ԼՐԱՀՈՍ
-
Իրավունք   16:10 • 11.11.24 Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր. ՔԿԾ-ն հրապարակել է հոկտեմբերին հայտնաբերված արգելված իրերի ցանկը Հայտնաբերել են թմրամիջոցի նմանվող, ընդհանուր 40,86 գրամ քաշով զանգվածներ, 162 բջջային հեռախոս, բջջային հեռախոսի 174 պարագա, 11 wi-fi սարք, 53 կտրող-ծակող առարկա, 112,2 լիտր ինքնաշեն ոգելից խմիչք, տարբեր տեսակի 95 դեղահաբեր և արգելված այլ իրեր:
-
Իրադարձային   15:57 • 11.11.24 Ֆինանսական անկախությունը կարևոր նախապայման է իրական ինքնակառավարման համար. Տիգրան Ավինյան Երևանը, լինելով մեր երկրի ամենամեծ համայնքը, պատրաստ է ներկայացնել իր փորձը և աջակցել մյուս համայնքներին՝ որպեսզի մեր երկրի բոլոր քաղաքներն ու գյուղերն ունենան անհրաժեշտ հնարավորություններ՝ իրենց ինքնակառավարման ամբողջ ներուժն իրացնելու համար:
-
Տնտեսություն   15:16 • 11.11.24 ՊԵԿ-ը հորդորում է այս տարի ներմուծված էլեկտրական շարժիչով մեքենաները ներկայացնել մաքսային ձևակերպման 2025 թվականի ընթացքում 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի քվոտան տարածվելու է միայն 2022 թվականի դեկտեմբերի 31-ից հետո թողարկման տարեթիվ ունեցող էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների վրա:
-
Իրադարձային   15:05 • 11.11.24 Կիևում գտնվող Բորելը ՌԴ-ի հրթիռային հարձակման պատճառով ապաստարան է իջել «Կիևում օրս սկսում եմ ապաստարանում, քանի որ ՌԴ-ն հերթական հրթիռային հարձակումն է իրականացնում: Սա ուկրաինացի ժողովրդի ամենօրյա իրականությունն է ՌԴ-ի լայնամասշտաբ ներխուժումից ի վեր», - X-ում նշել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատարը:
-
Իրադարձային   14:46 • 11.11.24 Եթե ձեր աշխատանքներն այդքան հաջող են, ինչո՞ւ են վարչապետի և ԿԳՄՍ նախարարի երեխաները արտերկրում սովորում. Էդգար Ղազարյանը՝ ԿԳՄՍ փոխնախարարին (տեսանյութ) Փոխնախարարը նշեց, որ թե՛ նախնական ու միջին մասնագիտական, թե՛ բարձրագույն ուսումնական հաստատություններում աշխատանքներ են իրականացվում՝ կրթության ոլորտի բարեփոխման համար, բայց յուրաքանչյուր անհատ ունի երկրի և ուսումնական հաստատության ընտրության իրավունք:
-
Իրավունք   14:42 • 11.11.24 Պարզվել են Նոր Խարբերդում 17-ամյա երիտասարդին կյանքից զրկելու հանգամանքները. կա կալանավորված (տեսանյութ) Քննությամբ տվյալներ են ստացվել այն մասին, որ երիտասարդը կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներն ստացել է Նոր խարբերդ բնակավայրի գերեզմանատան հարևանությամբ երկու խմբերի միջև տեղի ունեցած վիճաբանության ժամանակ:
-
Իրադարձային   14:41 • 11.11.24 Ոչ թե իմ տունն իմ ամրոցն է, այլ մեր պետությունն է մեր ամրոցը, իսկ մեր տունը՝ մեր բնակավայրը․ Փաշինյանը՝ ՏԻՄ համակարգի 28-ամյակի միջոցառմանը (տեսանյութ) Վարչապետն այդ համատեքստում կարևորել է հանրության վերաբերմունքը համայնքի, պետության նկատմամբ և ընդգծել սոցիալ-հոգեբանական մակարդակում որոշ ավանդույթների փոփոխության կարևորությունը:
-
Իրադարձային   14:29 • 11.11.24 Գլխավոր դատախազը ռազմական ակադեմիայի կուրսանտների հետ զրուցել է կանոնադրային հարաբերությունների պահպանման մասին Անհրաժեշտ է իմանալ ոլորտի օրենսդրությունը՝ ՀՀ պաշտպանության նախարարի հրամաններից մինչև օրենքներ, ցանկացած իրավիճակում դրսևորել հավասարակշռված վարքագիծ, անընդհատ կատարելագործել էմոցիաները կառավարելու հմտությունները:
-
Քաղաքականություն   14:03 • 11.11.24 Ինչպես են Հայաստանի և Ադրբեջանի իշխանություններն առանց ժողովուրդների մասնակցության քննարկում խաղաղությունը. BBC Աղբյուրը նշում է, որ երկու երկրների միջև մնում են լուծում չստացած տարաձայնություններ, և այդ մասին զգուշացրնում էին փորձագետներն ու ակտիվիստները, որոնք փորձել են տարիներ շարունակ ընդհանուր լեզու գտնել:
-
Իրավունք   13:24 • 11.11.24 Արտաշատի 46-ամյա և անչափահաս բնակիչների սպանության վարույթով մեղադրանք է ներկայացվել 5 անձի (տեսանյութ) Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2024 թվականի նոյեմբերի 8-ին Արտաշատ քաղաքի 46–ամյա բնակիչը զանգահարել է 45-ամյա համաքաղաքացուն և կապված մինչ այդ նրանց զավակների միջև տեղի ունեցած վիճաբանության հետ՝ առաջարկել հանդիպել։