ԼՐԱՀՈՍ
-
Իրադարձային   18:38 • 07.09.24 Վթար՝ Արագածոտնի մարզում. «Mercedes»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել կանաչ գոտում 44-ամյա Վահան Գրիգորյանը, իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով, Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 25 կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և հայտնվել կանաչ գոտում։
-
Իրադարձային   18:19 • 07.09.24 Telegram-ը վնшսшկшր է. Ուկրաինայում այն փակելը դժվար է, բայց հնարավոր է. Բուդանով «Ես երբեք չեմ վախեցել և այժմ ուղիղ ասում եմ ՝ Telegram-ը սպառնալիք է մեր ազգային անվտանգությանը։ Ես դա բացարձակապես ուղիղ եմ ասում, և մենք դա նույնիսկ փաստաթղթերով ենք ասել»,-հայտարարել է Բուդանովը։
-
Քաղաքականություն   16:14 • 07.09.24 Մեր կառավարությունները կշարունակեն սերտորեն համագործակցել. Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի նորանշանակ վարչապետին Մեծ սիրով առաջիկայում սպասում եմ Ձեր պաշտոնական այցին Հայաստան՝ ինչը գերազանց առիթ կլինի Հայաստանի և Ֆրանսիայի վերընթաց զարգացող համագործակցության ընդլայնման ու նոր ծրագրերի նախանշման շուրջ քննարկումների համար։
-
Իրադարձային   14:31 • 07.09.24 Հայաստանը կարևորում է Հայաստան-Բրազիլիա բազմաբնույթ հարաբերությունների զարգացումը․ Փաշինյանը՝ Բրազիլիայի նախագահին Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բրազիլիայի Դաշնային Հանրապետության նախագահ Լուիս Ինասիու Լուլա Դա Սիլվային՝ Անկախության օրվա առթիվ:
-
Իրադարձային   14:28 • 07.09.24 Ես չեմ տեսել տպագրված տարբերակը, մենք այլ տարբերակ ենք ներկայացրել. «Մայրենի 3» դասագրքի հեղինակը՝ կազմի փոփոխության ու առկա խորհրդանիշների մասին Tert.am-ի հետ զրույցում դասագրքի հեղինակ Վաչագան Սարգսjանը հայտնել է, որ ի սկզբանե իրենց կողմից նախատեսված է եղել այլ տարբերակ, և նշված էջը բացարձակապես կապ չունի իրենց ներկայացրածի հետ:
-
Սպորտ   14:21 • 07.09.24 Սուարեսը չի կարողացել զսպել արցունքները Ուրուգվայի հավաքականի կազմում անցկացրած վերջին խաղից հետո (լուսանկարներ, տեսանյութ) Սուարեսն Ուրուգվայի ընտրանու կազմում նորամուտը նշել է 2007 թվականին: Վերջինս մասնակցել է 143 հանդիպման՝ դառնալով 69 գոլի և 39 գոլային փոխանցման հեղինակ:
-
Քաղաքականություն   12:59 • 07.09.24 «Զանգեզուրի միջանցքը» կեղծ միջանցք է, այն կարմիր գիծ է Իրանի համար․ Էբրահիմ Ազիզի Նա շեշտել է, որ Իրանն ուշադիր հետևում է Հարավային Կովկասում իրադարձությունների զարգացմանը, և ընդգծել, որ «Զանգեզուրի միջանցքը» կարմիր գիծ է Իրանի համար և այդ առումով ցանկացած փոփոխություն վճռական պատասխան կստանա Իրանի կողմից։
-
Իրադարձային   11:53 • 07.09.24 Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունն ընդունել է ԼՂ-ում ցեղասպանական գործողության վերաբերյալ բանաձև Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը հայտարարում է, որ հայ ռազմագերիների և խաղաղ բնակիչների խոշտանգումը և սպանությունը միջազգային մարդասիրական իրավունքի խախտում է: