Հայաստանի կnրծանման սցենարում Նիկոլը սխալներ չի գործել, այլ ամեն ինչ արել և անում է դիտավորությամբ, կանխամտածված և ծրագրավորված․ Արմեն Աշոտյան
«Այլընտրանքային նախագծեր խմբի» համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը «Հայկական օրակարգ» նախագծի շրջանակներում սկսում է հանդիպում-զրույցների շարք հանրային, քաղաքական գործիչների հետ, ովքեր ունեն ոչ միայն հստակ դիրքորոշում, այլև՝ պատկերացումներ և առաջարկներ՝ այսօրվա բարդագույն իրավիճակի լուծումների մասին։ Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում։
«Իմ գնահատմամբ՝ այսօր Հայաստանը հայտնվել է 2020-ի նախապատերազմական փուլի տրամաբանության մեջ, և պատմական աղետից խուսափելու համար անհրաժեշտ են բացառիկ գրագետ քայլեր։ «Հայկական օրակարգի» (նախագիծ, որ մեր կազմակերպությունը իրականացնում է արդեն երկու տարի) խնդիրն այս փուլում սա է. գտնել լուծումներ։ Չորս տարի առաջ, իմ հաշվարկով, մի 15-20 հոգի էինք, որ բոլոր հնարավոր ամբիոններից «գոռում էինք» մոտեցող աղետի մասին, բայց այդ ձայնը չլսվեց։ Այսօր ուզում եմ, որ խոսենք ավելի բարձր, որպեսզի վաղը ուշ չլինի։
Իմ առաջին զրուցակիցն Արմեն Աշոտյանն է՝ մարդ, ով իր գործունեության և սկզբունքների համար ավելի քան մեկ տարի է անազատության մեջ է, բայց շատ ավելի ազատ ու արդյունավետ աշխատանքային վիճակում է, քան՝ ֆիզիկապես ազատ շատերը։
- Իրավիճակի գնահատական։ Ցավոք, հայ հասարակությունը, նրա կրթված և ակտիվ շերտերը լավ չեն պատկերացնում, թե ուր է տանում ընթացքը, և թե ինչ անհավատալի բարդ վիճակում կարող է հայտնվել Հայաստանը հաշված ամիսների ընթացքում։ Ձեր գնահատմամբ՝ ընթացքը չփոխվելու դեպքում, ո՞ր սցենարն է (կամ սցենարներն են) հավանական։ Ո՞րն է Հայաստանի համար լինելու նոր իրականությունը։
- Եթե ընթացող քայքայման գործընթացը չկասեցվի, ապա ելքը կանխատեսելի է. Հայաստանի Հանրապետության մահը՝ որպես ազգային (nation-state), ինքնիշխան և անկախ պետություն։ Այսօրվա ՀՀ-ն կդառնա որոշակի տարածքում, հայերին չպատկանող, չհայկական, թուրքական վասալիտետի տակ գտնվող մարիոնետային անկլավ Մեծ Թուրանի տարածքում՝ այսօրվա օկուպացիոն ռեժիմի ռեմիքսված տարբերակի իշխանության ներքո։
Այս սցենարի ուղղությամբ համակցված աշխատում են երեք մակարդակներում՝ լոկալ (Ն. Փաշինյան), ռեգիոնալ (Էրդողան-Ալիև) և գլոբալ (ատլանտիստներ)։ Տվյալ վերջնակետին նրանք կհասնեն՝ ցուցաբերելով «թեժ» և «սողացող» ագրեսիաներ հայ ժողովրդի դեմ։ Ցանկացած հիվանդություն դժվար է ախտորոշել սկզբնական փուլում, դրա համար 2018-ին քչերն էին տեսնում և հասկանում թե ինչու է Նիկոլ Փաշինյանը բերվել իշխանության։ Գնալով այս հիվանդության կլինիկական պատկերը ավելի ցայտուն է դառնում, իսկ հիմա այլևս թևակոխել է «ծաղկման» շրջան։ Ուստի բոլոր նրանք, ովքեր ձև են տալիս, թե չեն նկատում այն, բարոյական հանցանք են գործում, անկախ նրանից՝ հանցավոր անտարբերությո՞ւն է, թե՞ հանցավոր մասնակցություն։
- Որո՞նք ենք իշխանության հիմնական խոշոր սխալները, որոնք հանգեցրել են այս վիճակին, և տանում են երկիրը պատմական աղետի։
- Համաձայն չեմ հարցի ձևակերպման հետ. Հայաստանի կործանման սցենարում Նիկոլը սխալներ չի գործել, այլ ամեն ինչ արել և անում է դիտավորությամբ, կանխամտածված և ծրագրավորված։
Այլ կերպ բացատրել նրա ճակատագրական որոշումները հնարավոր չէ։ 2018-ից մինչև 2020-ը նա կանխամտածված քանդում էր Հայաստանի և Արցախի բանակցային դիրքերը, կազմալուծում բանակը, քայքայում հանրային համերաշխությունը։ 44-օրյա պատերազմի ընթացքում թույլ տված «սխալները» նույնքան կանխամտածված էին, իսկ 2020-ի նոյեմբերի 9-ից առ այսօր նրա վարած քաղաքականությունը, բոլոր ուղղություններով, նույն հանցավոր ծրագրի շարունակությունն է։ Հայաստանի թշնամիների տեսակետից Նիկոլն ամեն ինչ ճիշտ է անում Հայաստանը վերացնելու համար։ Ցավոք, մեզ միջից քանդելու ռազմավարությունն առ այսօր անխափան իրագործվում է։
- Ունենք հետևալ իրավիճակը. կա հստակ քաղաքականությամբ և համառությամբ երկիրը փորձանքի տանող իշխանություն, դիմացը՝ մեծ հակաիշխանականություն, բայց որը հստակ քաղաքական լուծումներ-տարբերակներ չի ներկայացնում, որոնք հասկանալի կլինեն հայ հասարակությանը, հարևաններին, միջազգային հանրությանը։ Հատուկենտ գործիչներ և միավորներ են առարկայական միտք ձևակերպում։ Ո՞րն է առողջ-ունակ մարդկային ռեսուրսի կոնսոլիդացիայի հնարավորությունը։ Ակնհայտ է, որ դեպի աղետ գնացող ընթացքի համար պետք են հստակ և խիզախ առաջարկներ։ Կարո՞ղ ես քո կողմից ձևակերպել առաջարկներ։
- Հասկանում եմ հարցի խորությունը, բայց ազնվորեն պիտի ասեմ։ Երբեմն նման քննարկումները ինձ հիշեցնում են բանավեճ, թե վթարից հետո ի´նչ գույնի ներկենք ահաբեկիչ վարորդի պատճառով դեպի ձորը ընթացող մեքենան։ Ուզում եմ ասել, որ Post-Nikol հարցն անշուշտ շատ կարևոր է, բայց այսօրվա ճգնաժամի ընթացքում գերկենտրոնացումը տվյալ ուղղության վրա նույնպես արդյունավետ չէ։ Հիվանդը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, և առաջնային խնդիրը նրան կայունացնելն է, և հետո՝ ռեկոնստրուկցիայի, տրանսպլանտացիայի կամ պրոթեզավորման մասին որոշումներ կայացնելը։
Իրավիճակի լրջությունը թելադրում է լուծումներ, որոնք պիտի համահունչ լինեն ոչ միայն ՀՀ սահմանադրության տառին, այլև՝ ոգուն. Հայաստանը ազատ անկախ ինքնիշխան պետություն է, որտեղ իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Նիկոլ Փաշինյանի հանցավոր ձեռքը կարող են բռնել կամ իշխանության ներսից (այս պոտենցիալը և նպատակադրումը ՔՊ-ում չի երևում), կամ երկրի ներսից (չորս տարի փորձում ենք, դեռ չի ստացվում), կամ էլ դրսից (ոչ մի գեոպոլիտիկ գլոբալ խաղացողի շահ այս պահին դա չի ենթադրում)։ Հայաստանի արժեքը կբարձրանա, եթե մենք ոչ թե ուրիշների ցանկությունները միակողմանի բավարարենք, այլ ինքներս խնդիրներ ստեղծենք։ Օրինակ՝ բարձրաձայնենք, որ ի պատասխան Ադրբեջանի ագրեսիայի պատրաստ ենք հարվածել նրանց կրիտիկական ենթակառուցվածքներին, այդ թվում՝ էքսպորտային նավթագազամուղերին կամ միջազգային երկաթգծերին։ Չգիտեմ, թե ՌԴ ՀՀ ներկայիս հարաբերություններում ինչպես է իսկանդերների վիճակը, բայց եթե նույն Ֆրանսիան պատրաստվում է մեզ զենք մատակարարել, ինչո՞ւ չենք բանակցում հեռահար ՍԿԱԼՊ հռթիռներ ձեռք բերելու ուղղությամբ։ Մեզ այնպիսի նեղ վիճակում են դրել, որ կարծես թե միակ արդյունավետ ռազմավարությունը կարող է դառնալ «պատին դեմ տված կատաղած ոչխարի» ռազմավարությունը։ Իհարկե այս ուղղության համար հարկավոր է մեծ ներքին լեգիտիմություն հաջորդ իշխանության համար։ Մյուս դառը ճշմարտությունն այն է, որ Նիկոլի խաղերը Արևմուտքի հետ մեզ արևմուտք չեն դարձնելու, այլ զարգացումների հաջորդ շրջափուլում ավելի մեծ կախվածության մեջ են դնելու Ռուսաստանի Դաշնությունից՝ այստեղից բխող բոլոր հետևանքներով։
- Բավականին լուրջ ներառական զանգվածային շարժման ականատես եղանք, Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ, ով փորձում է արթնացնել հասարակությանը։ Անկեղծ ասեմ՝ ես նրան վերաբերվում եմ մեծ հարգանքով, քո՝ բանտից արված հրապարակումներում տեսել եմ միայն հարգանք։ Այս մարդը իր մեջ առաքելություն գտավ՝ բաց խոսել ժողովրդի հետ՝ վերցնելով հսկայական պատասխանատվություն։ Մի բան, որ չեն ուզել կամ չեն կարողացել անել քաղաքական-հանրային-բիզնես էլիտաները։ Որո՞նք են Սրբազան շարժման առաջին փուլի հաջողությունները։
- Քանիցս ասել եմ, որ Հայաստանը գտնվում է ոչ թե քաղաքական, այլ քաղաքակրթական, բարոյական ճգնաժամի մեջ։ Նիկոլի շարունակվող պաշտոնավարումը 44-օրյա պատերազմից հետո առ այսօր դրա հետևանքն է և ապացույցը։ Խնդիրը ոչ թե «ո՞վ է հային ղեկավարելու» հարցի մեջ է, այլ «ո՞վ է հայը այսքանից հետո»։
Սա է պատճառը, որ Բագրատ Սրբազանին հաջողվեց անել այն, ինչ մինչ այդ չէր ստացվում՝ բարոյական հենքը բյուրեղացնել, տարածել և դարձնել պայքարի հիմնական գաղափարախոսությունը։ Կարճ ասած՝ քաղաքակրթական ճգնաժամից քաղաքակրթական ելք առաջարկել։ Սակայն միայն դա բավարար չէ, և հիմա, որքանով հասկանում եմ, հարց է դրված համալրել շարժման գործիքակազմը նաև քաղաքական մեթոդներով։
Հիմա կդժվարանամ ասել, թե Ավետարանական անալոգիայով Բագրատ Սրբազա՞նն է հենց «փրկիչը» թե՞ նա այս փուլում «Հովհաննես Մկրտիչն» է, ով ճանապարհ է հարթել, պատրաստել է ժողովրդին «Սուրբ Հոգով» մկրտվելուն։ Բոլոր դեպքերում իր կատարած աշխատանքը կարևոր է և կարող է նաև շրջադարձային լինել։
Շարժման ձեռքբերումները վերլուծելիս, վստահ եմ, շարժման ղեկավարները հասկանում են, որ քանի դեռ Փաշինյանի իշխանությունը չի ավարտվել, չի կարելի խոսել շարժման հաջողության մասին։
- Սրբազանը դեռևս տարիներ առաջ հրատարակված իր գրքում ունի մի հետաքրքիր ձևակերպում՝ «քաղաքացիական հասարակությունից՝ բարոյական հասարակություն»։ Մեր հանրային իշխող անտարբերությունը պետության, հայրենիքի, գերիների, քաղբանտարկյալների, Արցախի, Եռաբլուրի, Գանձասարի, շատ նվիրական բաների հանդեպ, ի՞նչ բացատրություն ունի, և ի՞նչ բուժման հնարավորություններ։
- Չեմ ցանկանա շատ հոռետեսական ընկալվել, գուցե նաև մեկ տարուց ավել ձգվող և անարդար ազատազրկումս է նաև ազդում, բայց կարծում եմ, որ 30 տարի մեր պետությունը կառուցվել է վերևից՝ իր արժեհամակարգով, գաղափարախոսությամբ, ազգայինի գերակայությամբ, և այն բնականաբար չի հասցրել ամբողջությամբ դոմինանտ դառնալ հանրային նկարագրում։ Նիկոլի գալով իրականացվող ինքնության աղավաղումը, նոր սոցիալական ինժիներիան սկսում է աշխատել, հասարակությունը տրոհվում է, վերանում են մեզ միավորող բարոյական ուղենիշները, արժեքներն ու ավանդույթները հռչակվում են «կղերա-ֆեոդալական», հանրային բարիքից առավել է դիտվում անհատական սպառողականությունը։
Պատահական չէ, որ նիկոլիզմը հաճախ կոչում ենք նեոբոլշևիզմ, որովհետև ուղղությունները և նպատակները նույնն են՝ ջնջել անցյալը, վերացնել ավանդականը և սինթեզել նոր մարդ։ Պայքարել այս ամենի դեմ, քանի Նիկոլը իշխանության է, շատ դժվար է։ Նրանց համար սա սկզբունքային, կենսական հարց է իշխանությունը պահելու հարցում։
Կարելի է պնդել, որ Հայաստանի ապագայի համար այսօրվա պայքարը մղվում է մարդկանց հոգիների համար։ Իսկական հայը չի կարող Նիկոլինը լինել, դրա համար էլ գերխնդիրը հային այլասերելն է։
- Ամենայն հավանականությամբ՝ առաջիկայում լինելու է հետևյալը. Նիկոլը հերթական նվաստացուցիչ առաջարկն է անելու հայ ժողովրդին՝ կա´մ նոր սահմանադրություն, կա´մ մեծ պատերազմ։ Իր սխալների հետևանքով հայ հասարակությունը կանգնելու է կազմաքանդման, այլասերման նոր ջրբաժանի առաջ։ Ի՞նչ պետք է հակադրել այս սցենարին, ակնհայտ է, որ այստեղ էմոցիան լուծում չէ, քաղաքական քայլեր են պետք։ Քաղաքական հիմնական քայլերը, որոնք կկասեցնեն աղետի տանող այս ընթացքը։
- Հետագա քայլերը պլանավորելիս պետք է հաշվի առնել ևս մեկ դառը ճշմարտություն. ընդդիմության ամեն չհաջողված փորձից հետո Նիկոլն ավելի է ուժեղանում։ Սկսվում է ռեպրեսիաների նոր փուլը, ձգվում է վարչական բուրգը, ընդունվում են նոր խստացնող իրավական ակտեր, մարում է տատանվող զանգվածը։
Սա նման է անտիոբիոտիկաթերապիայի։ Եթե այն սխալ է նշանակվում՝ սխալ դեղ, սխալ դոզա, սխալ տևողություն, ապա ինֆեկցիան ավելի վտանգավոր է դառնում, հարմարվում է դեղին, դիմացկուն և կենսունակ է դուրս գալիս այդ բուժումից։
Ուստի իրավիճակը շտկելու համար մենք պարտավոր ենք ավելի ճշգրիտ ընտրել հաջորդ փուլի և´ դոզան, և´ տևողությունը, և´ գուցե դեղը։
Մյուս կարևոր նրբությունն այն է, որ մի կողմից «նախկինները» դեռևս հանրային որոշ շերտերի համար non grata են, սակայն մյուս կողմից պետական կառավարման համապատասխան հմտություններ, գիտելիքներ, փորձ այլ, հատկապես, նորաթուխ քաղաքական շրջանակները չունեն։ Այս հարցում ևս հարկավոր է «ոսկե միջին» գտնել՝ ազնիվ և ուղիղ խոսելով հասարակության բոլոր շերտերի հետ։
Եվ երրորդը, հարկավոր է ոսկե կանոն դարձնել այն սկզբունքը, որի մասին բարձրաձայնում է Հանրապետականը. այս պայքարը ոչ թե իշխանության համար է, այլ՝ իշխանափոխության։
Հարգանքով,
Արմեն Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ
«Նուբարաշեն» ՔԿՀ
14.07.2024
Այս զրույցների շարքը շարունակվելու է կարևոր տրամաբանությամբ. այսօր Հայաստանում հակաիշխանական տրամադրությունների հսկա կուտակում կա, որոնց, սակայն, քիչ գործիչներ են տալիս քաղաքական տեսք և տրամաբանություն։ Ես չուզեցա շարքը հրապարակել աշնանը, քանի որ «ամառային արձակուրդ պատերազմից առաջ» ֆորմատը վախենալու չափ ծանոթ է, և հենց դա եմ ցանկանում կոտրել՝ այս ժամանակն օգտագործելով դաշտում առկա բոլոր առողջ ու կենսունակ մտքերը մի տեղ հավաքելու համար։ Հերթական «խոսքուզրույցը» չէ մեր նպատակը։ Այս շարքում կհանդիպեք նաև ցավոտ ու կտրուկ մտքերի, որոնց պիտի պատրաստ լինենք, քանի որ Հայաստանն այսօր իր վերջին հարյուրամյակի ամենածանր փուլն է ապրում։
Այսօր իր վրա կարևորագույն առաքելություն է վերցրել արքեպիսկոպոս Բագրատ Սրբազանը՝ մեզ տանելով ներքին մաքրման և առողջացման գործընթացի միջով։ Սա իրոք կարևոր է, քանի որ հնարավոր է դարձնում ավելի սթափ և առողջացած հանրային ու քաղաքական աշխատանքը. Սրբազանը դնում է հիմքեր, որոնք պիտի լրացվեն և ուժեղացվեն լուրջ քաղաքական մտքով և քաղաքական բաղադրիչներով։ Հայաստանի ճակատագրով մտահոգ բոլոր ուժերն ու անհատներն այս կարճատև ու գուցե վերջին հանդարտ դադարը պիտի օգտագործեն ոչ թե որպես «ամառային արձակուրդ», այլ՝ որպես կարևոր փուլի համար նախապատրաստում», - գրել է նա։
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Կենսաթոշակային ֆոնդի ծավալը հասել է 1 տրիլիոնի, մասնակիցները 525,000-ից ավելին են․ ԿԲ փոխնախագահ
Երևանը կհրաժարվի Բաքվի դեմ հայցերից, եթե կնքվի խաղաղության պայմանագիրը. Փաշինյան
Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին, հուսով եմ Աղազարյանը ևս անարձագանք չի թողնի․ Փաշինյան
SMS` գրավոր տեքստով եմ խնդրել հրաժարական տալ պաշտոնյաներին, բայց ոչ ուշ երեկոյան. Փաշինյան
Կադրային վերջին փոփոխությունները ոչ թե կոնֆլիկտային են, այլ աշխատանքային են․ Փաշինյան
Փաշինյանը հող է նախապատրաստում իշխանությունը Աննա Հակոբյանին փոխանցելու համար, եթե դրսից ճնշումներ լինեն․ Հայկ Նահապետյան
Ինչո՞ւ մանկապարտեզը հոկտեմբերին չի բացվել, ստացվում է՝ սո՞ւտ եմ ասել. զգուշացնում եմ՝ մեկը չխախտի ժամկետը․ Փաշինյան
Մայթով քայլում ես, տեսնում 61 թվի «ԳԱԶ 66»-ի «ռամա» է դրված պապուց հիշատակ, տարե՛ք ձեր տուն, պատից կախեք. Նիկոլ Փաշինյան
Վահե Ղազարյանի հետ մանկությունից ընկերներ ենք, դա շատ հարցերում օգնել է, երբեմն՝ խանգարել․ Փաշինյան
Չենք սպասում 2026-ի ընտրություններին, ամեն բան անելու ենք, որ իշխանափոխությունը լինի մինչև այդ. Աննա Գրիգորյան
Վաղ թե ուշ Փաշինյանը կարմիր աստղով «պիլոտկա է» հագնելու, մոտ է այդ ժամանակը․ Հայկ Մամիջանյան
ԱրարատԲանկը` «Իմ անտառ Հայաստան»-ի կողքին․ Ազնավուրի անվան անտառ է հիմնվելու (տեսանյութ)
Սուբսիդիայի տոկոսը պահպանելով հնարավորինս նվազ՝ կավելացնենք քաղաքապետարանի եկամուտները. Ավինյան
«Ո՛չ 300 դրամներին»․ «Մայր Հայաստանը» Երևանի ավագանու նիստի ժամանակ ակցիա իրականացրեց
Մինչև 7 տարեկան երեխաները տրանսպորտով կերթևեկեն անվճար, թոշակառուները՝ 30% զեղչով. փոխքաղաքապետ
«Նոմա» ռեստորանը ներկայանում է նորովի. այն կընդունի իր հյուրերին նաև ձմռան ամիսներին
Այն, որ պաշտոնանկությունների մասին դուք գիշերն եք իմացել ու գրել, դա չի նշանակում, որ այդ գործընթացները տեղի են ունեցել գիշերը. Վահագն Ալեքսանյան
Հովիկ Աղազարյանի մասով կա հարուցված կարգապահական վարույթ, որը կունենա հետևանք. Վահագն Ալեքսանյան
Սափրվելը հետևանքներ էր ունենալու. մի՛ ափսոսացեք, շատ բան չենք կորցրել. Աղվան Վարդանյանը՝ պաշտոնանկությունների մասին
Այդ պաշտոնանկությունները դիտարկում եմ նախընտրական տրամադրությունների ներքո. Տիգրան Աբրահամյան
Օպերայի տարածքի շինությունները քանդելու ենք ու ստանանք կանաչ տարածք՝ մարդկանց օգտագործման համար. քաղաքապետ
Մենք մեր պահանջներում ավելի խիստ ենք լինելու, չենք հանդուրժելու անորակ սննդի մատակարարում մեր մանկապարտեզներ. Ավինյան
Վերելակը կանչեք՝ չի գա, գալիս մեծ-մեծ խոսում եք. Կոնջորյանը՝ ընդդիմությանը
