ԼՐԱՀՈՍ
-
Քաղաքականություն   18:23 • 12.09.24 Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Նիդեռլանդների և Գերմանիայի դեսպանները կանչվել են Իրանի ԱԳՆ Ըստ լրատվամիջոցների, դիվանագետներին կանչելու պատճառ են դարձել եվրոպացի պաշտոնյաների ոչ կառուցողական դիտողությունները, որոնք Իրանին մեղադրում են Ուկրաինայում պատերազմին միջամտելու մեջ և առաջարկում են նոր պատժամիջոցներ սահմանել Իրանի դեմ:
-
Տնտեսություն   17:12 • 12.09.24 Փաշինյանն ընդունել է ՄԱԿ զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարին Զուրաբ Պոլոլիկաշվիլին նշել է, որ Հայաստանն ունի զբոսաշրջության ոլորտի զարգացման մեծ ներուժ և այդ առումով կարևորել այս օրերին մեր երկրում անցկացվող Գինու զբոսաշրջության համաշխարհային փառատոնի անցկացումը:
-
Գիտություն/տեխնիկա   16:41 • 12.09.24 SpaceX-ի տիեզերական զբոսաշրջիկները պատմության մեջ առաջին անգամ դուրս են եկել բաց տիեզերք Ամերիկյան SpaceX ընկերության Polaris Dawn տիեզերանավը բարձրացել է Խաղաղ օվկիանոսից 700 կմ բարձրության վրա: Այնուհետև դրա ուղևորները՝ միլիարդատեր Ջարեդ Այզեքմանը և SpaceX-ի ինժեներ Սառա Ջիլիսը, հերթով լյուկի միջով դուրս են եկել բաց տիեզերք, մի քանի րոպե մնացել ու վերադարձել:
-
Իրավունք   16:19 • 12.09.24 ՔԿՀ-ում բժշկական կենտրոնի բուժքրոջ մոտ հայտնաբերվել են թմրամիջոցի նմանվող զանգված և դեղահաբեր Անվտանգային ռենտգեն սարքի միջոցով ծառայողներն էլեկտրոնային ծխախոտի միջից հայտնաբերել են թմրամիջոցի նմանվող, 23,36 գրամ քաշով, դեղնականաչավուն, բուսական զանգված, ինչպես նաև՝ 25 հատ «AN 627» գրառմամբ դեղահաբ։
-
Քաղաքականություն   16:05 • 12.09.24 Հայերը շատ խելացի մարդիկ են և շուտով կհասկանան, թե որտեղ է իրենց երջանկությունը. Լուկաշենկո Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Հայաստանի հետ լավ հարաբերություններ պահպանելու կողմնակից է. այդ մասին նա հայտարարել է Բելառուսում բնակվող տարբեր ազգությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանը, գրում է ԲԵԼՏԱ-ն։
-
Իրավունք   15:48 • 12.09.24 Դատական իշխանության անկախության ապահովման գլխավոր երաշխավորը ստացվում է, որ գլխավոր դատախազն է, սա հումորով չեմ ասում. Հրայր Թովմասյան «Մնացած սահմանադրական երաշխիքները զրոյացել են, գոյություն չունեն: ՍԴ, դու ունե՞ս այդ լիազորությունները, այո, ունես, բայց դու չես կարող ինքնուրույն, քո նախաձեռնությամբ քննության վերցնես ու որոշես այդ հարցը»,- ասաց Թովմասյանը:
-
Իրավունք   15:43 • 12.09.24 Կրասնոդարում ձերբակալվել է հայ գործարար, որը կասկածվում է ՌԴ ՊՆ-ի միջոցներից ավելի քան 7 մլն ռուբլի յուրացնելու համար Կրասնոդարում ոստիկանությունը ձերբակալել է «ՏԿՊրոգրես» ընկերության գլխավոր տնօրեն Սուրեն Գրիգորյանին։ Նա կասկածվում է Պաշտպանության նախարարությունից, Կրասնոդարի բարձրագույն զինվորական դպրոցի կուրսանտների
-
Սպորտ   15:40 • 12.09.24 Դատապարտում ենք ազգային հավաքականի ցանկացած ֆուտբոլիստի հասցեին հիմնազուրկ մեղադրանքներն ու վիրավորանքները․ ՀՖՖ-ն՝ Գեղամ Նազարյանին Մենք վստահ ենք, որ ինչպես Հայաստանի ազգային հավաքականում, այնպես էլ ակումբային մակարդակում Օգնյեն Չանչարևիչը բազմիցս ուրախացնելու է հայաստանցի երկրպագուներին իր հուսալի խաղով
-
Քաղաքականություն   15:21 • 12.09.24 ԱՄՆ Կոնգրեսում դատապարտել են Արցախի էթնիկ զտումն ու Հայաստանի դեմ ադրբեջանական ագրեսիան Սեպտեմբերի 10ին, ԱՄՆ Հելսինկիի հանձնաժողովում կայացած «Աջակցություն Հայաստանի ժողովրդավարությանը և արևմտյան ապագային» վերնագրով լսումների ընթացքում` ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ
-
Իրադարձային   15:17 • 12.09.24 Կանխվել է մաքսանենգ ճանապարհով 8 մլն դրամի չափով ադամանդանման քարերի ներմուծման փորձը (տեսանյութ) Հայտնաբերված ադամանդանման թափանցիկ քարերի մաքսային արժեքը գերազանցում է ՀՀ քրեական օրենսգրքի 292-րդ հոդվածով սահմանված ռազմավարական տեսակետից կարևոր հումքային ապրանքների խոշոր չափը` 8 մլն ՀՀ դրամը:
-
Իրադարձային   14:50 • 12.09.24 Բայդենը կրել է Թրամփին աջակցող գրությամբ կարմիր MAGA գլխարկ (տեսանյութ) Բայդենը միջոցառման ժամանակ կրել է նախագահական ընտրություններում հանրապետական Դոնալդ Թրամփին աջակցող գրությամբ (MAGA) Trump 2024 գլխարկը։ Այս լուսանկարը հրապարակել է Թրամփի նախընտրական շտաբը X սոցիալական ցանցում:
-
Իրադարձային   14:21 • 12.09.24 Դատավոր Մեսրոպ Մակյանն ինքնաբացարկ է հայտնել Վլադիմիր Գասպարյանի գործով․ փաստաբանները ներկայացրել են նոր զարգացումները Վլադիմիր Գասպարյանը Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ ազատվել էր պատժի կրումից, ինչը պաշտպանական կողմի համար չի եղել բավարարող լուծում և ներկայացվել էր հատուկ վերանայման վերաքննիչ բողոք։ Վերջինս Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանի որոշմամբ ընդունվել է վարույթ։
-
Քաղաքականություն   14:01 • 12.09.24 Նեթանյահուն չի պատասխանում իմ զանգերին. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բողոքել է «Ես նրա հետ չեմ խոսել, քանի որ նա չի պատասխանում իմ հեռախոսազանգերին, բայց ես նրա հետ չխոսելու պատճառ չունեմ: յսպիսով, եթե նա գա Նյու Յորք և ինձ հետ հանդիպում խնդրի, ես շատ ուրախ կլինեմ տեսնել նրան», - ասել է Գուտերեշը։
-
Իրադարձային   13:37 • 12.09.24 Այն, ինչ չպետք է լիներ ինձ հետ, արդեն եղել է, իմ խնդիրն այն է, որ մնացած դատավորները չանցնեն դրա միջով. Հրայր Թովմասյան «Այս նորմը նրա համար է, որ ոչ թե վերջնարդյունքում ես պատասխանատվության չենթարկվեմ, այլ նրա համար, որ այս ամբողջ գործընթացը չլինի»,- ասաց Թովմասյանը: