Հակասահմանադրական միջոցներով իշխանությունը փորձում է լուծել զուտ քաղաքական ենթատեքստ ունեցող 3 խնդիր․ Գևորգ Դանիելյանը՝ ԲԴԽ-ին լիազորությունները ընդլայնելու նախագծի մասին
Նախ, ռազմական դրության շրջանում անվտանգության, հազարավոր անհայտ կորած երիտասարդ զինծառայողների, ռազմագերիների, հաշմանդամների աջակցության և բազմաթիվ այլ հրատապ խնդիրներին համալիր անդրադառնալու փոխարեն զուտ դատական համակարգը վերահսկելի դարձնելուն միտված լծակներ ներդնելն առանցքային համարելը արդեն հարիր չէ մեզ։ Այս մասին Tert.am–ի հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը՝ անդրադառնալով կոնկրետ գործերով արդարադատությանը միջամտելու՝ ԲԴԽ-ին լիազորություններ վերապահելու «Իմ քայլը»–ի նախագծին, որն ընդունվեց անցնող շաբաթվա ընթացքում։
«Ընդ որում, այս ամենն արվում է խիստ ներքին համակարգվածությամբ, հնարավորինս հապճեպ և առանց նեղ մասնագետների ներգրավման ու հասարակական կազմակերպությունների վերլուծությունները հաշվի առնելու։ Մինչ այդ, մի այդպիսի օրենք, որը վերաբերում էր մինչդատական վարույթի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իբրև մասնագիտացված դատավորների (ոմանք դա որակեցին «գրպանային դատավորների» ինստիտուտ) ներդրմանը, Հանրապետության նախագահի կողմից միանգամայն իրավաչափ հիմնավորումներով չստորագրվեց և ուղարկվեց ՍԴ։ Մյուս կողմից, այս փուլում նման բացահայտ հակասահմանադրական կեցվածքով դատական իշխանության անկախությունը հնարավորինս չեզոքացնելու հետևողական փորձերը, ցավոք, միանգամայն սպասելի էին։ Իհարկե, օրինագծերը ներկայացնելիս, դրանք ուղեկցվում են ստանդարտ, բայց իրականության հետ որևէ աղերս չունեցող գրավիչ մտքերով՝ «բնականոն ընթացք», «կուտակված խնդիրների լուծում» և այլն»,–ասաց նա։
Գևորգ Դանիելյանը նշեց, որ գործնականում փորձ է արվում լուծելու զուտ քաղաքական ենթատեքստ ունեցող երեք խնդիր։ «Առաջին՝ էապես սահմանափակել դատաքննության ընթացքում միջնորդություններ ներկայացնելու կողմերի իրավունքը, ինչը հնարավորություն կտա կոծկելու ապօրինությունները և իբր տեսանելի չդարձնելու գործերի բացահայտ քաղաքական բնույթը։ Երկրորդ՝ ցանկացած պահի անորոշ հիմքով վերցնել դատավորի վարույթում գտնվող գործը և այն հանձնել մեկ այլ դատավորի, ինչի արդյունքում դատավորը հարկադրված է լինելու քննությունը տանել ԲԴԽ֊ի քիմքին համահունչ և երրորդ՝ ԲԴԽ֊ն ձեռք է բերում վարույթ հարուցելու լիազորություն, ինչը հանգեցնելու է մի իրավիճակի, երբ միևնույն մարմինը կվերածվի միաժամանակ հետապնդող և իր հետապնդման արդյունքում կայացված որոշումը քննող կառույցի, որպիսի անթույլատրելի իրավիճակ անգամ դժվար է անգամ պատկերացնել (սա նույնն է, որ դատախազը մեղադրանք առաջադրի և ինքն էլ քննի մեղադրանքի հիմնավորվածությունը)»,–ասաց նա։
Նախկին նախարարը նկատեց, որ սրանով ոտնահարվում են նաև արդար դատաքննության իրավունքի երաշխիքների ամրագրմանը նվիրված ՄԻԵԿ֊ի 6-րդ հոդվածի և Սահմանադրության 63-րդ հոդվածի հիմնադրույթները, քանի որ անկախ դատարանի կողմից գործ քննելն այդ իրավունքի առանցքային բաղադրիչներից է։
«Ինչո՞ւ է այս ամենը դարձել մի տեսակ անարգել, գրեթե ինքնաշխատ և միաժամանակ ոչ միայն դատական իշխանությունը, այլև ողջ իրավական համակարգն ու երկրի հեղինակությունը նսեմացնող իրողություն։ Մի նկատառում հնչեցնեմ՝ այն, ինչ այս շրջանում անարգել արվում է, դա, ըստ էության, վերադարձ է հնին, այն հնին, որի դեմ բացահայտ պայքարել են նաև միջազգային կառույցներն ու իրավապաշտպան կազմակերպությունները։ Այսպես, նախկինում Արդարադատության խորհուրդը ևս օժտված է եղել կարգապահական վարույթ հարուցելու իրավասությամբ, ինչի դեմ նույն Վենետիկի հանձնաժողովը իմպերատիվ եզրակացություն է ներկայացրել։ Հիմա, երբ, ինչպես դուք եք նկատում, անարգել և սահուն հետքայլեր են արվում, միջազգային կառույցները գրեթե կույր են ձևանում, իսկ իրավապաշտպան կազմակերպությունների մի զգալի մասը կա՛մ չի նկատում, կա՛մ նկատում է այնքանով, որքանով։ Միաժամանակ, հարկ եմ համարում հավուր պատշաճի առանձնացնել այն սակավաթիվ իրավապաշտպաններին, որոնք մնացել են իրենց բարձրության վրա։ Եթե հավելենք, որ խորհրդարանում քաղաքական մեծամասնությունն արդեն ցուցաբերել է գործադիր իշխանության նկատմամբ սահմանադրական վերահսկողություն իրականացնելու, նրանից հաշվետվություն պահանջելու կատարյալ անընդունակություն և անգամ վերջին օրերին պատրաստ է ցուցաբերելու բացառապես նվիրվածություն, ապա պատկերը կամբողջանա»,–ասաց նա։
Գևորգ Դանիելյանը նաև ընդգծեց, որ այս նախաձեռնությանն իր բացասական դիրքորոշումն է հայտնել ԲԴԽ֊ն, ինչն էլ ավելի է ընդգծում իշխանությունների՝ ամեն գնով նախաձեռնությունը իրացնելու նկրտումների բուն իմաստը։ «Քննարկումների ընթացքում խոսվեց նաև այն մասին, որ այս լուծումներով իբրև փորձ է արվում կյանքի կոչել վերջին շրջանում ՍԴ որոշումները։ Եթե նկատեցիք, ես անդրադարձա այն հարցին, որ նմանաբնույթ օրինագծերն ուղեկցվում են ստանդարտ, բայց իրական նպատակների հետ որևէ աղերս չունեցող փաստարկներով, որոնցից են նաև ՍԴ որոշումները։ Ընդ որում, այդ որոշումների մեջ ուղղակի չեք գտնի որևէ իրավական դիրքորոշում, որով հնարավոր կհամարվեին այսպիսի «կացնային» լուծումները։ ՍԴ֊ն ընդամենը բարձրացրել է իրավունքի չարաշահումները բացառելու, գործերի քննությունը ողջամիտ ժամկետում ավարտելու և նմանաբնույթ այլ իրավաչափ լուծումների անհրաժեշտությունը։ Չեմ կարող հավատալ, որ ՍԴ֊ն ևս իր որոշումներով քողարկված լծվել է այս ակցիաներին և իրավական դիրքորոշումներ է հրամցնում՝ անկախ նրանից, թե իրենց վարույթում քննվող դիմումի քննության առարկան անմիջականորեն առնչվե՞լ է նշված խնդիրներին, թե ոչ»,–ասաց նա։
Հարցին, թե այս երեք տարիների ընթացքում ինչպե՞ս եք գնահատում դատական բարեփոխումները, եթե տեսնում եք այդպիսիք և արդյո՞ք իշխանության կողմից դատական համակարգի վրա ազդեցության փորձերը նվազել են, Գևորգ Դանիելյանը պատասխանեց․«Իմ հրաժարականից առաջ, որի հիմքում այն առաջադրված ստանդարտ ձևակերպումն է, որ հանրությունն իբր ինձ չի վստահում, ես փորձել եմ հնարավորինս ամփոփ տեսքով ներկայացնել դատաիրավական բարեփոխումների իմ տեսլականը, ինչը վկայում է այն մասին, որ ինքս ևս չեմ բացառել համակարգն առողջացնելու անհրաժեշտությունը։ Սակայն այն, ինչ արվել և արվում է, ընդհանուր ոչինչ չունի համակարգի առողջացման հետ։ Ցավոք, թույլատրելի են ընկալվել բոլոր անընդունելի միջոցները, այդ թվում՝ այդ քաղաքականությունը կյանքի կոչելուն պատրաստ կադրերով համակարգը համալրելու քայլերը։ Դատական համակարգը ցույց տվեց, որ իրենք ունակ են և ոչ միայն դատարկ խոսքերով, այլ գործնականում են պատրաստ լինել իշխանության ինքնուրույն ճյուղ՝ անկախ բոլոր տեսակի հնարավոր ու անհնարին ճնշումներից, իսկ այս որակները պահպանելու փոխարեն, ոմանք տարվել են դրանք հիմնովին ոտնահարելու գործով։ Ինչ վերաբերում է դատարանների ծանրաբեռնվածությանը, ապա այդ և նմանաբնույթ խնդիրները լուծվում են ոչ թե մի քանի տասնյակի հասնող առավել բարձր աշխատավարձ ստացող դատավորների ներդրմամբ, այլ այնպիսի խելամիտ դատավարական կանոնների մշակմամբ, որոնք կբացառեն անիմաստ ծանրաբեռնվածությունն ու դատական ծախսերը։ Պակաս կարևոր չէ նաև արհեստական բազում հարուցված գործերով ողջ համակարգը ցնցումների մեջ գցելու խնդիրը, բայց դրա մասին մեկ այլ անգամ»։
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Ամերիաբանկի MyBusiness.am թվային հարթակը ներկայացված է Real Business Conference-ին
Mantashyants Global EXPO 2024. ավելի քան 40 ոլորտից 100-ից ավելի ընկերություն՝ մեկ վայրում
Հայաստանն ունի իշխանություն, որից պետք է պաշտպանել Հայաստանը, սա է, որքան էլ աբսուրդ հնչի. Բեքարյան
Ինձ հուզում է ՔՊ ընտրած 680,000 հայ մարդու ճակատին ՔՊ-ի կողմից դաջված երկիրը հանձնողների պիտակավորումն ու մեղքը. Բագրատ Սրբազան
Նոր տարուց առաջ մարդիկ էլի կհիշեն, որ անձնագրի խնդիր ունեն, էլի հերթերը կսկսվեն. Փաշինյան
Պարզվում է, որ ՀՀ-ից մեկն արտագաղթել է իր սանրվածքի պատճառով, ականջին օղ կախելու պատճառով, խաշ կամ քաբաբ չսիրելու պատճառով. Նիկոլ Փաշինյան
Հայ-թուրքական հանդիպումները ՀՀ իշխանությունների պարտության արդյունք են, Արցախի կորստի հետևանք․ Ռուբեն Մելքոնյան
«Իմ Ամերիա, իմ Հայաստան». կմեկնարկի Ամերիաբանկի նոր նախագիծը
Լսել եմ՝ իմ քենու, մորքուրի տղան է նշանակվել, ես անգամ չեմ էլ ճանաչում N 20 դպրոցի ժ/պ-ին․ Ավինյան
Ես անձրևանոց բռնող չունեմ, ոչ էլ անվտանգության աշխատող, մեքենաս էլ ինքս եմ վարում. Ավինյան
«Գործ տվող բառերը մի օգտագործեք»․ Հայկ Սարգսյանը նկատողություն արեց Անդրանիկ Քոչարյանին
Ես անձրևանոց բռնող չունեմ, ոչ էլ անվտանգության աշխատող, մեքենաս էլ ինքս եմ վարում. Ավինյան
Հերթական զnհն ունեցանք բանակում անհայտ հանգամանքներում, պետք է այստեղ լիներ նաև ՌՈ պետը. Գեղամ Մանուկյան
Ցավում եմ, որ ավագանու անդամը նման կերպ է խոսում 12 Գրեմմի ստացած մարդու մասին․ Ավինյան
ԱրարատԲանկի ֆինանսական աջակցությամբ Մատենադարանում բացվեց ձեռագրերի կենսաքիմիական հետազոտությունների լաբորատորիան
Կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման ու բուժման թեմայով գիտաժողով՝ Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի և Կլինիկական ախտաբանների և բջջաբանների հայկական ասոցիացիայի նախաձեռնությամբ
Բարելավելով աշխատակիցների սպասարկման հմտություններն. Ամերիաբանկը Երևան է հրավիրել Անետա Կորոբկինային
Telcell-ը DigiTec-ում ներկայացրեց ծառայությունների ընդլայնումն ու տեսլականը
Digitec 2024-ի Digi Invest հարթակում Կոնվերս Բանկը ներկայացավ ներդրումային համալիր գործիքակազմով
Արդեն 2-րդ տարին՝ ԱրարատԲանկը «SIA մրցանակաբաշխության» կողքին է՝ տրամադրելով մրցանակային ֆոնդը
WCIT 2024-ի շրջանակներում տեղի ունեցած հրավառությունը թույլատրելի կլիներ, եթե լիներ դիմում. Ավինյան
Ամենապարզ ճանապարհով ենք գնալու՝ հենասյուների մոտ էլեկտրական մեքենաների լիցքավորիչներ կդնենք. Ավինյան
Քաղաքից դուրս՝ քաղաքի կենտրոնում. Aigy բիզնես կենտրոնը՝ «Digitec 2024»-ի մասնակից
Ամերիաբանկը ԴիջիԹեք Էքսպո 2024-ի ֆինթեք գործընկերն է և ներկայանում է իր MyInvest ներդրումային հարթակով
Չեմ զարմանա, որ իշխանություն պահելու համար Փաշինյանը դատի կամ Բաքվին հանձնի նախկին նախագահներին․ Թևան Պողոսյան
Ադրբեջանը հայտարարում է ամենաբարձր մակարդակով, որ nւժի կիրառման հարցը շարունակում է մնալ իր օրակարգում. Տիգրան Աբրահամյան
Ընդդիմության «գողական» առաջնորդը երեկ հայտարարեց՝ իբր ՀՀ-ն «Զանգեզուրի միջանցքի» մասին պայմանավորվածություն է ձեռք բերել. Արթուր Հովհաննիսյան
Չեմ բացառում՝ Ադրբեջանը կարող է ասել, որ Վազգեն Սարգսյանի փողոցի առկայությունը ռևшնշիզմի դրսևորում է. Արթուր Խաչատրյան
Չնայած՝ քաղաքական մեծամասնությունը կրկին ուրացավ Արցախը, բայց քննիչ հանձնաժողով ստեղծվելու է իրավունքի ուժով. Արծվիկ Մինասյան
Իրան-Իսրայել ուղիղ հակամարտությունը Թուրքիայի ու Ադրբեջանի համար Սյունիքը վերցնելու հնարավորություն կստեղծի․ Արթուր Խաչիկյան
Եթե կապիտուլացված ենք, դուք ո՞ր երկրի պատգամավորն եք․ Փաշինյանը՝ Դանիելյանին
ՀՀ ինքնիշխան տարածքի որևէ միլիմետր որևէ մեկին չի հանձնվել․ Նիկոլ Փաշինյան
Խաղաղության պայմանագրի նախագծի մեջ միջազգային դիվանագիտական պրակտիկային անհայտ որևէ բան չկա․ Փաշինյան
«Դեմ ենք քվեարկելու ԼՂ ժողովրդի հարցով քննիչ հանձնաժողովի ստեղծմանը», «Տորպեդահարում և հրաժարվում եք սահմանադրական լիազորություններից». քննարկում` ԱԺ-ում
Վազգեն Մանուկյանին Վազգեն Գալստանյանով փոխելուց հետո ի՞նչ փուլ է գալու, առաջին հայ «կասմանավտին» գտեք, դա ավելի պոպուլյար կլինի. ԱԺ նախագահը՝ ընդդիմությանը
ՍԴ-ն ձեռք բարձրացրեց մեր հանրապետության ծննդյան վկայականի վրա․ Գեղամ Մանուկյան
Շատ երկրներ են փոքր թունելներ կառուցել և այսօր ամենաարդյունավետ տարբերակն է. Խաչատուր Սուքիասյան
Պետք չէ իրականությունը խեղաթյուրել, ՀՀ-ն որևէ տեղ չի համաձայնել իր ինքնիշխանության սահմանափակմանը. Նիկոլ Փաշինյան
Տոյոտան հայ ավտոսիրողներին ներկայացրեց Land Cruiser շարքի հեղափոխական՝ LC 250 մոդելը
