազանով Երբ հանրապետականները պայքարում էին այս ազգակործան իշխանության չգալու համար, ոազմաթիվ քաղաքական ու ոչ քաղաքական դերակատարներ Նիկոլ Փաշինյանին էին ծափահարում և հետները սուրճ խմում։
-
Քաղաքականություն 15:07 • 04/10 ՌԴ ԱԴԾ ղեկավարի հայտարարությունը Հայաստանի հետ կապված սուտ է ու մանիպուլյատիվ. Ստանո Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը ԱՊՀ երկրների անվտանգության մարմինների ղեկավարների խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է, որ Արևմուտքը ցանկանում է ՆԱՏՕ-ի կոնտինգենտ տեղակայել Հարավային Կովկասում
-
Ժամանց 11:28 • 04/10 Էմինեմը հայտնել է, որ պապիկ է դառնալու (տեսանյութ) Ամերիկացի հայտնի ռեփեր Էմինեմը Temporary երգի տեսահոլովակի միջոցով բացահայտել է, որ պատրաստվում է պապիկ դառնալ: Դրանում երաժշտի դուստրը՝ 28-ամյա Հեյլի Ջեյդը, անակնկալի է բերում հորը` նվիրելով նրան «Պապիկ» գրվածքով շապիկ, ինչպես նաև իր ուլտրաձայնային հետազոտության լուսանկարը:
-
Քաղաքականություն 14:32 • 04/10 Ալիևը Հայաստանին «նախազգուշացրել» է վերջ տալ «վտանգավnր խաղերին» «Մի կողմից խոսում են խաղաղության մասին, ստում, մյուս կողմից՝ լայնածավալ սպառազինություն են ձեռք բերում: Ո՞վ է նրանց զենք տալիս. Ֆրանսիան և այլ հակաադրբեջանական երկրներ... Այսօր նրանք պետք է հանգիստ թողնեն Հարավային Կովկասը, հանձնվեն, գնան և զբաղվեն իրենց գործերով, խնդիրներով...
-
Իրադարձային 13:32 • 04/10 Պուտինն իր ծննդյան օրը կհանդիպի ԱՊՀ ղեկավարների հետ. Կրեմլ «Առանձնապես տոնական բան չի լինի: Օրվա առաջին կեսն աշխատանքային հանդիպումներ կլինեն՝ փակ, ոչ հրապարակային։ Երեկոյան ԱՊՀ երկրների ղեկավարները կհանդիպեն նախագահի հետ։ Մենք ձեզ լրացուցիչ կտեղեկացնենք։ Հաջորդ շաբաթ լինելու է ԱՊՀ երկրների ղեկավարների լիաֆորմատ հանդիպում»,- նշել է պաշտոնյան։
-
Տնտեսություն 16:52 • 04/10 Առևտրային պատերա՞զմ. ԵՄ-ն պատժիչ մաքսատուրքեր է սահմանել Չինաստանից ներկրվող էլեկտրական մեքենաների համար Բրյուսելը Պեկինին մեղադրում է պետական սուբսիդիաների միջոցով էլեկտրական մեքենաների գների արհեստական իջեցման համար, ինչը «անարդար պայմաններ է ստեղծում համաշխարհային շուկաներում»։
-
Քաղաքականություն 11:56 • 04/10 Արևմուտքը փորձում է հասնել նրան, որ Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից. ՌԴ ԱԴԾ տնօրեն Արևմուտքը, սպառազինությունների արտոնյալ մատակարարումների և անվտանգության երաշխիքների դիմաց, փորձում է հասնել նրան, որ Հայաստանը դուրս գա ՀԱՊԿից նման պնդմամբ է հանդես եկել Ռուսաստանի ԱԴԾ տնօրեն, ԱՊՀ անդամ պետությու
-
Իրավունք 11:52 • 04/10 ԲԴԽ-ն դադարեցրեց Սերժ Սարգսյանին արդարացրած դատավոր Վահե Միսակյանի լիազորությունները Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Վահե Միսակյանի լիազորությունները էական կարգապահական խախտման հիմքով դադարեցնել, որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է
-
Քաղաքականություն 13:20 • 04/10 Ալիևն էլ է պահանջում քաղաքականությունից հեռացնել նախկին նախագահներին, դե միացեք Ալիևին. Շարմազանով Երբ հանրապետականները պայքարում էին այս ազգակործան իշխանության չգալու համար, ոազմաթիվ քաղաքական ու ոչ քաղաքական դերակատարներ Նիկոլ Փաշինյանին էին ծափահարում և հետները սուրճ խմում։
-
Քաղաքականություն 12:11 • 03/10 Ընդդիմության «գողական» առաջնորդը երեկ հայտարարեց՝ իբր ՀՀ-ն «Զանգեզուրի միջանցքի» մասին պայմանավորվածություն է ձեռք բերել. Արթուր Հովհաննիսյան (տեսանյութ) Ոչ, դուք վստա՞հ էիք, որ Ուկրաինայի անվտանգության հովանավոր Ռուսատանը չէր հարձակվի Ուկրաինայի վրա: Հարցեր եք տալիս, որոնց պատասխանները ոչ ոք չգիտի: Մենք անում ենք ամեն ինչ, որ ՀՀ-ն այս տարածաշրջանում ապրի խաղաղ
-
Տնտեսություն 15:21 • 30/09 Հայաստանում այսօր բացվել է իրանական առաջին և ամենամեծ առևտրի կենտրոնն ամբողջ աշխարհում (տեսանյութ) Բացման արարողությանը մասնակցել են էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, ԻԻՀ արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Սեյյեդ Մոհամմադ Աթաբաքը, նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը
-
Իրադարձային 15:23 • 29/09 Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում է անձրև Սեպտեմբերի 29-ի ցերեկը, 30-ին, հոկտեմբերի 3-ի ցերեկը, 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 1-ին՝ ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում, 2-ին, 3-ի գիշերը` շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, հնարավոր է նաև մառախուղ։
-
Իրադարձային 13:16 • 30/09 Երևանում տղամարդը պերֆերատորով հողային քանդման աշխատանքներ կատարելիս բախվել է էլեկտրալարին. նրան այրվածքներով տեղափոխել են Այրվածքաբանության ազգային կենտրոն Տեղում ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխված քաղաքացին Գեղարքունիքի մարզի բնակիչ, 28–ամյա Վաչիկ Ա.-ն է:
-
Քաղաքականություն 00:33 • 03/10 Ես չեմ եկել ձեր հարցերին պատասխանելու, Դուք լծվել եք ստի քարոզչության տարածմանը․ Բագրատ Սրբազանը՝ Պետրոս Ղազարյանին Վարչապետը ստախոս է այն գլխից։ Ասել է Արցախը Հայաստան է և վերջ։ Փաշինյանը խաբել է բոլոր տեղերում։ Նախընտրական ծրագրում գրվածի ամբողջությամբ հակառակն է արել։ Նոյեմբերի 9-ի մասին Ես տարբեր տեղերում նշել եմ այդ մասին։
-
Իրավունք 15:37 • 02/10 Եթե Հայաստանը խաղաղություն է ուզում, «պետք» է պատժի «մեղավորներին». Ալիև Նրա խոսքով՝ այժմ Ադրբեջանում պատասխանատվության են ենթարկվում «ռազմական հանցագործությունների որոշ մեղավորներ» (նկատի ունի օկուպացված Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներին-Խմբ.), սակայն Հայաստանում ոչ մի «հանցագործ» պատասխանատվության չի ենթարկվել...
-
Տնտեսություն 10:17 • 01/10 Այսօր Հայաստան այցի ժամանակ առաջարկվելու է, որ Իրանը միանա ԵԱՏՄ-ին. Իրանի առաջին փոխնախագահ Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆը որպես հատուկ հյուր պատվիրակության գլխավորությամբ ՀՀ վարչապետի հրավերով մեկնել է Երևան՝ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների ղեկավարների հանդիպմանը մասնակցելու նպատակով,
Գիտություն/տեխնիկա
-
15:47 • 03.10.24 Telegram-ի աշխատանքում խափանումներ են
-
16:49 • 02.10.24 Rutube-ն անհետացել է Google Play-ից
Սպորտ
-
22:49 • 04.10.24 Պորտուգալիայի հավաքականի հայտացուցակն առաջիկա խաղերի համար
-
21:32 • 04.10.24 Ֆոդենն ասել է, թե կարիերան ավարտելուց հետո ինչով կզբաղվի
Իրադարձային
-
22:37 • 04.10.24 Կոտայքում բախվել են «Lexus»-ն ու «Opel»-ը․ կան տուժածներ
-
22:31 • 04.10.24 Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
Մամուլի տեսություն
-
08:20 • 04.10.24 Կապանի համայնքապետի եղբորը ձերբակալել են. «Հրապարակ»
Ժամանց
-
20:20 • 29.09.24 Հանրահայտ դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնն ամուսնացել է
-
15:06 • 27.09.24 Երգչուհի Լանա դել Ռեյն ամուսնացել է (լուսանկարներ)