ԼՐԱՀՈՍ
-
Իրադարձային   21:33 • 11.11.24 ՆԳ նախարարի տեղակալը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի աղետների ռիսկի նվազեցման գծով հատուկ ներկայացուցչի հետ քննարկել է համագործակցությանն առնչվող հարցեր Աղետների պատճառած կորուստերի վերաբերյալ տվյալների հավաքագրման ուղղությամբ մասնագետների վերապատրաստման մասով ևս հատուկ ներկայացուցիչ Կամալ Կիշորը հայտնել է իր պատրաստակամությունը՝ նպաստելով հայ մասնագետների առավել ակտիվ ներգրավվածության ապահովմանը։
-
Քաղաքականություն   21:07 • 11.11.24 Թրամփը ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնի համար առաջադրել է Էլիզ Մարի Ստեֆանիկի թեկնածությունը Թրամփը պաշտոնապես առաջադրել է Նյու Յորքի Կոնգրեսի 21-րդ շրջանից ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Էլիզ Մարի Ստեֆանիկին ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնում։ Այս մասին հայտնել է նրա խոսնակը։
-
Իրադարձային   20:43 • 11.11.24 6 օրում՝ հրդեհի 101 դեպք․ փրկարար ծառայությունը տվյալներ է ներկայացրել Մասնավորապես՝ հրդեհի՝ 101, փլուզման, քարաթափման, բնական հրդեհի, երկրաշարժի, որոնողափրկարարական՝ 1-ական, ցրտահարության, զինամթերքի հայտնաբերման՝ 2-ական, օձի նկատման, ուժեղ քամու՝ 3-ական, թունավորման՝ 4 և այլ դեպեր։
-
Քաղաքականություն   20:15 • 11.11.24 Ադրբեջանը կշարունակի ջանքերը՝ ուղղված տարբեր երկրների միջև կոնսենսուս գտնելուն և համերաշխության հասնելուն. Ալիևը` ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին Գուտերեշը նշել է, որ ՄԱԿ-ը պատրաստ է համակողմանի աջակցություն ցուցաբերել COP-29-ում Ադրբեջանի հաջող նախագահության համար:
-
Քաղաքականություն   20:03 • 11.11.24 Մեծ Բրիտանիայի վարչապետն ու Ֆրանսիայի նախագահը քննարկել են ձմռանն ընդառաջ Ուկրաինային աջակցելու հարցը Նշվում է, որ Մակրոնն ու Սթարմերը բանակցությունները սկսել Ուկրաինայում տիրող իրավիճակի քննարկմամբ, այդ թվում՝ այդ երկրի դիրքերը մինչև ձմռան սկիզբ ամրապնդելու հարցի շուրջ:
-
Քաղաքականություն   19:28 • 11.11.24 Թրամփը պետք է ուղղի ԱՄՆ-ի սխալները, այլ ոչ թե բանակցություններ վարի Ռուսաստանի հետ Ուկրաինայի հարցով․ Զախարովա «Վաշինգտոնն էր, որ արգելեց Զելենսկիին բանակցել Ռուսաստանի հետ՝ դա ամրագրելով օրենքով, ուստի պետք է շտկել այն հանցավոր սխալները, որոնք թույլ են տվել ամերիկացի դեմոկրատները»,- ասել է նա։
-
Քաղաքականություն   19:16 • 11.11.24 Եվրասիայի երկրները պետք է համատեղ պատասխանատվություն կրեն խաղաղության հաստատման համար՝ թույլ չտալով դրսից բացասական միջամտություն․ Լավրով «Իսկ ՌԴ նախագահի նախաձեռնությունը անվտանգության նկատմամբ այլ մոտեցման մասին է, այն «իրավահավասար» անվտանգության մասին է, անվտանգության, որը կապահովվի՝ առանց արտատարածաշրջանային ուժերի մասնակցության»,- ավելացրել է Լավրովը։
-
Իրադարձային   19:04 • 11.11.24 Գողnւթյուն՝ Լոռիում․ մարզի պաշտոնյայի բնակարանից տարել են գումար և ոսկյա զարդեր Համազասպ Ն․-ն հայտնել է, որ նույն օրը՝ ժամը 08։30-ից մինչև ժամը 18։30-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ հանգամանքներում ապօրինի մուտք են գործել իրեն պատկանող Աղայան փողոցի բնակարան, խառնել ննջասենյակի և պատշգամբի իրերը, հափշտակել գումար և ոսկյա զարդեր:
-
Իրավունք   17:40 • 11.11.24 Երևանի մետրոպոլիտենի նախկին տնօրենին և 7 այլ անձի մեղադրանք է ներկայացվել հափշտակություն կատարելու համար Իր որդու համար շուկայականից անհամեմատ էժան գնով ձեռք բերելու նպատակով 2013 թվականի հունիսին Երևանի մետրոպոլիտենի տնօրենների խորհրդի հերթական նիստում առաջարկել է օտարել ընկերության հաշվեկշռում գտնվող Բաղրամյան պողոտայի 76 շենքի 944,5քմ մակերեսով նկուղային հարկը:
-
Իրավունք   17:14 • 11.11.24 Վարորդական իրավունք ստանալու համար 20-ամյա երիտասարդը կաշառք է առաջարկել և ձերբակալվել (տեսանյութ) Երևանի Ֆուչիկի փողոցի բնակիչ 20-ամյա երիտասարդը ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժին, ապա կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել Հակակոռուպցիոն կոմիտե:
-
Քաղաքականություն   16:37 • 11.11.24 Վրաստանում ճգնաժամն ակնհայտ է, մեր եվրոպացի ընկերներն այստեղ են օգնելու համար. Զուրաբիշվիլի «Սա մեր ճանապարհն է։ Մեր ճանապարհը կայունության, ժողովրդավարության և Եվրոպայի ճանապարհն է։ Վրաստանն այլ ճանապարհ չունի. մեր ընկերները, որոնք այստեղ մեզ հետ են, խորապես համոզված են դրանում»,- ասել է Սալոմե Զուրաբիշվիլին։