«Քչերն են 16 տարեկանում գումար աշխատում». Աննա Սարգսյանը` տարիքից ավելի մեծ երևալու մասին
Երիտասարդ դերասանուհի Աննա Սարգսյանը հանրությանը հայտնի է մանկուց։ Նրա համար նշանակալի էր «Որբերը» սերիալը, որը փոքրիկ աղջկան մեծ ճանաչում բերեց։ Վերջին տարիներին նա կրկին հայտնվեց հեռուստաեթերում։ Աննան արդեն 16 տարեկան է և հիմա կանգնած է մասնագիտական ընտրության առաջ։ Նա չի բացառում, որ այլ մասնագիտության մեջ իրեն գտնելու դեպքում, առհասարակ, կհրաժարվի որպես դերասանուհի ներկայանալու հրավերներից։ Tert.am Life–ն Աննայի հետ զրույցել է մասնագիտական կրթություն ստանալու, իր տարիքից ավելի մեծ երևալու և ֆինանսական անկախության մասին։
–Աննա, այս փուլում դադարել ես նկարահանվել նոր նախագծերում, ինչո՞ւ։
– Հիմա 11–րդ դասարանում եմ։ 2 տարի է մնացել դպրոցն ավարտելուս։ Քանի որ առաջիկայում պետք է ընդունվեմ համալսարան, ուզում եմ մասնագիտական առարկաներ պարապել։ Ժամանակի առումով չեմ հասցնի նկարահանվել, թեև, եթե լինի հարմար ու լավ առաջարկ, հնարավոր է, ընդունեմ։ Ամեն դեպքում, այս պահին մտածում եմ կարճատև դադար առնել մինչև կընդունվեմ։
–Ի՞նչ մասնագիտություն ես ընտրել։
–Տնտեսագետի։ Ուզում եմ ընդունվել Պետական համալսարանի Տնտեսագիտական ֆակուլտետ։
– Ֆիլմերում նկարահանվելուց հետո շատերն ավելորդ են համարում դերասանական կրթություն ստանալը, բայց չէ՞ որ մասնագիտական կրթությունն օգնում է ավելի հմուտ և պրոֆեսիոնալ լինել։ Ինքդ հիմա աշխատում ես որպես դերասանուհի։ Այլևս երբեք չնկարահանվելու որոշման մասին երբեք չես խոսել։ Այդ դեպքում ինչո՞ւ տնտեսագիտական կրթություն։
–Ես ինձ տեսնում եմ տնտեսագետի մասնագիտության մեջ, որովհետև այդ աշխատանքն էլ եմ շատ սիրում։
Ավելորդ չեմ համարում դերասանական կրթությունը և չեմ մտածում, որ եթե նկարահանվում եմ, պետք է կրթություն չստանամ։ Մեր օրերում շատ ակտուալ է երկու մասնագիտություն սովորել։ Կարծում եմ` մեկը մյուսին չի խանգարի։
–Ինչպե՞ս ես պատկերացնում տնտեսագետի և դերասանի աշխատանքների համատեղումը։
–Եթե ավարտեմ տնտեսագիտական ֆակուլտետն ու ունենամ աշխատանք, չեմ կարողանա համատեղել։ Աշխատանք ունենալու դեպքում հաստատ չեմ նկարահանվի ու չեմ էլ փորձի համատեղել, որովհետև անհամատեղելի մասնագիտություններ են։
–Դպրոցում ինչպե՞ս ես սովորում։ Նկարահանումներդ ինչպե՞ս են անդրադառնում ուսմանդ վրա։
–Ինձ մոտ շատ հեշտ է ստացվում սովորելը։ 1-2 ժամը բավարար էր բոլոր դասերս անելու համար և նկարահանումները չէին ազդում ուսմանս վրա։ Բոլոր առարկաները լավ եմ սովորում, չեմ կարող ասել, որ գերազանցիկ եմ, բայց ստանում եմ բարձր գնահատականներ։ Ամենից շատ սիրում եմ մաթեմատիկան։ Շատ եմ կարևորում նաև հայոց լեզվի գերազանց իմացությունը։
–«Որբերից» հետո երկարատև ընդմիջում ունեցար։ Այդ ընթացքում հարցազրույց տվեցիր, որից հետո քո անձի շուրջ մեծ հետաքրքրություն առաջացավ և եթեր վերադառնալու հրավերներ ստացար։ Ի՞նչ ես կարծում, եթե երկրորդ անգամ դադար ունենաս, հեռուստադիտողը քեզ նույն ջերմությա՞մբ հետ կընդունի։
–Չեմ կարող ասել, որովհետև դա կախված է աշխատանքից։ Ուզում է դադար լինի, ուզում է` ոչ, եթե մարդն իր աշխատանքը լավ է անում, ընդունելությունը լավ կլինի։ Եթե ես շարունակեմ անընդհատ նկարահանվել, բայց իմ դերը լավ չխաղամ, հիմա էլ չեն ընդունի։
–Վերջին շրջանում շատ են քննադատում քեզ, մասնավորապես` արտաքինդ։ Քեզ մեղադրում են, որ տարիքիդ համապատասխան չես հագնվում, շատ ես շպարվում։ Ինչո՞վ է պայմանավորված շատ շպարվելու ձգտումդ։
– Արտաքնապես նույնիսկ առանց շպարի ավելի մեծ եմ երևում։ Դա իմ տեսքն է, բնությունն է ինձ այդպիսին ստեղծել։ Ինչ վերաբերում է շպարվելուն` վերջերս կերտում էի 20 տարեկան աղջկա, բնականաբար, պետք է ամեն ինչ անեի, որ այդ տարիքին համապատասխան երևայի։ Էկրաններին շպարով լինելը նորմալ է։ Առօրյայում ինձ չեն տեսնի այդքան շպարված։ Շատ հաճախ, ընդհանրապես, առանց շպարի եմ դուրս գալիս։ Ինչ վերաբերում է ծննդյանս օրվա լուսանկարներին, որ շատ քննարկվեցին, երբ ծնունդդ է և բոլորի ուշադրության կենտրոնում ես, պետք է ներկայանալի տեսք ունենաս։
–Քննադատություններից սրտնեղո՞ւմ ես։
–Ես ընդունում եմ քննադատությունը, եթե այն առողջ է, իսկ այն մարդկանց, որոնք քննադատում են պարապությունից ելնելով, պետք է հաշվի չառնել։ Ես ուշադրություն չեմ դարձնում։
–Խոսելիս էլ բավականին հասուն ես։ Միայն արտաքնապե՞ս ես ավելի մեծ երևում, թե նաև տեսակով։
–Գուցե իմ տարիքից մի քիչ հասուն եմ մտածում, որովհետև 7-8 տարեկանից եղել եմ այս ոլորտում, տարիներ շարունակ ամեն օր շփվել եմ տարիքով մեծ մարդկանց հետ։ Վաղ տարիքում նկարահանվելու պատճառով ես շուտ կտրվեցի բակային խաղերից, դա քեզ կտրում է մանկական զբաղմունքներից։ Այդ ամենը նպաստել է մի քիչ ավելի առաջ մտածելուս։
–Նկարահանումները քեզ նաև ֆինանսական անկախություն են տալիս։ Քեզ համար ի՞նչ է նշանակում այս տարիքում սեփական գումարն աշխատելը։ Որքանո՞վ է դա նպաստել ավելի հասուն լինելուդ։
– Չեմ կարող ասել, որ դրանք փոխկապակցված են։ Իմ հիմանական ծախսերը հոգում է հայրս։ Նա երբևէ թույլ չի տվել, որ իմ աշխատած գումարն ինչ–որ այլ բանի վրա ծախսեմ։ Այդ գումարով արել եմ այն, ինչ ուզել եմ։ Իհարկե, քո գումարն ունենալը մեծ վստահություն է տալիս, քեզ ավելի պատասխանատու ես զգում, քանի որ քչերն են 16 տարեկանում գումար աշխատում։
–Դեռահասության շրջանում շատ աղջիկներ հաշտ չեն լինում իրենց արտաքինի հետ։ Արտաքինումդ փոփոխություն անելու ցանկություն ունե՞ս։
–Ես սիրում եմ, երբ մարդը լինում է բնական։ Փառք Աստծո, դեմքիս վրա չունեմ այնպիսի մաս, որը կուզեմ փոփոխել կամ վիրահատել։ Հիմնականում, քիթն ու շրթունքներն են փոփոխում, ես չեմ ուզում։ Ինձ ամեն բան դուր է գալիս և փոփոխման ենթակա չէ։ Կոմպլեքսներ բացարձակ չունեմ։
–Շոու բիզնեսում քո հասակակիցների շրջանում մտերիմներ ունե՞ս։
–Փոքրուց շատ մոտ ենք Սոֆի Դևոյանին հետ։ Մինչև օրս էլ ջերմ հարաբերություններ ունենք։ Իրեն համարում եմ իմ ամենամոտ մարդկանցից։ Հաճախ ենք հանդիպում։
–Առօրյայում ի՞նչ զբաղմունքներ ունես, ինչպե՞ս ես անցկացնում ժամանցդ ընկերներիդ հետ։
–Վերջին շրջանում հոբբի ունեի` ձիավարություն, որին փորձեցի մինիմալ չափով տիրապետել։ Հիմա կենտրոնացած եմ մասնագիտական առարկաներ պարապելու վրա ու ժամանակ էլ չի լինում, որ հոբբիներով զբաղվեմ։ Առօրյաս ծանրաբեռնված է պարապմունքներով։ Իհարկե, փորձում եմ ժամանակ գտնել նաև ընկերներիս համար և բոլորի հետ շփվել։ Նախընտրում եմ հանգիստ միջավայրում անցկացնել ժամանցս, քանի որ չեմ սիրում բարձր երաժշտություն։
Տեսանյութեր
Պրեմիերա. Նունե Եսայան և Արման Աղաջանյան-«Տուն արի»
Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Մատանի»
Պրեմիերա. PROJECT LA -«Ինչ-որ մեկին»
Պրեմիերա. Սոնա Ռուբենյան-«Իմ աղջիկ»
Պրեմիերա. Քրիստինե Պեպելյան և Արմենչիկ-«Ժամանակին»
Պրեմիերա. Իվետա Մուկուչյան-«Սեր անի»
Պրեմիերա. Ավրաամ Ռուսո-«12345»
Պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան-«Նոր ընկերուհուդ ասա»
Պրեմիերա. Սիլվա Հակոբյան - «Իմ արև, իմ լուսին»
Պրեմիերա. Բրյունետ-«No Energy»
Պրեմիերա. Նարե Գևորգյան և Աշոտ Թովմասյան - «Օրոր»
Պրեմիերա. Լյոկա-«Լաց մի ինիլ»
Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Աշխարհից աշխարհ»
Պրեմիերա. «Ես քո Արցախն եմ, դու իմ Հայաստանը»-«Hayat Project»
Պրեմիերա. Արա Մարտիրոսյան-«Աղջիկս, բալես»
Պրեմիերա. Սարո- «Սերը կտանի»
Երգի պրեմիերա. Արամ MP3 - «Փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 16:01 • 22.11.24 Պրեմիերա. Նունե Եսայան և Արման Աղաջանյան-«Տուն արի»
- 13:16 • 16.11.24 Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Մատանի»
- 17:03 • 14.11.24 Պրեմիերա. PROJECT LA -«Ինչ-որ մեկին»
- 10:24 • 14.11.24 Պրեմիերա. Սոնա Ռուբենյան-«Իմ աղջիկ»
- 10:15 • 08.11.24 Պրեմիերա. Քրիստինե Պեպելյան և Արմենչիկ-«Ժամանակին»
- 17:39 • 04.11.24 Պրեմիերա. Իվետա Մուկուչյան-«Սեր անի»
- 11:46 • 01.11.24 Պրեմիերա. Ավրաամ Ռուսո-«12345»
- 10:14 • 23.09.24 Պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան-«Նոր ընկերուհուդ ասա»
- 15:07 • 20.09.24 Պրեմիերա. Սիլվա Հակոբյան - «Իմ արև, իմ լուսին»
- 10:46 • 19.09.24 Պրեմիերա. Բրյունետ-«No Energy»
- 15:24 • 17.09.24 Պրեմիերա. Նարե Գևորգյան և Աշոտ Թովմասյան - «Օրոր»
- 11:23 • 13.09.24 Պրեմիերա. Լյոկա-«Լաց մի ինիլ»
- 00:00 • 11.09.24 Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Աշխարհից աշխարհ»
- 12:26 • 02.09.24 Պրեմիերա. «Ես քո Արցախն եմ, դու իմ Հայաստանը»-«Hayat Project»
- 11:51 • 17.08.24 Պրեմիերա. Արա Մարտիրոսյան-«Աղջիկս, բալես»
- 12:52 • 05.08.24 Պրեմիերա. Սարո- «Սերը կտանի»
- 12:37 • 01.06.24 Երգի պրեմիերա. Արամ MP3 - «Փոքրիկ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Հարցազրույց 14:53 • 22/11 «2 ամիս հիվանդանոցում էր, արդեն տանն է, տրամադրությունը լավ է». Լուիզա Ներսիսյանը՝ Հրանտ Թոխատյանի առողջական վիճակի մասին «Կարևորը, որ այդ դժվար փուլի միջով անցանք ու կարողացանք հաղթահարել»,- Tert.am Life-ի հետ զրույցում՝ խոսելով Հրանտ Թոխատյանի առողջականի վիճակի մասին, ասաց դերասանուհի Լուիզա Ներսիսյանը:
-
Հարցազրույց 13:16 • 22/11 «Ի տարբերություն շատ երեխաների՝ Արեգն իմ հեռախոսի կոդը չգիտի». Քրիստինե Պեպելյանը՝ խիստ մայր լինելու մասին «Ես իրեն շատ խիստ եմ մեծացնում, բայց իրար հետ ընկերություն ենք անում, ուրախ ժամանակ ենք անցկացնում: Իմ պահանջները շատ են իրենից: Բայց ես դա անում եմ առանց իրեն նեղացնելու»,- պատմել է Քրիստինե Պեպելյանը:
-
Հարցազրույց 17:02 • 21/11 «Սիրանկյունի» սիթքոմի բյուջեն 3 անգամ գերազանցում է մյուս նախագծերի բյուջեն. նոր սիթքոմն արդեն «Շանթ»-ի եթերում է Հրանտ Հովսեփյանի, Իրինա Այվազյանի, Մարինկա Խաչատրյանի, Մարգարիտա Խաչատրյանի, Իշխան Ղարիբյանի, Վիկտորյա Սահակյանի, Հայկ Պետրոսյանի, Կարեն Ճաղարյանի և այլոց մասնակցությամբ «Սիրանկյունի» նոր սիթքոմն արդեն Շանթ հեռուստաընկերության եթերում է:
-
Հարցազրույց 13:38 • 19/11 «Հրաչուկը իմ գտնված երազն է, մենք ապրում ենք միասին». Ալբերտ Սաֆարյան «Իմ ձեռքբերումն իմ կինն է, իմ Հրաչուկը, ում 2 ու կես տարի առաջ գտա, մենք ապրում ենք միասին ու ապրելու ենք միասին ցմահ: Սա այն դեպքը չէ, որ ասում են երբեք մի ասա երբեք»,- պատմել է դերասան Ալբերտ Սաֆարյանը:
-
Հարցազրույց 16:59 • 18/11 «Դուռը բացեց հորս կինը, ասացի՝ բարև ձեզ, ես ձեր ամուսնու առաջին կնոջ աղջիկն եմ, եկել եմ հորս հետ ծանոթանամ». Լիա Զախարյանը՝ հոր հետ հանդիպման մասին «Ոտքերս դողում էր: Ոչ մի բառով չեմ կարող նկարագրել դա ինչ է, որ դու 19 տարեկանում առաջին անգամ սպասում ես, որ լոգարանից դուրս է գալու մի մարդ, ում արյունը քո երակներով հոսում է»,- պատմել է Լիա Զախարյանը:
-
Հարցազրույց 16:07 • 20/11 «Մեր ընտանիքում կոնֆլիկտներ շատ են լինում». Արամ Մելիքյանը՝ ինստագրամից դուրս մնացած ընտանեկան վեճերի, «Մեծ խաղերի», Վահեի հետ թերի հարաբերությունների ու պարտության մասին «Իմ անձնական կյանքն ամբողջությամբ շոու է, ես ամեն ինչից սիրում եմ շոու ստեղծել, և նպատակն էր շոուի միջոցով ցույց տալ այդ ընտանիքի արժեքը»,- նշեց շոումեն Արամ Մելիքյանը:
-
Հարցազրույց 14:53 • 22/11 «2 ամիս հիվանդանոցում էր, արդեն տանն է, տրամադրությունը լավ է». Լուիզա Ներսիսյանը՝ Հրանտ Թոխատյանի առողջական վիճակի մասին «Կարևորը, որ այդ դժվար փուլի միջով անցանք ու կարողացանք հաղթահարել»,- Tert.am Life-ի հետ զրույցում՝ խոսելով Հրանտ Թոխատյանի առողջականի վիճակի մասին, ասաց դերասանուհի Լուիզա Ներսիսյանը:
-
Հարցազրույց 12:16 • 19/11 «Ովքեր Նանուլին չեն ճանաչում, մտածում են, որ շփացած աղջիկ է, ինքնավստահ մեկը». Վիկա Մարտիրոսյան «Ես հպարտորեն ուզում եմ դրա մասին խոսել, որ մանկապարտեզում էլ, դպրոցում էլ, ամեն անգամ, թե՛ տնօրենը, թե՛ դասղեկը, բոլորը իր համեստությունից են խոսում»,- ասել է Վիկա Մարտիրոսյանը:
-
Հարցազրույց 10:57 • 19/11 «Միշտ մտածել եմ, որ իմ պատճառով մայրիկիս կյանքը չի ստացվել». Լիա Զախարյանը՝ ծնողների ամուսնալուծության ու տղաների հետ հարաբերության մասին «Ես միշտ մտածել եմ, որ իմ լինելու պատճառով մայրիկիս կյանքը չի ստացվել: Ինքն ունեցել է երեխա, դրա համար չի կարողացել 2-րդ անգամ ամուսնալ ու դա իմ գիտակից տարիքից մինչև հիմա ինձ հետ եկել է ու դարձել տրավմա»,- պատմել է Լիա Զախարյանը:
-
Հարցազրույց 13:16 • 22/11 «Ի տարբերություն շատ երեխաների՝ Արեգն իմ հեռախոսի կոդը չգիտի». Քրիստինե Պեպելյանը՝ խիստ մայր լինելու մասին «Ես իրեն շատ խիստ եմ մեծացնում, բայց իրար հետ ընկերություն ենք անում, ուրախ ժամանակ ենք անցկացնում: Իմ պահանջները շատ են իրենից: Բայց ես դա անում եմ առանց իրեն նեղացնելու»,- պատմել է Քրիստինե Պեպելյանը:
-
Հարցազրույց 10:55 • 18/11 «Ընկերներն ավելին են, քան տաղանդը». Հրաչ Քեշիշյանը՝ «3 ընկեր» բեմադրության մասին. պրեմիերան և հույզերը կուլիսներում Ռեժիսոր Հրաչ Քեշիշյանի բեմադրությամբ Ռեմարկի «3 ընկեր» ստեղծագործությունը՝ Անի Խաչիկյանի, Ներսես Ավետիսյանի, Լևոն Հախվերդյանի ու Վիլեն Սարգսյանի գլխավոր դերակատարմամբ բարձրացավ Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի բեմ:
-
Հարցազրույց 17:02 • 21/11 «Սիրանկյունի» սիթքոմի բյուջեն 3 անգամ գերազանցում է մյուս նախագծերի բյուջեն. նոր սիթքոմն արդեն «Շանթ»-ի եթերում է Հրանտ Հովսեփյանի, Իրինա Այվազյանի, Մարինկա Խաչատրյանի, Մարգարիտա Խաչատրյանի, Իշխան Ղարիբյանի, Վիկտորյա Սահակյանի, Հայկ Պետրոսյանի, Կարեն Ճաղարյանի և այլոց մասնակցությամբ «Սիրանկյունի» նոր սիթքոմն արդեն Շանթ հեռուստաընկերության եթերում է:
Նորաձևություն
-
17:28 • 22.07.24 Քիմ Քարդաշյանի նոր ֆոտոշարքը
-
11:33 • 19.07.24 «Մեր նոր թափանցիկ հավաքածուն թողարկվեց». Քիմ Քարդաշյան
Ժամանց
-
10:16 • 22.11.24 Սոնա Ռուբենյանը հրապարակել է դստեր ծննդյան 3-ամյակի լուսանկարները
-
16:11 • 18.11.24 Արփի Գաբրիելյանը նշում է ծննդյան տարեդարձը
Photographer
-
10:13 • 21.11.24 «Նյու Յորքն ինձ այնքան է սազում». Եվա Բաղդասարյանի նոր ֆոտոշարքը
-
14:56 • 19.11.24 Դերասանուհի Մերի Հակոբյանի նոր ֆոտոշարքը