«Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի կայացումն այլընտրանք չունի». Էդվարդ Նալբանդյան
2008-2018թթ. Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Sputnik Արմենիա լրատվական գործակալությանն է տրամադրել հեղինակային հոդվածն առ այն, թե ինչպես է այդ տարիներին ընթացել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացը: Հոդվածը հրապարակվում է առանց փոփոխման և կրճատումների:
Ադրբեջանը բանակցային գործընթացում տարիներ շարունակ զբաղեցրել է մաքսիմալիստական դիրքեր: Արդյոք կիսո՞ւմ էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Բաքվի նման մոտեցումը: Իհարկե, ո՛չ:
Ի՞նչ է եղել բանակցային գործընթացում 2008-2018 թթ.
Աշխատանքային բոլոր փաստաթղթերը, որոնք առաջարկվել են համանախագահների կողմից և դարձել կողմերի բանակցությունների առարկա, նախատեսում էին Լեռնային Ղարաբաղի խնդրի փաթեթային լուծում՝ կարգավորման բոլոր բաղադրիչների փոխկապակցվածության փուլային իրականացմամբ, այդ թվում՝ ԼՂ վերջնական կարգավիճակի որոշումը քվեարկության միջոցով, որը արտահայտում է ԼՂ բնակչության ազատ կամքի դրսևորում և որն ունի միջազգային-իրավական պարտադիր բնույթ: Ընդ որում՝ գրանցվել է, որ քվեարկության դրվող հարցի կամ հարցերի ձևակերպումները ոչնչով չեն սահմանափակվի՝ ենթադրելով ցանկացած կարգավիճակի ընտրության հնարավորություն: Հայկական կողմն այս ամբողջ ժամանակահատվածում չի քննարկել հակամարտության կարգավորման որևէ աշխատանքային փաստաթուղթ, որը չի նախատեսել ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացում: Եվ պատահական չէ, որ Հայաստանի ղեկավարությունը բազմիցս հայտարարել է, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում:
Այդ ժամանակահատվածում տեղի են ունեցել ԼՂ կարգավորման վերաբերյալ կոնցեպտուալ փոփոխություններ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների հայտարարությունները, որոնք ընդունվել են Լ'Աքվիլում (2009), Մուսկոկում (2010), Դովիլում (2011), Լոս Կաբոսում (2012) և Էնիսկիլենում (2013), որպես ԼՂ կարգավորման կարևոր հիմք, հստակ ամրագրել են ժողովրդի ինքնորոշման իրավունքը, ինչը երկար տարիներ շարունակ եղել է Երևանի դիրքորոշման հիմնաքարը: Այդ հայտարարություններում ընդգծվում է այն, ինչը դրվել է համանախագահների կողմից առաջարկված բոլոր աշխատանքային փաստաթղթերում՝ Արցախի կարգավիճակը պետք է որոշվի ԼՂ բնակչության ազատ կամքի դրսևորման ճանապարհով:
Դիրքորոշումը, որով Հայաստանը հանդես է եկել տարիներ շարունակ, վայելել է միջազգային հանրության աջակցությունը:
Եթե Ադրբեջանը տարիներ շարունակ պնդել է, որ ԼՂ խնդրի կարգավորումը պետք է հիմնված լինի միայն տարածքային ամբողջականության սկզբունքի վրա, ապա միջազգային հանրությունը՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների (Ռուսաստանի Դաշնություն, ԱՄՆ և Ֆրանսիա) շուրթերով հայտարարել է, որ հակամարտությունը պետք է լուծվի միջազգային իրավունքի մեկ ամբողջականություն ներկայացնող 3 սկզբունքների՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության, իրավահավասարության և ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հիման վրա, և որ այս սկզբունքներից որևէ մեկին առաջնային նշանակություն տալու փորձերը կձախողեն խաղաղ կարգավորումը:
Բանակցությունների ընթացքում ավելի քան երեք տասնյակ էական փոփոխություններ են մտցվել ԼՂ հակամարտության կարգավորման Հիմնական սկզբունքներում, որոնք ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից առաջարկվել են 2007թ. նոյեմբերին Մադրիդում:
Հայաստանը բազմիցս ընդգծել է, որ համապարփակ և երկարատև կարգավորումն անհնար է առանց ԼՂ մասնակցության: Եվ դա արտացոլվել է բանակցային գործընթացի բոլոր աշխատանքային փաստաթղթերում:
Ադրբեջանը հակամարտության կարգավորման մոտեցումներում գործնականում իրեն հակադրել է ոչ միայն Հայաստանին, այլ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրներին՝ հրաժարվելով համանախագահների առաջարկած բոլոր աշխատանքային փաստաթղթերից:
I. 2008թ. ապրիլից մինչև 2008թ. նոյեմբերի 2-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների կողմից Մայնդորֆյան հռչակագրի ընդունումը Բաքուն փաստացի հրաժարվում էր բանակցություններ վարել Մադրիդյան փաստաթղթի՝ «ԼՂ հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքներ»-ի հիման վրա:
II. 2008թ. դեկտեմբերից մինչև 2011թ. հունիսի 24-ը (Կազանում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների գագաթնաժողով) կողմերը Ռուսաստանի և ԵԱՀԿ ՄԽ համանախագահների միջնորդությամբ բանակցություններ են վարել «Հիմնական սկզբունքների» համաձայնեցման շուրջ: Կայացել է նախագահների 12 երկկողմ (Հայաստան և Ադրբեջան) և եռակողմ (Ռուսաստան, Հայաստան և Ադրբեջան) հանդիպում, արտաքին գործերի նախարարների երեք տասնյակ հանդիպում:
Ադրբեջանը յուրաքանչյուր անգամ հետքալ էր անում ձեռք բերված պայմանավորվածություններից: Գագաթնակետը դարձավ Կազանի գագաթնաժողովը, երբ, միջնորդների սպասումներին հակառակ, Ադրբեջանը փաստորեն հրաժարվեց հիմնականում արդեն համաձայնեցված տեքստից՝ առաջ քաշելով 12 փոփոխություն:
III. 2011թ. հուլիսից (Ս. Լավրովի այցը Երևան և Բաքու) մինչև Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների գագաթնաժողովը 2012թ. հունվարի 23-ին Սոչիում Ռուսաստանը և համանախագահները փորձում էին համոզել կողմերին շարունակել բանակցային գործընթացը, վերադարձնել այն կառուցողական ուղի նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների և դրույթների հիման վրա, որոնք առկա են ԼՂ վերաբերյալ ԵԱՀԿ համանախագահ երկրների ղեկավարների հայտարարություններում: Սակայն Ադրբեջանը դրանից էլ հրաժարվեց:
IV. 2012-2013թթ. չնայած համանախագահող երկրներ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի, ինչպես նաև մի շարք միջազգային կազմակերպությունների՝ «Հիմնական սկզբունքների» համաձայնեցումը շարունակելու, արագացնելու և ավարտելու վերաբերյալ բազմաթիվ կոչերին, Ադրբեջանը մերժել է համանախագահների առաջարկած բոլոր տարբերակները՝ հայտարարելով դրանց համաձայնեցման անպիտանության մասին, և առաջարկելով անցնել անմիջապես խաղաղ համաձայնագրի մշակմանը: Համանախագահները և հայկական կողմը կասկած են հայտնել համաձայնագրի մշակման հնարավորության հարցում, երբ չի հաջողվում համաձայնեցնել նույնիսկ կարգավորման հիմնական սկզբունքները:
Աշխատանքային փաստաթղթերը, որոնք համանախագահները պատրաստել են 2007թ. նոյեմբերից մինչև 2011թ. հունիսը (որպես առաջին քայլ հակամարտության կարգավորման Հիմնական սկզբունքների տեսքով այն նպատակով, որ դրանց համաձայնեցումից հետո դրա հիման վրա կմշակվի խաղաղ համաձայնագիր, որը կունենար իրավաբանորեն պարտավորեցնող բնույթ) ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին են փոխանցվել Վիեննայում պահման համար:
V. 2014թ. մինչև 2016թ. մարտ Ռուսաստանը և համանախագահները փորձել են վերսկսել «բարձրաձայն մտածելու մակարդակով» հանգուցալուծումների որոնման շուրջ ջանքերը: Կազանի գագաթնաժողովում քննարկված «Հիմնական սկզբունքների» նախագծից հետո բանակցային սեղանին չկար աշխատանքային փաստաթուղթ, որը կդառնար կողմերի միջև բանակցությունների առարկա: ԵԱՀԿ-ում պահման տված վերջին փաստաթուղթը եղել է Կազանի փաստաթուղթը: Պատահական չէ, որ Սերգեյ Լավրովը բազմիցս հայտարարել է, որ «ԵԱՀԿ-ում պահվող փաստաթղթից բացի որևէ այլ փաստաթուղթ գոյություն չունի»:
«Ոչ մի «Լավրովի փաստաթուղթ» կամ ինչ-որ մեկ ուրիշի փաստաթուղթ չկա…Որոնում է ընթանում, գաղափարների մակարդակով «ուղեղային գրոհ»» (Ս. Լավրովի հայտարարությունը 2016թ. հունվարի 27-ին): Սակայն Ադրբեջանը չընդունեց նաև հանգուցալուծումներ գտնելու այս գաղափարները: (Ամենայն հավանականությամբ, նոր աշխատանքային փաստաթուղթ կարելի է համարել Ս. Լավրովի կողմից հիշատակված (2020թ. ապրիլի 21-ի հայտարարությունը) փաստաթուղթը, որը 2019թ. ապրիլին փոխանցվել է կողմերին և որը, նրա խոսքով, այդ ժամանակից ի վեր դարձել է բանակցությունների առարկա: Չի բացառվում, որ դրանից հետո առաջարկվել են նաև այլ փոփոխություններ):
VI. 2016թ. ապրիլից մինչև 2018թ. ապրիլ: Ձախողվելով ԼՂ կարգավորման վերաբերյալ դիվանագիտական բանակցություններում՝ Ադրբեջանը 2016 ապրիլի սկզբին լայնածավալ ագրեսիվ գործողություններ ձեռնարկեց ԼՂ դեմ՝ փորձելով ուժային մեթոդներով պարտադրել իր մոտեցումները բանակցային գործընթացի շրջանակում: Մարտական գործողությունները սկսելուց երեք ու կես օր անց՝ ապրիլի 5-ին, Մոսկվայում ձեռք բերվեց կրակի դադարեցման ռեժիմի վերականգնման վերաբերյալ բանավոր պայմանավորվածություն՝ 1994-1995թթ. հրադադարի մասին եռակողմ անժամկետ համաձայնագրերի հիման վրա, որից հետո համանախագահները մի քանի հայտարարություն արեցին այդ համաձայնագրերին անվիճելիորեն հետևելու անհրաժեշտության մասին:
Բաքվին չհաջողվեց հասնել իր առջև դրված ո՛չ ռազմական, ո՛չ քաղաքական նպատակներին: Վիեննայում (2016թ. մայիսի 16-ին), Սանկտ Պետերբուրգում (2016թ. հունիսի 20-ին) գագաթնաժողովների արդյունքները, ինչպես նաև դրանց հաջորդող ԵԱՀԿ ՄԽ համանախագահների բազմաթիվ հայտարարությունները, այդ թվում՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարների Համատեղ Հայտարարությունները 2016թ. դեկտեմբերին ԵԱՀԿ Արտաքին գործերի նախարարների խորհրդի շրջանակում և 2017թ. դեկտեմբերին Վիեննայում, դրա հաստատումն են»:
VII. 1.Հայաստանը, ի տարբերություն Ադրբեջանի, ողջունել է 2008-2017թթ. եռանախագահ երկրների արտաքին գործերի նախարարների՝ Հելսինկիում (2008), Աթենքում (2009), Ալմաթիում (2010), Վիլնյուսում (2011), Դուբլինում (2012), Կիևում (2013), Բազելում (2014), Բելգրադում (2015), Համբուրգում (2016), Վիեննայում (2017) արված հայտարարությունները: Հայաստանը նաև ողջունել է 2010թ. Աստանայում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ԵԱՀԿ գագաթնաժողովի շրջանակներում ընդունված Հայտարարությունը: Բաքուն հրաժարվել է աջակցել այդ հայտարարություններին կամ հետագայում հետքայլ է արել։
2. Ադրբեջանը, ի տարբերություն Հայաստանի, հրաժարվել է որպես բանակցությունների հիմք ընդունել համանախագահ երկրների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների՝ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ արված հինգ Հայտարարությունները, որոնք արվել են Լ'Աքվիլում (2009 թ. մայիսի 10), Մուսկոկում (2010թ. հունիսի 26), Դովիլում (2011թ. մայիսի 26), Լոս Կաբոսում (2012թ. հունիսի 19) և Էնիսկիլենում (2013թ. հունիսի 18): Ադրբեջանը կարգավորման մոտեցումներում գործնականում իրեն հակադրեց ոչ միայն Հայաստանին, այլև միջազգային հանրությանը։
3․ Ադրբեջանը, ի տարբերություն Հայաստանի, հրաժարվել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների առաջարկներից, որոնք վերաբերում էին
- սահմանից և շփման գծից դիպուկահարների դուրսբերմանը
- միջադեպերի հետաքննության մեխանիզմների ստեղծմանը
- ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի հնարավորությունների ընդլայնմանը
- հակամարտության բացառապես Խաղաղ կարգավորման հանձնառությունների հաստատմանը
- հրադադարի և դրա ամրապնդման մասին 1994-1995 թթ. եռակողմ անժամկետ համաձայնագրերի անվերապահ կատարմանը
- համանախագահների կողմից առաջարկված կարգավորման երեք սկզբունքներին՝ ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության և ժողովուրդների ինքնորոշման իրավունքին հավատարիմ մնալու հաստատմանը:
Առաջին անգամ կարգավորման երեք սկզբունքները, այդ թվում՝ ինքնորոշման սկզբունքը, հայկական դիվանագիտության ջանքերի շնորհիվ, ներառվել են 2009 թ. դեկտեմբերին Աթենքում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների, Հայտարարություններում (այսինքն՝ երեք սկզբունքների տակ իր ստորագրությունը դրել Է նաև Ադրբեջանը), սակայն հետագայում Բաքուն հրաժարվել է դրանից։
Համանախագահող երկրները հետագա բոլոր տարիների ընթացքում իրենց հայտարարություններում բազմիցս ընդգծել են հակամարտության կարգավորման կարևորությունը հենց այդ երեք սկզբունքների հիման վրա։
Իլհամ Ալիևը նախարարների կաբինետի 2016 թվականի հոկտեմբերի 18-ի նիստում հայտարարել է, որ միջազգային միջնորդները փակ դռների հետևում ճնշում են գործադրում Ադրբեջանի վրա, որպեսզի նրանից Լեռնային Ղարաբաղի անկախության համաձայնություն ստանան: Չկարողանալով բանակցային գործընթացի շրջանակում պարտադրել իր մաքսիմալիստական մոտեցումները՝ Ադրբեջանը սկսեց կտրուկ քննադատել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին և ջանքեր գործադրել բանակցությունների ձևաչափը փոխելու համար։
Միջազգային հանրությունը և Հայաստանը սկսեցին խոսել գրեթե նույն լեզվով. խնդրի բացառապես խաղաղ կարգավորումը, հիմնված Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի կայացման միջազգային ճանաչման և նրա անվտանգության երաշխիքների վրա, այլընտրանք չունի։
Հենց սա՝ վերասվածը, 2018 թվականի ապրիլից հետո «ժառանգություն» էր թողնվել բանակցությունները շարունակելու համար։ Այսօր Թուրքիայի անթաքույց աջակցությամբ Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ պատերազմը, որը սերտորեն կապված է տխրահռչակ ահաբեկչական կազմակերպությունների հետ, հարված է խաղաղ կարգավորմանը, լուրջ վտանգ է ներկայացնում ամբողջ տարածաշրջանի կայունության և անվտանգության համար, ինչպես նաև ապտակ է համանախագահ երկրների ջանքերին:
Որևէ մեկի մոտ կասկած չի հարուցում, որ հենց Ադրբեջանն է Արցախի դեմ նոր պատերազմ սկսել։ Համանախագահ երկրները չպետք է թույլ տան Բաքվին ուժային մեթոդներով պարտադրել կարգավորման գործընթացում իր մոտեցումները, որոնք հակասում են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման մասին Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների հայտնի հայտարարություններին (2009, 2010, 2011, 2012, 2013, 2020 թվականներին)։
Միջազգային հանրության առաջնային խնդիրն է աջակցել Ռուսաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ ուղղված հրադադարի ռեժիմի վերականգնմանն ու ամրապնդմանը, բանակցային գործընթացի վերսկսման համար բարենպաստ պայմանների ստեղծմանը։
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հաստատված և արդյունավետ փոխգործակցության շնորհիվ 2008-2018 թթ. մշակվել է պատկառելի հիմք, որում ամրագրվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համալիր մոտեցումը:
Կարևոր է շարունակել ջանքերն այն ամենի պահպանման, ամրապնդման և հետագա կատարելագործման ուղղությամբ, ինչն այս տարիների ընթացքում մշակվել է բանակցային գործընթացում, որպեսզի խաղաղ կարգավորումն իրականություն դառնա:
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Ինչո՞ւ մանկապարտեզը հոկտեմբերին չի բացվել, ստացվում է՝ սո՞ւտ եմ ասել. զգուշացնում եմ՝ մեկը չխախտի ժամկետը․ Փաշինյան
Մայթով քայլում ես, տեսնում 61 թվի «ԳԱԶ 66»-ի «ռամա» է դրված պապուց հիշատակ, տարե՛ք ձեր տուն, պատից կախեք. Նիկոլ Փաշինյան
Վահե Ղազարյանի հետ մանկությունից ընկերներ ենք, դա շատ հարցերում օգնել է, երբեմն՝ խանգարել․ Փաշինյան
Չենք սպասում 2026-ի ընտրություններին, ամեն բան անելու ենք, որ իշխանափոխությունը լինի մինչև այդ. Աննա Գրիգորյան
Վաղ թե ուշ Փաշինյանը կարմիր աստղով «պիլոտկա է» հագնելու, մոտ է այդ ժամանակը․ Հայկ Մամիջանյան
ԱրարատԲանկը` «Իմ անտառ Հայաստան»-ի կողքին․ Ազնավուրի անվան անտառ է հիմնվելու (տեսանյութ)
Սուբսիդիայի տոկոսը պահպանելով հնարավորինս նվազ՝ կավելացնենք քաղաքապետարանի եկամուտները. Ավինյան
«Ո՛չ 300 դրամներին»․ «Մայր Հայաստանը» Երևանի ավագանու նիստի ժամանակ ակցիա իրականացրեց
Մինչև 7 տարեկան երեխաները տրանսպորտով կերթևեկեն անվճար, թոշակառուները՝ 30% զեղչով. փոխքաղաքապետ
«Նոմա» ռեստորանը ներկայանում է նորովի. այն կընդունի իր հյուրերին նաև ձմռան ամիսներին
Այն, որ պաշտոնանկությունների մասին դուք գիշերն եք իմացել ու գրել, դա չի նշանակում, որ այդ գործընթացները տեղի են ունեցել գիշերը. Վահագն Ալեքսանյան
Հովիկ Աղազարյանի մասով կա հարուցված կարգապահական վարույթ, որը կունենա հետևանք. Վահագն Ալեքսանյան
Սափրվելը հետևանքներ էր ունենալու. մի՛ ափսոսացեք, շատ բան չենք կորցրել. Աղվան Վարդանյանը՝ պաշտոնանկությունների մասին
Այդ պաշտոնանկությունները դիտարկում եմ նախընտրական տրամադրությունների ներքո. Տիգրան Աբրահամյան
Օպերայի տարածքի շինությունները քանդելու ենք ու ստանանք կանաչ տարածք՝ մարդկանց օգտագործման համար. քաղաքապետ
Մենք մեր պահանջներում ավելի խիստ ենք լինելու, չենք հանդուրժելու անորակ սննդի մատակարարում մեր մանկապարտեզներ. Ավինյան
Վերելակը կանչեք՝ չի գա, գալիս մեծ-մեծ խոսում եք. Կոնջորյանը՝ ընդդիմությանը
Մե՞նք ենք «Հոկտեմբերի 27»-ի շահառուն, թե Անդրանիկ Քոչարյանը, որ այդ խառը վիճակում պաշտոնյաների ցանկ էր ներկայացնում, մեկն էլ ինքն էր. Քրիստինե Վարդանյան
Սասուն Միքայելյանի որդին այնքան լավ քաղաքապետ է, որ ասում են՝ «Սևակը Հրազդանի հետ է ամուսնացել»․ Անդրանիկ Քոչարյան
Կիրանցում անասունը սահմանն անցնու՞մ է. Փաշինյանը՝ Տավուշի մարզպետին
Ո՞վ է ում ձեռք առնում, ուզում եմ հասկանամ, ես «քյասիբի ռադիո» չեմ․ Փաշինյանն՝ իրավապահներին
Ոստիկանության զորքերը կենտրոնացված են Երևանում, այնպես կանենք, որ մարզերում էլ խնդիր չլինի. Փաշինյան
Դուք ոչ միայն Փաշինյանի, այլ Զավենիչի երկրպագուն եք. Խամոյանը՝ ՀԾԿՀ նախագահի թեկնածուին
Պարոն Աղազարյան Հովիկին ոչ ոք չի դատապարտի, որովհետև կառավարությունը չի ձախողվի. Աղազարյան
Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան
Բանակը մի՛ սրբագործեք, ասում են՝ մեր զինվորի ցավը տանեմ, դուրս կգա Մադագասկար․ Փաշինյան
Այսօրվա մեր հավաքական սոցիալ-հոգեբանությունն ու սոցիալ-մտածողությունն ապապետական է․ Փաշինյան
Աղազարյա՛ն, ջանդ յուղի, քո գլխին են սարքում, ա՛յ ընկեր, դու էլ ես նախկին դաշնակցական. Արթուր Խաչատրյան
Դուք Թուրքիային ու Ադրբեջանին՝ մեր անվտանգության երաշխավոր դարձնելը փաթեթավորել եք իրական Հայաստանի ներքո, որը շատ այլանդակ տեսք ունի. Քրիստինե Վարդանյան
Դուք ձգտում եք վերադարձնել պատմական Հայաստանը, որտեղ կաք դուք, չկա պետականություն ու կա գուբերնատոր դառնալու հնարավորություն. Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
Աթոռը պահելու համար Փաշինյանը պատրաստ է Պուտինի նկարը կախել գլխավերևում, հարց է՝ Պուտինը կտա՞, թե ոչ․ Նաիրա Կարապետյան
Չենք բարձրացնում Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարցը, նույնը ակնկալում ենք իրենցից․ Փաշինյան
Այսօրվա ընդդիմությունը հաջորդ ԱԺ-ում չի լինի, իշխանությունն ավելի բարձր ձայներով կընտրվի․ Ալեն Սիմոնյան
Օկուպացված տարածքների խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու խնդիր դրված չէ․ Սուրեն Պապիկյան
Երիտասարդ տարիքում, երբ լսում էի «Կիլիկիա» երգը, լացում էի, երբ մեծացա, հասկացա՝ ինչի՞ լացեմ, Կիլիկիան՝ ուր, ես՝ ուր. Հովիկ Աղազարյան
Մենք առաջարկում ենք, որ էլի վարկ վերցնենք նոր սարքավորումների, արտադրանքի գեներացման համար, հետո շնորհակալություն եք հայտնելու. Խաչատուր Սուքիասյան
«ՀՀ ԶՈՒ-երն այսօր Հնդկաստանի համար դարձել են գովազդային վահանակ». «Պարոն Մանուկյանը քաղաքական լավ ելույթ ունեցավ, մի՛ խանգարեք». քննարկում ԱԺ-ում
Չե՞ք կարծում, որ բերետավորների հոգեկան առողջությունը ստուգելու կարիք կա․ Խաչատրյանը՝ Քոչարյանին
Գերիների ամբողջական վերադարձը պետք է նախապայման լինի ցանկացած բանակցության համար․ Քրիստինե Վարդանյան
Բաքվում պահվողներին վերադարձնելու ամենապատեհ առիթը COP29-ն է, հետո վերադարձի հավանականությունը հավասարվելու է զրոյի. Արթուր Խաչատրյան
- 12:29 • 21.11.24 Ինչո՞ւ մանկապարտեզը հոկտեմբերին չի բացվել, ստացվում է՝ սո՞ւտ եմ ասել. զգուշացնում եմ՝ մեկը չխախտի ժամկետը․ Փաշինյան
- 12:12 • 21.11.24 Մայթով քայլում ես, տեսնում 61 թվի «ԳԱԶ 66»-ի «ռամա» է դրված պապուց հիշատակ, տարե՛ք ձեր տուն, պատից կախեք. Նիկոլ Փաշինյան
- 11:05 • 21.11.24 Վահե Ղազարյանի հետ մանկությունից ընկերներ ենք, դա շատ հարցերում օգնել է, երբեմն՝ խանգարել․ Փաշինյան
- 21:03 • 20.11.24 Չենք սպասում 2026-ի ընտրություններին, ամեն բան անելու ենք, որ իշխանափոխությունը լինի մինչև այդ. Աննա Գրիգորյան
- 20:33 • 19.11.24 Վաղ թե ուշ Փաշինյանը կարմիր աստղով «պիլոտկա է» հագնելու, մոտ է այդ ժամանակը․ Հայկ Մամիջանյան
- 18:50 • 19.11.24 ԱրարատԲանկը` «Իմ անտառ Հայաստան»-ի կողքին․ Ազնավուրի անվան անտառ է հիմնվելու (տեսանյութ)
- 15:03 • 19.11.24 Սուբսիդիայի տոկոսը պահպանելով հնարավորինս նվազ՝ կավելացնենք քաղաքապետարանի եկամուտները. Ավինյան
- 14:07 • 19.11.24 «Ո՛չ 300 դրամներին»․ «Մայր Հայաստանը» Երևանի ավագանու նիստի ժամանակ ակցիա իրականացրեց
- 12:49 • 19.11.24 Մինչև 7 տարեկան երեխաները տրանսպորտով կերթևեկեն անվճար, թոշակառուները՝ 30% զեղչով. փոխքաղաքապետ
- 15:40 • 18.11.24 «Նոմա» ռեստորանը ներկայանում է նորովի. այն կընդունի իր հյուրերին նաև ձմռան ամիսներին
- 12:44 • 18.11.24 Այն, որ պաշտոնանկությունների մասին դուք գիշերն եք իմացել ու գրել, դա չի նշանակում, որ այդ գործընթացները տեղի են ունեցել գիշերը. Վահագն Ալեքսանյան
- 12:27 • 18.11.24 Հովիկ Աղազարյանի մասով կա հարուցված կարգապահական վարույթ, որը կունենա հետևանք. Վահագն Ալեքսանյան
- 12:18 • 18.11.24 Սափրվելը հետևանքներ էր ունենալու. մի՛ ափսոսացեք, շատ բան չենք կորցրել. Աղվան Վարդանյանը՝ պաշտոնանկությունների մասին
- 12:05 • 18.11.24 Այդ պաշտոնանկությունները դիտարկում եմ նախընտրական տրամադրությունների ներքո. Տիգրան Աբրահամյան
- 11:55 • 18.11.24 Օպերայի տարածքի շինությունները քանդելու ենք ու ստանանք կանաչ տարածք՝ մարդկանց օգտագործման համար. քաղաքապետ
- 11:54 • 18.11.24 Մենք մեր պահանջներում ավելի խիստ ենք լինելու, չենք հանդուրժելու անորակ սննդի մատակարարում մեր մանկապարտեզներ. Ավինյան
- 17:39 • 15.11.24 Վերելակը կանչեք՝ չի գա, գալիս մեծ-մեծ խոսում եք. Կոնջորյանը՝ ընդդիմությանը
- 16:18 • 15.11.24 Մե՞նք ենք «Հոկտեմբերի 27»-ի շահառուն, թե Անդրանիկ Քոչարյանը, որ այդ խառը վիճակում պաշտոնյաների ցանկ էր ներկայացնում, մեկն էլ ինքն էր. Քրիստինե Վարդանյան
- 13:21 • 15.11.24 Սասուն Միքայելյանի որդին այնքան լավ քաղաքապետ է, որ ասում են՝ «Սևակը Հրազդանի հետ է ամուսնացել»․ Անդրանիկ Քոչարյան
- 12:46 • 15.11.24 Կիրանցում անասունը սահմանն անցնու՞մ է. Փաշինյանը՝ Տավուշի մարզպետին
- 12:16 • 15.11.24 Ո՞վ է ում ձեռք առնում, ուզում եմ հասկանամ, ես «քյասիբի ռադիո» չեմ․ Փաշինյանն՝ իրավապահներին
- 12:05 • 15.11.24 Ոստիկանության զորքերը կենտրոնացված են Երևանում, այնպես կանենք, որ մարզերում էլ խնդիր չլինի. Փաշինյան
- 11:04 • 15.11.24 Դուք ոչ միայն Փաշինյանի, այլ Զավենիչի երկրպագուն եք. Խամոյանը՝ ՀԾԿՀ նախագահի թեկնածուին
- 15:48 • 14.11.24 Պարոն Աղազարյան Հովիկին ոչ ոք չի դատապարտի, որովհետև կառավարությունը չի ձախողվի. Աղազարյան
- 13:52 • 14.11.24 Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան
- 13:20 • 14.11.24 Բանակը մի՛ սրբագործեք, ասում են՝ մեր զինվորի ցավը տանեմ, դուրս կգա Մադագասկար․ Փաշինյան
- 12:34 • 14.11.24 Այսօրվա մեր հավաքական սոցիալ-հոգեբանությունն ու սոցիալ-մտածողությունն ապապետական է․ Փաշինյան
- 11:50 • 14.11.24 Աղազարյա՛ն, ջանդ յուղի, քո գլխին են սարքում, ա՛յ ընկեր, դու էլ ես նախկին դաշնակցական. Արթուր Խաչատրյան
- 11:21 • 14.11.24 Դուք Թուրքիային ու Ադրբեջանին՝ մեր անվտանգության երաշխավոր դարձնելը փաթեթավորել եք իրական Հայաստանի ներքո, որը շատ այլանդակ տեսք ունի. Քրիստինե Վարդանյան
- 11:02 • 14.11.24 Դուք ձգտում եք վերադարձնել պատմական Հայաստանը, որտեղ կաք դուք, չկա պետականություն ու կա գուբերնատոր դառնալու հնարավորություն. Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
- 20:37 • 13.11.24 Աթոռը պահելու համար Փաշինյանը պատրաստ է Պուտինի նկարը կախել գլխավերևում, հարց է՝ Պուտինը կտա՞, թե ոչ․ Նաիրա Կարապետյան
- 17:41 • 13.11.24 Չենք բարձրացնում Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարցը, նույնը ակնկալում ենք իրենցից․ Փաշինյան
- 16:26 • 13.11.24 Այսօրվա ընդդիմությունը հաջորդ ԱԺ-ում չի լինի, իշխանությունն ավելի բարձր ձայներով կընտրվի․ Ալեն Սիմոնյան
- 15:47 • 13.11.24 Օկուպացված տարածքների խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու խնդիր դրված չէ․ Սուրեն Պապիկյան
- 14:51 • 13.11.24 Երիտասարդ տարիքում, երբ լսում էի «Կիլիկիա» երգը, լացում էի, երբ մեծացա, հասկացա՝ ինչի՞ լացեմ, Կիլիկիան՝ ուր, ես՝ ուր. Հովիկ Աղազարյան
- 14:11 • 13.11.24 Մենք առաջարկում ենք, որ էլի վարկ վերցնենք նոր սարքավորումների, արտադրանքի գեներացման համար, հետո շնորհակալություն եք հայտնելու. Խաչատուր Սուքիասյան
- 12:21 • 13.11.24 «ՀՀ ԶՈՒ-երն այսօր Հնդկաստանի համար դարձել են գովազդային վահանակ». «Պարոն Մանուկյանը քաղաքական լավ ելույթ ունեցավ, մի՛ խանգարեք». քննարկում ԱԺ-ում
- 10:44 • 13.11.24 Չե՞ք կարծում, որ բերետավորների հոգեկան առողջությունը ստուգելու կարիք կա․ Խաչատրյանը՝ Քոչարյանին
- 17:43 • 12.11.24 Գերիների ամբողջական վերադարձը պետք է նախապայման լինի ցանկացած բանակցության համար․ Քրիստինե Վարդանյան
- 15:23 • 12.11.24 Բաքվում պահվողներին վերադարձնելու ամենապատեհ առիթը COP29-ն է, հետո վերադարձի հավանականությունը հավասարվելու է զրոյի. Արթուր Խաչատրյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրադարձային 10:00 • 22/11 ՌԴ-ն «Օրեշնիկ» հրթիռի արձակումից կես ժամ առաջ զգուշացրել է ԱՄՆ-ին. Սպիտակ տունն իր հերթին նախազգուշացրել է Ուկրաինային Ռուսաստանը նորագույն միջին հեռահարության «Օրեշնիկ» հրթիռի արձակումից կես ժամ առաջ Միջուկային ռիսկի նվազեցման կենտրոնի միջոցով այդ մասին ավտոմատ կերպով տեղեկացրել է ԱՄՆ-ին, ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
-
Տնտեսություն 17:52 • 21/11 Փոքր ու միջին բիզնեսին խեղդելու են, կմնան միայն խոշոր ընկերությունները, որոնք ավելի կառավարելի են, հարկային բեռը 5 տոկոսից կդառնա 30. Թադևոս Ավետիսյան Տասնյակ հազարավոր մարդիկ դառնալու են գործազուրկ, կորցնելու են իրենց փոքրիկ բիզնեսը և փաստացի «հերոս հարկ վճարողից» դառնալու են անապահով մարդիկ և դիմելու են նպաստի:
-
Քաղաքականություն 09:03 • 22/11 Ադրբեջանում չեն էլ թաքցնում, որ իրենց հիմնական թիրախը շարունակում է մնալ ՀՀ 3-րդ նախագահը․ Տիգրան Աբրահամյան Մինչև Հայաստանի իշխանությունը հանցավոր լռություն է պահպանում Ադրբեջանի իրականացրած հանցագործությունների նկատմամբ, պաշտոնական Բաքուն ագրեսորի նոր իմիջ է կերտում Հայաստանի համար:
-
Ժամանց 10:52 • 22/11 Միլիոնատեր Ալեքսիս Օհանյանը ցուցադրել է Տիգրան Մեծի պատկերով հազվագյուտ հայկական մետաղադրամ Ամերիկահայ միլիոնատեր, Reddit ընկերության համահիմադիր Ալեքսիս Օհանյանը սոցցանցերում իր հետևորդների համար պատմական ակնարկ է հրապարակել՝ ցույց տալով մ.թ.ա. 95թ. հատված հազվագյուտ հայկական մետաղադրամ՝ հայոց արքա Տիգրան Մեծի պատկերով:
-
Իրավունք 16:10 • 21/11 ՄՔԴ նախաքննական պալատը ձերբակալության օրդեր է արձակել Նեթանյահուի և Իսրայելի նախկին պաշտպանության նախարարի նկատմամբ Որոշումն ընդունվել է 2023-ի հոկտեմբերի 8-ից մինչև 2024-ի մայիսի 20-ն ընկած ժամանակահատվածում «մարդկության դեմ և ռազմական հանցագործություններ» կատարելու մեղադրանքների պատճառով։
-
Տնտեսություն 11:13 • 22/11 Մենք ապրում ենք աշխարհի ամենամեծ երկրում, բայց մենք քիչ ենք. ներգաղթյալները ՌԴ-ի համար անհրաժեշտություն են. Պեսկով «Որպեսզի մենք դինամիկ զարգանանք և իրականացնենք զարգացման բոլոր ծրագրերը, իհարկե, մեզ պետք են աշխատողներ։ Մենք միայն ողջունում ենք նրանց գալը», - ասել է Կրեմլի ներկայացուցիչը:
-
Իրադարձային 09:53 • 22/11 Երևանում ոստիկանության կապիտանը «Honda» մոտոցիկլով բախվել է «GAZel»-ին. հետո մոտոցիկլը բախվել է կայանված «Nissan»-ին և կողաշրջվել Մոտոցիկլավարը ՀՀ Ոստիկանության կրթահամալիրում սովորող-պարեկ էր, ոստիկանության կապիտան, և մինչև 2025 թվականի հունիսը զրկված է եղել վարորդական իրավունքից:
-
Քաղաքականություն 18:45 • 21/11 Թուրք-ադրբեջանական տարաձայնությունները՝ էներգետիկ ոլորտում. «Գեղարդ» հիմնադրամ Հարկ է նշել, որ ադրբեջանական գազը Թուրքիայի համար միշտ ավելի էժան է եղել, քան Ռուսաստանից և Իրանից արտահանվող գազը։ Թուրքիան փորձում է պահպանել մրցակցային գները՝ Եվրոպայում ավելի շատ գնորդներ ներգրավելու և ներքին ծախսերը նվազեցնելու համար:
-
Տնտեսություն 17:52 • 21/11 Փոքր ու միջին բիզնեսին խեղդելու են, կմնան միայն խոշոր ընկերությունները, որոնք ավելի կառավարելի են, հարկային բեռը 5 տոկոսից կդառնա 30. Թադևոս Ավետիսյան Տասնյակ հազարավոր մարդիկ դառնալու են գործազուրկ, կորցնելու են իրենց փոքրիկ բիզնեսը և փաստացի «հերոս հարկ վճարողից» դառնալու են անապահով մարդիկ և դիմելու են նպաստի:
-
Իրադարձային 11:13 • 21/11 Մենք չենք կարող տասնյակ հազարավոր մարդկանց կյանքը զոհել՝ Ղրիմը վերադարձնելու համար. Զելենսկի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան չի կարող կորցնել տասնյակ հազարավոր մարդկանց՝ Ղրիմը վերադարձնելու համար։ Նա խոստովանել է, որ թերակղզին կարող է վերադարձվել դիվանագիտական ճանապարհով։ Այս մասին նա ասել է Fox News-ին տված հարցազրույցում։
-
Իրադարձային 11:06 • 21/11 ՀՀ ԱԳՆ-ն մեկնաբանել է Բաքվում ԱՄՆ դեսպանի՝ սահմանային ջրային ռեսուրսների կառավարման վերաբերյալ հայտարարությունը Անդրսահմանային ջրային ռեսուրսների կառավարման հարցում Հայաստանի և Ադրբեջանի միջև պաշտոնական համագործակցություն չկա այս մասին Սպուտնիկ գործակալության հայկական ծառայության հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ ԱԳՆից ՝ մե
-
Իրավունք 16:10 • 21/11 ՄՔԴ նախաքննական պալատը ձերբակալության օրդեր է արձակել Նեթանյահուի և Իսրայելի նախկին պաշտպանության նախարարի նկատմամբ Որոշումն ընդունվել է 2023-ի հոկտեմբերի 8-ից մինչև 2024-ի մայիսի 20-ն ընկած ժամանակահատվածում «մարդկության դեմ և ռազմական հանցագործություններ» կատարելու մեղադրանքների պատճառով։
-
Քաղաքականություն 18:45 • 21/11 Թուրք-ադրբեջանական տարաձայնությունները՝ էներգետիկ ոլորտում. «Գեղարդ» հիմնադրամ Հարկ է նշել, որ ադրբեջանական գազը Թուրքիայի համար միշտ ավելի էժան է եղել, քան Ռուսաստանից և Իրանից արտահանվող գազը։ Թուրքիան փորձում է պահպանել մրցակցային գները՝ Եվրոպայում ավելի շատ գնորդներ ներգրավելու և ներքին ծախսերը նվազեցնելու համար:
-
Քաղաքականություն 17:31 • 18/11 Իշխանության վարկանիշը հասել է պատմական նվազագույնի, ուստի փնջով պաշտոնանկությունների անհրաժեշտություն էր առաջացել. քաղաքական մեկնաբան Նախևառաջ, Նիկոլ Փաշինյանը փորձում է փոխել իր և իր թիմի նկարագիրը: «Այդ մասին վկայում են մի շարք գործընթացներ, ինչը, բնականաբար, ենթադրում է նաև կադրային որոշակի փոփոխություններ։
-
Իրադարձային 15:42 • 19/11 Մխիթար Հայրապետյանը, Ժաննա Անդրեասյանը դադարեցրել են անդամակցությունը «Իմ Քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդին. Լենա Նազարյանն ընտրվել է խորհրդի նախագահ Իսկ նոյեմբերի 15-ին տեղի է ունեցել «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստ, որի օրակարգում մեկ հարց էր՝ Խորհրդի նոր նախագահի ընտրություն:
-
Ժամանց 12:15 • 18/11 Անջելինա Ջոլին կարմիր գորգին է հայտնվել 16-ամյա որդու հետ (լուսանկարներ) Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին տևական դադարից հետո առաջին անգամ կարմիր գորգի վրա է դուրս եկել որդու՝ Նոքսի հետ, որին նա լույս աշխարհ է բերել նախկին ամուսնուց՝ կինոաստղ Բրեդ Փիթից։ Լուսանկարները հրապարակվել են Daily Mail պարբերականում։
-
Իրադարձային 13:54 • 16/11 Օրեր առաջ ՊՆ-ում տեղի ունեցած միջադեպը տարբերվում էր նախորդ բոլոր դեպքերից. Աբրահամյան Դժվար է մտաբերել, թե այս ողբերգությունից առաջ, արդյո՞ք ՌՈ-ում երբևէ նման դեպքը տեղի է ունեցել, թե՞ ոչ: Ես ինքս չեմ մտաբերում: Եթե նման բան նույնիսկ արձանագրվել է, ապա անհիշելի ժամանակներում:
Տնտեսություն
-
09:22 • 22.11.24 Բիթքոինի փոխարժեքը գերազանցել է 99,000 դոլարը
Մշակույթ
-
23:20 • 20.11.24 Երվանդ Քոչարի «Ինքնադիմանկար» ստեղծագործությունը բնօրինակ է. ԿԳՄՍՆ
-
16:19 • 19.11.24 Ադրբեջանը յուրացնnւմ է Նոյի դամբարանը. «Գեղարդ» հիմնադրամ
Սպորտ
-
13:12 • 22.11.24 Ռոդրին նշել է, թե երբ է ակնկալում վերականգնվել
-
12:35 • 22.11.24 Ռոնալդուն նշել է ռեկորդ, որը չի ցանկանում գերազանցել
Մամուլի տեսություն
-
08:13 • 22.11.24 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
-
08:09 • 22.11.24 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
Իրավունք
-
15:05 • 22.11.24 Արմավիրում թմրանյութ է հայտնաբերվել (տեսանյութ)
-
14:21 • 22.11.24 Թրյուդոն ասել է, որ Կանադա գալու դեպքում, Նեթանյահուն կձերբակալվի