ԼՐԱՀՈՍ
-
Իրավունք   16:21 • 15.08.24 Երևանում ոստիկաններն ուժեղացված ծառայություն են անցկացրել. ստուգվել է 580 մեքենա, ձերբակալվել է 46 անձ (տեսանյութ) Միջոցառման ընթացքում հայտնաբերվել են «Մակարով» տեսակի ատրճանակ՝ լիցքավորված փամփուշտներով, 4 գազային ատրճանակ, 8 սառը զենք։ Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 15 դեպք։
-
Իրադարձային   16:00 • 15.08.24 Հրազդանի կիրճում վթարվել է կոյուղատար խողովակը, ճանապարհը կեղտաջրերից մաքրելու աշխատանքներ են տարվում. քաղաքապետարան (տեսանյութ) Երևանի քաղաքապետարանի կոմունալ վարչությունը, Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի բաժինը որպես աջակցող կողմ հատուկ տեխնիկայով իրականացնում են վթարը վերացնելու, ճանապարհը կեղտաջրերից մաքրելու աշխատանքներ:
-
Իրադարձային   15:00 • 15.08.24 Ռուսաստանում ՀՀ նորանշանակ դեսպանը մինչև վերջերս բիզնես ուներ այդ երկրում․ Hetq.am Գուրգեն Արսենյանը 1990-ականների վերջին ընկերություններ ուներ նաեւ ԱՄՆ-ում, որոնք, սակայն, փակվել են հարկային պարտավորությունների կատարման մեջ թերանալու պատճառով: ԱՄՆ-ը, սակայն, Արսենյանի բիզնես հետաքրքրությունների տիրույթում գտնվող միակ օտարերկրյա պետությունը չի եղել:
-
Իրադարձային   14:39 • 15.08.24 Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի Քամին՝ հյուսիսային՝ 3-6 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վ արագությամբ: Երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում օգոստոսի 15-17-ին, 20-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 17-21մ/վ արագությամբ։
-
Իրադարձային   13:59 • 15.08.24 Բրազիլիայի քաղաքացին ինքն է որոշել խմել՝ կասկածները ցրելու համար. Ռուստամ Բադասյան «Եթե ինչ-որ մեկը ոչ պրոֆեսիոնալ է գտնվել, պետք է ենթարկվի պատասխանատվության: Տեսախցիկները ստուգվել են, ամեն ինչը ֆիքսված է: Այս պահին կա քրեական վարույթ, ՔԿ-ն կպարզի բոլոր հանգամանքները» ,-նշեց Բադասյանը:
-
Իրադարձային   13:42 • 15.08.24 Բարեգործությունը՝ առօրյայի մաս. Yandex Armenia-ն ու մի շարք այլ ընկերություններ նպաստում են սոցիալապես պատասխանատու հանրության ձևավորմանը Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության կարևորությունը հասկանում են ինչպես ընկերությունների ղեկավարները, հասարակական կազմակերպությունները, այնպես էլ` սպառողները:
-
Տնտեսություն   13:09 • 15.08.24 5,000 դրամ գողանալը գողություն է, 10 միլիոնը՝ ո՞չ․ ՊԵԿ նախագահ Հաճախ մարդիկ ուզում են լայնախոհ անձի տպավորություն թողնել, որ շատ ժամանակակից են մտածում, դաշտ են նետում թեզ, որ բոլոր երկրներում գնում են տնտեսական հանցագործությունների ապաքրեականացման ճանապարհով և այլն:
-
Տնտեսություն   12:42 • 15.08.24 Կով՝ 550,000 դրամ, ոչխար և այծ՝ 50,000 դրամ, հավ՝ 2,500 դրամ. Գևորգ Պապոյանը ներկայացրեց, թե ինչ փոխհատուցում կստանան ջրհեղեղից վնասներ կրած բնակիչները Պապոյանը նշեց նաև, որ համայնքային տնտեսությունների գրքերում չհաշվառված կենդանիների դեպքում փոխհատուցում տրվելու է գնահատված արժեքի 50 տոկոսի չափով՝ բացառությամբ խոշոր եղջերավոր կենդանիների ու ծիածանափայլ իշխանի մայրական կազմի:
-
Քաղաքականություն   12:16 • 15.08.24 Մինսկի խմբի հարցը կարող է դիտարկվել խաղաղության պայմանագրի կնքման համատեքստում․ ՀՀ ԱԳՆ Նշենք, որ Ադրբեջանը խաղաղության համաձայնագրի ստորագրման, դրա նախաստորագրման համար պահանջել է փոխել Հայաստանի Սահմանադրությունը, և համատեղ լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը: Ալիևը նաև հայտարարել է, որ Հայաստանը համաձայն չէ Մինսկի խմբի լուծարմանը։
-
Իրադարձային   11:55 • 15.08.24 Բելգորոդի մարզում իրավիճակը բարդ է ու լարված, հայտարարվել է դաշնային նշանակության արտակարգ իրավիճակ․ ՌԴ ԱԻՆ «Առաջարկում եմ Բելգորոդի մարզում ստեղծված արտակարգ իրավիճակը դասակարգել որպես դաշնային նշանակության արտակարգ իրավիճակ և սահմանել արձագանքման դաշնային մակարդակ»,- ասել է ՌԴ ԱԻ նախարարը։
-
Տնտեսություն   11:38 • 15.08.24 Որևէ տնտեսվարող թող չգա, ասի`«հորս արև» պահեստում 15 մլն դրամի ապրանք ենք ունեցել, ձեր վճարած հարկերը ընկալեք որպես մի գրպանից հանել, մյուս գրպանը դնելու պրոցես. Փաշինյան «Այն տնտեսվարողները, ովքեր ստանալու են այս աջակցությունը, ստանալու են այնքանով, որքանով մի գրպանից հանել են ու դրել են մյուս գրպանը սև օրվա համար». Նիկոլ Փաշինյան: