Հետընտրական դասեր՝ մոլդովական ու վրացական «սոուսով». «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. Մոլդովայում, ինչպես հայտնի է, նախագահական ընտրությունների երկրորդ փուլն էր նախօրեին: Ըստ հրապարակված տվյալների, հաղթել է այդ երկրի գործող նախագահ, արևմտամետ Մարիա Սանդուն: Այս հանգամանքը բավականին ոգևորել է Հայաստանի «արևմտամետներին» ու նաև բավականին մեծ թվով փաշինյանականների, այն է՝ «Մոլդովան գնում է դեպի Եվրոպա», «պոկվում է Ռուսաստանից» և այլն: Սրան դեռ կանդրադառնանք: Մինչ այդ մի քանի էական դիտարկում պետք է անել Մոլդովայում կատարվածի վերաբերյալ: Չնայած, այս դեպքում այնքան էլ տեղին չէ «Մոլդովայում կատարված» կապակցությունը, որքան էլ դա տարօրինակ չհնչի: Բանն այն է, որ բուն Մոլդովայում Արևմուտքի պրոտեժե Մարիա Սանդուն ընտրություններում պարտվել է և ձայների բավարար տոկոս չի ստացել:
Սա, նկատենք, այն պայմաններում, որ Մոլդովայում բոլոր հնարավոր քաղաքական ուժերը, որ կարող էին այլընտրանքային թեկնածու առաջադրել, կա՛մ քաղաքական հետապնդումների տակ են, կա՛մ շինծու գործերով՝ քննության տակ, կա՛մ հեռացված են երկրից: Մարիա Սանդուի մրցակիցն էլ Մոլդովայում ազգային փոքրամասնության ներկայացուցիչ Ստեֆանոգլուն էր (գագաուզ): Բայց, այդ ամենով հանդերձ, կրկնենք, բուն Մոլդովայում Սանդուն քվեարկությամբ պարտվել է, ինչպես, հիշեցնենք, երկրի տարածքում չէր անցել նաև ԵՄ անդամակցության հանրաքվեն: Եվ, ինչպես հանրաքվեի դեպքում, վճռորոշ նշանակություն ունեցավ եվրոպական երկրներում ապրող մոլդովացիների (այսպես ասած՝ մոլդովական սփյուռքի) քվեարկությունը կամ դրա անվան տակ հրամցվող «տվյալները»: Կոնկրետ՝ ԵՄ անդամ երկրներում գտնվող մոլդովացիների քվեարկության համար ապահովվել էին հարյուրավոր ընտրատեղամասեր, որոնցում էլ Սանդուի օգտին տրված ձայները (մոտ 300 հազար) թույլ են տվել նրան՝ երկրորդ փուլով հաղթած հայտարարել իրեն: Համեմատության համար նշենք, որ չնայած Ռուսաստանում ոչ քիչ թվով մոլդովացիներ կան, բայց նրանց համար գործել է միայն 1 ընտրատեղամաս, միայն Մոսկվայում ու... ընդամենը 20 հազար քվեաթերթիկի հնարավորությամբ:
Ինչո՞ւ ենք այսքան մանրամասն նշում Մոլդովային վերաբերող հանգամանքները: Շատ պարզ պատճառով. որ հասկանալի լինի, թե այդ ինչ պայմաններում է «հաղթել» այդ երկրի արևմտամետ նախագահը: Գործնականում կարելի է ասել, որ Բրյուսելի «կենտկոմը» Սանդուին Մոլդովայի նախագահ է նշանակել ու մոլդովացիների փոխարեն որոշել է, որ այդ երկիրը «գնում է դեպի Եվրամիություն»: Եվ այստեղ արդեն հարց է առաջանում, թե մարդ որքան պետք է փարիսեցի ու երկերեսանի լինի, որպեսզի ոգևորվի կամ թեկուզ ցույց տա, թե ոգևորված է մոլդովական «ընտրություններով»: Հատկանշական է, որ նույն այդ հայաստանյան «արևմտամոլ» դրամաշնորհային շրջանակները