ՀՀ մարզիկները 2023-ին նվաճել են 426 մեդալ Եվրոպայի և Աշխարհի առաջնություններում. Փաշինյան (տեսանյութ)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Հայաստանի Հանրապետության Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների 2024-2030 թվականների զարգացման ռազմավարության նախագիծը:
Մինչ նախագծի քննարկմանն անցնելը, վարչապետն անդրադարձել է վերջին տարիներին սպորտի ոլորտում ՀՀ կառավարության վարած քաղաքականության ակտիվացմանը: «Նախնական տպավորությամբ, գոնե 2022 և 2021 թվականների արդյունքներով, մենք, կարծես թե, տեսնում ենք, որ սպորտի ոլորտում միջազգային հարթակներում մեր մարզիկներն առավել մեծ հաջողություններ են ունենում, և այդ առումով մեր վարած քաղաքականությանը շատ կոնկրետ և շոշափելի արձագանք ենք տեսնում:
Նախորդ տարի արձանագրել էինք, որ աննախադեպ թվով մեդալներ են նվաճել մեր մարզիկները միջազգային հարթակներում»,- նշել է վարչապետը և հետաքրքրվել, թե այս տարվա վիճակագրությունն ինչպիսին է, որը, ըստ նրա, կարևոր բազային տեղեկատվություն է ռազմավարության քննարկման համար:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար ժաննա Անդրեասյանը ներկայացրել է, որ նախորդ տարի ռեկորդային էր ցուցանիշը, քանի որ տարվա արդյունքներով գրանցվել էր 307 մեդալ, որը 30 տոկոսով ավելին էր, քան մինչև այդ գրանցված ամենաբարձր արդյունքը: Ժաննա Անդրեասյանի խոսքով, սակայն, այս տարի արդեն գրանցվել է 426 մեդալ, որը 37 տոկոսով ավելին է, քան նախորդ տարվա ռեկորդային արդյունքը. 315 մեդալ՝ Եվրոպայի առաջնություններում և 111 մեդալ՝ աշխարհի առաջնություններում:
ԿԳՄՍ նախարարը հավելել է, որ այս տարվա ցուցանիշը դեռ կավելանա, քանի որ այս օրերին անցկացվող Բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ անցած վեց մարզիկներն առնվազն արծաթե կամ ոսկե մեդալակիր են դառնալու:
Ժաննա Անդրեասյանի խոսքով, այս ցուցանիշները սպորտի բնագավառում կառավարության կարևոր քաղաքականության և շարունակական աջակցության հետևանք է: Ընդգծելով այս տարի Հայաստանում անցկացված միջազգային խոշոր մրցաշարերի կարևորությունը՝ ԿԳՄՍ նախարարը նշել է. «Այս տարի մենք արդեն հյուրընկալել ենք ծանրամարտի մեծահասակների Եվրոպայի առաջնությունը, բռնցքամարտի երիտասարդների Եվրոպայի առաջնությունը, սամբոյի մեծահասակների Աշխարհի առաջնությունը:
Ինչպես նշեցի, հենց այս օրերին բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների Աշխարհի առաջնությունն է անցկացվում: Ընդհանուր առմամբ, մենք ունեցել ենք ավելի քան 2200 մարզիկներ, որոնք այս տարի առաջնություններին մասնակցելու համար այցելել են Հայաստան, և սա նույնպես ցույց է տալիս, որ սպորտի ոլորտում մեր աշխատանքներն իրենց արդյունքներն ունենում են»:
Նիկոլ Փաշինյանը նաև հետաքրքրվել է, թե ինչպիսին է Եվրոպայի և Աշխարհի առաջնություններում առաջընթացի վիճակագրությունն առանձին-առանձին, ինչին ի պատասխան ԿԳՄՍ նախարարը ներկայացրել է, որ 2021թ. աշխարհի առաջնություններում, ընդհանուր առմամբ, գրանցվել է 49 մեդալ, իսկ այս տարի՝ 111 մեդալ: 2021-ին Եվրոպայի առաջնություններում գրանցվել է 150 մեդալ, իսկ այս տարվա արդյունքներով՝ 315 մեդալ:
«Առանձին վարվում է վիճակագրություն, թե քանի ոսկե, արծաթե, բրոնզե մեդալներ ենք գրանցել: Այս տարվա արդյունքներով ունենք 117 ոսկե, 118 արծաթե և 191 բրոնզե մեդալ: Համեմատության համար, նախորդ տարի գրանցել էինք 104 ոսկե, 70 արծաթե և 133 բրոնզե մեդալ: Այսինքն, ինչպես տեսնում եք, թե՛ ընդհանուր առմամբ մեդալների թիվն է ավելացել և թե՛ նաև մեդալների հարգը: Այսինքն՝ ոսկե և արծաթե մեդալները նույնպես իրենց կշռով ավելի շատ են»,- հավելել է Ժաննա Անդրեասյանը:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն իր հերթին նշել է, որ մեդալներ են գրանցվել նաև այնպիսի մարզաձևերից, որտեղ կամ առաջին անգամ է մեդալ գրանցվում կամ էլ վաղուց մեդալ չի գրանցվել, օրինակ՝ սուսերամարտ, սպորտային պարեր, թաեքվոնդո, ձյուդո:
Ժաննա Անդրեասյանը հավելել է, որ առաջընթաց կա նաև այն առումով, որ մեդալները գրանցվում են տարբեր տարիքային խմբերում. «Օրինակ, երբ խոսում ենք մարմնամարզության, ըմբշամարտի և մյուս սպորտաձևերի հաջողության մասին, շատ կարևոր է, որ թե՛ պատանիների, թե՛ երիտասարդների, թե՛ մեծահասակների թիմերում արդյունքներ կան, ինչը նշանակում է, որ կա նաև շարունակականություն, և նաև վաղվա թիմերը նույնպես այդ արդյունքները շարունակելու են»։
Վարչապետն անդրադարձել է նաև դպրոցներում սպորտային դահլիճների կառուցմանը և նշել, որ վերջին տվյալների համաձայն, մինչև տարեվերջ մոտ 15 սպորտային դահլիճներ են շահագործման հանձնվելու այն դպրոցներում, որտեղ նախկինում դրանք չեն գործել։ Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանը կարևորել է դասաժամերից դուրս մոդուլային դպրոցների ենթակառուցվածքների տրամադրումը սպորտային խմբերի պարապմունքների համար և ընդգծել, որ վարձակալության առաջին պայմանագրերն արդեն կան:
«Նաև շատ կարևոր եմ համարում հանրակրթության չափորոշչի մեջ ֆիզկուլտուրայի դասերի հետ կապված կրեդիտային համակարգի ներդրումը. երբ, այսպես ասած, ֆիզկուլտուրայի դասերը և երեխաների մարզական նախասիրություններն իրար չենք հակադրի, ընդհակառակը՝ իրար կլրացնեն։ Եթե մեկը պրոֆեսիոնալ մարզիկ դառնալու նպատակադրում ունի, կարող է ֆիզկուլտուրայի համար նախատեսված դասաժամերն օգտագործել իր մարզաձևում լրացուցիչ մարզումներ իրականացնելու համար։ Կարծում եմ՝ դա շատ կարևոր տեղեկատվություն է»,- հավելել է Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն իր հերթին ընդգծել է, որ Հայաստանում անցկացվող մրցումների արդյունքում որոշ ֆեդերացիաներ դիմում են առաջնությունները Հայաստանում անցկացնելու նպատակով։ «Սա նշանակում է, որ Հայաստանը նաև մարզական քարտեզի վրա իր ուրույն տեղն է ձեռք բերում, և սա էլ է շատ կարևոր այդ միջազգային մրցաշարներն ընդունելու առումով»,- նշել է Արայիկ Հարությունյանը։
Այս թեմայի համատեքստում Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ բարձր մակարդակով անցկացված միջազգային մրցաշարերը նաև երկրի միջազգային հանրահռչակման առումով են կարևոր։ «Ես համարում եմ, որ Հայաստանում Եվրոպայի առաջնություններ անցկացնելը շատ լավ ներդրում է և՛ երկրի միջազգային հեղինակության բարձրացման, և՛ ֆիզկուլտուրայի և սպորտի հանրահռչակման, և՛ տուրիստական հոսքեր, տնտեսական առումով, ապահովելու համար»,- ընդգծել է վարչապետը։ Կարեն Գիլոյանն այս առումով նշել է, որ երկու տարում Աշխարհի, Եվրոպայի առաջնությունների տարբեր տարիքային խմբերի 6 մրցում է անցկացվել, և մոտավորապես 220 միլիոն մարդ է դիտել այդ մրցումները տարբեր հարթակներում:
Արայիկ Հարությունյանը տեղեկացրել է, որ երեկ Եվրոպայի մարմնամարզության ֆեդերացիայի և Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի միջև ստորագրվել է 2027 թվականի Եվրոպայի առաջնությունն անցկացնելու վերաբերյալ պայմանագիր և հավելել. «Այսինքն՝ պայմանագիրն արդեն կա, և մենք հաջորդ տարի Ֆրանկոֆոնիայի միջազգային մարզամշակութային խաղերն ընդունելու հայտ ենք ներկայացնելու Փարիզում, որտեղ արդեն վերջնական որոշում է կայացվելու»։
Հաջորդիվ՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների 2024-2030 թվականների զարգացման ռազմավարության գլխավոր նպատակները, որոնք են՝ ֆիզիկական ակտիվությունը և առողջ ապրելակերպն ազգային կենսակերպ դարձնելը և Հայաստանի Հանրապետությունը սպորտային բարձր նվաճումների երկիր դարձնելը: Ներկայացվել են նաև այդ նպատակներին հասնելու քայլերն ու ակնկալվող արդյունքները:
Նախագծի շուրջ ծավալվել է քննարկում, արծարծվել են ռազմավարության նպատակների իրագործմանն առնչվող հարցեր, ներկայացվել են առաջարկություններ, դիտարկումներ ոլորտի զարգացման հիմնական ուղղությունների և դրանցից բխող միջոցառումների վերաբերյալ:
Վարչապետը կարևորել է սպորտի զարգացման ուղղությամբ թիրախավորված և շարունակական աշխատանքը՝ ընդգծելով, որ այն Հայաստանի կառավարության ռազմավարական ուղղություններից է:
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Դեղերի համար մրցունակ գնագոյացո՞ւմ եք ապահովելու, ի՞նչ համակարգ եք դնելու, որ գներն իջնեն. Հրայր Թովմասյան
Ռիսկայնությունը մեծ է, որ վարկային այս գումարները ծախսվելու են բյուջեի ընթացիկ ծախսերը փակելու համար․Հրայր Թովմասյան
Դուք սայլը ձիուց առաջ եք դրել․ համաձայնագրով 9 մլն 270,000 եվրո վերցրել եք և ասում եք՝ հետո օրենքը կընդունենք, կծախսենք, գուցե նույն տրամաբանությամբ էլ բանակցվել է. Հրայր Թովմասյան
Իշխանությունն ապամոնտաժում է 3-րդ հանրապետությունը, 4-րդը կարող է կոչվել «Արևմտյան Ադրբեջան» կամ հայ-ադրբեջանական. Արման Աբովյան
Կենսաթոշակային ֆոնդի ծավալը հասել է 1 տրիլիոնի, մասնակիցները 525,000-ից ավելին են․ ԿԲ փոխնախագահ
Երևանը կհրաժարվի Բաքվի դեմ հայցերից, եթե կնքվի խաղաղության պայմանագիրը. Փաշինյան
Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին, հուսով եմ Աղազարյանը ևս անարձագանք չի թողնի․ Փաշինյան
SMS` գրավոր տեքստով եմ խնդրել հրաժարական տալ պաշտոնյաներին, բայց ոչ ուշ երեկոյան. Փաշինյան
Կադրային վերջին փոփոխությունները ոչ թե կոնֆլիկտային են, այլ աշխատանքային են․ Փաշինյան
Փաշինյանը հող է նախապատրաստում իշխանությունը Աննա Հակոբյանին փոխանցելու համար, եթե դրսից ճնշումներ լինեն․ Հայկ Նահապետյան
Ինչո՞ւ մանկապարտեզը հոկտեմբերին չի բացվել, ստացվում է՝ սո՞ւտ եմ ասել. զգուշացնում եմ՝ մեկը չխախտի ժամկետը․ Փաշինյան
Մայթով քայլում ես, տեսնում 61 թվի «ԳԱԶ 66»-ի «ռամա» է դրված պապուց հիշատակ, տարե՛ք ձեր տուն, պատից կախեք. Նիկոլ Փաշինյան
