Հայտնի աղջիկների մանկության մասին պատմում են նրանց մայրիկները. փափուկ խաղալիքների հանդեպ «էգոիստությունից» մինչև չկատարված երազանքի իրագործում՝ դստեր միջոցով
Իրենց մայրիկների չկատարված երազանքն իրագործելուց մինչև չարաճճիություններ, խաղեր, ձեռքբերումներ ու մանկական այնպիսի հիշողություններ, որոնց մասին կարող են պատմել միայն մայրիկները։
Tert.am Life-ն ավելի վաղ ներկայացրել է ֆոտոշարք, որտեղ իրենց մայրիկների հետ են հայտնի տղաները։ Այս անգամ՝ շարքը շարունակելով, շոուբիզնեսից հայտնի աղջիկների մասին պատմում են իրենց մայրիկները։
«Դստերս հետ գերբնական կապվածություն ունենք»
Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանի մայրիկը աղջկանից պակաս կատակասեր չէ։ Մանկավարժ, դաշնակահարուհի Գալինա Կիրակոսյանը կատակեց՝ շնորհակալ է, որ իրենց հանդիպման համար առիթ ստեղծվեց, այլապես Անահիտի խիտ գրաֆիկը մայրիկին երբեմն ստիպում է կարոտել դստերը։
Հիշողությունները վառ են՝ Անահիտը խելոք ու կազմակերպված երեխա է եղել։ Մայրիկը հպարտությամբ հիշեց ակտիվ դստեր մանկությունից որոշ դրվագներ։
«Մենք որոշ ժամանակ Բելառուսում ենք ապրել և Անահիտը մանկապարտեզ այնտեղ է գնացել։ Երկու տարեկան էր, բայց արդեն զգացվում էր, որ ունի երաժշտական բացարձակ լսողություն։ Դա չէր վրիպել մանկապարտեզի իրենց երաժշտական մանկավարժի աչքից և Անահիտին հրավիրեցինն «Զանգակներ» մանկական խումբ։ Այնտեղ նրա երգեցողությունն այնքան էին հավանել, որ հայերեն կատարումներից մեկը ձայնագրեցին ու ռադիոկայանով հնչեցրին։ Նյութ էլ պատրաստեցին, որ երկրաշարժից հետո արտագաղթաց ընտանիքի փոքրիկն այսպես ակտիվ ու հետաքրքիր բալիկ է։ Հետո իրեն նկարահանման կանչեցին և ինքը պետք է իմ գրկում քնած ձևանար։ Չեք պատկերացնի, թե ինքն ինչպես կարողացավ մտնել դերի մեջ»,- ասաց տիկինն ու հավելեց՝ այդ ժամանակ ինքը հասկացավ, որ դուստրն արվեստի ոլորտում է լինելու։
Անահիտը երկու ավագ քույրերի փոքրիկն է։ Մայրիկը նրան հաճախ է անվանում «իմ տղա»՝ ոչ թե որդի ունենալու ցանկությունն է նրան ստիպում, այլ Անահիտի բնավորությունը։ Մայրիկի խոսքով դուստրն իր օգնականն է եղել դեռ շատ փոքր տարիքից։
«Շատ խելոք ու կազմակերպված երեխա է եղել, բայց շատ ակտիվ էր։ Ինքը երբեմն այնպիսի գործեր կաներ, որ տղաները գուցե անգամ չհանգնեին մոտ ձեռնարկել։ Միշտ ժպիտով ենք հիշում այն դժվար տարիները, երբ կար ջրի խնդիր և մարդիկ ջուր էին կրում։ Այդ տարիներին Անահիտս ինչ արագությամբ ու պատրաստակամությամբ էր ինձ օգնում, որ աննկարագրելի է»,- ասաց տիկին Գալինան ու ժպիտով ավելացրեց՝ դուստրը երկրպագուների ու տղաների ուշադրության պակաս դպրոցական տարիներին չի ունեցել։
Մայրիկի խոսքով ինքն ու դուստրն ունեն յուրահատուկ կապվածություն․ «Մանկությունից մինչև այսօր դստերս հետ գերբնական կապվածություն ունենք։ Եթե ես մի քանի օր տանը չէի լինում, ինքը ջերմում էր ու երբ վերադառնում էի՝ միանգամից ապաքինվում էր։ Եվ, իմիջայլոց, նույն կապվածությունը կա նաև այսօր։ Եթե Անահիտը հիվանդ եղավ, ես անպայման պետք է իր կողքին լինի, անկախ այն բանից, որ ինքը նույնպես արդեն մայրիկ է»։
Տիկին Գալինան նշեց՝ Անահիտը կատարել է իր չկատարված երազանքն ու դարձել դերասանուհի։
«Ես դեռ փոքր տարիքից երազել եմ այդ մասնագիտության մասին` սովետական տարիներին հավաքում էի Գուրչենկոյի լուսանկարները, հիանում էի իրենով։ Բայց հետո ինձ ավելի ձգեց երաժշտությունը և ես այդ ոլորտում էլ շարունակեցի։ Ես երաժիշտ եմ և մանկավարժ, չնայած վաղուց դաշնամուր չեմ նվագել, բայց հիմա էլ ամբողջ զբաղվածությունս թոռնիկներս են՝ իրենց եմ պահում, օգնում եմ աղջիկներիս»,- ասաց նա։
Անահիտի մայրիկը պատմեց՝ դուստրը շատ ուշադիր բնավորություն ունի, ինչի շնորհիվ մայրիկին հիշարժան տոներ հաճախ է պարգևում։
«Ինչ տոն ու առիթ լինի նա հիշում է՝ նվերներով գալիս է և անակնկալներ է մտածում։ Տարեդարձիս օրն էլ փուչիկներով, նվերներով, անակնկալներով պետք է անպայման կեսգիշերին գա։ Ես գիշերազգեստով կանգնան նա կշնորհավորի, կերգի, կպարի, բոլորիս կուրախացնի ու կգնա։ 50-ամյակիս ինքն իր ձեռքով իմ ու բոլոր բարեկամների լուսանկարներից կոլաժ էր պատրաստել՝ թղթերով կտրել ու ամրացրել էր։ Դրանց հետ էլ հիսուն ցանկություն և այդ ամենը իր ձեռքի աշատանքն էր։ Շատ էի հուզվել»,- ասաց տիկին Գալինան
Դերասանուհու մայրիկը, դստեր մանկության մասին խոսելիս, հուզվեց, արտասվեց ու իր խոսքն ամփոփեց․ «Հիմա, չնայած իր աշխատանքով պայմանավորված քիչ ենք հանդիպում, բայց ես գիտեմ, որ իմ աղջիկն ինձ շատ է սիրում։ Մենք յուրահատուկ կապվածություն ունենք՝ ինքը մամայի աղջիկն է»։
«Ես հիմա իրենով եմ ապրում»
Դերասանուհի Անատի Սաքանյանի մայրիկը՝ Նուշիկ Եսայանը, բուժաշխատող է։ Անատիի մանկությունից նա հիշեց քմահաճություններն ու հետաքրքիր սովորությունները։
Մայրիկը նշեց՝ դուստրը խոսել սկսել է, երբ յոթ ամսական էր։ Իր լուսանկարին նայելով դերասանուհին իր անունը՝ Անահիտ, արտասանել է Անատի և այդպիսով իր համար ստեղծել մի անուն, որով այսօր հայտնի է։
«Անատին փոքր տարիքից եղել է աշխույժ, խելացի և հետաքրքրասեր։ Շատ կազմակերպված ու ինքնուրույն երեխա էր։ Անգամ փոքր տարիքում, երբ սովորաբար ծնողներն են երեխաներին պառկեցնում քնելու, Անատին ինքն իրենով, իր ժամին քնում էր՝ առանց որևէ մեկիս անհանգստություն պատճառելու»,- ասաց տիկին Նուշիկը։
Դերասանուհու մայրիկը հիշեց՝ Անատին հաճախ էր խորամանկում և խուսափում ծնողների բարկությունից։
