ԼՐԱՀՈՍ
-
Քաղաքականություն   15:14 • 08.09.24 ԱՄՆ նախագահական ընտրությունների «Նոստրադամուս»-ը կանխատեսել է՝ ով է նոյեմբերին հաղթելու «Քամալա Հարիսը կլինի Միացյալ Նահանգների հաջորդ նախագահը, համենայնդեպս դա իմ կանխատեսումն է այս մրցավազքի արդյունքի վերաբերյալ: Բայց արդյունքը կախված է ձեզանից: Այսպիսով, դուրս եկեք և քվեարկեք», - ասել է 77-ամյա Լիխտմանը:
-
Իրադարձային   14:48 • 08.09.24 «Հեզբոլլահ»-ը Լիբանանից շուրջ 50 արկ է արձակել Իսրայելի ուղղությամբ, Իսրայելը ևս հարվածներ է հասցրել Նշվում է, որ Իսրայելի հակաօդային պաշտպանությունը որսացել է դրանց մեծ մասը: Եվս մոտ 30 հրթիռ հատել է սահմանը Վերին Գալիլեայում։ ՀՕՊ համակարգերը որսացել են դրանցից մի քանիսը, իսկ մնացածներն ընկել են բաց տարածքներում, ասվում է Իսրայելի պաշտպանության բանակի թելեգրամյան հաղորդագրության մեջ:
-
Մշակույթ   14:30 • 08.09.24 Կյանքից հեռացել է «Տիտանիկ»-ից հայտնի My Heart Will Go On հիթի համահեղինակը Օսկարակիր «Տիտանիկ» ֆիլմի գլխավոր սաունդթրեքի՝ My Heart Will Go Onի համահեղինակ Ուիլբուր Ջենինգսը մահացել է 80 տարեկանում, ամերիկյան Hollywood Reporter հրատարակությանը հայտնել է նրա խնամակալ Մարթա Շերրոդը։
-
Իրադարձային   14:17 • 08.09.24 Հնդկաստանում ջրհեղեղի հետևանքով առնվազն 29 մարդ է զոհվել «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նահանգի գլխավոր քարտուղար Շանտի Կումարիի խոսքով՝ վերջին հորդառատ անձրևների և ջրհեղեղների հետևանքով 29 մարդ է զոհվել նահանգում: Նահանգի 33 շրջաններից 29-ը հայտարարվել են ջրհեղեղից տուժած:
-
Իրադարձային   14:00 • 08.09.24 ՀՀ-ում Նիդեռլանդների նորանշանակ դեսպանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հայաստանում Նիդեռլանդների դեսպան Մարիկե Հարիետ Մոնրո-Վինտերին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր:Տիկին դեսպանին դիմավորել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը և թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը:
-
Ժամանց   13:53 • 08.09.24 Ջենիֆեր Լոպեսը համարձակ զգեստով է ներկայացել Տորոնտոյի միջազգային կինոփառատոնի կարմիր գորգին (լուսանկարներ) Ինչպես նկատում է Daily Mail-ը, 55-ամյա աստղը, որը Բեն Աֆլեքի հետ ամուսալուծվելու հայց է ներկայացրել, ներկայացրել է բավականին համարձակ զգեստով, որի տակ ներքնազգեստ չի կրել:
-
Սպորտ   13:39 • 08.09.24 Զախարյանը սկսել է մարզվել անհատական ծրագրով «Ռեալ Սոսյեդադ»-ի կիսապաշտպան Արսեն Զախարյանի գործակալ Գենադի Գոլոբինը СЭ-ին տված հարցազրույցի ժամանակ պատմել է ֆուտբոլիսի վերականգման փուլի մասին: Զախարյանն օգոստոսին ոտնաթաթի վիրահատության էր ենթարկվել, հիշեցնում է armsport.am-ը:
-
Քաղաքականություն   13:12 • 08.09.24 Մոսկվայի՝ «Զանգեզուրի միջանցքի» ստեղծմանն ուղղված մղումը «հարվшծ է թիկունքից». իրանցի պատգամավոր «Իրանի դիվանագիտությունը խիստ պատասխան կտա «Զանգեզուրի միջանցքին» աջակցող ՌԴ նախագահի վերջին դիրքորոշումներին»,- հավելել է պատգամավորը՝ ընդգծելով, որ Իրանի ազգային շահերը կարմիր գիծ են, որը չի կարելի անցնել որևէ սպառնալիքով։
-
Իրավունք   12:56 • 08.09.24 Նախօրեին 1 ոստիկանի սպանության, ևս 4-ի նկատմամբ սպանության փորձ կատարելու համար կասկածվող անձը տվել է խոստովանական ցուցմունք. ՔԿ Կատարվել է դեպքի վայրի զննություն, որտեղ հայտնաբերվել է «Լադա» մակնիշի տրանսպորտային միջոցը՝ դիմապակուն հրազենային վնասվածքներով, իսկ ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել են պարկուճներ: Ոստիկանները ճանաչվել են տուժող և հարցաքննվել։ Նշանակվել են փորձաքննություններ:
-
Իրադարձային   12:29 • 08.09.24 Եթե հաստատվի, որ Իրանը բալիստիկ հրթիռներ է փոխանցել ՌԴ-ին, դա կործանարար հետևանքներ կունենա Կիև-Թեհրան հարաբերությունների վրա. Ուկրաինայի ԱԳՆ Երկրի ԱԳՆ-ն նշել է, որ անհանգստացած է Իրանի կողմից Ռուսաստան բալիստիկ հրթիռների հնարավոր տեղափոխման մասին միջազգային լրատվամիջոցներում հայտնված տեղեկություններից։
-
Իրադարձային   12:09 • 08.09.24 Համաշխարհային աշխարհակարգն այնպիսի վտանգի տակ է, ինչպիսին չի եղել «սառը պատերազմից» ի վեր. MI6-ի և ԿՀՎ-ի ղեկավարների հայտարարությունը Հետախուզության բարձրաստիճան սպաների խոսքով՝ Լոնդոնը և Վաշինգտոնն ակտիվորեն համագործակցում են միասնական ճակատ ստեղծելու համար՝ «դիմադրելու Ռուսաստանի ագրեսիվ մղումներին և Պուտինի նվաճողական պատերազմին Ուկրաինայում»:
-
Մշակույթ   11:27 • 08.09.24 Պեդրո Ալմոդովարն արժանացել է Վենետիկի կինոփառատոնի գլխավոր մրցանակին Ֆիլմը դարձել է ռեժիսորի առաջին աշխատանքն անգլերեն լեզվով։ Ֆիլմը պատմում է երկու վաղեմի ընկերների հարաբերությունների մասին, որոնցից մեկը մահանում է քաղցկեղից։ Ֆիլմն արժանացել է 18 րոպեանոց հոտնկայս ծափահարությունների։
-
Գիտություն/տեխնիկա   11:15 • 08.09.24 Մասկն ասել է՝ երբ տեղի կունենա առաջին թռիչքը դեպի Մարս «Այս առաքելությունը կլինի անօդաչու՝ Մարսի վրա վայրէջքի անվտանգությունը փորձարկելու համար։ Եթե այդ վայրէջքները բարեհաջող ընթանան, ապա առաջին անձնակազմով թռիչքները դեպի Մարս կլինեն 4 տարի հետո», - գրել է նա։
-
Տնտեսություն   10:45 • 08.09.24 Իրանի նախագահը ցանկանում է տեղափոխել մայրաքաղաքը «Անհնար է զարգացնել երկիրը՝ շարունակելով ներկայիս միտումը: Եթե մենք ուզում ենք շարունակել ռեսուրսները Թեհրան բերել հարավից և ծովից, հետո դրանք վերածել արտադրանքի և նորից ուղարկել դեպի հարավ՝ արտահանման համար, դա էլ ավելի ու ավելի կնվազեցնի մեր մրցունակությունը»,- հավելել է նա։
-
Իրադարձային   10:20 • 08.09.24 Երևանում Mercedes-ը կոտրել է կամրջի ճաղավանդակներն ու գլխիվայր հայտնվել կամրջի տակ․ կա զոհ Վլադիմիր Մանուկյանը Mercedes-ով Հյուսիս-հարավ ավտոճանապարհին կառուցված կամրջի մոտ, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել կամրջի երկաթե ճաղավանդակներին, կոտրել դրանք և մոտ 15 մ բարձրությունից ընկել կամրջի տակ, բախվել հենապատին և գլխիվայր շրջվել։
-
Իրավունք   09:17 • 08.09.24 Ոստիկանի սպանության համար կասկածվող 41-ամյա Մանուկ Մարգարյանը հայտնաբերվել և ձերբակալվել է (տեսանյութ) Ոստիկանի սպանության համար կասկածվող 41ամյա Մանուկ Մարգարյանը հայտնաբերվել և ձերբակալվել է։ ՆԳՆ ոստիկանությունը մանրամասներ է հայտնում նախօրեին Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղում ոստիկանի սպանության, ևս մեկ ոստիկա
-
Սպորտ   20:27 • 07.09.24 Կմնաս ուրուգվայցիների սրտերում ու քո երկրի պատմության մեջ. Նեյմարը՝ Սուարեսին «Գիտեմ, որ տխուր օր է ուրուգվայցիների համար, քանի որ անհավանական խաղացող է կարիերան ավարտում, բայց վստահ եմ, որ նա կմնա նրանց սրտերում, հիշողություններում և Ուրուգվայի պատմության մեջ»,-գրել է Նեյմարը:
-
Քաղաքականություն   20:01 • 07.09.24 Առողջապահության ոլորտն առաջնահերթություն կլինի. Ֆրանսիայի նոր վարչապետը խոստացել է հոկտեմբերին ներկայացնել իր քաղաքական ծրագիրը Բարնիեն ընդգծել է, որ առողջապահության ոլորտն իր գլխավորությամբ նոր կառավարության համար առաջնահերթություն է դառնալու և հայտարարել է «արագ առաջընթացի» հասնելու իր մտադրության մասին, նշելով նաև որ «հրաշքների սպասել պետք չէ»։
-
Քաղաքականություն   19:23 • 07.09.24 «Զանգեզուրի միջանցքի» հարցը մնում է թե՛ Նիկոլի, թե՛ Ալիևի, թե՛ Էրդողանի, թե՛ գերտերությունների օրակարգում․ Աշոտյան Հիշեցնում եմ՝ «Զանգեզուրի միջանցքի» հարցը ոչ թե փակվել է, ոչ թե դուրս է մնացել օրակարգից, ոչ թե մոռացվել է, այլ ընդամենը չի ներառվելու «խաղաղության» պայմանագրում։
-
Իրադարձային   19:14 • 07.09.24 Մարոկկոյի իշխանությունները 2024 թվականին կանխել են շուրջ 45 հազար հոգու մուտքը Եվրոպա Մարոկկոն անցյալ տարի ձերբակալել է 75,184 մարդու, ովքեր փորձել են անօրինական ճանապարհով անցնել Եվրոպա, ինչը 6%-ով ավելի է նախորդ տարվա համեմատ, ցույց են տալիս կառավարության տվյալները: