Դիանա Գրիգորյանի տարեդարձի խնջույքի հայտնի հյուրերը, հուզիչ պահն ու անակնկալ տորթը
EXCLUSIVE
Պրոդյուսեր, սցենարիստ Դիանա Գրիգորյանը երեկ նշել է ծննդյան տարեդարձը, որի բացառիկ լուսաբանումը վստահել է Tert.am Life–ին։ Դիանան վառ տպավորություններով, անակնկալներով ու ջերմությամբ լի օր է ունեցել սկսած կեսգիշերից։
Նա պատմեց, որ շատ շոյված է առաջին շնորհավորանքից, որը ստացել է դերասանուհի Ագնեսա Շահնազարյանից։ «12–ին 3 էր պակաս, դուռը թակեցին, պատկերացրեք զարմանքս, երբ տեսա Ագնեսայի բարեկամին, ում միջոցով նա ծաղիկներ ու նվեր էր ուղարկել ինձ։ Շատ շոյված էի, որ ինքը, լինելով ծննդկան, հիվանդանոցից կազմակերպել էր այդ ամենը»,– ասաց Դիանան, ում հաջորդիվ անակնկալ են մատուցել Ժաննա Բուտուլյանը, Կարեն Ասլանյանն ու մյուս ընկերները։ «Դուռը կրկին թակեցին, բացեցի, տեսնեմ կեղծամներով կանգնած են իմ գժերը։ Անպատմելի լավ օր ունեցանք, հրաշալի նշեցինք ծնունդս»,– ասաց նա։
Դիանայի տարեդարձի առթիվ մեծ խնջույք էր կազմակերպվել, սակայն նա նշեց, որ կազմակերպչական փուլին չի մասնակցել, ավելին, օրեր առաջ խնջույքը խափանման եզրին է եղել։
«Այս տարի տրամադրություն չունեի, որոշեցի չեղարկել ամեն ինչ, քանի որ վերջին օրերին մամայիս մոտ առողջական խնդիրներ ի հայտ եկան։ Փառք Աստծո, որքան էլ բժիշկները վախեցրին, թե ցուցաբերված օգնությունը երկար չի ազդի, մայրիկս սկսեց իրեն լավ զգալ։ Ինձ համար ամենամեծ նվերն Աստծո կողմից մայրիկիս տրված եռանդն է։ Նա օրական 10 դեղ է խմում, սակայն այնպիսի եռանդով էր կազմակերպել ծննդյանս խնջույքը։ Շնորհակալ եմ իմ Աստծուն, որ լսեց ձայնս ու մայրիկիս առողջություն պարգևեց,– ասաց Դիանան, ում տարեդարձի խնջույքը սկսվեց քավորի` Հայր Տարոնի օրհնությամբ ու մատաղով։ –Որոշեցի այս տարի ևս մատաղ անել, քանի որ ոտքիս երկրորդ վիրահատությունն էլ բարեհաջող անցավ։ Թեև ցավը դեռ չի անցնել, երևույթը կարելի է հաղթահարված համարել»։
Օրվա համար Դիանան ընտրել էր կապույտի երանգները, թեև գունային իր նախընտրությունն ի սկզբանե այլ էր եղել։ «Ես այլ գույն էի ընտրել զգեստիս համար, սակայն համապատասխան կտոր չկար։ Ոճաբան Արփինե Կոշտոյանն առաջարկեց այս գույնն ընտրել, վստահեցի իրեն։ Ես մի քիչ կամակոր եմ, սակայն ես չեմ սխալվում իրեն վստահելիս, նա ամեն անգամ ճիշտ է դուրս գալիս։ «Անի պանդոկի» տնօրեն Արևիկը, ով նաև նկարահանվում է «Նռան հատիկում», զգեստիս գույնին համապատասխան պատրաստել էր մյուս աքսեսուարները։ Նա այնպիսի խնջույք էր կազմակերպել ինձ համար, որպիսին քույրը քրոջ համար կարող էր անել։ Շատ շնորհակալ եմ, որ շրջապատված եմ այդպիսի մարդկանցով։ Արևիկը նաև տեսանյութ էր պատրաստել իմ մանկության լուսանկարներով։ Հատվածներ էին ներառվել նաև հայրիկիս մասնակցությամբ, ինչից շատ հուզվեցի։ Ծնողից թանկ բան աշխարհում չկա։ Պապայիցս հետո ամեն ինչ փլուզվել էր ինձ համար, ու այդ պահը շատ հուզիչ էր։ Տորթը ևս շատ հետաքրքիր էր` իմ նկարներով էր պատրաստված։ Ես նախապես չէի տեսել այն, երբ տեսա տորթի վրա իմ, հայրիկիս, ընտանիքիս նկարները, և՛ հուզվեցի, և՛ ուրախացա»,– պատմեց Դիանան։
Օրվա հանդիսավարի պարտականություններն ինքնակամ ստանձնեց Մհերը, ով ոչ միայն շնորհավորական խոսքեր հղեց Դիանային և ընթացքում համակարգեց միջոցառումը, այլև երգեց հոբելյարի համար։
Պրոդյուսերը շեշտեց, որ հրաշալի օր է ունեցել, քանի որ շրջապատված էր մտերիմ մարդկանցով։ «Չկա ավելի թանկ նվեր, քան այն, որ շրջապատված ես քեզ սիրող մարդկանցով։ Հյուրընկալել էի մարդկանց, ովքեր, իսկապես, իմ բարին կամեցողներն են` իմ բարեկամները։ Շատերին թվում է, թե քեզ ու ընկերներիդ աշխատանքն է միավորում, մինչդեռ այդպես չէ։ Վառ օրինակ են այն մարդիկ, ում հետ այսօր չեմ աշխատում, բայց կողքիս էին։ Ես երջանիկ եմ, որ, այսօր չաշխատելով ո՛չ Ժաննայի, ո՛չ Անուշկայի, ո՛չ Կարենի, ո՛չ Արտաշեսի, ո՛չ Լուիզայի հետ, իրենք բոլորն իմ կողքին էին։ Իսկական ընկերության համար պետք չէ աշխատանք, մարդիկ, պարզապես, հոգով գտնում են միմյանց։ Շնորհակալ եմ իրենց ջերմության, միշտ կողքիս լինելու համար,– ասաց նա ու ավելացրեց,– Տարեդարձիս օրը միշտ էլ շատ լավ ուրախանում ենք, սակայն այս անգամ ինձ համար ուրախությունն ավելի ակնհայտ էր։ Ինձ համար հատկանշական էր, որ աղջիկս մի պահ չնստեց։ Ինքն այնքան կոմպլեքսավորված է, մասնավորապես, մեծ միջոցառումների ժամանակ չի պարում, իսկ երեկ անդադար պարում էր։ Ես ներքին հպարտություն էի ապրում, որ դուրս էր եկել այդ կոմպլեքսներից»։
Դիանայի ամուսինը` Դավիթը, ներկա չէր միջոցառմանը, քանի որ երկար տարիներ է` հաստատվել է ԱՄՆ–ում, սակայն հաղորդավարուհին նշեց, որ գեղեցիկ նվեր էր ստացել նրա կողմից։ «Դավիթը 2 շաբաթ առաջ էր այստեղ, նախապես էր հանձնել նվերը»,– ասաց նա, սակայն չցանկացավ բացահայտել թե ինչ նվեր է ստացել, որպեսզի զրույցը չնյութականանա։
«Ամենակարևորը այն տոնն է, այն ժպիտը, որ մարդիկ պարգևում են քեզ։ Ավելի թանկ նվեր չկա։ Իհարկե, հաճելի է նվերներ ստանալ, սակայն առավել թանկ նվեր, քան այն, որ մարդը քո օրը տոն է դարձնում, քեզ ժպիտ է պարգևում, չկա։ Շնորհակալ եմ իրենց, որ ամեն պահի կարողանում են ինձ ժպիտ պարգևել»,– եզրափակեց Դիանան։
Լուսանկարները՝ Շաքե Հովհաննիսյանի
Տեսանյութեր
Պրեմիերա. PROJECT LA -«Ինչ-որ մեկին»
Պրեմիերա. Սոնա Ռուբենյան-«Իմ աղջիկ»
Պրեմիերա. Քրիստինե Պեպելյան և Արմենչիկ-«Ժամանակին»
Պրեմիերա. Իվետա Մուկուչյան-«Սեր անի»
Պրեմիերա. Ավրաամ Ռուսո-«12345»
Պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան-«Նոր ընկերուհուդ ասա»
Պրեմիերա. Սիլվա Հակոբյան - «Իմ արև, իմ լուսին»
Պրեմիերա. Բրյունետ-«No Energy»
Պրեմիերա. Նարե Գևորգյան և Աշոտ Թովմասյան - «Օրոր»
Պրեմիերա. Լյոկա-«Լաց մի ինիլ»
Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Աշխարհից աշխարհ»
Պրեմիերա. «Ես քո Արցախն եմ, դու իմ Հայաստանը»-«Hayat Project»
Պրեմիերա. Արա Մարտիրոսյան-«Աղջիկս, բալես»
Պրեմիերա. Սարո- «Սերը կտանի»
Երգի պրեմիերա. Արամ MP3 - «Փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 17:03 • 14.11.24 Պրեմիերա. PROJECT LA -«Ինչ-որ մեկին»
- 10:24 • 14.11.24 Պրեմիերա. Սոնա Ռուբենյան-«Իմ աղջիկ»
- 10:15 • 08.11.24 Պրեմիերա. Քրիստինե Պեպելյան և Արմենչիկ-«Ժամանակին»
- 17:39 • 04.11.24 Պրեմիերա. Իվետա Մուկուչյան-«Սեր անի»
- 11:46 • 01.11.24 Պրեմիերա. Ավրաամ Ռուսո-«12345»
- 10:14 • 23.09.24 Պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան-«Նոր ընկերուհուդ ասա»
- 15:07 • 20.09.24 Պրեմիերա. Սիլվա Հակոբյան - «Իմ արև, իմ լուսին»
- 10:46 • 19.09.24 Պրեմիերա. Բրյունետ-«No Energy»
- 15:24 • 17.09.24 Պրեմիերա. Նարե Գևորգյան և Աշոտ Թովմասյան - «Օրոր»
- 11:23 • 13.09.24 Պրեմիերա. Լյոկա-«Լաց մի ինիլ»
- 00:00 • 11.09.24 Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Աշխարհից աշխարհ»
- 12:26 • 02.09.24 Պրեմիերա. «Ես քո Արցախն եմ, դու իմ Հայաստանը»-«Hayat Project»
- 11:51 • 17.08.24 Պրեմիերա. Արա Մարտիրոսյան-«Աղջիկս, բալես»
- 12:52 • 05.08.24 Պրեմիերա. Սարո- «Սերը կտանի»
- 12:37 • 01.06.24 Երգի պրեմիերա. Արամ MP3 - «Փոքրիկ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Հարցազրույց 15:44 • 14/11 «Մի քանի անգամ պատահաբար հանդիպել ենք, նորմալ բարևել, շփվել ենք». Իրինա Այվազյանը՝ բաժանումների ու անձնական կյանքի մասին «Հեշտ չեմ հեռանում մարդկանցից, նույնիսկ, եթե ես ուզում եմ հեռանալ, միշտ վախենում եմ դիմացինին ցավ պատճառելուց: Շատ հաճախ դրա պատճառով ես ինքս ինձ եմ վնասում»,- պատմել է դերասանուհի Իրինա Այվազյանը:
-
Հարցազրույց 15:44 • 14/11 «Մի քանի անգամ պատահաբար հանդիպել ենք, նորմալ բարևել, շփվել ենք». Իրինա Այվազյանը՝ բաժանումների ու անձնական կյանքի մասին «Հեշտ չեմ հեռանում մարդկանցից, նույնիսկ, եթե ես ուզում եմ հեռանալ, միշտ վախենում եմ դիմացինին ցավ պատճառելուց: Շատ հաճախ դրա պատճառով ես ինքս ինձ եմ վնասում»,- պատմել է դերասանուհի Իրինա Այվազյանը:
-
Ժամանց 13:12 • 08/11 «Ինձ ասում են՝ 10 անգամ ամուսնացել ես, ես ամուսնացած եղել եմ 1 անգամ, իրականում էլ ոչ ոքի չեմ փնտրում այս կյանքում, ում պետք է գտել եմ». Գևորգ Գրիգորյան «Ես ամուսնացած եղել եմ 1 անգամ, կինս եղել է Յուլիան, ում հետ ծանոթացել ենք այստեղ, նա Ռուսաստանից էր: Ամուսնություն, հարսանիք որպես էդպիսին ես չեմ ունեցել դրանից հետո»,- պատմել է Գևորգ Գրիգորյանը:
-
TV, կինո 13:47 • 13/11 «Երբ «Ֆուլ հաուս»-ում Մարջան Ավետիսյանին առաջարկեցին Թամարայի դերում, ես դեմ էի». Գրիգոր Դանիելյանը՝ «Ֆուլ հաուս»-ի կոնֆլիկտների ու նախագծի շարունակության մասին «Երբ «Ֆուլ հաուս» նախագծում Դավիթ Բաբախանյանը Մարջան Ավետիսյանին առաջարկեց Թամարայի դերում, ես ինքս դեմ էի: Ասում էի՝ այդ աղջիկը սերիալներում լացում է, չի կարողանա»,- պատմել է դերասան Գրիգոր Դանիելյանը:
-
Հարցազրույց 17:16 • 12/11 «Լուսաբացին մայրս ամեն օր կանչում էր եղբորս անունը». Իրինա Այվազյանը պատմել է եղբոր հետ կապն ընդհատվելու 70 օրվա մասին «Իրականում մայրս էլ, հայրս էլ շատ վատ հոգեվիճակում էին: Հայրս փակ բնավորություն ունի, մայրիկիս մոտ շատ ավելի վատ ձևով էր արտահայտվում, չէր խոսում, լեզվի թմրածություն ուներ:
-
Հարցազրույց 15:47 • 13/11 «Ես 13 տարեկան էի, տատիկիս հետ փողոցում ռելե էինք վաճառում». Ելենա Արշակյանը՝ դժվար մանկության մասին «Իմ մանկությունը, ինչպես բոլորինը 90-ականներին, այդքան էլ լավ պայմաններում չի անցել: Սովը, ոջլոտ մազերը, դպրոցի կաթը, պեչենիները, վառարանը... 90-ականների սերունդն անցել է այդ ամենի միջով, միայն ես չէի»,- պատմել է ռեժիսոր Ելենա Արշակյանը:
-
Նորաձևություն 11:53 • 11/11 «Այն 10 հիմնասյուներն են, որոնք մեզ պահում են հայ ու տարանջատում այլ ազգերից». Արամ Նիկոլյանը՝ «10 Հիմնասյուներ» հավաքածուի մասին «Նորաձևության շաբաթ 2024»-ի շրջանակներում ցուցադրվել է դիզայներ Արամ Նիկոլյանի նոր՝ «10 Հիմնասյուներ» հավաքածուն, որը ներկայացրել են հայ շոու բիզնեսի ներկայացուցիչներն ու մշակույթի գործիչները:
-
Հարցազրույց 15:44 • 14/11 «Մի քանի անգամ պատահաբար հանդիպել ենք, նորմալ բարևել, շփվել ենք». Իրինա Այվազյանը՝ բաժանումների ու անձնական կյանքի մասին «Հեշտ չեմ հեռանում մարդկանցից, նույնիսկ, եթե ես ուզում եմ հեռանալ, միշտ վախենում եմ դիմացինին ցավ պատճառելուց: Շատ հաճախ դրա պատճառով ես ինքս ինձ եմ վնասում»,- պատմել է դերասանուհի Իրինա Այվազյանը:
-
TV, կինո 12:26 • 13/11 «Կինոմոսկվա»-ում կայացավ Սամի Նասերիի և Արթուր Դարբինյանի մասնակցությամբ «Սուրբը 2» ֆիլմի վերջին սերիայի փակ դիտումը «Կինոմոսկվա»-ում հավաքվել էին «Սուրբը 2» ֆիլմի ֆանատները՝ դերասանների և ստեղծագործական անձնակազմի հետ միասին ժամանակից շուտ դիտելու սերիալի վերջին երկու սերիաները:
-
Շոուբիզնես 10:50 • 11/11 «Անմարդկային հուզիչ էր ինձ համար բեմ բարձրանալ և երգել առանց Արայի». Իվետա Մուկուչյանը կուլիսներից տեսանյութ է հրապարակել Երգչուհի Իվետա Մուկուչյանն ինստագրամյան իր էջում հրապարակել է Արա Մարտիրոսյանին նվիրված՝ «Բաժանում չի լինում» համերգի կուլիսներից տեսանյութ, որտեղ երևում է, թե որքան հուզված է ու դժվարությամբ է կարողանում բեմ բարձրանալ:
-
Շոուբիզնես 11:44 • 08/11 Սիրուշոն, Իվետա Մուկուչյանը, Սոնա Ռուբենյանն ու մյուս արտիստները Արա Մարտիրոսյանին նվիրված համերգի վերջին փորձերն են հրապարակել Սիրուշոն, Իվետա Մուկուչյանը, Արամ MP3-ն, Սոնա Ռուբենյանը, Հռիփսիմե Հակոբյանն ու մյուս արտիսները պատրաստվում են Արա Մարտիրոսյանին նվիրված «Բաժանում չի լինում» խորագրով համերգին:
Նորաձևություն
-
17:28 • 22.07.24 Քիմ Քարդաշյանի նոր ֆոտոշարքը
-
11:33 • 19.07.24 «Մեր նոր թափանցիկ հավաքածուն թողարկվեց». Քիմ Քարդաշյան
Շոուբիզնես
-
10:18 • 14.11.24 Պրեմիերա. Սոնա Ռուբենյան-«Իմ աղջիկ»
Ժամանց
-
13:22 • 14.11.24 Ջենիֆեր Լոպեսը նոր լուսանկարներ է հրապարակել
-
11:15 • 14.11.24 Լիլուն հրապարակել է դստեր 4-ամյակի լուսանկարները
-
17:44 • 13.11.24 Դերասանուհի Քնարիկ Զաքարյանի ֆոտոշարքը Կիպրոսից
Photographer
-
14:07 • 09.11.24 Երգչուհի Աստղիկ Սաֆարյանի նոր ֆոտոշարքը
-
15:06 • 08.11.24 Դերասան Հայկ Պետրոսյանը կնոջ հետ ֆոտոշարք է հրապարակել