Պետք է տեղի ունենա պետական ծառայությունների աշխատանքի ամբողջական վերափոխում. Փաշինյանը՝ ԵԱՏՄ համաժողովի լիագումար նիստում
- 17:44 • 19.10.24 Ամերիաբանկի MyBusiness.am թվային հարթակը ներկայացված է Real Business Conference-ին
- 21:59 • 18.10.24 Mantashyants Global EXPO 2024. ավելի քան 40 ոլորտից 100-ից ավելի ընկերություն՝ մեկ վայրում
- 15:16 • 17.10.24 Հայաստանն ունի իշխանություն, որից պետք է պաշտպանել Հայաստանը, սա է, որքան էլ աբսուրդ հնչի. Բեքարյան
- 13:30 • 17.10.24 Ինձ հուզում է ՔՊ ընտրած 680,000 հայ մարդու ճակատին ՔՊ-ի կողմից դաջված երկիրը հանձնողների պիտակավորումն ու մեղքը. Բագրատ Սրբազան
- 12:37 • 17.10.24 Նոր տարուց առաջ մարդիկ էլի կհիշեն, որ անձնագրի խնդիր ունեն, էլի հերթերը կսկսվեն. Փաշինյան
- 11:56 • 17.10.24 Պարզվում է, որ ՀՀ-ից մեկն արտագաղթել է իր սանրվածքի պատճառով, ականջին օղ կախելու պատճառով, խաշ կամ քաբաբ չսիրելու պատճառով. Նիկոլ Փաշինյան
- 20:53 • 16.10.24 Հայ-թուրքական հանդիպումները ՀՀ իշխանությունների պարտության արդյունք են, Արցախի կորստի հետևանք․ Ռուբեն Մելքոնյան
- 20:05 • 16.10.24 «Իմ Ամերիա, իմ Հայաստան». կմեկնարկի Ամերիաբանկի նոր նախագիծը
- 10:38 • 16.10.24 Լսել եմ՝ իմ քենու, մորքուրի տղան է նշանակվել, ես անգամ չեմ էլ ճանաչում N 20 դպրոցի ժ/պ-ին․ Ավինյան
- 18:03 • 15.10.24 Ես անձրևանոց բռնող չունեմ, ոչ էլ անվտանգության աշխատող, մեքենաս էլ ինքս եմ վարում. Ավինյան
- 14:09 • 15.10.24 «Գործ տվող բառերը մի օգտագործեք»․ Հայկ Սարգսյանը նկատողություն արեց Անդրանիկ Քոչարյանին
- 13:06 • 15.10.24 Ես անձրևանոց բռնող չունեմ, ոչ էլ անվտանգության աշխատող, մեքենաս էլ ինքս եմ վարում. Ավինյան
- 12:56 • 15.10.24 Հերթական զnհն ունեցանք բանակում անհայտ հանգամանքներում, պետք է այստեղ լիներ նաև ՌՈ պետը. Գեղամ Մանուկյան
- 12:56 • 15.10.24 Ցավում եմ, որ ավագանու անդամը նման կերպ է խոսում 12 Գրեմմի ստացած մարդու մասին․ Ավինյան
- 16:53 • 14.10.24 ԱրարատԲանկի ֆինանսական աջակցությամբ Մատենադարանում բացվեց ձեռագրերի կենսաքիմիական հետազոտությունների լաբորատորիան
- 19:10 • 11.10.24 Կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման ու բուժման թեմայով գիտաժողով՝ Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի և Կլինիկական ախտաբանների և բջջաբանների հայկական ասոցիացիայի նախաձեռնությամբ
- 18:24 • 09.10.24 Բարելավելով աշխատակիցների սպասարկման հմտություններն. Ամերիաբանկը Երևան է հրավիրել Անետա Կորոբկինային
- 18:14 • 09.10.24 Telcell-ը DigiTec-ում ներկայացրեց ծառայությունների ընդլայնումն ու տեսլականը
- 15:04 • 08.10.24 Digitec 2024-ի Digi Invest հարթակում Կոնվերս Բանկը ներկայացավ ներդրումային համալիր գործիքակազմով
- 18:22 • 07.10.24 Արդեն 2-րդ տարին՝ ԱրարատԲանկը «SIA մրցանակաբաշխության» կողքին է՝ տրամադրելով մրցանակային ֆոնդը
- 10:33 • 07.10.24 WCIT 2024-ի շրջանակներում տեղի ունեցած հրավառությունը թույլատրելի կլիներ, եթե լիներ դիմում. Ավինյան
- 10:26 • 07.10.24 Ամենապարզ ճանապարհով ենք գնալու՝ հենասյուների մոտ էլեկտրական մեքենաների լիցքավորիչներ կդնենք. Ավինյան
- 20:35 • 05.10.24 Քաղաքից դուրս՝ քաղաքի կենտրոնում. Aigy բիզնես կենտրոնը՝ «Digitec 2024»-ի մասնակից
- 15:30 • 05.10.24 Ամերիաբանկը ԴիջիԹեք Էքսպո 2024-ի ֆինթեք գործընկերն է և ներկայանում է իր MyInvest ներդրումային հարթակով
- 20:36 • 04.10.24 Չեմ զարմանա, որ իշխանություն պահելու համար Փաշինյանը դատի կամ Բաքվին հանձնի նախկին նախագահներին․ Թևան Պողոսյան
- 13:08 • 03.10.24 Ադրբեջանը հայտարարում է ամենաբարձր մակարդակով, որ nւժի կիրառման հարցը շարունակում է մնալ իր օրակարգում. Տիգրան Աբրահամյան
- 12:57 • 03.10.24 Ընդդիմության «գողական» առաջնորդը երեկ հայտարարեց՝ իբր ՀՀ-ն «Զանգեզուրի միջանցքի» մասին պայմանավորվածություն է ձեռք բերել. Արթուր Հովհաննիսյան
- 12:27 • 03.10.24 Չեմ բացառում՝ Ադրբեջանը կարող է ասել, որ Վազգեն Սարգսյանի փողոցի առկայությունը ռևшնշիզմի դրսևորում է. Արթուր Խաչատրյան
- 12:27 • 03.10.24 Չնայած՝ քաղաքական մեծամասնությունը կրկին ուրացավ Արցախը, բայց քննիչ հանձնաժողով ստեղծվելու է իրավունքի ուժով. Արծվիկ Մինասյան
- 20:41 • 02.10.24 Իրան-Իսրայել ուղիղ հակամարտությունը Թուրքիայի ու Ադրբեջանի համար Սյունիքը վերցնելու հնարավորություն կստեղծի․ Արթուր Խաչիկյան
- 17:58 • 02.10.24 Եթե կապիտուլացված ենք, դուք ո՞ր երկրի պատգամավորն եք․ Փաշինյանը՝ Դանիելյանին
- 17:02 • 02.10.24 ՀՀ ինքնիշխան տարածքի որևէ միլիմետր որևէ մեկին չի հանձնվել․ Նիկոլ Փաշինյան
- 16:49 • 02.10.24 Խաղաղության պայմանագրի նախագծի մեջ միջազգային դիվանագիտական պրակտիկային անհայտ որևէ բան չկա․ Փաշինյան
- 11:23 • 02.10.24 «Դեմ ենք քվեարկելու ԼՂ ժողովրդի հարցով քննիչ հանձնաժողովի ստեղծմանը», «Տորպեդահարում և հրաժարվում եք սահմանադրական լիազորություններից». քննարկում` ԱԺ-ում
- 17:19 • 01.10.24 Վազգեն Մանուկյանին Վազգեն Գալստանյանով փոխելուց հետո ի՞նչ փուլ է գալու, առաջին հայ «կասմանավտին» գտեք, դա ավելի պոպուլյար կլինի. ԱԺ նախագահը՝ ընդդիմությանը
- 16:47 • 01.10.24 ՍԴ-ն ձեռք բարձրացրեց մեր հանրապետության ծննդյան վկայականի վրա․ Գեղամ Մանուկյան
- 16:35 • 01.10.24 Շատ երկրներ են փոքր թունելներ կառուցել և այսօր ամենաարդյունավետ տարբերակն է. Խաչատուր Սուքիասյան
- 15:44 • 01.10.24 Պետք չէ իրականությունը խեղաթյուրել, ՀՀ-ն որևէ տեղ չի համաձայնել իր ինքնիշխանության սահմանափակմանը. Նիկոլ Փաշինյան
- 14:05 • 01.10.24 Տոյոտան հայ ավտոսիրողներին ներկայացրեց Land Cruiser շարքի հեղափոխական՝ LC 250 մոդելը
- 12:17 • 01.10.24 Պետք է տեղի ունենա պետական ծառայությունների աշխատանքի ամբողջական վերափոխում. Փաշինյանը՝ ԵԱՏՄ համաժողովի լիագումար նիստում
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Քաղաքականություն 20:23 • 18/10 Հայաստանում խորհրդարանական ընտրություններ լինելու դեպքում հարցվածները հիմնականում կընտրեին ՔՊ-ին, ԲՀԿ-ին և «Հայաստան» դաշինքին. սոցհարցման արդյունքներ Ըստ հարցման արդյունքների՝ 16 տոկոսը քաղաքական գործիչներից ամենաշատը վստահում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին, 4 տոկոսը՝ Արարատ Միրզոյանին, 4 տոկոսը՝ Արամ Զավենի Սարգսյանին, 2 տոկոսը՝ Ալեն Սիմոնյանին, 2 տոկոսը՝ Ռոբերտ Քոչարյանին: Հարցվածների 61 տոկոսը նշել է, որ ոչ ոքի չի վստահում:
-
Սպորտ 22:45 • 18/10 Հայտնի են Իտալիայի Ա Սերիայի ամենաթանկարժեք ֆուտբոլիստներն՝ ըստ Transfermarkt-ի Երկրորդ հորիզոնականում է «Նապոլիի» եզրային հարձակվող Խվիչա Կվարացխելիան (80 միլիոն եվրո): Ա Սերիայի ամենաթանկ խաղացողների եռյակը եզրափակում է միլանյան թիմի կիսապաշտպան Նիկոլա Բարելան, որը գնահատվում է 80 միլիոն եվրո:
-
Իրադարձային 10:00 • 19/10 Այս տարվա առաջին 9 ամսում ավելի քան 16 հազար մարդ է դիմել ՀՀ քաղաքացիության համար Դիմողների գերակշիռ մեծամասնությունը Ռուսաստանից է՝ 7,693 անձ, որոնցից 3,588-ը դիմել է անմիջապես Միգրացիայի և քաղաքացիություն ծառայություն (ՄՔԾ), իսկ 4,105-ը դիմում է ներկայացրել հյուպատոսական ծառայության միջոցով։
-
Քաղաքականություն 20:23 • 18/10 Հայաստանում խորհրդարանական ընտրություններ լինելու դեպքում հարցվածները հիմնականում կընտրեին ՔՊ-ին, ԲՀԿ-ին և «Հայաստան» դաշինքին. սոցհարցման արդյունքներ Ըստ հարցման արդյունքների՝ 16 տոկոսը քաղաքական գործիչներից ամենաշատը վստահում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին, 4 տոկոսը՝ Արարատ Միրզոյանին, 4 տոկոսը՝ Արամ Զավենի Սարգսյանին, 2 տոկոսը՝ Ալեն Սիմոնյանին, 2 տոկոսը՝ Ռոբերտ Քոչարյանին: Հարցվածների 61 տոկոսը նշել է, որ ոչ ոքի չի վստահում:
-
Իրադարձային 15:14 • 18/10 Դիլիջանում եգիպտացորեն են վաճառում ճանապարհին, դրա համար պետք է մի հատ ղազան, 15 հատ եգիպտացորեն, 2 քոթուկ, դուք էլ մի բան արեք. Փաշինյանը՝ շիրակցիներին (տեսանյութ) Փոքրից սկսե՛ք, հիմա Դիլիջանի ճանապարհների վրա տասնյակ տարիներով մարդիկ խաշաճ եգիպտացորեն են վաճառում, դրան մեծ ֆինանսական ներդրում պետք չէ, մի հատ ղազան է պետք, 15 հատ եգիպտացորեն, 2 հատ էլ՝ քոթուկ
-
Քաղաքականություն 14:10 • 18/10 Տարածաշրջանում կայուն խաղաղության համար Հայաստանը պետք է փոփոխություններ կատարի Սահմանադրության մեջ. Բայրամովը՝ «3+3»-ի նիստի ժամանակ Տարածաշրջանում կայուն խաղաղության համար Հայաստանը պետք է փոփոխություններ կատարի Սահմանադրության մեջ, Ստամբուլում «33» հարթակի նիստի ժամանակ ասել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն ԲայրամովըՆա հավելել է, որ
-
Ժամանց 14:00 • 13/10 Դերասաններ Ռոմելա Սարգսյանը և Գևորգ Գրիգորյանը տեսանյութի միջոցով հաստատել են իրենց միասին լինելը Նրանք ինստագրամյան էջում հրապարակել են տիկտոկյան թրենդներից մեկին համապատասխան տեսանյութ, որում մի շարք հարցերի պատասխանելու միջոցով բացահայտել են՝ իրենից ով է առաջինը սեր խոստովանել:
-
Քաղաքականություն 17:30 • 14/10 Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի մասով Հայաստանի առաջարկը «միանգամայն անիրատեսական» է Այս առումով նա «միանգամայն անիրատեսական» է որակել ՀՀ կառավարության առաջարկը՝ «ստորագրել այն ամենը, ինչ արդեն համաձայնեցվել է, իսկ չհամաձայնեցված կետերը թողնել հաջորդ փուլերին»:
-
Իրադարձային 12:51 • 13/10 Հայտնի է՝ «թուրքական ինչ լավ նվեր է» Էրդողանն արել Պուտինին ծննդյան կապակցությամբ «Կարող եմ ասել, որ դա գեղեցիկ ծաղկաման է: Թուրքիայի նախագահն ինքը խնդրել էր, որ այդ նվերը մատուցվի մեր նախագահի հետ իր հեռախոսազրույցից առաջ, ուստի դրան հատուկ ուշադրություն դարձվեց»,- ասել է Ուշակովը լրագրող Պավել Զարուբինին՝ խոսելով Էրդողանի նվերի մասին։
-
Քաղաքականություն 14:09 • 16/10 Եթե Փաշինյանը Քյարամյանին անհապաղ պաշտոնանկ չանի, ապա նրա անգործությամբ կամ խրախուսմամբ երկրում հասունանում է hեղшշրջnւմ. Սուրենյանց Եթե կուզեք՝ Քյարամյանը սպառնում էր երկրի սահմանադրական կարգին ու եթե Փաշինյանը նրան անհապաղ պաշտոնանկ չանի, ապա նրա անգործությամբ կամ խրախուսմամբ երկրում հասունանում է հեղաշրջում:
-
Իրադարձային 10:31 • 13/10 Երևանը նշում է հիմնադրման 2806-ամյակը. հայտնի է՝ ինչ միջոցառումներ են անցկացվելու և որտեղ Այս կապակցությամբ ժամը 12։00-ից մայրաքաղաքի տարբեր վայրերում կանցկացվեն ջազ, ռոք, դասական և էստրադային համերգներ, գինու և գարեջրի փառատոններ, կգործի բացօթյա սպորտային գոտի։ Ժամը 21։00-ին՝ Հանրապետության հրապարակում, կկայանա օրվա գլխավոր միջոցառումը՝ եզրափակիչ տոնական համերգը։
-
Քաղաքականություն 15:17 • 16/10 Սպասեք Քյարամյանի պաշտոնանկությանը, բայց ՔՊ-ում նրան պաշտոնանկ անելու գործընթաց չկա. Հովիկ Աղազարյան Չե՞ք կարծում՝ եթե թիմով գալիս են, հասնում Ազգային ժողով ու սկսում միմյանց մեղադրել, միմյանց մասին ինչ-որ բացահայտումներ անել հրապարակային, ուրմեն մի բան կա, մի բան այն չէ:
-
Իրավունք 12:13 • 13/10 Կալիֆոռնիայում ձերբակալվել են հայեր, որոնք փորձել են Medicare-ից խարդախությամբ ավելի քան 54 մլն դոլար ստանալ Մասնավորապես, 36-ամյա Սոֆիա Շաքլյանը՝ Լոս Անջելեսից, և 47-ամյա Ալեքս Ալեքսանյանը՝ Բըրբենքից, 2019-2024 թթ. ընթացքում հոսփիսային ծառայությունների և ախտորոշիչ թեստերի համար ներկայացրել են 54 մլն դոլարի կեղծ հայցեր, սակայն այդ ծառայություններն իրականում երբեք չեն տրամադրվել, դրանց կարիքը չի եղել:
Գիտություն/տեխնիկա
-
23:45 • 16.10.24 «Միջազգային տիեզերական համագումարը» 2026-ին կանցկացվի Թուրքիայում
-
15:26 • 16.10.24 Google-ը թողարկել է Android 15 օպերացիոն համակարգը
Սպորտ
-
14:04 • 19.10.24 Աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլիստներն այս պահի դրությամբ
-
13:38 • 19.10.24 «Ատլետիկոն» պատժել է իր երկրպագուներին
Իրադարձային
-
15:49 • 19.10.24 ԱՄՆ որոշ նահանգներում սկսվել է վաղաժամ քվեարկությունը
-
15:30 • 19.10.24 Գիտնականները պարզել են աշխարհում աղքատ մարդկանց թիվը
Մամուլի տեսություն
-
09:03 • 19.10.24 Իշխանությունը ձեռք չի քաշում ՀԷՑ-ից․ «Հրապարակ»