Մե՞նք ենք «Հոկտեմբերի 27»-ի շահառուն, թե Անդրանիկ Քոչարյանը, որ այդ խառը վիճակում պաշտոնյաների ցանկ էր ներկայացնում, մեկն էլ ինքն էր. Քրիստինե Վարդանյան
Սասուն Միքայելյանի որդին այնքան լավ քաղաքապետ է, որ ասում են՝ «Սևակը Հրազդանի հետ է ամուսնացել»․ Անդրանիկ Քոչարյան
Կիրանցում անասունը սահմանն անցնու՞մ է. Փաշինյանը՝ Տավուշի մարզպետին
Ո՞վ է ում ձեռք առնում, ուզում եմ հասկանամ, ես «քյասիբի ռադիո» չեմ․ Փաշինյանն՝ իրավապահներին
Ոստիկանության զորքերը կենտրոնացված են Երևանում, այնպես կանենք, որ մարզերում էլ խնդիր չլինի. Փաշինյան
Դուք ոչ միայն Փաշինյանի, այլ Զավենիչի երկրպագուն եք. Խամոյանը՝ ՀԾԿՀ նախագահի թեկնածուին
Պարոն Աղազարյան Հովիկին ոչ ոք չի դատապարտի, որովհետև կառավարությունը չի ձախողվի. Աղազարյան
Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան
Բանակը մի՛ սրբագործեք, ասում են՝ մեր զինվորի ցավը տանեմ, դուրս կգա Մադագասկար․ Փաշինյան
Այսօրվա մեր հավաքական սոցիալ-հոգեբանությունն ու սոցիալ-մտածողությունն ապապետական է․ Փաշինյան
Աղազարյա՛ն, ջանդ յուղի, քո գլխին են սարքում, ա՛յ ընկեր, դու էլ ես նախկին դաշնակցական. Արթուր Խաչատրյան
Դուք Թուրքիային ու Ադրբեջանին՝ մեր անվտանգության երաշխավոր դարձնելը փաթեթավորել եք իրական Հայաստանի ներքո, որը շատ այլանդակ տեսք ունի. Քրիստինե Վարդանյան
Դուք ձգտում եք վերադարձնել պատմական Հայաստանը, որտեղ կաք դուք, չկա պետականություն ու կա գուբերնատոր դառնալու հնարավորություն. Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
Աթոռը պահելու համար Փաշինյանը պատրաստ է Պուտինի նկարը կախել գլխավերևում, հարց է՝ Պուտինը կտա՞, թե ոչ․ Նաիրա Կարապետյան
Չենք բարձրացնում Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարցը, նույնը ակնկալում ենք իրենցից․ Փաշինյան
Այսօրվա ընդդիմությունը հաջորդ ԱԺ-ում չի լինի, իշխանությունն ավելի բարձր ձայներով կընտրվի․ Ալեն Սիմոնյան
Օկուպացված տարածքների խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու խնդիր դրված չէ․ Սուրեն Պապիկյան
- 11:14 • 25.11.24 Կենսաթոշակային ֆոնդի ծավալը հասել է 1 տրիլիոնի, մասնակիցները 525,000-ից ավելին են․ ԿԲ փոխնախագահ
- 23:54 • 22.11.24 Երևանը կհրաժարվի Բաքվի դեմ հայցերից, եթե կնքվի խաղաղության պայմանագիրը. Փաշինյան
- 23:52 • 22.11.24 Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին, հուսով եմ Աղազարյանը ևս անարձագանք չի թողնի․ Փաշինյան
- 23:50 • 22.11.24 SMS` գրավոր տեքստով եմ խնդրել հրաժարական տալ պաշտոնյաներին, բայց ոչ ուշ երեկոյան. Փաշինյան
- 23:10 • 22.11.24 Կադրային վերջին փոփոխությունները ոչ թե կոնֆլիկտային են, այլ աշխատանքային են․ Փաշինյան
- 21:16 • 22.11.24 Փաշինյանը հող է նախապատրաստում իշխանությունը Աննա Հակոբյանին փոխանցելու համար, եթե դրսից ճնշումներ լինեն․ Հայկ Նահապետյան
- 12:29 • 21.11.24 Ինչո՞ւ մանկապարտեզը հոկտեմբերին չի բացվել, ստացվում է՝ սո՞ւտ եմ ասել. զգուշացնում եմ՝ մեկը չխախտի ժամկետը․ Փաշինյան
- 12:12 • 21.11.24 Մայթով քայլում ես, տեսնում 61 թվի «ԳԱԶ 66»-ի «ռամա» է դրված պապուց հիշատակ, տարե՛ք ձեր տուն, պատից կախեք. Նիկոլ Փաշինյան
- 11:05 • 21.11.24 Վահե Ղազարյանի հետ մանկությունից ընկերներ ենք, դա շատ հարցերում օգնել է, երբեմն՝ խանգարել․ Փաշինյան
- 21:03 • 20.11.24 Չենք սպասում 2026-ի ընտրություններին, ամեն բան անելու ենք, որ իշխանափոխությունը լինի մինչև այդ. Աննա Գրիգորյան
- 20:33 • 19.11.24 Վաղ թե ուշ Փաշինյանը կարմիր աստղով «պիլոտկա է» հագնելու, մոտ է այդ ժամանակը․ Հայկ Մամիջանյան
- 18:50 • 19.11.24 ԱրարատԲանկը` «Իմ անտառ Հայաստան»-ի կողքին․ Ազնավուրի անվան անտառ է հիմնվելու (տեսանյութ)
- 15:03 • 19.11.24 Սուբսիդիայի տոկոսը պահպանելով հնարավորինս նվազ՝ կավելացնենք քաղաքապետարանի եկամուտները. Ավինյան
- 14:07 • 19.11.24 «Ո՛չ 300 դրամներին»․ «Մայր Հայաստանը» Երևանի ավագանու նիստի ժամանակ ակցիա իրականացրեց
- 12:49 • 19.11.24 Մինչև 7 տարեկան երեխաները տրանսպորտով կերթևեկեն անվճար, թոշակառուները՝ 30% զեղչով. փոխքաղաքապետ
