«Ես ներողություն խնդրեցի իմ տղամարդուց». Ինգրիտ Կոկչյանը՝ ամուսնու հետ վեճի և բաժանությունը կանխելու մասին
Ինգրիտ Կոկչյանի անձնական կյանքը վերջերս կրկին բոլորի ուշադրության կենտրոնում էր` Ֆեյսբուքում արած հայտարարության պատճառով. «Հարաբերությունների ավարտ» կարգավիճակի նշումից հետո բոլորը կարծել էին, թե Ինգրիտը բաժանվել է ամուսնուց, իսկ նա համառորեն լռում էր և որևէ հարցազրույց չէր տալիս այս մասին։ Լայն քննարկումների առիթ դարձած թեմայի վերաբերյալ բացառիկ հարցազրույցը Ինգրիտը վստահել է Tert.am Life–ին և պատմել, որ ամուսնու հետ վեճը հասել էր միմյանց «վերջ» ասելուն, սակայն ինքը գիտակցել է իր սխալն ու ներողություն խնդրել Արմենից։ Ինգրիտն իրենց վեճերին ժպիտով է վերաբերում, քանի որ խորքային խնդիրներ չունեն. այդպես թեթև ու ժպիտով էլ պատմեց, թե ինչ էր եղել։
-Ինգրիտ, Ֆեյսբուքի Ձեր անձնական էջում վերջերս նշել էիք` «Հարաբերությունների ավարտ», ինչը լայն քննարկումների առիթ դարձավ։ Շատերը կարծեցին, որ բաժանվել եք ձեր սիրելիից` Արմենից, իսկ Դուք չմեկնաբանեցիք այս քայլը։ Այս նորությունն անսպասելի էր, որովհետև միշտ ներդաշնակ ընտանիքի տպավորություն եք թողել։ Ի վերջո, ի՞նչ էր պատահել։
- Լուրերը հստակ էին, քանի որ Ֆեյսբուքում իմ ձեռքով եմ ամեն ինչ գրել։ Դա չէր կարող ուղղակի բամբասանք լինել։
Այս պատմությունը մի քիչ խառն էր, քանի որ իմ էջում նշված է, որ ես «Հարաբերությունների մեջ» եմ, սակայն պատիս ընթացիկ նորությունների մեջ նշել էի՝ «Հարաբերությունների ավարտ»։ Ստացվում է, որ ես շարունակում եմ մնալ հարաբերությունների մեջ և հարց է առաջանում՝ ում հետ։
Ես «Հարաբերությունների մեջ» կարգավիճակին ձեռք չէի տվել, որովհետև, անգամ, եթե մենք բաժանվենք, դա կլինի ժամանակավոր քանի դեռ ես սիրում եմ Նրան, Նա էլ՝ ինձ։
Երբ մենք կռվեցինք, նա ինձ ասաց` սա մեր հարաբերությունների վերջն է, ես էլ ասացի` միանշանակ համաձայն եմ քեզ հետ ու էդպես պաթոսով բաժանվեցինք։ Հետո մտա Ֆեյսբուք, որպեսզի գործնական հարց քննարկեմ Մոսկվայում գտնվող ընկերուհուս հետ, այնտեղ նշված էր` ի՞նչ հարաբերությունների մեջ եք, ես էլ նշեցի` հարաբերություններս ավարտված են։ Ջղայնացած էի, ես էլ էմոցիոնալ մարդ եմ ու մարդկանցից չեմ թաքցնում այն, ինչ կատարվում է իմ կյանքում, եթե դա վառ մի բան է։ Գրեցի, անցա առաջ, մի քանի օր Ֆեյսբուք չմտա և չգիտեի` ինչ է կատարվում դրա շուրջ։ Ես հստակ թողել էի, որ կարգավիճակով «Հարաբերությունների մեջ» եմ, բայց մարդիկ սխալ էին հասկացել։
–Ի՞նչն էր այդպիսի մեծ կռվի առիթ դարձել։
–Ես, առհասարակ, հնազանդ, կոմպրոմիսի գնացող, տղամարդուն լսող և նրա հետևից գնացող կին եմ, սակայն այդ ամենն անում եմ իմաստության շնորհիվ, ոչ թե տեսակի։ Խնդիրն այն է, որ, ցավոք, ամեն ինչի վերաբերյալ ունեմ իմ կարծիքը, ընդ որում` երկար մտածված, հստակ, կարծրացած։ Երբ իմ կողքին ինչ–որ թեմա է արծարծվում, հայտնում եմ իմ կարծիքը` մտածելով, որ դիմացինին հետաքրքիր է։
Սովորաբար, տղամարդկանց հետաքրքիր է զրուցել կնոջ հետ, որն ունի իր կարծիքը, կարող է բանավիճել և փաստարկներ բերել, իսկ ես միշտ խոսում եմ փաստերով և հիմնավորված, սակայն, երբեմն, լինում են էմոցիոնալ դաշտի հարցեր, երբ տղամարդկանց նյարդայնացնում է, որ կինը ոչ թե լսողի դերում է, այլ իր կարծիքն ունի և հայտնում է։ Եվ Աստված չանի, դեռ մի բան էլ ճիշտ է իր մտորումներում: Այս առումով մեզ մոտ շատ հաճախ են լինում կռիվներ, պատերազմներ։
Կարծում եմ, եթե մարդիկ կռիվներ են ունենում լուրջ հարցերի` խանդի, բնավորությանը, կյանքին, ապագային վերաբերող թեմաների շուրջ, հարաբերությունները գնում են դեպի անդունդ։ Մեզ մոտ նման հարցերի շուրջ երբեք բանավեճեր չեն լինում։ Մենք մի ուղղությամբ են նայում, իսկ կռիվները նոր ծագող թեմաներից են։ Դրանք ավելի շատ բանավեճեր են, ուղղակի երկուսս էլ շատ էմոցիոնալ ենք և աղմկում ենք։ Մեզ մոտ չի լինում` զրուցեցինք, ավարտեցինք, անցանք ընթրելուն, մեզ մոտ այսպես է` զրուցեցինք, կռվեցինք, պատերազմ դարձավ։)
Կարծում եմ` այդ դեպքում հարաբերություններն առողջ ու կենդանի են և այս դեպքում է, որ միմյանցից շատ բան ենք սովորում։ Ինձ շատ հետաքրքիր են մեր կռիվները, որովհետև անսպասելի, դրամատուրգիական լուծումներ ենք գտնում թե՛ հաշտվելու, թե՛ կռիվը շարունակելու դեպքում։ Կարևորն այն է, որ մեր գլխավոր հարցերի շուրջ երբեք տարաձայնություններ չենք ունենում։
–Եվ ինչպե՞ս հարթեցիք խնդիրը։
–Էս պարագայում ես էի սխալ։ 2-3 օր անց, բնականաբար, գնացի, ներողություն խնդրեցի իրենից։ Նա էլ սպասում էր։
–Հեշտությա՞մբ եք ներողություն խնդրում։
–Այո, քանի որ ես չունեմ հպարտություն, և դա չեմ կիրառում հարաբերություններում։ Ունեմ արժանապատվություն, Աստված չանի, որ այն խոցվի։
Վերջին կռվից հետո հասկացա, որ ես էի մեղավոր, որովհետև շատ խիստ հայտնեցի իմ կարծիքը։ Պետք չէր այդպես խոսել տղամարդու հետ։ Ես շատ ուրախացա, որովհետև երբ տղամարդն է մեղավոր, ավելի բարդ է. ես շատ ավելի դժվար եմ ներողություն ընդունում, քան խնդրում։ Շատ ուրախ գնացի ներողություն խնդրելու։
–Հաճա՞խ եք միմյանց ասում` վերջ, սա հարաբերությունների ավարտն է։
–Սովորաբար խուսափում ենք նման պաթոսային խոսքերից, բայց բանավեճ–կռիվ–պատերազմներ, երբեմն, լինում են։ Սովորաբար, տոնը չի բարձրանում, ուղղակի ինչ–որ բան մեկիս դուր չի գալիս, բայց արդեն համակերպվել ենք։
Տարաձայնությունները շատ փոքր թեմաներով են, երբեմն տևում են 1 ժամ, երբեմն` մի նեոռեալիստական ղժղժոց։ Մնացած ամբողջ ժամանակը մենք սիրում ենք միմյանց, դրսևորում մեր սերը, ապացուցում արարքներով, չենք խնայում սիրո խոսքեր, ապրում ենք միմյանց համար ու մեկս մյուսիս կյանքն ավելի հաճելի դարձնելու համար, առիթը բաց չենք թողնում միմյանց երջանկացնելու և ապրում ենք այսօրվա օրով:
–Փաստորեն, համատեղ կյանքից տարիներ անց էլ շատ բուռն հարաբերություններ ունեք։
–Հա, որովհետև սիրո հետ կա նաև սիրահարվածություն, որը չի մարում։ Երբ սիրահարվածությունն անցնում է, մնում է սերն ու մարդիկ ներդաշնակ ապրում են։ Իմ կյանքում այդպես չի լինում։ Ես միշտ թարմ եմ պահում սիրահարվածությունը, քանի որ ունեմ դրա բանաձևն ու գաղտնիքը, հետևաբար էմոցիոնալ դաշտն է աշխատում։ Մենք չենք դառնում ընկերական կամ իրար սիրող–հարգող զույգ։ Մենք սիրահարված ենք, դրա համար ամեն ինչ շատ բուռն է։ Սեր + սիրահարվածություն = երջանկություն, սա է իմ նախընտրած բանաձևը:
–Եվ ո՞րն է սիրահարվածությունը մշտապես պահելու գաղտնիքը` ըստ Ձեզ։
–Միշտ արթուն պահել հիացմունքը։ Սիրահարվածության առաջին գրավականը հիացմունքն է, բայց երբ մարդիկ իրար սովորում են, սկսում են չհիանալ նրանով, թե ինչպես նա քեզ պտտեցրեց պարի ընթացքում, մեքենայի դուռը բացեց, ինչպես գինի ընտրեց կամ սեղանի շուրջ հումորներ արեց և տարավ երեկույթը։ Սկսում ես չնկատել իր մեկնաբանությունները ֆիլմ նայելիս։ Այդ ամենը սովորական է դառնում։ Երբ կա հիացմունք, կա սիրահարվածություն, երբ սովորական է դառնում, մնում է սերը։ Ես պահում եմ այդ հիացմունքը թե՛ իմ հանդեպ, թե՛ ես եմ հիացած իրենով ինչպես առաջին օրերին, այնպես էլ հիմա` 4 տարի անց։ Դա նաև հանգեցնում է նրան, որ գնահատում ես դիմացինիդ, նրա հետ անցկացրած ամեն ակնթարթը, սեփական կյանքը, և անգամ կենցաղը վերածվում է շատ հաճելի ժամանցի:
–Նշեցիք, որ ձեր վերճերն էլ ունեն դրամաատուրգիական ընթացք։ Վեճը վարելու բանաձև և՞ս ունեք։
–Այո, իհարկե, շատ կարևոր է վեճը ճիշտ ուղղությամբ տանել: Ես դա անվանում եմ՝ կառուցողական վեճ: Այստեղ կարևոր է, որ երկուսը հետևեն ընդունված 4 կանոնի՝
1 Միշտ վեճը պահել արծարծվող թեմայի մեջ և թույլ չտալ, որ այն դուրս գա սահմաններից:
2 Երբեք վեճի ընթացքում չհիշել անցյալից դրվագներ, անգամ, եթե դրանք ժամանակին խոցել են ձեզ ու շարունակում են ապրել ենթագիտակցությունում:
3 Երբեք վեճի ընթացքում չխոցել դիմացինի արժանապատվությունը, բացառել անձնական վիրավորանքներն ու պիտակները, չվերհիշել անկեղծության ժամերին պատմած սակռալ գաղտնիքները:
4 Վեճի կեսից, վեճը տանել հաշտվելու ուղղությամբ, չչարանալ, հիշել, որ իրականում դու այդ մարդուն սիրում ես:
–Վեճից հետո, կարծես թե, մեկնել եք ընտանեկան հանգստի։
–Տեսանյութը, որը տարածվեց, Երևանից էր։ Մենք 2 երեխա չունենք, այլ 5–ը` եթե ընդհանուր հաշվենք։ Ամուսինս էլ ունի երեխաներ։ Մենք բոլորին ճանապարհեցինք և միայն երկուսով գնացինք հանգստանալու` Արագածում գտնվող մեր սիրելի վայրում։
Տեսանյութեր
Պրեմիերա. Նունե Եսայան և Արման Աղաջանյան-«Տուն արի»
Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Մատանի»
Պրեմիերա. PROJECT LA -«Ինչ-որ մեկին»
Պրեմիերա. Սոնա Ռուբենյան-«Իմ աղջիկ»
Պրեմիերա. Քրիստինե Պեպելյան և Արմենչիկ-«Ժամանակին»
Պրեմիերա. Իվետա Մուկուչյան-«Սեր անի»
Պրեմիերա. Ավրաամ Ռուսո-«12345»
Պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան-«Նոր ընկերուհուդ ասա»
Պրեմիերա. Սիլվա Հակոբյան - «Իմ արև, իմ լուսին»
Պրեմիերա. Բրյունետ-«No Energy»
Պրեմիերա. Նարե Գևորգյան և Աշոտ Թովմասյան - «Օրոր»
Պրեմիերա. Լյոկա-«Լաց մի ինիլ»
Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Աշխարհից աշխարհ»
Պրեմիերա. «Ես քո Արցախն եմ, դու իմ Հայաստանը»-«Hayat Project»
Պրեմիերա. Արա Մարտիրոսյան-«Աղջիկս, բալես»
Պրեմիերա. Սարո- «Սերը կտանի»
Երգի պրեմիերա. Արամ MP3 - «Փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 16:01 • 22.11.24 Պրեմիերա. Նունե Եսայան և Արման Աղաջանյան-«Տուն արի»
- 13:16 • 16.11.24 Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Մատանի»
- 17:03 • 14.11.24 Պրեմիերա. PROJECT LA -«Ինչ-որ մեկին»
- 10:24 • 14.11.24 Պրեմիերա. Սոնա Ռուբենյան-«Իմ աղջիկ»
- 10:15 • 08.11.24 Պրեմիերա. Քրիստինե Պեպելյան և Արմենչիկ-«Ժամանակին»
- 17:39 • 04.11.24 Պրեմիերա. Իվետա Մուկուչյան-«Սեր անի»
- 11:46 • 01.11.24 Պրեմիերա. Ավրաամ Ռուսո-«12345»
- 10:14 • 23.09.24 Պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան-«Նոր ընկերուհուդ ասա»
- 15:07 • 20.09.24 Պրեմիերա. Սիլվա Հակոբյան - «Իմ արև, իմ լուսին»
- 10:46 • 19.09.24 Պրեմիերա. Բրյունետ-«No Energy»
- 15:24 • 17.09.24 Պրեմիերա. Նարե Գևորգյան և Աշոտ Թովմասյան - «Օրոր»
- 11:23 • 13.09.24 Պրեմիերա. Լյոկա-«Լաց մի ինիլ»
- 00:00 • 11.09.24 Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Աշխարհից աշխարհ»
- 12:26 • 02.09.24 Պրեմիերա. «Ես քո Արցախն եմ, դու իմ Հայաստանը»-«Hayat Project»
- 11:51 • 17.08.24 Պրեմիերա. Արա Մարտիրոսյան-«Աղջիկս, բալես»
- 12:52 • 05.08.24 Պրեմիերա. Սարո- «Սերը կտանի»
- 12:37 • 01.06.24 Երգի պրեմիերա. Արամ MP3 - «Փոքրիկ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Հարցազրույց 14:53 • 22/11 «2 ամիս հիվանդանոցում էր, արդեն տանն է, տրամադրությունը լավ է». Լուիզա Ներսիսյանը՝ Հրանտ Թոխատյանի առողջական վիճակի մասին «Կարևորը, որ այդ դժվար փուլի միջով անցանք ու կարողացանք հաղթահարել»,- Tert.am Life-ի հետ զրույցում՝ խոսելով Հրանտ Թոխատյանի առողջականի վիճակի մասին, ասաց դերասանուհի Լուիզա Ներսիսյանը:
-
Հարցազրույց 13:16 • 22/11 «Ի տարբերություն շատ երեխաների՝ Արեգն իմ հեռախոսի կոդը չգիտի». Քրիստինե Պեպելյանը՝ խիստ մայր լինելու մասին «Ես իրեն շատ խիստ եմ մեծացնում, բայց իրար հետ ընկերություն ենք անում, ուրախ ժամանակ ենք անցկացնում: Իմ պահանջները շատ են իրենից: Բայց ես դա անում եմ առանց իրեն նեղացնելու»,- պատմել է Քրիստինե Պեպելյանը:
-
Հարցազրույց 14:53 • 22/11 «2 ամիս հիվանդանոցում էր, արդեն տանն է, տրամադրությունը լավ է». Լուիզա Ներսիսյանը՝ Հրանտ Թոխատյանի առողջական վիճակի մասին «Կարևորը, որ այդ դժվար փուլի միջով անցանք ու կարողացանք հաղթահարել»,- Tert.am Life-ի հետ զրույցում՝ խոսելով Հրանտ Թոխատյանի առողջականի վիճակի մասին, ասաց դերասանուհի Լուիզա Ներսիսյանը:
-
Հարցազրույց 13:16 • 22/11 «Ի տարբերություն շատ երեխաների՝ Արեգն իմ հեռախոսի կոդը չգիտի». Քրիստինե Պեպելյանը՝ խիստ մայր լինելու մասին «Ես իրեն շատ խիստ եմ մեծացնում, բայց իրար հետ ընկերություն ենք անում, ուրախ ժամանակ ենք անցկացնում: Իմ պահանջները շատ են իրենից: Բայց ես դա անում եմ առանց իրեն նեղացնելու»,- պատմել է Քրիստինե Պեպելյանը:
-
Հարցազրույց 13:38 • 19/11 «Հրաչուկը իմ գտնված երազն է, մենք ապրում ենք միասին». Ալբերտ Սաֆարյան «Իմ ձեռքբերումն իմ կինն է, իմ Հրաչուկը, ում 2 ու կես տարի առաջ գտա, մենք ապրում ենք միասին ու ապրելու ենք միասին ցմահ: Սա այն դեպքը չէ, որ ասում են երբեք մի ասա երբեք»,- պատմել է դերասան Ալբերտ Սաֆարյանը:
-
Հարցազրույց 16:59 • 18/11 «Դուռը բացեց հորս կինը, ասացի՝ բարև ձեզ, ես ձեր ամուսնու առաջին կնոջ աղջիկն եմ, եկել եմ հորս հետ ծանոթանամ». Լիա Զախարյանը՝ հոր հետ հանդիպման մասին «Ոտքերս դողում էր: Ոչ մի բառով չեմ կարող նկարագրել դա ինչ է, որ դու 19 տարեկանում առաջին անգամ սպասում ես, որ լոգարանից դուրս է գալու մի մարդ, ում արյունը քո երակներով հոսում է»,- պատմել է Լիա Զախարյանը:
-
Հարցազրույց 16:07 • 20/11 «Մեր ընտանիքում կոնֆլիկտներ շատ են լինում». Արամ Մելիքյանը՝ ինստագրամից դուրս մնացած ընտանեկան վեճերի, «Մեծ խաղերի», Վահեի հետ թերի հարաբերությունների ու պարտության մասին «Իմ անձնական կյանքն ամբողջությամբ շոու է, ես ամեն ինչից սիրում եմ շոու ստեղծել, և նպատակն էր շոուի միջոցով ցույց տալ այդ ընտանիքի արժեքը»,- նշեց շոումեն Արամ Մելիքյանը:
-
Հարցազրույց 14:53 • 22/11 «2 ամիս հիվանդանոցում էր, արդեն տանն է, տրամադրությունը լավ է». Լուիզա Ներսիսյանը՝ Հրանտ Թոխատյանի առողջական վիճակի մասին «Կարևորը, որ այդ դժվար փուլի միջով անցանք ու կարողացանք հաղթահարել»,- Tert.am Life-ի հետ զրույցում՝ խոսելով Հրանտ Թոխատյանի առողջականի վիճակի մասին, ասաց դերասանուհի Լուիզա Ներսիսյանը:
-
Հարցազրույց 12:16 • 19/11 «Ովքեր Նանուլին չեն ճանաչում, մտածում են, որ շփացած աղջիկ է, ինքնավստահ մեկը». Վիկա Մարտիրոսյան «Ես հպարտորեն ուզում եմ դրա մասին խոսել, որ մանկապարտեզում էլ, դպրոցում էլ, ամեն անգամ, թե՛ տնօրենը, թե՛ դասղեկը, բոլորը իր համեստությունից են խոսում»,- ասել է Վիկա Մարտիրոսյանը:
-
Հարցազրույց 10:57 • 19/11 «Միշտ մտածել եմ, որ իմ պատճառով մայրիկիս կյանքը չի ստացվել». Լիա Զախարյանը՝ ծնողների ամուսնալուծության ու տղաների հետ հարաբերության մասին «Ես միշտ մտածել եմ, որ իմ լինելու պատճառով մայրիկիս կյանքը չի ստացվել: Ինքն ունեցել է երեխա, դրա համար չի կարողացել 2-րդ անգամ ամուսնալ ու դա իմ գիտակից տարիքից մինչև հիմա ինձ հետ եկել է ու դարձել տրավմա»,- պատմել է Լիա Զախարյանը:
-
Հարցազրույց 13:16 • 22/11 «Ի տարբերություն շատ երեխաների՝ Արեգն իմ հեռախոսի կոդը չգիտի». Քրիստինե Պեպելյանը՝ խիստ մայր լինելու մասին «Ես իրեն շատ խիստ եմ մեծացնում, բայց իրար հետ ընկերություն ենք անում, ուրախ ժամանակ ենք անցկացնում: Իմ պահանջները շատ են իրենից: Բայց ես դա անում եմ առանց իրեն նեղացնելու»,- պատմել է Քրիստինե Պեպելյանը:
-
Հարցազրույց 10:55 • 18/11 «Ընկերներն ավելին են, քան տաղանդը». Հրաչ Քեշիշյանը՝ «3 ընկեր» բեմադրության մասին. պրեմիերան և հույզերը կուլիսներում Ռեժիսոր Հրաչ Քեշիշյանի բեմադրությամբ Ռեմարկի «3 ընկեր» ստեղծագործությունը՝ Անի Խաչիկյանի, Ներսես Ավետիսյանի, Լևոն Հախվերդյանի ու Վիլեն Սարգսյանի գլխավոր դերակատարմամբ բարձրացավ Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի բեմ:
-
Հարցազրույց 17:02 • 21/11 «Սիրանկյունի» սիթքոմի բյուջեն 3 անգամ գերազանցում է մյուս նախագծերի բյուջեն. նոր սիթքոմն արդեն «Շանթ»-ի եթերում է Հրանտ Հովսեփյանի, Իրինա Այվազյանի, Մարինկա Խաչատրյանի, Մարգարիտա Խաչատրյանի, Իշխան Ղարիբյանի, Վիկտորյա Սահակյանի, Հայկ Պետրոսյանի, Կարեն Ճաղարյանի և այլոց մասնակցությամբ «Սիրանկյունի» նոր սիթքոմն արդեն Շանթ հեռուստաընկերության եթերում է:
Նորաձևություն
-
17:28 • 22.07.24 Քիմ Քարդաշյանի նոր ֆոտոշարքը
-
11:33 • 19.07.24 «Մեր նոր թափանցիկ հավաքածուն թողարկվեց». Քիմ Քարդաշյան
Ժամանց
-
10:16 • 22.11.24 Սոնա Ռուբենյանը հրապարակել է դստեր ծննդյան 3-ամյակի լուսանկարները
-
16:11 • 18.11.24 Արփի Գաբրիելյանը նշում է ծննդյան տարեդարձը
Photographer
-
10:13 • 21.11.24 «Նյու Յորքն ինձ այնքան է սազում». Եվա Բաղդասարյանի նոր ֆոտոշարքը
-
14:56 • 19.11.24 Դերասանուհի Մերի Հակոբյանի նոր ֆոտոշարքը