ԼՐԱՀՈՍ
-
Քաղաքականություն   23:26 • 05.11.24 ԵՄ առաջնորդներն ընտրություններից հետո Հունգարիայում կքննարկեն ԱՄՆ-ի հետ հարաբերությունները «Ակնկալվում է, որ եվրոպացի առաջնորդները հինգշաբթի օրը ոչ պաշտոնական ընթրիքի ժամանակ կքննարկեն ԱՄՆ-ի հետ հարաբերություններն այդ երկրում կայանալիք ընտրություններից հետո: Օրակարգում ներառվել է նաև Վրաստանի իրավիճակը»,- նշված է հաղորդագրության մեջ։
-
Իրադարձային   23:16 • 05.11.24 Իսրայելի խորհրդարանական ընդդիմությունը կոչ է արել քաղաքացիներին դուրս գալ փողոց` պաշտպանության նախարարին պաշտոնանկ անելու որոշման պատճառով Իսրայելի խորհրդարանական ընդդիմությունը կոչ է արել քաղաքացիներին դուրս գալ փողոց՝ պաշտպանության նախարար Յոավ Գալանտին պաշտոնանկ անելու որոշման պատճառով։
-
Քաղաքականություն   22:38 • 05.11.24 ՔՊ-ն կողմնորոշվել է ՀԾԿՀ նախագահի և ԲԴԽ անդամի թեկնածուների հարցում Վարչությունը որոշեց՝ Կառավարությանն առաջարկել քննարկել Մեսրոպ Մեսրոպյանի թեկնածությունը, որպես ՀԾԿՀ նախագահի թեկնածու և ԱԺ ՔՊ խմբակցությանն առաջարկել քննարկել Ալեքսանդր Սիրունյանի թեկնածությունը, որպես ԲԴԽ անդամի թեկնածու։
-
Քաղաքականություն   21:55 • 05.11.24 Վահագն Խաչատուրյանը Սաուդյան Արաբիայի արքայազնի հետ քննարկել է երկու երկրների միջև համագործակցության խորացման հնարավորությունները Նորին թագավորական մեծություն արքայազնը նշել է, որ շատ ուրախ է առաջին անգամ Հայաստան այցելելու համար և լայն հնարավորություններ ու ներուժ է տեսնում երկու երկրների հարաբերությունների զարգացման հեռանկարում:
-
Քաղաքականություն   21:33 • 05.11.24 Այսպես շարունակելու դեպքում, ապագայում ևս Հայաստանի առջև ծառացած է լինելու անվտանգության և կայուն խաղաղության հարցը․ Արտակ Զաքարյան Այժմ Արցախը հանձնելու, տարածքները օկուպացնելու, անգամ ազգային օրակարգերից հրաժարվելու գնով խաղաղություն մուրալու պարագայում՝ խաղաղության և անվտանգության հարցը դարձել է մեր հասարակության գլխավոր խնդիրը:
-
Իրադարձային   21:07 • 05.11.24 Ուկրաինան ծրագրել էր գրավել Կուրսկի ատոմակայանը, սակայն հարձակումը կանխվել է․ ՌԴ ՊՆ Կիրիլովն ասել է նաև, որ Կուրսկի ատոմակայանը գրավելու փորձի ձախողումից հետո Ուկրաինան կրկին փորձել է իր վերահսկողության տակ առնել Զապորոժիեի ատոմակայանը, սակայն դա ևս չի հաջողվել։ Այդպիսի փորձ Ուկրաինան ձեռնարկել էր նաև 2022 թվականին։
-
Իրադարձային   20:36 • 05.11.24 ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար:
-
Քաղաքականություն   20:31 • 05.11.24 Շվեդիան Ուկրաինային կտրամադրի երկու նավ և 9,3 միլիոն դոլար արժողությամբ օգնության փաթեթ Նա հայտարարել է Ուկրաինայի ներքին գործերի նախարար Իգոր Կլիմենկոյի հետ քաղաքացիական պաշտպանության ոլորտում երկու երկրների համագործակցության խորացման մասին համաձայնագրի ստորագրման մասին։
-
Իրադարձային   20:21 • 05.11.24 Վեհափառն Ալֆորվիլի քաղաքային իշխանության հետ հանդիպմանը կարևորել է հայ-ֆրանսիական բարեկամական կապերի զարգացումը Իր հերթին Ալֆորվիլի քաղաքապետ Լուկ Կարվոնասը, շնորահալություն հայտնելով ընդունելության համար, հավաստիացրեց Հայոց Հովվապետին, որ անհրաժեշտ ջանքերը կգործադրվեն հայ-ֆրանսիական կապերի առավել սերտացման ու խորացման ուղղությամբ։
-
Իրադարձային   19:36 • 05.11.24 Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի կողմից շարունակվում են ապօրինությnւնները. «Գոյ» թատրոնը հայտարարություն է տարածել Այսօր էլ Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի կողմից փաստացի շարունակվում են ապօրինությունները և իրավունքի խախտումները։
-
Իրադարձային   18:47 • 05.11.24 Դատապարտում ենք ԱԺ նախագահի վարքագիծը, ՔՊ վարչությանը հորդորում քննության առարկա դարձնել նրա պահվածքը լրագրողի նկատմամբ․ ՀԺՄ Միևնույն ժամանակ Խորհրդարանում և այլ պետական մարմիններում աշխատող լրագրողներին կոչ ենք անում խստիվ պահպանել լրագրողական էթիկայի կանոնները, չտրվել սադրանքներին, որքան էլ դա երբեմն շատ դժվար լինի:
-
Քաղաքականություն   18:28 • 05.11.24 Ադրբեջանում գտնվող հայերի վերադարձը մեծապես կօգնի Երևանի և Բաքվի հաշտեցմանը․ Գուրգեն Արսենյան Դեսպանն ընդգծել է՝ եթե Երևանն ու Բաքուն գնում են խաղաղության պայմանագիր կնքելու ճանապարհով, պատրաստվում են ամբողջ աշխարհին հայտարարել, որ երկու պետությունները, ազգերը ապրելու են խաղաղության և համագործակցության պայմաններում, ապա պետք է սկսեն քայլերից, որոնք կգնահատվեն։