ԼՐԱՀՈՍ
-
Իրավունք   13:08 • 10.09.24 Որևէ կետ չկա, որ ինձ տանեն կալանքի, բայց ես պատրաստ եմ. Առուշ Առուշանյան Հարցին՝ փաստորեն 1,8 տարի կալանքի տակ է լինելու, նա ասաց .«1 տարի 8 ամիսը «շակալադնի է», մնացածը թող ամեն մարդ իր դարդին լինի, չեմ էլ ուզում դատավորի մասին բան ասել: Կին է, ընտանիք ու երեխա ունի»:
-
Իրավունք   13:05 • 10.09.24 Եվրոպական դատարանը Google-ին պարտավորեցրել է 2,4 մլրդ եվրո տուգանք վճարել Google տեխնոլոգիական ընկերությունը ստիպված կլինի վճարել 2,4 միլիարդ եվրոյի չափով տուգանք, որը 2017թ. սահմանել է ԵՄ հանձնաժողովը. այժմ Լյուքսեմբուրգում տեղակայված Եվրոպական դատարանը հաստատել է նախորդ ատյանի՝ Եվրոպական ընդհանուր իրավասության դատարանի համապատասխան որոշումը:
-
Քաղաքականություն   12:56 • 10.09.24 Ուզո՞ւմ եք նոր ընտրություններ, մենք երբեք դրանից չենք խորշել, մեխանիզմը քննարկենք, գնանք այդ նոր ընտրություններին. Տիգրան Ավինյան «Ասում են՝ Երևան քաղաքում տապալվել են աշխատանքները, գործադիր մարմինը լավ չի աշխատում, լո՞ւրջ եք ասում։ Երևան քաղաքում միայն այս տարի 50 փողոցում 52 կմ-ից ավելի նորոգման աշխատանքներ են արվել», - ասաց քաղաքապետը:
-
Իրադարձային   12:41 • 10.09.24 Լարված իրավիճակ՝ Աշտարակ-Երևան ճանապարհին. քաղաքացիներ են բերման ենթարկվել Գյուղի բնակիչները բողոքում են, որ Նաիրի համայնքի ղեկավարը՝ Նորայր Սարգսյանը, ավագանու նիստում որոշել է չեղարկել մի որոշում, ըստ որի՝ բնակիչներին գյուղնշանակության համար տրամադրված հողակտորների վրա շինթույլտվության իրավունքը բացառվում է։
-
Իրադարձային   12:40 • 10.09.24 Կյանքից հեռացել է օսկարակիր դերասան Ջեյմս Էրլ Ջոնսը, որը հնչյունավորել է Դարտ Վեյդերին Դերասանը ստեղծագործել է ավելի քան վեց տասնամյակ և արժանացել երեք «Թոնի», երկու «Էմմի» և «Գրեմմի» մրցանակների: 2011-ին Ջոնսն արժանացել է «Օսկար»-ի՝ կինոյի ոլորտում ունեցած նվաճումների, ավանդի համար:
-
Իրադարձային   12:37 • 10.09.24 Վահագնի թաղամասի մոտ բախվել են ոստիկանության Նաիրիի բաժնի պետին սպասարկող «Toyota»-ն և «Opel Vectra»-ն Աղբյուրը հայտնում է, որ «Toyota»-ն հաշվառված է ՀՀ ՆԳՆ Ոստիկանության հաշվեկշռում և սպասարկում է ոստիկանության Նաիրիի բաժնի պետին։ Պետհամարանիշներից մեկը հանված էր, այն պարեկները հայտնաբերեցին ավտոմեքենայի մեջ։
-
Իրադարձային   12:15 • 10.09.24 Կիմ Չեն Ընը մտադիր է միջուկային զենքի թիվն ավելացնել «երկրաչափական պրոգրեսիայով» Կիմ Չեն Ընն ասել է, որ երկիրը պետք է ավելի մանրակրկիտ նախապատրաստի իր «միջուկային հնարավորությունները և պատրաստ լինի դրանք պատշաճ կերպով օգտագործել ցանկացած պահի, որպեսզի ապահովի պետության անվտանգության իրավունքները»:
-
Իրադարձային   11:49 • 10.09.24 «Պարո՛ն Երիցյան, Դուք իրավական հանձնաժողովի 7 նիստից 6-ը բացակայել եք». Ավինյանը՝ ավագանու անդամին մանդատից զրկելու մասին Երևանի ավագանու նիստում քննարկվում է ավագանու 3 անդամի՝ «Ազգային առաջընթաց» խմբակցության ներկայացուցիչ Գրիգորի Երիցյանի, ինչպես նաև «Հանրային ձայն» խմբակցության ներկայացուցիչներ Անույշ Խուդավերդյանի ու Անուշ Գինոսյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու հարցը։
-
Քաղաքականություն   11:26 • 10.09.24 ՀՀ-ն պատրաստ է Նախիջևանի ու Ադրբեջանի միջև հաղորդակցային կապ տրամադրել, բայց ոչ բոլորն են հակված օգտվել այս հնարավորությունից. Նիկոլ Փաշինյան Վարչապետը մեջբերեց նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը, ըստ որի՝ ՀՀ-ն երաշխավորում է Ադրբեջանի արևմտյան շրջանների ու Նախիջևանի միջև տրանսպորտային հաղորդացության անվտանգությունը:
-
Քաղաքականություն   11:21 • 10.09.24 Մեզ չթույլատրեցին ծանոթանալ խաղաղության պայմանագրին, որովհետև Բաքվում վայնասուն բարձրացավ. Խաչատրյան Արթուր Խաչատրյանը նաև նշեց, որ ընդդիմադիր 4 պատգամավոր դիմել էին և ստացել թույլտվություն՝ ծանոթանալու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն կոչվող պայմանագրի տեքստերին:
-
Իրադարձային   11:12 • 10.09.24 Ucom-ը կհամագործակցի խորհրդատվական ոլորտի ամենահեղինակավոր՝ Միջազգային CMC համաժողովի հետ Միջազգային CMC համաժողովի հարուստ օրակարգը նախատեսված է տարբեր ոլորտների կառավարման խորհրդատուների, բիզնեսի ոլորտով հետաքրքրված ներկայացուցիչների, խորհրդատվական ընկերությունների և բիզնեսի այլ ներկայացուցիչների համար։
-
Իրավունք   11:10 • 10.09.24 Սկզբունքի հարց է. քաղաքապետի պաշտոնից չեմ հրաժարվի. Առուշ Առուշանյան «Ընտրության թեման հանվում է, սա քաղաքական որևէ գործառույթի մեջ մտնում»,- ասաց Առուշանյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյեք իր նկատմամբ կատարվող գործողությունները քաղաքական ենթատեքստ ունեն»,-ասաց Առուշանյանը:
-
Իրադարձային   11:10 • 10.09.24 Իրանի Գերագույն առաջնորդի ներկայացուցիչը մեկնել է ՌԴ, որտեղ քննարկելու է նաև «միջանցքի» հարցը Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարը նաև նախատեսում է «երկկողմ բանակցություններ վարել «Զանգեզուրի միջանցքի» (չակերտները՝ Tert.am) շուրջ որոշ գործընկերների, ռուս պաշտոնյաների հետ»։
-
Քաղաքականություն   10:52 • 10.09.24 Խաղաղության պայմանագրի համաձայնեցված դրույթներից մեկով նախատեսվում է դիվանագիտական հարաբերություններ հաստատել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև. Փաշինյան «Առաջինը պետք է անդրադառնամ ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի բանակցություններին: Վերջին շրջանում շատ եք լսել, որ խաղաղության պայմանագրի 80 տոկոսը համաձայնեցված է, այդ մասին եղել են հայտարարություններ», - ասաց Փաշինյանը:
-
Իրադարձային   10:43 • 10.09.24 Վայոց ձորում բեռնատարը դուրս է եկել հանդիպակաց գոտի և կիսակողաշրջված հայտնվել դաշտում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 163.5 կմ հատվածում «PILSAN» մակնիշի բեռնատարը, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, ինչի հետևանքով հայտնվել է դաշտում, կցորդիչն էլ կողաշրջվել է։
-
Իրադարձային   10:34 • 10.09.24 Ինչպե՞ս են տարբերելու գաղտնիքի արտահոսքը միտումնավո՞ր էր, անփութությո՞ւն, թե՝ սխալմունք. Խաչատուր Սուքիասյանն՝ ԱԱԾ փոխտնօրենին Նախագծի նպատակը տեղական և պետական ինքնակառավարման մարմիններում, կազմակերպություններում և իրավաբանական անձանց մոտ գաղտնիության ռեժիմի մակարդակի բարձրացումն է: