Այս իշխանությունները մեզ ուզում են զրկել հիասթափվելու, անցյալ ունենալու, կասկածելու ու հարցեր տալու, ազգային իմունիտետ ունենալու և մտածելու իրավունքից․ Արփինե Հովհաննիսյան
«Իրավական կրթություն և վերահսկողություն» ՀԿ նախագահ Արփինե Հովհաննիսյանը «Ինչից է ՁԵԶ փորձում զրկել «հեղափոխությունը»» վերտառությամբ ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում է․
«Ֆեյսբուքյան կանոնները չեմ պահել, գրել եմ երկար, բայց որքան էլ հավակնոտ հնչի` վստահ եմ՝ հինգ րոպե ժամանակ գտնելու ու կարդալու դեպքում չեք ափսոսա:
Երբևէ մտածել եք` թե ինչից է ձեզ զրկել կամ փորձում զրկել «հեղափոխություն կոչվածը»: Շատերը կկարողանան ձևակերպել, թե իրենց ինչ է տվել այդ երևույթը կամ գոնե իրենք մտածում էին, որ տվել է: Մի մասը կասի, որ ինքը ուրախացել է, մյուսը ժպտացել է, մյուսը երջանկացել է, երբեմն անգամ ուրիշի դժբախտությամբ, իսկ մի փոքր մասը ստացել է պաշտոն, փող, ծառայողական ավտոմեքենա, վերջերս նաև` «յաշիկ», աշխատավարձ ու պարգևավճար: Այդ փոքր մասը գոյություն ունի մինչ օրս, նա մինչ օրս «ժողովրդի» անունից մեծ-մեծ խոսող, իշխանություն կոչվող զանգվածն է, որը մարդկանց համոզում է, որ նրանք էլ են լավ ապրում, էլի երջանիկ են ու ուրախ, չէ որ եսիմ ում հանդեպ հերթական ապուշ քրեական գործն է կարվել:
Մինչ օրս մենք շատ քիչ ենք խոսել կամ գրեթե չենք խոսել այն մասին, թե ինչ մեզնից խլեց «հեղափոխությունը» կամ ինչից են ուզում մեզ «զրկել» «հեղափոխության առաջնորդները»: Այո, այո, մենք վերջերս իմացանք, որ բացի Նիկոլից հպարտ քաղաքացիները էլի առաջնորդներ են ունեցել....
Եվ այսպես`
Ա. Նրանք մեզ ուզում են զրկել ՀԻԱՍԹԱՓՎԵԼՈՒ իրավունքից: Դու պարտավոր ես լայքել, կիսվել ցանկացած ապուշություն, որ Նիկոլ&co քեզ ստիպում են: Դու պարտավոր ես սիրել կամ պաշտել Նիկոլին ու մնացյալին, Նիկոլը նվազագույնը փրկիչ է, երկնքից ուղարկված հրեշտակ, առավելագույնը` Հիսուս: Դու իրավունք չունես նկատել, Նիկոլի ու մյուսների անգրագիտությունը, պետական կառավարումից ու մարդկանց խնդիրներից հեռու լինելը, ագահությունը, կոռուպցիայով զբաղվելը, հարստանալը, ամբողջական ոլորտներ կործանելը` կրթություն, առողջապահություն.... Դու իրավունք չունես նկատել, որ վարչապետի պաշտոն զբաղեցնողը էժան պոպուլիստ է, գռեհիկ ու փոքրոգի վրեժխնդիր արարած, որ մտածում է` ինքը կարող է քիթը մտցնել ուրիշների անձնական կյանք, վարկաբեկել բացարձակապես բոլորին, ուրանալ ամեն ինչ: Դու չպիտի նկատես բարոյական անկման այն աննախադեպ մակարդակը ու ծավալը, որում մենք հայտնվել ենք, Իսկ եթե դու` հպարտդ, հանկարծ.... ու նկատես, որ Փաշինյանը այն ամենի մարմնավորումն է, ինչ քննադատում է, նկատես նրա անսպառ ստերը, դու անմիջապես կորակվես դավաճան, նախկին ռեժիմի ստրուկ, առավել մառազմատիկները քեզ կդարձնեն ազգադավ, ազգակործան, հայրենադավ ու էլ նման ճռճռան բառեր, ֆեյքերը միսդ կուտեն բոլոր լրատվականների տակ, դու կստանաս սպառնալիք-նամակներ, բարեկամներդ կստանան «բարեկամական» նախազգուշացումներ ու քեզ չի մնա այլ բան, քան հասկանալ, որ Չհիասթափվելը սույն պերսոնաժներից ավելի հարմար է, հեշտ ու անվտանգ:
Ի դեպ, սորոսականները ունեն հիասթափվելու մենաշնորհ, նրանք պետք է խաղան «Նիկոլից ավելի վատ ոստիկան» դերը, նրանք անգամ շուտով կխաղան Նիկոլին «դավաճանության վրա բռնացրած հարուստ ամուսնալուծված կին-ընդդիմության» դերը: Որպիսի նրանց ու Նիկոլի միջև դու տեսնես Նիկոլի ակնհայտ առավելությունը:
Նրանք փորձում են զրկել ԱՆՑՅԱԼ ՈՒՆԵՆԱԼՈՒ իրավունքից: Ասեմ ավելին` այն խառնիճաղանջ օրերին նրանք շատերին զրկեցին իրենց անցյալից: Ու այդպիսով զրկեցին ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐ ՈՒՆԵՆԱԼՈՒ, ՈՒԺԵՂ ԼԻՆԵԼՈՒ, ԸՆԿԵՐ ՄՆԱԼՈՒ, ՀԱՎԱՏԱՐԻՄ ԼԻՆԵԼՈՒ իրավունքներից: Շատ շատերը, «հեղափոխության արժեքներին» իրենց հավատարմությունը ապացուցելու համար, իրենք սկսեցին քննադատել այն ամենը, ինչի մաս իրենք եղել են, ասենք հաճախ կարելի էր լսել, «դե ախր շատերը իրենց չափը կորցրել էին, կարգի չէին հրավիրվում, դրա համար էլ սենց եղավ» ոճի մտքեր: Նրանք սա ասում էին իրենց դավաճանություն և արդարացնելու համար` մոռանալով, որ իրենք այդ չափը կորցրածներից, օգտվածներից ու արտոնյալներից են եղել, որ եթե, օրինակ, ես ու իմ ընկերները կարող ենք նման բան ասել, ապա իրենք` ոչ: «Հեղափոխության առաջնորդներն» էլ` անսկզբունք, անանցյալ մարդիկ, համարեցին, որ նախկին ռեժիմի վառ ներկայացուցիչները միայն նրանք են, ովքեր համարձակվում են համարել, որ պաշտոնի համար թռնելը վատ բան է, իսկ նրանք ովքեր գլուխ խոնարհեցին Նիկոլի առաջ դարձան ներկա: Կառավարություն, Ազգային ժողով, ՍԴ, դատական համակարգ, բոլոր այս տեղերում լիքն են նախկինից մարդիկ` երբեմն` անցյալը հիշող, առավել հաճախ` անցյալից զրկված, ու միայն Փաշինյանին ու իր կիսագրագետների թիմին կարող է հայտնի լինել այն տրամաբանությունը, որով ես նախկին եմ, իսկ Զանջուղազյան Ատոմը, Տոնոյան Դավիթը, Խունդկարյան Երվանդը, Շաթիրյան Էդգարը, Թորոսյան Շիրակը, Ցոլակյան Ֆելիքսը, Քոչարյան Անդրանիկը, Իգիթյան Հովհաննեսը և բազմաթիվ այլք` ներկա: Էլ չեմ խոսում այն մասին, որ ինչքան կոռուպցիայի սիմվոլ նախկին պաշտոնյա կա միանգամայն հանգիստ կերպով հավակնում է նոր պաշտոնների կամ առաջխաղացումների` գինը` Նիկոլի սելֆիի ձողիկին երկրպագելը և անսահման քծնանքը:
Նրանք ուզում են զրկել մեզ ԿԱՍԿԱԾԵԼՈՒ ՈՒ ՀԱՐՑԵՐ ՏԱԼՈՒ իրավունքից: Հիշի՛ր բարեկամ դու պարտավոր ես հավատալ այն ամենին, ինչ ուզում է Նիկոլը: Դու պարտավոր ես հավատալ, որ Արցախյան հարցում նա կատարյալ բոբիկ չէ ու կործանարար քաղաքականություն չի վարում, որ նա հրաշալի անգլերենով պատասխանել է բոլոր բարդ հարցերին ու խայտառակ չի եղել, դու ուղղակի պիտի հավատաս այն ապուշությանը, որ Էրդողանը ծնկի է իջել մեր միակի առաջ, ու խնդրել...... ինչ խնդրել, կարևոր չի, դու պարտավոր ես հավատալ, որ կորոնավիրուսի պայքարը չի ձախողվել, քանի որ կա 1200, այլ ոչ թե ասենք 3000 զոհ, դու պարտավոր ես հավատալ, որ դիմակը փրկում է ամեն ինչից, որ վտանգավոր չէ երեխաների համար, դու պարտավոր ես հավատալ, որ երկիրը թալանել են, դրա համար «ազգի փրկիչը» չի կարողանում քո կյանքը լավացնել, դու պարտավոր ես հավատալ, որ ոստիկանությունը և այլ պետական մարմինները, ինչ լկտիություն անում են, Նիկոլը դրանից տեղյակ չի.... դու պարտավոր ես հավատալ այն ամենին, ինչ քեզ կմատուցեն Նիկոլի շեղված փիառշիկները, իսկ թե հանկարծ դու կասկածես ու հարցնես, ախր բա որ աշխարհի բոլոր հզորները` Թրամփից մինչև Պուտին բան են խնդրում մեր «միակին», բա ի՞նչու ինքը չի կարողանում էդ նույն Պուտինի հետ կարգավորի ՌԴ մեկնել ցանկացող մեր քաղաքացիների հարցը, կամ գազի գնի հարցը, կամ թալանած երկրում միայն մաքսային ու հարկայինում մի տարվա մեջ 5 միլիարդ դրամ պրեմիա ո՞նց են տալիս, իսկ երեխաների դիմակների փողը թողնում ուսուցիչների կամ ծնողների վրա, բա Քոչարյանի 4 միլիարդից գոնե տաս տոկոսը ի՞նչի չգտաք ու էլի շատ հարցեր: Համարձակվի՛ր տալ այս հարցերը և դու այդժամ կորակվես դավաճան, լափը պակասած 5-րդ շարասյան էլեմենտ ու մի ապուշ կասի, որ քեզ նման հարցեր տալու համար պետք է գնդակահարել...
Մեզ փորձում են զրկել ԱԶԳԱՅԻՆ ԻՄՈՒՆԻՏԵՏ ունենալու իրավունքից: Հիշի՛ր մինչ Նիկոլ դու ու նախնիներդ չեն ապրել կամ վատ են ապրել, կամ իրենք բռնարար են, հետամնաց, անկիրթ, դրա համար մեզ կոտորել են: Դու իրավունք չունես մտածել, որ քո երկրի ու ազգի համար գոյության սպառնալիք երկիրը`Թուրքիան վերջին տարիներին փոխվել է, դառնալով ավելի ագրեսիվ, վտանգավոր, անկառավարելի ու նենգ: Դու իրավունք չունես տեսնել, թե 2020 թվականին, պանդեմիայի օրերին ինչպես է վարվում Թուրքիան ԵՄ ՈՒ ՆԱՏՕ անդամ Հունաստանի հետ, ու ինչպես է աշխարհի հզորների մի զգալի մասը ՀԱՆԴՈՒՐԺՈՒՄ ՆՐԱՆ: Դու իրավունք չունես մտածել, որ Ադրբեջանը քո գոյաբանական հակառակորդն է, դու պետք է մտածես, որ մեր միակ խնդիրը Ռուսաստանն է , նրա ռազմաբազան, դու պիտի հավատաս, որ Ալիևը կիրթ է ու կառուցողական ու որ նա.... սարսափում է «մեր Նիկոլից», դու պիտի հավատաս Թուրքիային սիրելու համար փող ստացածներին, նրանց գրած դասագրքերով կրթվես ու հանգիստ ապրես... դե որովհետև, Նիկոլի ինֆանտիլ փիառշիկները քո համար գրել են, որ Էրդողանը ծնկի իջավ Նիկոլի առաջ: Դու իրավունք չունես հարցնել, տղե՛րք իսկ մենք կդառնա՞նք ինքնիշխան հենց Ռուսաստանից պոկվենք, ու մենակ մնանք, թե՞ Ռուսաստանի տեղը ասենք, որ ԱՄՆ կամ ՄԲ լինեն, էլի կլինի: Հարցրու՛ ու կհայտարարվես «ռսի սապոգի տակ ճկռած տխմար», ում պետք է ցմահ բանտարկել:
Մեզնից փորձում են խլել ՀԱՂԹԱՆԱԿ ունենալու, հաղթանակի բերկրանքը վայելելու իրավունքը: Դու պարտավոր ես հավատալ, որ ապրիլյանը հաղթանակ չէր այլ պարտություն, դու պարտավոր ես մտածել, որ Աբաջյան Ռոբերտը, Արմենակը, Գրիգորը, Ադամը ու մյուսները անձնական հերոսություն են արել, բայց տղերքի հերոսությունը բավարար չի եղել հաղթել պատերազմը: Դու սրան պարտավոր ես հավատալ, քանզի դա է Նիկոլի կամքը, քանզի ինքը բարդույթ ունի այն մտքից, որ այդ պատերազմում հաղթանակի առաջնորդը Ս. Սարգսյանն է եղել, դու պարտավոր ես հավատալ, որ ադրբեջանական յաշմայի վիժվածքները, ովքեր իրենց դիակներն էին հավաքում մեր սահմանից, հաջողության են հասել, դու պարտավոր ես հավատալ, որ մի քանի մետր տարածքում տեղի ունեցող հուլիսյան դեպքերը նույն մասշտաբի են եղել, ինչ մի քանի տասնյակ կիլոմետրերի վրա ծավալվող ապրիլյանը, դու պարտավոր ես հավատալ, որ եթե պատերազմում մի քանի հեկտար հող ես կորցնում, դա պարտություն է, բայց դու իրավունք չունես հարցնել բա որ էդպես է ա՛յ սրբապիղծներ, բա 1993-1994 թվականներին մի քանի պատիկ անգամ շատ տարածք ենք կորցրել, բա ինչու ենք հպարտ, որ հաղթել ենք կամ 2018 թ. ապրիլ-մայիսին Նախիջևանի հատվածում մի քանի պատիկ անգամ շատ տարածք կորցնելը ի՞նչպես անվանել: Փորձի՛ր տալ այս հարցերը և դու կդառնաս դավաճան:
Մեզ փորձում են զրկել ՄՏԱԾԵԼՈՒ իրավունքից: Դու պիտի մտածես, որ դու վատ ես ապրում, որովհետև Հ. Թովմասյանը ՍԴ նախագահ է, դու պիտի մտածես, որ «խեղճ» Նիկոլը չի կարողանում աշխատել, որովհետև իրեն խանգարում են, դու պարտավոր ես մտածել, որ Նիկոլը լավն է, ուղղակի թիմն է վատը, դու պիտի մտածես, որ Ռ. Քոչարյանի հանդեպ եղած քրեական գործը այն մասին էր, որ բացահայտվեն մարտի 1-2-ի զոհերի մահվան պատճառները, դու իրավունք չունես մտածել, բայց ասենք ինչ կապ ունի Հրայր Թովմասյանը կամ ՍԴ, օրինակ, մաքսատուրքերը բարձրացնելու հետ, կամ սրանց կողմից միայն իրենց աշխատավարձը բարձրացնելու հետ, դու իրավունք չունես մտածել, որ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը ու իր ընտանիքը զբաղվել են ամեն ինչով, բացի իրենց բուն առաքելությունից, դու իրավունք չունես մտածել, որ Նիկոլն է ընտրել իր թիմին` իր ճաշակին, խելքին ու բարոյականությանը համահունչ ու որ ինչպիսին ինքն է , այնպիսին էլ թիմն է, դու իրավունք չունես մտածել, որ Ռ. Քոչարյանի վրա դրված հոդվածը 0 կապ ունի զոհերի մահվան հանգամանքների հետ ու, որ Փաշինյան նիկոլը սկզբից էլ խաբել է այդ մարդկանց հարազատներին: Փորձի՛ր մտածել ու վայնասուն բարձրացնողների մի ամբողջ խմբակ աղեկտուր ձայնով, գարշելի ու փողոցային բառապաշարով քեզ կանվանարկի, կհամարի ժողովրդի արյունը քամող մեկը, որը չի ուզում, որ ճշմարտությունը հաղթի:
Մեզ ուզում են համոզել, որ մենք չենք ապրել, մինչ նիկոլական վարչապետություն: Մեզ ասում են, որ Նիկոլը միակն է, նրա այլընտրանքը կամ նախկիններն են, կամ իր իշխանության մեջ գտնվող սորոսա-արմատական թևը` ունակ ընդհուպ մինչև մարդկային զոհերի:
Սա գրելով նպատակ չունեմ շահել ինչ-որ մեկի բարեհաճությունը, բայց ուրախ կլինեմ, եթե գեթ մեկը սկսի մտածել այս ուղղությամբ: Համոզմունք ունեմ, որ թե՛ ինձ լավ վերաբերվող և թե՛ վատ վերաբերվող մարդիկ հիմար չեն, մտածել կարող են ու կարող են տարբերել ճիշտն ու սխալը: Ու երբ Փաշինյան Նիկոլը հրապարակում է «Սխալվելու վճռականությունը` ճշմարտության ճանապարհ» տրակտատը, մենք հասկանում ենք, որ նա լավագույնս օգտագործել է իր միակ ձիրքը` գրելը, շարել գեղեցիկ բառեր, արտաքուստ ճիշտ մտքեր, բայց ինչպես ամենուր, ակնառու է նրա էության երեսպաշտ ու կեղծավոր բնույթը: Տպավորություն է, որ իրեն հիմնականում քննադատում են ինչ-որ որոշումների համար, որոնքը վատը չեն, բայց կարող էին ավելի լավը լինել: Մինչդեռ, կայացվող որոշումների ու լուծումների մեծ մասը բառի ուղղակի իմաստով զավեշտ է, անգրագիտություն, մեծամտության ու ոչ մեկին չլսելու ու չխորհրդակցելու հետևանք: Դատարաններ շրջափակել, դիմակի համար փողոցում մարդ քարշ տալ, գռեհիկ բառապաշար, կիսատ պռատ տնտեսական որոշումներ, դաշնակիցների ու բարեկամների հետ հարաբերությունների փչացում.....և այլն:
Բայց այս գրառման ամենախոցելի մասն այն է, որ այն ազնիվ չէ.... սխալվելու վճռականությունը իհարկե կարող է ճշմարտության ուղի լինել, բայց այդ ճանապարհին միայն քո ու թիմակցիդ ցանկացած սխալ հիվանդագին կերպով արդարացնելու մոլուցքը անխուսափելիորեն բերում է նոր ու ավելի խոշոր սխալների: Իսկ ճշմարիտ ուղին էլ մնում է ինչ–որ տեղ` կողքիդ, ետևում, առջևում, բայց այն այլևս քո ուղին չէ: Մի բան էլ` քո անձնական կամ կուսակցական սխալները քո ու մտերիմներիդ կամ մտերիմ կուսակցականներիդ գործն են, իսկ այ քո որպես վարչապետի սխալները վերաբերում են մեզ բոլորիս ու մեր պետությանը, որը գտնվում է փխրուն տարածաշրջանում ու կարող է քո անհավասարակշիռ ու անզգույշ քայլերի պատճառով դառնալ աշխարհաքաղաքական բախման թատերաբեմ»:
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Երևանը կհրաժարվի Բաքվի դեմ հայցերից, եթե կնքվի խաղաղության պայմանագիրը. Փաշինյան
Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին, հուսով եմ Աղազարյանը ևս անարձագանք չի թողնի․ Փաշինյան
SMS` գրավոր տեքստով եմ խնդրել հրաժարական տալ պաշտոնյաներին, բայց ոչ ուշ երեկոյան. Փաշինյան
Կադրային վերջին փոփոխությունները ոչ թե կոնֆլիկտային են, այլ աշխատանքային են․ Փաշինյան
Փաշինյանը հող է նախապատրաստում իշխանությունը Աննա Հակոբյանին փոխանցելու համար, եթե դրսից ճնշումներ լինեն․ Հայկ Նահապետյան
Ինչո՞ւ մանկապարտեզը հոկտեմբերին չի բացվել, ստացվում է՝ սո՞ւտ եմ ասել. զգուշացնում եմ՝ մեկը չխախտի ժամկետը․ Փաշինյան
Մայթով քայլում ես, տեսնում 61 թվի «ԳԱԶ 66»-ի «ռամա» է դրված պապուց հիշատակ, տարե՛ք ձեր տուն, պատից կախեք. Նիկոլ Փաշինյան
Վահե Ղազարյանի հետ մանկությունից ընկերներ ենք, դա շատ հարցերում օգնել է, երբեմն՝ խանգարել․ Փաշինյան
Չենք սպասում 2026-ի ընտրություններին, ամեն բան անելու ենք, որ իշխանափոխությունը լինի մինչև այդ. Աննա Գրիգորյան
Վաղ թե ուշ Փաշինյանը կարմիր աստղով «պիլոտկա է» հագնելու, մոտ է այդ ժամանակը․ Հայկ Մամիջանյան
ԱրարատԲանկը` «Իմ անտառ Հայաստան»-ի կողքին․ Ազնավուրի անվան անտառ է հիմնվելու (տեսանյութ)
Սուբսիդիայի տոկոսը պահպանելով հնարավորինս նվազ՝ կավելացնենք քաղաքապետարանի եկամուտները. Ավինյան
«Ո՛չ 300 դրամներին»․ «Մայր Հայաստանը» Երևանի ավագանու նիստի ժամանակ ակցիա իրականացրեց
Մինչև 7 տարեկան երեխաները տրանսպորտով կերթևեկեն անվճար, թոշակառուները՝ 30% զեղչով. փոխքաղաքապետ
«Նոմա» ռեստորանը ներկայանում է նորովի. այն կընդունի իր հյուրերին նաև ձմռան ամիսներին
Այն, որ պաշտոնանկությունների մասին դուք գիշերն եք իմացել ու գրել, դա չի նշանակում, որ այդ գործընթացները տեղի են ունեցել գիշերը. Վահագն Ալեքսանյան
Հովիկ Աղազարյանի մասով կա հարուցված կարգապահական վարույթ, որը կունենա հետևանք. Վահագն Ալեքսանյան
Սափրվելը հետևանքներ էր ունենալու. մի՛ ափսոսացեք, շատ բան չենք կորցրել. Աղվան Վարդանյանը՝ պաշտոնանկությունների մասին
Այդ պաշտոնանկությունները դիտարկում եմ նախընտրական տրամադրությունների ներքո. Տիգրան Աբրահամյան
Օպերայի տարածքի շինությունները քանդելու ենք ու ստանանք կանաչ տարածք՝ մարդկանց օգտագործման համար. քաղաքապետ
Մենք մեր պահանջներում ավելի խիստ ենք լինելու, չենք հանդուրժելու անորակ սննդի մատակարարում մեր մանկապարտեզներ. Ավինյան
Վերելակը կանչեք՝ չի գա, գալիս մեծ-մեծ խոսում եք. Կոնջորյանը՝ ընդդիմությանը
Մե՞նք ենք «Հոկտեմբերի 27»-ի շահառուն, թե Անդրանիկ Քոչարյանը, որ այդ խառը վիճակում պաշտոնյաների ցանկ էր ներկայացնում, մեկն էլ ինքն էր. Քրիստինե Վարդանյան
Սասուն Միքայելյանի որդին այնքան լավ քաղաքապետ է, որ ասում են՝ «Սևակը Հրազդանի հետ է ամուսնացել»․ Անդրանիկ Քոչարյան
Կիրանցում անասունը սահմանն անցնու՞մ է. Փաշինյանը՝ Տավուշի մարզպետին
Ո՞վ է ում ձեռք առնում, ուզում եմ հասկանամ, ես «քյասիբի ռադիո» չեմ․ Փաշինյանն՝ իրավապահներին
Ոստիկանության զորքերը կենտրոնացված են Երևանում, այնպես կանենք, որ մարզերում էլ խնդիր չլինի. Փաշինյան
Դուք ոչ միայն Փաշինյանի, այլ Զավենիչի երկրպագուն եք. Խամոյանը՝ ՀԾԿՀ նախագահի թեկնածուին
Պարոն Աղազարյան Հովիկին ոչ ոք չի դատապարտի, որովհետև կառավարությունը չի ձախողվի. Աղազարյան
Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան
Բանակը մի՛ սրբագործեք, ասում են՝ մեր զինվորի ցավը տանեմ, դուրս կգա Մադագասկար․ Փաշինյան
Այսօրվա մեր հավաքական սոցիալ-հոգեբանությունն ու սոցիալ-մտածողությունն ապապետական է․ Փաշինյան
Աղազարյա՛ն, ջանդ յուղի, քո գլխին են սարքում, ա՛յ ընկեր, դու էլ ես նախկին դաշնակցական. Արթուր Խաչատրյան
Դուք Թուրքիային ու Ադրբեջանին՝ մեր անվտանգության երաշխավոր դարձնելը փաթեթավորել եք իրական Հայաստանի ներքո, որը շատ այլանդակ տեսք ունի. Քրիստինե Վարդանյան
Դուք ձգտում եք վերադարձնել պատմական Հայաստանը, որտեղ կաք դուք, չկա պետականություն ու կա գուբերնատոր դառնալու հնարավորություն. Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
Աթոռը պահելու համար Փաշինյանը պատրաստ է Պուտինի նկարը կախել գլխավերևում, հարց է՝ Պուտինը կտա՞, թե ոչ․ Նաիրա Կարապետյան
Չենք բարձրացնում Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարցը, նույնը ակնկալում ենք իրենցից․ Փաշինյան
Այսօրվա ընդդիմությունը հաջորդ ԱԺ-ում չի լինի, իշխանությունն ավելի բարձր ձայներով կընտրվի․ Ալեն Սիմոնյան
Օկուպացված տարածքների խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու խնդիր դրված չէ․ Սուրեն Պապիկյան
Երիտասարդ տարիքում, երբ լսում էի «Կիլիկիա» երգը, լացում էի, երբ մեծացա, հասկացա՝ ինչի՞ լացեմ, Կիլիկիան՝ ուր, ես՝ ուր. Հովիկ Աղազարյան
- 23:54 • 22.11.24 Երևանը կհրաժարվի Բաքվի դեմ հայցերից, եթե կնքվի խաղաղության պայմանագիրը. Փաշինյան
- 23:52 • 22.11.24 Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին, հուսով եմ Աղազարյանը ևս անարձագանք չի թողնի․ Փաշինյան
- 23:50 • 22.11.24 SMS` գրավոր տեքստով եմ խնդրել հրաժարական տալ պաշտոնյաներին, բայց ոչ ուշ երեկոյան. Փաշինյան
- 23:10 • 22.11.24 Կադրային վերջին փոփոխությունները ոչ թե կոնֆլիկտային են, այլ աշխատանքային են․ Փաշինյան
- 21:16 • 22.11.24 Փաշինյանը հող է նախապատրաստում իշխանությունը Աննա Հակոբյանին փոխանցելու համար, եթե դրսից ճնշումներ լինեն․ Հայկ Նահապետյան
- 12:29 • 21.11.24 Ինչո՞ւ մանկապարտեզը հոկտեմբերին չի բացվել, ստացվում է՝ սո՞ւտ եմ ասել. զգուշացնում եմ՝ մեկը չխախտի ժամկետը․ Փաշինյան
- 12:12 • 21.11.24 Մայթով քայլում ես, տեսնում 61 թվի «ԳԱԶ 66»-ի «ռամա» է դրված պապուց հիշատակ, տարե՛ք ձեր տուն, պատից կախեք. Նիկոլ Փաշինյան
- 11:05 • 21.11.24 Վահե Ղազարյանի հետ մանկությունից ընկերներ ենք, դա շատ հարցերում օգնել է, երբեմն՝ խանգարել․ Փաշինյան
- 21:03 • 20.11.24 Չենք սպասում 2026-ի ընտրություններին, ամեն բան անելու ենք, որ իշխանափոխությունը լինի մինչև այդ. Աննա Գրիգորյան
- 20:33 • 19.11.24 Վաղ թե ուշ Փաշինյանը կարմիր աստղով «պիլոտկա է» հագնելու, մոտ է այդ ժամանակը․ Հայկ Մամիջանյան
- 18:50 • 19.11.24 ԱրարատԲանկը` «Իմ անտառ Հայաստան»-ի կողքին․ Ազնավուրի անվան անտառ է հիմնվելու (տեսանյութ)
- 15:03 • 19.11.24 Սուբսիդիայի տոկոսը պահպանելով հնարավորինս նվազ՝ կավելացնենք քաղաքապետարանի եկամուտները. Ավինյան
- 14:07 • 19.11.24 «Ո՛չ 300 դրամներին»․ «Մայր Հայաստանը» Երևանի ավագանու նիստի ժամանակ ակցիա իրականացրեց
- 12:49 • 19.11.24 Մինչև 7 տարեկան երեխաները տրանսպորտով կերթևեկեն անվճար, թոշակառուները՝ 30% զեղչով. փոխքաղաքապետ
- 15:40 • 18.11.24 «Նոմա» ռեստորանը ներկայանում է նորովի. այն կընդունի իր հյուրերին նաև ձմռան ամիսներին
- 12:44 • 18.11.24 Այն, որ պաշտոնանկությունների մասին դուք գիշերն եք իմացել ու գրել, դա չի նշանակում, որ այդ գործընթացները տեղի են ունեցել գիշերը. Վահագն Ալեքսանյան
- 12:27 • 18.11.24 Հովիկ Աղազարյանի մասով կա հարուցված կարգապահական վարույթ, որը կունենա հետևանք. Վահագն Ալեքսանյան
- 12:18 • 18.11.24 Սափրվելը հետևանքներ էր ունենալու. մի՛ ափսոսացեք, շատ բան չենք կորցրել. Աղվան Վարդանյանը՝ պաշտոնանկությունների մասին
- 12:05 • 18.11.24 Այդ պաշտոնանկությունները դիտարկում եմ նախընտրական տրամադրությունների ներքո. Տիգրան Աբրահամյան
- 11:55 • 18.11.24 Օպերայի տարածքի շինությունները քանդելու ենք ու ստանանք կանաչ տարածք՝ մարդկանց օգտագործման համար. քաղաքապետ
- 11:54 • 18.11.24 Մենք մեր պահանջներում ավելի խիստ ենք լինելու, չենք հանդուրժելու անորակ սննդի մատակարարում մեր մանկապարտեզներ. Ավինյան
- 17:39 • 15.11.24 Վերելակը կանչեք՝ չի գա, գալիս մեծ-մեծ խոսում եք. Կոնջորյանը՝ ընդդիմությանը
- 16:18 • 15.11.24 Մե՞նք ենք «Հոկտեմբերի 27»-ի շահառուն, թե Անդրանիկ Քոչարյանը, որ այդ խառը վիճակում պաշտոնյաների ցանկ էր ներկայացնում, մեկն էլ ինքն էր. Քրիստինե Վարդանյան
- 13:21 • 15.11.24 Սասուն Միքայելյանի որդին այնքան լավ քաղաքապետ է, որ ասում են՝ «Սևակը Հրազդանի հետ է ամուսնացել»․ Անդրանիկ Քոչարյան
- 12:46 • 15.11.24 Կիրանցում անասունը սահմանն անցնու՞մ է. Փաշինյանը՝ Տավուշի մարզպետին
- 12:16 • 15.11.24 Ո՞վ է ում ձեռք առնում, ուզում եմ հասկանամ, ես «քյասիբի ռադիո» չեմ․ Փաշինյանն՝ իրավապահներին
- 12:05 • 15.11.24 Ոստիկանության զորքերը կենտրոնացված են Երևանում, այնպես կանենք, որ մարզերում էլ խնդիր չլինի. Փաշինյան
- 11:04 • 15.11.24 Դուք ոչ միայն Փաշինյանի, այլ Զավենիչի երկրպագուն եք. Խամոյանը՝ ՀԾԿՀ նախագահի թեկնածուին
- 15:48 • 14.11.24 Պարոն Աղազարյան Հովիկին ոչ ոք չի դատապարտի, որովհետև կառավարությունը չի ձախողվի. Աղազարյան
- 13:52 • 14.11.24 Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան
- 13:20 • 14.11.24 Բանակը մի՛ սրբագործեք, ասում են՝ մեր զինվորի ցավը տանեմ, դուրս կգա Մադագասկար․ Փաշինյան
- 12:34 • 14.11.24 Այսօրվա մեր հավաքական սոցիալ-հոգեբանությունն ու սոցիալ-մտածողությունն ապապետական է․ Փաշինյան
- 11:50 • 14.11.24 Աղազարյա՛ն, ջանդ յուղի, քո գլխին են սարքում, ա՛յ ընկեր, դու էլ ես նախկին դաշնակցական. Արթուր Խաչատրյան
- 11:21 • 14.11.24 Դուք Թուրքիային ու Ադրբեջանին՝ մեր անվտանգության երաշխավոր դարձնելը փաթեթավորել եք իրական Հայաստանի ներքո, որը շատ այլանդակ տեսք ունի. Քրիստինե Վարդանյան
- 11:02 • 14.11.24 Դուք ձգտում եք վերադարձնել պատմական Հայաստանը, որտեղ կաք դուք, չկա պետականություն ու կա գուբերնատոր դառնալու հնարավորություն. Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
- 20:37 • 13.11.24 Աթոռը պահելու համար Փաշինյանը պատրաստ է Պուտինի նկարը կախել գլխավերևում, հարց է՝ Պուտինը կտա՞, թե ոչ․ Նաիրա Կարապետյան
- 17:41 • 13.11.24 Չենք բարձրացնում Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարցը, նույնը ակնկալում ենք իրենցից․ Փաշինյան
- 16:26 • 13.11.24 Այսօրվա ընդդիմությունը հաջորդ ԱԺ-ում չի լինի, իշխանությունն ավելի բարձր ձայներով կընտրվի․ Ալեն Սիմոնյան
- 15:47 • 13.11.24 Օկուպացված տարածքների խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու խնդիր դրված չէ․ Սուրեն Պապիկյան
- 14:51 • 13.11.24 Երիտասարդ տարիքում, երբ լսում էի «Կիլիկիա» երգը, լացում էի, երբ մեծացա, հասկացա՝ ինչի՞ լացեմ, Կիլիկիան՝ ուր, ես՝ ուր. Հովիկ Աղազարյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրադարձային 15:42 • 23/11 Հայկ Մամիջանյանը, Տարոն Մարգարյանը և Հայկ Սարգսյանը կգործուղվեն Մոսկվա Նոյեմբերի 25-27-ը Մոսկվայում մասնակցելու են «ԱՊՀ երկրների միջխորհրդարանական համագործակցության մեջ քաղաքական կուսակցությունների դաշինքների և բլոկների փոխգործակցության դերը» խորագրով 5-րդ միջազգային համաժողովին։
-
Քաղաքականություն 14:34 • 23/11 Առաջին պատասխանատուն Փաշինյանն է, ինքն է սխալ կադրեր նշանակել բանակում. Սամվել Բաբայան. Hetq.am «Իշխող քաղաքական ուժը պատրաստվում է ընտրությունների և այդ հանումներով մեկնարկը տվեց, էլի են մարդիկ հանելու»,- ասել է Բաբայանը՝ վերջին օրերին տեղի ունեցող պաշտոնանկությունների մասին:
-
Քաղաքականություն 00:02 • 23/11 Խաղաղության պայմանագրի կնքման դեպքում ՀՀ-ն փոխադարձության հիման վրա կհրաժարվի Ադրբեջանի դեմ միջազգային հայցերից․ Փաշինյան (տեսանյութ) Դա նշանակում է, ոչ մենք իրենց նկատմամբ, ոչ էլ իրենք մեր նկատմամբ չպետք է ներկայացնեն հայցեր նախորդիվ տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ և հրաժարվենք հայցերից՝ փոխադարձաբար։
-
Քաղաքականություն 23:24 • 22/11 Մենք չենք բարձրացնում Ադրբեջանի Սահմանադրության փոփոխության հարց, քանի որ դա կնշանակեր խաղաղության բանակցությունները մտցնել փակուղի․ Փաշինյան ՀՀ-ն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, իրար նկատմամբ չունեն տարածքային պահանջներ, պարտավորվում են ապագայում էլ չառաջադրել տարածքային պահանջներ
-
Իրադարձային 16:14 • 22/11 Շատ լավ է պարտադիր զինծառայությունը մեկ տարի դարձնելը, բայց անհասկանալի է՝ ինչ է անելու զինվորն այդ մեկ տարում. փորձագետը՝ ՊՆ նոր հայեցակարգի մասին Սահմանապահները պետք է բացառապես պայմանագրային զինծառայողները լինեն, գումար ստանան սահմանին ծառայելու համար, ժամկետային զինծառայողի վրա դա թողնելը դա շատ սխալ է:
-
Իրադարձային 10:00 • 22/11 ՌԴ-ն «Օրեշնիկ» հրթիռի արձակումից կես ժամ առաջ զգուշացրել է ԱՄՆ-ին. Սպիտակ տունն իր հերթին նախազգուշացրել է Ուկրաինային Ռուսաստանը նորագույն միջին հեռահարության «Օրեշնիկ» հրթիռի արձակումից կես ժամ առաջ Միջուկային ռիսկի նվազեցման կենտրոնի միջոցով այդ մասին ավտոմատ կերպով տեղեկացրել է ԱՄՆ-ին, ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
-
Տնտեսություն 11:13 • 22/11 Մենք ապրում ենք աշխարհի ամենամեծ երկրում, բայց մենք քիչ ենք. ներգաղթյալները ՌԴ-ի համար անհրաժեշտություն են. Պեսկով «Որպեսզի մենք դինամիկ զարգանանք և իրականացնենք զարգացման բոլոր ծրագրերը, իհարկե, մեզ պետք են աշխատողներ։ Մենք միայն ողջունում ենք նրանց գալը», - ասել է Կրեմլի ներկայացուցիչը:
-
Քաղաքականություն 09:03 • 22/11 Ադրբեջանում չեն էլ թաքցնում, որ իրենց հիմնական թիրախը շարունակում է մնալ ՀՀ 3-րդ նախագահը․ Տիգրան Աբրահամյան Մինչև Հայաստանի իշխանությունը հանցավոր լռություն է պահպանում Ադրբեջանի իրականացրած հանցագործությունների նկատմամբ, պաշտոնական Բաքուն ագրեսորի նոր իմիջ է կերտում Հայաստանի համար:
-
Իրադարձային 16:56 • 22/11 Ադրբեջանը Հայաստանի հանձնած 4 գյուղում սահմանային ուղեկալներ կկառուցի Հայաստանի կողմից Ադրբեջանին հանձնված չորս գյուղերում (Կըզըլ Հաջիլի (Ղըզըլհաջիլի), Խեյրիմլի, Ներքին Ոսկեպար, Բաղանիս-Այրում) Բաքուն 2025-ին մշտական սահմանային ուղեկալներ կկառուցի, հայտարարել է Ադրբեջանի սահմանապահ զորքերի հրամանատար Արազ Մամեդովը։
-
Տնտեսություն 16:23 • 22/11 Եվրոպայի ադրբեջանական գազի գամբիտը լավ նորություն է Ռուսաստանի համար. Politico «Եվրոպացիները Ադրբեջանը դիտարկում են որպես այլընտրանք Ռուսաստանին, բայց Ադրբեջանից վառելիք գնելը նշանակում է վառելիք գնել Ռուսաստանից», - ասել է ադրբեջանցի այլախոհ Ժալա Բայրամովան, որն այս շաբաթ ստացել է հեղինակավոր «Մագնիտսկու մարդու իրավունքների մրցանակը» իր ակտիվության համար:
-
Ժամանց 10:52 • 22/11 Միլիոնատեր Ալեքսիս Օհանյանը ցուցադրել է Տիգրան Մեծի պատկերով հազվագյուտ հայկական մետաղադրամ Ամերիկահայ միլիոնատեր, Reddit ընկերության համահիմադիր Ալեքսիս Օհանյանը սոցցանցերում իր հետևորդների համար պատմական ակնարկ է հրապարակել՝ ցույց տալով մ.թ.ա. 95թ. հատված հազվագյուտ հայկական մետաղադրամ՝ հայոց արքա Տիգրան Մեծի պատկերով:
-
Իրադարձային 09:53 • 22/11 Երևանում ոստիկանության կապիտանը «Honda» մոտոցիկլով բախվել է «GAZel»-ին. հետո մոտոցիկլը բախվել է կայանված «Nissan»-ին և կողաշրջվել Մոտոցիկլավարը ՀՀ Ոստիկանության կրթահամալիրում սովորող-պարեկ էր, ոստիկանության կապիտան, և մինչև 2025 թվականի հունիսը զրկված է եղել վարորդական իրավունքից:
-
Իրադարձային 16:14 • 22/11 Շատ լավ է պարտադիր զինծառայությունը մեկ տարի դարձնելը, բայց անհասկանալի է՝ ինչ է անելու զինվորն այդ մեկ տարում. փորձագետը՝ ՊՆ նոր հայեցակարգի մասին Սահմանապահները պետք է բացառապես պայմանագրային զինծառայողները լինեն, գումար ստանան սահմանին ծառայելու համար, ժամկետային զինծառայողի վրա դա թողնելը դա շատ սխալ է:
-
Իրադարձային 10:00 • 22/11 ՌԴ-ն «Օրեշնիկ» հրթիռի արձակումից կես ժամ առաջ զգուշացրել է ԱՄՆ-ին. Սպիտակ տունն իր հերթին նախազգուշացրել է Ուկրաինային Ռուսաստանը նորագույն միջին հեռահարության «Օրեշնիկ» հրթիռի արձակումից կես ժամ առաջ Միջուկային ռիսկի նվազեցման կենտրոնի միջոցով այդ մասին ավտոմատ կերպով տեղեկացրել է ԱՄՆ-ին, ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
-
Քաղաքականություն 17:31 • 18/11 Իշխանության վարկանիշը հասել է պատմական նվազագույնի, ուստի փնջով պաշտոնանկությունների անհրաժեշտություն էր առաջացել. քաղաքական մեկնաբան Նախևառաջ, Նիկոլ Փաշինյանը փորձում է փոխել իր և իր թիմի նկարագիրը: «Այդ մասին վկայում են մի շարք գործընթացներ, ինչը, բնականաբար, ենթադրում է նաև կադրային որոշակի փոփոխություններ։
-
Իրադարձային 15:42 • 19/11 Մխիթար Հայրապետյանը, Ժաննա Անդրեասյանը դադարեցրել են անդամակցությունը «Իմ Քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդին. Լենա Նազարյանն ընտրվել է խորհրդի նախագահ Իսկ նոյեմբերի 15-ին տեղի է ունեցել «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստ, որի օրակարգում մեկ հարց էր՝ Խորհրդի նոր նախագահի ընտրություն:
-
Ժամանց 12:15 • 18/11 Անջելինա Ջոլին կարմիր գորգին է հայտնվել 16-ամյա որդու հետ (լուսանկարներ) Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին տևական դադարից հետո առաջին անգամ կարմիր գորգի վրա է դուրս եկել որդու՝ Նոքսի հետ, որին նա լույս աշխարհ է բերել նախկին ամուսնուց՝ կինոաստղ Բրեդ Փիթից։ Լուսանկարները հրապարակվել են Daily Mail պարբերականում։
-
Իրադարձային 11:13 • 21/11 Մենք չենք կարող տասնյակ հազարավոր մարդկանց կյանքը զոհել՝ Ղրիմը վերադարձնելու համար. Զելենսկի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան չի կարող կորցնել տասնյակ հազարավոր մարդկանց՝ Ղրիմը վերադարձնելու համար։ Նա խոստովանել է, որ թերակղզին կարող է վերադարձվել դիվանագիտական ճանապարհով։ Այս մասին նա ասել է Fox News-ին տված հարցազրույցում։
Գիտություն/տեխնիկա
-
13:25 • 22.11.24 Mercedes-Benz մեքենաները կարելի է կառավարել Apple Watch-ի միջոցով
Մշակույթ
-
23:20 • 20.11.24 Երվանդ Քոչարի «Ինքնադիմանկար» ստեղծագործությունը բնօրինակ է. ԿԳՄՍՆ
-
16:19 • 19.11.24 Ադրբեջանը յուրացնnւմ է Նոյի դամբարանը. «Գեղարդ» հիմնադրամ
Սպորտ
-
20:26 • 23.11.24 Կանանց ազգային հավաքականը սկսում է նախապատրաստվել ընկերական խաղերին
Իրադարձային
-
20:05 • 23.11.24 Հրդեհ՝ Կողբ գյուղում
-
19:45 • 23.11.24 Երևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու «Volvo» բեռնատարը
Մամուլի տեսություն
-
09:25 • 23.11.24 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
-
09:23 • 23.11.24 Նորից իրավիճակ է փոխվել. «Հրապարակ»