Երևանյան ակումբի մամուլի քարտուղարությունից ավելի վաղ հայտնել էին. «Մինչև չեմպիոնությունը, մենք նամակ ենք ստացել Ֆեդերացիայից, որտեղ ասվում է, որ չեմպիոնության պարագայում մեզ կտրամադրվի Արմավիրի դաշտը կամ Գյումրու քաղաքային ստադիոնը, սակայն հիմա մենք պայքարում ենք ու գործի ենք դրել մեր բոլոր ուժերը, որպեսզի Հայաստանի չեմպիոնին տրամադրվի «Հանրապետական» մարզադաշտը ու իհարկե, մարզումային դաշտ, քանի որ նախապատրաստական պայմաններ ունենալը ոչ պակաս կենսական է:
Այս պահին մենք ստորագրված պայմանագիր ունենք «Դինամո Թբիլիսիի» հետ՝ մարզադաշտի տրամադրման հարցով, որը ուղարկվել է ՈւԵՖԱ, բայց դեռևս պատասխան չունենք»: