«Հեռուստացույց նայելիս թվում է` հիմա հայհոյելու են»․ Արտյոմ Մարկոսյանը` եթերում չլինելու պատճառի, հայկական հումորի և ժամանակին իրենց հասցեին հնչած քննադատությունների մասին
Դերասան-հումորիստ Արտյոմ Մարկոսյանը մի քանի տարի է՝ բացակայում է եթերից. նա այս դադարը հիմնավորում է նախ` այլ ոլորտներում զբաղվածությամբ, ապա իրեն ու իր փորձին համապատասխան առաջարկի բացակայությամբ։
Tert.am Life-ի հետ զրույցում Արտյոմ Մարկոսյանն անդրադարձել է հեռուստատեսությամբ ներկայումս մատուցվող հումորին և այլ ոլորտներում իր զբաղվածությանը։
«Եթերային դադարիս պատճառները շատ են․ զբաղվում եմ թատերական գործունեությամբ, հանդես եմ գալիս որպես ռեժիսոր-պրոդյուսեր, հաճախ մեկնում եմ Ռուսաստանի Դաշնություն, ֆիզիկապես զբաղվածությունս շատ է։ Սակայն եթերից բացակայելս այլ կողմ էլ ունի։ Չկա այն առաջարկները, որոնք ես սրտանց կցանկանայի ընդունել։ Այս տարիների ընթացքում բազմաթիվ առաջարկներ եղել են, բայց իմ փորձն ունեցող մարդն ամեն ինչ չէ, որ կհամաձայնի անել, համենայն դեպս, իմ տեսակն այդպիսին է։ Թող անհամեստություն չլինի իմ ասածը, ես սա ոչ թե որպես անհամեստ մարդ եմ ասում, այլ դրա իրավունքն ունեցող մարդ՝ հաշվի առնելով հեռուստատեսային այն ճանապարհը, որն անցել եմ»,– ասաց նա։
Թե ինչպիսին պետք է լինի «համապատասխան» առաջարկը, Արտյոմ Մարկոսյանը դժվարացավ միանգամից ասել։ Հարցին` արդյոք խոսքը հոնորարի մասին է, դերասանը պատասխանեց․ «Ես անցել եմ այնպիսի ճանապարհ, իմ կյանքում ամեն ինչ այնպես է դասավորվել, որ ես երբեք առաջին պլան չեմ բերում հոնորարը։ Իհարկե, պետք է լինի հոնորարային համապատասխան մոտեցում, բայց դա իր տեղում՝ ոչ առաջին։ Ես ունեմ լավի, որակյալի իմ չափանիշները և առաջարկն ըստ դրանց եմ դիտարկում»։
Դերասանի խոսքով` հեռուստատեսություն վերադառնալու ցանկություն միշտ ունի, որովհետև կյանքի զգալի մասը զբաղվել է այդ գործով։ «Այն իմ կյանքում մի քանի ստացված մասնագիտություններից առաջինն է և սիրելին։ Եթե իմ և մյուս կողմերի ցանկությունները համընկնեն, սիրով կհամագործակցեմ և կրկին կլինեմ հեռուստատեսությունում։ Իրականում, այսօրվա հեռուստատեսությունը ձգտում է էժան արտադրանքի՝ մատչելի է, արագ, հասանելի, առանց ռեսուրսներ ծախսելու ուզում են նախագիծ ստանալ։ Առաջարկների` ինձ չգոհացնելու հիմքում դա է ընկած։ Կարծում եմ` ես իրավունք չունեմ անել մի բան, որը կլինի վատը և մի քայլ հետ»,– ընդգծեց նա։
Արտյոմի կարծիքով` հեռուստատեսությունում որակական զգալի անկում կա։ «Հեռուստացույցով նպատակային ոչ մի բան չեմ նայում։ Այն այսօր որակական անկում է ապրել՝ սկսած սցենարական ու կատարողական, վերջացրած կազմակերպչական ու նախապատրաստական աշխատանքով։ Խոսքս, իհարկե, բոլոր նախագծերի մասին չէ, բայց անկումն իսկապես մեծ է»,- ասաց Արտյոմը։
Դերասանի խոսքով` հեռուստատեսային ամենաթողության և վատ հումորի հիմքում վերահսկողության բացակայությունն է։
«Շատ վատ է, որ հիմա չկա գրաքննություն։ Ոչ մի սաստող բան չկա, որ ասեն ամոթ է` սա պետք չէ անել։ Չի կարելի հեռուստատեսությամբ ամեն ինչ հասցնել նման աստիճանի։ Հեռուստացույց նայելիս մի պահ թվում է, արդեն հայհոյելու են և վերջ։ Անընդունելի շատ բաներ կան։ Գռեհկությունն ամեն տեղ է՝ պահվածքից մինչև խոսք ու հումորի տեսակ։ Հիմա կարծում են` մտածել, հումոր գրել, սցենարի վրա աշխատել, ինչ-որ բան կարդալ պետք չէ։ Իրար հետ խոսում են, մի թեթև ծիծաղում և մտածում, որ դա որպես հումոր կարող են ներկայացնել»,- ասաց Արտյոմն ու ավելացրեց, որ ամենավատն այն է, որ դա ընդունվում է մարդկանց կողմից։
Ըստ նրա` համացանցի ազդեցությունը հեռուստատեսության որակի վրա մեծ է։ «Համացանցը հարթակ է տալիս հասանելի դարձնելու ամեն տեսակի աղբ։ Ինտելեկտուալ սարսափելի անկում կա, ինչն էլ չի կարող կապ չունենալ որակական փոփոխության հետ։ Մեր դաստիարակության, ազգային մտածողության մեջ գոյություն ունեն բաներ, որոնք չի կարելի անտեսել։ Մենք օջախ ենք, տուն ենք, հո թափթփուկ չենք, որ ամեն ինչ թույլատրելի լինի։ Գուցե ուրիշ երկրներում ամեն ինչ կարելի է, բայց մեզ՝ ոչ, չի կարելի։ Հատկապես, հիմա, երբ համացանցը հեռուստատեսությունը մղել է երկրորդ պլան, կարելի է գոնե դա թողնել մաքուր, որպեսզի հեռուստատեսությունը դառնա սոցցանցերի ու համացանցի ֆիլտրացված տեսակը։ Վատը գտնելը հեշտ է, խնդիրը եղած լավը պահելն ու ցույց տալն է»,- շեշտեց Արտյոմը։
Ժամանակին Արտյոմ Մարկոսյանը ևս քննադատությունների առանցքում էր, երբ նա և Արմեն Վարդանյանը վարում էին երեկոյան ծրագիր՝ «Բերնարդ Շոու»։ Այս նախագծի շրջանակում հաղորդավարների սեղանին աղջիկներ էին կանգնում, իսկ ընմիջման ժամանակ` պարում։
Արտյոմ Մարկոսյանի խոսքով` դա ժամանակին իրենց արած միակ անթույլատրելի բանն է եղել, որի համար երկար ժամանակ քննարկվել ու քննադատվել են։ Դերասանի խոսքով` իրենց ծրագիրը հեռարձակվել է ուշ ժամի, իսկ աղջիկների ներկայությունը եղել է շոուի մի մասնիկը։
«Ժամանակին, այո՛, ես և Արմեն Վարդանյանը Հայաստանում հեղափոխական, համարձակ առաջին նախագիծն անողներից էինք։ Դժվար է ասել, թե ինչպես էին մեզ քննադատում, բզկտում միայն նրա համար, որ ուշ երեկոյան հեռարձակվող շոուի ընթացքում սեղանին աղջիկներ էին պարում։ Դա մեր համարում էին անթույլատրելի արարք, բայց դրա մեջ որևէ վատ բան չկար, քանի որ մեզ երեխաներ չեն նայել, հաղորդումը բավականին ուշ ժամի է հեռարձակվել»,- ասաց դերասանը` նկատելով, որ այն ժամանակ, քիչ թե շատ, եղել է վերահսկողություն, մարդիկ, որոնք ասել են` այսինչ բանը չի կարելի։
Տեսանյութեր
Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Մատանի»
Պրեմիերա. PROJECT LA -«Ինչ-որ մեկին»
Պրեմիերա. Սոնա Ռուբենյան-«Իմ աղջիկ»
Պրեմիերա. Քրիստինե Պեպելյան և Արմենչիկ-«Ժամանակին»
Պրեմիերա. Իվետա Մուկուչյան-«Սեր անի»
Պրեմիերա. Ավրաամ Ռուսո-«12345»
Պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան-«Նոր ընկերուհուդ ասա»
Պրեմիերա. Սիլվա Հակոբյան - «Իմ արև, իմ լուսին»
Պրեմիերա. Բրյունետ-«No Energy»
Պրեմիերա. Նարե Գևորգյան և Աշոտ Թովմասյան - «Օրոր»
Պրեմիերա. Լյոկա-«Լաց մի ինիլ»
Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Աշխարհից աշխարհ»
Պրեմիերա. «Ես քո Արցախն եմ, դու իմ Հայաստանը»-«Hayat Project»
Պրեմիերա. Արա Մարտիրոսյան-«Աղջիկս, բալես»
Պրեմիերա. Սարո- «Սերը կտանի»
Երգի պրեմիերա. Արամ MP3 - «Փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 13:16 • 16.11.24 Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Մատանի»
- 17:03 • 14.11.24 Պրեմիերա. PROJECT LA -«Ինչ-որ մեկին»
- 10:24 • 14.11.24 Պրեմիերա. Սոնա Ռուբենյան-«Իմ աղջիկ»
- 10:15 • 08.11.24 Պրեմիերա. Քրիստինե Պեպելյան և Արմենչիկ-«Ժամանակին»
- 17:39 • 04.11.24 Պրեմիերա. Իվետա Մուկուչյան-«Սեր անի»
- 11:46 • 01.11.24 Պրեմիերա. Ավրաամ Ռուսո-«12345»
- 10:14 • 23.09.24 Պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան-«Նոր ընկերուհուդ ասա»
- 15:07 • 20.09.24 Պրեմիերա. Սիլվա Հակոբյան - «Իմ արև, իմ լուսին»
- 10:46 • 19.09.24 Պրեմիերա. Բրյունետ-«No Energy»
- 15:24 • 17.09.24 Պրեմիերա. Նարե Գևորգյան և Աշոտ Թովմասյան - «Օրոր»
- 11:23 • 13.09.24 Պրեմիերա. Լյոկա-«Լաց մի ինիլ»
- 00:00 • 11.09.24 Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Աշխարհից աշխարհ»
- 12:26 • 02.09.24 Պրեմիերա. «Ես քո Արցախն եմ, դու իմ Հայաստանը»-«Hayat Project»
- 11:51 • 17.08.24 Պրեմիերա. Արա Մարտիրոսյան-«Աղջիկս, բալես»
- 12:52 • 05.08.24 Պրեմիերա. Սարո- «Սերը կտանի»
- 12:37 • 01.06.24 Երգի պրեմիերա. Արամ MP3 - «Փոքրիկ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Հարցազրույց 17:02 • 21/11 «Սիրանկյունի» սիթքոմի բյուջեն 3 անգամ գերազանցում է մյուս նախագծերի բյուջեն. նոր սիթքոմն արդեն «Շանթ»-ի եթերում է Հրանտ Հովսեփյանի, Իրինա Այվազյանի, Մարինկա Խաչատրյանի, Մարգարիտա Խաչատրյանի, Իշխան Ղարիբյանի, Վիկտորյա Սահակյանի, Հայկ Պետրոսյանի, Կարեն Ճաղարյանի և այլոց մասնակցությամբ «Սիրանկյունի» նոր սիթքոմն արդեն Շանթ հեռուստաընկերության եթերում է:
-
Հարցազրույց 17:02 • 21/11 «Սիրանկյունի» սիթքոմի բյուջեն 3 անգամ գերազանցում է մյուս նախագծերի բյուջեն. նոր սիթքոմն արդեն «Շանթ»-ի եթերում է Հրանտ Հովսեփյանի, Իրինա Այվազյանի, Մարինկա Խաչատրյանի, Մարգարիտա Խաչատրյանի, Իշխան Ղարիբյանի, Վիկտորյա Սահակյանի, Հայկ Պետրոսյանի, Կարեն Ճաղարյանի և այլոց մասնակցությամբ «Սիրանկյունի» նոր սիթքոմն արդեն Շանթ հեռուստաընկերության եթերում է:
-
Հարցազրույց 13:38 • 19/11 «Հրաչուկը իմ գտնված երազն է, մենք ապրում ենք միասին». Ալբերտ Սաֆարյան «Իմ ձեռքբերումն իմ կինն է, իմ Հրաչուկը, ում 2 ու կես տարի առաջ գտա, մենք ապրում ենք միասին ու ապրելու ենք միասին ցմահ: Սա այն դեպքը չէ, որ ասում են երբեք մի ասա երբեք»,- պատմել է դերասան Ալբերտ Սաֆարյանը:
-
Հարցազրույց 16:59 • 18/11 «Դուռը բացեց հորս կինը, ասացի՝ բարև ձեզ, ես ձեր ամուսնու առաջին կնոջ աղջիկն եմ, եկել եմ հորս հետ ծանոթանամ». Լիա Զախարյանը՝ հոր հետ հանդիպման մասին «Ոտքերս դողում էր: Ոչ մի բառով չեմ կարող նկարագրել դա ինչ է, որ դու 19 տարեկանում առաջին անգամ սպասում ես, որ լոգարանից դուրս է գալու մի մարդ, ում արյունը քո երակներով հոսում է»,- պատմել է Լիա Զախարյանը:
-
Հարցազրույց 16:07 • 20/11 «Մեր ընտանիքում կոնֆլիկտներ շատ են լինում». Արամ Մելիքյանը՝ ինստագրամից դուրս մնացած ընտանեկան վեճերի, «Մեծ խաղերի», Վահեի հետ թերի հարաբերությունների ու պարտության մասին «Իմ անձնական կյանքն ամբողջությամբ շոու է, ես ամեն ինչից սիրում եմ շոու ստեղծել, և նպատակն էր շոուի միջոցով ցույց տալ այդ ընտանիքի արժեքը»,- նշեց շոումեն Արամ Մելիքյանը:
-
Հարցազրույց 12:16 • 19/11 «Ովքեր Նանուլին չեն ճանաչում, մտածում են, որ շփացած աղջիկ է, ինքնավստահ մեկը». Վիկա Մարտիրոսյան «Ես հպարտորեն ուզում եմ դրա մասին խոսել, որ մանկապարտեզում էլ, դպրոցում էլ, ամեն անգամ, թե՛ տնօրենը, թե՛ դասղեկը, բոլորը իր համեստությունից են խոսում»,- ասել է Վիկա Մարտիրոսյանը:
-
Հարցազրույց 10:57 • 19/11 «Միշտ մտածել եմ, որ իմ պատճառով մայրիկիս կյանքը չի ստացվել». Լիա Զախարյանը՝ ծնողների ամուսնալուծության ու տղաների հետ հարաբերության մասին «Ես միշտ մտածել եմ, որ իմ լինելու պատճառով մայրիկիս կյանքը չի ստացվել: Ինքն ունեցել է երեխա, դրա համար չի կարողացել 2-րդ անգամ ամուսնալ ու դա իմ գիտակից տարիքից մինչև հիմա ինձ հետ եկել է ու դարձել տրավմա»,- պատմել է Լիա Զախարյանը:
-
Հարցազրույց 14:45 • 15/11 «Մենք հեռախոսի մեջ չէինք, սրտիկներ չէինք ուղարկում իրար, ամեն ինչ իրական էր». Արսեն Սաֆարյան «Հրաշք մանկություն եմ ունեցել, որովհետև մենք հեռախոսի ու այփադների մեջ չէինք: Մենք իրական շփվում էինք իրար հետ, իրական սիրում էինք, իրական նեղացնում էինք իրար»,- պատմել է երգիչ Արսեն Սաֆարյանը:
-
Հարցազրույց 10:55 • 18/11 «Ընկերներն ավելին են, քան տաղանդը». Հրաչ Քեշիշյանը՝ «3 ընկեր» բեմադրության մասին. պրեմիերան և հույզերը կուլիսներում Ռեժիսոր Հրաչ Քեշիշյանի բեմադրությամբ Ռեմարկի «3 ընկեր» ստեղծագործությունը՝ Անի Խաչիկյանի, Ներսես Ավետիսյանի, Լևոն Հախվերդյանի ու Վիլեն Սարգսյանի գլխավոր դերակատարմամբ բարձրացավ Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի բեմ:
-
Հարցազրույց 17:02 • 21/11 «Սիրանկյունի» սիթքոմի բյուջեն 3 անգամ գերազանցում է մյուս նախագծերի բյուջեն. նոր սիթքոմն արդեն «Շանթ»-ի եթերում է Հրանտ Հովսեփյանի, Իրինա Այվազյանի, Մարինկա Խաչատրյանի, Մարգարիտա Խաչատրյանի, Իշխան Ղարիբյանի, Վիկտորյա Սահակյանի, Հայկ Պետրոսյանի, Կարեն Ճաղարյանի և այլոց մասնակցությամբ «Սիրանկյունի» նոր սիթքոմն արդեն Շանթ հեռուստաընկերության եթերում է:
Նորաձևություն
-
17:28 • 22.07.24 Քիմ Քարդաշյանի նոր ֆոտոշարքը
-
11:33 • 19.07.24 «Մեր նոր թափանցիկ հավաքածուն թողարկվեց». Քիմ Քարդաշյան
Շոուբիզնես
-
23:07 • 16.11.24 «Մանկական Եվրատեսիլ 2024»-ում հաղթեց Վրաստանը, Հայաստանը 8-րդն է
-
13:06 • 16.11.24 Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Մատանի»
Ժամանց
-
10:16 • 22.11.24 Սոնա Ռուբենյանը հրապարակել է դստեր ծննդյան 3-ամյակի լուսանկարները
-
16:11 • 18.11.24 Արփի Գաբրիելյանը նշում է ծննդյան տարեդարձը
Photographer
-
10:13 • 21.11.24 «Նյու Յորքն ինձ այնքան է սազում». Եվա Բաղդասարյանի նոր ֆոտոշարքը
-
14:56 • 19.11.24 Դերասանուհի Մերի Հակոբյանի նոր ֆոտոշարքը