Ինձ համար ընտանիքն ու հայրենիքը մի ամբողջություն են, որոնք առանձնացնել չի կարելի. Սարիբեկ Սուքիասյան
Բանկերը տնտեսության շարժիչ ուժն են, ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿԸ տարեցտարի կատարելագործում է օնլայն և մոբայլ համակարգերը, ինչի շնորհիվ կարողանում ենք մրցունակ լինել շուկայում:
Tert.am-ի հետ հարցազրույցում ասել է ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿԻ խորհրդի նախագահ Սարիբեկ Սուքիասյանը։
Հարցազրույցում ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿԻ խորհրդի նախագահն անդրադարձել է նաև ՀՀ-ում բանկային համակարգի զարգացման ներկա միտումներին ու տնտեսությանն առնչվող մի շարք թեմաների։
-Պարոն՛ Սուքիասյան, տեխնոլոգիաները և տեղեկատվությունը կարևոր հմտություններ են 21-րդ դարում: Որքանո՞վ է ՀՀ բանկային համակարգը համընթաց քայլում ՏՏ ոլորտի նոր զարգացումների հետ:
-Այսօրվա իրականությունն արդեն անհնար է պատկերացնել առանց թվային տեխնոլոգիաների, բանկային համակարգն՝ առավելապես: Հայաստանյան բանկերն այսօր միջոցներ չեն խնայում ամենաառաջադեմ տեխնոլոգիաները ձեռք բերելու և հաճախորդների սպասարկումն ավելի հարմարավետ դարձնելու համար:
Ներկայումս հայաստանյան բանկերի միջև առկա է բավականին լուրջ մրցակցություն: Հաճախորդը հնարավորություն ունի համեմատելու բանկերի կողմից առաջարկվող պրոդուկտների, մատուցվող ծառայությունների և սպասարկման որակը, ընտրելու իր պահանջմունքները լավագույնս բավարարող ֆինանսական հաստատությունը:
ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿԸ բավականին խոշոր գումարներ է ծախսում նոր տեխնոլոգիաների ձեռքբերման և սպասարկման համար, տարեցտարի կատարելագործում է իր օնլայն և մոբայլ համակարգերը, ինչի շնորհիվ կարողանում ենք մրցունակ լինել շուկայում և առավելագույնս բավարարել մեր հաճախորդների պահանջմունքները՝ ընդլայնելով առցանց իրականացվող գործարքների շրջանակը: Այժմ մեր հաճախորդներն ունեն նաև թվային քարտեր ձեռք բերելու հնարավորություն:
Բանկի անխափան գործունեությունն ապահովելու նպատակով անցյալ տարի իրականացրեցինք սերվերների վերազինում, շարունակաբար իրականացնում ենք նոր սերնդի տեխնիկայի ձեռքբերում՝ մետաղական քարտերի տպագրության համար նախատեսված էմբոսեր, նոր սերնդի բանկոմատներ և էլեկտրոնային ստորագրության ապահովման համար անհրաժեշտ տեխնիկա:
-Ինպե՞ս կգնահատեք ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿԻ դերը Հայաստանում բանկային ոլորտի զարգացման գործում: Ինչպիսի՞նն էր նախորդ տարին բանկի համար, ի՞նչ ձեռքբերումներ կընդգծեք:
-2023թ.-ի ընթացքում Բանկն իրականացրեց բաժնետոմսերի երկու հաջող տեղաբաշխում, ինչի արդյունքում Բանկի կապիտալն ավելացավ ավելի քան 3 մլրդ ՀՀ դրամով, իսկ բաժնետերերի քանակն աճեց մոտ 1200-ով՝ կազմելով մոտ 7000 բաժնետեր: Սա կրկին անգամ խոսում է ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿԻ նկատմամբ շարունակական վստահության մասին:
Հատկապես կարևորելով փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի գործառույթի պատշաճ իրականացումը՝ անցյալ տարվա ընթացքում ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿՈՒՄ ներդրվեց «Siron» ծրագրային լուծումների փաթեթը, որը ներկայումս հանդիսանում է աշխարհում ֆինանսական հանցագործությունների բացահայտմանն ուղղված ամենաառաջադեմ ու ամենալայն տարածում ունեցող հարթակներից մեկը։ Այն հատկապես արժեքավոր է այսօրվա իրականության համար, երբ օրեցօր փոփոխության են ենթարկվում տարբեր երկրների, տարբեր անձանց նկատմամբ կիրառվող պատժամիջոցները: ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿՆ ավանդաբար խստագույնս հետևում է փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի միջոցառումների իրականացմանը, զերծ է մնում պատժամիջոցների տարբեր ցանկերում հայտնված երկրների, բանկերի և հաճախորդների գործարքների սպասարկումից:
Ինչ վերաբերում է բանկային պրոդուկտներին, Բանկն առաջինը ՀՀ-ում սկսեց թողարկել «Visa Infinite» և «Visa Platinum» մետաղական քարտեր, որոնք հաճախորդին տարբեր առավելություններ են ընձեռում: Միշտ նպատակ ենք ունեցել հատուկ տեղ զբաղեցնել էքսկլյուզիվ պրոդուկտներ առաջարկող լավագույն բանկերի շարքում:
Նախորդ տարվա ընթացքում Բանկը ներդրեց բազմաթիվ առավելություններով հագեցած «Visa Guru» քարտը, «ԹԵԼ-ՍԵԼ» ՓԲԸ-ի հետ համագործակցության արդյունքում սկսեց թողարկել քոբրենդ (վիրտուալ) քարտեր, միացավ անկանխիկ գործարքներից կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրին: Իհարկե, եղել են նաև այլ նոր պրոդուկտներ, ծրագրեր, որոնց մասին կարող եք տեղեկանալ՝ այցելելով ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿԻ կայք:
-Պարո՛ն Սուքիասյան, այսօր ի՞նչ խնդիրներ կան մեր երկրի բանկային համակարգում, որոնք հրատապ լուծում են պահանջում: Որքանո՞վ են այսօր բանկերը նպաստում ՀՀ տնտեսական աճին:
-Բանկերը տնտեսության շարժիչ ուժն են, առանց բանկերի տնտեսությունը պարզապես անհնար է պատկերացնել: Հակառակ բնակչության մի ստվար հատվածի կարծիքի՝ ՀՀ-ում բոլոր բանկերը, բացառությամբ ՀՀ կենտրոնական բանկի, մասնավոր են և հանդիսանում են շահույթ հետապնդող կազմակերպություններ՝ ինչպես ցանկացած բիզնես, խոշոր հարկատուներ են, ուստի և մեծապես նպաստում են տնտեսական աճին: Ինչպես գիտենք, հայերն ավանդաբար ձգտում են իրենց սեփական տունն ունենալ, ինչը հիմնականում հնարավոր է դառնում հենց բանկերի տրամադրած հիպոտեկային վարկերի շնորհիվ:
Բանկերն իրենց վարկավորման ծրագրերով մեծապես աջակցում են նորաստեղծ բիզնեսին, իսկ հետագայում նաև ընդլայնվելու հնարավորություն են ընձեռում: Տնտեսվարող սուբյեկտները, ստեղծելով հավելյալ արժեք՝ սկսում են հարկ վճարել: Ինչպես տեսնում եք, սա շղթայական մի ռեակցիա է, որի մասնակիցները նպաստում են միմյանց բարօրությանը, և բոլորը միասին նպաստում են երկրի տնտեսական աճին:
Իհարկե, երկրի տնտեսության, այդ թվում նաև բանկերի համար լինում են մարտահրավերների ժամանակներ ևս, սակայն պիտի ասեմ, որ մշտապես կարողացել ենք վերահսկելի պահել իրավիճակը՝ դրանով առանձնանալով հարևան երկրներից, որտեղ ցնցումային իրավիճակները շատ ավելի ցավոտ են եղել երկրի տնտեսության և բնակչության համար: Սրան, իհարկե, մեծապես նպաստել է ՀՀ կենտրոնական բանկի կողմից ինքնուրույն, առանց կողմնակի միջամտությունների որոշումներ կայացնելու հանգամանքը:
-Հայաստանում այս տարվանից փուլային եղանակով ներդրվում է ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգը: Ձեր կարծիքով, արդյո՞ք մասնավոր սեկտորը ևս չպետք է հրապարակային լինի իր տվյալների բազաների առումով, հատկապես, որ Ձեր ղեկավարած կառույցները գործում են հենց այդ չափորոշիչով:
-Ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգի ներդրումը, ինչ խոսք, կարևոր քայլ է, սակայն կան քայլեր, որոնք մինչ այս համակարգի ներդրումն արդեն պիտի ձեռնարկված լինեին: Խոսքս հատկապես վերաբերում է ՀՀ խոշոր հարկատու հանդիսացող կազմակերպություններին, որոնց գործունեությունը պետք է առավելագույնս թափանցիկ լինի հասարակության համար. նրանք պետք է հրապարակեն իրենց հաշվեկշիռը, ղեկավարների աշխատավարձերը, արտաքին աուդիտի եզրակացությունը և առաջիկա 3 տարիների զարգացման ռազմավարական ծրագիրը: Եթե այս կազմակերպությունները բաժնետոմսերի տեղաբաշխում են իրականացնում, արդյո՞ք այս ամբողջ տեղեկատվությունը չպիտի հասանելի լինի արտաքին և ներքին պոտենցիալ ներդրողների համար:
Չէ՞ որ այս պայմանների ապահովումը խոսում է ընկերության թափանցիկության և ներդրողի համար գրավիչ լինելու մասին: Ներդրողը պիտի հնարավորություն ունենա իր համար ճիշտ գնահատելու ներդրման շահավետությունը, օրինակ՝ ավա՞նդ ներդնել, թե՞ բաժնետոմսեր ձեռք բերել:
Ինչու՞ են ՀՀ 1000 հարկատուների շրջանում միշտ նույն կազմակերպությունները, ինչու՞ ՀՀ-ում փոքր ձեռնարկությունները չեն ձգտում դառնալ միջին, միջինը՝ խոշոր: Սա բազմաթիվ հարցերի տեղիք է տալիս: Պետության տնտեսական քաղաքականությունը պիտի ուղղված լինի այս տրանսֆորմացիային նպաստելուն, հակառակ դեպքում մենք առաջընթաց չենք ունենա կամ էլ կունենանք շատ թույլ տեմպեր:
-Հայաստանի կառավարությունը որոշեց իր վրա վերցնել Արցախի Հանրապետության բանկային պարտավորությունների ու վարկային բեռի մի մասը: Բնականաբար, այդ ամենն արվեց ֆինանսական կազմակերպությունների աջակցությամբ: Պարո՛ն Սուքիասյան, ինչպե՞ս կգնահատեք մասնավորի ներդրումն այս հարցում:
-Առաջնահերթ կարևոր էին կառավարության ձեռնարկած քայլերն այդ դժվարին իրավիճակում: Նույնիսկ չէի էլ պատկերացնում, որ կառավարությունն իր վրա կվերցնի կորուստները, այդքան արագ ու արդյունավետ կկազմակերպի բռնի տեղահանվածների կացության հարցերը: Մեր միջազգային գործընկերները զարմանում էին, որ հարյուր հազարից ավելի տեղահանվածների պարագայում երկրում բացակայում է վրանային քաղաք հասկացությունը:
Ինչ վերաբերում է այդ գործում բանկերի ներդրմանը, բանկերն իրենց հերթին, կառավարության հետ համաձայնեցված կարգով, իրենց վրա վերցրեցին ձևավորված կորուստների մի մասը: ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿԸ, բացի նշյալ կորուստներից, նաև մեր տեղահանված հայրենակիցներին վերադարձրեց բանկում գրավադրված ոսկին՝ նպատակ ունենալով փոքր-ինչ թեթևացնել նրանց բեռը:
-Սերնդափոխությունը կարևոր է ցանկացած ոլորտի առողջացման համար: Ի՞նչ կասեք քաղաքական սերնդափոխության և երիտասարդների դերի կարևորության մասին:
-Քաղաքականությամբ չեմ զբաղվում, ոչ էլ զբաղվելու ցանկություն ունեմ, դրանով թող զբաղվեն քաղաքական գործիչները, ինձ համար հոգեհարազատը մասնավոր սեկտորն է. Ձեր հարցին կպատասխանեմ միայն տնտեսական ոլորտի հետ կապված: Կարևոր չէ տարիքը, կարևոր են աշխատակցի գիտելիքները, աշխատելու և ավելացված արժեք ստեղծելու ցանկությունն ու կարողությունը: Հենց այս չափանիշներով առաջնորդվելով էլ ընտրվում են ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿԻ աշխատակիցները:
Այսօր համակարգն աշխատում է, և ես գոհ եմ մեր արդյունքներից, Բանկում բոլորը պրոֆեսիոնալներ են: Ես ինքս երբեք չեմ կառչել աթոռից, այնպես որ հետագայում կարող եմ առանց որևէ անհանգստության տեղս մեկ այլ պրոֆեսիոնալի կամ մեր ընտանիքի երիտասարդներից մեկին զիջել:
-Ի դեպ, խոսեցիք ընտանիքից: Ժամանակ գտնու՞մ եք ընտանիքի հետ շփվելու համար:
-Անպայման, չնայած ծանրաբեռնվածությանս՝ ընտանիքիս համար ժամանակ միշտ գտնում եմ: Սիրում եմ մեր մեծ ընտանիքը, սիրում եմ ժամանակ անցկացնել ընտանիքիս հետ, քանի որ դա ինձ աննկարագրելի խաղաղություն է բերում, սիրում եմ երեխաների կյանքում իմ ներդրումն ունենալ։ Ճիշտ է, ընտանիքում դաստիարակության հիմնական բեռը բաժին է ընկնում ընտանիքի մայրերին, բայց համարում եմ, որ տղամարդը նույնպես պիտի իր թեկուզ և փոքր մասնակցությունն ունենա այս կարևոր գործում: Ինձ համար ընտանիքն ու հայրենիքը մի ամբողջություն են, որոնք առանձնացնել չի կարելի: Եթե մեկը սիրում ես, չես կարող մյուսը չսիրել:
-Քաղված դասեր և ժամանակակից մարտահրավերներ: Հայաստանն այսօր կանգնած է մարտահարվերների ու դժվարին որոշումների առաջ: Ըստ Ձեզ՝ ո՞րն է երկրի առջև ծառացած մարտահրավերները լուծելու բանալին:
Միայն ու միայն տնտեսության զարգացումը, ահա սա՛ եմ համարում հաջողության բանալին: Զարգացած տնտեսությամբ երկիրը գրավիչ է ներդրողների համար, ստիպում է, որ իր հետ հաշվի նստեն, քանի որ աշխարհին բան ունի տալու:
-ՀՀ անկախությունն ունի այսօր սպառնալիքներ: Պարո՛ն Սուքիասյան, Ձեր դիտարկմամբ, որո՞նք են երկրի անկախությունն ամուր պահելու, ամրապնդելու հիմնական ուղիները:
-Նորից թեման շեղում եք դեպի քաղաքականություն, թույլ տվեք մի փոքր այլ կերպ պատասխանել այդ հարցին: Պարզապես կասեմ, որ հավատում եմ, որ պահպանելու ենք մեր անկախությունը՝ շնորհիվ մեր մտածելակերպի, մեր պատկերացումների և, իհարկե, մեր ներքին վերափոխման: Պիտի շարժվենք այն գաղափարով, որ դառնանք զարգացած տնտեսությամբ երկիր, որի գործողությունների ու կարծիքի հետ հաշվի են նստում: Անկախությունը հնարավոր է պահպանել միայն մեր բոլորի ներդրման, մեր տքնաջան աշխատանքի շնորհիվ: Կարող ենք չսիրել միմյանց, բայց պարտավոր ենք ազատ ու արդար պայմաններում մրցակցել իրար հետ:
-Մենք յուրաքանչյուրս ունենք անհատական պատասխանատվություն՝ ամեն օր նորացնելու մեր երազած հայրենիքը: Այն առաջին հերթին պահանջում է նվիրում: Ձեր կարծիքով, ո՞րն է այն արժեհամակարգը, ինչի՞ց է այն բաղկացած, որո՞վ ապրող հասարակությունը կզարգացնի, կկառուցի հայրենիքը նորովի:
-Երկիրը նորացնելու պատասխանատվությունը, բնականաբար, ենթադրում է անվերապահ նվիրում, նվիրում առաջին հերթին քո աշխատանքին: Պիտի աշխատես, պիտի հարկ վճարես, որ հզորացնես ու շենացնես երկիրդ: Մենք պիտի աշխատասիրություն սերմանենք ապագա սերունդների մեջ, որպեսզի կարողանանք ունենալ մեր երազանքի հայրենիքը:
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Երևանը կհրաժարվի Բաքվի դեմ հայցերից, եթե կնքվի խաղաղության պայմանագիրը. Փաշինյան
Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին, հուսով եմ Աղազարյանը ևս անարձագանք չի թողնի․ Փաշինյան
SMS` գրավոր տեքստով եմ խնդրել հրաժարական տալ պաշտոնյաներին, բայց ոչ ուշ երեկոյան. Փաշինյան
Կադրային վերջին փոփոխությունները ոչ թե կոնֆլիկտային են, այլ աշխատանքային են․ Փաշինյան
Փաշինյանը հող է նախապատրաստում իշխանությունը Աննա Հակոբյանին փոխանցելու համար, եթե դրսից ճնշումներ լինեն․ Հայկ Նահապետյան
Ինչո՞ւ մանկապարտեզը հոկտեմբերին չի բացվել, ստացվում է՝ սո՞ւտ եմ ասել. զգուշացնում եմ՝ մեկը չխախտի ժամկետը․ Փաշինյան
Մայթով քայլում ես, տեսնում 61 թվի «ԳԱԶ 66»-ի «ռամա» է դրված պապուց հիշատակ, տարե՛ք ձեր տուն, պատից կախեք. Նիկոլ Փաշինյան
Վահե Ղազարյանի հետ մանկությունից ընկերներ ենք, դա շատ հարցերում օգնել է, երբեմն՝ խանգարել․ Փաշինյան
Չենք սպասում 2026-ի ընտրություններին, ամեն բան անելու ենք, որ իշխանափոխությունը լինի մինչև այդ. Աննա Գրիգորյան
Վաղ թե ուշ Փաշինյանը կարմիր աստղով «պիլոտկա է» հագնելու, մոտ է այդ ժամանակը․ Հայկ Մամիջանյան
ԱրարատԲանկը` «Իմ անտառ Հայաստան»-ի կողքին․ Ազնավուրի անվան անտառ է հիմնվելու (տեսանյութ)
Սուբսիդիայի տոկոսը պահպանելով հնարավորինս նվազ՝ կավելացնենք քաղաքապետարանի եկամուտները. Ավինյան
«Ո՛չ 300 դրամներին»․ «Մայր Հայաստանը» Երևանի ավագանու նիստի ժամանակ ակցիա իրականացրեց
Մինչև 7 տարեկան երեխաները տրանսպորտով կերթևեկեն անվճար, թոշակառուները՝ 30% զեղչով. փոխքաղաքապետ
«Նոմա» ռեստորանը ներկայանում է նորովի. այն կընդունի իր հյուրերին նաև ձմռան ամիսներին
Այն, որ պաշտոնանկությունների մասին դուք գիշերն եք իմացել ու գրել, դա չի նշանակում, որ այդ գործընթացները տեղի են ունեցել գիշերը. Վահագն Ալեքսանյան
Հովիկ Աղազարյանի մասով կա հարուցված կարգապահական վարույթ, որը կունենա հետևանք. Վահագն Ալեքսանյան
Սափրվելը հետևանքներ էր ունենալու. մի՛ ափսոսացեք, շատ բան չենք կորցրել. Աղվան Վարդանյանը՝ պաշտոնանկությունների մասին
Այդ պաշտոնանկությունները դիտարկում եմ նախընտրական տրամադրությունների ներքո. Տիգրան Աբրահամյան
Օպերայի տարածքի շինությունները քանդելու ենք ու ստանանք կանաչ տարածք՝ մարդկանց օգտագործման համար. քաղաքապետ
Մենք մեր պահանջներում ավելի խիստ ենք լինելու, չենք հանդուրժելու անորակ սննդի մատակարարում մեր մանկապարտեզներ. Ավինյան
Վերելակը կանչեք՝ չի գա, գալիս մեծ-մեծ խոսում եք. Կոնջորյանը՝ ընդդիմությանը
Մե՞նք ենք «Հոկտեմբերի 27»-ի շահառուն, թե Անդրանիկ Քոչարյանը, որ այդ խառը վիճակում պաշտոնյաների ցանկ էր ներկայացնում, մեկն էլ ինքն էր. Քրիստինե Վարդանյան
Սասուն Միքայելյանի որդին այնքան լավ քաղաքապետ է, որ ասում են՝ «Սևակը Հրազդանի հետ է ամուսնացել»․ Անդրանիկ Քոչարյան
Կիրանցում անասունը սահմանն անցնու՞մ է. Փաշինյանը՝ Տավուշի մարզպետին
Ո՞վ է ում ձեռք առնում, ուզում եմ հասկանամ, ես «քյասիբի ռադիո» չեմ․ Փաշինյանն՝ իրավապահներին
Ոստիկանության զորքերը կենտրոնացված են Երևանում, այնպես կանենք, որ մարզերում էլ խնդիր չլինի. Փաշինյան
Դուք ոչ միայն Փաշինյանի, այլ Զավենիչի երկրպագուն եք. Խամոյանը՝ ՀԾԿՀ նախագահի թեկնածուին
Պարոն Աղազարյան Հովիկին ոչ ոք չի դատապարտի, որովհետև կառավարությունը չի ձախողվի. Աղազարյան
Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան
Բանակը մի՛ սրբագործեք, ասում են՝ մեր զինվորի ցավը տանեմ, դուրս կգա Մադագասկար․ Փաշինյան
Այսօրվա մեր հավաքական սոցիալ-հոգեբանությունն ու սոցիալ-մտածողությունն ապապետական է․ Փաշինյան
Աղազարյա՛ն, ջանդ յուղի, քո գլխին են սարքում, ա՛յ ընկեր, դու էլ ես նախկին դաշնակցական. Արթուր Խաչատրյան
Դուք Թուրքիային ու Ադրբեջանին՝ մեր անվտանգության երաշխավոր դարձնելը փաթեթավորել եք իրական Հայաստանի ներքո, որը շատ այլանդակ տեսք ունի. Քրիստինե Վարդանյան
Դուք ձգտում եք վերադարձնել պատմական Հայաստանը, որտեղ կաք դուք, չկա պետականություն ու կա գուբերնատոր դառնալու հնարավորություն. Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
Աթոռը պահելու համար Փաշինյանը պատրաստ է Պուտինի նկարը կախել գլխավերևում, հարց է՝ Պուտինը կտա՞, թե ոչ․ Նաիրա Կարապետյան
Չենք բարձրացնում Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարցը, նույնը ակնկալում ենք իրենցից․ Փաշինյան
Այսօրվա ընդդիմությունը հաջորդ ԱԺ-ում չի լինի, իշխանությունն ավելի բարձր ձայներով կընտրվի․ Ալեն Սիմոնյան
Օկուպացված տարածքների խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու խնդիր դրված չէ․ Սուրեն Պապիկյան
Երիտասարդ տարիքում, երբ լսում էի «Կիլիկիա» երգը, լացում էի, երբ մեծացա, հասկացա՝ ինչի՞ լացեմ, Կիլիկիան՝ ուր, ես՝ ուր. Հովիկ Աղազարյան
- 23:54 • 22.11.24 Երևանը կհրաժարվի Բաքվի դեմ հայցերից, եթե կնքվի խաղաղության պայմանագիրը. Փաշինյան
- 23:52 • 22.11.24 Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին, հուսով եմ Աղազարյանը ևս անարձագանք չի թողնի․ Փաշինյան
- 23:50 • 22.11.24 SMS` գրավոր տեքստով եմ խնդրել հրաժարական տալ պաշտոնյաներին, բայց ոչ ուշ երեկոյան. Փաշինյան
- 23:10 • 22.11.24 Կադրային վերջին փոփոխությունները ոչ թե կոնֆլիկտային են, այլ աշխատանքային են․ Փաշինյան
- 21:16 • 22.11.24 Փաշինյանը հող է նախապատրաստում իշխանությունը Աննա Հակոբյանին փոխանցելու համար, եթե դրսից ճնշումներ լինեն․ Հայկ Նահապետյան
- 12:29 • 21.11.24 Ինչո՞ւ մանկապարտեզը հոկտեմբերին չի բացվել, ստացվում է՝ սո՞ւտ եմ ասել. զգուշացնում եմ՝ մեկը չխախտի ժամկետը․ Փաշինյան
- 12:12 • 21.11.24 Մայթով քայլում ես, տեսնում 61 թվի «ԳԱԶ 66»-ի «ռամա» է դրված պապուց հիշատակ, տարե՛ք ձեր տուն, պատից կախեք. Նիկոլ Փաշինյան
- 11:05 • 21.11.24 Վահե Ղազարյանի հետ մանկությունից ընկերներ ենք, դա շատ հարցերում օգնել է, երբեմն՝ խանգարել․ Փաշինյան
- 21:03 • 20.11.24 Չենք սպասում 2026-ի ընտրություններին, ամեն բան անելու ենք, որ իշխանափոխությունը լինի մինչև այդ. Աննա Գրիգորյան
- 20:33 • 19.11.24 Վաղ թե ուշ Փաշինյանը կարմիր աստղով «պիլոտկա է» հագնելու, մոտ է այդ ժամանակը․ Հայկ Մամիջանյան
- 18:50 • 19.11.24 ԱրարատԲանկը` «Իմ անտառ Հայաստան»-ի կողքին․ Ազնավուրի անվան անտառ է հիմնվելու (տեսանյութ)
- 15:03 • 19.11.24 Սուբսիդիայի տոկոսը պահպանելով հնարավորինս նվազ՝ կավելացնենք քաղաքապետարանի եկամուտները. Ավինյան
- 14:07 • 19.11.24 «Ո՛չ 300 դրամներին»․ «Մայր Հայաստանը» Երևանի ավագանու նիստի ժամանակ ակցիա իրականացրեց
- 12:49 • 19.11.24 Մինչև 7 տարեկան երեխաները տրանսպորտով կերթևեկեն անվճար, թոշակառուները՝ 30% զեղչով. փոխքաղաքապետ
- 15:40 • 18.11.24 «Նոմա» ռեստորանը ներկայանում է նորովի. այն կընդունի իր հյուրերին նաև ձմռան ամիսներին
- 12:44 • 18.11.24 Այն, որ պաշտոնանկությունների մասին դուք գիշերն եք իմացել ու գրել, դա չի նշանակում, որ այդ գործընթացները տեղի են ունեցել գիշերը. Վահագն Ալեքսանյան
- 12:27 • 18.11.24 Հովիկ Աղազարյանի մասով կա հարուցված կարգապահական վարույթ, որը կունենա հետևանք. Վահագն Ալեքսանյան
- 12:18 • 18.11.24 Սափրվելը հետևանքներ էր ունենալու. մի՛ ափսոսացեք, շատ բան չենք կորցրել. Աղվան Վարդանյանը՝ պաշտոնանկությունների մասին
- 12:05 • 18.11.24 Այդ պաշտոնանկությունները դիտարկում եմ նախընտրական տրամադրությունների ներքո. Տիգրան Աբրահամյան
- 11:55 • 18.11.24 Օպերայի տարածքի շինությունները քանդելու ենք ու ստանանք կանաչ տարածք՝ մարդկանց օգտագործման համար. քաղաքապետ
- 11:54 • 18.11.24 Մենք մեր պահանջներում ավելի խիստ ենք լինելու, չենք հանդուրժելու անորակ սննդի մատակարարում մեր մանկապարտեզներ. Ավինյան
- 17:39 • 15.11.24 Վերելակը կանչեք՝ չի գա, գալիս մեծ-մեծ խոսում եք. Կոնջորյանը՝ ընդդիմությանը
- 16:18 • 15.11.24 Մե՞նք ենք «Հոկտեմբերի 27»-ի շահառուն, թե Անդրանիկ Քոչարյանը, որ այդ խառը վիճակում պաշտոնյաների ցանկ էր ներկայացնում, մեկն էլ ինքն էր. Քրիստինե Վարդանյան
- 13:21 • 15.11.24 Սասուն Միքայելյանի որդին այնքան լավ քաղաքապետ է, որ ասում են՝ «Սևակը Հրազդանի հետ է ամուսնացել»․ Անդրանիկ Քոչարյան
- 12:46 • 15.11.24 Կիրանցում անասունը սահմանն անցնու՞մ է. Փաշինյանը՝ Տավուշի մարզպետին
- 12:16 • 15.11.24 Ո՞վ է ում ձեռք առնում, ուզում եմ հասկանամ, ես «քյասիբի ռադիո» չեմ․ Փաշինյանն՝ իրավապահներին
- 12:05 • 15.11.24 Ոստիկանության զորքերը կենտրոնացված են Երևանում, այնպես կանենք, որ մարզերում էլ խնդիր չլինի. Փաշինյան
- 11:04 • 15.11.24 Դուք ոչ միայն Փաշինյանի, այլ Զավենիչի երկրպագուն եք. Խամոյանը՝ ՀԾԿՀ նախագահի թեկնածուին
- 15:48 • 14.11.24 Պարոն Աղազարյան Հովիկին ոչ ոք չի դատապարտի, որովհետև կառավարությունը չի ձախողվի. Աղազարյան
- 13:52 • 14.11.24 Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան
- 13:20 • 14.11.24 Բանակը մի՛ սրբագործեք, ասում են՝ մեր զինվորի ցավը տանեմ, դուրս կգա Մադագասկար․ Փաշինյան
- 12:34 • 14.11.24 Այսօրվա մեր հավաքական սոցիալ-հոգեբանությունն ու սոցիալ-մտածողությունն ապապետական է․ Փաշինյան
- 11:50 • 14.11.24 Աղազարյա՛ն, ջանդ յուղի, քո գլխին են սարքում, ա՛յ ընկեր, դու էլ ես նախկին դաշնակցական. Արթուր Խաչատրյան
- 11:21 • 14.11.24 Դուք Թուրքիային ու Ադրբեջանին՝ մեր անվտանգության երաշխավոր դարձնելը փաթեթավորել եք իրական Հայաստանի ներքո, որը շատ այլանդակ տեսք ունի. Քրիստինե Վարդանյան
- 11:02 • 14.11.24 Դուք ձգտում եք վերադարձնել պատմական Հայաստանը, որտեղ կաք դուք, չկա պետականություն ու կա գուբերնատոր դառնալու հնարավորություն. Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
- 20:37 • 13.11.24 Աթոռը պահելու համար Փաշինյանը պատրաստ է Պուտինի նկարը կախել գլխավերևում, հարց է՝ Պուտինը կտա՞, թե ոչ․ Նաիրա Կարապետյան
- 17:41 • 13.11.24 Չենք բարձրացնում Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարցը, նույնը ակնկալում ենք իրենցից․ Փաշինյան
- 16:26 • 13.11.24 Այսօրվա ընդդիմությունը հաջորդ ԱԺ-ում չի լինի, իշխանությունն ավելի բարձր ձայներով կընտրվի․ Ալեն Սիմոնյան
- 15:47 • 13.11.24 Օկուպացված տարածքների խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու խնդիր դրված չէ․ Սուրեն Պապիկյան
- 14:51 • 13.11.24 Երիտասարդ տարիքում, երբ լսում էի «Կիլիկիա» երգը, լացում էի, երբ մեծացա, հասկացա՝ ինչի՞ լացեմ, Կիլիկիան՝ ուր, ես՝ ուր. Հովիկ Աղազարյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրադարձային 11:34 • 24/11 Աշխատասենյակում հայտնաբերվել է ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետի մարմինը Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն նշված հասցե է մեկնել համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը։ Տեղում պարզվել է, որ մահացածը Երևանի բնակիչ 67-ամյա Անդրեյ Վերանյանն է։
-
Ժամանց 15:13 • 24/11 Շերը պատմել է «շոկի» մասին, երբ տարիներ անց պարզել է իր իսկական անունը Հեղինակավոր «Օսկար» և «Գրեմմի» մրցանակների դափնեկիրը պատմել է, որ երբ 1979-ին դիմել է օրինական անունը փոխելու համար, շոկի է ենթարկվել՝ բացահայտելով, որ ծննդյան վկայականում իր անունը նշված է Շերիլ (Սարգսյան), այլ ոչ թե Շերիլին. երգչուհին միշտ կարծել է, որ իր իրական անունը Շերիլին է:
-
Իրադարձային 12:43 • 24/11 ՀՀ ՊՆ-ն հորդորով դիմել է ԶԼՄ-ներին ԶԼՄ հարգելի՛ գործընկերներ, օտարերկրյա լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել ՀՀ ԶՈՒ պաշտպանական կարողություններն ընդլայնելու նպատակով սպառազինության ձեռքբերման, ինչպես նաև ձեռքբերման բանակցությունների մանրամասների վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող մի...
-
Իրադարձային 11:46 • 24/11 Զելենսկու խորհրդականն ասել է, որ Պուտինի ներկայացրած «Օրեշնիկ» հրթիռը գոյություն չունի «Ռուսաստանում «Օրեշնիկ» չկա: Դա դասական զենք է՝ միջմայրցամաքային բալիստիկ զենք, որն ամրագրված է պայմանագրերում։ Պարզ է, թե Ռուսաստանում քանի նման զենք կա»,- ասել է նա՝ ընդգծելով, որ «Օրեշնիկ» անվանումը «հորինել է» Պուտինը։
-
Քաղաքականություն 17:52 • 23/11 Նիկոլի ինքնահարցազրույցները գնալով էլ ավելի անորակ են դառնում՝ մեր երկրի կշռին համապատասխան․ Աշոտյան Իսկ «Հանրային» կոչվող հեռուստաընկերությունը, որքան էլ փորձեր պախկվել երբեմնի խոստումնալից կին լրագրողի թիկունքում, խղճուկ է, վարժեցրած և էժան։ Իրենց իրական տիրոջը համապատասխան
-
Իրադարձային 15:42 • 23/11 Հայկ Մամիջանյանը, Տարոն Մարգարյանը և Հայկ Սարգսյանը կգործուղվեն Մոսկվա Նոյեմբերի 25-27-ը Մոսկվայում մասնակցելու են «ԱՊՀ երկրների միջխորհրդարանական համագործակցության մեջ քաղաքական կուսակցությունների դաշինքների և բլոկների փոխգործակցության դերը» խորագրով 5-րդ միջազգային համաժողովին։
-
Քաղաքականություն 14:34 • 23/11 Առաջին պատասխանատուն Փաշինյանն է, ինքն է սխալ կադրեր նշանակել բանակում. Սամվել Բաբայան. Hetq.am «Իշխող քաղաքական ուժը պատրաստվում է ընտրությունների և այդ հանումներով մեկնարկը տվեց, էլի են մարդիկ հանելու»,- ասել է Բաբայանը՝ վերջին օրերին տեղի ունեցող պաշտոնանկությունների մասին:
-
Քաղաքականություն 00:02 • 23/11 Խաղաղության պայմանագրի կնքման դեպքում ՀՀ-ն փոխադարձության հիման վրա կհրաժարվի Ադրբեջանի դեմ միջազգային հայցերից․ Փաշինյան (տեսանյութ) Դա նշանակում է, ոչ մենք իրենց նկատմամբ, ոչ էլ իրենք մեր նկատմամբ չպետք է ներկայացնեն հայցեր նախորդիվ տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ և հրաժարվենք հայցերից՝ փոխադարձաբար։
-
Իրադարձային 10:35 • 23/11 Մենք ոչ միայն պարտադիր ժամկետային ծառայությունը կրճատելու հնարավորություն չունենք, այլ այսօր, առավել քան երբևէ, համալրման խնդիրը հրատապ է. Տիգրան Աբրահամյան Այն ծրագրերն ու մեխանիզմները, որոնք կառավարությունն է ընդունել, դրանք այս առումով ոչ միայն բեկման հնարավորություն չեն ստեղծել, այլ շատ դեպքերում ծանր հետևանքների են հանգեցնում:
-
Իրադարձային 16:14 • 22/11 Շատ լավ է պարտադիր զինծառայությունը մեկ տարի դարձնելը, բայց անհասկանալի է՝ ինչ է անելու զինվորն այդ մեկ տարում. փորձագետը՝ ՊՆ նոր հայեցակարգի մասին Սահմանապահները պետք է բացառապես պայմանագրային զինծառայողները լինեն, գումար ստանան սահմանին ծառայելու համար, ժամկետային զինծառայողի վրա դա թողնելը դա շատ սխալ է:
-
Իրադարձային 10:00 • 22/11 ՌԴ-ն «Օրեշնիկ» հրթիռի արձակումից կես ժամ առաջ զգուշացրել է ԱՄՆ-ին. Սպիտակ տունն իր հերթին նախազգուշացրել է Ուկրաինային Ռուսաստանը նորագույն միջին հեռահարության «Օրեշնիկ» հրթիռի արձակումից կես ժամ առաջ Միջուկային ռիսկի նվազեցման կենտրոնի միջոցով այդ մասին ավտոմատ կերպով տեղեկացրել է ԱՄՆ-ին, ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
-
Քաղաքականություն 17:31 • 18/11 Իշխանության վարկանիշը հասել է պատմական նվազագույնի, ուստի փնջով պաշտոնանկությունների անհրաժեշտություն էր առաջացել. քաղաքական մեկնաբան Նախևառաջ, Նիկոլ Փաշինյանը փորձում է փոխել իր և իր թիմի նկարագիրը: «Այդ մասին վկայում են մի շարք գործընթացներ, ինչը, բնականաբար, ենթադրում է նաև կադրային որոշակի փոփոխություններ։
-
Իրադարձային 15:42 • 19/11 Մխիթար Հայրապետյանը, Ժաննա Անդրեասյանը դադարեցրել են անդամակցությունը «Իմ Քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդին. Լենա Նազարյանն ընտրվել է խորհրդի նախագահ Իսկ նոյեմբերի 15-ին տեղի է ունեցել «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստ, որի օրակարգում մեկ հարց էր՝ Խորհրդի նոր նախագահի ընտրություն:
-
Ժամանց 12:15 • 18/11 Անջելինա Ջոլին կարմիր գորգին է հայտնվել 16-ամյա որդու հետ (լուսանկարներ) Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին տևական դադարից հետո առաջին անգամ կարմիր գորգի վրա է դուրս եկել որդու՝ Նոքսի հետ, որին նա լույս աշխարհ է բերել նախկին ամուսնուց՝ կինոաստղ Բրեդ Փիթից։ Լուսանկարները հրապարակվել են Daily Mail պարբերականում։
-
Իրադարձային 11:13 • 21/11 Մենք չենք կարող տասնյակ հազարավոր մարդկանց կյանքը զոհել՝ Ղրիմը վերադարձնելու համար. Զելենսկի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան չի կարող կորցնել տասնյակ հազարավոր մարդկանց՝ Ղրիմը վերադարձնելու համար։ Նա խոստովանել է, որ թերակղզին կարող է վերադարձվել դիվանագիտական ճանապարհով։ Այս մասին նա ասել է Fox News-ին տված հարցազրույցում։
Գիտություն/տեխնիկա
-
13:25 • 22.11.24 Mercedes-Benz մեքենաները կարելի է կառավարել Apple Watch-ի միջոցով
Մշակույթ
-
23:20 • 20.11.24 Երվանդ Քոչարի «Ինքնադիմանկար» ստեղծագործությունը բնօրինակ է. ԿԳՄՍՆ
-
16:19 • 19.11.24 Ադրբեջանը յուրացնnւմ է Նոյի դամբարանը. «Գեղարդ» հիմնադրամ
Սպորտ
-
10:22 • 24.11.24 Շատ բան ունեմ պատմելու. Հենրիխ Մխիթարյանը գիրք է գրում
Մամուլի տեսություն
-
09:25 • 23.11.24 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
-
09:23 • 23.11.24 Նորից իրավիճակ է փոխվել. «Հրապարակ»