Վահե Ղազարյանի հետ մանկությունից ընկերներ ենք, դա շատ հարցերում օգնել է, երբեմն՝ խանգարել․ Փաշինյան
Չենք սպասում 2026-ի ընտրություններին, ամեն բան անելու ենք, որ իշխանափոխությունը լինի մինչև այդ. Աննա Գրիգորյան
Վաղ թե ուշ Փաշինյանը կարմիր աստղով «պիլոտկա է» հագնելու, մոտ է այդ ժամանակը․ Հայկ Մամիջանյան
ԱրարատԲանկը` «Իմ անտառ Հայաստան»-ի կողքին․ Ազնավուրի անվան անտառ է հիմնվելու (տեսանյութ)
Սուբսիդիայի տոկոսը պահպանելով հնարավորինս նվազ՝ կավելացնենք քաղաքապետարանի եկամուտները. Ավինյան
«Ո՛չ 300 դրամներին»․ «Մայր Հայաստանը» Երևանի ավագանու նիստի ժամանակ ակցիա իրականացրեց
Մինչև 7 տարեկան երեխաները տրանսպորտով կերթևեկեն անվճար, թոշակառուները՝ 30% զեղչով. փոխքաղաքապետ
«Նոմա» ռեստորանը ներկայանում է նորովի. այն կընդունի իր հյուրերին նաև ձմռան ամիսներին
Այն, որ պաշտոնանկությունների մասին դուք գիշերն եք իմացել ու գրել, դա չի նշանակում, որ այդ գործընթացները տեղի են ունեցել գիշերը. Վահագն Ալեքսանյան
Հովիկ Աղազարյանի մասով կա հարուցված կարգապահական վարույթ, որը կունենա հետևանք. Վահագն Ալեքսանյան
Սափրվելը հետևանքներ էր ունենալու. մի՛ ափսոսացեք, շատ բան չենք կորցրել. Աղվան Վարդանյանը՝ պաշտոնանկությունների մասին
Այդ պաշտոնանկությունները դիտարկում եմ նախընտրական տրամադրությունների ներքո. Տիգրան Աբրահամյան
Օպերայի տարածքի շինությունները քանդելու ենք ու ստանանք կանաչ տարածք՝ մարդկանց օգտագործման համար. քաղաքապետ
Մենք մեր պահանջներում ավելի խիստ ենք լինելու, չենք հանդուրժելու անորակ սննդի մատակարարում մեր մանկապարտեզներ. Ավինյան
Վերելակը կանչեք՝ չի գա, գալիս մեծ-մեծ խոսում եք. Կոնջորյանը՝ ընդդիմությանը
Մե՞նք ենք «Հոկտեմբերի 27»-ի շահառուն, թե Անդրանիկ Քոչարյանը, որ այդ խառը վիճակում պաշտոնյաների ցանկ էր ներկայացնում, մեկն էլ ինքն էր. Քրիստինե Վարդանյան
Սասուն Միքայելյանի որդին այնքան լավ քաղաքապետ է, որ ասում են՝ «Սևակը Հրազդանի հետ է ամուսնացել»․ Անդրանիկ Քոչարյան
Կիրանցում անասունը սահմանն անցնու՞մ է. Փաշինյանը՝ Տավուշի մարզպետին
Ո՞վ է ում ձեռք առնում, ուզում եմ հասկանամ, ես «քյասիբի ռադիո» չեմ․ Փաշինյանն՝ իրավապահներին
Ոստիկանության զորքերը կենտրոնացված են Երևանում, այնպես կանենք, որ մարզերում էլ խնդիր չլինի. Փաշինյան
Դուք ոչ միայն Փաշինյանի, այլ Զավենիչի երկրպագուն եք. Խամոյանը՝ ՀԾԿՀ նախագահի թեկնածուին
Պարոն Աղազարյան Հովիկին ոչ ոք չի դատապարտի, որովհետև կառավարությունը չի ձախողվի. Աղազարյան
Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան
Բանակը մի՛ սրբագործեք, ասում են՝ մեր զինվորի ցավը տանեմ, դուրս կգա Մադագասկար․ Փաշինյան
Այսօրվա մեր հավաքական սոցիալ-հոգեբանությունն ու սոցիալ-մտածողությունն ապապետական է․ Փաշինյան
Աղազարյա՛ն, ջանդ յուղի, քո գլխին են սարքում, ա՛յ ընկեր, դու էլ ես նախկին դաշնակցական. Արթուր Խաչատրյան
Դուք Թուրքիային ու Ադրբեջանին՝ մեր անվտանգության երաշխավոր դարձնելը փաթեթավորել եք իրական Հայաստանի ներքո, որը շատ այլանդակ տեսք ունի. Քրիստինե Վարդանյան