«Հիմա ես չեմ մտաբերի մի դեպք, որ իր վրա բարկացած լինենք, իսկապես առիթ չէր տալիս, որ իր վրա անգամ բարձրաձայն խոսենք, որովհետև շատ զգայուն ու ազդվող էր։ Ինքն, այսպես ասած, ֆիրմային արտահայտություն ուներ, «մի ջղայինացի մամա ջան՝ սիրի-սիրի», ասում էր, որից հետո մենք ծիծաղում էինք ու էլ չէինք կարողանում իր վրա բարկանալ»,- ասաց նա։
Անատին մանկության տարիներին հետաքրքիր սովորություններ է ունեցել, որոնցից մեկը մայրիկը ծիծաղելով հիշեց․ «Փոքր տարիքում ուտելու հետ կապված միշտ խնդիրներ էին լինում, միշտ չէր ուտում։ Երբ դեռ Լենինգրադում էինք, ինքը շատ ծիծաղելի սովորություն ուներ։ Մեր համով-հոտով հայկական ուտելիքները թողած, ինքն ամեն օր ժամ էր արել ու գնում էր ռուս հարևանների տանն էր հաց ուտում։ Շատ ծիծաղելի էր իրականում։ Սովորաբար ամանով հետևից պտտվում էինք, որ մի բան ուտի, բայց մի օր էլ հորաքրոջ տանը շատ մեծ կաթսա կար ու երբ հավաքվում էիքն ընտանիքով դրա մեջ էինք ուտեսները պատրաստում։ Նրանց տանն էիք, երբ պատահաբար մտա խոհանոց, տեսնեմ ինքը կոշիկները հանել մտել է այդ կաթսայի մեջ ու ձեռքերով փլավ է ուտում։ Ե՛վ բարկացել էի, և՛ ծիծաղս չէի կարողանում զսպել այդ տեսարանից»,- ծիծաղելով վերհիշեց դերասանուհու մայրիկը»։
Ըստ մայրիկի, ավելի ուշ իրենք հասկացան, որ Անատին ունի կազմակերպչական ջիղ՝ նա ամեն տարի նախապես գրել է իր տարեդարձի օրն անցկացնելու սցենար, ավելին, դերասանուհին հաճախ է կազմակերպել նաև դպրոցական միջոցառումներ։
«Տարեդարձին սրտատրոփ սպասում էր և մինչ օրս էլ այդպես է։ Նախապես որոշում էր բոլոր դետալները՝ սկսած թե ինչ է այդ օրը հագնելու։ Սակայն միայն տանը չէ, որ այդպես ակտիվ էր՝ իրենց Վերջին զանգի սցենարն ինքն է գրել և բոլորն ասում էին, որ բավականին հաջող է ստացվել»,- ասաց տիկին Նուշիկը։
Անատիի մայրիկը հիշեց նաև դստեր բնազդի և իրենց հետաքրքիր կապվածության մասին․ «Երբ ինձ հետ կապված որևէ բան էր լինում՝ միանգամից զգում էր։ Ես բուժաշխատող եմ և գիշերային հերթապահության էի լինում, բայց Անատին արդեն սովորել էր։ Մի օր գնալուցս լացում էր։ Շատ զարմացա, որովհետև այնպես չէր, որ առաջին անգամն էր՝ ուղղակի առաջին դեպքն էր, որ ինքն այդքան անհանգիստ լինի։ Դրանից հետո ես շատ լուրջ վիրահատություն տարա, շատ ծանր անցավ այդ ամենը ու փաստորեն դուստրս դա բնազդաբար կանխազգացել էր»։
Պարզվում է դստեր՝ էկրանին լինելու ցանկությանը մայրիկն այնքան էլ կողմ չի եղել։
«Հայկական բոլոր ընտանիքների նման՝ մենք էլ էինք դեմ։ Չէինք ուզում, որ ինքը դերասանուհի լինելն իր համար մասնագիտություն դարձնի, ցանկանում էինք ուրիշ ուղղությամբ գնա, բայց նաև գիտեիք, թե ինքն ինչքան աշխույժ, կազմակերպող ու արվեստը սիրող է։ Նա, ամեն դեպքում, կարողացավ իր ուզածին հասնել։ Իհարկե ունի մասնագիտություն՝ կոսմետոլոգ է, ավելի է խորացնում իր գիտելիքները, աշխատում է իր մասնագիտությամբ, բայց արվեստի ոլորտն իր համար մի ուրիշ աշխարհ է»,- ասաց նա։