ամենևին ոգևորված չէին, ավելին՝ հիասթափված էին օրերս Վրաստանում տեղի ունեցած ընտրությունների արդյունքներով: Բանն ընդամենը այն է, որ Վրաստանում, ինչպես հայտնի է, իշխող «Վրացական երազանքը» շուրջ 54 տոկոս ձայն էր ստացել, ըստ այնմ՝ Վրաստանի ժողովրդի մեծ մասը համաձայնություն էր հայտնել այդ երկրի իշխանության քաղաքականությանը՝ երկիրն ու ժողովուրդը չդարձնել Արևմուտքի շահերի մանրադրամ կամ մատաղացու:
Առհասարակ, մեր թե՛ անմիջական հարևանության տարածաշրջանում, թե՛ ավելի լայն ընդգրկմամբ տարածաշրջանում ընթանում են որոշակի զարգացումներ: Մեծ հաշվով, այդ զարգացումները հանգում են ԱՄՆ-ի ու պայմանական «հավաքական Արևմուտքի» կողմից Ռուսաստանին «անկյուն մղելուն», ռուսական ազդեցության գոտին նեղացնելուն՝ Ռուսաստանի ու իր դաշնակիցների համար խնդիրներ ստեղծելով: Մյուս կողմից՝ Ռուսաստանը դիմակայում է այդ ագրեսիային, ձգտում է պաշտպանել իր՝ որպես խոշոր տերության շահերը: Ու ոչ միայն Ռուսաստանը. նաև Չինաստանն է հանդես գալիս այդ թևում, հասկանալի է՝ իր շահերից ելնելով ու առաջին հերթին այն պարզ հաշվարկից, որ եթե Արևմուտքին հաջողվի տապալել Ռուսաստանին՝ վերջինիս պաշարները մեջ-մեջ անելու համար, ապա հաջորդը լինելու է Չինաստանը: Ու բնական է, որ տարբեր երկրների ներքաղաքական զարգացումները մեծապես շաղկապվում են ընդհանուր տարածաշրջանային, այս դեպքում կարելի է ասել անգամ՝ համաշխարհային գործընթացներին:
Ի դեպ, այն «դայլայլները», թե Ռուսաստանը կործանվում է, մեկուսացվել է, նրա դիրքերը տարածաշրջանում թուլացել են, այս, այն, ինչպես առիթ ունեցան տեսնել բոլորը, չեն համապատասխանում իրականությանը: Լավ է, թե վատ, այլ հարց է, բայց փաստը մնում է փաստ: Այս ամենի համատեքստում, հասկանալի է, որ էական նշանակություն է ստանում ԱՄՆ-ում տեղի ունենալիք կամ ավելի ճիշտ՝ ընթացող նախագահական ընտրությունները: Եթե հաղթում է կամ հաղթող է հռչակվում գործող ռազմատենչ ու ագրեսիվ վարչախմբի ներկայացուցիչ Հարիսը, ապա դա ենթադրում է առճակատման խորացում, եթե հաղթում է Թրամփը, ապա կարող են որոշակի վերանայումներ լինել նաև «արևմտամետ» կառավարությունների ու իշխանությունների հետ կապված: Ասենք, նույն Մոլդովայում, որտեղ երկրի նախագահը, փաստորեն, ղեկավարելու է մի երկրում, որտեղ իրեն չեն ընտրել:
Սահուն վերադառնանք մեր... «ոգևորվածներին», առավել ևս՝ անմիջականորեն մեզ վերաբերող խնդիրներին: Արդեն բոլորին էլ պարզ է, որ Հայաստանի «արևմտամետները», կարևոր չէ՝ գրանտային, սորոսական, թե «ի պաշտոնե», Հայաստանը դեպի ոչ մի Եվրամիություն էլ չեն տանում, ու Եվրամիությանն էլ Հայաստանը պետք չէ: Նրանց միայն պետք է, որ այստեղ Ռուսաստանի ներկայություն և ազդեցություն չլինի, նրանց պետք է, որ Հայաստանը առճակատման մեջ մտնի Ռուսաստանի, Իրանի, հիմա արդեն նաև՝ Վրաստանի հետ: Պարզ ասած, նրանք ուզում են, որ Հայաստանը քաղաքական ինքնասպանություն գործի, ինչին էլ լծված է փաշինյանական ռեժիմը, ահա, արդեն ավելի քան 6 տարիուկես:
Մյուսն, ինչ արժե արձանագրել մոլդովական, նաև՝ վրացական ընտրությունների, առավել ևս՝ դրանց նույն Արևմուտքի արձագանքների հետ կապված, այն է, որ առկա քաղաքական իրավիճակում գոյություն չունեն «դեմոկրատական արժեքներ», «մարդու իրավունքներ»: Դրանք թղթի վրա են: Կան երկակի, բազմակի ստանդարտներ, նայած՝ որտեղ ինչ արդյունք է ստացվում: Ճիշտ, ինչպես Արցախի աղետի հետ կապված համոզվեցինք, որ ոչ մի «միջազգային իրավունք» էլ չկա: Դա ի՞նչ իրավունք է, երբ տեղ-տեղ է գործում, դրանք ի՞նչ «արժեքներ» են, եթե կարելի է բացահայտ զեղծարարության գնալ ու որևէ երկրի ղեկավար հռչակել մեկին, որին տվյալ երկրի բնակչությունը մերժում է, կամ անուն դնել Վրաստանի ընտրություններին՝ արհամարհելով երկրի բնակչության մեծամասնության կամքի արտահայտությունը: Խնկո Ապոր ականջը կանչի. «Ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր»: Ոչինչ չի փոխվել: Մեզ մնում է միայն խելք հավաքել ու հավաքական խելքով երկիրը դուրս բերել ներկայիս կործանարար ճահճից: Թե ինչպես, դա արդեն այլ խոսակցության թեմա է:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
ԵՄ հետ արտոնագրերի ազատականացման շուրջ ծրագիր ենք մշակում, ԵՄ պատվիրակությունը ՀՀ-ում է. ԱԳ փոխնախարար
Միրզոյանը պետք է ԱԺ շենքից դուրս գար ԱԱԾ աշխատակիցների ուղեկցությամբ՝ գլուխը ներքև ու ձեռնաշղթաներով․ Էդգար Ղազարյան
«Լույսեր» բնակելի համալիրն ընդունեց իր առաջին բնակիչներին
Շուտով անդրադառնալու ենք արտոնյալ խմբերին, նրանք կունենան հանրային տրանսպորտից օգտվելու զեղչային համակարգ. Տիգրան Ավինյան
Հայաստանը լուծարվելու է, եթե հաջորդ ընտրությանը հանրությունը էլի վստահի Փաշինյանին․ Թագուհի Թովմասյան
Բիբլոս Բանկ Արմենիայի հովանավորությամբ անցկացվեց ԵՊՀ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի 90-ամյակին նվիրված հանդիսավոր նիստը
Մեր ազգային անվտանգության ռազմավարության մեջ ընդգծել ենք հայկական խոհանոցը` որպես ազգային արժեք. Նիկոլ Փաշինյան
Մեր օրակարգում ԼՂ հիմնահարց չկա. հեգնական ժպիտը տեղին չէ, պարո՛ն Ռուստամյան. Միրզոյան
ՌԴ-ի հետ ամուր տնտեսական կապերով կապված ենք, չնայած կան տարաձայնություններ արտաքին քաղաքական որոշ հարցերում. Արարատ Միրզոյան
Մոտ ապագայում խաղաղության պայմանագրի այդ 1-2 ձևակերպումների շուրջ էլ համաձայնության կգանք և այն պատրաստ կլինի ստորագրման. Արարատ Միրզոյան
Թուրքիայի հետ ունենք դինամիկ երկխոսություն, բայց կառուցողական չէ, երբ նրանք մեր հարաբերությունների կարգավորումը կապում են Ադրբեջանի հետ. ԱԳ նախարար
Հեղափոխական, նոր, ժամանակակից ապրելակերպի բոլոր կողմերը հաշվի առնող. ինչ է առաջարկում Renshin ընկերության Skyline թաղամասը
Վրաստանի իշխանությունը ռուսամետ չէ, մեր շահերից բխում է, որ կոնֆլիկտ չունենա ՌԴ հետ․ Ջոնի Մելիքյան
ՄԻՊ-ը չի կարող իշխանության ու ընդդիմության բոլոր ցանկությունները կատարել. Անահիտ Մանասյան
Կարելի է «Շողակաթ»-ի բյուջեն ուղղել Հանրային ռադիոյին, ավելի արդյունավետ կլինի. ՔՊ-ական պատգամավոր
Ատեստավորված ուսուցիչների կեսը ստանում է 300,000 և ավելի դրամ աշխատավարձ. Ժաննա Անդրեասյան
Իշխանությունը կարող է գնալ արտահերթ ընտրությունների, որ չձևավորվի այլընտրանքային քաղաքական ուժ․ Երվանդ Թարվերդյան
Պետությունը հաց վաստակելու գործիք է, այսպես պետք է ընկալել պետությունը. Նիկոլ Փաշինյան
Համընդհանուր թշվառության մեջ մարդկանց բարեկեցությունն «աչքի փուշ» է դառնում. Փաշինյան
Համընդհանուր թշվառության մեջ մարդկանց վաստակը աչքի փուշ է դառնում. Փաշինյան
Պետականը մեր բոլորիս մեծ ընտանեկան բյուջեն է. Փաշինյան
Տուն գնելը երբեք այսքան հեշտ չի եղել․ Ամերիաբանկը Տուն էքսպոյում է
Մեկնարկել է անշարժ գույքի և կառուցապատման ոլորտի ամենամեծ` TOON EXPO 2024 ցուցահանդես-վաճառքը
Եթե իմանանք, որ մանդատները դնենք ու փողոցում մոբիլիզացիա կլինի, մանդատ դնելը րոպեների հարց կլինի․ Քրիստինե Վարդանյան
ՀՀԿ-ն չի մրցում ընդդիմության մեջ առաջին տեղի համար, այդ մրցավազքը մեզ պարզապես չի հետաքրքրում. Հայկ Մամիջանյան
Բացի Ադրբեջանի քաղաքական կամքից, այլ խոչընդոտ չկա խաղաղության պայմանագրի ստորագրմանը․ ՔՊ պատգամավոր
«Դու-ով հետս չխոսես», «Ձեզ պահեք չափերի մեջ»․ լարված իրավիճակ՝ ԱԺ-ում
Երբ ներկրումների ուշացումներ են լինում, արտադրողները նեղ վիճակում են հայտնվում. Խաչատուր Սուքիասյան
Ռուսաստանը Հայաստանի պարտիան կխաղա Վրաստանի ընտրություններից հետո՝ Փաշինյանով, թե առանց․ Էդուարդ Շարմազանով
BRICS-ի գագաթնաժողովին մասնակցելու կարևոր շարժառիթ է նաև, որ հրավեր եմ ստացել անձամբ ՌԴ նախագահից. Փաշինյան
Կիրանցում վերջին 35 տարում դպրոց գնալն ավելի անվտանգ չի եղել, քան հիմա․ Փաշինյան
Վարկեր վերցնելը պետության համար լավ է, բայց ունե՞ք հաշվարկ, թե այդ վարկից ինչքա՞ն է գեներացվում. Խաչատուր Սուքիասյանը՝ ֆինանսների նախարարին
Զգացմունքային, անհատական ու սպորտային․ Toyota-ն ներկայացրել է նոր սերնդի Camry-ն
Եթե վարչատարածքային բաժանման օրենքը փաստարկ լիներ, Ադրբեջանը ձեզնից առաջ դրա վրա կհենվեր, զգացե՞լ եք՝ միայն դուք եք դրա մասին խոսում. Վարդանյանը՝ Ալեն Սիմոնյանին
Դուք պետություն եք ծախել, մի պետությունում իշխանություն դարձաք, 3 օր տևեց. Ալեն Սիմոնյանը՝ ՀՅԴ-ին
Ուսադիրներով շատ երիտասարդներ՝ թռիչքային կարիերա ունենալով, իրենց բացառիկ ու յուրահատուկ են զգում․ Քոչարյանն՝ ԱԺ-ում գրանցված կոնֆլիկտի մասին
Skill Event Marketing Company-ն ընդգրկվել է Eventex Top 100 հեղինակավոր վարկանիշում
Այս կանոնակարգը հաղթանակի ճանապարհ է դեպի մեր ինքիշխանություն. Հակոբ Արշակյան
Հիմնավոր կասկած կա՝ կանոնակարգը միտված է հետագայում արդարացնելու հերթական հակապետական զիջումները. Հայկ Մամիջանյան
Կանոնակարգը պահե՛ք օրակարգում այնքան ժամանակ, մինչև պարզ դառնա, թե Ադրբեջանն ինչ է անելու, սա է մեր երկրի շահերից բխում. Ռուստամյան
- 11:02 • 05.11.24 ԵՄ հետ արտոնագրերի ազատականացման շուրջ ծրագիր ենք մշակում, ԵՄ պատվիրակությունը ՀՀ-ում է. ԱԳ փոխնախարար
- 20:34 • 04.11.24 Միրզոյանը պետք է ԱԺ շենքից դուրս գար ԱԱԾ աշխատակիցների ուղեկցությամբ՝ գլուխը ներքև ու ձեռնաշղթաներով․ Էդգար Ղազարյան
- 18:39 • 04.11.24 «Լույսեր» բնակելի համալիրն ընդունեց իր առաջին բնակիչներին
- 11:12 • 04.11.24 Շուտով անդրադառնալու ենք արտոնյալ խմբերին, նրանք կունենան հանրային տրանսպորտից օգտվելու զեղչային համակարգ. Տիգրան Ավինյան
- 20:40 • 01.11.24 Հայաստանը լուծարվելու է, եթե հաջորդ ընտրությանը հանրությունը էլի վստահի Փաշինյանին․ Թագուհի Թովմասյան
- 19:51 • 01.11.24 Բիբլոս Բանկ Արմենիայի հովանավորությամբ անցկացվեց ԵՊՀ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի 90-ամյակին նվիրված հանդիսավոր նիստը
- 13:40 • 31.10.24 Մեր ազգային անվտանգության ռազմավարության մեջ ընդգծել ենք հայկական խոհանոցը` որպես ազգային արժեք. Նիկոլ Փաշինյան
- 12:01 • 31.10.24 Մեր օրակարգում ԼՂ հիմնահարց չկա. հեգնական ժպիտը տեղին չէ, պարո՛ն Ռուստամյան. Միրզոյան
- 11:34 • 31.10.24 ՌԴ-ի հետ ամուր տնտեսական կապերով կապված ենք, չնայած կան տարաձայնություններ արտաքին քաղաքական որոշ հարցերում. Արարատ Միրզոյան
- 11:20 • 31.10.24 Մոտ ապագայում խաղաղության պայմանագրի այդ 1-2 ձևակերպումների շուրջ էլ համաձայնության կգանք և այն պատրաստ կլինի ստորագրման. Արարատ Միրզոյան
- 11:16 • 31.10.24 Թուրքիայի հետ ունենք դինամիկ երկխոսություն, բայց կառուցողական չէ, երբ նրանք մեր հարաբերությունների կարգավորումը կապում են Ադրբեջանի հետ. ԱԳ նախարար
- 20:57 • 30.10.24 Հեղափոխական, նոր, ժամանակակից ապրելակերպի բոլոր կողմերը հաշվի առնող. ինչ է առաջարկում Renshin ընկերության Skyline թաղամասը
- 20:38 • 30.10.24 Վրաստանի իշխանությունը ռուսամետ չէ, մեր շահերից բխում է, որ կոնֆլիկտ չունենա ՌԴ հետ․ Ջոնի Մելիքյան
- 16:15 • 29.10.24 ՄԻՊ-ը չի կարող իշխանության ու ընդդիմության բոլոր ցանկությունները կատարել. Անահիտ Մանասյան
- 15:17 • 29.10.24 Կարելի է «Շողակաթ»-ի բյուջեն ուղղել Հանրային ռադիոյին, ավելի արդյունավետ կլինի. ՔՊ-ական պատգամավոր
- 12:25 • 29.10.24 Ատեստավորված ուսուցիչների կեսը ստանում է 300,000 և ավելի դրամ աշխատավարձ. Ժաննա Անդրեասյան
- 20:38 • 28.10.24 Իշխանությունը կարող է գնալ արտահերթ ընտրությունների, որ չձևավորվի այլընտրանքային քաղաքական ուժ․ Երվանդ Թարվերդյան
- 12:15 • 28.10.24 Պետությունը հաց վաստակելու գործիք է, այսպես պետք է ընկալել պետությունը. Նիկոլ Փաշինյան
- 11:13 • 28.10.24 Համընդհանուր թշվառության մեջ մարդկանց բարեկեցությունն «աչքի փուշ» է դառնում. Փաշինյան
- 11:01 • 28.10.24 Համընդհանուր թշվառության մեջ մարդկանց վաստակը աչքի փուշ է դառնում. Փաշինյան
- 10:48 • 28.10.24 Պետականը մեր բոլորիս մեծ ընտանեկան բյուջեն է. Փաշինյան
- 20:12 • 26.10.24 Տուն գնելը երբեք այսքան հեշտ չի եղել․ Ամերիաբանկը Տուն էքսպոյում է
- 23:15 • 25.10.24 Մեկնարկել է անշարժ գույքի և կառուցապատման ոլորտի ամենամեծ` TOON EXPO 2024 ցուցահանդես-վաճառքը
- 20:44 • 25.10.24 Եթե իմանանք, որ մանդատները դնենք ու փողոցում մոբիլիզացիա կլինի, մանդատ դնելը րոպեների հարց կլինի․ Քրիստինե Վարդանյան
- 13:03 • 25.10.24 ՀՀԿ-ն չի մրցում ընդդիմության մեջ առաջին տեղի համար, այդ մրցավազքը մեզ պարզապես չի հետաքրքրում. Հայկ Մամիջանյան
- 11:37 • 25.10.24 Բացի Ադրբեջանի քաղաքական կամքից, այլ խոչընդոտ չկա խաղաղության պայմանագրի ստորագրմանը․ ՔՊ պատգամավոր
- 12:16 • 24.10.24 «Դու-ով հետս չխոսես», «Ձեզ պահեք չափերի մեջ»․ լարված իրավիճակ՝ ԱԺ-ում
- 12:00 • 24.10.24 Երբ ներկրումների ուշացումներ են լինում, արտադրողները նեղ վիճակում են հայտնվում. Խաչատուր Սուքիասյան
- 20:38 • 23.10.24 Ռուսաստանը Հայաստանի պարտիան կխաղա Վրաստանի ընտրություններից հետո՝ Փաշինյանով, թե առանց․ Էդուարդ Շարմազանով
- 18:29 • 23.10.24 BRICS-ի գագաթնաժողովին մասնակցելու կարևոր շարժառիթ է նաև, որ հրավեր եմ ստացել անձամբ ՌԴ նախագահից. Փաշինյան
- 17:33 • 23.10.24 Կիրանցում վերջին 35 տարում դպրոց գնալն ավելի անվտանգ չի եղել, քան հիմա․ Փաշինյան
- 14:36 • 23.10.24 Վարկեր վերցնելը պետության համար լավ է, բայց ունե՞ք հաշվարկ, թե այդ վարկից ինչքա՞ն է գեներացվում. Խաչատուր Սուքիասյանը՝ ֆինանսների նախարարին
- 11:19 • 23.10.24 Զգացմունքային, անհատական ու սպորտային․ Toyota-ն ներկայացրել է նոր սերնդի Camry-ն
- 17:36 • 22.10.24 Եթե վարչատարածքային բաժանման օրենքը փաստարկ լիներ, Ադրբեջանը ձեզնից առաջ դրա վրա կհենվեր, զգացե՞լ եք՝ միայն դուք եք դրա մասին խոսում. Վարդանյանը՝ Ալեն Սիմոնյանին
- 17:33 • 22.10.24 Դուք պետություն եք ծախել, մի պետությունում իշխանություն դարձաք, 3 օր տևեց. Ալեն Սիմոնյանը՝ ՀՅԴ-ին
- 17:03 • 22.10.24 Ուսադիրներով շատ երիտասարդներ՝ թռիչքային կարիերա ունենալով, իրենց բացառիկ ու յուրահատուկ են զգում․ Քոչարյանն՝ ԱԺ-ում գրանցված կոնֆլիկտի մասին
- 14:22 • 22.10.24 Skill Event Marketing Company-ն ընդգրկվել է Eventex Top 100 հեղինակավոր վարկանիշում
- 12:37 • 22.10.24 Այս կանոնակարգը հաղթանակի ճանապարհ է դեպի մեր ինքիշխանություն. Հակոբ Արշակյան
- 11:40 • 22.10.24 Հիմնավոր կասկած կա՝ կանոնակարգը միտված է հետագայում արդարացնելու հերթական հակապետական զիջումները. Հայկ Մամիջանյան
- 11:16 • 22.10.24 Կանոնակարգը պահե՛ք օրակարգում այնքան ժամանակ, մինչև պարզ դառնա, թե Ադրբեջանն ինչ է անելու, սա է մեր երկրի շահերից բխում. Ռուստամյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրադարձային 15:29 • 04/11 Զուրաբիշվիլին կիսվել է հրապարակմամբ, որում Լոռու մարզը ներկայացվում է «պատմական Վրաստան» Կազմակերպությունը, որը տուրեր է կազմակերպում դեպի ՀՀ Լոռու մարզ, հայտարարության մեջ գրել է. «Մեկ այլ տխուր, բայց պարտադիր շրջագայություն... Պատմական Վրաստան։ Յուրահատուկ մշակույթ, որը ցավոք մնաց Լոռիում։ Հիշենք և փառաբանենք Մեծ Վրաստանը»։
-
Իրադարձային 16:52 • 04/11 Երևան-Երասխ ավտոճանապարհին բախվել են «Toyota Land Cruiser»-ը և «Գազել»-ը, վերջինը կողաշրջվել է Բախվել են Սյունիքի մարզի բնակիչ 49-ամյա Մայիս Կարապետյանի վարած «Toyota Land Cruiser» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 60-ամյա Նորիկ Սաֆարյանի վարած մարդատար «Գազել» մակնիշի ավտոմեքենաները:
-
Սպորտ 20:41 • 04/11 Ես և ֆուտբոլը լքում ենք միմյանց․ Պաստորեն հայտարարել է կարիերան ավարտելու մասին «Իմ մարմինն այլևս չէր դիմանում: Ազդրի վնասվածքը շատ ծանր էր և սահմանափակում էր ֆուտբոլ խաղալու իմ հնարավորությունները: Ֆուտբոլը լքում էր ինձ, իսկ ես կորցնում էի ուժս, քանի որ անտանելի էր։ Ես և ֆուտբոլը լքում ենք միմյանց»,- ասել է Պաստորեն Relevo-ին տված հարցազրույցում։
-
Քաղաքականություն 12:15 • 04/11 ԱՄՆ նախագահական թեկնածուներից որևէ մեկը չի վաստակել Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցությունը. հայտարարություն Եթե դուք հիասթափված եք, թե ինչպես են ընկալում ձեր նախընտրած թեկնածուին ամերիկահայ ընտրողները, արեք ամեն ինչ ձեր թեկնածուին մղելու, որպեսզի նրանք պատասխանատվության ենթարկեն Բաքվին:
-
Իրադարձային 15:29 • 04/11 Զուրաբիշվիլին կիսվել է հրապարակմամբ, որում Լոռու մարզը ներկայացվում է «պատմական Վրաստան» Կազմակերպությունը, որը տուրեր է կազմակերպում դեպի ՀՀ Լոռու մարզ, հայտարարության մեջ գրել է. «Մեկ այլ տխուր, բայց պարտադիր շրջագայություն... Պատմական Վրաստան։ Յուրահատուկ մշակույթ, որը ցավոք մնաց Լոռիում։ Հիշենք և փառաբանենք Մեծ Վրաստանը»։
-
Իրադարձային 16:52 • 04/11 Երևան-Երասխ ավտոճանապարհին բախվել են «Toyota Land Cruiser»-ը և «Գազել»-ը, վերջինը կողաշրջվել է Բախվել են Սյունիքի մարզի բնակիչ 49-ամյա Մայիս Կարապետյանի վարած «Toyota Land Cruiser» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 60-ամյա Նորիկ Սաֆարյանի վարած մարդատար «Գազել» մակնիշի ավտոմեքենաները:
-
Սպորտ 20:41 • 04/11 Ես և ֆուտբոլը լքում ենք միմյանց․ Պաստորեն հայտարարել է կարիերան ավարտելու մասին «Իմ մարմինն այլևս չէր դիմանում: Ազդրի վնասվածքը շատ ծանր էր և սահմանափակում էր ֆուտբոլ խաղալու իմ հնարավորությունները: Ֆուտբոլը լքում էր ինձ, իսկ ես կորցնում էի ուժս, քանի որ անտանելի էր։ Ես և ֆուտբոլը լքում ենք միմյանց»,- ասել է Պաստորեն Relevo-ին տված հարցազրույցում։
-
Քաղաքականություն 12:15 • 04/11 ԱՄՆ նախագահական թեկնածուներից որևէ մեկը չի վաստակել Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցությունը. հայտարարություն Եթե դուք հիասթափված եք, թե ինչպես են ընկալում ձեր նախընտրած թեկնածուին ամերիկահայ ընտրողները, արեք ամեն ինչ ձեր թեկնածուին մղելու, որպեսզի նրանք պատասխանատվության ենթարկեն Բաքվին:
-
Իրադարձային 23:37 • 31/10 Աննա Հակոբյանը ցույց է տվել, թե ինչպես է ներկայացել 53 հաջողակ ձեռներեց տղամարդկանց հետ ընթրիքին (լուսանկար, տեսանյութ) Վարչապետի կինը ընթրիքի էր հրավիրել հաջողակ հաջողակ տղամարդկանց, 1 միլիոն դրամ մուտքի վճարով: Հոկտեմբերի 31-ին կայացած ընթրիքին մասնակցելու էին 53 հաջողակ ձեռներեց տղամարդիկ:
-
Ժամանց 11:09 • 01/11 Ինչ կերպարներով են Քիմ Քարդաշյանն ու մյուս աստղերը նշել Հելոուինը (լուսանկարներ) Հելոուինն արևմտյան շոու բիզնեսի աստղերի ամենասիրելի տոներից է, որի ժամանակ նրանք ներկայանում են ամենահամարձակ և անսպասելի կերպարներով: Երբեմն այդ կերպարներն այնքան բարդ ու անսովոր են լինում, որ առաջին հայացքից դժվար է հասկանալ՝ ով է թաքնված տվյալ կերպարի տակ:
-
Իրադարձային 15:29 • 04/11 Զուրաբիշվիլին կիսվել է հրապարակմամբ, որում Լոռու մարզը ներկայացվում է «պատմական Վրաստան» Կազմակերպությունը, որը տուրեր է կազմակերպում դեպի ՀՀ Լոռու մարզ, հայտարարության մեջ գրել է. «Մեկ այլ տխուր, բայց պարտադիր շրջագայություն... Պատմական Վրաստան։ Յուրահատուկ մշակույթ, որը ցավոք մնաց Լոռիում։ Հիշենք և փառաբանենք Մեծ Վրաստանը»։
Տնտեսություն
-
17:30 • 04.11.24 «Վանատամ» ՍՊԸ-ն վերականգնել է 5 մլն դրամի հարկային պարտավորությունը
-
17:05 • 04.11.24 Ապօրինի ջրառի կասեցում` Հովտաշատում
Սպորտ
-
09:39 • 05.11.24 Միտրովիչի հեթ-տրիկը, Նեյմարի վնասվածքն ու հայտարարությունը
-
00:00 • 05.11.24 Սամբոյի ԱԱ․ կմասնակցեն նաև Արցախի մարզիկները
Իրադարձային
-
10:29 • 05.11.24 Վերին Լարսը փակվել է կցորդիչով բեռնատարների համար
-
10:24 • 05.11.24 Բաքվում մեկնարկել է կրոնական առաջնորդների գլոբալ գագաթնաժողովը
Մամուլի տեսություն
-
08:40 • 05.11.24 Առաջարկվում է ներդնել օգտահանման վճար. նախագիծ. «Փաստ»
Իրավունք
-
14:53 • 04.11.24 Պարեկներին կաշառք առաջարկած վարորդները ձերբակալվել են
Ժամանց
-
11:16 • 02.11.24 Եվգենի Պետրոսյանին հրավիրել են դառնալ «Comedy Club»-ի ռեզիդենտ
-
17:30 • 01.11.24 Ջենիֆեր Լոպեսը կոչ է արել ընտրել Հարրիսին (լուսանկարներ)