ԼՐԱՀՈՍ
-
Իրադարձային   20:21 • 29.10.24 Հրայր Թովմասյանի գործը քննած դատավորին ԲԴԽ-ն առաջարկում է տեղափոխել Վերաքննիչ դատարան Դեռևս Հրայր Թովմասյանի գործի քննության ընթացքում մամուլում արդեն իսկ տեղեկություն էր տարածվել, որ դատավորի կողմից սույն գործով ցուցաբերվող հապճեպությունը պայմանավորված է նրա՝ Վերաքննիչ դատարան տեղափոխվելու հանգամանքով։
-
Քաղաքականություն   20:00 • 29.10.24 Մենք միշտ հարգել ենք Վրաստանի ժողովրդի ընտրությունը և պատրաստ ենք համագործակցության. Չինաստանի ԱԳՆ «Չինաստանը պատրաստ է աշխատել բոլոր կողմերի հետ՝ խթանելու Չինաստան-Վրաստան հարաբերությունների շարունակական զարգացումը»,- ասել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:
-
Քաղաքականություն   18:20 • 29.10.24 Խորհրդարանական ընտրություններից հետո Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունները խիստ մտահոգիչ են, կոչ եմ անում ընտրությունների արդյունքների վերաբերյալ արդար հետաքննություն անցկացնել․ Բորել Միջազգային դիտորդները խախտումներ են արձանագրել նախընտրական քարոզարշավի ընթացքում, ինչպես նաև ընտրությունների օրը։ Նրանք նույնպես չեն ճանաչել ընտրությունները որպես ազատ ու արդար։
-
Քաղաքականություն   17:57 • 29.10.24 Գյումրու ավագանու իշխող խմբակցության ավագանու անդամների և համայնքի ղեկավարի մանդատներից հրաժարումը ՏԻՄ համակարգի նկատմամբ ՔՊ իշխանության հերթական ոտնձգության հետևանք է․ «Ապրելու երկիր» կուսակցություն «Ապրելու երկիր» կուսակցությունը անելու է առավելագույնը Գյումրիում գյումրեցիների կողմից ընտրված իշխանություն ձևավորելու համար՝ թույլ չտալով զոռբայական բարքերի հաստատումը երկրի երկրորդ քաղաքում»,- ասված է հայտարարության մեջ։
-
Իրադարձային   17:26 • 29.10.24 ՌԴ-ն չի պատրաստվում ներքաշվել սպառազինությունների նոր մրցավազքի մեջ, սակայն միջուկային ուժերը կպահպանի անհրաժեշտ բավարար մակարդակի վրա. Պուտին «Այսօր մենք անցկացնում ենք ռազմավարական (միջուկային-Խմբ.) ուժերի զսպման հերթական վարժանքը, մենք կմշակենք պաշտոնյաների գործողությունները՝ վերահսկելու միջուկային զենքի կիրառումը բալիստիկ և թևավոր հրթիռների գործնական արձակումներով»,- ասել է նա։
-
Իրադարձային   16:57 • 29.10.24 Զելենսկին Արևմուտքին խնդրել է «Տոմահավկ» հրթիռներ տրամադրել. New York Times Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «Հաղթանակի ծրագրի» գատղնի հավելվածներից մեկում խնդրել է Կիևին հեռահար «Տոմահավկ» հրթիռներ փոխանցել, գրում է New York Times-ը՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաներին:
-
Իրավունք   16:51 • 29.10.24 Ինձ համար էլ է հարց՝ ինչու՞ իրավասու մարմնի ներկայացուցիչներ չեն անցնում քրեական վարույթներով. ՄԻՊ-ը՝ «Զարյա-3»-ի՝ անօրինական կիրառման մասին Հիմնական խնդիրը նախաքննական գաղտնիքն է։ Ես դարձյալ պնդել եմ իմ տեսակետը, որ այս հարցը պետք է հասանելի դառնա թե՛ հանրությանը, թե՛ լրագրողներին:
-
Տնտեսություն   16:36 • 29.10.24 Սեպտեմբեր ամսվա ցուցանիշներով ՀՀ տնտեսության կառուցվածքը շարունակում է վատթարանալ. «Լույս» հիմնադրամ Պետական բյուջեի ցուցանիշներն էականորեն թերակատարվել են: 2024թ. հունվար-սեպտեմբերին պետական բյուջեի պլանի համեմատ հարկային եկամուտները թերակատարվել են 148.6, իսկ ծախսերը 224.7 մլրդ դրամով։
-
Քաղաքականություն   16:18 • 29.10.24 Իշխանությունները խորհրդարանական ընտրություններում օգտագործել են «հայկական կարուսել» մեթոդը. Զուրաբիշվիլի Նրա պնդմամբ՝ կազմակերպվել է կեղծման չափազանց կատարելագործված մեխնաիզմ, որը ներառել է թե՛ «սովորական», թե՛ արտառոց մեթոդներ, այդ թվում՝ տեխնոլոգիաների, սարքերի կիրառմամբ: