Բունդեսլիգայի 3-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» «Սիգնալ Իդունա Պարկում» ընդունեց «Հայդենհայմին»: Խաղն ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 4:2:
Դորտմունդյան ակումբի կազմում գոլ խփեցին Դոնիել Մալենը, Էմրե Ջանը և Կարիմ Ադեյեմին: Վերջինս դարձավ դուբլի հեղինակ: Պատասխան գնդակները խփեցին Մարվին Պիրինգերն ու Մաքսիմիլիան Բրոյնիգը:
«Բորուսիան» վաստակեց 7 միավոր և գլխավորեց մրցաշարային աղյուսակը: «Հայդենհայմը» 6 միավորով 2-րդ տեղում է:
Բորուսիա Դորտմունդ — Հայդեհայմ՝ 4։2
Գոլերը՝ Մալեն (12′), Ադեյեմի (17′, 41′), Ջան (90+3, 11մ․) — Պիրինգեր (39′), Բրոյնիգ (74′, 11մ․)