«Հայաստան» խմբակցությունը բյուջեի նախագծին դեմ կքվեարկի
ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ խմբակցությունը բյուջեի նախագծին դեմ է քվեարկելու։ Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․
«Սիրելի հայրենակիցներ, հարգելի գործընկերներ,
Այսօր մենք քննարկում ենք երկրի համար ամենակարևոր նշանակություն ունեցող փաստաթղթերից մեկը՝ պետական բյուջեն։ Բյուջեն հաշվապահություն չէ, բյուջեն լոկ հանրային ֆինանսներ չէ, բյուջեն քաղաքականություն է, քաղաքական նպատակների սահմանումն է, այդ խնդիրների լուծման ուղիների ուրվագծումն ու անհրաժեշտ ֆինանսական միջոցների տրամադրումն է։ Ելնելով երկրի առաջ ծառացած խնդրի կարևորությունից ու կառավարության քաղաքական առաջնահերթությունից այս կամ այն խնդրի լուծման համար կամ բավարար միջոցներ են տրամադրվում, կամ այդ միջոցների տրամադրումը հետաձգվում է մինչև «ավելի լավ օրեր»։ Սա է բյուջեի կազմման փիլիսոփայությունն ու տրամաբանությունը։ Քաղաքական առաջնահերթությունների ու հստակ թիրախների սահմանումն առավել կարևորվում է նամանավանդ ծրագրային բյուջետավորման պարագայում, երբ ֆինանսական ռեսուրսներ հատկացնելուց բացի նաև սահմանվում է, թե հատկացված գումարով ինչ կոնկրետ չափելի արդյունքներ են ակնկալվում։
Այս տրիվիալ ճշմարտության լույսի ներքո եկեք վերլուծենք կառավարության առաջարկած բյուջեի նախագիծը և հասկանանք արդյոք կառավարությունը ճիշտ է գնահատում Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության առաջ ծառացած մարտահրավերները, ճիշտ լուծումներ է առաջարկում և արդյոք հատկացված միջոցներն ադեկվատ են այդ լուծումներին հասնելու համար։
Առանձնացնենք Հայաստանի այն հիմնախնդիրները, որոնք առաջնահերթ լուծման կարիք ունեն։
1․ Անվտանգային խնդիրներ
Ակնհայտ է, որ արցախյան 44-օրյա պատերազմից հետո հայկական զույգ պետությունների առաջ ծառացած անվտանգային մարտահրավերները ոչ միայն չեն մեղմվել, այլ առավել են սրվել։ Ադրբեջանա-թուրքական տանդեմի հեռահար պանթուրքիստական նպատակը չի սահմանափակվում միայն Արցախը հայաթափելով։ Հայաստանն է թուրք-ադրբեջանական գորշ գայլի կոկորդում մխրճված ոսկորը և Հայաստանի փաստացի ոչնչացումն է նրանց քաղաքականության հեռահար նպատակը։ Սկսել են Հայաստանի Հանրապետության սահմանների վերաձևումից, արդեն պահանջում են ցամաքային միջանցք Թուրքիայի և Ադրբեջանի միջև, իսկ վաղը կպահանջեն ադրբեջանցիների վերադարձ իրենց նախապատերազմյան միշտական բնակության վայրեր։ Հետո էլ կարող են տեղական հանրաքվեներ անցկացնել ու պահանջել Վայքը վերանվանել Ազիզբեկով։
Ադրբեջանն ու Թուրքիան չեն էլ թաքցնում, որ պատրաստ են իրենց նպատակներին հասնել ռազմական ճանապարհով, եթե Հայաստանը կամավոր չհրաժարվի իր իրավունքներից։ Պատահական չէ, որ միայն այս տարի 10-ից ավելի թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններ են անցկացրել Հայաստանի սահմանների մոտ։ Զորավարժություններից մեկին նրանց միացավ նաև Պակիստանը։ Կույր պետք է լինել չտեսնելու համար, որ խաղաղության դարաշրջանի փոխարեն մենք ունենք փխրուն հրադադար, որը պարբերաբար խախտվում է։ Նոյեմբերի 16-ին մենք ունեցանք մարտական գործողությունների էսկալացիա, որին հետևեց Փաշինյանի հանձնարարականը պաշտպանության նախարարին սկսել սահմանների սահմանազատման և սահմանագծման գործընթացը։ Ակնհայտ է, որ սա զուտ համընկում չէր։ Հայապահպանության հայրենական պատերազմը չի ավարտվել, այն ուղղակի ժամանակավորապես փոխել է իր բնույթը։
2․ Արցախի հարց
Առանձին Արցախի հարց, որպես այդպիսին, գոյություն չունի․ այն հայապահպանության, հայ ազգի և հայոց պետականության գոյության հիմնահարցի բաղադրիչներից մեկն է։ Չկա Հայաստանի Հանրապետության առանց Արցախի Հանրապետության, չկա Արցախի Հանրապետություն առանց Հայաստանի Հանրապետության։ 2020 թ․ պատերազմի արդյունքում Արցախի Հանրապետությունը կորցրեց իր տարածքի 75 տոկոսը, ներառյալ Հադրութը և Ստեփանակերտի նկատմամբ գերիշխող դիրք ունեցող հայոց պատմական Շուշին։ Երկու հանրապետությունների միջև ցամաքային սահմանի փոխարեն մենք ունենք նեղ միջանցք։ Նոյեմբերի 9-ի խայտառակ փաստաթղթով նախատեսված է կառուցել Շուշին շրջանցող այլընտրանքային ճանապարհ, որը, որը կխորացնի Արցախի անկլավացումը։
Արցախի կարգավիճակի շուրջ բանակցությունները փաստորեն ընդհատվել են։ Ադրբեջանն ընդհանրապես ժխտում է Լեռնային Ղարաբաղի հարցի գոյությունը։ Այս պայմաններում ի՞նչ լուծում է առաջակում քաղաքական մեծամասնությունը, ի՞նչ քայլեր է առաջարկում կառավարությունն այդ լուծումն ապահովելու համար և որքա՞ն գումար է պատրաստ հատկացնել այդ լուծումն իրականություն դարձնելու համար։ Արդյո՞ք պետական բյուջեի նախագիծը պատասխանում է այդ հարցին։ Ո՛չ։ Բյուջեի «Արցախյան հիմնախնդիր» բաժինը լավագույնս է արտացոլում Հայաստանի իշխանությունների արցախյան քաղաքականությունը։ Ընդամենը 69 բառ է։ Բառացի մեջբերում եմ․ «Հայաստանը շարունակելու է հանդիսանալ Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը և աշխատել Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության, այդ թվում՝ Արցախի մշակութային և կրոնական ժառանգության պահպանման ուղղությամբ: Հիմնախնդրի կարգավորումը հնարավոր է ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ներքո Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հստակեցմամբ՝ հայտնի սկզբունքների և տարրերի, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքի հիման վրա: Հայաստանը ձգտելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո բանակցային գործընթացի լիարժեք վերականգնման՝ համոզված լինելով, որ հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման տեսանկյունից բովանդակային բանակցությունները չունեն այլընտրանք»։ Հայաստանն աշխատելու է «Արցախի մշակութային և կրոնական ժառանգության պահպանման ուղղությամբ»։ Ու վե՞րջ։ Ումի՞ց եք պաշտպանելու․ Արցախի հանրապետության իշխանություններից, ռուս խաղաղապահներից, թե՞ ադրբեջանցի զավթիչներից։ Նախընտրական ծրագրով Արցախի դե-օկուպացիա պահանջող քաղաքական ուժն այսօր բավարարվում է մշակութային արժեքների պաշտպանության աշխատանքներով։ Հստակ չէ արցախյան հիմնախնդրի ինչ լուծման է հետամուտ ՀՀ այսօրվա իշխանությունը։ Մինսկի խումբն ընդամենը հարթակ է։ Խնդրի լուծման հարթակի մասին հայտարարությունը չի փոխարինում լուծման տեսլականի մասին հայտարարությանը։ Արցախի հայերին, որպես բնիկ ժողովրդին, կարող են ռեզերվացիաներում հավաքեն ու թողեն որ անխոչընդոտ կերպով ժենգյալով հաց թխեն։ Դա էլ է կարգավիճակ։ «Կարգավիճակի հստակեցում» հեղհեղուկ ձևակերպումը չի կարող փոխարինել քաղաքական մեծամասնության հստակ քաղաքական դիրքորոշմանը։
Այս պայմաններում հստակ է, որ պետության բոլոր ջանքերը պետք է ուղղվեն անվտանգային խնդիրների լուծմանը, խաղաղություն երաշխավորելու նպատակով մեր զինված ուժերի մարտունակության վերականգնմանը և զարգացմանը։ Պետական բյուջեն պետք է արտացոլի նշված քաղաքական առաջնահերթությունը։ Արդյո՞ք դա այդպես է։
2021 թ․ հաստատված բյուջեի համեմատ 2022թ․ բյուջեով նախատեսվում պետական եկամուտներն ավելացնել 17,5%-ով՝ 290 մլրդ դրամով։ Ծախսերը նախատեսվում է ավելացնել 16,6%-ով՝ մոտ 263 մլրդ դրամով։ Մի պահ չանդրադառնանք այդ հաշվարկների իրատեսականությանը, բայց պարզ տրամաբանությունը հուշում է, որ անվտանգային, գոյութենական խնդիրների առջև կանգնած երկիրը գոնե 16,6%-ով պետք է ավելացնել պաշտպանական բյուջեն։ Հայաստանի կառավարությունն առաջարկում է պաշտպանական բյուջեն ավելացնել ընդամենը 11%-ով՝ մոտ 30 մլրդ դրամով։ Հավանաբար ՀՀ կառավարություն պատրաստվում է խաղաղության դարաշրջանին և առաջնորդվում է ՀՀՇ-ական «մեր պաշտպանությունը մեր անպաշտպանության մեջ է սկզբունքով»։
3․ Տնտեսական խնդիրներ
Հայաստանը գտնվում է լրջագույն սոցիալ-տնտեսական մարտահրավերների առաջ։ Քովիդ համավարակը, արցախյան 44 օրյա պատերազմը, Արցախում և Հայաստանի Հանրապետության սահմաններին չմարող հիբրդիային պատերազմը, արտաքին և ներքին քաղաքական անորոշություններն օբյեկտիվ բարդություններ են ստեղծում։ Այս օբյեկտիվ դժվարությունների պայմաններում անհրաժեշտ է հստակ տնտեսական դոկտրին, տնտեսական գաղափարախոսության վրա հիմնված տնտեսական քաղաքականություն։ Մինչդեռ երկրում բացակայում է տնտեսական քաղաքականություն, որը հստակություն և կանխատեսելիություն կմտցնի և կնվազեցնի տնտեսական ռիսկերը։ Կառավարության տնտեսական քաղաքականությունը կարելի է նկարագրել մի քանի խոսքով․ «պարտքով ասֆալտ անել»։
Տնտեսական աճի համար անհրաժեշտ է երեք գործոն՝ կապիտալի կուտակում, տեխնոլոգիական զարգացում և մարդկային ռեսուրսների ավելացում։
Առանձին-առանձին դիտարկենք, թե այս ուղղություններով կառավարությունն ինչ քաղաքականություն է իրականացնում։
1․ Կապիտալ ծախսեր
2022 թ․ համար կառավարությունը բյուջետավորել է 346,5 մլրդ դրամի կապիտալ ներդրումներ (ՀՆԱ 4,4%)՝ մոտ 120 մլրդ դրամով ավելի քան 2021 թ․ ճշգրտված պլանը։
Կապիտալ ներդրումներ կատարելու ՀՀ կառավարության ունակությունը խիստ կասկածելի է․ կառավարությունը խրոնիկ կերպով թերակատարում է կապիտալ ներդրումների իրականացումը։ Հինգ տարվա կտրվածքով միջինացված կապիտալ ծախսերը կազմել են 163 մլրդ։ 2021 թ․ 9 ամիսների կատարողականն ընդամենը 125,5 մլրդ դրամ է։ Փաստորեն, պլանավորում է կատարել 346,5 մլրդ դրամի կապիտալ ծախս, ինչն ավելի քան կրկնակի ավել է, քան հինգ տարիների միջին արժեքը։ Մենք այս մոտեցումն իրատեսական չենք գնահատում։
Կապիտալ ներդրումներ կատարելու ունակությունից բացի, անհրաժեշտ է անդրադառնալ նաև այդ ներդրումների արդյունավետությանը։ Կապիտալ ներդրումների տնտեսական արդյունավետության որևէ հաշվարկ ներկայացված չէ, հայտնի չէ արդյոք ներդրումներն իրենց կարդարացնեն, թե՞ կավելացնեն արտաքին պարտքը, առանց այդ պարտքը սպասարկելու միջոցներ ստեղծելու։ Կան էական ռիսկեր, որ Հայաստանը կարող է հայտնվել «ենթակառուցվածքային պարտքային ծուղակում»։
Էապես նվազել են նաև հիմնական միջոցներում մասնավոր ընկերությունների ներդրումները։ Ակնկալվում է, որ 2021 թ․ հիմնականում միջոցներում մասնավոր ընկերությունների ներդրման իրական աճը կկազմի ընդամենը 0,6%։ Ամենևին ընկալելի չէ կառավարության կանխատեսումը, որ մասնավոր ընկերությունների ներդրումները շեշտակի աճ կարձանագրեն և 2022 թ․ կկազմեն 15,6%: Ավանդների փոփոխության դինամիկան վկայում է, որ ձեռնարկությունները գերադասում են ավելի քան 720 մլրդ դրամ պահել բանկերում, որից 432 մլրդ դրամը՝ եկամուտ չապահովող հաշիվների վրա, քան ներդնել Հայաստանի տնտեսության մեջ։
Ի դեպ, պետական հատվածում վիճակն ավելի լավ չէ։ Կառավարությունը զեկուցում է, որ «եկամուտների ծրագրի գերազանցմամբ և ծախսերի համեմատաբար ցածր կատարողականով պայմանավորված ներքին աղբյուրներում գրանցվել է բյուջեի ազատ միջոցների՝ նախատեսվածից ավել աճ, որը ծրագրված 47.3 մլրդ դրամի փոխարեն կազմել է 232.9 մլրդ դրամ»։ Այսինքն, պետությունը քաղաքացիներից ու բիզնեսից գումար է գանձում և չի կարողանում այն օգտագործել տնտեսության զարգացման վրա։ Եթե չեք կարողանալու օգտակար կերպով օգտագործեք, թողեք մարդիկ իրենք կծախսեն, մասնավոր ծախսումները կավելանան, տնտեսությունը կաճի։ Կամ թողեք որ բիզնեսն ինքը տնօրինի։
Նաև անդրադառնանք օտարերկրյա ներդրումներին։ Առաջնորդվենք այն կանխավարկածով, որ օտարերկրյա ներդրումները նույնպես նպաստում են կապիտալի ակումուլյացիային։ Մասնավորապես, 2021 թվականի երկրորդ եռամսյակի դրությամբ օտարերկրյա ուղղակի ներդրումները կազմել են ընդամենը 42,8 մլն ԱՄՆ դոլար։ Զուտ միջազգային ներդրումային դիրքը 2021 թ․ երկրորդ եռամսյակի դրությամբ կազմել է հակառեկորդային – 10,9 մլրդ ԱՄՆ դոլար՝ անհամեմատ ավելի վատ քան մինչև Փաշինյանի կողմից կառավարության ձևավորումը։
2․ Աշխատուժ
Թեև ՀՀ կառավարությունը 2022 թ․ համար ժողովրդագրական փոփոխությունների վերաբերյալ կանխատեսումներ չի արել, սակայն անհրաժեշտ ենք համարում անդրադառնալ նաև տնտեսական աճի հիմնական գործոնին՝ աշխատուժին։ 2021 թ․ շարունակվել են բացասական միտումները։ Մասնավորապես, 2020 թ․ համեմատ աշխատանքային ռեսուրսները նվազել են 9,7%-ով, աշխատուժի առաջարկը՝ 6,2%-ով, որից զբաղվածների թիվը՝ 10,1%-ով։ Գործազուրկների թիվը նվազել է 20%-ով։
Վերլուծելով աշխատանքի շուկայի միտումներն, աղքատության ու արտագաղթի աճը, առավել կան տարակուսելի ու անընդունելի է կառավարության կողմից վարվող սոցիալական քաղաքականությունը։ Կառավարությունը հայտարարում է, որ չի կարող ավելացնել սոցիալական բյուջեն, քանի որ միջոցներն ուղղվում են բիզնեսի խթանմանն ու տնտեսության զարգացմանը։ Սակայն, 2022 թ․ բյուջեով նախատեսված է 25,5 %-ով (536 մլն դրամով) նվազեցնել զբաղվածության ծրագրերի բյուջեն և կրճատել երեք ծրագիր։ Ի դեպ, կրճատվող ծրագրերի հիմնական շահառուները կանայք էին։ Անապահով սոցիալական խմբերին տրամադրվող աջակցության բյուջեն կրճատվել է 17,9 %-ով (6,77 մլրդ դրամով)։ Հավելենք, որ նախարարության կենտրոնական ապարատի պահպանման ծախսերն աճել են 28%-ով։
3․ Տեխնոլոգիական առաջընթաց
Տեխնոլոգիական առաջընթացի մասին ընդհանրապես իմաստ չունի խոսել, քանի որ դեռևս ոչ մի էական արդյունք չենք արձանագրել և եթե համեստ նվաճումները պրոյեկտենք ապագայի վրա, դարձյալ համեստ արդյունքներ կունենանք։
Եվ վերապես չենք կարող չանդրադառնալ պետական պարտքին։ Ակնկալվում է, որ գալիք տարվա վերջին այն կհատի 10 մլրդ դոլարի շեմը։ Սրա մասին շատ է խոսվել, չնայած ինչքան ասես, էլի ասելու տեղ է մնում, բայց ես խոսեմ պարտքի մի ասպեկտի մասին, որի մասին չի խոսվում կամ շատ քիչ է խոսվում։
2020 թ․ հաստատված պետական բյուջեով նախատեսվում էր հավելյալ պարտք ներգրավել ներքին ռեսուրսներից, սակայն փետրվարի 2-ին փետրվարի 2‑ին Հայաստանի Հանրապետությունը միջազգային կապիտալի շուկայում տեղաբաշխեց 750 մլն ԱՄՆ դոլար ծավալով, 10 տարի մարման ժամկետով, 3.875% տեղաբաշխման եկամտաբերությամբ արտարժութային պետական պարտատոմսեր։ Ընդ որում, ՀՀ 2021 թվականի վերանայված պետական բյուջեի համաձայն, պետական բյուջեի պակասուրդի զուտ ֆինանսավորումը արտարժութային պետական պարտատոմսերի հաշվին նախատեսվել էր 500 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամի չափով (241.9 մլրդ դրամ): Հավելյալ 250 մլն դոլարի պարտք ներգրավվեց, քանի որ լավ գին էին տալիս ինչպես նաև «նպատակ է ունեցել բարձրացնել պետական բյուջեի պակասուրդի ֆինանսավորման հնարավոր ռիսկերի կառավարելիության աստիճանը, ինչպես նաև նպաստել վճարային հաշվեկշռի արտաքին հատվածի կայունությանը: Արտարժութային պարտատոմսերի տեղաբաշխումից ստացված ավելցուկային գումարը (136.8 մլրդ դրամ) ուղղվել է կայունացման դեպոզիտային հաշվի համալրմանը:» Ստացվում է, որ ավել փող ենք պարտք վերցնում, դոլարը փոխարկում ենք դրամի, իսկ դրամը «քնեցնում» ենք։ Հստակ է, որ դոլարային պարտատոմսերի թողարկումը նաև փոխարժեքի պահպանման նպատակ է հետապնդում։
Գանձապետական պարտատոմսերի տոկոսադրույքը 10,06%։ 10 տոկոսով պետությունը պարտք է վերցնում ու գումարն էլի քնեցնում է։ Սա անթույլատրելի է։ Պարտքը և անիմաստ տեղը կուտակված տոկոսները մենք ենք վճարում։ Իսկ որ այդ վճարները շատ բարձր են, պարոն նախարարը առավոտյան արդեն հաստատել է։
Ամփոփում
Ներկայացված նախագիծը պատշաճ կերպով չի արձագանքում Հայաստանի ու Արցախի հանրապետությունների առջև ծառացած մարտահրավերները, հատկապես անվտանգային մարտահրավերները։
Տնտեսական աճի հաշվարկներն անիրատեսական են և նպատակ են հետապնդում ստեղծելու լավ ապրելու պատրանք, որպեսզի մեղմեն հասարակությունում աճող դժգոհությունը։
Բյուջեն, իր էությամբ, հակասոցիալական է։ Սոցիալական լարվածությունը մեղմելու փոխարեն այն խրախուսելու է, որ մեր հայրենակիցները շարունակեն մեկնել արտագնա աշխատանքի՝ նվազեցնելով ՀՀ տնտեսության պոտենցիալը, կամ, լավ կյանքի ակնկալիքով, ընդհանրապես լքեն հայրենիքը։
«Հայաստան» դաշինք խմբակցությունը բյուջեի նախագծին քվեարկելու է ԴԵՄ»։
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Իշխանությունն ապամոնտաժում է 3-րդ հանրապետությունը, 4-րդը կարող է կոչվել «Արևմտյան Ադրբեջան» կամ հայ-ադրբեջանական. Արման Աբովյան
Կենսաթոշակային ֆոնդի ծավալը հասել է 1 տրիլիոնի, մասնակիցները 525,000-ից ավելին են․ ԿԲ փոխնախագահ
Երևանը կհրաժարվի Բաքվի դեմ հայցերից, եթե կնքվի խաղաղության պայմանագիրը. Փաշինյան
Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին, հուսով եմ Աղազարյանը ևս անարձագանք չի թողնի․ Փաշինյան
SMS` գրավոր տեքստով եմ խնդրել հրաժարական տալ պաշտոնյաներին, բայց ոչ ուշ երեկոյան. Փաշինյան
Կադրային վերջին փոփոխությունները ոչ թե կոնֆլիկտային են, այլ աշխատանքային են․ Փաշինյան
Փաշինյանը հող է նախապատրաստում իշխանությունը Աննա Հակոբյանին փոխանցելու համար, եթե դրսից ճնշումներ լինեն․ Հայկ Նահապետյան
Ինչո՞ւ մանկապարտեզը հոկտեմբերին չի բացվել, ստացվում է՝ սո՞ւտ եմ ասել. զգուշացնում եմ՝ մեկը չխախտի ժամկետը․ Փաշինյան
Մայթով քայլում ես, տեսնում 61 թվի «ԳԱԶ 66»-ի «ռամա» է դրված պապուց հիշատակ, տարե՛ք ձեր տուն, պատից կախեք. Նիկոլ Փաշինյան
Վահե Ղազարյանի հետ մանկությունից ընկերներ ենք, դա շատ հարցերում օգնել է, երբեմն՝ խանգարել․ Փաշինյան
Չենք սպասում 2026-ի ընտրություններին, ամեն բան անելու ենք, որ իշխանափոխությունը լինի մինչև այդ. Աննա Գրիգորյան
Վաղ թե ուշ Փաշինյանը կարմիր աստղով «պիլոտկա է» հագնելու, մոտ է այդ ժամանակը․ Հայկ Մամիջանյան
ԱրարատԲանկը` «Իմ անտառ Հայաստան»-ի կողքին․ Ազնավուրի անվան անտառ է հիմնվելու (տեսանյութ)
Սուբսիդիայի տոկոսը պահպանելով հնարավորինս նվազ՝ կավելացնենք քաղաքապետարանի եկամուտները. Ավինյան
«Ո՛չ 300 դրամներին»․ «Մայր Հայաստանը» Երևանի ավագանու նիստի ժամանակ ակցիա իրականացրեց
Մինչև 7 տարեկան երեխաները տրանսպորտով կերթևեկեն անվճար, թոշակառուները՝ 30% զեղչով. փոխքաղաքապետ
«Նոմա» ռեստորանը ներկայանում է նորովի. այն կընդունի իր հյուրերին նաև ձմռան ամիսներին
Այն, որ պաշտոնանկությունների մասին դուք գիշերն եք իմացել ու գրել, դա չի նշանակում, որ այդ գործընթացները տեղի են ունեցել գիշերը. Վահագն Ալեքսանյան
Հովիկ Աղազարյանի մասով կա հարուցված կարգապահական վարույթ, որը կունենա հետևանք. Վահագն Ալեքսանյան
Սափրվելը հետևանքներ էր ունենալու. մի՛ ափսոսացեք, շատ բան չենք կորցրել. Աղվան Վարդանյանը՝ պաշտոնանկությունների մասին
Այդ պաշտոնանկությունները դիտարկում եմ նախընտրական տրամադրությունների ներքո. Տիգրան Աբրահամյան
Օպերայի տարածքի շինությունները քանդելու ենք ու ստանանք կանաչ տարածք՝ մարդկանց օգտագործման համար. քաղաքապետ
Մենք մեր պահանջներում ավելի խիստ ենք լինելու, չենք հանդուրժելու անորակ սննդի մատակարարում մեր մանկապարտեզներ. Ավինյան
Վերելակը կանչեք՝ չի գա, գալիս մեծ-մեծ խոսում եք. Կոնջորյանը՝ ընդդիմությանը
Մե՞նք ենք «Հոկտեմբերի 27»-ի շահառուն, թե Անդրանիկ Քոչարյանը, որ այդ խառը վիճակում պաշտոնյաների ցանկ էր ներկայացնում, մեկն էլ ինքն էր. Քրիստինե Վարդանյան
Սասուն Միքայելյանի որդին այնքան լավ քաղաքապետ է, որ ասում են՝ «Սևակը Հրազդանի հետ է ամուսնացել»․ Անդրանիկ Քոչարյան
Կիրանցում անասունը սահմանն անցնու՞մ է. Փաշինյանը՝ Տավուշի մարզպետին
Ո՞վ է ում ձեռք առնում, ուզում եմ հասկանամ, ես «քյասիբի ռադիո» չեմ․ Փաշինյանն՝ իրավապահներին
Ոստիկանության զորքերը կենտրոնացված են Երևանում, այնպես կանենք, որ մարզերում էլ խնդիր չլինի. Փաշինյան
Դուք ոչ միայն Փաշինյանի, այլ Զավենիչի երկրպագուն եք. Խամոյանը՝ ՀԾԿՀ նախագահի թեկնածուին
Պարոն Աղազարյան Հովիկին ոչ ոք չի դատապարտի, որովհետև կառավարությունը չի ձախողվի. Աղազարյան
Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան
Բանակը մի՛ սրբագործեք, ասում են՝ մեր զինվորի ցավը տանեմ, դուրս կգա Մադագասկար․ Փաշինյան
Այսօրվա մեր հավաքական սոցիալ-հոգեբանությունն ու սոցիալ-մտածողությունն ապապետական է․ Փաշինյան
Աղազարյա՛ն, ջանդ յուղի, քո գլխին են սարքում, ա՛յ ընկեր, դու էլ ես նախկին դաշնակցական. Արթուր Խաչատրյան
Դուք Թուրքիային ու Ադրբեջանին՝ մեր անվտանգության երաշխավոր դարձնելը փաթեթավորել եք իրական Հայաստանի ներքո, որը շատ այլանդակ տեսք ունի. Քրիստինե Վարդանյան
Դուք ձգտում եք վերադարձնել պատմական Հայաստանը, որտեղ կաք դուք, չկա պետականություն ու կա գուբերնատոր դառնալու հնարավորություն. Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
Աթոռը պահելու համար Փաշինյանը պատրաստ է Պուտինի նկարը կախել գլխավերևում, հարց է՝ Պուտինը կտա՞, թե ոչ․ Նաիրա Կարապետյան
Չենք բարձրացնում Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարցը, նույնը ակնկալում ենք իրենցից․ Փաշինյան
Այսօրվա ընդդիմությունը հաջորդ ԱԺ-ում չի լինի, իշխանությունն ավելի բարձր ձայներով կընտրվի․ Ալեն Սիմոնյան
- 20:38 • 25.11.24 Իշխանությունն ապամոնտաժում է 3-րդ հանրապետությունը, 4-րդը կարող է կոչվել «Արևմտյան Ադրբեջան» կամ հայ-ադրբեջանական. Արման Աբովյան
- 11:14 • 25.11.24 Կենսաթոշակային ֆոնդի ծավալը հասել է 1 տրիլիոնի, մասնակիցները 525,000-ից ավելին են․ ԿԲ փոխնախագահ
- 23:54 • 22.11.24 Երևանը կհրաժարվի Բաքվի դեմ հայցերից, եթե կնքվի խաղաղության պայմանագիրը. Փաշինյան
- 23:52 • 22.11.24 Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին, հուսով եմ Աղազարյանը ևս անարձագանք չի թողնի․ Փաշինյան
- 23:50 • 22.11.24 SMS` գրավոր տեքստով եմ խնդրել հրաժարական տալ պաշտոնյաներին, բայց ոչ ուշ երեկոյան. Փաշինյան
- 23:10 • 22.11.24 Կադրային վերջին փոփոխությունները ոչ թե կոնֆլիկտային են, այլ աշխատանքային են․ Փաշինյան
- 21:16 • 22.11.24 Փաշինյանը հող է նախապատրաստում իշխանությունը Աննա Հակոբյանին փոխանցելու համար, եթե դրսից ճնշումներ լինեն․ Հայկ Նահապետյան
- 12:29 • 21.11.24 Ինչո՞ւ մանկապարտեզը հոկտեմբերին չի բացվել, ստացվում է՝ սո՞ւտ եմ ասել. զգուշացնում եմ՝ մեկը չխախտի ժամկետը․ Փաշինյան
- 12:12 • 21.11.24 Մայթով քայլում ես, տեսնում 61 թվի «ԳԱԶ 66»-ի «ռամա» է դրված պապուց հիշատակ, տարե՛ք ձեր տուն, պատից կախեք. Նիկոլ Փաշինյան
- 11:05 • 21.11.24 Վահե Ղազարյանի հետ մանկությունից ընկերներ ենք, դա շատ հարցերում օգնել է, երբեմն՝ խանգարել․ Փաշինյան
- 21:03 • 20.11.24 Չենք սպասում 2026-ի ընտրություններին, ամեն բան անելու ենք, որ իշխանափոխությունը լինի մինչև այդ. Աննա Գրիգորյան
- 20:33 • 19.11.24 Վաղ թե ուշ Փաշինյանը կարմիր աստղով «պիլոտկա է» հագնելու, մոտ է այդ ժամանակը․ Հայկ Մամիջանյան
- 18:50 • 19.11.24 ԱրարատԲանկը` «Իմ անտառ Հայաստան»-ի կողքին․ Ազնավուրի անվան անտառ է հիմնվելու (տեսանյութ)
- 15:03 • 19.11.24 Սուբսիդիայի տոկոսը պահպանելով հնարավորինս նվազ՝ կավելացնենք քաղաքապետարանի եկամուտները. Ավինյան
- 14:07 • 19.11.24 «Ո՛չ 300 դրամներին»․ «Մայր Հայաստանը» Երևանի ավագանու նիստի ժամանակ ակցիա իրականացրեց
- 12:49 • 19.11.24 Մինչև 7 տարեկան երեխաները տրանսպորտով կերթևեկեն անվճար, թոշակառուները՝ 30% զեղչով. փոխքաղաքապետ
- 15:40 • 18.11.24 «Նոմա» ռեստորանը ներկայանում է նորովի. այն կընդունի իր հյուրերին նաև ձմռան ամիսներին
- 12:44 • 18.11.24 Այն, որ պաշտոնանկությունների մասին դուք գիշերն եք իմացել ու գրել, դա չի նշանակում, որ այդ գործընթացները տեղի են ունեցել գիշերը. Վահագն Ալեքսանյան
- 12:27 • 18.11.24 Հովիկ Աղազարյանի մասով կա հարուցված կարգապահական վարույթ, որը կունենա հետևանք. Վահագն Ալեքսանյան
- 12:18 • 18.11.24 Սափրվելը հետևանքներ էր ունենալու. մի՛ ափսոսացեք, շատ բան չենք կորցրել. Աղվան Վարդանյանը՝ պաշտոնանկությունների մասին
- 12:05 • 18.11.24 Այդ պաշտոնանկությունները դիտարկում եմ նախընտրական տրամադրությունների ներքո. Տիգրան Աբրահամյան
- 11:55 • 18.11.24 Օպերայի տարածքի շինությունները քանդելու ենք ու ստանանք կանաչ տարածք՝ մարդկանց օգտագործման համար. քաղաքապետ
- 11:54 • 18.11.24 Մենք մեր պահանջներում ավելի խիստ ենք լինելու, չենք հանդուրժելու անորակ սննդի մատակարարում մեր մանկապարտեզներ. Ավինյան
- 17:39 • 15.11.24 Վերելակը կանչեք՝ չի գա, գալիս մեծ-մեծ խոսում եք. Կոնջորյանը՝ ընդդիմությանը
- 16:18 • 15.11.24 Մե՞նք ենք «Հոկտեմբերի 27»-ի շահառուն, թե Անդրանիկ Քոչարյանը, որ այդ խառը վիճակում պաշտոնյաների ցանկ էր ներկայացնում, մեկն էլ ինքն էր. Քրիստինե Վարդանյան
- 13:21 • 15.11.24 Սասուն Միքայելյանի որդին այնքան լավ քաղաքապետ է, որ ասում են՝ «Սևակը Հրազդանի հետ է ամուսնացել»․ Անդրանիկ Քոչարյան
- 12:46 • 15.11.24 Կիրանցում անասունը սահմանն անցնու՞մ է. Փաշինյանը՝ Տավուշի մարզպետին
- 12:16 • 15.11.24 Ո՞վ է ում ձեռք առնում, ուզում եմ հասկանամ, ես «քյասիբի ռադիո» չեմ․ Փաշինյանն՝ իրավապահներին
- 12:05 • 15.11.24 Ոստիկանության զորքերը կենտրոնացված են Երևանում, այնպես կանենք, որ մարզերում էլ խնդիր չլինի. Փաշինյան
- 11:04 • 15.11.24 Դուք ոչ միայն Փաշինյանի, այլ Զավենիչի երկրպագուն եք. Խամոյանը՝ ՀԾԿՀ նախագահի թեկնածուին
- 15:48 • 14.11.24 Պարոն Աղազարյան Հովիկին ոչ ոք չի դատապարտի, որովհետև կառավարությունը չի ձախողվի. Աղազարյան
- 13:52 • 14.11.24 Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան
- 13:20 • 14.11.24 Բանակը մի՛ սրբագործեք, ասում են՝ մեր զինվորի ցավը տանեմ, դուրս կգա Մադագասկար․ Փաշինյան
- 12:34 • 14.11.24 Այսօրվա մեր հավաքական սոցիալ-հոգեբանությունն ու սոցիալ-մտածողությունն ապապետական է․ Փաշինյան
- 11:50 • 14.11.24 Աղազարյա՛ն, ջանդ յուղի, քո գլխին են սարքում, ա՛յ ընկեր, դու էլ ես նախկին դաշնակցական. Արթուր Խաչատրյան
- 11:21 • 14.11.24 Դուք Թուրքիային ու Ադրբեջանին՝ մեր անվտանգության երաշխավոր դարձնելը փաթեթավորել եք իրական Հայաստանի ներքո, որը շատ այլանդակ տեսք ունի. Քրիստինե Վարդանյան
- 11:02 • 14.11.24 Դուք ձգտում եք վերադարձնել պատմական Հայաստանը, որտեղ կաք դուք, չկա պետականություն ու կա գուբերնատոր դառնալու հնարավորություն. Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
- 20:37 • 13.11.24 Աթոռը պահելու համար Փաշինյանը պատրաստ է Պուտինի նկարը կախել գլխավերևում, հարց է՝ Պուտինը կտա՞, թե ոչ․ Նաիրա Կարապետյան
- 17:41 • 13.11.24 Չենք բարձրացնում Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարցը, նույնը ակնկալում ենք իրենցից․ Փաշինյան
- 16:26 • 13.11.24 Այսօրվա ընդդիմությունը հաջորդ ԱԺ-ում չի լինի, իշխանությունն ավելի բարձր ձայներով կընտրվի․ Ալեն Սիմոնյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրավունք 15:55 • 25/11 ՌԴ-ում գործարար Ռուբեն Թաթուլյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել. Известия Ըստ քննիչների՝ 1998 թվականին Թաթուլյանը ստեղծել է հանցավոր համայնք, որի նպատակն է եղել շորթումը, գողությունը և սպանությունը։ Նա խմբի ղեկավարման գործում ներգրավել է Անդրոնիկ Մումջյանին և մի քանի այլ մարդկանց. յուրաքանչյուրն ունեցել է իր դերակատարումը։ Խ
-
Իրավունք 20:25 • 25/11 Կարեն Անդրեասյանը պաշտոնավարման ողջ ընթացքում առաջնորդվել է քաղաքական և անձնական շարժառիթներով. ՀՀ Դատավորների միություն Բարձրագույն դատական խորհուրդը կամ որևէ առանձին անդամ մինչ այս պահը որևէ գնահատական տալու համարձակություն չի ունեցել`շարունակելով խորացնել գործադիրի ազդեցության տակ գտնվելու փաստն ու համահունչ հանրային ընկալումը:
-
Իրադարձային 16:17 • 25/11 Պատգամավոր դարձած օլիմպիական չեմպիոններ Լաշա Թալախաձեն և Հենո Պետրիաշվիլին չեն կարողացել ինքնուրույն քվեարկել նիստի ժամանակ Օլիմպիական չեմպիոններ Հենո Պետրիաշվիլին ըմբիշ և Լաշա Թալախաձեն ծանրորդ, որոնք այժմ Վրաստանում իշխող կուսակցության պատգամավորներ են, չեն կարողացել ինքնուրույն քվեարկել խորհրդարանի առաջին նիստում Նրանց օգնել են խորհրդ
-
Տնտեսություն 11:02 • 25/11 Մի շարք ոլորտների տնտեսվարողների գործունեությունը կներառվի շրջանառության հարկ չվճարողների ցանկում. նրանց հարկային բեռը կբարձրանա. Մեսրոպ Առաքելյան «Դիմել եմ կառավարությանը օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետը հետաձգել։ Միևնույն ժամանակ, կոչ եմ անում այս ոլորտների ներկայացուցիչներին այս հիմքով պաշտպանել իրենց շահերը՝ օրենքն ընդունելու դեպքում ընդհուպ դիմել ՍԴ»,- գրել է Առաքելյանը:
-
Իրավունք 15:55 • 25/11 ՌԴ-ում գործարար Ռուբեն Թաթուլյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել. Известия Ըստ քննիչների՝ 1998 թվականին Թաթուլյանը ստեղծել է հանցավոր համայնք, որի նպատակն է եղել շորթումը, գողությունը և սպանությունը։ Նա խմբի ղեկավարման գործում ներգրավել է Անդրոնիկ Մումջյանին և մի քանի այլ մարդկանց. յուրաքանչյուրն ունեցել է իր դերակատարումը։ Խ
-
Իրավունք 20:25 • 25/11 Կարեն Անդրեասյանը պաշտոնավարման ողջ ընթացքում առաջնորդվել է քաղաքական և անձնական շարժառիթներով. ՀՀ Դատավորների միություն Բարձրագույն դատական խորհուրդը կամ որևէ առանձին անդամ մինչ այս պահը որևէ գնահատական տալու համարձակություն չի ունեցել`շարունակելով խորացնել գործադիրի ազդեցության տակ գտնվելու փաստն ու համահունչ հանրային ընկալումը:
-
Իրադարձային 16:17 • 25/11 Պատգամավոր դարձած օլիմպիական չեմպիոններ Լաշա Թալախաձեն և Հենո Պետրիաշվիլին չեն կարողացել ինքնուրույն քվեարկել նիստի ժամանակ Օլիմպիական չեմպիոններ Հենո Պետրիաշվիլին ըմբիշ և Լաշա Թալախաձեն ծանրորդ, որոնք այժմ Վրաստանում իշխող կուսակցության պատգամավորներ են, չեն կարողացել ինքնուրույն քվեարկել խորհրդարանի առաջին նիստում Նրանց օգնել են խորհրդ
-
Տնտեսություն 11:02 • 25/11 Մի շարք ոլորտների տնտեսվարողների գործունեությունը կներառվի շրջանառության հարկ չվճարողների ցանկում. նրանց հարկային բեռը կբարձրանա. Մեսրոպ Առաքելյան «Դիմել եմ կառավարությանը օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետը հետաձգել։ Միևնույն ժամանակ, կոչ եմ անում այս ոլորտների ներկայացուցիչներին այս հիմքով պաշտպանել իրենց շահերը՝ օրենքն ընդունելու դեպքում ընդհուպ դիմել ՍԴ»,- գրել է Առաքելյանը:
-
Իրադարձային 16:14 • 22/11 Շատ լավ է պարտադիր զինծառայությունը մեկ տարի դարձնելը, բայց անհասկանալի է՝ ինչ է անելու զինվորն այդ մեկ տարում. փորձագետը՝ ՊՆ նոր հայեցակարգի մասին Սահմանապահները պետք է բացառապես պայմանագրային զինծառայողները լինեն, գումար ստանան սահմանին ծառայելու համար, ժամկետային զինծառայողի վրա դա թողնելը դա շատ սխալ է:
-
Ժամանց 15:13 • 24/11 Շերը պատմել է «շոկի» մասին, երբ տարիներ անց պարզել է իր իսկական անունը Հեղինակավոր «Օսկար» և «Գրեմմի» մրցանակների դափնեկիրը պատմել է, որ երբ 1979-ին դիմել է օրինական անունը փոխելու համար, շոկի է ենթարկվել՝ բացահայտելով, որ ծննդյան վկայականում իր անունը նշված է Շերիլ (Սարգսյան), այլ ոչ թե Շերիլին. երգչուհին միշտ կարծել է, որ իր իրական անունը Շերիլին է:
-
Իրադարձային 10:00 • 22/11 ՌԴ-ն «Օրեշնիկ» հրթիռի արձակումից կես ժամ առաջ զգուշացրել է ԱՄՆ-ին. Սպիտակ տունն իր հերթին նախազգուշացրել է Ուկրաինային Ռուսաստանը նորագույն միջին հեռահարության «Օրեշնիկ» հրթիռի արձակումից կես ժամ առաջ Միջուկային ռիսկի նվազեցման կենտրոնի միջոցով այդ մասին ավտոմատ կերպով տեղեկացրել է ԱՄՆ-ին, ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
-
Իրադարձային 15:42 • 19/11 Մխիթար Հայրապետյանը, Ժաննա Անդրեասյանը դադարեցրել են անդամակցությունը «Իմ Քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդին. Լենա Նազարյանն ընտրվել է խորհրդի նախագահ Իսկ նոյեմբերի 15-ին տեղի է ունեցել «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստ, որի օրակարգում մեկ հարց էր՝ Խորհրդի նոր նախագահի ընտրություն:
-
Իրադարձային 11:34 • 24/11 Աշխատասենյակում հայտնաբերվել է ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետի մարմինը Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն նշված հասցե է մեկնել համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը։ Տեղում պարզվել է, որ մահացածը Երևանի բնակիչ 67-ամյա Անդրեյ Վերանյանն է։
-
Իրադարձային 11:13 • 21/11 Մենք չենք կարող տասնյակ հազարավոր մարդկանց կյանքը զոհել՝ Ղրիմը վերադարձնելու համար. Զելենսկի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան չի կարող կորցնել տասնյակ հազարավոր մարդկանց՝ Ղրիմը վերադարձնելու համար։ Նա խոստովանել է, որ թերակղզին կարող է վերադարձվել դիվանագիտական ճանապարհով։ Այս մասին նա ասել է Fox News-ին տված հարցազրույցում։
-
Տնտեսություն 11:13 • 22/11 Մենք ապրում ենք աշխարհի ամենամեծ երկրում, բայց մենք քիչ ենք. ներգաղթյալները ՌԴ-ի համար անհրաժեշտություն են. Պեսկով «Որպեսզի մենք դինամիկ զարգանանք և իրականացնենք զարգացման բոլոր ծրագրերը, իհարկե, մեզ պետք են աշխատողներ։ Մենք միայն ողջունում ենք նրանց գալը», - ասել է Կրեմլի ներկայացուցիչը:
Գիտություն/տեխնիկա
-
13:25 • 22.11.24 Mercedes-Benz մեքենաները կարելի է կառավարել Apple Watch-ի միջոցով
Սպորտ
-
17:40 • 25.11.24 «Բարսելոնա»-ի՝ 21-րդ դարի լավագույն ֆուտբոլիստները․ Goal
Իրադարձային
-
21:27 • 25.11.24 «Կոռոպցիան ձեր հայրանանունն է». ծեծկռտուք Սերբիայի խորհրդարանում
-
21:13 • 25.11.24 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Մամուլի տեսություն
-
09:25 • 23.11.24 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
-
09:23 • 23.11.24 Նորից իրավիճակ է փոխվել. «Հրապարակ»
Քաղաքականություն
-
18:43 • 25.11.24 Լեհաստանի նախագահը ժամանեց Հայաստան
Իրավունք
-
19:16 • 25.11.24 ՆԳՆ-ն միանում է գենդերային բռնության դեմ քարոզարշավին
Ժամանց
-
13:59 • 22.11.24 Շերը ոճային փոփոխության է դիմել՝ դառնալով շիկահեր (լուսանկարներ)