ԱՄՆ-ն ՀՀ-ի նկատմամբ իր քաղաքականությունը վարում է տարածաշրջանի թելադրանքով և հետո հատուկ ՀՀ-ի հանդեպ ունեցած իր շահերով, որն աննշան է. Վիգեն Հովսեփյան
Արևմտյան Ամերիկայի Համահայկական խորհրդի նախագահ, ամերիկահայ քաղաքագիտության դոկտոր Վիգեն Հովսեփյանի խոսքով՝ Միացյալ Նահանգների նորընտիր նախագահ Ջո Բայդենի վարչակազմը մեծ հավանականությամբ ավելի մեծ հետաքրքրություն է ցուցաբերում ՀՀ-ի և Արցախյան հիմնահարցի նկատմամբ, քան նախորդ վարչակազմը: Բայց նա նկատում է, որ, այնուամենայնիվ, հայ-ամերիկյան հարաբերությունները մեծ չափերով կրում են ԱՄՆ-ի՝ Ռուսաստանի և Թուրքիայի նկատմամբ եղած հարաբերությունների ազդեցությունը:
«Այստեղ տակավին շատ լուրջ հարցականներ կան, և իրոք դեռ ԱՄՆ-Ռուսաստան, ԱՄՆ-Թուրքիա երկկողմանի հարաբերութուններում շատ բան պիտի ճշտվի: Պետք է հասկանալ, որ Հայաստանի նկատմամբ իր քաղաքականությունը ԱՄՆ-ն կազմում է նախևառաջ տարածաշրջանի թելադրանքով և հետո հատուկ ՀՀ-ի հանդեպ ունեցած իր շահերով, որը, ի դեպ, աննշան է»,- ասում է նա:
-Պարո՛ն Հովսեփյան, դեռևս նախընտրական քարոզարշավի ժամանակ կարծես նախանշվում էին ԱՄՆ այսօրվա նախագահ Ջո Բայդենի արտաքին քաղաքական առաջնահերթությունները: Հիմա արդեն, երբ վարչակազմն անցել է աշխատանքի, Դուք նկատու՞մ եք, թե նրա վարչակազմի քաղաքականությունը մեր տարածաշրջանի նկատմամբ ինչպիսին է:
-Այն, որ Բայդենի վարչակազմն արդեն ունի Հարավային Կովկասի գծով քաղաքականության հիմնական կամ առանցքային կետեր, անվիճելի է: Բայց դա հաստատելուց հետո պետք է նկատի ունենանք երկու այլ զուգահեռ իրականությունները: Առաջինն այն է, որ պատմությունը ցույց է տվել, թե ինչպես է որևէ խնդրի դեպքում (այս պարագայում Հարավայի Կովկասին վերաբերող- Վ. Հ.) տեսականորեն ձևավորված քաղաքականությունը փորձաքարերի հանդիպում և ըստ այդմ՝ փոփոխություններ կրում: Կենդանի և անմիջական փորձը շատ պայմաններ է պարտադրում և նախապես որոշված ժամանակահատվածը, մեկ կամ ավելի վերանայումների ենթարկվելով, կարող է ամիսների կամ տարիների վերածվել:
Երկրորդը, որը անմիջականորեն վերաբերում է Հայաստանին, այն է, որ միշտ պետք է հիշել, որ այն մեծ չափերով կրում է ԱՄՆ-ի՝ Ռուսաստանի և Թուրքիայի նկատմամբ եղած հարաբերությունների ազդեցությունը: Այստեղ տակավին շատ լուրջ հարցականներ կան, և իրոք դեռ ԱՄՆ-Ռուսաստան, ԱՄՆ-Թուրքիա երկկողմանի հարաբերութուններում շատ բան պիտի ճշտվի: Պետք է հասկանալ, որ Հայաստանի նկատմամբ իր քաղաքականությունը ԱՄՆ-ն վարում է նախևառաջ տարածաշրջանի թելադրանքով և հետո հատուկ ՀՀ-ի հանդեպ ունեցած իր շահերով, որը, ի դեպ, աննշան է:
-Արցախյան վերջին պատերազմի օրերին ԵԱՀԿ Մինսկի խումբը համանախագահող ԱՄՆ-ում ընտրություններ էին: Այստեղ առանձնակի հետաքրքրություն հակամարտության վերաբերյալ չդրսևորվեց: Հիմա արդեն ընտրություններն ավարտվել են, նախագահն էլ նախկինը չէ՝ նոր է, որը բավականին տեղյակ է մեր տարածաշրջանից և Հայաստանից: Ի՞նչ եք կարծում` ԼՂ հիմնահարցի նկատմամբ ԱՄՆ-ի քաղաքականությունը կարո՞ղ է ակտիվանալ այս վարչակազմի օրոք:
-Նորից կրկնեմ՝ Արցախյան հարցի գծով տարածաշրջանային իրականություններից անկախ քաղաքականություն պետք չէ ակնկալել: Դա պարզապես իրատեսական չէ: ԱՄՆ-ն բավական իրատեսական մոտեցումներ ունի տարածաշրջանի վերաբերյալ, և հասկանում է թե՛ Ռուսաստանի, թե՛ Թուրքիայի և թե Իրանի շահերը ավելի լուրջ են այստեղ, քան իրենը:
Ուստի, ԱՄՆ-ի դերակատարությունն ու ակտիվությունը որոշ օրինաչափություն պիտի պահպանի իրենց ակնկալությունների հետ: Լավ հասկանալով, թե իր ակնկալությունները մեծ չեն կարող լինել այստեղ, իր մրցակցությունը կամ ճնշումների ճիգերը ևս մեծ պիտի չլինեն: Մեզ՝ հայերիս, թվում է, թե Հայաստանը մեծ կռվախնձոր է, որ ԱՄՆ-ը մեծ ռեսուրսներ պատրաստ է տրամադրել այստեղ, մինչ մեր փորձը դա ցույց չի տալիս: Անշուշտ, երկրի համար լավ բան չէ հզոր պետությունների ձեռքը կռվախնձոր լինելը, բայց մյուս կողմից էլ, դա այնքան էլ վատ բան չէ, քանի որ հնարավորությունների դուռ է բացում:
Այս բոլորն ասելուց հետո, պետք է նաև համաձայնեմ, որ Բայդենի վարչակազմը մեծ հավանականությամբ ավելի մեծ հետաքրքրություն է ցուցաբերում ՀՀ-ի և Արցախյան հիմնահարցի նկատմամբ, քան նախորդ վարչակազմը:
-Վերջին տարիներին շատ է քննարկվել, որ հայ-ամերիկյան օրակարգում լուրջ հարցեր չկան, դրա համար էլ առանձնապես ակտիվություն չկա հարաբերություններում, չի ակտիվացել համագործակությունը թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական, թե՛ այլ ոլորտներում, չեն եղել բարձր մակարդակի փոխայցելություններ, հանդիպումներ: Ի՞նչ եք կարծում, հայաստանյան իշխանությունները կարո՞ղ են նոր վարչակակազմի հետ ճիշտ աշխատանք տանելու դեպքում հաջողել նոր, ավելի բարձր մակարդակի հարաբերություններ ստանալը, ի՞նչ է պետք դրա համար:
-Մեկ անգամ ևս՝ հարաբերությունների մակարդակը որոշվում է շահերի վրա հիմնվելով: Իսկ ի՞նչ կարող է խոստանալ Հայաստանը ԱՄՆ-ին, որ առաջին հերթին շահագրգռի, և միևնույն ժամանակ հունից չհանի Ռուսաստանի հետ հարաբերությունները: Այստեղ կարող է լինել միայն մեկ յուրահատուկ շահագրգռվածություն, այն է՝ ամերիկահայության ակնկալություններին և պահանջներին բավարարություն տալը: Այս իմաստով, ՀՀ իշխանություններ-ամերիկահայություն ճիգերը հավելյալ համակարգումի և առավել լարումի պետք է գնան:
-Մոտենում է ապրիլի 24-ը, և արդեն ԱՄՆ սենատորները կոչ են արել Ջո Բայդենին ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Հաշվի առնելով, որ իր նախընտրական քարոզարշավի ժամանակ թեկնածու Բայդենը ճանաչել է այն, հնարավո՞ր է, որ նախագահի պաշտոնում էլ ճանաչի: Դրա համար կա՞ն քաղաքական նախադրյալներ:
-Ձեզ արդեն հայտնի է, որ ԱՄՆ- օրենսդիր մարմինը՝ զույգ պալատները՝ Սենատն ու Ներկայացուցիչների պալատը, անցյալ տարի շռնդալից կերպով ճանաչեցին Հայոց ցեղասպանության փաստը: Թեև զույգ պալատների կողմից ընդունված բանաձևերն օրենքի ուժ ունեն, այսուհանդերձ նախագահի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն ազդեցություն կունենա արտաքին քաղաքականության և այլ ոլորտների վրա: Հայության և հայ դատի շահերն էլ հաջորդ հանգրվանին հասցնելու համար կարևոր հանգամանք է նախագահի և վարչակազմի ճանաչումը, որն այլևս խնդիրը մեծամասամբ դուրս է բերում խորհրդանշական լինելու կաղապարից և այն վերածում է քաղաքական ազդակի:
Բայդնը Սենատոր եղած ժամանակներից ի վեր աջակցում է Ցեղասպանության ճանաչման համար պայքարող ամերիկահայերին, և ճիշտ եք, որ նախագահական քարոզարշավի ժամանակ էլ խոստումներ է տվել այդ մասին, բայց նա առաջինը չի լինի, եթե դրժի իր խոստումը: Օբաման և նրանից առաջ եղած նախագահներն էլ քարոզարշավի ժամանակ ճանաչման խոստումներ են տվել, հետո հազար ու մի պատրվակով փախչել իրենց տված խոստումից: Այս տարի լիահույս ենք, որ Բայդենը մեզ հուսախաբ չի անի, սակայն կապրենք, կտեսնենք: Մինչ այդ, որպես հայ համայնք, մեր ուժերի լարումով փորձելու ենք համապատասխան ճնշում բանեցնել Սպիտակ տան վրա: Արևմտյան Ամերիկայի Համահայկական խորհուրդը, օրինակ, մեծ աշխատանք է այս գծով անում և սոցիալական ցանցերում պահանջատիրության ստորագրահավաք է կազմակերպել, ինչը գալիս է համալրելու անցյալ տասնամյաներում հայկական լոբբի մեծ ճիգերն ու ջանքերը:
-Քանի որ խոսք գնաց Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացից, կուզեի Ձեր կարծիքն իմանալ, թե ընդհանուր առմամբ ինչպես եք գնահատում ՀՀ իշխանությունների գործելաոճն այս հարցն առաջ տանելու գործընթացում։
-Որպես ամերիկահայ համայնք և նրան ծառայող կազմակերպություններ՝ միշտ էլ մոտիկից խորհրդակցում կամ համագործակցում ենք ՀՀ իշխանությունների հետ, ով էլ լինի երկրի ղեկավարը, հատկապես որ համագործակցության առանցքը համահայկական բնույթի մարտահրավերներն են՝ Արցախյան հիմնախնդիր, Ցեղասպանության ճանաչում կամ ՀՀ-ին հասնող ամերիկյան տնտեսական օժանդակություն: Սակայն նաև հասկանում ենք, որ ԱՄՆ-ի քաղաքականության վրա ազդելու ուղղակի պարտականությունը ուղղակի մերն է՝ համայնքինը, և այստեղ ՀՀ իշխանությունները երկրների ներքաղաքական գործընթացներին միջամտելու արգելքներ ունեն անգամ օրենքի ուժով:
Իսկ ինչ վերաբերում է, ընդհանուր առմամբ, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացում ՀՀ իշխանությունների քայլերին, ապա պետք է ասեմ, որ հավելյալ ճիգերի տեղ դեռևս կա, բայց վերջին տարիների մարտահրավերները հաշվի առնելու դեպքում, հասկանում ենք անբավարար ճիգերի պատճառները:
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Հայ-թուրքական հանդիպումները ՀՀ իշխանությունների պարտության արդյունք են, Արցախի կորստի հետևանք․ Ռուբեն Մելքոնյան
«Իմ Ամերիա, իմ Հայաստան». կմեկնարկի Ամերիաբանկի նոր նախագիծը
Լսել եմ՝ իմ քենու, մորքուրի տղան է նշանակվել, ես անգամ չեմ էլ ճանաչում N 20 դպրոցի ժ/պ-ին․ Ավինյան
Ես անձրևանոց բռնող չունեմ, ոչ էլ անվտանգության աշխատող, մեքենաս էլ ինքս եմ վարում. Ավինյան
«Գործ տվող բառերը մի օգտագործեք»․ Հայկ Սարգսյանը նկատողություն արեց Անդրանիկ Քոչարյանին
Ես անձրևանոց բռնող չունեմ, ոչ էլ անվտանգության աշխատող, մեքենաս էլ ինքս եմ վարում. Ավինյան
Հերթական զnհն ունեցանք բանակում անհայտ հանգամանքներում, պետք է այստեղ լիներ նաև ՌՈ պետը. Գեղամ Մանուկյան
Ցավում եմ, որ ավագանու անդամը նման կերպ է խոսում 12 Գրեմմի ստացած մարդու մասին․ Ավինյան
ԱրարատԲանկի ֆինանսական աջակցությամբ Մատենադարանում բացվեց ձեռագրերի կենսաքիմիական հետազոտությունների լաբորատորիան
Կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման ու բուժման թեմայով գիտաժողով՝ Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի և Կլինիկական ախտաբանների և բջջաբանների հայկական ասոցիացիայի նախաձեռնությամբ
Բարելավելով աշխատակիցների սպասարկման հմտություններն. Ամերիաբանկը Երևան է հրավիրել Անետա Կորոբկինային
Telcell-ը DigiTec-ում ներկայացրեց ծառայությունների ընդլայնումն ու տեսլականը
Digitec 2024-ի Digi Invest հարթակում Կոնվերս Բանկը ներկայացավ ներդրումային համալիր գործիքակազմով
Արդեն 2-րդ տարին՝ ԱրարատԲանկը «SIA մրցանակաբաշխության» կողքին է՝ տրամադրելով մրցանակային ֆոնդը
WCIT 2024-ի շրջանակներում տեղի ունեցած հրավառությունը թույլատրելի կլիներ, եթե լիներ դիմում. Ավինյան
Ամենապարզ ճանապարհով ենք գնալու՝ հենասյուների մոտ էլեկտրական մեքենաների լիցքավորիչներ կդնենք. Ավինյան
Քաղաքից դուրս՝ քաղաքի կենտրոնում. Aigy բիզնես կենտրոնը՝ «Digitec 2024»-ի մասնակից
Ամերիաբանկը ԴիջիԹեք Էքսպո 2024-ի ֆինթեք գործընկերն է և ներկայանում է իր MyInvest ներդրումային հարթակով
Չեմ զարմանա, որ իշխանություն պահելու համար Փաշինյանը դատի կամ Բաքվին հանձնի նախկին նախագահներին․ Թևան Պողոսյան
Ադրբեջանը հայտարարում է ամենաբարձր մակարդակով, որ nւժի կիրառման հարցը շարունակում է մնալ իր օրակարգում. Տիգրան Աբրահամյան
Ընդդիմության «գողական» առաջնորդը երեկ հայտարարեց՝ իբր ՀՀ-ն «Զանգեզուրի միջանցքի» մասին պայմանավորվածություն է ձեռք բերել. Արթուր Հովհաննիսյան
Չեմ բացառում՝ Ադրբեջանը կարող է ասել, որ Վազգեն Սարգսյանի փողոցի առկայությունը ռևшնշիզմի դրսևորում է. Արթուր Խաչատրյան
Չնայած՝ քաղաքական մեծամասնությունը կրկին ուրացավ Արցախը, բայց քննիչ հանձնաժողով ստեղծվելու է իրավունքի ուժով. Արծվիկ Մինասյան
Իրան-Իսրայել ուղիղ հակամարտությունը Թուրքիայի ու Ադրբեջանի համար Սյունիքը վերցնելու հնարավորություն կստեղծի․ Արթուր Խաչիկյան
Եթե կապիտուլացված ենք, դուք ո՞ր երկրի պատգամավորն եք․ Փաշինյանը՝ Դանիելյանին
ՀՀ ինքնիշխան տարածքի որևէ միլիմետր որևէ մեկին չի հանձնվել․ Նիկոլ Փաշինյան
Խաղաղության պայմանագրի նախագծի մեջ միջազգային դիվանագիտական պրակտիկային անհայտ որևէ բան չկա․ Փաշինյան
«Դեմ ենք քվեարկելու ԼՂ ժողովրդի հարցով քննիչ հանձնաժողովի ստեղծմանը», «Տորպեդահարում և հրաժարվում եք սահմանադրական լիազորություններից». քննարկում` ԱԺ-ում
Վազգեն Մանուկյանին Վազգեն Գալստանյանով փոխելուց հետո ի՞նչ փուլ է գալու, առաջին հայ «կասմանավտին» գտեք, դա ավելի պոպուլյար կլինի. ԱԺ նախագահը՝ ընդդիմությանը
ՍԴ-ն ձեռք բարձրացրեց մեր հանրապետության ծննդյան վկայականի վրա․ Գեղամ Մանուկյան
Շատ երկրներ են փոքր թունելներ կառուցել և այսօր ամենաարդյունավետ տարբերակն է. Խաչատուր Սուքիասյան
Պետք չէ իրականությունը խեղաթյուրել, ՀՀ-ն որևէ տեղ չի համաձայնել իր ինքնիշխանության սահմանափակմանը. Նիկոլ Փաշինյան
Տոյոտան հայ ավտոսիրողներին ներկայացրեց Land Cruiser շարքի հեղափոխական՝ LC 250 մոդելը
Պետք է տեղի ունենա պետական ծառայությունների աշխատանքի ամբողջական վերափոխում. Փաշինյանը՝ ԵԱՏՄ համաժողովի լիագումար նիստում
Պարո՛ն Խաչատրյան, այդ ծառայողական մեքենաներից օգտվում է նաև ձեր խմբակցությունը. Ծովինար Վարդանյան
Մի քաղաքական ուժ, որը պադավատներին դեմ էր, պադավատների վրա նույնքան գումար է ծախսել, որքան պարտք է վերցրել Գյումրու համար. Արթուր Խաչատրյան
«Առինջ մոլ»-ի տարածքում բացվեց Իրանի՝ աշխարհում ամենամեծ առևտրի կենտրոնը
Երևանում կայացավ «Գագիկ Ծառուկյանի գավաթ» սամբոյի միջազգային մրցաշարը
Փաշինյանն Էրդողանից ու Ալիևից իշխանություն է մուրում, ոչ թե խաղաղություն․ Կարեն Բեքարյան
Ամերիաբանկը՝ Emerge միջազգային տեխնոլոգիական համաժողովի գործընկեր
- 20:53 • 16.10.24 Հայ-թուրքական հանդիպումները ՀՀ իշխանությունների պարտության արդյունք են, Արցախի կորստի հետևանք․ Ռուբեն Մելքոնյան
- 20:05 • 16.10.24 «Իմ Ամերիա, իմ Հայաստան». կմեկնարկի Ամերիաբանկի նոր նախագիծը
- 10:38 • 16.10.24 Լսել եմ՝ իմ քենու, մորքուրի տղան է նշանակվել, ես անգամ չեմ էլ ճանաչում N 20 դպրոցի ժ/պ-ին․ Ավինյան
- 18:03 • 15.10.24 Ես անձրևանոց բռնող չունեմ, ոչ էլ անվտանգության աշխատող, մեքենաս էլ ինքս եմ վարում. Ավինյան
- 14:09 • 15.10.24 «Գործ տվող բառերը մի օգտագործեք»․ Հայկ Սարգսյանը նկատողություն արեց Անդրանիկ Քոչարյանին
- 13:06 • 15.10.24 Ես անձրևանոց բռնող չունեմ, ոչ էլ անվտանգության աշխատող, մեքենաս էլ ինքս եմ վարում. Ավինյան
- 12:56 • 15.10.24 Հերթական զnհն ունեցանք բանակում անհայտ հանգամանքներում, պետք է այստեղ լիներ նաև ՌՈ պետը. Գեղամ Մանուկյան
- 12:56 • 15.10.24 Ցավում եմ, որ ավագանու անդամը նման կերպ է խոսում 12 Գրեմմի ստացած մարդու մասին․ Ավինյան
- 16:53 • 14.10.24 ԱրարատԲանկի ֆինանսական աջակցությամբ Մատենադարանում բացվեց ձեռագրերի կենսաքիմիական հետազոտությունների լաբորատորիան
- 19:10 • 11.10.24 Կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման ու բուժման թեմայով գիտաժողով՝ Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի և Կլինիկական ախտաբանների և բջջաբանների հայկական ասոցիացիայի նախաձեռնությամբ
- 18:24 • 09.10.24 Բարելավելով աշխատակիցների սպասարկման հմտություններն. Ամերիաբանկը Երևան է հրավիրել Անետա Կորոբկինային
- 18:14 • 09.10.24 Telcell-ը DigiTec-ում ներկայացրեց ծառայությունների ընդլայնումն ու տեսլականը
- 15:04 • 08.10.24 Digitec 2024-ի Digi Invest հարթակում Կոնվերս Բանկը ներկայացավ ներդրումային համալիր գործիքակազմով
- 18:22 • 07.10.24 Արդեն 2-րդ տարին՝ ԱրարատԲանկը «SIA մրցանակաբաշխության» կողքին է՝ տրամադրելով մրցանակային ֆոնդը
- 10:33 • 07.10.24 WCIT 2024-ի շրջանակներում տեղի ունեցած հրավառությունը թույլատրելի կլիներ, եթե լիներ դիմում. Ավինյան
- 10:26 • 07.10.24 Ամենապարզ ճանապարհով ենք գնալու՝ հենասյուների մոտ էլեկտրական մեքենաների լիցքավորիչներ կդնենք. Ավինյան
- 20:35 • 05.10.24 Քաղաքից դուրս՝ քաղաքի կենտրոնում. Aigy բիզնես կենտրոնը՝ «Digitec 2024»-ի մասնակից
- 15:30 • 05.10.24 Ամերիաբանկը ԴիջիԹեք Էքսպո 2024-ի ֆինթեք գործընկերն է և ներկայանում է իր MyInvest ներդրումային հարթակով
- 20:36 • 04.10.24 Չեմ զարմանա, որ իշխանություն պահելու համար Փաշինյանը դատի կամ Բաքվին հանձնի նախկին նախագահներին․ Թևան Պողոսյան
- 13:08 • 03.10.24 Ադրբեջանը հայտարարում է ամենաբարձր մակարդակով, որ nւժի կիրառման հարցը շարունակում է մնալ իր օրակարգում. Տիգրան Աբրահամյան
- 12:57 • 03.10.24 Ընդդիմության «գողական» առաջնորդը երեկ հայտարարեց՝ իբր ՀՀ-ն «Զանգեզուրի միջանցքի» մասին պայմանավորվածություն է ձեռք բերել. Արթուր Հովհաննիսյան
- 12:27 • 03.10.24 Չեմ բացառում՝ Ադրբեջանը կարող է ասել, որ Վազգեն Սարգսյանի փողոցի առկայությունը ռևшնշիզմի դրսևորում է. Արթուր Խաչատրյան
- 12:27 • 03.10.24 Չնայած՝ քաղաքական մեծամասնությունը կրկին ուրացավ Արցախը, բայց քննիչ հանձնաժողով ստեղծվելու է իրավունքի ուժով. Արծվիկ Մինասյան
- 20:41 • 02.10.24 Իրան-Իսրայել ուղիղ հակամարտությունը Թուրքիայի ու Ադրբեջանի համար Սյունիքը վերցնելու հնարավորություն կստեղծի․ Արթուր Խաչիկյան
- 17:58 • 02.10.24 Եթե կապիտուլացված ենք, դուք ո՞ր երկրի պատգամավորն եք․ Փաշինյանը՝ Դանիելյանին
- 17:02 • 02.10.24 ՀՀ ինքնիշխան տարածքի որևէ միլիմետր որևէ մեկին չի հանձնվել․ Նիկոլ Փաշինյան
- 16:49 • 02.10.24 Խաղաղության պայմանագրի նախագծի մեջ միջազգային դիվանագիտական պրակտիկային անհայտ որևէ բան չկա․ Փաշինյան
- 11:23 • 02.10.24 «Դեմ ենք քվեարկելու ԼՂ ժողովրդի հարցով քննիչ հանձնաժողովի ստեղծմանը», «Տորպեդահարում և հրաժարվում եք սահմանադրական լիազորություններից». քննարկում` ԱԺ-ում
- 17:19 • 01.10.24 Վազգեն Մանուկյանին Վազգեն Գալստանյանով փոխելուց հետո ի՞նչ փուլ է գալու, առաջին հայ «կասմանավտին» գտեք, դա ավելի պոպուլյար կլինի. ԱԺ նախագահը՝ ընդդիմությանը
- 16:47 • 01.10.24 ՍԴ-ն ձեռք բարձրացրեց մեր հանրապետության ծննդյան վկայականի վրա․ Գեղամ Մանուկյան
- 16:35 • 01.10.24 Շատ երկրներ են փոքր թունելներ կառուցել և այսօր ամենաարդյունավետ տարբերակն է. Խաչատուր Սուքիասյան
- 15:44 • 01.10.24 Պետք չէ իրականությունը խեղաթյուրել, ՀՀ-ն որևէ տեղ չի համաձայնել իր ինքնիշխանության սահմանափակմանը. Նիկոլ Փաշինյան
- 14:05 • 01.10.24 Տոյոտան հայ ավտոսիրողներին ներկայացրեց Land Cruiser շարքի հեղափոխական՝ LC 250 մոդելը
- 12:17 • 01.10.24 Պետք է տեղի ունենա պետական ծառայությունների աշխատանքի ամբողջական վերափոխում. Փաշինյանը՝ ԵԱՏՄ համաժողովի լիագումար նիստում
- 12:09 • 01.10.24 Պարո՛ն Խաչատրյան, այդ ծառայողական մեքենաներից օգտվում է նաև ձեր խմբակցությունը. Ծովինար Վարդանյան
- 11:39 • 01.10.24 Մի քաղաքական ուժ, որը պադավատներին դեմ էր, պադավատների վրա նույնքան գումար է ծախսել, որքան պարտք է վերցրել Գյումրու համար. Արթուր Խաչատրյան
- 18:23 • 30.09.24 «Առինջ մոլ»-ի տարածքում բացվեց Իրանի՝ աշխարհում ամենամեծ առևտրի կենտրոնը
- 16:16 • 30.09.24 Երևանում կայացավ «Գագիկ Ծառուկյանի գավաթ» սամբոյի միջազգային մրցաշարը
- 20:45 • 27.09.24 Փաշինյանն Էրդողանից ու Ալիևից իշխանություն է մուրում, ոչ թե խաղաղություն․ Կարեն Բեքարյան
- 10:51 • 27.09.24 Ամերիաբանկը՝ Emerge միջազգային տեխնոլոգիական համաժողովի գործընկեր
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Քաղաքականություն 14:09 • 16/10 Եթե Փաշինյանը Քյարամյանին անհապաղ պաշտոնանկ չանի, ապա նրա անգործությամբ կամ խրախուսմամբ երկրում հասունանում է hեղшշրջnւմ. Սուրենյանց Եթե կուզեք՝ Քյարամյանը սպառնում էր երկրի սահմանադրական կարգին ու եթե Փաշինյանը նրան անհապաղ պաշտոնանկ չանի, ապա նրա անգործությամբ կամ խրախուսմամբ երկրում հասունանում է հեղաշրջում:
-
Քաղաքականություն 15:17 • 16/10 Սպասեք Քյարամյանի պաշտոնանկությանը, բայց ՔՊ-ում նրան պաշտոնանկ անելու գործընթաց չկա. Հովիկ Աղազարյան Չե՞ք կարծում՝ եթե թիմով գալիս են, հասնում Ազգային ժողով ու սկսում միմյանց մեղադրել, միմյանց մասին ինչ-որ բացահայտումներ անել հրապարակային, ուրմեն մի բան կա, մի բան այն չէ:
-
Քաղաքականություն 14:25 • 16/10 Զելենսկին ներկայացրել է «Հաղթանակի ծրագիրը». Կրեմլն արձագանքել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ելույթ է ունեցել Գերագույն ռադայում՝ պատգամավորներին ներկայացնելով, այսպես կոչված, «Հաղթանակի ծրագիրը»՝ միջոցառումների մի շարք, որոնք, ըստ Կիևի, պետք է օգնեն ստիպել Ռուսաստանին ավարտել պատերազմը:
-
Սպորտ 22:55 • 16/10 Օքսֆորդի համալսարանի մաթեմատիկոսը կանխատեսել է՝ ովքեր կլինեն աշխարհի լավագույն ֆուտբոլիստները Մեսսիի ու Ռոնալդուի ժամանակաշրջանից հետո Վերլուծելով տվյալները՝ բոլոր ցուցանիշները, դոկտոր Քրոուֆորդը կարող է կանխատեսել յուրաքանչյուր ֆուտբոլիստի ապագա ներուժը՝ ելնելով նրանց կարիերայի ուղուց և ձեռքբերումներից:
-
Ժամանց 15:05 • 16/10 78-ամյա Շերն ու նրա 38-ամյա սիրելին՝ Victoria's Secret Fashion Show-ի կարմիր գորգին (լուսանկարներ) Ամերիկյան հայտնի երգչուհի Շերը սիրելիի՝ երաժշտական պրոդյուսեր Ալեքսանդր էդվարդսի հետ ներկա է եղել հանրահայտ Victoria's Secret Fashion Show ցուցադրությանը: Շերը եղել է շոուի երաժշտական մասի ապահովողը:
-
Քաղաքականություն 20:48 • 16/10 Ռուսաստանը չի օգտագործում «Զանգեզուրի միջանցք» տերմինը. Մարիա Զախարովա «ՌԴ սահմանապահների` հայ-իրանական, հայ-թուրքական սահմանին ներկայությունը բոլորովին այլ թեմա է, իսկ ինչ վերաբերում է երթուղիների ապաշրջափակմանը, ապա այս առումով մենք մեր տեսակետը հայտնել ենք, և ոչինչ չի փոխվել»,–ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
-
Գիտություն/տեխնիկա 13:39 • 16/10 Ասիայում կեղծարարները գեղեցիկ կնոջ տեսքով «դիփֆեյքի» միջոցով խաբել են տղամարդկանց՝ յուրացնելով 46 մլն դոլար Նա կարծես գեղեցիկ կին էր, և Ասիայում գտնվող տղամարդկանց մտքում տեսազանգերը, որոնցով նրանք խոսում էին, հաստատեցին, որ իրենց նոր սերն իրական է Սակայն Հոնկոնգի ոստիկանությունը ասում է, որ տղամարդիկ դարձել են սիրավեպի խարդ
-
Քաղաքականություն 13:46 • 16/10 Անդրանիկ Քոչարյանի կարծիքով՝ ՔՊ խմբակցությունում անդրադարձ կլինի Արգիշտի Քյարամյանի մասնակցությամբ միջադեպին Հիշեցնենք, որ երեկ՝ հոկտեմբերի 15-ին, Ազգային ժողովում խորհրդարանական լսումների ժամանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի և Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի միջև տեղի էր ունեցել միջադեպ։
-
Քաղաքականություն 14:09 • 16/10 Եթե Փաշինյանը Քյարամյանին անհապաղ պաշտոնանկ չանի, ապա նրա անգործությամբ կամ խրախուսմամբ երկրում հասունանում է hեղшշրջnւմ. Սուրենյանց Եթե կուզեք՝ Քյարամյանը սպառնում էր երկրի սահմանադրական կարգին ու եթե Փաշինյանը նրան անհապաղ պաշտոնանկ չանի, ապա նրա անգործությամբ կամ խրախուսմամբ երկրում հասունանում է հեղաշրջում:
-
Քաղաքականություն 15:17 • 16/10 Սպասեք Քյարամյանի պաշտոնանկությանը, բայց ՔՊ-ում նրան պաշտոնանկ անելու գործընթաց չկա. Հովիկ Աղազարյան Չե՞ք կարծում՝ եթե թիմով գալիս են, հասնում Ազգային ժողով ու սկսում միմյանց մեղադրել, միմյանց մասին ինչ-որ բացահայտումներ անել հրապարակային, ուրմեն մի բան կա, մի բան այն չէ:
-
Ժամանց 11:05 • 16/10 Նյու Յորքում 6 տարվա դադարից հետո կայացել է Victoria’s Secret-ի շոուն. հեռուստադիտողները «դժգոհ» են մնացել (լուսանկարներ) ԱՄՆ Նյու Յորք քաղաքում 6 տարվա դադարից հետո կայացել է հանրահայտ Victoria’s Secret Fashion Showն, որը, սակայն, ինչպես նշում է Daily Mailը, այնքան էլ չի տպավորել հեռուստադիտողներին Շատերը սոցցանցերո
-
Քաղաքականություն 14:25 • 16/10 Զելենսկին ներկայացրել է «Հաղթանակի ծրագիրը». Կրեմլն արձագանքել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ելույթ է ունեցել Գերագույն ռադայում՝ պատգամավորներին ներկայացնելով, այսպես կոչված, «Հաղթանակի ծրագիրը»՝ միջոցառումների մի շարք, որոնք, ըստ Կիևի, պետք է օգնեն ստիպել Ռուսաստանին ավարտել պատերազմը:
-
Մամուլի տեսություն 08:48 • 16/10 Ով իր ռեպլիկով սադրեց Արգիշտի Քյարամյանին, ինչու Անդրանիկ Քոչարյանը սրեց իրավիճակը. բացառիկ մանրամասներ. «Ժողովուրդ» Իսկ մեծ հաշվով պետք է արձանագրել, որ Նիկոլ Փաշինյանի համաձայնությամբ առաջին դեմքերով ուժային կառույցներին ԱԺ տանելը և խորհրդարանական քննարկում կազմակերպելը դարձավ բոլոր իրավապահների համար խայտառակության և ամոթի օր
-
Սպորտ 22:55 • 16/10 Օքսֆորդի համալսարանի մաթեմատիկոսը կանխատեսել է՝ ովքեր կլինեն աշխարհի լավագույն ֆուտբոլիստները Մեսսիի ու Ռոնալդուի ժամանակաշրջանից հետո Վերլուծելով տվյալները՝ բոլոր ցուցանիշները, դոկտոր Քրոուֆորդը կարող է կանխատեսել յուրաքանչյուր ֆուտբոլիստի ապագա ներուժը՝ ելնելով նրանց կարիերայի ուղուց և ձեռքբերումներից:
-
Ժամանց 15:05 • 16/10 78-ամյա Շերն ու նրա 38-ամյա սիրելին՝ Victoria's Secret Fashion Show-ի կարմիր գորգին (լուսանկարներ) Ամերիկյան հայտնի երգչուհի Շերը սիրելիի՝ երաժշտական պրոդյուսեր Ալեքսանդր էդվարդսի հետ ներկա է եղել հանրահայտ Victoria's Secret Fashion Show ցուցադրությանը: Շերը եղել է շոուի երաժշտական մասի ապահովողը:
-
Քաղաքականություն 09:59 • 16/10 Նեթանյահուն չպետք է մոռանա, որ իր երկիրը ստեղծվել է ՄԱԿ-ի որոշմամբ. Մակրոն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նախարարների խորհրդի փակ նիստում ասել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չպետք է մոռանա, որ «իր երկիրը ստեղծվել է ՄԱԿ-ի որոշմամբ»։ Այս մասին հայտնում է Le Parisien-ը՝ հանդիպման մասնակիցներին հղումով։
-
Քաղաքականություն 20:48 • 16/10 Ռուսաստանը չի օգտագործում «Զանգեզուրի միջանցք» տերմինը. Մարիա Զախարովա «ՌԴ սահմանապահների` հայ-իրանական, հայ-թուրքական սահմանին ներկայությունը բոլորովին այլ թեմա է, իսկ ինչ վերաբերում է երթուղիների ապաշրջափակմանը, ապա այս առումով մենք մեր տեսակետը հայտնել ենք, և ոչինչ չի փոխվել»,–ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
-
Ժամանց 14:00 • 13/10 Դերասաններ Ռոմելա Սարգսյանը և Գևորգ Գրիգորյանը տեսանյութի միջոցով հաստատել են իրենց միասին լինելը Նրանք ինստագրամյան էջում հրապարակել են տիկտոկյան թրենդներից մեկին համապատասխան տեսանյութ, որում մի շարք հարցերի պատասխանելու միջոցով բացահայտել են՝ իրենից ով է առաջինը սեր խոստովանել:
-
Իրադարձային 18:54 • 10/10 Երևանում ավտոբուսային մի շարք երթուղիների աշխատանքը ժամանակավորապես կկազմակերպվի այլ ուղեգծերով Էրեբունի-Երևան 2806-ամյակին» նվիրված տոնակատարության միջոցառումներով պայմանավորված՝ հոկտեմբերի 11-ին՝ ժամը 12:00-ից մինչև հոկտեմբերի 12-ի ժամը 21:00-ն փակ է լինելու «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի դիմացի հրապարակը:
-
Տնտեսություն 15:11 • 11/10 Թուրք նախարարը պնդել է, որ «Զանգեզուրի միջանցքի» շուրջ հայկական կողմի հետ կապված զարգացում կա Պատասխանելով այն հարցրին՝ Իրանո՞վ, թե՞ Հայաստանով է անցնելու այն, Ուրալօղլուն նշել է, որ այդ բանակցություններն ադրբեջանական կողմն է վարում: Ըստ պաշտոնյայի՝ սկզբում Իրանի դեպքում բավականին առաջընթաց էր գրանցվել, ապա պնդել է, թե վերջի օրերին հայկական կողմի հետ կապված զարգացում կա։
-
Քաղաքականություն 17:30 • 14/10 Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի մասով Հայաստանի առաջարկը «միանգամայն անիրատեսական» է Այս առումով նա «միանգամայն անիրատեսական» է որակել ՀՀ կառավարության առաջարկը՝ «ստորագրել այն ամենը, ինչ արդեն համաձայնեցվել է, իսկ չհամաձայնեցված կետերը թողնել հաջորդ փուլերին»:
-
Իրադարձային 12:12 • 11/10 Ատլանտյան օվկիանոսում հայտնաբերել են սառցարանից կառչած տղամարդուն, որին «Միլթոն» փոթորիկը քշել-տարել էր բաց օվկիանոս (տեսանյութ) Ինչպես գրում է The Guardian-ը, ձկնորսի նավը փչացել է նախքան փոթորկի հարվածը: Տղամարդը կորցրել է առափնյա պահպանության հետ կապը։ Փոթորկի հանդարտվելուց հետո նրան գտել են Ֆլորիդայի ափից 48 կմ հեռավորության վրա, որտեղ նա կառչած էր սառցարանից:
-
Իրադարձային 12:51 • 13/10 Հայտնի է՝ «թուրքական ինչ լավ նվեր է» Էրդողանն արել Պուտինին ծննդյան կապակցությամբ «Կարող եմ ասել, որ դա գեղեցիկ ծաղկաման է: Թուրքիայի նախագահն ինքը խնդրել էր, որ այդ նվերը մատուցվի մեր նախագահի հետ իր հեռախոսազրույցից առաջ, ուստի դրան հատուկ ուշադրություն դարձվեց»,- ասել է Ուշակովը լրագրող Պավել Զարուբինին՝ խոսելով Էրդողանի նվերի մասին։
-
Քաղաքականություն 14:09 • 16/10 Եթե Փաշինյանը Քյարամյանին անհապաղ պաշտոնանկ չանի, ապա նրա անգործությամբ կամ խրախուսմամբ երկրում հասունանում է hեղшշրջnւմ. Սուրենյանց Եթե կուզեք՝ Քյարամյանը սպառնում էր երկրի սահմանադրական կարգին ու եթե Փաշինյանը նրան անհապաղ պաշտոնանկ չանի, ապա նրա անգործությամբ կամ խրախուսմամբ երկրում հասունանում է հեղաշրջում:
Գիտություն/տեխնիկա
-
15:26 • 16.10.24 Google-ը թողարկել է Android 15 օպերացիոն համակարգը
Սպորտ
-
08:38 • 17.10.24 Բռնցքամարտի Մ22 ԵԱ․ Հայաստանի 5 ներկայացուցիչ կիսաեզրափակչում է
Իրադարձային
-
10:53 • 17.10.24 Մհեր Գրիգորյանը գործուղվել է Մոսկվա
Մամուլի տեսություն
-
09:11 • 17.10.24 ՔՊ-ի ներթիմային ճաքերը գնալով խոշորանում են. «Փաստ»