Տոն, որը պահանջում է լինել ստեղծագործ
Փետրվարի 14-ին կաթոլիկ աշխարհը նշում է Սրբ. Վալենտինի՝ սիրո և սիրահարների հովանավորի օրը: Վերջին տարիներին հայ երիտասարդության շրջանում ևս լայն տարածում գտած այս «սիրո օրվա» խորհրդի և կարևորության մասին Tert.am Youth-ը զրուցեց տարբեր զբաղմունքների տեր հետաքրքիր մարդկանց հետ, ովքեր հիմնականում նշեցին, թե չնայած իրական ու անդավաճան սերը կարիք չունի հատուկ օրերի, այդուհանդերձ այս տոնը զգացմունքների մասին բարձրաձայնելու ևս մեկ առիթ է: Ըստ նրանց՝ դա պետք է անել յուրահատուկ նվերով՝ սիրելիի ձեռքով պատրաստված նախաճաշ կամ ռոմանտիկ ընթիք, գեղեցիկ մտահղացում՝ «սիրո ժամացույց» կամ ֆիլմ... Մեր զրուցակիցները միակարծիք էին՝ կարևոր է լինել ստեղծագործ և համարձակ և անձնական ջանքեր գործադրել՝ սեփական էներգիան փոխանցելով նվերին:
Նարեկ Մարգարյան, «ԱրմՔոմեդի» հաղորդման հեղինակ և վարող
Այդ օրը ևս մեկ հնարավորություն է հաճելի ժամանակ անցկացնել սիրելիի հետ, դրանից ավելի մեծ խորհուրդ չունի։
Հսկայական շոկոլադե տորթը ոչ մի օր էլ ավելորդ չի լինի։ Ամենալավը միշտ էլ հենց անակնկալն է, կապ չունի՝ ինչ է։ Երբ ածելի/օծանելիք/շարֆ շաբլոններից դուրս են գալիս, միշտ հաճելի է։ Կարելի նվերի մատուցումը վերածել փոքրիկ quest ոճի խաղի՝ հուշումներ, քարտեզներ և հանելուկներ թողնելով տարբեր վայրերում։
Սեդրակ Մկրտչյան, վեբ-դիզայներ
Խորհուրդը դրական մտածելն ու դրական լիցքերով լցնելն է սիրելի մարդկանց կյանքը։ Սա չպետք է իհարկե լինի հատուկ առիթներով։
Սակայն առօրյայում մարդկանց անհրաժեշտ է օգնել՝ կյանքը դարձնելու ավելի լավը։ Ոչ մի հակասություն չեմ տեսնում ավանդական հայկական տոների հետ, բոլորը պետք է տոնվեն, բոլորի նպատակը մեկն է՝ սիրով լցնել մեր բոլորի կյանքը: Ես գրքեր եմ սիրում նվիրել։ Ծաղիկ եմ սիրում նվիրել կնոջս, ընդ որում՝ հաճախ ու առանց առիթի։ Ինչպես նվիրել, այնպես էլ ստանալ սիրում եմ գրքեր։ Բայց կնոջս ամեն անգամ հաջողվում է ինձ հաճելիորեն զարմացնել ու ոչ միայն գրքերով։
Զառա Բաթոյան, Disabilityinfo կայքի գլխավոր խմբագիր
Ամեն առավոտ դատարկում եմ սիրտս, որ թեթև քայլեմ։ Մինչև իրիկուն կաթիլ-կաթիլ ջրափոսի պես լցվում է նորից։ Բոլոր անձրևներն իմ մեջ են գալիս...
Վալենտինի տոնը, ճիշտն ասած, որևէ խորհուրդ չունի ինձ համար, բայց կարծում եմ՝ կարելի է ցանկացած տոն կամ օր ևս մեկ առիթի վերածել մեր վերաբերմունքը ցույց տալու համար: Նվերները պետք է լինեն յուրահատուկ և միայն կոնկրետ մարդու համար և ոչ թե ստանդարտ սրտիկներ կամ փուչիկներ, թեև, ինչու ոչ, թեկուզ սրտիկ ու փուչիկ, որը, համոզված եմ, յուրահատուկ մարդու ձեռքին յուրահատուկ կդառնա: Անակնալներ մատուցելու համար, կարծում եմ, պետք է մի քիչ համարձակ լինել մի քիչ էլ ստեղծագործել՝ չմոռանալով, որ ամենահաճելի և անմոռանալի բաները ամենապարզ բաների մեջ են թաքնված: Թերևս ես սիրով կարող էի առավոտյան ժամը 4-ին թակել նրա պատուհանը ու հարցնել՝ ո՞նց ես։
Մանու Իրիցյան, լրագրող-մեկնաբան
Դժվար է օրիգինալ սիրո խոստովանություն անել, ամենապարզ բառերից ավելի չգիտեմ ինչ ասել՝ պարզապես սիրում եմ քեզ...
Տոների մեծ սիրահար չեմ, հատկապես՝ ոչ հայկական։ Վալենտինը բացառություն չէ: Իհարկե Վալենտինի օրվա խորհուրդը գեղեցիկ է, բայց սիրո համար, կարծում եմ, տոնական օրերը պարտադիր չեն: Ես ու ամուսինս երբեք հատուկ չենք նշել Վալենտինի օրը, իսկ հաճելի պահեր կազմակերպում ենք հատկապես ոչ տոնական օրերին, օրինակ՝ լարված աշխատանքային օրվանից հետո: Արձանիկներ, արջուկներ ու բացիկներ ես ու ամուսինս երբեք իրար չենք նվիրել: Սիրելիիս միշտ նվիրել եմ պրակտիկ նվերներ, որը մեծ հաճույքով կօգտագործի կամ կկրի: Վերջին անգամ օծանելիք եմ նվիրել, ես էլ նրանից ստացել եմ իմ սիրելի սմարթֆոնի նոր մոդելը: Նվերներն օրիգինալ մատուցելու լավագույն ձևը նվերը ստացողին լավ ճանաչելն է, այդ դեպքում հնարավոր է նույնիսկ ոչ օրիգինալ նվերը օրիգինալ մատուցել: Նվիրել պետք է ամենաանսպասելի պահին ու վայրում, որպեսզի անակնկալը երբեք չմոռացվի:
Իզաբելլա Աբգարյան, բլոգեր
Երջանիկ եմ, որ կաս...
Վալենտինի տոնը ինձ համար կոմերցիոն բնույթ կրող իրարանցում է: Գիտեմ, որ հիասթափեցնող բան ասացի, բայց, այնուամենայնիվ, ինձ համար այն զրկված է խորհրդավորությունից, ինչպես, օրինակ, Սրբ. Սարգսի տոնի դեպքում է: Բայց եթե կան մարդիկ, որ այդ օրն իրենց տոնն են համարում, թող որ այդպես լինի նրանց համար: Լավ առիթ՝ ասելու «ես քեզ սիրում եմ» ու ռոմանտիկ երեկո անցկացնելու: Ամենալավ անակնկալը երևի թե նրա ջանքերով զարդարած որևէ տեղում, ուր երբեք չեմ եղել, նրա ձեռքով պատրաստած ընթրիքը կլիներ: Կամ, գուցե, իր կողմից պատրաստած փոքր ֆիլմ, կոլաժ, նկար, երգ և այլն... Մեխը նրանում է, որ նա ջանքեր գործադրած լինի, իր էներգիան փոխանցի այդ անակնկալին, ոչ թե պատրաստի որևէ բան նվիրի:
Էռնա Էլիզբարյան, լուրերի մեկնաբան
Ես իմ ապագան չեմ պատկերացնում առանց քեզ...
Վալենտինն ինձ համար առանձնապես նշանակալի տոն չէ, դա կաթոլիկների համար մեծ կարևորություն ունի։ Ես, որպես այդպիսին, այդ օրն ինձ համար տոն չեմ դարձնում, քանի որ մենք ունենք մերը՝ սեփականը՝ Սրբ. Սարգիսը: Բայց հպանցիկ կարելի է շնորհավորել մեկը մյուսին՝ ևս մեկ անգամ արժևորելով սեր հասկացությունը… Ի՞նչ կարելի է նվիրել սիրելին՝ շոկոլադ և համբույր: ))))) Ես երբեք նվերների թանկությանը կամ բրենդային նվեր ասվածին ուշադրություն չեմ դարձնում: Կարևորը՝ սրտով նվիրեն ու ամենակարևորը՝ գեղեցիկ մատուցեն։ Նվերի օրիգինալ մատուցման ինչ տարբերակներ կառաջարկեք՝ միայն սիրով, հոգով ու սրտանց…
Վահե Խանամիրյան, հաղորդավար
Ցանկացած բան կարելի է անակնկալի վերածել, միայն թե պետք է պատրաստվել ու ճիշտ մատուցել։
Վալենտինի տոնը առանձնապես չենք նշում, փոխարենը Սրբ. Սարգսի տոնն ենք նշում։ Այս օրը, ինչպես և մյուս օրերը, հիանալի առիթ է սիրելիին հաճելի անակնկալ մատուցելու համար, անկախ նրանից՝ նվերի տեսքո՞վ կլինի, հաճելի ժամանցի, թե պարզապես օգտակարությամբ անցկացրած մի քանի ժամ կլինի։ Ըստ իս՝ ցանկացած առիթով նվեր մատուցելիս պետք է հստակ իմանաս, թե ինչ է սիրում, ինչ կուզենա ստանալ և ինչից հատկապես կուրախանա նվերի տերը։ Ցանկացած նվերի հետ սիրելի ծաղիկները պարտադիր են։ Անակնկալը իր հասկացողությամբ առարկայական կամ նյութական որևէ բան չէ, այն արարք է՝ մտածված և լավ պլանավորված երեկո հարազատ մարդկանց հետ։
Աննա Օհանյան, քաղաքագետ
Օծանելիք, զարդեր ու նման այլ հաճելի բաներ կարելի է նվիրել ծննդյան տարեդարձին, իսկ սիրո տոնին պետք է կրեատիվ ու հետաքրքիր լինել:
Անկեղծ ասած՝ անձամբ ինձ համար Վալենտինն այնքան սիրառատ ու տոնական չէ, որքան Սրբ. Սարգսի տոնը, բայց դա էլ հերթական գեղեցիկ առիթ է, որ սիրահարներն աշխատեցնեն երևակայությունը ու զարմացնեն սիրելիին: Նման դեպքում ավելին շատ գնահատում ես ոչ թե նվերի վրա ծախսված գումարը, այլ ՝ ժամանակն ու աշխատանքը, մանավանդ, եթե քեզ երես են տվել նման նվերներով: Օրինակ՝ պատի handmade ժամացույց պատրաստեք ամեն ժամի փոխարեն Ձեր նկարների ժամանակագրությամբ, ու եթե կյանքը միասին եք ուզում շարունակել, վերջում ժամերի փոխարեն մի քանի հարցականներ թողեք, որոնք հետո կփոխարինեք... Ձեր սիրո պատմությանը նման մի հեքիաթ գրեք, տպագրեք, նկարազարդեք այնպես, որ Ձեր սիրելին միշտ ցանկանա այդ հեքիաթի հերոսուհին մնալ: Եթե չստացվի ավելի հետաքրքիր բան մտածել, օծանելիքը կա ու կա:
Արկադի Գրիգորյան, ATV-ի «Այսօր» լրատվական ծառայության ղեկավար
Տաթևիկ, ես քեզ սիրում եմ այնպես, ինչպես 2008-ի այն օրը, երբ առաջին անգամ տեսա, ինչպես 2010-ին ամուսնացանք, ինչպես 2011-ին ծնվեց իմ ու քո ամենակարևոր ստեղծագործությունը…. Նույն կերպ եմ սիրելու նաև, երբ ես լինեմ 90, իսկ դու 85 տարեկան...
Սկսեմ նրանից, որ որպես սիրո ու սիրահարների օր գերադասում եմ Սրբ. Սարգիսը: Մյուս կողմից՝ սիրո մասին խոսելու, շրջապատդ սիրով լցնելու համար ցանկացած այլ առիթ, այս դեպքում Վալենտինի օրը բաց չեմ թողնում: Սեր ու ազատություն, սիրո հաղթանակ ամենուր ու ամեն ինչի նկատմամբ և այսպես շարունակ: Կնոջից լավագույն նվերը՝ սեր, նվիրվածություն ու փոխըմբռնում: Սիրում եմ, երբ կինն ինձ կես խոսքից հասկանում է: Տղամարդն ինքը պետք է ամեն օր ու ամեն ժամ նվեր լինի կնոջ համար, իր վարվելակերպով, գործողություններով, մտածելակերպով, մի խոսքով՝ հենց տղամարդկությամբ: Տոնի օրը չի խանգարի այդ ամենին գումարել ճաշակով ծաղկեփունջ:
Տիգրանուհի Մարտիրոսյան, լրագրող
Կարծում եմ, որ սերը տոներով չէ, որ կշռվում է: Սիրող մարդկանց համար ամեն օրը տոն է:
Սեր խոստովանելու կամ սիրելու համար հատուկ օր պետք չէ: Մյուս կողմից էլ՝ սիրո մասին ևս մեկ անգամ խոսելու առիթը չարժե բաց թողնել: Վալենտինը զույգերի համար լավ հնարավորություն է՝ ասելու այն, ինչ տարվա ընթացքում չես ասել կամ ինչի մասին լռել ես: Բնականաբար, էլ ի՞նչ սիրո արտահայտում առանց նվերների, չէ՞որ շատ հաճելի է նվիրելն ու նվերներ ստանալը: Ու պարտադիր չէ, որ այդ նվերները լինեն երկնքից աստղեր իջեցնելու գնով կամ iPhone 8-ի տեսքով: Կարևորը անկեղծությունն է, այն ազնիվ մղումը, ջերմությունը, հաճելի պահ պարգևելու ձգտումը, որը դրվել է նվեր ընտրելիս: Առավոտյան նախաճաշը, շոկոլադը կամ գեղեցիկ բացիկով գրառումը, իրար հետ հեծանիվ քշելը, փոքրիկ «պիկնիկ»-ը կարող են փոխարինել մի ամբողջ կարողության, եթե այդ կարողությունը տրվելու է «աղջի՛, տենց բաներ մի հագի» կամ «քեզ չեմ ասել՝ տնից դուրս չգաս» ամենօրյա երկխոսության գնով: Եվ որպեսզի Սիրո տոնը ձեզ համար անմոռանալի լինի, կարևորը այն անցկացնելն է Նրա հետ, և այդ ժամանակ երկրորդական կդառնա անցկացման ձևը, վայրը: Իսկ պարտադիր պայմանն այն է, որ միայն Վալենտինի օրը չհիշեք, թե ինչքան եք «սիրում», գոռաք դրա մասին շատ բարձր, որ տարվա մեջ մեկ անգամ արվող սիրո խոստովանությունը հիշվի մինչև հաջորդ Վալենտին:
Սուսաննա Ճաղարյան, նորաձևության բլոգեր
Կարևորը՝ երբևէ հարաբերություններում մի խառնեք դերերը ու հարգեք, հարգեք և հարգեք իրար, թե չէ Վալենտին-Սարգիս-Պտղոմեոս՝ ամբողջը սուտ է։
Ընդհանուր առմամբ դրական եմ վերաբերվում այս տոնին ու ցանկացած տոնի, որից հնարավոր է հաճույք և ուրախություն ստանալ, բայց որպես այդպիսին այն որևէ խորհուրդ կամ դեր չունի լուրջ ու հասուն հարաբերություններում: Ինչ վերաբերում է նրանց, ովքեր այդ օրը զույգ չունեն, պետք չէ նեղվել միայնակությունից, պետք է գիտակցել, որ մինչ ինքներդ ձեզ հետ անցկացրած ժամանակից հաճույք չստանաք, մինչ միայնակ՝ ինքներդ ձեզ հետ ներդաշնակ, հոգեպես հանդարտ ու երջանիկ չզգաք, երբեք ոչ ոքի հետ չեք ունենա, ու ոչ ոք էլ ձեզ հետ լիարժեքորեն չի ունենա այդ զգացողությունները: Այնպես որ մի ընկճվեք, որ ինչ-որ պայմանական օր առանց զույգ եք, այլ աշխատեք սեփական անձի կատարելագործման վրա՝ հետագայում ավելի առողջ հարաբերություններ կառուցելու հեռանկարը որպես տեսլական ունենալով:
