Այս իշխանությունների ծրագիրը չի ավարտվել, այն չէր ավարտվելու միայն Արցախով․ Մետաքսե Հակոբյան․ «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. «Արցախի անկումից շաբաթներ անց շարունակվում են քննարկումները, թե ինչու այսպես եղավ: Հնչում են նաև մեղադրանքներ՝ ուղղված տվյալ ժամանակահատվածում Արցախի նախագահի, ԱԺ նախագահի և ԱԺ պատգամավորների հասցեին, թե «եթե իշխանափոխություն չլիներ, եթե Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականին չհասնեիք, հիմա այսպես չէր լինի»: Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը նշում է՝ վերջին երեք տարին բավական էր հասկանալու համար, որ Հայաստանում գործ ունենք իշխանավորների ինչ-որ խմբի հետ, որոնք կեղծ թեզեր ստեղծելու մեծագույն վարպետներ են: «Ստի ու կեղծիքի միջոցով արդեն բավականին երկար ժամանակ կարողանում են շարունակել կառավարել և դեռևս ստեղծում են այն քաոսը, որի մեջ մենք բոլորս ենք, և հետո կարողանում են մաքուր դուրս գալ այդ ամենից հենց այդ հատկության շնորհիվ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Հակոբյանը:
Ըստ նրա, այս փաստի առաջին և պարզ ցուցադրությունը տեսանք 2020 թ. նոյեմբերին: «Այդ ժամանակ հանկարծ պարզվեց, որ պարտություն է կրել մեր զինվորը, որովհետև փախել է, առհասարակ՝ մենք բոլորս ենք փախել, չգիտեմ էլ, թե ինչ անիմաստ ու իրականությանը չհամապատասխանող թեզեր տարածվեցին: Վերջին երեք տարվա ընթացքում ակնհայտ էր, որ այդպես չէր: Այդ մարդիկ ոչ թե փնտրում ու արագ գտնում են մեղավորներին, այլ շատ արագ «նշանակում» են մեղավորներ: Ինչ վերաբերում է Արցախի պաշտոնյաներին ուղղված մեղադրանքին, ապա կարող ենք հանգիստ մեկ ապացույց ներկայացնել: Սահմանային կուտակումներից բոլորս էինք տեղյակ, որոնք ավելի վաղ էին սկսվել: Այդ կուտակումները կային ոչ միայն Հայաստանի Հանրապետության սահմանի ողջ երկայնքով, այլ առհասարակ ամբողջ Արցախում: Պրոցես էր սկսվել, որն անդառնալի էր: Այդ ինֆորմացիայի ողջ փաթեթին տիրապետում էր Արցախի նախկին նախագահը, ինչին չէինք տիրապետում մենք բոլորս: Մեզ չէր տրվում այդ ինֆորմացիան ամբողջությամբ, կարող էինք ունենալ սեփական, այն էլ՝ կցկտուր ինֆորմացիան, այն էլ՝ բացառապես ինչ-որ դրվագներով»,-նշում է մեր զրուցակիցը, ապա ընդգծում այն փաստը, թե ինչ արագ ու հեշտ տեղի ունեցավ Արայիկ Հարությունյանի հրաժարականը, ինչն, ըստ Հակոբյանի, մտածելու առիթ է տալիս:
«Կարծում եմ, որ այս մի փոքրիկ ապացույցը բավական է հասկանալու համար, որ շարունակում են իրենց ոճի մեջ մնալ: Տեղի ունեցած այս աղետը, արհավիրքն ամենևին իրենց չի սթափեցրել, շարունակում են գործել իրենց գծի մեջ և ուղղակի մեղավորներ «նշանակել»: Սա անլուրջ, կեղծ թեզ է, որն այլևս մեզ ո՛չ զարմացնում է, ո՛չ զայրացնում»,-հավելում է Արցախի ԱԺ պատգամավորը:
Տարբեր շրջանակների կողմից Արցախի պաշտոնյաներին ուղղվող հաջորդ մեղադրանքներից մեկը հետևյալն է՝ ինչպե՞ս ստացվեց, որ նրանցից շատերը կարողացան անվտանգ Արցախից Երևան հասնել, իսկ ոմանց Ադրբեջանը ձերբակալեց և մեղադրանքներ առաջադրեց: Գաղտնի պայմանավորվածություններից մինչև դավադրության տեսություն, Հայաստանում իշխանափոխության հնարավորությունից մինչև պատերազմի վտանգ: Ինչո՞ւ են երկրի համար ծանրագույն այս շրջանում մեր իրականության մեջ նման թեզեր գեներացվում: «Այս իշխանությունների ծրագիրը չի ավարտվել, այն չէր ավարտվելու միայն Արցախով: Արցախում եղած ժամանակ՝ այն բարդ օրերին, խնդրել ենք ամեն ջանք գործադրել Հայաստանի Հանրապետության անվտանգությունը պահելու համար: Կեղծ թեզ էր այն, թե՝ Արցախը տանք, Հայաստանն անվտանգ է լինելու: Սա ամենակեղծ թեզն էր, որ շատ շրջանառվեց և բոլորիս գցեց նման փակուղու մեջ: Ծրագիրը չի ավարտվել, բնական է, որ ինտրիգները, ներքին պառակտումները պետք է շարունակվեն, պետք է ավելի խորը լինեն, որ նրանք կարողանան իրենց թելը մինչև վերջ հասցնել: Սա իրենց պարագայում նորմալ է, նորմալ չէ մեր պարագայում:
Ըստ էության, մեր քաղաքական ուժերը և հասարակությունը տրվում են այդ մանիպուլ յացիային: Ամենավտանգավորը սա է, շարունակում ենք գլորվել և ինքներս որևէ ջանք չենք գործադրում, որ կանգ առնենք և կարողանանք այս ամենի դեմն առնել: Ինչ վերաբերում է նրան, որ քաղաքական ու ռազմական որոշ գործիչներ կարողացան անվտանգ հասնել Երևան, իսկ որոշները ձերբակալվեցին: Բոլորս ենք տեղյակ, որ Ադրբեջանը ժամանակ առ ժամանակ ինչ-որ ցուցակներ էր շրջանառում: Օրինակ՝ ցուցակներից մեկում ես կայի, մյուսում չկայի, մեկ օր մի մեղադրանք էին առաջադրում, հաջորդ օրը մեկ ուրիշը, մեկ օր էլ առհասարակ ինձ առաջադրված որևէ մեղադրանք չկար: Ադրբեջանը նաև այդ առումով էր խելացի ու ճիշտ աշխատում, այն մարդիկ, որոնք պետք է ձերբակալվեին, մտածեին, որ իրենց այդ վտանգը չի սպառնում, և հակառակը՝ մարդիկ, որոնց Ադրբեջանը նպատակ չուներ ձերբակալելու, անհանգիստ լինեին և կարծեին, որ իրենց գուցե ձերբակալվածների ճակատագիրն է սպառնում:
Անցակետում էր պարզ դառնում նաև, որ տարբեր ցուցակներում ներառված մարդկանց չեն ձերբակալելու, ի վերջո, հարյուրավոր մարդկանց չէին ձերբակալելու միջազգային աղմուկից խուսափելու համար: Ամեն դեպքում իրենք անհանգստություն էին պատճառում մարդկանց: Պատերազմի օրերին նաև թեզեր հնչեցին, թե ադրբեջանական անցակետերում երիտասարդներ են, որոնք չեն ճանաչում Արցախի քաղաքական ու ռազմական գործիչներին, սա, իհարկե, ծիծաղելի է, քանի որ իրենք այնպիսի սարքավորումներ ունեին, որ հույսը չէին դնելու այն հանգամանքի վրա, թե դեմքով կճանաչե՞ն պաշտոնյաներին, թե՞ ոչ»,-ասում է մեր զրուցակիցը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Հայաստանը լուծարվելու է, եթե հաջորդ ընտրությանը հանրությունը էլի վստահի Փաշինյանին․ Թագուհի Թովմասյան
