ԼՐԱՀՈՍ
-
Քաղաքականություն   16:52 • 04.11.24 Մոլդովայի ԿԸՀ-ն հրապարակել է ընտրությունների վերջնական արդյունքները. սոցիալիստները հրաժարվել են ճանաչել դրանք Մոլդովայի գործող նախագահ Մայա Սանդուն հաղթել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլում, հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է արձանագրությունների 100%-ի հաշվման արդյունքները, գրում է rbc.ru-ն:
-
Իրադարձային   16:52 • 04.11.24 Երևան-Երասխ ավտոճանապարհին բախվել են «Toyota Land Cruiser»-ը և «Գազել»-ը, վերջինը կողաշրջվել է Բախվել են Սյունիքի մարզի բնակիչ 49-ամյա Մայիս Կարապետյանի վարած «Toyota Land Cruiser» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 60-ամյա Նորիկ Սաֆարյանի վարած մարդատար «Գազել» մակնիշի ավտոմեքենաները:
-
Իրադարձային   15:54 • 04.11.24 Իսպանիայի ՆԳՆ-ն հետաքննություն է սկսել թագավորի և թագուհու վրա ցեխ շպրտելու առնչությամբ Նոյեմբերի 3-ին Ֆելիպե 6-րդը, թագուհի Լետիցիան, վարչապետ Պեդրո Սանչեսը և Վալենսիայի ինքնավար համայնքի ղեկավար Կառլոս Մեյսոնը այցելել էին ջրհեղեղից տուժած շրջան։ Պայպորտա քաղաքում տեղի բնակիչները հայհոյանքներով բղավել էին թագավորի և պաշտոնյաների հասցեին՝ հարցնելով, թե ինչու...
-
Իրադարձային   15:29 • 04.11.24 Զուրաբիշվիլին կիսվել է հրապարակմամբ, որում Լոռու մարզը ներկայացվում է «պատմական Վրաստան» Կազմակերպությունը, որը տուրեր է կազմակերպում դեպի ՀՀ Լոռու մարզ, հայտարարության մեջ գրել է. «Մեկ այլ տխուր, բայց պարտադիր շրջագայություն... Պատմական Վրաստան։ Յուրահատուկ մշակույթ, որը ցավոք մնաց Լոռիում։ Հիշենք և փառաբանենք Մեծ Վրաստանը»։
-
Քաղաքականություն   14:01 • 04.11.24 Պուտինը նոյեմբերի 5-ին կընդունի Գուրգեն Արսենյանի հավատարմագրերը Նոյեմբերի 5-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կընդունի 28 նոր դեսպանների, այդ թվում` ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանի հավատարմագրերը, հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։ Արարողությունը, ավանդույթի համաձայն, տեղի կունենա Կրեմլի պալատի Ալեքսանդրյան սրահում:
-
Իրադարձային   13:27 • 04.11.24 Գերմանիայի ԱԳ նախարարն այցելել է Կիև «Արդեն շուրջ հազար օր է՝ պուտինյան պատերազմը խաթարում է ուկրաինացիների առօրյան, բայց ոչ նրանց քաջությունն ու ապահով կյանքի հույսն ազատ Ուկրաինայում», - Ուկրաինայի մայրաքաղաք ժամանելուն պես հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Բերբոքը: