««Միսս աշխարհում» ավելի մեծ հաջողություն կունենայինք, եթե Արփինեն գնար». «Վիցե միսս Արմենիա» 3–րդ Թերեզա Մարտիրոսյան
Թերեզա Մարտիրոսյանին շատերը ճանաչում էին մինչև «Միսս Արմենիա» մրցույթը, քանի որ նա աշխատում է որպես մոդել, ներկայանում ցուցադրություններին։ «Վիցե միսս Արմենիա» 3–րդ տեղը զբաղեցրած աղջկան շատերը տեսնում էին որպես մրցույթի հաղթող։ Tert.am Life–ի հետ զրույցում Թերեզան խոսել է մրցույթի կիքսերի, հաղթողի իր թեկնածուի, ինչպես նաև` քրոջ` Լիլի Մորտոյի մասին, որը հայկական իրականության ամենասկանդալային աղջիկներից մեկն է։
–Թերեզա, Դուք «Միսս Արմենիայի» ֆավորիտներից մեկն էիք համարվում, սակայն արժանացաք «Վիցե միսս Արմենիա» 3–րդ տեղին։ Ձեզ համար դա արժանի՞ տեղ էր, թե՞ ավելի բարձր տեղ էիք ակնկալում։
– Ֆավորիտների շարքում ինքս էլ էի ինձ տեսնում, դրա համար էլ մասնակցում էի։ Բնականաբար, ես ավելի բարձր տեղ էի պատկերացնում, սակայն, ինչպես հասկացա, ամենաշատ մրցանակները ես եմ ստացել։ Ես չէի կարծում, որ կստանամ «Միսս Տաղանդ» մրցանակը։ Մենք ունեինք բալետի պրոֆեսիոնալ պարուհի` Արմինե Մանուկյանը։ Կարծում էի` «Տաղանդի» փուլում նա կստանա մրցանակը, սակայն ժյուրին ինձ ընտրեց։
–Մրցույթից հետո քննադատությունների մեծ ալիք բարձրացավ հաղթողի վերաբերյալ։ Ի՞նչ կարծիք ունեք Լիլի Սարգսյանի հաղթանակի մասին։
–Կարծիքները շատ տարբեր էին։ Քննադատություններ եղել են նաև իմ հասցեին, ինչին նորմալ եմ վերաբերում։ Մասնակիցներից ևս երկուսը կային, որոնց ես տեսնում էի որպես հաղթող։ Խոսքը «Վիցե միսս Արմենիա» 2–րդ տեղը զբաղեցրած Արփինե Հարությունյանի մասին է։ Նաև` վերջին շրջանում սկսեցին խոսակցություններ Հայկուհի Մաթևոսյանի մասին, որը մտավ տասնյակի մեջ, սակայն չընդգրկվեց հնգյակում։ Ես ավելի շատ Արփինեին էի տեսնում որպես հաղթող։ Կարծում եմ` նրա և՛ արտաքին տվյալները, և՛ քայլվածքն ավելի համապատասխան կլինեին, «Միսս աշխարհում» ավելի մեծ հաջողություն կունենայինք, եթե նա գնար։
–Որո՞նք են Լիլիի թույլ կողմերը, ինչի համար նրան չէիք տեսնում որպես հաղթող։
–Լիլին շատ գեղեցիկ աղջիկ է, սակայն շատ կաշկանդված է։ Խնդիրներ կան նաև դեֆիլեի հետ։ Չգիտեմ` դա 2 ամսվա ընթացքում ուղղելո՞ւ է, թե՞ չէ, իրենց մոտ կստացվի՞, թե՞ ոչ։ Հուսով եմ` կստացվի։
–Ամեն դեպքում, երբ բեմում կանգնած 24 աղջիկներից ընտրում են ամենագեղեցիկին` մյուսների մոտ նեղացածություն չի՞ մնում։
–Շատերի մոտ է մնում։ Կային մարդիկ, որոնք, իսկապես, արժանի էին լինել գոնե տասնյակում, սակայն չեղան։
–Ովքե՞ր էին նրանք։ Ձեր կարծիքով` նրանց փոխարեն ովքե՞ր արժանի չէին լինել տասնյակում, բայց եղան։
–Ըստ իս` Սրբուհի Ավանեսյանը պետք է լիներ տասնյակում։ Նրա կերպարը շատ յուրահատուկ էր, տարբերվող, քայլվածքը` շատ գեղեցիկ և այլն։ Արփինե Բալյանը, որը մասնակցել է «Միսս ԱՊՀ»–ին, պետք է լիներ տասնյակում։ Դա իմ սուբյեկտիվ կարծիքն է, բնականաբար, ընտրությունը ժյուրիինն էր, ոչ ոք ոչինչ չի կարող փոխել։ Թե ում չէի տեսնում տասնյակում, չեմ նշի։
–Մրցույթը կազմակերպվեց երկար տարիների դադարից հետո։ Այն նախաձեռնող Գոհար Հարությունյանի նպատակն էր բարձրացնել մրցույթի հեղինակությունը։ Ըստ Ձեզ` ստացվե՞ց։
–Կարծում եմ` հակառակը եղավ, որովհետև բավականին շատ կիքսեր եղան։ Շատ եմ ցավում այդ դեպքերի համար, որոնցից ոչ բոլորն էին կապված մասնակիցների հետ, ավելի շատ կապված էին կազմակերպչական հարցերի հետ։ Ես հազվադեպ եմ հետևում մեկնաբանություններին, սակայն որքանով կարդացել եմ` շատ քիչ են դրական արձագանքները, առավել ևս` կազմակերպչական հարցերով։ Կարծում եմ` քննադատություններն այնքան շատ էին, որ հեղինակությունը չբարձրացավ։
–Նախորդ տարիներին հետևե՞լ եք մրցույթին։
–Շատ չեմ հետևել։ Վերջին անգամ կազմակերպված մրցույթը նույնիսկ չեմ նայել մինչև վերջ։ Կարծում եմ` բոլոր տարիների ընթացքում ամենահաջողված ընտրությունը Լուսինե Թովմասյանի և Գոհար Հարությունյանի դեպքում էր։
–Առաջիկայի համար ի՞նչ ծրագրեր ունեք։ Պատրաստվո՞ւմ եք մեկնել միջազգային մրցույթների։
–Չէ, գեղեցկության ասպարեզում միջազգային մրցույթների գնալ չեմ պատրաստվում։ Այլևս չեմ մասնակցի գեղեցկության մրցույթների։ Պատճառն արդյունքները չեն, պարզապես, այդ ամենն արդեն անհետաքրքիր է ինձ համար։ Կարծում եմ` վերջ, այս թագը, տիտղոսները կպահեմ, երբ ծերանամ, ցույց կտամ թոռնիկներիս։ Հիմա ավելի լուրջ բաներով կզբաղվեմ։ Ծրագրում եմ հաջորդ տարի կրկին համալսարան ընդունվել և երկրորդ մասնագիտություն ձեռք բերել մարքեթինգի, մենեջմենթի գծով։ Կշարունակեմ նաև մոդելային կարիերաս։
–Ափսոսո՞ւմ եք, որ մասնակցեցիք։
–Չէ, որովհետև, ինձ համար շատ մեծ փորձ էր։
–Թերեզա, երեկվանից համացանցում լայն քննարկման արժանացավ Ձեր և Ձեր քույրիկի` Լիլի Մորտոյի լուսանկարը։ Հասարակությունը նրան միանշանակ չի ընդունում, քանի որ նրան վերագրում են բազմաթիվ պլաստիկ վիրահատություններ։ Նա ավելի արհեստական գեղեցկություն ունի։ Արտաքնապես դուք շատ տարբեր եք։ Հետաքրքիր է` Դուք ի՞նչ խորհուրդներ եք տալիս իրեն։
–Ես հասկացել եմ, որ մարդն ինչ էլ անի, քննադատություններ, միևնույն է, լինելու են։ Լիլին ինձանից մեծ է 5 տարով։ Բնականաբար, դեռ մանկուց մեկս մյուսին ինչ–որ խորհուրդներ տալիս ենք, սակայն յուրաքանչյուր մարդ ինքն է անում իր ընտրությունը։ Ոչ ոք իրավունք չունի քննադատել մյուսին։ Կարծում եմ` մեկնաբանություններ գրում են այն մարդիկ, որոնք, կոպիտ ասած, պարապ են և առիթը բաց չեն թողնում, որպեսզի մյուսներին վիրավորեն։
–Այսինքն` Ձեզ դո՞ւր է գալիս Ձեր քույրիկի արտաքին տեսքը։
–Եթե խոսքը պլաստիկ վիրահատությունների մասին է, ես դրանց այդքան էլ կողմ չեմ։ Ես իմ քույրիկին այնքան շատ եմ սիրում, որ յուրաքանչյուր պլաստիկայի դեպքում էլ իրեն շատ կսիրեմ։ Իրականում, նա միայն քիթն է վիրահատել։
–Թերեզա, Դուք նույնպես ներկայանում եք բաց կերպարներով։ «Միսս Արմենիայում» ներկայացաք բիկինիով, թափանցիկ զգեստով, սակայն Ձեր քրոջ բաց զգեստը շատ ավելի լայն քննարկման ու քննադատության արժանացավ։ Իրեն շատերը վուլգար են համարում։ Ձեզ համար իր կերպարում վուլգարություն կա՞։
–Իհարկե, մի քիչ կա վուլգարություն, բայց ինքը չի նեղվում։ Մեր տարբերությունը նաև դրանում է։
Իրականում նույն բացվածքով զգեստը կարող են հագնել 2 տարբեր աղջիկ, յուրաքանչյուրի վրա տարբեր նստի։ Միգուցե, ինչ–որ մեկը վուլգար է երևում, մյուսը` ոչ։ Մարդիկ տեսնում են այն, ինչ իրականում ուզում են տեսնել։
—Տեսակով շա՞տ տարբեր եք։
–Բնավորության որոշ գծեր կան, որ շատ նման են, բայց իրականում տարբեր ենք։ Մենք ընտանիքում 5 երեխա ենք, չորսս` աղջիկ, բոլորս իրարից տարբեր։ Միևնույն ժամանակ, բավականին շատ հարցեր են լինում, որոնց դեպքում ես ու Լիլին համակարծիք ենք ու իրար շատ լավ հասկանում ենք։
Տեսանյութեր
Պրեմիերա. Նունե Եսայան և Արման Աղաջանյան-«Տուն արի»
Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Մատանի»
Պրեմիերա. PROJECT LA -«Ինչ-որ մեկին»
Պրեմիերա. Սոնա Ռուբենյան-«Իմ աղջիկ»
Պրեմիերա. Քրիստինե Պեպելյան և Արմենչիկ-«Ժամանակին»
Պրեմիերա. Իվետա Մուկուչյան-«Սեր անի»
Պրեմիերա. Ավրաամ Ռուսո-«12345»
Պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան-«Նոր ընկերուհուդ ասա»
Պրեմիերա. Սիլվա Հակոբյան - «Իմ արև, իմ լուսին»
Պրեմիերա. Բրյունետ-«No Energy»
Պրեմիերա. Նարե Գևորգյան և Աշոտ Թովմասյան - «Օրոր»
Պրեմիերա. Լյոկա-«Լաց մի ինիլ»
Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Աշխարհից աշխարհ»
Պրեմիերա. «Ես քո Արցախն եմ, դու իմ Հայաստանը»-«Hayat Project»
Պրեմիերա. Արա Մարտիրոսյան-«Աղջիկս, բալես»
Պրեմիերա. Սարո- «Սերը կտանի»
Երգի պրեմիերա. Արամ MP3 - «Փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 16:01 • 22.11.24 Պրեմիերա. Նունե Եսայան և Արման Աղաջանյան-«Տուն արի»
- 13:16 • 16.11.24 Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Մատանի»
- 17:03 • 14.11.24 Պրեմիերա. PROJECT LA -«Ինչ-որ մեկին»
- 10:24 • 14.11.24 Պրեմիերա. Սոնա Ռուբենյան-«Իմ աղջիկ»
- 10:15 • 08.11.24 Պրեմիերա. Քրիստինե Պեպելյան և Արմենչիկ-«Ժամանակին»
- 17:39 • 04.11.24 Պրեմիերա. Իվետա Մուկուչյան-«Սեր անի»
- 11:46 • 01.11.24 Պրեմիերա. Ավրաամ Ռուսո-«12345»
- 10:14 • 23.09.24 Պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան-«Նոր ընկերուհուդ ասա»
- 15:07 • 20.09.24 Պրեմիերա. Սիլվա Հակոբյան - «Իմ արև, իմ լուսին»
- 10:46 • 19.09.24 Պրեմիերա. Բրյունետ-«No Energy»
- 15:24 • 17.09.24 Պրեմիերա. Նարե Գևորգյան և Աշոտ Թովմասյան - «Օրոր»
- 11:23 • 13.09.24 Պրեմիերա. Լյոկա-«Լաց մի ինիլ»
- 00:00 • 11.09.24 Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Աշխարհից աշխարհ»
- 12:26 • 02.09.24 Պրեմիերա. «Ես քո Արցախն եմ, դու իմ Հայաստանը»-«Hayat Project»
- 11:51 • 17.08.24 Պրեմիերա. Արա Մարտիրոսյան-«Աղջիկս, բալես»
- 12:52 • 05.08.24 Պրեմիերա. Սարո- «Սերը կտանի»
- 12:37 • 01.06.24 Երգի պրեմիերա. Արամ MP3 - «Փոքրիկ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Հարցազրույց 14:53 • 22/11 «2 ամիս հիվանդանոցում էր, արդեն տանն է, տրամադրությունը լավ է». Լուիզա Ներսիսյանը՝ Հրանտ Թոխատյանի առողջական վիճակի մասին «Կարևորը, որ այդ դժվար փուլի միջով անցանք ու կարողացանք հաղթահարել»,- Tert.am Life-ի հետ զրույցում՝ խոսելով Հրանտ Թոխատյանի առողջականի վիճակի մասին, ասաց դերասանուհի Լուիզա Ներսիսյանը:
-
Հարցազրույց 13:16 • 22/11 «Ի տարբերություն շատ երեխաների՝ Արեգն իմ հեռախոսի կոդը չգիտի». Քրիստինե Պեպելյանը՝ խիստ մայր լինելու մասին «Ես իրեն շատ խիստ եմ մեծացնում, բայց իրար հետ ընկերություն ենք անում, ուրախ ժամանակ ենք անցկացնում: Իմ պահանջները շատ են իրենից: Բայց ես դա անում եմ առանց իրեն նեղացնելու»,- պատմել է Քրիստինե Պեպելյանը:
-
Հարցազրույց 17:02 • 21/11 «Սիրանկյունի» սիթքոմի բյուջեն 3 անգամ գերազանցում է մյուս նախագծերի բյուջեն. նոր սիթքոմն արդեն «Շանթ»-ի եթերում է Հրանտ Հովսեփյանի, Իրինա Այվազյանի, Մարինկա Խաչատրյանի, Մարգարիտա Խաչատրյանի, Իշխան Ղարիբյանի, Վիկտորյա Սահակյանի, Հայկ Պետրոսյանի, Կարեն Ճաղարյանի և այլոց մասնակցությամբ «Սիրանկյունի» նոր սիթքոմն արդեն Շանթ հեռուստաընկերության եթերում է:
-
Հարցազրույց 13:38 • 19/11 «Հրաչուկը իմ գտնված երազն է, մենք ապրում ենք միասին». Ալբերտ Սաֆարյան «Իմ ձեռքբերումն իմ կինն է, իմ Հրաչուկը, ում 2 ու կես տարի առաջ գտա, մենք ապրում ենք միասին ու ապրելու ենք միասին ցմահ: Սա այն դեպքը չէ, որ ասում են երբեք մի ասա երբեք»,- պատմել է դերասան Ալբերտ Սաֆարյանը:
-
Հարցազրույց 16:59 • 18/11 «Դուռը բացեց հորս կինը, ասացի՝ բարև ձեզ, ես ձեր ամուսնու առաջին կնոջ աղջիկն եմ, եկել եմ հորս հետ ծանոթանամ». Լիա Զախարյանը՝ հոր հետ հանդիպման մասին «Ոտքերս դողում էր: Ոչ մի բառով չեմ կարող նկարագրել դա ինչ է, որ դու 19 տարեկանում առաջին անգամ սպասում ես, որ լոգարանից դուրս է գալու մի մարդ, ում արյունը քո երակներով հոսում է»,- պատմել է Լիա Զախարյանը:
-
Հարցազրույց 16:07 • 20/11 «Մեր ընտանիքում կոնֆլիկտներ շատ են լինում». Արամ Մելիքյանը՝ ինստագրամից դուրս մնացած ընտանեկան վեճերի, «Մեծ խաղերի», Վահեի հետ թերի հարաբերությունների ու պարտության մասին «Իմ անձնական կյանքն ամբողջությամբ շոու է, ես ամեն ինչից սիրում եմ շոու ստեղծել, և նպատակն էր շոուի միջոցով ցույց տալ այդ ընտանիքի արժեքը»,- նշեց շոումեն Արամ Մելիքյանը:
-
Հարցազրույց 12:16 • 19/11 «Ովքեր Նանուլին չեն ճանաչում, մտածում են, որ շփացած աղջիկ է, ինքնավստահ մեկը». Վիկա Մարտիրոսյան «Ես հպարտորեն ուզում եմ դրա մասին խոսել, որ մանկապարտեզում էլ, դպրոցում էլ, ամեն անգամ, թե՛ տնօրենը, թե՛ դասղեկը, բոլորը իր համեստությունից են խոսում»,- ասել է Վիկա Մարտիրոսյանը:
-
Հարցազրույց 14:53 • 22/11 «2 ամիս հիվանդանոցում էր, արդեն տանն է, տրամադրությունը լավ է». Լուիզա Ներսիսյանը՝ Հրանտ Թոխատյանի առողջական վիճակի մասին «Կարևորը, որ այդ դժվար փուլի միջով անցանք ու կարողացանք հաղթահարել»,- Tert.am Life-ի հետ զրույցում՝ խոսելով Հրանտ Թոխատյանի առողջականի վիճակի մասին, ասաց դերասանուհի Լուիզա Ներսիսյանը:
-
Հարցազրույց 10:57 • 19/11 «Միշտ մտածել եմ, որ իմ պատճառով մայրիկիս կյանքը չի ստացվել». Լիա Զախարյանը՝ ծնողների ամուսնալուծության ու տղաների հետ հարաբերության մասին «Ես միշտ մտածել եմ, որ իմ լինելու պատճառով մայրիկիս կյանքը չի ստացվել: Ինքն ունեցել է երեխա, դրա համար չի կարողացել 2-րդ անգամ ամուսնալ ու դա իմ գիտակից տարիքից մինչև հիմա ինձ հետ եկել է ու դարձել տրավմա»,- պատմել է Լիա Զախարյանը:
-
Հարցազրույց 10:55 • 18/11 «Ընկերներն ավելին են, քան տաղանդը». Հրաչ Քեշիշյանը՝ «3 ընկեր» բեմադրության մասին. պրեմիերան և հույզերը կուլիսներում Ռեժիսոր Հրաչ Քեշիշյանի բեմադրությամբ Ռեմարկի «3 ընկեր» ստեղծագործությունը՝ Անի Խաչիկյանի, Ներսես Ավետիսյանի, Լևոն Հախվերդյանի ու Վիլեն Սարգսյանի գլխավոր դերակատարմամբ բարձրացավ Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի բեմ:
-
Հարցազրույց 13:16 • 22/11 «Ի տարբերություն շատ երեխաների՝ Արեգն իմ հեռախոսի կոդը չգիտի». Քրիստինե Պեպելյանը՝ խիստ մայր լինելու մասին «Ես իրեն շատ խիստ եմ մեծացնում, բայց իրար հետ ընկերություն ենք անում, ուրախ ժամանակ ենք անցկացնում: Իմ պահանջները շատ են իրենից: Բայց ես դա անում եմ առանց իրեն նեղացնելու»,- պատմել է Քրիստինե Պեպելյանը:
-
Հարցազրույց 17:02 • 21/11 «Սիրանկյունի» սիթքոմի բյուջեն 3 անգամ գերազանցում է մյուս նախագծերի բյուջեն. նոր սիթքոմն արդեն «Շանթ»-ի եթերում է Հրանտ Հովսեփյանի, Իրինա Այվազյանի, Մարինկա Խաչատրյանի, Մարգարիտա Խաչատրյանի, Իշխան Ղարիբյանի, Վիկտորյա Սահակյանի, Հայկ Պետրոսյանի, Կարեն Ճաղարյանի և այլոց մասնակցությամբ «Սիրանկյունի» նոր սիթքոմն արդեն Շանթ հեռուստաընկերության եթերում է:
Նորաձևություն
-
17:28 • 22.07.24 Քիմ Քարդաշյանի նոր ֆոտոշարքը
-
11:33 • 19.07.24 «Մեր նոր թափանցիկ հավաքածուն թողարկվեց». Քիմ Քարդաշյան
Ժամանց
-
10:16 • 22.11.24 Սոնա Ռուբենյանը հրապարակել է դստեր ծննդյան 3-ամյակի լուսանկարները
-
16:11 • 18.11.24 Արփի Գաբրիելյանը նշում է ծննդյան տարեդարձը
Photographer
-
10:13 • 21.11.24 «Նյու Յորքն ինձ այնքան է սազում». Եվա Բաղդասարյանի նոր ֆոտոշարքը
-
14:56 • 19.11.24 Դերասանուհի Մերի Հակոբյանի նոր ֆոտոշարքը