Տիկին Նուշիկի խոսքով, չնայած Անատին իրենց ընտանիքի միակ երեխան է, ամեն դեպքում, նրան ոչ հիվանդագին ուշադրությամբ են վերաբերվել ու ոչ էլ այնպիսի դաստիարակություն տվել, որ նա եսակենտրոն մեծանա։
«Դուստրս բացարձակ էգոիստ չէ, Անատին էգոիստություն կանի միայն, երբ խոսքը վերաբերում է փափուկ խաղալիքների իր հավաքածուին։ Այ դա միակ բանն է, որը նա երբեք ոչ մեկի հետ չի կիսի, դեռ մի բան էլ կասի իմն է ու վերջ։ Իսկ մնացած հարցերում առատաձեռն է։ Մենք շատ ենք կենտրոնանում իր վրա, ես հիմա իրենով եմ ապրում, մեկ-մեկ ուզում եմ բաց թողնել, բայց դե․․․ Հնարավորինս խուսափել ենք շատ դողալուց, ավելի փորձում էինք ճիշտ դաստիարակություն տալ»:
Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի
Տեսանյութեր
Պրեմիերա. Նունե Եսայան և Արման Աղաջանյան-«Տուն արի»
Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Մատանի»
Պրեմիերա. PROJECT LA -«Ինչ-որ մեկին»
Պրեմիերա. Սոնա Ռուբենյան-«Իմ աղջիկ»
Պրեմիերա. Քրիստինե Պեպելյան և Արմենչիկ-«Ժամանակին»
Պրեմիերա. Իվետա Մուկուչյան-«Սեր անի»
Պրեմիերա. Ավրաամ Ռուսո-«12345»
Պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան-«Նոր ընկերուհուդ ասա»
Պրեմիերա. Սիլվա Հակոբյան - «Իմ արև, իմ լուսին»
Պրեմիերա. Բրյունետ-«No Energy»
Պրեմիերա. Նարե Գևորգյան և Աշոտ Թովմասյան - «Օրոր»
Պրեմիերա. Լյոկա-«Լաց մի ինիլ»
Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Աշխարհից աշխարհ»
Պրեմիերա. «Ես քո Արցախն եմ, դու իմ Հայաստանը»-«Hayat Project»
Պրեմիերա. Արա Մարտիրոսյան-«Աղջիկս, բալես»
Պրեմիերա. Սարո- «Սերը կտանի»
Երգի պրեմիերա. Արամ MP3 - «Փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 16:01 • 22.11.24 Պրեմիերա. Նունե Եսայան և Արման Աղաջանյան-«Տուն արի»
- 13:16 • 16.11.24 Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Մատանի»
- 17:03 • 14.11.24 Պրեմիերա. PROJECT LA -«Ինչ-որ մեկին»
- 10:24 • 14.11.24 Պրեմիերա. Սոնա Ռուբենյան-«Իմ աղջիկ»
- 10:15 • 08.11.24 Պրեմիերա. Քրիստինե Պեպելյան և Արմենչիկ-«Ժամանակին»
- 17:39 • 04.11.24 Պրեմիերա. Իվետա Մուկուչյան-«Սեր անի»
- 11:46 • 01.11.24 Պրեմիերա. Ավրաամ Ռուսո-«12345»
- 10:14 • 23.09.24 Պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան-«Նոր ընկերուհուդ ասա»
- 15:07 • 20.09.24 Պրեմիերա. Սիլվա Հակոբյան - «Իմ արև, իմ լուսին»
- 10:46 • 19.09.24 Պրեմիերա. Բրյունետ-«No Energy»
- 15:24 • 17.09.24 Պրեմիերա. Նարե Գևորգյան և Աշոտ Թովմասյան - «Օրոր»
- 11:23 • 13.09.24 Պրեմիերա. Լյոկա-«Լաց մի ինիլ»
- 00:00 • 11.09.24 Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Աշխարհից աշխարհ»
- 12:26 • 02.09.24 Պրեմիերա. «Ես քո Արցախն եմ, դու իմ Հայաստանը»-«Hayat Project»
- 11:51 • 17.08.24 Պրեմիերա. Արա Մարտիրոսյան-«Աղջիկս, բալես»
- 12:52 • 05.08.24 Պրեմիերա. Սարո- «Սերը կտանի»
- 12:37 • 01.06.24 Երգի պրեմիերա. Արամ MP3 - «Փոքրիկ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Հարցազրույց 14:53 • 22/11 «2 ամիս հիվանդանոցում էր, արդեն տանն է, տրամադրությունը լավ է». Լուիզա Ներսիսյանը՝ Հրանտ Թոխատյանի առողջական վիճակի մասին «Կարևորը, որ այդ դժվար փուլի միջով անցանք ու կարողացանք հաղթահարել»,- Tert.am Life-ի հետ զրույցում՝ խոսելով Հրանտ Թոխատյանի առողջականի վիճակի մասին, ասաց դերասանուհի Լուիզա Ներսիսյանը:
-
Հարցազրույց 13:16 • 22/11 «Ի տարբերություն շատ երեխաների՝ Արեգն իմ հեռախոսի կոդը չգիտի». Քրիստինե Պեպելյանը՝ խիստ մայր լինելու մասին «Ես իրեն շատ խիստ եմ մեծացնում, բայց իրար հետ ընկերություն ենք անում, ուրախ ժամանակ ենք անցկացնում: Իմ պահանջները շատ են իրենից: Բայց ես դա անում եմ առանց իրեն նեղացնելու»,- պատմել է Քրիստինե Պեպելյանը:
-
Հարցազրույց 17:02 • 21/11 «Սիրանկյունի» սիթքոմի բյուջեն 3 անգամ գերազանցում է մյուս նախագծերի բյուջեն. նոր սիթքոմն արդեն «Շանթ»-ի եթերում է Հրանտ Հովսեփյանի, Իրինա Այվազյանի, Մարինկա Խաչատրյանի, Մարգարիտա Խաչատրյանի, Իշխան Ղարիբյանի, Վիկտորյա Սահակյանի, Հայկ Պետրոսյանի, Կարեն Ճաղարյանի և այլոց մասնակցությամբ «Սիրանկյունի» նոր սիթքոմն արդեն Շանթ հեռուստաընկերության եթերում է:
-
Հարցազրույց 13:38 • 19/11 «Հրաչուկը իմ գտնված երազն է, մենք ապրում ենք միասին». Ալբերտ Սաֆարյան «Իմ ձեռքբերումն իմ կինն է, իմ Հրաչուկը, ում 2 ու կես տարի առաջ գտա, մենք ապրում ենք միասին ու ապրելու ենք միասին ցմահ: Սա այն դեպքը չէ, որ ասում են երբեք մի ասա երբեք»,- պատմել է դերասան Ալբերտ Սաֆարյանը:
-
Հարցազրույց 16:59 • 18/11 «Դուռը բացեց հորս կինը, ասացի՝ բարև ձեզ, ես ձեր ամուսնու առաջին կնոջ աղջիկն եմ, եկել եմ հորս հետ ծանոթանամ». Լիա Զախարյանը՝ հոր հետ հանդիպման մասին «Ոտքերս դողում էր: Ոչ մի բառով չեմ կարող նկարագրել դա ինչ է, որ դու 19 տարեկանում առաջին անգամ սպասում ես, որ լոգարանից դուրս է գալու մի մարդ, ում արյունը քո երակներով հոսում է»,- պատմել է Լիա Զախարյանը:
-
Հարցազրույց 16:07 • 20/11 «Մեր ընտանիքում կոնֆլիկտներ շատ են լինում». Արամ Մելիքյանը՝ ինստագրամից դուրս մնացած ընտանեկան վեճերի, «Մեծ խաղերի», Վահեի հետ թերի հարաբերությունների ու պարտության մասին «Իմ անձնական կյանքն ամբողջությամբ շոու է, ես ամեն ինչից սիրում եմ շոու ստեղծել, և նպատակն էր շոուի միջոցով ցույց տալ այդ ընտանիքի արժեքը»,- նշեց շոումեն Արամ Մելիքյանը:
-
Հարցազրույց 12:16 • 19/11 «Ովքեր Նանուլին չեն ճանաչում, մտածում են, որ շփացած աղջիկ է, ինքնավստահ մեկը». Վիկա Մարտիրոսյան «Ես հպարտորեն ուզում եմ դրա մասին խոսել, որ մանկապարտեզում էլ, դպրոցում էլ, ամեն անգամ, թե՛ տնօրենը, թե՛ դասղեկը, բոլորը իր համեստությունից են խոսում»,- ասել է Վիկա Մարտիրոսյանը:
-
Հարցազրույց 14:53 • 22/11 «2 ամիս հիվանդանոցում էր, արդեն տանն է, տրամադրությունը լավ է». Լուիզա Ներսիսյանը՝ Հրանտ Թոխատյանի առողջական վիճակի մասին «Կարևորը, որ այդ դժվար փուլի միջով անցանք ու կարողացանք հաղթահարել»,- Tert.am Life-ի հետ զրույցում՝ խոսելով Հրանտ Թոխատյանի առողջականի վիճակի մասին, ասաց դերասանուհի Լուիզա Ներսիսյանը:
-
Հարցազրույց 10:57 • 19/11 «Միշտ մտածել եմ, որ իմ պատճառով մայրիկիս կյանքը չի ստացվել». Լիա Զախարյանը՝ ծնողների ամուսնալուծության ու տղաների հետ հարաբերության մասին «Ես միշտ մտածել եմ, որ իմ լինելու պատճառով մայրիկիս կյանքը չի ստացվել: Ինքն ունեցել է երեխա, դրա համար չի կարողացել 2-րդ անգամ ամուսնալ ու դա իմ գիտակից տարիքից մինչև հիմա ինձ հետ եկել է ու դարձել տրավմա»,- պատմել է Լիա Զախարյանը:
-
Հարցազրույց 10:55 • 18/11 «Ընկերներն ավելին են, քան տաղանդը». Հրաչ Քեշիշյանը՝ «3 ընկեր» բեմադրության մասին. պրեմիերան և հույզերը կուլիսներում Ռեժիսոր Հրաչ Քեշիշյանի բեմադրությամբ Ռեմարկի «3 ընկեր» ստեղծագործությունը՝ Անի Խաչիկյանի, Ներսես Ավետիսյանի, Լևոն Հախվերդյանի ու Վիլեն Սարգսյանի գլխավոր դերակատարմամբ բարձրացավ Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի բեմ:
-
Հարցազրույց 13:16 • 22/11 «Ի տարբերություն շատ երեխաների՝ Արեգն իմ հեռախոսի կոդը չգիտի». Քրիստինե Պեպելյանը՝ խիստ մայր լինելու մասին «Ես իրեն շատ խիստ եմ մեծացնում, բայց իրար հետ ընկերություն ենք անում, ուրախ ժամանակ ենք անցկացնում: Իմ պահանջները շատ են իրենից: Բայց ես դա անում եմ առանց իրեն նեղացնելու»,- պատմել է Քրիստինե Պեպելյանը:
-
Հարցազրույց 17:02 • 21/11 «Սիրանկյունի» սիթքոմի բյուջեն 3 անգամ գերազանցում է մյուս նախագծերի բյուջեն. նոր սիթքոմն արդեն «Շանթ»-ի եթերում է Հրանտ Հովսեփյանի, Իրինա Այվազյանի, Մարինկա Խաչատրյանի, Մարգարիտա Խաչատրյանի, Իշխան Ղարիբյանի, Վիկտորյա Սահակյանի, Հայկ Պետրոսյանի, Կարեն Ճաղարյանի և այլոց մասնակցությամբ «Սիրանկյունի» նոր սիթքոմն արդեն Շանթ հեռուստաընկերության եթերում է:
Նորաձևություն
-
17:28 • 22.07.24 Քիմ Քարդաշյանի նոր ֆոտոշարքը
-
11:33 • 19.07.24 «Մեր նոր թափանցիկ հավաքածուն թողարկվեց». Քիմ Քարդաշյան
Ժամանց
-
10:16 • 22.11.24 Սոնա Ռուբենյանը հրապարակել է դստեր ծննդյան 3-ամյակի լուսանկարները
-
16:11 • 18.11.24 Արփի Գաբրիելյանը նշում է ծննդյան տարեդարձը
Photographer
-
10:13 • 21.11.24 «Նյու Յորքն ինձ այնքան է սազում». Եվա Բաղդասարյանի նոր ֆոտոշարքը
-
14:56 • 19.11.24 Դերասանուհի Մերի Հակոբյանի նոր ֆոտոշարքը