«Իմ ազգանունն ինձ համար ամեն ինչ է». բացահայտում ենք մոդել, դիզայներ Սառա Թիլքյանին
Տարբերվող արտաքին, համարձակ լուսանկարներ, ահա թե ինչպես են տեսնում մարդիկ մոդել Սառա Թիլքյանին, բայց նա վերջերս հանրությանը ներկայացրեց իր դիզայներական հավաքածուն: Tert.am Life-ը զրուցել է Սառայի հետ մանկության, ապագա ծրագրերի ու դիզայներական հավաքածուի մասին:
-Սառա, դու ընթերցողին հայտնի ես որպես մոդել, բայց քչերը գիտեն, որ մասնագիտությամբ դիզայներ ես: Ե՞րբ ես սկսել դիզայների կարիերադ:
-Երբ այն տարիքում էի, որ ոչինչ չէի գիտակցում, ինձ նկարչության են տարել: 4 տարեկան էի, եթե չեմ սխալվում ու առաջին նկարս եղել է հագուստ: Այդ պատճառով, արդեն չեմ էլ մտածել ուրիշ բանի մասին, միշտ իմացել եմ, որ նկարիչ եմ լինելու: Իսկ ավելի ուշ որոշեցի, որ դիզայնով կզբաղվեմ:
--Ինչպիսի՞ն ես եղել դպրոցական տարիքում, ինչպե՞ս են ընդունել քեզ շրջապատում:
-Ես դպրոցական տարիքում էլ եմ տարբերվել, որովհետև այն ժամանակ էլ շատերին անհասկանալի ոճով էի հագնվում: Դասընկերներս իմ ոճը չէին հասկանում: Երկու դպրոց եմ փոխել: Սկզբում ամեն ինչ լավ էր, երբ եկա նոր դպրոց, ամեն ինչ կտրուկ փոխվեց, մակարդակն իջավ: Ես այդ ժամանակ միայնակ գնում, հասնում էի Օպերա՝ նկարչության, իսկ իրենք չգիտեին, թե դա որտեղ է: Նրանք մեծանում էին պապիկ տատիկների հետ սերիալ նայելով:
-Ինչո՞վ է տարբերվել քո մանկությունը;
-Ես և քույրս քաղաքակիրթ ձևով ենք մեծացել: Միշտ արվեստի մեջ ենք եղել՝ բալետներ, օպերաներ, ներկայացումներ: Դուրս էինք գալիս մի ժամով, հեռուստացույց երկու ժամ էինք նայում, այն էլ «Կուլտուրա» հեռուստաալիքը: Բայց ինձ այդ ամենը հաճելի էր:
-Իսկ ի՞նչ մասնագիտություն ունեն ծնողներդ:
-Մայրս քիմիկոս է, հայրս՝ արևելագետ:
-Մայրիկիդ ճաշակն անդրադարձե՞լ է քեզ վրա:
-Ինձ թվում է, ընդհանրապես, չի անդրադարձել, որովհետև մենք շատ տարբեր ենք:
-Ինչպե՞ս են նրանք արձագանքել քո որոշումներին, ընտրություններին:
-Ընտանիքս միշտ էլ աջակցել է ինձ ու քրոջս, ինչ ընտրություն էլ, որ արել ենք:
-Ինչո՞վ է զբաղվում քույրդ:
-Քույրս այստեղ լրագրության բաժնում է սովորել, իսկ հիմա ուսումը շարունակում է ԱՄՆ-ում: Նա սովորող է՝ հանճար է:
-Նա ինչպե՞ս է արձագանքում քո աշխատանքներին:
-Շատ նորմալ: Ճիշտ է, բաներ կան, որ չի հավանում, բայց Սառա դիզայներին շատ լավ է վերաբերում: Երբ խոսում ենք, հարցնում եմ՝ ինչ-որ բան լա՞վն է, թե՞ ոչ, ասում է ՝ լավն է, բայց ես չէի հագնի:
-Դու կրում ես միայն քո կարած հագուստը: Ե՞րբ ես սկսել կարել ու ինչպե՞ս կբնութագրես քո ոճը:
-Երբ գնում էի խանութներ, ինչ փորձում էի, ավելի մեծ էր լինում: Հասկացա, որ պետք է ինքս իմ չափսով հագուստ կարեմ, նաև կտարբերվեմ: Չէի սիրում, երբ նույն հագուստով տեսնում էի այլ մարդու: Իմ ոճը Սառայի ոճն է, կոնկրետ անուն չունի:
-Ի՞նչն է քեզ համար կարևոր հագուստում, հարմարավետությու՞նը, տե՞սքը։
-Ես հարմարության հետևից չեմ գնում, երևի, տարօրինակ է: Օրինակ՝ ես չեմ սիրում, երբ ոտքերս փակ են լինում:
-Բայց հիմա տաբատով ես…
-Դա միայն այսօր:
-Իսկ կիսաշրջազգեստով չե՞ս մրսում:
-Մրսում եմ, հետո ինչ: Կարևորն այն է, որ ես էսթետիկ հաճույք ստանամ իմ տեսքից:
-Ո՞րն է քո ամենասիրելի գույնը:
-Ես փոփոխական մարդ եմ, բայց միակ բանը, որի հանդեպ սերն ինձ մոտ չի փոխվում, կարմիր գույնն է:
-Սառա, քո բրենդը կրում է Թիլքյան ազգանունը: Ի՞նչ նշանակություն ունի քեզ համար ազգանունդ:
-Թիլք նշանակում է աղվես, ու իմ տարբերանշանի վրա էլ աղվես կա: Իսկ իմ ազգանունն ինձ համար ամեն ինչ է:
-Իսկ դու քեզ նմանեցնու՞մ ես աղվեսի կամ այլ կենդանու:
-Ես՝ ոչ, բայց շատ-շատ են նմանեցնում: Ես անցյալ կյանքում ջրահարս եմ եղել:
-Անցյալ կյանքի գոյությանը հավատում ես, իսկ հորոսկոպի՞ն:
-Ես հորոսկոպով երկվորյակ եմ ու հավատում եմ այն ամենին, թե ինչ են ասում երկվորյակների մասին:
-Համարու՞մ ես, որ երկու ես ունես:
-Ես շատ «ես»–եր ունեմ: Բոլորին լավ չեմ ճանաչում, քանի որ մինչև, օրինակ, հարցազրույցի գալս լրիվ այլ մարդ էի, այստեղից դուրս գամ՝ այլ մարդ կլինեմ:
–Սառա, իսկ ո՞ւր են քո երկար մազերը:
–Կարճ մազերս էքսպերիմենտներիս արդյունքն են: Ես գունաբացող նյութ էի քսել ու քնել: Առավոտյան արթնացա, մազերս պոկվում էին: Երկու ամիս տարբեր փորձարկումներ արեցի, հետո արհեստական մազեր ավելացրի, իսկ վերջում կտրեցի: Հիմա մազերս երկարացնում եմ:
–Սառա, գրքեր կարդու՞մ ես:
–Ոչ, ես կարդալու հանդեպ ֆոբիա ունեմ:
–Հետևու՞մ ես նորաձևությանը: Ունե՞ս սիրելի դիզայներներ:
–Մի պահ կար, որ շատ էի հետևում: Հիմա՝ ոչ, որովհետև դա ինձ վրա ազդում է: Ունեմ սիրելի դիզայներ, բայց գաղտնիք է, ես չեմ սիրում բարձրաձայնել այն ամենի մասին, ինչ սիրում եմ: Ես անտանելի խանդոտ եմ այդ հարցում:
–Սիրու՞մ ես խոսել անձնական կյանքիդ մասին:
–Չեմ սիրում և ճիշտ չեմ համարում:
–Իսկ եթե հասկանաս, որ հայտնի դառնալու կամ սեփական PR–ի համար պետք է խոսես, կխոսե՞ս:
–Ես երբեք չեմ երազել հայտնի դառնալու մասին և այդ դեպքում էլ չեմ խոսի:
–Վերադառնանք քո բրենդին: Ինչու՞ որոշեցիր դաշտ մտնել հոլովակով:
–Ես վաղուց էի ուզում այդպես անել: Հոլովակի սցենարիստը և ռեժիսորը Ինա Աբրահամյանն է: Իմ դիզայներական հավաքածուի գաղափարն առաջացել է համալսարանի ավարտական քննությունից հետո: Դիպլոմային աշխատանքի հանձնման ժամանակ հանձնաժողովում գիտնականներ էին, ճարտարապետներ, բայց ոչ մի կապ չունեին նորաձևության հետ, ու ես ստացա ամենացածր գնահատականը: Ես որոշեցի բողոքարկել և առաջին հարցս այն էր, թե ո՞վ է նորաձևության աշխարհից: Միակ մարդը Գևորգ Շադոյանն էր: Ես խնդրեցի պրոֆեսիոնալ կերպով բացատրել ցածր գնահատականիս պատճառը, նա ասաց, որ իր ճաշակով չէր, որովհետև նյութերն իրար հետ չեն սազում: Բայց ես ներկայացնելու ժամանակ ասում էի, որ գլխավոր իմաստն այն է, որ ես համատեղել եմ անհամատեղելին, իսկ նորաձևությունը սիրում է էքսպերիմենտներ: Այդ ժամանակ էլ առաջացավ այն միտքը, որ հենց այսպես պետք է մուտք գործեմ նորաձևության աշխարհ։ Ես սրանով կապացուցեմ, որ շատ ավելի առաջ կգնամ, քան իմ կուրսեցիները, ովքեր կեզրափակվեն իրենց համար հարսի շորիկ կարելով:
–Ինչպիսի՞ արձագանքներ ես լսել:
–Միայն լավ արձագանքներ եմ լսել, բայց ես ընդունում եմ բոլոր անկեղծ քննադատություններն ու մտածում դրանց մասին:
–Ի՞նչ ես պատրաստվում անել հիմա:
–Ես Հայաստանում իրական concept store բացելու միտք ունեմ, որը կունենա նաև սրճարան: Այնտեղ ներկայացված կլինեն undrground հայ դիզայներները: Հիմա հավաքում եմ խումբ:
–Իսկ հագուստի պատվերներ ընդունու՞մ ես:
–Միշտ եղել են պատվերներ, բայց դեռ ոչ ոքի համար չեմ կարել: Քանի որ արդեն պաշտոնապես իմ բրենդն ունեմ, պատվերներ էլ կընդունեմ:
–Կկարե՞ս այն, ինչ քեզ ցույց տան:
–Այն մարդկանց, ովքեր կգան նկարով ու կխնդրեն նման հագուստ կարել, ես կուղարկեմ դերձակի մոտ: Պատվիրատուն կարող է ոճն ասել, բայց դիզայնը ես պետք է անեմ: Ես կարող եմ ցանկացած ոճի հագուստ դարձնել էլեգանտ ու սեքսուալ, իսկ եթե իմ սկզբունքներին դեմ լինի, ապա թող պատվիրատուն դիմի այլ դիզայների:
–Իսկ քեզ համար ի՞նչ տեղ ունի սեքսուալությունը։
–Սեքսուալ չի նշանակում վուլգար: Սեքսուալությունը պետք է լինի էսթետիկ ու անպայման չէ, որ բաց լինի: Եվ պարտադիր չէ, որ ամեն հագուստ սեքսուալ լինի: Իմ հավաքածուն ամբողջությամբ փակ է: Դա էլ, երևի, իմ «ես»–երի շնորհիվ է:
–Դիզայներ լինելով` ինքդ գովազդում ես այլ դիզայներների հագուստ: Անձնական խանդ զգու՞մ ես:
–Ես տարբեր եմ` մոդելը դիզայների հետ կապ չունի: Դրա համար էլ, ես իմ շորերը չեմ ցուցադրում, քանի որ ուզում եմ այլ մարդու վրա տեսնել, թե ինչ եմ ստացել: Երբ թողարկեմ նոր հավաքածու, հնարավոր է, որ ինքս լինեմ իմ հագուստով:
–Սառա, դու շարունակում ես ստեղծագործել ու նոր հավաքածու պատրաստել: Իսկ ամուսնության մասին մտածու՞մ ես:
–Ես երբեք չեմ մտածել ամուսնության մասին: Դա իմը չէ: Ես ինձ չեմ պատկերացնում տնային տնտեսուհու կարգավիճակում: Ես չեմ պատկերացնում ինձ մի մարդու հետ երկար ապրելուց, որովհետև շուտ կհոգնեմ: Հնարավոր է, որ մի օր այնպիսի պահ գա, սիրահարվեմ ու այդ ժամանակ որոշեմ, որ ուզում եմ ամուսնանալ: Ինձ թվում է` նա հայ կլինի, որովհետև սիրում եմ քյարթուներին, որպեսզի լինի տղամարդկային, անգամ, չթողնի կիսաշրջազգեստ հագնել: Սիրում եմ այդ տեսակը, բայց այդպիսի մարդու կողքին ինձ չեմ պատկերացնում:
–Ի՞նչ խորհուրդ կտաս հայ աղջիկներին, կապված հագնվելու ոճի հետ:
–Ես ո՞վ եմ, որ խորհուրդ տամ: Ատում եմ այն աղջիկներին, ովքեր որոշում են խորհուրդներ տալ: Ինչպե՞ս կարող ես խորհուրդ տալ աղջիկներին, եթե դու նրանցից մեկն ես: Ես էլ բոլորից մեկն եմ:
–Իսկ ի՞նչ կարգախոսով ես առաջնորդվում կյանքում:
–Ես երբեք արածներիս համար չեմ զղջում, իսկ չարածներիս համար դեռ ժամանակ ունեմ:
Ալլա Զաքարյան
Տեսանյութեր
Պրեմիերա. Նունե Եսայան և Արման Աղաջանյան-«Տուն արի»
Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Մատանի»
Պրեմիերա. PROJECT LA -«Ինչ-որ մեկին»
Պրեմիերա. Սոնա Ռուբենյան-«Իմ աղջիկ»
Պրեմիերա. Քրիստինե Պեպելյան և Արմենչիկ-«Ժամանակին»
Պրեմիերա. Իվետա Մուկուչյան-«Սեր անի»
Պրեմիերա. Ավրաամ Ռուսո-«12345»
Պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան-«Նոր ընկերուհուդ ասա»
Պրեմիերա. Սիլվա Հակոբյան - «Իմ արև, իմ լուսին»
Պրեմիերա. Բրյունետ-«No Energy»
Պրեմիերա. Նարե Գևորգյան և Աշոտ Թովմասյան - «Օրոր»
Պրեմիերա. Լյոկա-«Լաց մի ինիլ»
Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Աշխարհից աշխարհ»
Պրեմիերա. «Ես քո Արցախն եմ, դու իմ Հայաստանը»-«Hayat Project»
Պրեմիերա. Արա Մարտիրոսյան-«Աղջիկս, բալես»
Պրեմիերա. Սարո- «Սերը կտանի»
Երգի պրեմիերա. Արամ MP3 - «Փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 16:01 • 22.11.24 Պրեմիերա. Նունե Եսայան և Արման Աղաջանյան-«Տուն արի»
- 13:16 • 16.11.24 Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Մատանի»
- 17:03 • 14.11.24 Պրեմիերա. PROJECT LA -«Ինչ-որ մեկին»
- 10:24 • 14.11.24 Պրեմիերա. Սոնա Ռուբենյան-«Իմ աղջիկ»
- 10:15 • 08.11.24 Պրեմիերա. Քրիստինե Պեպելյան և Արմենչիկ-«Ժամանակին»
- 17:39 • 04.11.24 Պրեմիերա. Իվետա Մուկուչյան-«Սեր անի»
- 11:46 • 01.11.24 Պրեմիերա. Ավրաամ Ռուսո-«12345»
- 10:14 • 23.09.24 Պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան-«Նոր ընկերուհուդ ասա»
- 15:07 • 20.09.24 Պրեմիերա. Սիլվա Հակոբյան - «Իմ արև, իմ լուսին»
- 10:46 • 19.09.24 Պրեմիերա. Բրյունետ-«No Energy»
- 15:24 • 17.09.24 Պրեմիերա. Նարե Գևորգյան և Աշոտ Թովմասյան - «Օրոր»
- 11:23 • 13.09.24 Պրեմիերա. Լյոկա-«Լաց մի ինիլ»
- 00:00 • 11.09.24 Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Աշխարհից աշխարհ»
- 12:26 • 02.09.24 Պրեմիերա. «Ես քո Արցախն եմ, դու իմ Հայաստանը»-«Hayat Project»
- 11:51 • 17.08.24 Պրեմիերա. Արա Մարտիրոսյան-«Աղջիկս, բալես»
- 12:52 • 05.08.24 Պրեմիերա. Սարո- «Սերը կտանի»
- 12:37 • 01.06.24 Երգի պրեմիերա. Արամ MP3 - «Փոքրիկ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Հարցազրույց 13:38 • 19/11 «Հրաչուկը իմ գտնված երազն է, մենք ապրում ենք միասին». Ալբերտ Սաֆարյան «Իմ ձեռքբերումն իմ կինն է, իմ Հրաչուկը, ում 2 ու կես տարի առաջ գտա, մենք ապրում ենք միասին ու ապրելու ենք միասին ցմահ: Սա այն դեպքը չէ, որ ասում են երբեք մի ասա երբեք»,- պատմել է դերասան Ալբերտ Սաֆարյանը:
-
Հարցազրույց 16:59 • 18/11 «Դուռը բացեց հորս կինը, ասացի՝ բարև ձեզ, ես ձեր ամուսնու առաջին կնոջ աղջիկն եմ, եկել եմ հորս հետ ծանոթանամ». Լիա Զախարյանը՝ հոր հետ հանդիպման մասին «Ոտքերս դողում էր: Ոչ մի բառով չեմ կարող նկարագրել դա ինչ է, որ դու 19 տարեկանում առաջին անգամ սպասում ես, որ լոգարանից դուրս է գալու մի մարդ, ում արյունը քո երակներով հոսում է»,- պատմել է Լիա Զախարյանը:
-
Հարցազրույց 14:53 • 22/11 «2 ամիս հիվանդանոցում էր, արդեն տանն է, տրամադրությունը լավ է». Լուիզա Ներսիսյանը՝ Հրանտ Թոխատյանի առողջական վիճակի մասին «Կարևորը, որ այդ դժվար փուլի միջով անցանք ու կարողացանք հաղթահարել»,- Tert.am Life-ի հետ զրույցում՝ խոսելով Հրանտ Թոխատյանի առողջականի վիճակի մասին, ասաց դերասանուհի Լուիզա Ներսիսյանը:
-
Հարցազրույց 16:07 • 20/11 «Մեր ընտանիքում կոնֆլիկտներ շատ են լինում». Արամ Մելիքյանը՝ ինստագրամից դուրս մնացած ընտանեկան վեճերի, «Մեծ խաղերի», Վահեի հետ թերի հարաբերությունների ու պարտության մասին «Իմ անձնական կյանքն ամբողջությամբ շոու է, ես ամեն ինչից սիրում եմ շոու ստեղծել, և նպատակն էր շոուի միջոցով ցույց տալ այդ ընտանիքի արժեքը»,- նշեց շոումեն Արամ Մելիքյանը:
-
Հարցազրույց 12:16 • 19/11 «Ովքեր Նանուլին չեն ճանաչում, մտածում են, որ շփացած աղջիկ է, ինքնավստահ մեկը». Վիկա Մարտիրոսյան «Ես հպարտորեն ուզում եմ դրա մասին խոսել, որ մանկապարտեզում էլ, դպրոցում էլ, ամեն անգամ, թե՛ տնօրենը, թե՛ դասղեկը, բոլորը իր համեստությունից են խոսում»,- ասել է Վիկա Մարտիրոսյանը:
-
Շոուբիզնես 12:56 • 23/11 «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին «Այս թեմայի շուրջ միշտ խոսում եմ կարճ ու կոնկրետ: Իմ կյանքում եղել է 1-ին ամուսնությունը, որը չի ստացվել զուտ կենցաղային որոշ հարցերում ընդհանուր եզրեր չգտնելու պատճառով»,- խոսելով ամուսնալուծության մասին՝ պատմել է Նարեկ Բավեյանը:
-
Հարցազրույց 10:57 • 19/11 «Միշտ մտածել եմ, որ իմ պատճառով մայրիկիս կյանքը չի ստացվել». Լիա Զախարյանը՝ ծնողների ամուսնալուծության ու տղաների հետ հարաբերության մասին «Ես միշտ մտածել եմ, որ իմ լինելու պատճառով մայրիկիս կյանքը չի ստացվել: Ինքն ունեցել է երեխա, դրա համար չի կարողացել 2-րդ անգամ ամուսնալ ու դա իմ գիտակից տարիքից մինչև հիմա ինձ հետ եկել է ու դարձել տրավմա»,- պատմել է Լիա Զախարյանը:
-
Շոուբիզնես 11:38 • 23/11 «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան «Սա իմ կյանքի ամենաճիշտ ընտրությունն է, ու ես երբեք չեմ զղջացել դրա համար: Ես, չնայած, սիրո մասին եմ երգում, խաղաղ, ռոմանտիկ, բայց իրականում այդքան էլ փխրուն տեսակ չեմ, որքան մարդկանց թվում է»,- պատմել է երգչուհի Քրիստինե Պեպելյանը:
-
Հարցազրույց 13:16 • 22/11 «Ի տարբերություն շատ երեխաների՝ Արեգն իմ հեռախոսի կոդը չգիտի». Քրիստինե Պեպելյանը՝ խիստ մայր լինելու մասին «Ես իրեն շատ խիստ եմ մեծացնում, բայց իրար հետ ընկերություն ենք անում, ուրախ ժամանակ ենք անցկացնում: Իմ պահանջները շատ են իրենից: Բայց ես դա անում եմ առանց իրեն նեղացնելու»,- պատմել է Քրիստինե Պեպելյանը:
-
Հարցազրույց 10:55 • 18/11 «Ընկերներն ավելին են, քան տաղանդը». Հրաչ Քեշիշյանը՝ «3 ընկեր» բեմադրության մասին. պրեմիերան և հույզերը կուլիսներում Ռեժիսոր Հրաչ Քեշիշյանի բեմադրությամբ Ռեմարկի «3 ընկեր» ստեղծագործությունը՝ Անի Խաչիկյանի, Ներսես Ավետիսյանի, Լևոն Հախվերդյանի ու Վիլեն Սարգսյանի գլխավոր դերակատարմամբ բարձրացավ Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի բեմ:
-
Հարցազրույց 17:02 • 21/11 «Սիրանկյունի» սիթքոմի բյուջեն 3 անգամ գերազանցում է մյուս նախագծերի բյուջեն. նոր սիթքոմն արդեն «Շանթ»-ի եթերում է Հրանտ Հովսեփյանի, Իրինա Այվազյանի, Մարինկա Խաչատրյանի, Մարգարիտա Խաչատրյանի, Իշխան Ղարիբյանի, Վիկտորյա Սահակյանի, Հայկ Պետրոսյանի, Կարեն Ճաղարյանի և այլոց մասնակցությամբ «Սիրանկյունի» նոր սիթքոմն արդեն Շանթ հեռուստաընկերության եթերում է:
Նորաձևություն
-
17:28 • 22.07.24 Քիմ Քարդաշյանի նոր ֆոտոշարքը
-
11:33 • 19.07.24 «Մեր նոր թափանցիկ հավաքածուն թողարկվեց». Քիմ Քարդաշյան
Շոուբիզնես
-
11:38 • 23.11.24 «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան
-
15:50 • 22.11.24 Պրեմիերա. Նունե Եսայան և Արման Աղաջանյան-«Տուն արի»
Ժամանց
-
10:16 • 22.11.24 Սոնա Ռուբենյանը հրապարակել է դստեր ծննդյան 3-ամյակի լուսանկարները
-
16:11 • 18.11.24 Արփի Գաբրիելյանը նշում է ծննդյան տարեդարձը
Photographer
-
10:13 • 21.11.24 «Նյու Յորքն ինձ այնքան է սազում». Եվա Բաղդասարյանի նոր ֆոտոշարքը
-
14:56 • 19.11.24 Դերասանուհի Մերի Հակոբյանի նոր ֆոտոշարքը