Դուք ձգտում եք վերադարձնել պատմական Հայաստանը, որտեղ կաք դուք, չկա պետականություն ու կա գուբերնատոր դառնալու հնարավորություն. Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
- 17:29 • 26.11.24 Դեղերի համար մրցունակ գնագոյացո՞ւմ եք ապահովելու, ի՞նչ համակարգ եք դնելու, որ գներն իջնեն. Հրայր Թովմասյան
- 15:12 • 26.11.24 Ռիսկայնությունը մեծ է, որ վարկային այս գումարները ծախսվելու են բյուջեի ընթացիկ ծախսերը փակելու համար․Հրայր Թովմասյան
- 14:35 • 26.11.24 Դուք սայլը ձիուց առաջ եք դրել․ համաձայնագրով 9 մլն 270,000 եվրո վերցրել եք և ասում եք՝ հետո օրենքը կընդունենք, կծախսենք, գուցե նույն տրամաբանությամբ էլ բանակցվել է. Հրայր Թովմասյան
- 20:38 • 25.11.24 Իշխանությունն ապամոնտաժում է 3-րդ հանրապետությունը, 4-րդը կարող է կոչվել «Արևմտյան Ադրբեջան» կամ հայ-ադրբեջանական. Արման Աբովյան
- 11:14 • 25.11.24 Կենսաթոշակային ֆոնդի ծավալը հասել է 1 տրիլիոնի, մասնակիցները 525,000-ից ավելին են․ ԿԲ փոխնախագահ
- 23:54 • 22.11.24 Երևանը կհրաժարվի Բաքվի դեմ հայցերից, եթե կնքվի խաղաղության պայմանագիրը. Փաշինյան
- 23:52 • 22.11.24 Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին, հուսով եմ Աղազարյանը ևս անարձագանք չի թողնի․ Փաշինյան
- 23:50 • 22.11.24 SMS` գրավոր տեքստով եմ խնդրել հրաժարական տալ պաշտոնյաներին, բայց ոչ ուշ երեկոյան. Փաշինյան
- 23:10 • 22.11.24 Կադրային վերջին փոփոխությունները ոչ թե կոնֆլիկտային են, այլ աշխատանքային են․ Փաշինյան
- 21:16 • 22.11.24 Փաշինյանը հող է նախապատրաստում իշխանությունը Աննա Հակոբյանին փոխանցելու համար, եթե դրսից ճնշումներ լինեն․ Հայկ Նահապետյան
- 12:29 • 21.11.24 Ինչո՞ւ մանկապարտեզը հոկտեմբերին չի բացվել, ստացվում է՝ սո՞ւտ եմ ասել. զգուշացնում եմ՝ մեկը չխախտի ժամկետը․ Փաշինյան
- 12:12 • 21.11.24 Մայթով քայլում ես, տեսնում 61 թվի «ԳԱԶ 66»-ի «ռամա» է դրված պապուց հիշատակ, տարե՛ք ձեր տուն, պատից կախեք. Նիկոլ Փաշինյան
- 11:05 • 21.11.24 Վահե Ղազարյանի հետ մանկությունից ընկերներ ենք, դա շատ հարցերում օգնել է, երբեմն՝ խանգարել․ Փաշինյան
- 21:03 • 20.11.24 Չենք սպասում 2026-ի ընտրություններին, ամեն բան անելու ենք, որ իշխանափոխությունը լինի մինչև այդ. Աննա Գրիգորյան
- 20:33 • 19.11.24 Վաղ թե ուշ Փաշինյանը կարմիր աստղով «պիլոտկա է» հագնելու, մոտ է այդ ժամանակը․ Հայկ Մամիջանյան
- 18:50 • 19.11.24 ԱրարատԲանկը` «Իմ անտառ Հայաստան»-ի կողքին․ Ազնավուրի անվան անտառ է հիմնվելու (տեսանյութ)
- 15:03 • 19.11.24 Սուբսիդիայի տոկոսը պահպանելով հնարավորինս նվազ՝ կավելացնենք քաղաքապետարանի եկամուտները. Ավինյան
- 14:07 • 19.11.24 «Ո՛չ 300 դրամներին»․ «Մայր Հայաստանը» Երևանի ավագանու նիստի ժամանակ ակցիա իրականացրեց
- 12:49 • 19.11.24 Մինչև 7 տարեկան երեխաները տրանսպորտով կերթևեկեն անվճար, թոշակառուները՝ 30% զեղչով. փոխքաղաքապետ
- 15:40 • 18.11.24 «Նոմա» ռեստորանը ներկայանում է նորովի. այն կընդունի իր հյուրերին նաև ձմռան ամիսներին
- 12:44 • 18.11.24 Այն, որ պաշտոնանկությունների մասին դուք գիշերն եք իմացել ու գրել, դա չի նշանակում, որ այդ գործընթացները տեղի են ունեցել գիշերը. Վահագն Ալեքսանյան
- 12:27 • 18.11.24 Հովիկ Աղազարյանի մասով կա հարուցված կարգապահական վարույթ, որը կունենա հետևանք. Վահագն Ալեքսանյան
- 12:18 • 18.11.24 Սափրվելը հետևանքներ էր ունենալու. մի՛ ափսոսացեք, շատ բան չենք կորցրել. Աղվան Վարդանյանը՝ պաշտոնանկությունների մասին
- 12:05 • 18.11.24 Այդ պաշտոնանկությունները դիտարկում եմ նախընտրական տրամադրությունների ներքո. Տիգրան Աբրահամյան
- 11:55 • 18.11.24 Օպերայի տարածքի շինությունները քանդելու ենք ու ստանանք կանաչ տարածք՝ մարդկանց օգտագործման համար. քաղաքապետ
- 11:54 • 18.11.24 Մենք մեր պահանջներում ավելի խիստ ենք լինելու, չենք հանդուրժելու անորակ սննդի մատակարարում մեր մանկապարտեզներ. Ավինյան
- 17:39 • 15.11.24 Վերելակը կանչեք՝ չի գա, գալիս մեծ-մեծ խոսում եք. Կոնջորյանը՝ ընդդիմությանը
- 16:18 • 15.11.24 Մե՞նք ենք «Հոկտեմբերի 27»-ի շահառուն, թե Անդրանիկ Քոչարյանը, որ այդ խառը վիճակում պաշտոնյաների ցանկ էր ներկայացնում, մեկն էլ ինքն էր. Քրիստինե Վարդանյան
- 13:21 • 15.11.24 Սասուն Միքայելյանի որդին այնքան լավ քաղաքապետ է, որ ասում են՝ «Սևակը Հրազդանի հետ է ամուսնացել»․ Անդրանիկ Քոչարյան
- 12:46 • 15.11.24 Կիրանցում անասունը սահմանն անցնու՞մ է. Փաշինյանը՝ Տավուշի մարզպետին
- 12:16 • 15.11.24 Ո՞վ է ում ձեռք առնում, ուզում եմ հասկանամ, ես «քյասիբի ռադիո» չեմ․ Փաշինյանն՝ իրավապահներին
- 12:05 • 15.11.24 Ոստիկանության զորքերը կենտրոնացված են Երևանում, այնպես կանենք, որ մարզերում էլ խնդիր չլինի. Փաշինյան
- 11:04 • 15.11.24 Դուք ոչ միայն Փաշինյանի, այլ Զավենիչի երկրպագուն եք. Խամոյանը՝ ՀԾԿՀ նախագահի թեկնածուին
- 15:48 • 14.11.24 Պարոն Աղազարյան Հովիկին ոչ ոք չի դատապարտի, որովհետև կառավարությունը չի ձախողվի. Աղազարյան
- 13:52 • 14.11.24 Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան
- 13:20 • 14.11.24 Բանակը մի՛ սրբագործեք, ասում են՝ մեր զինվորի ցավը տանեմ, դուրս կգա Մադագասկար․ Փաշինյան
- 12:34 • 14.11.24 Այսօրվա մեր հավաքական սոցիալ-հոգեբանությունն ու սոցիալ-մտածողությունն ապապետական է․ Փաշինյան
- 11:50 • 14.11.24 Աղազարյա՛ն, ջանդ յուղի, քո գլխին են սարքում, ա՛յ ընկեր, դու էլ ես նախկին դաշնակցական. Արթուր Խաչատրյան
- 11:21 • 14.11.24 Դուք Թուրքիային ու Ադրբեջանին՝ մեր անվտանգության երաշխավոր դարձնելը փաթեթավորել եք իրական Հայաստանի ներքո, որը շատ այլանդակ տեսք ունի. Քրիստինե Վարդանյան
- 11:02 • 14.11.24 Դուք ձգտում եք վերադարձնել պատմական Հայաստանը, որտեղ կաք դուք, չկա պետականություն ու կա գուբերնատոր դառնալու հնարավորություն. Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Քաղաքականություն 12:48 • 26/11 Իրանը հասկացավ այս դավադրության խորությունը. Խամենեիի խորհրդականը՝ «Զանգեզուրի միջանցքի» բացմանը Թեհրանի հակազդեցության մասին Իրանի և Ադրբեջանի միջև զորավարժությունները ցույց են տալիս փոխվստահության աճ այս մասին ասել է Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի՝ միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար ՎելայաթինՏա Աստված, որ սա շրջ
-
Իրադարձային 11:13 • 26/11 Եգիպտոսի ափերի մոտ խորտակված զբոսանավի 17 ուղևոր շարունակում է անհետ կորած մնալ Եգիպտոսում 28 մարդու են փրկել Sea Story զբոսանավից, որը խորտակվել է Կարմիր ծովի Մարսա Ալամ քաղաքի ափերի մոտ։ Այս պահին 17 մարդ համարվում է անհետ կորած, նրանց որոնումները շարունակվում են, ասել է նահանգապետ Ամր Հանաֆին։&nb
-
Իրավունք 20:25 • 25/11 Կարեն Անդրեասյանը պաշտոնավարման ողջ ընթացքում առաջնորդվել է քաղաքական և անձնական շարժառիթներով. ՀՀ Դատավորների միություն Բարձրագույն դատական խորհուրդը կամ որևէ առանձին անդամ մինչ այս պահը որևէ գնահատական տալու համարձակություն չի ունեցել`շարունակելով խորացնել գործադիրի ազդեցության տակ գտնվելու փաստն ու համահունչ հանրային ընկալումը:
-
Քաղաքականություն 11:59 • 26/11 Պաշտոններում առաջադրված մարդիկ կամ մասնակցել են հեղափոխությանը, կամ եղել են պետական կառավարման համակարգում. Փաշինյան «Չեմ կարող ասել, թե առաջիկայում այլ բանաձևեր չեն կիրառվի, բայց վերը նկարագրված բանաձեւերը կդառնան կադրային քաղաքականության հենասյուներ»,- գրել է Փաշինյանը:
-
Իրադարձային 13:08 • 26/11 Դուք սայլը ձիուց առաջ եք դրել․ համաձայնագրով 9 մլն 270,000 եվրո վերցրել եք և ասում եք՝ հետո օրենքը կընդունենք, կծախսենք, գուցե նույն տրամաբանությամբ էլ բանակցվել է. Հրայր Թովմասյան (տեսանյութ) Թովմասյանն արձագանքեց, որ 9 մլն 270,000 եվրո վարկը նախատեսվում է, եթե ապահովագրվածները կանխարգելիչ կերպով այցելեն բժշկական օղակ:
-
Իրավունք 20:25 • 25/11 Կարեն Անդրեասյանը պաշտոնավարման ողջ ընթացքում առաջնորդվել է քաղաքական և անձնական շարժառիթներով. ՀՀ Դատավորների միություն Բարձրագույն դատական խորհուրդը կամ որևէ առանձին անդամ մինչ այս պահը որևէ գնահատական տալու համարձակություն չի ունեցել`շարունակելով խորացնել գործադիրի ազդեցության տակ գտնվելու փաստն ու համահունչ հանրային ընկալումը:
-
Իրավունք 15:55 • 25/11 ՌԴ-ում գործարար Ռուբեն Թաթուլյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել. Известия Ըստ քննիչների՝ 1998 թվականին Թաթուլյանը ստեղծել է հանցավոր համայնք, որի նպատակն է եղել շորթումը, գողությունը և սպանությունը։ Նա խմբի ղեկավարման գործում ներգրավել է Անդրոնիկ Մումջյանին և մի քանի այլ մարդկանց. յուրաքանչյուրն ունեցել է իր դերակատարումը։ Խ
-
Տնտեսություն 11:02 • 25/11 Մի շարք ոլորտների տնտեսվարողների գործունեությունը կներառվի շրջանառության հարկ չվճարողների ցանկում. նրանց հարկային բեռը կբարձրանա. Մեսրոպ Առաքելյան «Դիմել եմ կառավարությանը օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետը հետաձգել։ Միևնույն ժամանակ, կոչ եմ անում այս ոլորտների ներկայացուցիչներին այս հիմքով պաշտպանել իրենց շահերը՝ օրենքն ընդունելու դեպքում ընդհուպ դիմել ՍԴ»,- գրել է Առաքելյանը:
-
Իրադարձային 16:17 • 25/11 Պատգամավոր դարձած օլիմպիական չեմպիոններ Լաշա Թալախաձեն և Հենո Պետրիաշվիլին չեն կարողացել ինքնուրույն քվեարկել նիստի ժամանակ Օլիմպիական չեմպիոններ Հենո Պետրիաշվիլին ըմբիշ և Լաշա Թալախաձեն ծանրորդ, որոնք այժմ Վրաստանում իշխող կուսակցության պատգամավորներ են, չեն կարողացել ինքնուրույն քվեարկել խորհրդարանի առաջին նիստում Նրանց օգնել են խորհրդ
-
Իրադարձային 16:14 • 22/11 Շատ լավ է պարտադիր զինծառայությունը մեկ տարի դարձնելը, բայց անհասկանալի է՝ ինչ է անելու զինվորն այդ մեկ տարում. փորձագետը՝ ՊՆ նոր հայեցակարգի մասին Սահմանապահները պետք է բացառապես պայմանագրային զինծառայողները լինեն, գումար ստանան սահմանին ծառայելու համար, ժամկետային զինծառայողի վրա դա թողնելը դա շատ սխալ է:
-
Ժամանց 15:13 • 24/11 Շերը պատմել է «շոկի» մասին, երբ տարիներ անց պարզել է իր իսկական անունը Հեղինակավոր «Օսկար» և «Գրեմմի» մրցանակների դափնեկիրը պատմել է, որ երբ 1979-ին դիմել է օրինական անունը փոխելու համար, շոկի է ենթարկվել՝ բացահայտելով, որ ծննդյան վկայականում իր անունը նշված է Շերիլ (Սարգսյան), այլ ոչ թե Շերիլին. երգչուհին միշտ կարծել է, որ իր իրական անունը Շերիլին է:
-
Իրադարձային 10:00 • 22/11 ՌԴ-ն «Օրեշնիկ» հրթիռի արձակումից կես ժամ առաջ զգուշացրել է ԱՄՆ-ին. Սպիտակ տունն իր հերթին նախազգուշացրել է Ուկրաինային Ռուսաստանը նորագույն միջին հեռահարության «Օրեշնիկ» հրթիռի արձակումից կես ժամ առաջ Միջուկային ռիսկի նվազեցման կենտրոնի միջոցով այդ մասին ավտոմատ կերպով տեղեկացրել է ԱՄՆ-ին, ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
-
Իրադարձային 11:34 • 24/11 Աշխատասենյակում հայտնաբերվել է ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետի մարմինը Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն նշված հասցե է մեկնել համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը։ Տեղում պարզվել է, որ մահացածը Երևանի բնակիչ 67-ամյա Անդրեյ Վերանյանն է։
-
Քաղաքականություն 12:48 • 26/11 Իրանը հասկացավ այս դավադրության խորությունը. Խամենեիի խորհրդականը՝ «Զանգեզուրի միջանցքի» բացմանը Թեհրանի հակազդեցության մասին Իրանի և Ադրբեջանի միջև զորավարժությունները ցույց են տալիս փոխվստահության աճ այս մասին ասել է Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի՝ միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար ՎելայաթինՏա Աստված, որ սա շրջ
-
Տնտեսություն 11:13 • 22/11 Մենք ապրում ենք աշխարհի ամենամեծ երկրում, բայց մենք քիչ ենք. ներգաղթյալները ՌԴ-ի համար անհրաժեշտություն են. Պեսկով «Որպեսզի մենք դինամիկ զարգանանք և իրականացնենք զարգացման բոլոր ծրագրերը, իհարկե, մեզ պետք են աշխատողներ։ Մենք միայն ողջունում ենք նրանց գալը», - ասել է Կրեմլի ներկայացուցիչը:
-
Իրադարձային 11:13 • 21/11 Մենք չենք կարող տասնյակ հազարավոր մարդկանց կյանքը զոհել՝ Ղրիմը վերադարձնելու համար. Զելենսկի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան չի կարող կորցնել տասնյակ հազարավոր մարդկանց՝ Ղրիմը վերադարձնելու համար։ Նա խոստովանել է, որ թերակղզին կարող է վերադարձվել դիվանագիտական ճանապարհով։ Այս մասին նա ասել է Fox News-ին տված հարցազրույցում։
Գիտություն/տեխնիկա
-
13:25 • 22.11.24 Mercedes-Benz մեքենաները կարելի է կառավարել Apple Watch-ի միջոցով
Սպորտ
-
15:43 • 26.11.24 Մոդրիչն իր Ոսկե գնդակը նվիրել է վնասվածք ստացած պատանի ֆուտբոլիստին
-
13:25 • 26.11.24 Ռոնալդուն հերթական ֆենոմենալ արդյունքն է գրանցել
Մամուլի տեսություն
-
08:20 • 26.11.24 Մանդատը խլելու օպերացիան շարունակվում է․ «Հրապարակ»