«Հարսնացու հյուսիսից» ֆիլմի հերոսները 30 տարի անց
30 տարում շատ բան կարելի է մոռանալ, բայց ամենակարևորը կմտապահես ընդմիշտ: newmag-ի հարցազրույցը «Հարսնացու հյուսիսից» ֆիլմի դերասանական կազմի հետ:
Կինոռեժիսոր Ներսես Հովհաննիսյանը բարի ու զուսպ մարդ է: Նկարահանումներն սկսելուց առաջ հավաքել է խումբն ու խնդիր է դրել բոլորի առջև. «Մենք կոմեդիա ենք նկարում: Ես ուզում եմ, որ բոլորը լավ տրամադրություն ունենան»: Իսկ երբ Ջիգարխանյանը մի ամբողջ օր ուշացավ նկարահանումից, ռեժիսորը ձայնը չբարձրացրեց: Ատամները սեղմեց ու ապրումը ներս գցեց:
«Երջանկության մեխանիկան», «Օտար խաղերը» դեռ հետո պիտի նկարահանվեին: «Հարսնացու հյուսիսից» ֆիլմը նրա առաջին լիամետրաժ կինոն էր: Այդ օրը դրվագը նկարահանվեց առանց Ջիգարխանյանի: Հիշո՞ւմ եք: Հայաստանցիներին դիմավորելուց հետո բոլորը մոտոցիկլետներով գյուղ են սլանում: Հիշեցի՞ք: Սերոբն իր հպարտությունը` կոստյումը, պահել էր գլխից վեր: Պարզվում է՝ պահողը Ջիգարխանյանը չէ: Ուրիշ մարդ է: Այս մասին պատմեց Երվանդ Մանարյանը: «Բայց չասեք,- զգուշացրեց,- Արմենը վատ չզգա»: Արդեն ասացինք:
Չոբոտի գյուղը, որն այժմ Մոսկվայի Պերեդելկինո արվարձանն է
-Ճի՞շտ է, որ Երվանդը Ձեր նյարդերի վրա ազդում էր,- հարցնում եմ Արմեն Ջիգարխանյանին:
Ծիծաղում է, բայց ո′չ «չէ» է ասում, ո′չ «այո»: Այս ֆիլմի նկարահանումները լավ չի հիշում:
-Եթե հիշողությանս զոռ տամ, կհիշեմ… բայց դա կլինի «զոռ տալ»: Հասկանո՞ւմ ես` ինչ եմ ասում:
Ես հասկանում եմ: 250-ից ավելի ֆիլմերում է նկարահանվել: Ինչպե՞ս հիշի:
-Բայց որ մտածում եմ էդ ֆիլմի մասին, ինչ-որ լավ բաներ են միանում: Կինոն չեմ հիշում: Լավ հիշում եմ տրամադրությունը: Խառը ժողովուրդ էր հավաքվել` ռուսներ, հայեր, գյուղից, Մոսկվայից: Բայց զարմանալի խումբ էր: Բոլորը լավ մարդիկ էին:
Ես փորձում եմ մանրամասներ «պոկել»:
-Ի՞նչ եք կարծում Վալյան սառը չէ՞ր:
-Նայած ում համար,- չի հանձնվում Ջիգարխանյանը:
-Ձե′զ համար:
-Երկար տարիներ ես թատրոնի գեղխորհրդի անդամ եմ եղել: Ներկայացումների քննարկումների ժամանակ վերջում էի նստում: Ի՞նչ է քննարկվում, երբ տոմսերն արդեն վաճառված են: Վալյան այնպիսին է, ինչպիսին ստացվել է: Ձեզ սա՞ռն է թվում: Ուրեմն՝ Ձեր դարդին է կպել: Մի ուրիշին գուցե ջերմ թվա:
Վալյայի դերակատար Նատալյա Բեսպալովան
Նույն հարցը տալիս եմ Վալյայի դերակատարին:
-Սա՞ռը,- Նատալյա Բեսպալովան մտքերի մեջ ընկավ,- Գիտե՞ք, ես ու Արայիկն այդ ֆիլմում այնպես ենք խաղում, ասես 100 տարվա ամուսիններ լինենք: Ներսես Գեդեոնիչն էր այդպես պահանջում: Մեր զգացմունքներն ուղղակի չկան: Ֆիլմի սկզբում միայն ինչ-որ բան սկսվեց, հետո կորավ: Առաջին պլանում ոչ թե մենք ենք, այլ մեր ազգականները: Բայց մարդիկ շատ էին ուզում մեր սերը տեսնել: Մինչև այսօր էլ ինձ երբեմն ասում են. «Ի՞նչ էիք անում Արայիկի հետ տանիքում»: Ազնիվ խոսք, պարզապես նստած էինք: Օբիդնո դաժե:
Խոսում է արագ ու սենյակից սենյակ է անցնում, ցույց է տալիս իր բնակարանը, որի դիզայներն ինքն է, սուրճ է եփում, միրգ է լվանում-հյուրասիրում:
-Իսկական հայկական հարս եք:
Ծիծաղում է:
-Ես Հայաստանը սիրում եմ, բայց ոչ մի անգամ չեմ եղել:
-Ձեզ այնտեղ սիրում են, մեծ ու փոքր ճանաչում են:
-Գիտեմ, այստեղ էլ են հայերն ինձ ճանաչում: Նույնիսկ հիմա: Տաքսու վարորդները հաճախ փող չեն վերցնում: Վերջերս կոշիկներս էի տարել նորոգելու: Կոշկակարը հայ էր: Նայեց, նայեց ու ասաց. «Բայց դուք չեք փոխվել, Վա′լյա»:
Անընդհատ մոտենում է պատուհանին, անհանգիստ է: Սպասում է Արա Բաբաջանյանին, որը հյուր է գալու: 30 տարի չեն հանդիպել: Տեսնում է նրան պատուհանից և բղավում է:
-Արայի~կ, Արայի~կ: Վա~յ մազերը թափվե~լ են:
Արան գալիս է վարդերի փնջով: Գրկախառնվում են:
Արտակի դերակատար Արա Բաբաջանյանը
Հայկական ամենաժողովրդական կինոկատակերգությունը` «Հարսնացու հյուսիսից» ֆիլմը, հեշտ չէր ծնվում: 1975 թվականին ազգամիջյան հարաբերությունների մասին խոսելը, այն էլ ծիծաղի լեզվով, մեծ պատասխանատվություն էր ենթադրում: Սխալվելը հեշտ էր ու վտանգավոր: Հավանաբար «շառից հեռու» տրամաբանությանը հետևելով` ո′չ «Հայֆիլմը», ո′չ էլ «Պետկինոն» չընդունեցին Ներսես Հովհաննիսյանի առաջարկը: Թեև Ժորա Հարությունյանի պիեսը` գրված այդ նույն սյուժեով, ներկայացվում էր Երևանում և մարզային թատրոններում ու մեծ թվով հանդիսատես էր հավաքում:
«Վալյայենց տանը». այս դրվագը նկարահանվել է Գորկու անվան կինոստուդիայից բերված տաղավարում, որն արդեն պետք է քանդեին
«Հարսնացու հյուսիսից» ֆիլմը ստեղծվեց Ստեփան Պողոսյանի շնորհիվ: 1975-ին նա ղեկավարում էր Հեռուստառադիոպետկոմը: Ներսես Հովհաննիսյանն ուղղակի պատմեց նրան, թե ինչ է ուզում նկարել: Դա բավական էր, որ Հեռուստաֆիլմերի «Երևան» ստուդիան սպասեր «Հարսնացուի» արտադրությունը: Ֆիլմի մեծ մասը նկարվել է Մոսկվայում: Տեխնիկան հիմնականում տրամադրում էր «Մոսֆիլմը», հաճախ` անվճար: Գործի էին դրվում ընկերական կապերը: Վաղուց դուրս գրված մի տաղավար բերեցին Գորկու անվան կինոստուդիայից: Արդեն ուզում էին քանդել` հայերը տեր կանգնեցին: Այդտեղ նկարահանվեցին մի քանի դրվագներ: Օրինակ` Վալյայենց տան տեսարանները: Բայց դրվագների 90 տոկոսը նկարվում էր դրսում:
«Ֆիլմի գունեղ և զավեշտալի դրվագների խորքում լսվում է լուրջ խոսակցություն` սովետական մարդկանց մեծ սիրո մասին», – ֆիլմի առաջին ցուցադրության առիթով գրում էր ԽՄԿԿ Կենտկոմի տպագիր մարմինը` «Կոմունիստ» թերթը: Արտակի և Վալյայի սիրո պատմությունն ընկալվեց որպես ձոն` խորհրդային ժողովուրդների բարեկամությանը: Կենտրոնական հեռուստատեսությունը ֆիլմը ցուցադրեց 11 անգամ:
«Փեսա′ Երվանդ, մի հատ` շանսոն»,- ասում էր Արտակը ռեստորանում: «Une minute»՝ խոստանում է Երվանդ Մանարյանի հերոսը` Երվանդ Քրիստաֆորիչը, բայց երգ չկա: Դրվագը սրանով ավարտվոմ է: Ինչո՞ւ: Երվանդ Մանարյանն իր բացատրությունն ունի:
-Այս դրվագում ես ֆրանսերեն շանսոն երգեցի, բայց հետո այն ֆիլմ չմտավ: Երևի մտածեցին` ֆրանսիացիներն ի՞նչ գործ ունեն հայ-ռուսական բարեկամության մասին պատմող ֆիլմում:
Նոր ժամանակներում ֆիլմը մի քանի տարի չէր ցուցադրվում: Անկախության առաջին տարիներին «ռուսական» թեման ընդունված չէր: Ռուսական դպրոցները փակվում էին, ռուսական թատրոնի դերասաններին ստիպում էին «հայերեն» խաղալ: Այս տարիներին «Հարսնացուն» էլ տուժեց: 90-ականների վերջին այն կրկին հեռուստաէկրան վերադարձավ: Իսկ այժմ նաև վերականգնված և թվայնացված է: «Երևան» ստուդիան է վերակենդանացրել իր իսկ ծնած զավակին: Ներսես Հովհաննիսյանն էլ երջանիկ է ի′ր ծնած զավակի փրկության համար:
Տեսանյութեր
Պրեմիերա. Նունե Եսայան և Արման Աղաջանյան-«Տուն արի»
Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Մատանի»
Պրեմիերա. PROJECT LA -«Ինչ-որ մեկին»
Պրեմիերա. Սոնա Ռուբենյան-«Իմ աղջիկ»
Պրեմիերա. Քրիստինե Պեպելյան և Արմենչիկ-«Ժամանակին»
Պրեմիերա. Իվետա Մուկուչյան-«Սեր անի»
Պրեմիերա. Ավրաամ Ռուսո-«12345»
Պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան-«Նոր ընկերուհուդ ասա»
Պրեմիերա. Սիլվա Հակոբյան - «Իմ արև, իմ լուսին»
Պրեմիերա. Բրյունետ-«No Energy»
Պրեմիերա. Նարե Գևորգյան և Աշոտ Թովմասյան - «Օրոր»
Պրեմիերա. Լյոկա-«Լաց մի ինիլ»
Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Աշխարհից աշխարհ»
Պրեմիերա. «Ես քո Արցախն եմ, դու իմ Հայաստանը»-«Hayat Project»
Պրեմիերա. Արա Մարտիրոսյան-«Աղջիկս, բալես»
Պրեմիերա. Սարո- «Սերը կտանի»
Երգի պրեմիերա. Արամ MP3 - «Փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 16:01 • 22.11.24 Պրեմիերա. Նունե Եսայան և Արման Աղաջանյան-«Տուն արի»
- 13:16 • 16.11.24 Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Մատանի»
- 17:03 • 14.11.24 Պրեմիերա. PROJECT LA -«Ինչ-որ մեկին»
- 10:24 • 14.11.24 Պրեմիերա. Սոնա Ռուբենյան-«Իմ աղջիկ»
- 10:15 • 08.11.24 Պրեմիերա. Քրիստինե Պեպելյան և Արմենչիկ-«Ժամանակին»
- 17:39 • 04.11.24 Պրեմիերա. Իվետա Մուկուչյան-«Սեր անի»
- 11:46 • 01.11.24 Պրեմիերա. Ավրաամ Ռուսո-«12345»
- 10:14 • 23.09.24 Պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան-«Նոր ընկերուհուդ ասա»
- 15:07 • 20.09.24 Պրեմիերա. Սիլվա Հակոբյան - «Իմ արև, իմ լուսին»
- 10:46 • 19.09.24 Պրեմիերա. Բրյունետ-«No Energy»
- 15:24 • 17.09.24 Պրեմիերա. Նարե Գևորգյան և Աշոտ Թովմասյան - «Օրոր»
- 11:23 • 13.09.24 Պրեմիերա. Լյոկա-«Լաց մի ինիլ»
- 00:00 • 11.09.24 Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Աշխարհից աշխարհ»
- 12:26 • 02.09.24 Պրեմիերա. «Ես քո Արցախն եմ, դու իմ Հայաստանը»-«Hayat Project»
- 11:51 • 17.08.24 Պրեմիերա. Արա Մարտիրոսյան-«Աղջիկս, բալես»
- 12:52 • 05.08.24 Պրեմիերա. Սարո- «Սերը կտանի»
- 12:37 • 01.06.24 Երգի պրեմիերա. Արամ MP3 - «Փոքրիկ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Հարցազրույց 14:53 • 22/11 «2 ամիս հիվանդանոցում էր, արդեն տանն է, տրամադրությունը լավ է». Լուիզա Ներսիսյանը՝ Հրանտ Թոխատյանի առողջական վիճակի մասին «Կարևորը, որ այդ դժվար փուլի միջով անցանք ու կարողացանք հաղթահարել»,- Tert.am Life-ի հետ զրույցում՝ խոսելով Հրանտ Թոխատյանի առողջականի վիճակի մասին, ասաց դերասանուհի Լուիզա Ներսիսյանը:
-
Շոուբիզնես 12:56 • 23/11 «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին «Այս թեմայի շուրջ միշտ խոսում եմ կարճ ու կոնկրետ: Իմ կյանքում եղել է 1-ին ամուսնությունը, որը չի ստացվել զուտ կենցաղային որոշ հարցերում ընդհանուր եզրեր չգտնելու պատճառով»,- խոսելով ամուսնալուծության մասին՝ պատմել է Նարեկ Բավեյանը:
-
Շոուբիզնես 11:38 • 23/11 «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան «Սա իմ կյանքի ամենաճիշտ ընտրությունն է, ու ես երբեք չեմ զղջացել դրա համար: Ես, չնայած, սիրո մասին եմ երգում, խաղաղ, ռոմանտիկ, բայց իրականում այդքան էլ փխրուն տեսակ չեմ, որքան մարդկանց թվում է»,- պատմել է երգչուհի Քրիստինե Պեպելյանը:
-
Հարցազրույց 14:53 • 22/11 «2 ամիս հիվանդանոցում էր, արդեն տանն է, տրամադրությունը լավ է». Լուիզա Ներսիսյանը՝ Հրանտ Թոխատյանի առողջական վիճակի մասին «Կարևորը, որ այդ դժվար փուլի միջով անցանք ու կարողացանք հաղթահարել»,- Tert.am Life-ի հետ զրույցում՝ խոսելով Հրանտ Թոխատյանի առողջականի վիճակի մասին, ասաց դերասանուհի Լուիզա Ներսիսյանը:
-
Հարցազրույց 13:16 • 22/11 «Ի տարբերություն շատ երեխաների՝ Արեգն իմ հեռախոսի կոդը չգիտի». Քրիստինե Պեպելյանը՝ խիստ մայր լինելու մասին «Ես իրեն շատ խիստ եմ մեծացնում, բայց իրար հետ ընկերություն ենք անում, ուրախ ժամանակ ենք անցկացնում: Իմ պահանջները շատ են իրենից: Բայց ես դա անում եմ առանց իրեն նեղացնելու»,- պատմել է Քրիստինե Պեպելյանը:
-
Հարցազրույց 13:38 • 19/11 «Հրաչուկը իմ գտնված երազն է, մենք ապրում ենք միասին». Ալբերտ Սաֆարյան «Իմ ձեռքբերումն իմ կինն է, իմ Հրաչուկը, ում 2 ու կես տարի առաջ գտա, մենք ապրում ենք միասին ու ապրելու ենք միասին ցմահ: Սա այն դեպքը չէ, որ ասում են երբեք մի ասա երբեք»,- պատմել է դերասան Ալբերտ Սաֆարյանը:
-
Հարցազրույց 16:59 • 18/11 «Դուռը բացեց հորս կինը, ասացի՝ բարև ձեզ, ես ձեր ամուսնու առաջին կնոջ աղջիկն եմ, եկել եմ հորս հետ ծանոթանամ». Լիա Զախարյանը՝ հոր հետ հանդիպման մասին «Ոտքերս դողում էր: Ոչ մի բառով չեմ կարող նկարագրել դա ինչ է, որ դու 19 տարեկանում առաջին անգամ սպասում ես, որ լոգարանից դուրս է գալու մի մարդ, ում արյունը քո երակներով հոսում է»,- պատմել է Լիա Զախարյանը:
-
Հարցազրույց 14:53 • 22/11 «2 ամիս հիվանդանոցում էր, արդեն տանն է, տրամադրությունը լավ է». Լուիզա Ներսիսյանը՝ Հրանտ Թոխատյանի առողջական վիճակի մասին «Կարևորը, որ այդ դժվար փուլի միջով անցանք ու կարողացանք հաղթահարել»,- Tert.am Life-ի հետ զրույցում՝ խոսելով Հրանտ Թոխատյանի առողջականի վիճակի մասին, ասաց դերասանուհի Լուիզա Ներսիսյանը:
-
Հարցազրույց 16:07 • 20/11 «Մեր ընտանիքում կոնֆլիկտներ շատ են լինում». Արամ Մելիքյանը՝ ինստագրամից դուրս մնացած ընտանեկան վեճերի, «Մեծ խաղերի», Վահեի հետ թերի հարաբերությունների ու պարտության մասին «Իմ անձնական կյանքն ամբողջությամբ շոու է, ես ամեն ինչից սիրում եմ շոու ստեղծել, և նպատակն էր շոուի միջոցով ցույց տալ այդ ընտանիքի արժեքը»,- նշեց շոումեն Արամ Մելիքյանը:
-
Հարցազրույց 12:16 • 19/11 «Ովքեր Նանուլին չեն ճանաչում, մտածում են, որ շփացած աղջիկ է, ինքնավստահ մեկը». Վիկա Մարտիրոսյան «Ես հպարտորեն ուզում եմ դրա մասին խոսել, որ մանկապարտեզում էլ, դպրոցում էլ, ամեն անգամ, թե՛ տնօրենը, թե՛ դասղեկը, բոլորը իր համեստությունից են խոսում»,- ասել է Վիկա Մարտիրոսյանը:
-
Հարցազրույց 10:57 • 19/11 «Միշտ մտածել եմ, որ իմ պատճառով մայրիկիս կյանքը չի ստացվել». Լիա Զախարյանը՝ ծնողների ամուսնալուծության ու տղաների հետ հարաբերության մասին «Ես միշտ մտածել եմ, որ իմ լինելու պատճառով մայրիկիս կյանքը չի ստացվել: Ինքն ունեցել է երեխա, դրա համար չի կարողացել 2-րդ անգամ ամուսնալ ու դա իմ գիտակից տարիքից մինչև հիմա ինձ հետ եկել է ու դարձել տրավմա»,- պատմել է Լիա Զախարյանը:
-
Հարցազրույց 13:16 • 22/11 «Ի տարբերություն շատ երեխաների՝ Արեգն իմ հեռախոսի կոդը չգիտի». Քրիստինե Պեպելյանը՝ խիստ մայր լինելու մասին «Ես իրեն շատ խիստ եմ մեծացնում, բայց իրար հետ ընկերություն ենք անում, ուրախ ժամանակ ենք անցկացնում: Իմ պահանջները շատ են իրենից: Բայց ես դա անում եմ առանց իրեն նեղացնելու»,- պատմել է Քրիստինե Պեպելյանը:
-
Շոուբիզնես 12:56 • 23/11 «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին «Այս թեմայի շուրջ միշտ խոսում եմ կարճ ու կոնկրետ: Իմ կյանքում եղել է 1-ին ամուսնությունը, որը չի ստացվել զուտ կենցաղային որոշ հարցերում ընդհանուր եզրեր չգտնելու պատճառով»,- խոսելով ամուսնալուծության մասին՝ պատմել է Նարեկ Բավեյանը:
-
Հարցազրույց 10:55 • 18/11 «Ընկերներն ավելին են, քան տաղանդը». Հրաչ Քեշիշյանը՝ «3 ընկեր» բեմադրության մասին. պրեմիերան և հույզերը կուլիսներում Ռեժիսոր Հրաչ Քեշիշյանի բեմադրությամբ Ռեմարկի «3 ընկեր» ստեղծագործությունը՝ Անի Խաչիկյանի, Ներսես Ավետիսյանի, Լևոն Հախվերդյանի ու Վիլեն Սարգսյանի գլխավոր դերակատարմամբ բարձրացավ Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի բեմ:
-
Հարցազրույց 17:02 • 21/11 «Սիրանկյունի» սիթքոմի բյուջեն 3 անգամ գերազանցում է մյուս նախագծերի բյուջեն. նոր սիթքոմն արդեն «Շանթ»-ի եթերում է Հրանտ Հովսեփյանի, Իրինա Այվազյանի, Մարինկա Խաչատրյանի, Մարգարիտա Խաչատրյանի, Իշխան Ղարիբյանի, Վիկտորյա Սահակյանի, Հայկ Պետրոսյանի, Կարեն Ճաղարյանի և այլոց մասնակցությամբ «Սիրանկյունի» նոր սիթքոմն արդեն Շանթ հեռուստաընկերության եթերում է:
Նորաձևություն
-
17:28 • 22.07.24 Քիմ Քարդաշյանի նոր ֆոտոշարքը
-
11:33 • 19.07.24 «Մեր նոր թափանցիկ հավաքածուն թողարկվեց». Քիմ Քարդաշյան
Շոուբիզնես
-
11:38 • 23.11.24 «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան
-
15:50 • 22.11.24 Պրեմիերա. Նունե Եսայան և Արման Աղաջանյան-«Տուն արի»
Ժամանց
-
10:16 • 22.11.24 Սոնա Ռուբենյանը հրապարակել է դստեր ծննդյան 3-ամյակի լուսանկարները
-
16:11 • 18.11.24 Արփի Գաբրիելյանը նշում է ծննդյան տարեդարձը
Photographer
-
10:13 • 21.11.24 «Նյու Յորքն ինձ այնքան է սազում». Եվա Բաղդասարյանի նոր ֆոտոշարքը
-
14:56 • 19.11.24 Դերասանուհի Մերի Հակոբյանի նոր ֆոտոշարքը