«Երիտասարդները պետք է գնահատվեն». Արամեն` «Վաստակավոր արտիստի» կոչում ստանալու և այն արժեզրկելու քննարկումների մասին
2017–ը շարունակում է ձեռքբերումների տարի լինել երգիչ Արամեի համար։ Երեկ նա արժանացավ ՀՀ Վաստակավոր արտիստի կոչման։ Tert.am Life–ի հետ բացառիկ զրույցում երգիչը խոսել է այս կոչման կարևորության, քննադատությունների և վերջին տարիներին այն երիտասարդներին շնորհելու մասին։
–Արամե, այս տարի տոնում եք Ձեր գործունեության 10 տարին, որի ամենաթանկ գնահատականը համարել եք Վաստակավոր արտիստի կոչում ստանալը։ Ի՞նչ նշանակություն ուներ Ձեզ համար այս կոչումը։ Սպասվա՞ծ էր։
–Չէի սպասում, նույնիսկ մտքեր էլ չունեի այդ մասին։ Երբ զանգահարեցին և ասացին, որ կոնկրետ հագուստով կոնկրետ տեղ պետք է ներկայանամ, փորձում էի գուշակել` ինչ է, գուցե, ճաշկերույթ, հանդիպում կապված Անկախության տոնի հետ։ Արդեն տեղում հասկացա, թե ինչի մասին է խոսքը, քանի որ բոլորը մոտենում էին ու շնորհավորում, որովհետև եթե այնտեղ ես, նշանակում է` ինչ–որ կոչում պետք է ստանաս։
Մեծ հպարտություն և ուրախություն եմ ապրում ընտանիքիս, ընկերներիս, երկրպագուներիս հետ։ 10 տարի ինձ գիտեն, որպես հայ ազգի երգիչ, որպես Արամե, սակայն սկսած 1993 թվականից նվագել եմ նվագախմբում, երգել եմ, մասնակցել եմ բազմաթիվ համերգների և մրցույթների։ Կարծում եմ, որ կա ճանապարհ, որի համար արժեր ոգևորիչ որևէ բան ստանալ։ Դա եղավ Վաստակավորի կոչումը, որն ինձ համար մեծ պատիվ է։
Ես շնորհակալություն եմ հայտնել ոչ միայն մարդկանց, որոնք ինձ շնորհել են այդ կոչումը, այլև իմ հանդիսատեսին։ Նրանք այս տարիների ընթացքում ինձ միայնակ չթողեցին և հասցրեցին այն մակարդակի, որ դառնամ իմ երկրի, իմ ազգի երգիչը, որը պարգևատրվեց բարձր կոչումով։ Ես չեմ թաքցնում, որ շատ ուրախ եմ։ Յուրաքանչյուր մարդ, որն իր բնագավառում պարգևատրվում է, միանշանակ, ուրախանում է։
–Սա պարտավորեցնող կոչում է։ Աշխատանքի, երգացանկի ընտրության հարցերում վերանայումներ կլինե՞ն։
–Միանշանակ, պարտավորեցնող է, բայց ես դեռ այդքան խորը չեմ մտածել, թե այս պարտավորությունն ուր կտանի ինձ։ Ես երբեք չեմ դադարել աշխատել։ Իմ ամենաերկար դադարը եղել է մի քանի ամիս։ Ես շարունակելու եմ աշխատել նույն տեմպով։ Ժամանակը ցույց կտա, թե ինչ կփոխվի։ Մարդկային առումով, միանշանակ, ոչինչ չի փոխվի։ Ինչ վերաբերում է երգացանկին` կարծում եմ, պետք է շարժվեմ այն ճանապարհով, որն ընտրել եմ։ Վաստակավորի կոչումից հետո չեմ սկսի նոր բաներ անել։ Իմ երգացանկն ու ճանապարհն ինձ դարձրել են Վաստակավոր արտիստ, նշանակում է` ես ճիշտ ճանապարհին եմ։ Ոչ մի վատ կամ սխալ բան չեմ արել։ Կարծում եմ` նույն կերպ պետք է շարունակեմ։
–Վերջին տարիներին այս կոչումը «երիտասարդացել» է։ Նախկինում դրան, հիմնականում, արժանանում էին ավագ սերնդի ներկայացուցիչները, հիմա` երիտասարդները։ Ի՞նչ կարծիք ունեք այդ մասին։
–Չեմ կարծում, որ մրցանակները պարտադիր է տալ մարդկանց, ովքեր պիտի ձեռնափայտով մոտենան և վերցնեն իրենց մրցանակը։ Այն պետք է տալ երիտասարդներին, որպեսզի մարդիկ հասցնեն լիովին վայելել իրենց կարգավիճակը, հաճույք ստանան այդ պարգևներից։ Ես դրանում վատ բան չեմ տեսնում։ Վաստակը տարիների աշխատանքի մեջ չէ։ Դու կարող ես 35 տարի երգել, նկարել կամ ինչ–որ բան անել, բայց այդպես էլ չարժանանալ ինչ–որ վաստակի։
Մարդիկ աշխատանքիդ 20 տոկոսն են տեսնում, մնացած դժվարությունները չեն տեսնում։ Երբ երիտասարդ ես, ամեն տարի աշխատում ես, քո գիշեր–ցերեկը խառնվում են, ավելի շատ օդում ես անցկացնում (նկատի ունի` ինքնաթիռներում, հեղ.), լավ համերգներով շրջագայում ես, հայրենակիցներիդ պարգևում ես լավ տրամադրություն և վերջում քեզ պարգևատրում են` իբրև երիտասարդ երգիչ, դու վայելում ես այդ կոչումը։ Ես դրանում ոչ մի վատ բան չեմ տեսնում, ճիշտ հակառակը։ Կարծում եմ` երիտասարդները պետք է գնահատվեն, որպեսզի շարունակեն է՛լ ավելի աշխատել։ Դա ահավոր ուժեղ ստիմուլ է։ Դա ինձ ավելի շատ ուժ է տալիս, որպեսզի իմ հանդիսատեսի, իմ ժողովրդի համար է՛լ ավելի լավ բաներ անեմ։ Պարտադիր չէ մարդկանց կոչում տալ այն ժամանակ, երբ դրա կարիքն էլ չունեն, արդեն մտածում են իրենց առողջության, թոռնիկների մասին։
–Նման կոչումների դեպքում միշտ լինում է 2 կարծիք։ Ձեր կոչում ստանալու մասին էլ կան նաև բացասական կարծիքներ, ի՞նչպես են դրանք ազդում Ձեզ վրա։
–Ես ափսոսում եմ, որ մարդիկ չեն հասկանում` ինչի մասին է խոսքը, շտապում են կարծիք հայտնել։ Ես ժպտում եմ նրանց և սիրում։ Նրանք էլ իմ ժողովրդի մի մասն են, ուղղակի այդ կարծիքն ունեն։ Ուզում եմ նրանցից ամեն մեկն իր բնագավառում հասնի մեծ բարձունքների և հասկանա` մարդու համար որքան կարևոր է դա։ Նստել տանը ու համակարգչի առջև քննադատել բոլորին, այդքան էլ լավ զբաղմունք չէ։
–Քննադատությունների ալիքը սկսեց բարձրանալ այն ժամանակ, երբ Վաստակավորի կոչումն ընդգրկեց նաև ռաբիսը։ Քննարկվում է, որ կոչումն արժեզրկվեց։ Բոլոր դեպքերում համաձա՞յն եք այս կոչումը կրողների անունների հետ, թե՞ Դուք էլ եք որոշ դեպքերում վերապահումով մոտենում։
–Ես սխալ կանեմ, եթե փորձեմ առանձնացնել ինչ–որ բաներ, որովհետև դա իմ որոշումը չէ։ Եթե դա լինի իմ որոշումը, ես, միանշանակ, կբացատրեմ` ինչու։ Եթե մարդիկ տարբեր պատճառներով ստանում են կոչումը, այն արդեն իրենց ձեռքում է և վայելում են։ Ես իրավունք չունեմ առանձնացնել կամ քննարկել դա։ Ես բացատրեցի այն մասով, որը վերաբերում է ինձ։ Ես, միանշանակ, ուրախ եմ այն մարդկանց համար, որոնք կարողանում են հասնել նրան, որ գնահատվեն։ Թե դա ինչպես է տեղի ունենում, չեմ կարող ասել։ Շնորհավորում եմ բոլորին և բոլորի համար շատ ուրախ եմ։
Արժեզրկել կարելի է ամեն ինչ, եթե այդ տեսանկյունից նայես։ Երբ անընդհատ մարդուն ասում ես` ես քեզ սիրում եմ, միգուցե, ոմանց համար այդ բառն արժեզրկվում է, բայց ես այդպես չեմ կարծում։ Դրանից սերը շատանում է, և բառն ավելի է կարևոր է դառնում։
Կարելի է առանձնացնել կոչում ստացած անհատին` արդյոք նա արժանի էր դրան, թե ոչ, բայց ընդհանուր ասել, որ սա արժեզրկված մրցանակ է, սխալ է։
–Վաստակավորի կոչումը ստանալուց անմիջապես հետո մեկնեցիք երկրից։ Ո՞ր երկրում եք ու ի՞նչ առիթով։ Կորպորատիվ երեկույթի՞ եք մասնակցում, թե՞ համերգի։
–Մոսկվայում եմ։ Մասնակցելու եմ կորպորատիվ միջոցառման։ Վաղը կվերադառնամ Երևան և ելույթ կունենամ Իոսիֆ Կոբզոնի հոբելյանական համերգին։ Այդպես կշարունակեմ ճանապարհս։ Այնուհետև կսկսեմ շրջագայությունս Ռուսաստանում, որը կավարտվի հոկտեմբերի 10–ին` 35–ամյակիս օրը, Դոնի Ռոստովում սպասվող մենահամերգովս։ Ամենայն հավանականությամբ, 2018–ին, վերջապես, մենահամերգ կունենամ նաև Հայաստանում։
Տեսանյութեր
Պրեմիերա. Նունե Եսայան և Արման Աղաջանյան-«Տուն արի»
Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Մատանի»
Պրեմիերա. PROJECT LA -«Ինչ-որ մեկին»
Պրեմիերա. Սոնա Ռուբենյան-«Իմ աղջիկ»
Պրեմիերա. Քրիստինե Պեպելյան և Արմենչիկ-«Ժամանակին»
Պրեմիերա. Իվետա Մուկուչյան-«Սեր անի»
Պրեմիերա. Ավրաամ Ռուսո-«12345»
Պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան-«Նոր ընկերուհուդ ասա»
Պրեմիերա. Սիլվա Հակոբյան - «Իմ արև, իմ լուսին»
Պրեմիերա. Բրյունետ-«No Energy»
Պրեմիերա. Նարե Գևորգյան և Աշոտ Թովմասյան - «Օրոր»
Պրեմիերա. Լյոկա-«Լաց մի ինիլ»
Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Աշխարհից աշխարհ»
Պրեմիերա. «Ես քո Արցախն եմ, դու իմ Հայաստանը»-«Hayat Project»
Պրեմիերա. Արա Մարտիրոսյան-«Աղջիկս, բալես»
Պրեմիերա. Սարո- «Սերը կտանի»
Երգի պրեմիերա. Արամ MP3 - «Փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 16:01 • 22.11.24 Պրեմիերա. Նունե Եսայան և Արման Աղաջանյան-«Տուն արի»
- 13:16 • 16.11.24 Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Մատանի»
- 17:03 • 14.11.24 Պրեմիերա. PROJECT LA -«Ինչ-որ մեկին»
- 10:24 • 14.11.24 Պրեմիերա. Սոնա Ռուբենյան-«Իմ աղջիկ»
- 10:15 • 08.11.24 Պրեմիերա. Քրիստինե Պեպելյան և Արմենչիկ-«Ժամանակին»
- 17:39 • 04.11.24 Պրեմիերա. Իվետա Մուկուչյան-«Սեր անի»
- 11:46 • 01.11.24 Պրեմիերա. Ավրաամ Ռուսո-«12345»
- 10:14 • 23.09.24 Պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան-«Նոր ընկերուհուդ ասա»
- 15:07 • 20.09.24 Պրեմիերա. Սիլվա Հակոբյան - «Իմ արև, իմ լուսին»
- 10:46 • 19.09.24 Պրեմիերա. Բրյունետ-«No Energy»
- 15:24 • 17.09.24 Պրեմիերա. Նարե Գևորգյան և Աշոտ Թովմասյան - «Օրոր»
- 11:23 • 13.09.24 Պրեմիերա. Լյոկա-«Լաց մի ինիլ»
- 00:00 • 11.09.24 Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Աշխարհից աշխարհ»
- 12:26 • 02.09.24 Պրեմիերա. «Ես քո Արցախն եմ, դու իմ Հայաստանը»-«Hayat Project»
- 11:51 • 17.08.24 Պրեմիերա. Արա Մարտիրոսյան-«Աղջիկս, բալես»
- 12:52 • 05.08.24 Պրեմիերա. Սարո- «Սերը կտանի»
- 12:37 • 01.06.24 Երգի պրեմիերա. Արամ MP3 - «Փոքրիկ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Հարցազրույց 14:53 • 22/11 «2 ամիս հիվանդանոցում էր, արդեն տանն է, տրամադրությունը լավ է». Լուիզա Ներսիսյանը՝ Հրանտ Թոխատյանի առողջական վիճակի մասին «Կարևորը, որ այդ դժվար փուլի միջով անցանք ու կարողացանք հաղթահարել»,- Tert.am Life-ի հետ զրույցում՝ խոսելով Հրանտ Թոխատյանի առողջականի վիճակի մասին, ասաց դերասանուհի Լուիզա Ներսիսյանը:
-
Հարցազրույց 13:16 • 22/11 «Ի տարբերություն շատ երեխաների՝ Արեգն իմ հեռախոսի կոդը չգիտի». Քրիստինե Պեպելյանը՝ խիստ մայր լինելու մասին «Ես իրեն շատ խիստ եմ մեծացնում, բայց իրար հետ ընկերություն ենք անում, ուրախ ժամանակ ենք անցկացնում: Իմ պահանջները շատ են իրենից: Բայց ես դա անում եմ առանց իրեն նեղացնելու»,- պատմել է Քրիստինե Պեպելյանը:
-
Հարցազրույց 17:02 • 21/11 «Սիրանկյունի» սիթքոմի բյուջեն 3 անգամ գերազանցում է մյուս նախագծերի բյուջեն. նոր սիթքոմն արդեն «Շանթ»-ի եթերում է Հրանտ Հովսեփյանի, Իրինա Այվազյանի, Մարինկա Խաչատրյանի, Մարգարիտա Խաչատրյանի, Իշխան Ղարիբյանի, Վիկտորյա Սահակյանի, Հայկ Պետրոսյանի, Կարեն Ճաղարյանի և այլոց մասնակցությամբ «Սիրանկյունի» նոր սիթքոմն արդեն Շանթ հեռուստաընկերության եթերում է:
-
Հարցազրույց 13:38 • 19/11 «Հրաչուկը իմ գտնված երազն է, մենք ապրում ենք միասին». Ալբերտ Սաֆարյան «Իմ ձեռքբերումն իմ կինն է, իմ Հրաչուկը, ում 2 ու կես տարի առաջ գտա, մենք ապրում ենք միասին ու ապրելու ենք միասին ցմահ: Սա այն դեպքը չէ, որ ասում են երբեք մի ասա երբեք»,- պատմել է դերասան Ալբերտ Սաֆարյանը:
-
Հարցազրույց 16:59 • 18/11 «Դուռը բացեց հորս կինը, ասացի՝ բարև ձեզ, ես ձեր ամուսնու առաջին կնոջ աղջիկն եմ, եկել եմ հորս հետ ծանոթանամ». Լիա Զախարյանը՝ հոր հետ հանդիպման մասին «Ոտքերս դողում էր: Ոչ մի բառով չեմ կարող նկարագրել դա ինչ է, որ դու 19 տարեկանում առաջին անգամ սպասում ես, որ լոգարանից դուրս է գալու մի մարդ, ում արյունը քո երակներով հոսում է»,- պատմել է Լիա Զախարյանը:
-
Հարցազրույց 16:07 • 20/11 «Մեր ընտանիքում կոնֆլիկտներ շատ են լինում». Արամ Մելիքյանը՝ ինստագրամից դուրս մնացած ընտանեկան վեճերի, «Մեծ խաղերի», Վահեի հետ թերի հարաբերությունների ու պարտության մասին «Իմ անձնական կյանքն ամբողջությամբ շոու է, ես ամեն ինչից սիրում եմ շոու ստեղծել, և նպատակն էր շոուի միջոցով ցույց տալ այդ ընտանիքի արժեքը»,- նշեց շոումեն Արամ Մելիքյանը:
-
Հարցազրույց 14:53 • 22/11 «2 ամիս հիվանդանոցում էր, արդեն տանն է, տրամադրությունը լավ է». Լուիզա Ներսիսյանը՝ Հրանտ Թոխատյանի առողջական վիճակի մասին «Կարևորը, որ այդ դժվար փուլի միջով անցանք ու կարողացանք հաղթահարել»,- Tert.am Life-ի հետ զրույցում՝ խոսելով Հրանտ Թոխատյանի առողջականի վիճակի մասին, ասաց դերասանուհի Լուիզա Ներսիսյանը:
-
Հարցազրույց 12:16 • 19/11 «Ովքեր Նանուլին չեն ճանաչում, մտածում են, որ շփացած աղջիկ է, ինքնավստահ մեկը». Վիկա Մարտիրոսյան «Ես հպարտորեն ուզում եմ դրա մասին խոսել, որ մանկապարտեզում էլ, դպրոցում էլ, ամեն անգամ, թե՛ տնօրենը, թե՛ դասղեկը, բոլորը իր համեստությունից են խոսում»,- ասել է Վիկա Մարտիրոսյանը:
-
Հարցազրույց 10:57 • 19/11 «Միշտ մտածել եմ, որ իմ պատճառով մայրիկիս կյանքը չի ստացվել». Լիա Զախարյանը՝ ծնողների ամուսնալուծության ու տղաների հետ հարաբերության մասին «Ես միշտ մտածել եմ, որ իմ լինելու պատճառով մայրիկիս կյանքը չի ստացվել: Ինքն ունեցել է երեխա, դրա համար չի կարողացել 2-րդ անգամ ամուսնալ ու դա իմ գիտակից տարիքից մինչև հիմա ինձ հետ եկել է ու դարձել տրավմա»,- պատմել է Լիա Զախարյանը:
-
Հարցազրույց 13:16 • 22/11 «Ի տարբերություն շատ երեխաների՝ Արեգն իմ հեռախոսի կոդը չգիտի». Քրիստինե Պեպելյանը՝ խիստ մայր լինելու մասին «Ես իրեն շատ խիստ եմ մեծացնում, բայց իրար հետ ընկերություն ենք անում, ուրախ ժամանակ ենք անցկացնում: Իմ պահանջները շատ են իրենից: Բայց ես դա անում եմ առանց իրեն նեղացնելու»,- պատմել է Քրիստինե Պեպելյանը:
-
Հարցազրույց 10:55 • 18/11 «Ընկերներն ավելին են, քան տաղանդը». Հրաչ Քեշիշյանը՝ «3 ընկեր» բեմադրության մասին. պրեմիերան և հույզերը կուլիսներում Ռեժիսոր Հրաչ Քեշիշյանի բեմադրությամբ Ռեմարկի «3 ընկեր» ստեղծագործությունը՝ Անի Խաչիկյանի, Ներսես Ավետիսյանի, Լևոն Հախվերդյանի ու Վիլեն Սարգսյանի գլխավոր դերակատարմամբ բարձրացավ Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի բեմ:
-
Հարցազրույց 17:02 • 21/11 «Սիրանկյունի» սիթքոմի բյուջեն 3 անգամ գերազանցում է մյուս նախագծերի բյուջեն. նոր սիթքոմն արդեն «Շանթ»-ի եթերում է Հրանտ Հովսեփյանի, Իրինա Այվազյանի, Մարինկա Խաչատրյանի, Մարգարիտա Խաչատրյանի, Իշխան Ղարիբյանի, Վիկտորյա Սահակյանի, Հայկ Պետրոսյանի, Կարեն Ճաղարյանի և այլոց մասնակցությամբ «Սիրանկյունի» նոր սիթքոմն արդեն Շանթ հեռուստաընկերության եթերում է:
Նորաձևություն
-
17:28 • 22.07.24 Քիմ Քարդաշյանի նոր ֆոտոշարքը
-
11:33 • 19.07.24 «Մեր նոր թափանցիկ հավաքածուն թողարկվեց». Քիմ Քարդաշյան
Ժամանց
-
10:16 • 22.11.24 Սոնա Ռուբենյանը հրապարակել է դստեր ծննդյան 3-ամյակի լուսանկարները
-
16:11 • 18.11.24 Արփի Գաբրիելյանը նշում է ծննդյան տարեդարձը
Photographer
-
10:13 • 21.11.24 «Նյու Յորքն ինձ այնքան է սազում». Եվա Բաղդասարյանի նոր ֆոտոշարքը
-
14:56 • 19.11.24 Դերասանուհի Մերի Հակոբյանի նոր ֆոտոշարքը