ԼՐԱՀՈՍ
-
Իրադարձային   10:06 • 06.09.24 Դուրովն առաջին հայտարարությունն է արել ձերբակալությունից հետո «Անցյալ ամիս ես Փարիզ ժամանելուց հետո չորս օր հարցաքննվեցի ոստիկանությունում: Ինձ ասացին, որ կարող եմ ինքս պատասխանատվություն կրել ուրիշների կողմից Telegram-ի անօրինական օգտագործման համար: Սա զարմանալի է մի քանի պատճառով»,- գրել է նա:
-
Մամուլի տեսություն   09:14 • 06.09.24 Ես եմ մասնակցել մրցույթին, հողը գնել, բայց հոդվածում ավելի շատ շոշափվում է հորս անունը, թիրախը ոչ թե ես էի, այլ հայրս. ոստիկանապետի որդի. «Ժողովուրդ» Սեպտեմբերի 5-ին Hetq.am-ը հրապարակել էր, որ կարիերային զուգահեռ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի որդին սեփականաշնորհել է ոստիկանության կողմից օգտագործվող կայանատեղիի տարածքը, ապա զավթել է Երևան համայնքի հողամասը, ապօրինի շինարարություն արել, որը հետագայում օրինականացրել է։
-
Մամուլի տեսություն   09:06 • 06.09.24 Որոշ ուժեր, գործիչներ նոր ընդդիմություն ձևավորելու ակտիվ վերադասավորումներ են նախաձեռնել․ «Հրապարակ» Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ կոնսուլտացիաներին մասնակցում են նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը, նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը, ՀԱԿ-ը, «Ապրելու երկիրը», Սուրեն Սուրենյանցը եւ նմանատիպ մի քանի ուժեր:
-
Մամուլի տեսություն   08:54 • 06.09.24 Հանրային ռադիոյի նորընտիր տնօրենն անցել է Փաշինյանի սպասելիքներն արդարացնելու գործին. «Հրապարակ» Նորամուծություններից է նաեւ այն, որ ազգային փոքրամասնությունների վերաբերյալ հաղորդումները կարող են այլեւս Ռադիոյի ցանցում չլինել, այլ կլինեն միայն կայքում․ խոսքը քրդերին եւ եզդիներին վերաբերող հաղորդումների մասին է:
-
Մամուլի տեսություն   08:45 • 06.09.24 ՔՊ-ական պատգամավորները բյուջեի հաշվին շրջագայում են, մյուսներին՝ պատժում․ «Հրապարակ» Ժամանակին ՀՀԿ-ի հետ բազմիցս գործուղումների մեկնած Նիկոլ Փաշինյանն ավելի վատ ավանդույթներ է ձեւավորել երկրում, քան տիրում էին նախկինների ժամանակ: Պետական բյուջեի հաշվին սրան-նրան լավություն անելը կամ ոմանց պատժելն այլեւս դարձել է իշխանական գործելակերպ:
-
Մամուլի տեսություն   08:12 • 06.09.24 800 մարդու մասնակցությամբ «Համաշխարհային հայկական գագաթնաժողով»-ի փոխարեն Փաշինյանը 16 երկօրյա հեծանվավազք կկազմակերպեր Սևանի շուրջ. որքա՞ն արժե գագաթնաժողովը. «Ժողովուրդ» «Համաշխարհային հայկական գագաթնաժողով»-ի եւ ՄԱԿ Զբոսաշրջության Գինու զբոսաշրջության 8-րդ համաշխարհային համաժողովի կազմակերպչական հարցերով զբաղվելու է «Լաքշերի վոյաժ» ՍՊԸ-ն. հենց այս ՍՊԸ-ի հետ է կնքվել պայմանագիրը»։
-
Մամուլի տեսություն   07:41 • 06.09.24 Մեկ ուղևորափոխադրումը 100 դրամ, շատ օգտվելիս` էլ ավելի մատչելի. ի՞ նչ է առաջարկում Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը. «Ժողովուրդ» «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Մայր Հայաստան» խմբակցությունը Երեւանի ավագանու՝ սեպտեմբերի 10-ին կայանալիք նիստի օրակարգ է բերել մի նոր նախագիծ, որով առաջարկվում է տրանսպորտի ուղեվարձի այլ սակագներ։
-
Քաղաքականություն   22:21 • 05.09.24 Արայիկ Հարությունյանն իր բոլոր քայլերի, նաև՝ հրաժարականի մասին տեղեկացրել է Հայաստանի իշխանություններին, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանին. Աշոտ Ղուլյան Ինչ վերաբերվում է Արցախ վերադարձի մասին հնարավորություններին, Ղուլյանը նշել է, որ Հայաստանի իշխանությունները խնդիրը պետք է օրակարգային պահեն, ինչը, ցավոք սրտի, չեն անում, որովհետև անգամ այդ պարագայում Ադրբեջանի հետ բանակցային գործընթացում ՀՀ-ն հանդես կգա առավել ակտիվ դիրքերից։
-
Իրադարձային   22:18 • 05.09.24 Ինչո՞ւ է «Միսս տիեզերք» մրցույթում Հայաստանը ներկայացնելու ռուս մոդելը Առաջին հայացքից թվում է, թե մրցույթը օրենքների խախտմամբ է կայացել, սակայն, ըստ Գոհար Հարությունյանի, վերջին երկու տարում «Միսս տիեզերք» մրցույթի կազմկոմիտեն փոխվել է, որի հետևանքով էլ քաոս է ստեղծվել։
-
Քաղաքականություն   19:34 • 05.09.24 Նիկոլի հնարավոր վերարտադրությունը խաչ է քաշելու Հայաստանի Հանրապետության պետականության վրա․ Աշոտյան Չպետք է հասնել մինչև 2026 թվական։ Եթե Նիկոլի վարչապետությամբ գնացինք ընտրությունների խայտառակ ենք լինելու ազգովի։ Ռիսկ կա, որ կրկին պիտակավորվելու ենք որպես անթասիբ ազգ»,-ասել է նա։