Հեղինակ՝ Լենա Մինասյան
Տեսանյութեր
Պրեմիերա. Նունե Եսայան և Արման Աղաջանյան-«Տուն արի»
Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Մատանի»
Պրեմիերա. PROJECT LA -«Ինչ-որ մեկին»
Պրեմիերա. Սոնա Ռուբենյան-«Իմ աղջիկ»
Պրեմիերա. Քրիստինե Պեպելյան և Արմենչիկ-«Ժամանակին»
Պրեմիերա. Իվետա Մուկուչյան-«Սեր անի»
Պրեմիերա. Ավրաամ Ռուսո-«12345»
Պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան-«Նոր ընկերուհուդ ասա»
Պրեմիերա. Սիլվա Հակոբյան - «Իմ արև, իմ լուսին»
Պրեմիերա. Բրյունետ-«No Energy»
Պրեմիերա. Նարե Գևորգյան և Աշոտ Թովմասյան - «Օրոր»
Պրեմիերա. Լյոկա-«Լաց մի ինիլ»
Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Աշխարհից աշխարհ»
Պրեմիերա. «Ես քո Արցախն եմ, դու իմ Հայաստանը»-«Hayat Project»
Պրեմիերա. Արա Մարտիրոսյան-«Աղջիկս, բալես»
Պրեմիերա. Սարո- «Սերը կտանի»
Երգի պրեմիերա. Արամ MP3 - «Փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 16:01 • 22.11.24 Պրեմիերա. Նունե Եսայան և Արման Աղաջանյան-«Տուն արի»
- 13:16 • 16.11.24 Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Մատանի»
- 17:03 • 14.11.24 Պրեմիերա. PROJECT LA -«Ինչ-որ մեկին»
- 10:24 • 14.11.24 Պրեմիերա. Սոնա Ռուբենյան-«Իմ աղջիկ»
- 10:15 • 08.11.24 Պրեմիերա. Քրիստինե Պեպելյան և Արմենչիկ-«Ժամանակին»
- 17:39 • 04.11.24 Պրեմիերա. Իվետա Մուկուչյան-«Սեր անի»
- 11:46 • 01.11.24 Պրեմիերա. Ավրաամ Ռուսո-«12345»
- 10:14 • 23.09.24 Պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան-«Նոր ընկերուհուդ ասա»
- 15:07 • 20.09.24 Պրեմիերա. Սիլվա Հակոբյան - «Իմ արև, իմ լուսին»
- 10:46 • 19.09.24 Պրեմիերա. Բրյունետ-«No Energy»
- 15:24 • 17.09.24 Պրեմիերա. Նարե Գևորգյան և Աշոտ Թովմասյան - «Օրոր»
- 11:23 • 13.09.24 Պրեմիերա. Լյոկա-«Լաց մի ինիլ»
- 00:00 • 11.09.24 Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Աշխարհից աշխարհ»
- 12:26 • 02.09.24 Պրեմիերա. «Ես քո Արցախն եմ, դու իմ Հայաստանը»-«Hayat Project»
- 11:51 • 17.08.24 Պրեմիերա. Արա Մարտիրոսյան-«Աղջիկս, բալես»
- 12:52 • 05.08.24 Պրեմիերա. Սարո- «Սերը կտանի»
- 12:37 • 01.06.24 Երգի պրեմիերա. Արամ MP3 - «Փոքրիկ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Հարցազրույց 14:53 • 22/11 «2 ամիս հիվանդանոցում էր, արդեն տանն է, տրամադրությունը լավ է». Լուիզա Ներսիսյանը՝ Հրանտ Թոխատյանի առողջական վիճակի մասին «Կարևորը, որ այդ դժվար փուլի միջով անցանք ու կարողացանք հաղթահարել»,- Tert.am Life-ի հետ զրույցում՝ խոսելով Հրանտ Թոխատյանի առողջականի վիճակի մասին, ասաց դերասանուհի Լուիզա Ներսիսյանը:
-
Հարցազրույց 13:16 • 22/11 «Ի տարբերություն շատ երեխաների՝ Արեգն իմ հեռախոսի կոդը չգիտի». Քրիստինե Պեպելյանը՝ խիստ մայր լինելու մասին «Ես իրեն շատ խիստ եմ մեծացնում, բայց իրար հետ ընկերություն ենք անում, ուրախ ժամանակ ենք անցկացնում: Իմ պահանջները շատ են իրենից: Բայց ես դա անում եմ առանց իրեն նեղացնելու»,- պատմել է Քրիստինե Պեպելյանը:
-
Հարցազրույց 14:53 • 22/11 «2 ամիս հիվանդանոցում էր, արդեն տանն է, տրամադրությունը լավ է». Լուիզա Ներսիսյանը՝ Հրանտ Թոխատյանի առողջական վիճակի մասին «Կարևորը, որ այդ դժվար փուլի միջով անցանք ու կարողացանք հաղթահարել»,- Tert.am Life-ի հետ զրույցում՝ խոսելով Հրանտ Թոխատյանի առողջականի վիճակի մասին, ասաց դերասանուհի Լուիզա Ներսիսյանը:
-
Հարցազրույց 13:16 • 22/11 «Ի տարբերություն շատ երեխաների՝ Արեգն իմ հեռախոսի կոդը չգիտի». Քրիստինե Պեպելյանը՝ խիստ մայր լինելու մասին «Ես իրեն շատ խիստ եմ մեծացնում, բայց իրար հետ ընկերություն ենք անում, ուրախ ժամանակ ենք անցկացնում: Իմ պահանջները շատ են իրենից: Բայց ես դա անում եմ առանց իրեն նեղացնելու»,- պատմել է Քրիստինե Պեպելյանը:
-
Հարցազրույց 13:38 • 19/11 «Հրաչուկը իմ գտնված երազն է, մենք ապրում ենք միասին». Ալբերտ Սաֆարյան «Իմ ձեռքբերումն իմ կինն է, իմ Հրաչուկը, ում 2 ու կես տարի առաջ գտա, մենք ապրում ենք միասին ու ապրելու ենք միասին ցմահ: Սա այն դեպքը չէ, որ ասում են երբեք մի ասա երբեք»,- պատմել է դերասան Ալբերտ Սաֆարյանը:
-
Հարցազրույց 16:59 • 18/11 «Դուռը բացեց հորս կինը, ասացի՝ բարև ձեզ, ես ձեր ամուսնու առաջին կնոջ աղջիկն եմ, եկել եմ հորս հետ ծանոթանամ». Լիա Զախարյանը՝ հոր հետ հանդիպման մասին «Ոտքերս դողում էր: Ոչ մի բառով չեմ կարող նկարագրել դա ինչ է, որ դու 19 տարեկանում առաջին անգամ սպասում ես, որ լոգարանից դուրս է գալու մի մարդ, ում արյունը քո երակներով հոսում է»,- պատմել է Լիա Զախարյանը:
-
Հարցազրույց 14:53 • 22/11 «2 ամիս հիվանդանոցում էր, արդեն տանն է, տրամադրությունը լավ է». Լուիզա Ներսիսյանը՝ Հրանտ Թոխատյանի առողջական վիճակի մասին «Կարևորը, որ այդ դժվար փուլի միջով անցանք ու կարողացանք հաղթահարել»,- Tert.am Life-ի հետ զրույցում՝ խոսելով Հրանտ Թոխատյանի առողջականի վիճակի մասին, ասաց դերասանուհի Լուիզա Ներսիսյանը:
-
Հարցազրույց 16:07 • 20/11 «Մեր ընտանիքում կոնֆլիկտներ շատ են լինում». Արամ Մելիքյանը՝ ինստագրամից դուրս մնացած ընտանեկան վեճերի, «Մեծ խաղերի», Վահեի հետ թերի հարաբերությունների ու պարտության մասին «Իմ անձնական կյանքն ամբողջությամբ շոու է, ես ամեն ինչից սիրում եմ շոու ստեղծել, և նպատակն էր շոուի միջոցով ցույց տալ այդ ընտանիքի արժեքը»,- նշեց շոումեն Արամ Մելիքյանը:
-
Հարցազրույց 12:16 • 19/11 «Ովքեր Նանուլին չեն ճանաչում, մտածում են, որ շփացած աղջիկ է, ինքնավստահ մեկը». Վիկա Մարտիրոսյան «Ես հպարտորեն ուզում եմ դրա մասին խոսել, որ մանկապարտեզում էլ, դպրոցում էլ, ամեն անգամ, թե՛ տնօրենը, թե՛ դասղեկը, բոլորը իր համեստությունից են խոսում»,- ասել է Վիկա Մարտիրոսյանը:
-
Հարցազրույց 10:57 • 19/11 «Միշտ մտածել եմ, որ իմ պատճառով մայրիկիս կյանքը չի ստացվել». Լիա Զախարյանը՝ ծնողների ամուսնալուծության ու տղաների հետ հարաբերության մասին «Ես միշտ մտածել եմ, որ իմ լինելու պատճառով մայրիկիս կյանքը չի ստացվել: Ինքն ունեցել է երեխա, դրա համար չի կարողացել 2-րդ անգամ ամուսնալ ու դա իմ գիտակից տարիքից մինչև հիմա ինձ հետ եկել է ու դարձել տրավմա»,- պատմել է Լիա Զախարյանը:
-
Հարցազրույց 13:16 • 22/11 «Ի տարբերություն շատ երեխաների՝ Արեգն իմ հեռախոսի կոդը չգիտի». Քրիստինե Պեպելյանը՝ խիստ մայր լինելու մասին «Ես իրեն շատ խիստ եմ մեծացնում, բայց իրար հետ ընկերություն ենք անում, ուրախ ժամանակ ենք անցկացնում: Իմ պահանջները շատ են իրենից: Բայց ես դա անում եմ առանց իրեն նեղացնելու»,- պատմել է Քրիստինե Պեպելյանը:
-
Հարցազրույց 10:55 • 18/11 «Ընկերներն ավելին են, քան տաղանդը». Հրաչ Քեշիշյանը՝ «3 ընկեր» բեմադրության մասին. պրեմիերան և հույզերը կուլիսներում Ռեժիսոր Հրաչ Քեշիշյանի բեմադրությամբ Ռեմարկի «3 ընկեր» ստեղծագործությունը՝ Անի Խաչիկյանի, Ներսես Ավետիսյանի, Լևոն Հախվերդյանի ու Վիլեն Սարգսյանի գլխավոր դերակատարմամբ բարձրացավ Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի բեմ:
-
Հարցազրույց 17:02 • 21/11 «Սիրանկյունի» սիթքոմի բյուջեն 3 անգամ գերազանցում է մյուս նախագծերի բյուջեն. նոր սիթքոմն արդեն «Շանթ»-ի եթերում է Հրանտ Հովսեփյանի, Իրինա Այվազյանի, Մարինկա Խաչատրյանի, Մարգարիտա Խաչատրյանի, Իշխան Ղարիբյանի, Վիկտորյա Սահակյանի, Հայկ Պետրոսյանի, Կարեն Ճաղարյանի և այլոց մասնակցությամբ «Սիրանկյունի» նոր սիթքոմն արդեն Շանթ հեռուստաընկերության եթերում է:
Նորաձևություն
-
17:28 • 22.07.24 Քիմ Քարդաշյանի նոր ֆոտոշարքը
-
11:33 • 19.07.24 «Մեր նոր թափանցիկ հավաքածուն թողարկվեց». Քիմ Քարդաշյան
Ժամանց
-
10:16 • 22.11.24 Սոնա Ռուբենյանը հրապարակել է դստեր ծննդյան 3-ամյակի լուսանկարները
-
16:11 • 18.11.24 Արփի Գաբրիելյանը նշում է ծննդյան տարեդարձը
Photographer
-
10:13 • 21.11.24 «Նյու Յորքն ինձ այնքան է սազում». Եվա Բաղդասարյանի նոր ֆոտոշարքը
-
14:56 • 19.11.24 Դերասանուհի Մերի Հակոբյանի նոր ֆոտոշարքը