Բիբլոս Բանկ Արմենիայի հովանավորությամբ անցկացվեց ԵՊՀ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի 90-ամյակին նվիրված հանդիսավոր նիստը
Մեր ազգային անվտանգության ռազմավարության մեջ ընդգծել ենք հայկական խոհանոցը` որպես ազգային արժեք. Նիկոլ Փաշինյան
Մեր օրակարգում ԼՂ հիմնահարց չկա. հեգնական ժպիտը տեղին չէ, պարո՛ն Ռուստամյան. Միրզոյան
ՌԴ-ի հետ ամուր տնտեսական կապերով կապված ենք, չնայած կան տարաձայնություններ արտաքին քաղաքական որոշ հարցերում. Արարատ Միրզոյան
Մոտ ապագայում խաղաղության պայմանագրի այդ 1-2 ձևակերպումների շուրջ էլ համաձայնության կգանք և այն պատրաստ կլինի ստորագրման. Արարատ Միրզոյան
Թուրքիայի հետ ունենք դինամիկ երկխոսություն, բայց կառուցողական չէ, երբ նրանք մեր հարաբերությունների կարգավորումը կապում են Ադրբեջանի հետ. ԱԳ նախարար
Հեղափոխական, նոր, ժամանակակից ապրելակերպի բոլոր կողմերը հաշվի առնող. ինչ է առաջարկում Renshin ընկերության Skyline թաղամասը
Վրաստանի իշխանությունը ռուսամետ չէ, մեր շահերից բխում է, որ կոնֆլիկտ չունենա ՌԴ հետ․ Ջոնի Մելիքյան
ՄԻՊ-ը չի կարող իշխանության ու ընդդիմության բոլոր ցանկությունները կատարել. Անահիտ Մանասյան
Կարելի է «Շողակաթ»-ի բյուջեն ուղղել Հանրային ռադիոյին, ավելի արդյունավետ կլինի. ՔՊ-ական պատգամավոր
Ատեստավորված ուսուցիչների կեսը ստանում է 300,000 և ավելի դրամ աշխատավարձ. Ժաննա Անդրեասյան
Իշխանությունը կարող է գնալ արտահերթ ընտրությունների, որ չձևավորվի այլընտրանքային քաղաքական ուժ․ Երվանդ Թարվերդյան
Պետությունը հաց վաստակելու գործիք է, այսպես պետք է ընկալել պետությունը. Նիկոլ Փաշինյան
Համընդհանուր թշվառության մեջ մարդկանց բարեկեցությունն «աչքի փուշ» է դառնում. Փաշինյան
Համընդհանուր թշվառության մեջ մարդկանց վաստակը աչքի փուշ է դառնում. Փաշինյան
Պետականը մեր բոլորիս մեծ ընտանեկան բյուջեն է. Փաշինյան
Տուն գնելը երբեք այսքան հեշտ չի եղել․ Ամերիաբանկը Տուն էքսպոյում է
Մեկնարկել է անշարժ գույքի և կառուցապատման ոլորտի ամենամեծ` TOON EXPO 2024 ցուցահանդես-վաճառքը
Եթե իմանանք, որ մանդատները դնենք ու փողոցում մոբիլիզացիա կլինի, մանդատ դնելը րոպեների հարց կլինի․ Քրիստինե Վարդանյան
ՀՀԿ-ն չի մրցում ընդդիմության մեջ առաջին տեղի համար, այդ մրցավազքը մեզ պարզապես չի հետաքրքրում. Հայկ Մամիջանյան
Բացի Ադրբեջանի քաղաքական կամքից, այլ խոչընդոտ չկա խաղաղության պայմանագրի ստորագրմանը․ ՔՊ պատգամավոր
«Դու-ով հետս չխոսես», «Ձեզ պահեք չափերի մեջ»․ լարված իրավիճակ՝ ԱԺ-ում
Երբ ներկրումների ուշացումներ են լինում, արտադրողները նեղ վիճակում են հայտնվում. Խաչատուր Սուքիասյան
Ռուսաստանը Հայաստանի պարտիան կխաղա Վրաստանի ընտրություններից հետո՝ Փաշինյանով, թե առանց․ Էդուարդ Շարմազանով
BRICS-ի գագաթնաժողովին մասնակցելու կարևոր շարժառիթ է նաև, որ հրավեր եմ ստացել անձամբ ՌԴ նախագահից. Փաշինյան
Կիրանցում վերջին 35 տարում դպրոց գնալն ավելի անվտանգ չի եղել, քան հիմա․ Փաշինյան
Վարկեր վերցնելը պետության համար լավ է, բայց ունե՞ք հաշվարկ, թե այդ վարկից ինչքա՞ն է գեներացվում. Խաչատուր Սուքիասյանը՝ ֆինանսների նախարարին
Զգացմունքային, անհատական ու սպորտային․ Toyota-ն ներկայացրել է նոր սերնդի Camry-ն
Եթե վարչատարածքային բաժանման օրենքը փաստարկ լիներ, Ադրբեջանը ձեզնից առաջ դրա վրա կհենվեր, զգացե՞լ եք՝ միայն դուք եք դրա մասին խոսում. Վարդանյանը՝ Ալեն Սիմոնյանին
Դուք պետություն եք ծախել, մի պետությունում իշխանություն դարձաք, 3 օր տևեց. Ալեն Սիմոնյանը՝ ՀՅԴ-ին
Ուսադիրներով շատ երիտասարդներ՝ թռիչքային կարիերա ունենալով, իրենց բացառիկ ու յուրահատուկ են զգում․ Քոչարյանն՝ ԱԺ-ում գրանցված կոնֆլիկտի մասին
Skill Event Marketing Company-ն ընդգրկվել է Eventex Top 100 հեղինակավոր վարկանիշում
Այս կանոնակարգը հաղթանակի ճանապարհ է դեպի մեր ինքիշխանություն. Հակոբ Արշակյան
Հիմնավոր կասկած կա՝ կանոնակարգը միտված է հետագայում արդարացնելու հերթական հակապետական զիջումները. Հայկ Մամիջանյան
Կանոնակարգը պահե՛ք օրակարգում այնքան ժամանակ, մինչև պարզ դառնա, թե Ադրբեջանն ինչ է անելու, սա է մեր երկրի շահերից բխում. Ռուստամյան
Փաստը մնում է փաստ՝ Լեռնային Ղարաբաղը միջազգայնորեն Ադրբեջանի մաս է ճանաչված եղել և կա․ Ալեն Սիմոնյան
Ադրբեջանը սպասում է Հայաստանի նոր ղեկավարին, Փաշինյանն այլևս Ադրբեջանին հետաքրքիր չէ․ Տիգրան Քոչարյան
Երևանի բերդի ազատագրումը համարվում է հայ-ռուսական բարեկամության պատմության լավագույն օրինակ. ՀԿԿ-ն երթ իրականացրեց դեպի ՌԴ դեսպանատուն
Ամերիաբանկի MyBusiness.am թվային հարթակը ներկայացված է Real Business Conference-ին
- 20:40 • 01.11.24 Հայաստանը լուծարվելու է, եթե հաջորդ ընտրությանը հանրությունը էլի վստահի Փաշինյանին․ Թագուհի Թովմասյան
- 19:51 • 01.11.24 Բիբլոս Բանկ Արմենիայի հովանավորությամբ անցկացվեց ԵՊՀ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի 90-ամյակին նվիրված հանդիսավոր նիստը
- 13:40 • 31.10.24 Մեր ազգային անվտանգության ռազմավարության մեջ ընդգծել ենք հայկական խոհանոցը` որպես ազգային արժեք. Նիկոլ Փաշինյան
- 12:01 • 31.10.24 Մեր օրակարգում ԼՂ հիմնահարց չկա. հեգնական ժպիտը տեղին չէ, պարո՛ն Ռուստամյան. Միրզոյան