- 15:40 • 18.11.24 «Նոմա» ռեստորանը ներկայանում է նորովի. այն կընդունի իր հյուրերին նաև ձմռան ամիսներին
- 12:44 • 18.11.24 Այն, որ պաշտոնանկությունների մասին դուք գիշերն եք իմացել ու գրել, դա չի նշանակում, որ այդ գործընթացները տեղի են ունեցել գիշերը. Վահագն Ալեքսանյան
- 12:27 • 18.11.24 Հովիկ Աղազարյանի մասով կա հարուցված կարգապահական վարույթ, որը կունենա հետևանք. Վահագն Ալեքսանյան
- 12:18 • 18.11.24 Սափրվելը հետևանքներ էր ունենալու. մի՛ ափսոսացեք, շատ բան չենք կորցրել. Աղվան Վարդանյանը՝ պաշտոնանկությունների մասին
- 12:05 • 18.11.24 Այդ պաշտոնանկությունները դիտարկում եմ նախընտրական տրամադրությունների ներքո. Տիգրան Աբրահամյան
- 11:55 • 18.11.24 Օպերայի տարածքի շինությունները քանդելու ենք ու ստանանք կանաչ տարածք՝ մարդկանց օգտագործման համար. քաղաքապետ
- 11:54 • 18.11.24 Մենք մեր պահանջներում ավելի խիստ ենք լինելու, չենք հանդուրժելու անորակ սննդի մատակարարում մեր մանկապարտեզներ. Ավինյան
- 17:39 • 15.11.24 Վերելակը կանչեք՝ չի գա, գալիս մեծ-մեծ խոսում եք. Կոնջորյանը՝ ընդդիմությանը
- 16:18 • 15.11.24 Մե՞նք ենք «Հոկտեմբերի 27»-ի շահառուն, թե Անդրանիկ Քոչարյանը, որ այդ խառը վիճակում պաշտոնյաների ցանկ էր ներկայացնում, մեկն էլ ինքն էր. Քրիստինե Վարդանյան
- 13:21 • 15.11.24 Սասուն Միքայելյանի որդին այնքան լավ քաղաքապետ է, որ ասում են՝ «Սևակը Հրազդանի հետ է ամուսնացել»․ Անդրանիկ Քոչարյան
- 12:46 • 15.11.24 Կիրանցում անասունը սահմանն անցնու՞մ է. Փաշինյանը՝ Տավուշի մարզպետին
- 12:16 • 15.11.24 Ո՞վ է ում ձեռք առնում, ուզում եմ հասկանամ, ես «քյասիբի ռադիո» չեմ․ Փաշինյանն՝ իրավապահներին
- 12:05 • 15.11.24 Ոստիկանության զորքերը կենտրոնացված են Երևանում, այնպես կանենք, որ մարզերում էլ խնդիր չլինի. Փաշինյան
- 11:04 • 15.11.24 Դուք ոչ միայն Փաշինյանի, այլ Զավենիչի երկրպագուն եք. Խամոյանը՝ ՀԾԿՀ նախագահի թեկնածուին
- 15:48 • 14.11.24 Պարոն Աղազարյան Հովիկին ոչ ոք չի դատապարտի, որովհետև կառավարությունը չի ձախողվի. Աղազարյան
- 13:52 • 14.11.24 Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան
- 13:20 • 14.11.24 Բանակը մի՛ սրբագործեք, ասում են՝ մեր զինվորի ցավը տանեմ, դուրս կգա Մադագասկար․ Փաշինյան
- 12:34 • 14.11.24 Այսօրվա մեր հավաքական սոցիալ-հոգեբանությունն ու սոցիալ-մտածողությունն ապապետական է․ Փաշինյան
- 11:50 • 14.11.24 Աղազարյա՛ն, ջանդ յուղի, քո գլխին են սարքում, ա՛յ ընկեր, դու էլ ես նախկին դաշնակցական. Արթուր Խաչատրյան
- 11:21 • 14.11.24 Դուք Թուրքիային ու Ադրբեջանին՝ մեր անվտանգության երաշխավոր դարձնելը փաթեթավորել եք իրական Հայաստանի ներքո, որը շատ այլանդակ տեսք ունի. Քրիստինե Վարդանյան
- 11:02 • 14.11.24 Դուք ձգտում եք վերադարձնել պատմական Հայաստանը, որտեղ կաք դուք, չկա պետականություն ու կա գուբերնատոր դառնալու հնարավորություն. Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
- 20:37 • 13.11.24 Աթոռը պահելու համար Փաշինյանը պատրաստ է Պուտինի նկարը կախել գլխավերևում, հարց է՝ Պուտինը կտա՞, թե ոչ․ Նաիրա Կարապետյան
- 17:41 • 13.11.24 Չենք բարձրացնում Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարցը, նույնը ակնկալում ենք իրենցից․ Փաշինյան
- 16:26 • 13.11.24 Այսօրվա ընդդիմությունը հաջորդ ԱԺ-ում չի լինի, իշխանությունն ավելի բարձր ձայներով կընտրվի․ Ալեն Սիմոնյան
- 15:47 • 13.11.24 Օկուպացված տարածքների խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու խնդիր դրված չէ․ Սուրեն Պապիկյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրավունք 15:55 • 25/11 ՌԴ-ում գործարար Ռուբեն Թաթուլյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել. Известия Ըստ քննիչների՝ 1998 թվականին Թաթուլյանը ստեղծել է հանցավոր համայնք, որի նպատակն է եղել շորթումը, գողությունը և սպանությունը։ Նա խմբի ղեկավարման գործում ներգրավել է Անդրոնիկ Մումջյանին և մի քանի այլ մարդկանց. յուրաքանչյուրն ունեցել է իր դերակատարումը։ Խ
-
Իրադարձային 19:56 • 24/11 «Հեզբոլլահը» հրթիռային հարված է հասցրել Իսրայելի ռազմական հետախուզության բազային «Հեզբոլլահի» մեկ այլ հայտարարության մեջ նշվում է, որ մի խումբ անօդաչու թռչող սարքեր հարձակվել են իսրայելական բանակի գործողությունների շտաբի վրա՝ Լիբանանի սահմանի մոտ գտնվող Միտուլա բնակավայրում: Իսկ Ակկո քաղաքում հրթիռային հարված է հասցվել Շարագա ռազմաբազային։
-
Իրադարձային 16:17 • 25/11 Պատգամավոր դարձած օլիմպիական չեմպիոններ Լաշա Թալախաձեն և Հենո Պետրիաշվիլին չեն կարողացել ինքնուրույն քվեարկել նիստի ժամանակ Օլիմպիական չեմպիոններ Հենո Պետրիաշվիլին ըմբիշ և Լաշա Թալախաձեն ծանրորդ, որոնք այժմ Վրաստանում իշխող կուսակցության պատգամավորներ են, չեն կարողացել ինքնուրույն քվեարկել խորհրդարանի առաջին նիստում Նրանց օգնել են խորհրդ
-
Տնտեսություն 11:02 • 25/11 Մի շարք ոլորտների տնտեսվարողների գործունեությունը կներառվի շրջանառության հարկ չվճարողների ցանկում. նրանց հարկային բեռը կբարձրանա. Մեսրոպ Առաքելյան «Դիմել եմ կառավարությանը օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետը հետաձգել։ Միևնույն ժամանակ, կոչ եմ անում այս ոլորտների ներկայացուցիչներին այս հիմքով պաշտպանել իրենց շահերը՝ օրենքն ընդունելու դեպքում ընդհուպ դիմել ՍԴ»,- գրել է Առաքելյանը:
-
Քաղաքականություն 13:32 • 25/11 Վրաստանի նոր խորհրդարանը ստանձնել է լիազորությունները. ընդդիմությունն ու նախագահը բոյկոտել են նիստը. ներկա են եղել միայն իշխանական պատգամավորները Վրաստանի 11րդ գումարման խորհրդարանը ստանձնել է լիազորությունները, և, համապատասխանաբար, դադարեցվել են նախորդ գումարման օրենսդիր մարմնի լիազորությունները։ Նիստին ներկա է եղել «Վրացական երազանք» կուսակցութ
-
Տնտեսություն 11:41 • 25/11 Ինչո՞ւ հանկարծ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները և օգտագործել ըստ իրենց հայեցողության. Արթուր Խաչատրյան Անդրադառնալով այսօր ԱԺ-ում տեղի ունեցած կուտակային կենսաթոշակի մասին օրենքում փոփոխություններ կատարելու քննարկմանը, Արթուր Խաչատրյանն այն խայտառակոթյուն որակեց:
-
Ժամանց 15:13 • 24/11 Շերը պատմել է «շոկի» մասին, երբ տարիներ անց պարզել է իր իսկական անունը Հեղինակավոր «Օսկար» և «Գրեմմի» մրցանակների դափնեկիրը պատմել է, որ երբ 1979-ին դիմել է օրինական անունը փոխելու համար, շոկի է ենթարկվել՝ բացահայտելով, որ ծննդյան վկայականում իր անունը նշված է Շերիլ (Սարգսյան), այլ ոչ թե Շերիլին. երգչուհին միշտ կարծել է, որ իր իրական անունը Շերիլին է:
-
Իրադարձային 11:34 • 24/11 Աշխատասենյակում հայտնաբերվել է ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետի մարմինը Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն նշված հասցե է մեկնել համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը։ Տեղում պարզվել է, որ մահացածը Երևանի բնակիչ 67-ամյա Անդրեյ Վերանյանն է։
-
Քաղաքականություն 15:42 • 24/11 Թրամփի վարչակազմը կլինի ամենահայամետը Վուդրո Վիլսոնի նախագահությունից ի վեր. Ջոել Թենի «Այլևս չենք հանդուրժելու Ադրբեջանի և Թուրքիայի ահաբեկչական իշխանությունը։ Ես, Քիմ Ռեյնոլդսը՝ Այովայի նահանգապետը, հայտարարում ենք 2024 թվականի ապրիլի 24-ը որպես Հայաստանի վերաբերյալ իրազեկման օր», – գրել է Թենին։
-
Իրադարձային 11:46 • 24/11 Զելենսկու խորհրդականն ասել է, որ Պուտինի ներկայացրած «Օրեշնիկ» հրթիռը գոյություն չունի «Ռուսաստանում «Օրեշնիկ» չկա: Դա դասական զենք է՝ միջմայրցամաքային բալիստիկ զենք, որն ամրագրված է պայմանագրերում։ Պարզ է, թե Ռուսաստանում քանի նման զենք կա»,- ասել է նա՝ ընդգծելով, որ «Օրեշնիկ» անվանումը «հորինել է» Պուտինը։
-
Իրադարձային 12:43 • 24/11 ՀՀ ՊՆ-ն հորդորով դիմել է ԶԼՄ-ներին ԶԼՄ հարգելի՛ գործընկերներ, օտարերկրյա լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել ՀՀ ԶՈՒ պաշտպանական կարողություններն ընդլայնելու նպատակով սպառազինության ձեռքբերման, ինչպես նաև ձեռքբերման բանակցությունների մանրամասների վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող մի...
-
Իրադարձային 19:56 • 24/11 «Հեզբոլլահը» հրթիռային հարված է հասցրել Իսրայելի ռազմական հետախուզության բազային «Հեզբոլլահի» մեկ այլ հայտարարության մեջ նշվում է, որ մի խումբ անօդաչու թռչող սարքեր հարձակվել են իսրայելական բանակի գործողությունների շտաբի վրա՝ Լիբանանի սահմանի մոտ գտնվող Միտուլա բնակավայրում: Իսկ Ակկո քաղաքում հրթիռային հարված է հասցվել Շարագա ռազմաբազային։
-
Սպորտ 16:00 • 24/11 Հալանդը կարող է 1 օրով բանտ նստել Շվեյցարիայում Ֆուտբոլիստ Էռլինգ Հալանդը Շվեյցարիայում խնդիրներ է ունեցել օրենքի հետ: Ըստ Blick-ի, «Մանչեսթեր Սիթի»-ի և Նորվեգիայի հավաքականի հարձակվողը 60 շվեյցարական ֆրանկի չափով (64,36 եվրո) չվճարված տուգանք ունի երկրի արևմուտքում գտնվող Վո կանտոնում: Տուգանքը սահմանվել է հոկտեմբերի 25-ին:
-
Սպորտ 14:33 • 24/11 Անչելոտին որոշել է՝ ինչպես պետք է վերադարձնի Մբապեի ինքնավստահությունը Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին դիտարկում է Կիլիան Մբապեին հարձակման ձախ եզրում օգտագործելու տարբերակը «Լեգանես»-ի հետ Իսպանիայի Պրիմերայի 14-րդ տուրի առաջիկա խաղում՝ ֆրանսիացի ֆուտբոլիստի ուժերի նկատմամբ վստահությունը վերականգնելու համար։
-
Իրադարձային 13:45 • 24/11 Երևանում փրկարարներն օգնության են հասել BMW-ում արգելափակված երեխային Նոյեմբերի 24-ին՝ ժամը 10:01-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Լվովյան փողոցում BMW մակնիշի ավտոմեքենայի դուռը փակվել է, մանկահասակ երեխան մնացել է ներսում: Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից:
-
Իրադարձային 16:14 • 22/11 Շատ լավ է պարտադիր զինծառայությունը մեկ տարի դարձնելը, բայց անհասկանալի է՝ ինչ է անելու զինվորն այդ մեկ տարում. փորձագետը՝ ՊՆ նոր հայեցակարգի մասին Սահմանապահները պետք է բացառապես պայմանագրային զինծառայողները լինեն, գումար ստանան սահմանին ծառայելու համար, ժամկետային զինծառայողի վրա դա թողնելը դա շատ սխալ է:
-
Ժամանց 15:13 • 24/11 Շերը պատմել է «շոկի» մասին, երբ տարիներ անց պարզել է իր իսկական անունը Հեղինակավոր «Օսկար» և «Գրեմմի» մրցանակների դափնեկիրը պատմել է, որ երբ 1979-ին դիմել է օրինական անունը փոխելու համար, շոկի է ենթարկվել՝ բացահայտելով, որ ծննդյան վկայականում իր անունը նշված է Շերիլ (Սարգսյան), այլ ոչ թե Շերիլին. երգչուհին միշտ կարծել է, որ իր իրական անունը Շերիլին է:
-
Իրադարձային 10:00 • 22/11 ՌԴ-ն «Օրեշնիկ» հրթիռի արձակումից կես ժամ առաջ զգուշացրել է ԱՄՆ-ին. Սպիտակ տունն իր հերթին նախազգուշացրել է Ուկրաինային Ռուսաստանը նորագույն միջին հեռահարության «Օրեշնիկ» հրթիռի արձակումից կես ժամ առաջ Միջուկային ռիսկի նվազեցման կենտրոնի միջոցով այդ մասին ավտոմատ կերպով տեղեկացրել է ԱՄՆ-ին, ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
-
Իրադարձային 15:42 • 19/11 Մխիթար Հայրապետյանը, Ժաննա Անդրեասյանը դադարեցրել են անդամակցությունը «Իմ Քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդին. Լենա Նազարյանն ընտրվել է խորհրդի նախագահ Իսկ նոյեմբերի 15-ին տեղի է ունեցել «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստ, որի օրակարգում մեկ հարց էր՝ Խորհրդի նոր նախագահի ընտրություն:
-
Իրադարձային 11:34 • 24/11 Աշխատասենյակում հայտնաբերվել է ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետի մարմինը Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն նշված հասցե է մեկնել համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը։ Տեղում պարզվել է, որ մահացածը Երևանի բնակիչ 67-ամյա Անդրեյ Վերանյանն է։
-
Իրադարձային 11:13 • 21/11 Մենք չենք կարող տասնյակ հազարավոր մարդկանց կյանքը զոհել՝ Ղրիմը վերադարձնելու համար. Զելենսկի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան չի կարող կորցնել տասնյակ հազարավոր մարդկանց՝ Ղրիմը վերադարձնելու համար։ Նա խոստովանել է, որ թերակղզին կարող է վերադարձվել դիվանագիտական ճանապարհով։ Այս մասին նա ասել է Fox News-ին տված հարցազրույցում։
Գիտություն/տեխնիկա
-
13:25 • 22.11.24 Mercedes-Benz մեքենաները կարելի է կառավարել Apple Watch-ի միջոցով
Սպորտ
-
17:40 • 25.11.24 «Բարսելոնա»-ի՝ 21-րդ դարի լավագույն ֆուտբոլիստները․ Goal
-
15:41 • 25.11.24 Ամորիմը ՄՅՈւ-ի՝ 21-րդ դարի ռեկորդակիր
Իրադարձային
-
19:34 • 25.11.24 Կոթի գյուղում տուն է այրվել մասնակի
Մամուլի տեսություն
-
09:25 • 23.11.24 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
-
09:23 • 23.11.24 Նորից իրավիճակ է փոխվել. «Հրապարակ»
Քաղաքականություն
-
17:45 • 25.11.24 Հովիկ Աղազարյանը հանդիպել է ԱԺ նախագահի հետ
Ժամանց
-
13:59 • 22.11.24 Շերը ոճային փոփոխության է դիմել՝ դառնալով շիկահեր (լուսանկարներ)