«Ես ու ամուսինս չենք սիրում նկարներ հրապարակել»․ Սոնա Շահգելդյանը՝ ամուսնու, որդու և շարֆերի հավաքածու ներկայացնելու մասին
Սոնա Շահգելդյանն այս ընթացքում հագեցած առօրյա ունի՝ ժամանակ է տրամադրում ինչպես որդու հետ զբոսանքներին, նրա դաստիարակությանը, այնպես էլ աշխատանքային նորություններով ներկայանալուն։
Tert.am Life-ի հետ զրույցում Սոնան ասաց, որ միանգամից մի քանի աշխատանք ունի՝ երաժշտական նորություններից զատ շարֆերի նոր հավաքածու է ներկայացնելու, բացի այդ, խոսեց ընտանիքի՝ որդու և ամուսնու մասին։
Պարզվում է՝ Սոնան պատրաստում է ներկայացնել շարֆերի անվանական հավաքածու։ Ինչ տեսք կունենան դրանք, երգչուհին առայժմ շատ չի մանրամասնում, սակայն առաջին նմուշները տրամադրել է մեզ: Սոնայի խոսքով՝ սահմանափակ հավաքածու է, որը հասանելի կլինի շատ շուտով։
Դիտարկմանը, որ իր ոճը ոչ միշտ է ընդունվում, հաճախ քննադատվում է, իր կարծիքով՝ այդ հանգամանքն ինչպե՞ս կազդի հավաքածույի վրա, Սոնան արձագանքեց․ «Իմ ոճի հետ կապված քննադատություններ շատ չեմ նկատել: Եթե անկեղծ, նկատելու դեպքում էլ աշխատում եմ ուշադրություն չդարձնել։ Երբեք որևէ մեկից որևէ միտք չեմ գողացել, ես ունեմ իմ ուրույն ոճը և աշխատում եմ պրոֆեսիոնալ մարդկանց հետ»։ Թե ինչպես կընդունվի իր հավաքածուն լսարանի կողմից, ըստ երգչուհու, պարզ կլինի միայն այն թողարկելուց հետո։
Երգչուհին շարֆերի հավաքածուն ստեղծել է մտերիմներից մեկի՝ դիզայներ-նկարչուհի Մարիա Ակլունցի հետ։ Վերջինս էսքիզներն է անում, մտահղացումը՝ Սոնայինն է։ «Ժամանակին ունեցել եմ պայուսակների հավաքածու, որը նույնպես իմ անուն-ազգանունով էր ներկայացվում։ Հիմա որոշեցի հայկական նախշերով շարֆեր ներկայացնել։ Առայժմ ոչ ոք չի տեսել դրանք, բայց կարծում եմ՝ այն, ինչ արել և անում եմ, լավ է ստացվում, կարևորը՝ սրտանց եմ անում։ Նշեմ, որ ամբողջությամբ իմ մտքերն են։ Ավելի ուշ կլինի ֆոտոշարք և մարդիկ կկարողանան ծանոթանալ հավաքածուին։ Բացի վաճառքը նաև բարգործություն անելու մտահղացում ունեմ»,- ասաց Սոնան։
Բացի շարֆերի հավաքածու ներկայացնելը, երգչուհին պատրաստում է երաժշտական նոր տեսահոլովակ, որի մանրամասներին դեռ կանդրադառնանք։
Սոնայի խոսքով՝ աշխատանքային հագեցած գրաֆիկի ընթացքում փորձում է հնարավորինս շատ ժամանակ հատկացնել ընտանիքին, կարևորում է երեխայի հետ անցկացրած ժամանակը։ Որդու խնամքի գործում Սոնային օգնում է պրոդյուսեր-մայրիկը՝ Անահիտը։
«Չնայած բալիկիս խնամքով հիմա մայրիկս է զբաղվում, ես էլ փորձում եմ ամեն ինչ հասցնել՝ համատեղել թե՛ երեխայիս հետ ժամանակ անցկացնելը, թե՛ նորություններով հանդես գալը։ Մայրս, իսկապես, ինձ շատ է աջակցում, միշտ իմ կողքին է, հիմա էլ բալիկովս է զբաղվում։ Բալիկս շատ տաղանդավոր երեխա է, կարծում եմ այդպես է, որովհետև ես եմ իր մայրիկը»,- ժպիտով ասաց Սոնան ու հավելեց, որ երեք տարեկան Արթուրի հետ սիրում է գնալ քաղաքի այգիներ։
«Երբ այգի ենք գնում, ամբողջությամբ թաց ենք վերադառնում տուն։ Շատ-շատ չարաճճի, ակտիվ ու աշխույժ, բայց խելացի ու հասկացող երեխա է տղաս։ Չնայած տարիքին՝ հետաքրքրությունները բավականին շատ են, ինքն իր համար կարողանում է զբաղմունքներ գտնել։ Հիմա հետաքրքրված է նկարչությամբ՝ շատ ժամանակ է անցկացնում նկարելով։ Դե իմ երգերն արդեն անգիր գիտի՝ երգում է, պարում, արդեն մտածում եմ, թե հետագայում ինչ ուղի է ընտրելու։ Բնավորությամբ այնպիսի մարդ եմ, որ եթե նկատեմ տաղանդ չունի, իրեն չեմ ուղղորդի այս ասպարեզ։ Այնպես չէ, որ եթե Սոնայի երեխան է, պետք է անպայման երգի։ Դա ժամանակի հետ կհասկանամ, բայց այն․ որ արվեստի կողմն է ընտրելու, արդեն նկատելի է»,- ասաց երգչուհին՝ հավելելով, որ որքան էլ տաղանդավոր կամ հետաքրքրասեր լինի երեխան, ինքը շատ է կարևորում մարդկային տեսակը, առաջին հերթին ուզում է ուղղակի լավ մարդու մեծացնել։
Օրեր առաջ Սոնան գրել էր, որ իրեն և դիզայներ Գեղամ Շերոյանին սիրավեպ են վերագրում, ինչը չի համապատասխանում իրականությանը: Ինչ վերաբերում է ամուսնու հետ հարաբերություններին և քննարկումներին, թե Սոնան իրականում ամուսնացած չէ, երգչուհին ասաց․ «Ես ունեմ շատ լավ ընտանիք՝ ես ու Նարեկն ամուսնացել ենք 2014 թվականին, 2015-ին ծնվել է բալիկս՝ Արթուրը։ Կյանքի իմաստը, կարծում եմ, այն չէ, որ Ֆեյսբուքում անընդհատ ընտանեկան լուսանկարներ տեղադրես ու ցուցադրես։ Մենք նման բաներ չենք սիրում: Կարծում եմ՝ շատերն են նկատել՝ ինձ մոտ հիմնականում աշխատանքային լուսանկարներ են, որոնք այն մարդկանց համար է, ովքեր ինձ սիրում են, գնահատում»։
Տեսանյութեր
Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Մատանի»
Պրեմիերա. PROJECT LA -«Ինչ-որ մեկին»
Պրեմիերա. Սոնա Ռուբենյան-«Իմ աղջիկ»
Պրեմիերա. Քրիստինե Պեպելյան և Արմենչիկ-«Ժամանակին»
Պրեմիերա. Իվետա Մուկուչյան-«Սեր անի»
Պրեմիերա. Ավրաամ Ռուսո-«12345»
Պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան-«Նոր ընկերուհուդ ասա»
Պրեմիերա. Սիլվա Հակոբյան - «Իմ արև, իմ լուսին»
Պրեմիերա. Բրյունետ-«No Energy»
Պրեմիերա. Նարե Գևորգյան և Աշոտ Թովմասյան - «Օրոր»
Պրեմիերա. Լյոկա-«Լաց մի ինիլ»
Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Աշխարհից աշխարհ»
Պրեմիերա. «Ես քո Արցախն եմ, դու իմ Հայաստանը»-«Hayat Project»
Պրեմիերա. Արա Մարտիրոսյան-«Աղջիկս, բալես»
Պրեմիերա. Սարո- «Սերը կտանի»
Երգի պրեմիերա. Արամ MP3 - «Փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 13:16 • 16.11.24 Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Մատանի»
- 17:03 • 14.11.24 Պրեմիերա. PROJECT LA -«Ինչ-որ մեկին»
- 10:24 • 14.11.24 Պրեմիերա. Սոնա Ռուբենյան-«Իմ աղջիկ»
- 10:15 • 08.11.24 Պրեմիերա. Քրիստինե Պեպելյան և Արմենչիկ-«Ժամանակին»
- 17:39 • 04.11.24 Պրեմիերա. Իվետա Մուկուչյան-«Սեր անի»
- 11:46 • 01.11.24 Պրեմիերա. Ավրաամ Ռուսո-«12345»
- 10:14 • 23.09.24 Պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան-«Նոր ընկերուհուդ ասա»
- 15:07 • 20.09.24 Պրեմիերա. Սիլվա Հակոբյան - «Իմ արև, իմ լուսին»
- 10:46 • 19.09.24 Պրեմիերա. Բրյունետ-«No Energy»
- 15:24 • 17.09.24 Պրեմիերա. Նարե Գևորգյան և Աշոտ Թովմասյան - «Օրոր»
- 11:23 • 13.09.24 Պրեմիերա. Լյոկա-«Լաց մի ինիլ»
- 00:00 • 11.09.24 Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Աշխարհից աշխարհ»
- 12:26 • 02.09.24 Պրեմիերա. «Ես քո Արցախն եմ, դու իմ Հայաստանը»-«Hayat Project»
- 11:51 • 17.08.24 Պրեմիերա. Արա Մարտիրոսյան-«Աղջիկս, բալես»
- 12:52 • 05.08.24 Պրեմիերա. Սարո- «Սերը կտանի»
- 12:37 • 01.06.24 Երգի պրեմիերա. Արամ MP3 - «Փոքրիկ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
TV, կինո 13:47 • 13/11 «Երբ «Ֆուլ հաուս»-ում Մարջան Ավետիսյանին առաջարկեցին Թամարայի դերում, ես դեմ էի». Գրիգոր Դանիելյանը՝ «Ֆուլ հաուս»-ի կոնֆլիկտների ու նախագծի շարունակության մասին «Երբ «Ֆուլ հաուս» նախագծում Դավիթ Բաբախանյանը Մարջան Ավետիսյանին առաջարկեց Թամարայի դերում, ես ինքս դեմ էի: Ասում էի՝ այդ աղջիկը սերիալներում լացում է, չի կարողանա»,- պատմել է դերասան Գրիգոր Դանիելյանը:
-
Հարցազրույց 17:16 • 12/11 «Լուսաբացին մայրս ամեն օր կանչում էր եղբորս անունը». Իրինա Այվազյանը պատմել է եղբոր հետ կապն ընդհատվելու 70 օրվա մասին «Իրականում մայրս էլ, հայրս էլ շատ վատ հոգեվիճակում էին: Հայրս փակ բնավորություն ունի, մայրիկիս մոտ շատ ավելի վատ ձևով էր արտահայտվում, չէր խոսում, լեզվի թմրածություն ուներ:
-
Հարցազրույց 15:47 • 13/11 «Ես 13 տարեկան էի, տատիկիս հետ փողոցում ռելե էինք վաճառում». Ելենա Արշակյանը՝ դժվար մանկության մասին «Իմ մանկությունը, ինչպես բոլորինը 90-ականներին, այդքան էլ լավ պայմաններում չի անցել: Սովը, ոջլոտ մազերը, դպրոցի կաթը, պեչենիները, վառարանը... 90-ականների սերունդն անցել է այդ ամենի միջով, միայն ես չէի»,- պատմել է ռեժիսոր Ելենա Արշակյանը:
-
Հարցազրույց 15:44 • 14/11 «Մի քանի անգամ պատահաբար հանդիպել ենք, նորմալ բարևել, շփվել ենք». Իրինա Այվազյանը՝ բաժանումների ու անձնական կյանքի մասին «Հեշտ չեմ հեռանում մարդկանցից, նույնիսկ, եթե ես ուզում եմ հեռանալ, միշտ վախենում եմ դիմացինին ցավ պատճառելուց: Շատ հաճախ դրա պատճառով ես ինքս ինձ եմ վնասում»,- պատմել է դերասանուհի Իրինա Այվազյանը:
-
Նորաձևություն 11:53 • 11/11 «Այն 10 հիմնասյուներն են, որոնք մեզ պահում են հայ ու տարանջատում այլ ազգերից». Արամ Նիկոլյանը՝ «10 Հիմնասյուներ» հավաքածուի մասին «Նորաձևության շաբաթ 2024»-ի շրջանակներում ցուցադրվել է դիզայներ Արամ Նիկոլյանի նոր՝ «10 Հիմնասյուներ» հավաքածուն, որը ներկայացրել են հայ շոու բիզնեսի ներկայացուցիչներն ու մշակույթի գործիչները:
-
Հարցազրույց 14:45 • 15/11 «Մենք հեռախոսի մեջ չէինք, սրտիկներ չէինք ուղարկում իրար, ամեն ինչ իրական էր». Արսեն Սաֆարյան «Հրաշք մանկություն եմ ունեցել, որովհետև մենք հեռախոսի ու այփադների մեջ չէինք: Մենք իրական շփվում էինք իրար հետ, իրական սիրում էինք, իրական նեղացնում էինք իրար»,- պատմել է երգիչ Արսեն Սաֆարյանը:
-
TV, կինո 12:26 • 13/11 «Կինոմոսկվա»-ում կայացավ Սամի Նասերիի և Արթուր Դարբինյանի մասնակցությամբ «Սուրբը 2» ֆիլմի վերջին սերիայի փակ դիտումը «Կինոմոսկվա»-ում հավաքվել էին «Սուրբը 2» ֆիլմի ֆանատները՝ դերասանների և ստեղծագործական անձնակազմի հետ միասին ժամանակից շուտ դիտելու սերիալի վերջին երկու սերիաները:
-
Շոուբիզնես 10:50 • 11/11 «Անմարդկային հուզիչ էր ինձ համար բեմ բարձրանալ և երգել առանց Արայի». Իվետա Մուկուչյանը կուլիսներից տեսանյութ է հրապարակել Երգչուհի Իվետա Մուկուչյանն ինստագրամյան իր էջում հրապարակել է Արա Մարտիրոսյանին նվիրված՝ «Բաժանում չի լինում» համերգի կուլիսներից տեսանյութ, որտեղ երևում է, թե որքան հուզված է ու դժվարությամբ է կարողանում բեմ բարձրանալ:
-
Հարցազրույց 14:34 • 12/11 «Հաղորդաշարի մեջ ինտրիգ չկա, որից կարող են կառչել և անհարիր վերնագրով հանդես գալ՝ դիտումներ ապահովելու համար». Դիանա Գրիգորյանը՝ «Իմացիր ավելին» հաղորդաշարի 5-ամյակի ու բարձր վարկանիշի մասին Ես միշտ եմ ցանկացել, նման հաղորդաշար իրականացնել, բայց, քանի որ հիմնականում ծանրաբեռնված էի, չէր ստացվում: Հետո իմ առջև նպատակ դրեցի ու հավաքեցի պրոֆեսիոնալ թիմ»,- Tert.am Life-ի հետ զրույցում նշեց Դիանա Գրիգորյանը:
Նորաձևություն
-
17:28 • 22.07.24 Քիմ Քարդաշյանի նոր ֆոտոշարքը
-
11:33 • 19.07.24 «Մեր նոր թափանցիկ հավաքածուն թողարկվեց». Քիմ Քարդաշյան
Շոուբիզնես
-
13:06 • 16.11.24 Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Մատանի»
-
13:42 • 15.11.24 «Մանկական Եվրատեսիլ 2024»-ի քվեարկության կարգը
Ժամանց
-
13:22 • 14.11.24 Ջենիֆեր Լոպեսը նոր լուսանկարներ է հրապարակել
-
11:15 • 14.11.24 Լիլուն հրապարակել է դստեր 4-ամյակի լուսանկարները
-
17:44 • 13.11.24 Դերասանուհի Քնարիկ Զաքարյանի ֆոտոշարքը Կիպրոսից
Photographer
-
14:07 • 09.11.24 Երգչուհի Աստղիկ Սաֆարյանի նոր ֆոտոշարքը