- 11:34 • 31.10.24 ՌԴ-ի հետ ամուր տնտեսական կապերով կապված ենք, չնայած կան տարաձայնություններ արտաքին քաղաքական որոշ հարցերում. Արարատ Միրզոյան
- 11:20 • 31.10.24 Մոտ ապագայում խաղաղության պայմանագրի այդ 1-2 ձևակերպումների շուրջ էլ համաձայնության կգանք և այն պատրաստ կլինի ստորագրման. Արարատ Միրզոյան
- 11:16 • 31.10.24 Թուրքիայի հետ ունենք դինամիկ երկխոսություն, բայց կառուցողական չէ, երբ նրանք մեր հարաբերությունների կարգավորումը կապում են Ադրբեջանի հետ. ԱԳ նախարար
- 20:57 • 30.10.24 Հեղափոխական, նոր, ժամանակակից ապրելակերպի բոլոր կողմերը հաշվի առնող. ինչ է առաջարկում Renshin ընկերության Skyline թաղամասը
- 20:38 • 30.10.24 Վրաստանի իշխանությունը ռուսամետ չէ, մեր շահերից բխում է, որ կոնֆլիկտ չունենա ՌԴ հետ․ Ջոնի Մելիքյան
- 16:15 • 29.10.24 ՄԻՊ-ը չի կարող իշխանության ու ընդդիմության բոլոր ցանկությունները կատարել. Անահիտ Մանասյան
- 15:17 • 29.10.24 Կարելի է «Շողակաթ»-ի բյուջեն ուղղել Հանրային ռադիոյին, ավելի արդյունավետ կլինի. ՔՊ-ական պատգամավոր
- 12:25 • 29.10.24 Ատեստավորված ուսուցիչների կեսը ստանում է 300,000 և ավելի դրամ աշխատավարձ. Ժաննա Անդրեասյան
- 20:38 • 28.10.24 Իշխանությունը կարող է գնալ արտահերթ ընտրությունների, որ չձևավորվի այլընտրանքային քաղաքական ուժ․ Երվանդ Թարվերդյան
- 12:15 • 28.10.24 Պետությունը հաց վաստակելու գործիք է, այսպես պետք է ընկալել պետությունը. Նիկոլ Փաշինյան
- 11:13 • 28.10.24 Համընդհանուր թշվառության մեջ մարդկանց բարեկեցությունն «աչքի փուշ» է դառնում. Փաշինյան
- 11:01 • 28.10.24 Համընդհանուր թշվառության մեջ մարդկանց վաստակը աչքի փուշ է դառնում. Փաշինյան
- 10:48 • 28.10.24 Պետականը մեր բոլորիս մեծ ընտանեկան բյուջեն է. Փաշինյան
- 20:12 • 26.10.24 Տուն գնելը երբեք այսքան հեշտ չի եղել․ Ամերիաբանկը Տուն էքսպոյում է
- 23:15 • 25.10.24 Մեկնարկել է անշարժ գույքի և կառուցապատման ոլորտի ամենամեծ` TOON EXPO 2024 ցուցահանդես-վաճառքը
- 20:44 • 25.10.24 Եթե իմանանք, որ մանդատները դնենք ու փողոցում մոբիլիզացիա կլինի, մանդատ դնելը րոպեների հարց կլինի․ Քրիստինե Վարդանյան
- 13:03 • 25.10.24 ՀՀԿ-ն չի մրցում ընդդիմության մեջ առաջին տեղի համար, այդ մրցավազքը մեզ պարզապես չի հետաքրքրում. Հայկ Մամիջանյան
- 11:37 • 25.10.24 Բացի Ադրբեջանի քաղաքական կամքից, այլ խոչընդոտ չկա խաղաղության պայմանագրի ստորագրմանը․ ՔՊ պատգամավոր
- 12:16 • 24.10.24 «Դու-ով հետս չխոսես», «Ձեզ պահեք չափերի մեջ»․ լարված իրավիճակ՝ ԱԺ-ում
- 12:00 • 24.10.24 Երբ ներկրումների ուշացումներ են լինում, արտադրողները նեղ վիճակում են հայտնվում. Խաչատուր Սուքիասյան
- 20:38 • 23.10.24 Ռուսաստանը Հայաստանի պարտիան կխաղա Վրաստանի ընտրություններից հետո՝ Փաշինյանով, թե առանց․ Էդուարդ Շարմազանով
- 18:29 • 23.10.24 BRICS-ի գագաթնաժողովին մասնակցելու կարևոր շարժառիթ է նաև, որ հրավեր եմ ստացել անձամբ ՌԴ նախագահից. Փաշինյան
- 17:33 • 23.10.24 Կիրանցում վերջին 35 տարում դպրոց գնալն ավելի անվտանգ չի եղել, քան հիմա․ Փաշինյան
- 14:36 • 23.10.24 Վարկեր վերցնելը պետության համար լավ է, բայց ունե՞ք հաշվարկ, թե այդ վարկից ինչքա՞ն է գեներացվում. Խաչատուր Սուքիասյանը՝ ֆինանսների նախարարին
- 11:19 • 23.10.24 Զգացմունքային, անհատական ու սպորտային․ Toyota-ն ներկայացրել է նոր սերնդի Camry-ն
- 17:36 • 22.10.24 Եթե վարչատարածքային բաժանման օրենքը փաստարկ լիներ, Ադրբեջանը ձեզնից առաջ դրա վրա կհենվեր, զգացե՞լ եք՝ միայն դուք եք դրա մասին խոսում. Վարդանյանը՝ Ալեն Սիմոնյանին
- 17:33 • 22.10.24 Դուք պետություն եք ծախել, մի պետությունում իշխանություն դարձաք, 3 օր տևեց. Ալեն Սիմոնյանը՝ ՀՅԴ-ին
- 17:03 • 22.10.24 Ուսադիրներով շատ երիտասարդներ՝ թռիչքային կարիերա ունենալով, իրենց բացառիկ ու յուրահատուկ են զգում․ Քոչարյանն՝ ԱԺ-ում գրանցված կոնֆլիկտի մասին
- 14:22 • 22.10.24 Skill Event Marketing Company-ն ընդգրկվել է Eventex Top 100 հեղինակավոր վարկանիշում
- 12:37 • 22.10.24 Այս կանոնակարգը հաղթանակի ճանապարհ է դեպի մեր ինքիշխանություն. Հակոբ Արշակյան
- 11:40 • 22.10.24 Հիմնավոր կասկած կա՝ կանոնակարգը միտված է հետագայում արդարացնելու հերթական հակապետական զիջումները. Հայկ Մամիջանյան
- 11:16 • 22.10.24 Կանոնակարգը պահե՛ք օրակարգում այնքան ժամանակ, մինչև պարզ դառնա, թե Ադրբեջանն ինչ է անելու, սա է մեր երկրի շահերից բխում. Ռուստամյան
- 10:25 • 22.10.24 Փաստը մնում է փաստ՝ Լեռնային Ղարաբաղը միջազգայնորեն Ադրբեջանի մաս է ճանաչված եղել և կա․ Ալեն Սիմոնյան
- 20:35 • 21.10.24 Ադրբեջանը սպասում է Հայաստանի նոր ղեկավարին, Փաշինյանն այլևս Ադրբեջանին հետաքրքիր չէ․ Տիգրան Քոչարյան
- 13:00 • 21.10.24 Երևանի բերդի ազատագրումը համարվում է հայ-ռուսական բարեկամության պատմության լավագույն օրինակ. ՀԿԿ-ն երթ իրականացրեց դեպի ՌԴ դեսպանատուն
- 12:16 • 21.10.24 Ամերիաբանկի MyBusiness.am թվային հարթակը ներկայացված է Real Business Conference-ին
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Սպորտ 09:35 • 02/11 Հայտնի է, թե ով է եղել Մադրիդի «Ռեալ»-ում «Ոսկե գնդակ»-ի արարողությանը չմասնակցելու նախաձեռնողը Հիշեցնենք, որ «Ռեալը» ճանաչվել է տղամարդկանց լավագույն թիմ, Անչելոտին՝ լավագույն մարզիչ, իսկ Կիլիան Մբապեն կիսել է Գերդ Մյուլերի մրցանակը Հարի Քեյնի հետ։ «Ոսկե գնդակն» էլ բաժին է հասել «Մանչեսթեր Սիթիի» հենակետային կիսապաշտպան Ռոդրին։
-
Իրադարձային 15:26 • 02/11 Մարդկանց համար արագ և որակյալ ծառայություններ մատուցելու համար մի շարք բարեփոխումներ ենք իրականացրել «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ում․ Ավինյան (տեսանյութ) «Մարդկանց կյանքը և առողջությունը կարևոր է մեզ համար, և մենք շարունակելու ենք բարձրացնել մեր ծառայությունների որակը»,- գրել է քաղաքապետը։
-
Սպորտ 09:35 • 02/11 Հայտնի է, թե ով է եղել Մադրիդի «Ռեալ»-ում «Ոսկե գնդակ»-ի արարողությանը չմասնակցելու նախաձեռնողը Հիշեցնենք, որ «Ռեալը» ճանաչվել է տղամարդկանց լավագույն թիմ, Անչելոտին՝ լավագույն մարզիչ, իսկ Կիլիան Մբապեն կիսել է Գերդ Մյուլերի մրցանակը Հարի Քեյնի հետ։ «Ոսկե գնդակն» էլ բաժին է հասել «Մանչեսթեր Սիթիի» հենակետային կիսապաշտպան Ռոդրին։
-
Իրադարձային 15:26 • 02/11 Մարդկանց համար արագ և որակյալ ծառայություններ մատուցելու համար մի շարք բարեփոխումներ ենք իրականացրել «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ում․ Ավինյան (տեսանյութ) «Մարդկանց կյանքը և առողջությունը կարևոր է մեզ համար, և մենք շարունակելու ենք բարձրացնել մեր ծառայությունների որակը»,- գրել է քաղաքապետը։
-
Իրադարձային 23:37 • 31/10 Աննա Հակոբյանը ցույց է տվել, թե ինչպես է ներկայացել 53 հաջողակ ձեռներեց տղամարդկանց հետ ընթրիքին (լուսանկար, տեսանյութ) Վարչապետի կինը ընթրիքի էր հրավիրել հաջողակ հաջողակ տղամարդկանց, 1 միլիոն դրամ մուտքի վճարով: Հոկտեմբերի 31-ին կայացած ընթրիքին մասնակցելու էին 53 հաջողակ ձեռներեց տղամարդիկ:
-
Ժամանց 11:09 • 01/11 Ինչ կերպարներով են Քիմ Քարդաշյանն ու մյուս աստղերը նշել Հելոուինը (լուսանկարներ) Հելոուինն արևմտյան շոու բիզնեսի աստղերի ամենասիրելի տոներից է, որի ժամանակ նրանք ներկայանում են ամենահամարձակ և անսպասելի կերպարներով: Երբեմն այդ կերպարներն այնքան բարդ ու անսովոր են լինում, որ առաջին հայացքից դժվար է հասկանալ՝ ով է թաքնված տվյալ կերպարի տակ:
Տնտեսություն
-
16:38 • 01.11.24 Հասանելի դարձնել ֆինանսները բոլորի համար. Կոնվերս Բանկ
-
13:32 • 01.11.24 2025թ. բյուջեն որոշակի առումով խնդրահարույց է. Ավանեսյան
Սպորտ
-
20:12 • 02.11.24 Զավեշտալի ինքնագոլ՝ «Սթոք Սիթի»-«Դերբի» խաղի ժամանակ
-
18:52 • 02.11.24 Ջուլիետա Ավանեսյանը՝ ծանրամարտի Մ20 Եվրոպայի չեմպիոն
Իրադարձային
-
21:00 • 02.11.24 ԱՄՆ նախագահի ընտրությանը վաղաժամ քվեարկել է 72 մլն քաղաքացի
-
20:31 • 02.11.24 Վեհափառն ընդունել է Հունաստանի հայոց թեմի և Կրետեի ուխտավորներին
Մամուլի տեսություն
-
09:28 • 02.11.24 «Կարմիր գծերը» և ուրացման շարունակական ընթացքը. «Փաստ»
-
09:26 • 02.11.24 Ինչպե՞ս է Նարեկ Նալբանդյանը ոսկու հանք ձեռք բերել. «Փաստ»