«Մտածում եմ ընտանիք ստեղծելու մասին»․ Աստղիկ Սաֆարյանը՝ 33-ամյակի, տարեդարձը չնշելու սովորության և նոր աշխատանքի մասին
Աստղիկ Սաֆարյանն այսօր նշում է 33-ամյակը՚ Երգչուհու խոսքով՝ տարեդարձը տոնել չի սիրում, սակայն այս օրն անակնկալները գալիս ու գտնում են իրեն։ Այս տարի Աստղիկն օրը նշնակավորել է նաև տեսահոլովակի պրեմիերայով։ Tert.am Life-ը երգչուհու հետ զրուցել է տարեդարձի, ընտանիք կազմելու ցանկության և նոր տեսահոլովակի մասին։
Ըստ Աստղիկի՝ 30-ի սահմանը հատլուց հետո կնոջ մեջ ցանկություն է առաջանում կարիերան համատեղել ընտանիքի հետ։ Ինքն էլ բացառություն չէ և աշխատանքային հաջողությունները ցանկանում է լրացնել ընտանեկան երջանկությամբ։
«Իրականում մինչև տարիքային այս շրջանը երբեք ընտանեկան հարցերին չեմ անդրադարձել, կենտրոնացած եմ եղել միայն կարիերայի վրա, հարյուր տոկոսով ներդրված եմ եղել աշխատանքի մեջ։ Սակայն եկել է ժամանակ, երբ պետք է մտածել նաև ընտանիք ստեղծելու մասին։ Պետք չէ միայն կարիերայով սահմանափակվել։ Ինձ համար և՛ կարիերան, և՛ ընտանիքը հավասարապես կարևոր են։ Որպես կին՝ սկսում ես մտածել ընտանեկան երջանկություն ունենալու մասին, ուզում ես փորձել ընտանիք ստեղծել»,- ասաց երգչուհին։ Իր սիրտն այժմ զբաղվա՞ծ է, թե՞ ոչ, երգչուհին բացահայտել չցանկացավ։
Աստղիկի խոսքով՝ ցանկությունը կա, սակայն չի սիրում որևէ բան պլանավորել, վստահ է՝ այն, ինչն իր համար է նախատեսված՝ կլինի ճիշտ ժամանակին և ճիշտ տեղում։ «Աստված յուրաքանչյուր մարդու համար նախատեսում է մի բան, որը պետք է պատահի տվյալ մարդուն հարմար ժամանակին։ Չեմ կարծում, որ պետք է շտապել կամ հակառակը՝ ուշացնել, պետք է ուղղակի սպասել։ Ինքս հուսով եմ, որ այն ամենը, ինչ ցանկանում եմ՝ կլինի իմ սրտով ու կստացվի ճիշտ ժամանակին»,- ասաց Աստղիկը։
Երգչուհուց հետաքրքրվեցինք, թե իր ցանկությունը որքանո՞վ է կապված մեր իրականությունում տարածված կարծրատիպի, օրինակ, «տանը մնալու» հետ։ Երգչուհին ծիծաղելով պատասխանեց, որ երբեմն փորձում է զուգահեռներ անցկացնել շատ ամուսնացած կանանց և իր տարբերակի միջև և հասկանում է, որ իր տարբերակն ավելի լավ է:
«Շատ-շատ ամուսնացած կանայք կան, որոնք ամբողջ օրը տանն են և ոչնչով չեն զբաղվում։ Նման տեսակի կանանց ավելի շատ եմ համարում «տանը մնացած», քան այն աղջիկներին, որոնք ազատ են, ապրում են աշխատանքային կյանքով, զբաղվում են իրենց կարիերայով, սիրելի գործով։ Այսինքն՝ զբաղվածությունը, երբեմն, այնքան մեծ է լինում, որ ժամանակ չի մնում անձնականի մասին մտածելու համար։ Կարծում եմ՝ ավելի լավ է այսպես, քան լինել ամուսնացած, բայց, օրինակ, ամբողջ օրը չտեսնել ամուսնուն։ Կանայք կարող են տանը մնացած լինել ամուսնացած լինելով հանդերձ, այսպիսի հակասություններ գոյություն ունեն մեր իրականության մեջ»,- ասաց նա:
Ըստ երգչուհու՝ տարեդարձը չնշելը կապված չէ մեծանալու հետ, քանի որ երբեք չի խուսափել մեծանալուց։ «Երբեք նման հոգեբանական խնդիր չեմ ունեցել, այդ ամենին բավականին թեթև եմ վերաբերվում։ Առհասարակ, նախընտրում եմ հանգիստ միջավայրում լինել: Կարծում եմ՝ տարեդարձս չնշելու ցանկությունս դրանով է պայմանավորված»,- ասաց երգչուհին ու հավելեց, որ, անկախ ամեն ինչից, իր համար տարեդարձները միշտ հետաքրքիր ու անակնկալներով լի են անցնում։
Աստղիկի խոսքով՝ տարիներ առաջ նախապես էր պլանավորում տարեդարձի խնջույքը, ինքն էր անականկալներ պատրաստում, հիմա ճիշտ հակառակն է․ «Եթե նախկինում ծրագրում էի, թե ինչպես եմ տոն սարքելու այդ օրը, հիմա հասկացել եմ, որ նախապես չպլանավորելը, որևէ բան չկազմակերպելը հնարավորություն է տալիս իսկապես վայելելու օրդ։ Ինձ համար ամեն օրն էլ տարեդարձ է, քանի որ մենք արթնանում ենք, մեր աչքերը բացում ենք, և դա էլ իր տեսակի մեջ ծնունդ է»։
Իր ներկայիս տարիքին երգչուհին փիլիսոփայերեն է մոտենում․ «33-ը Հիսուսի տարիք է և, ասում են, որ այդ տարիքում կամ ավարտվում են տառապանքները, կամ սկսվում։ Հուսով եմ ՝ինձ մոտ առաջին տարբերակը կլինի, սկսած այս օրվանից՝ ես կլինեմ մի քանի անգամ ավելի երջանիկ, ավելի ուրախ, քան եղել եմ»։
Երգչուհու համար օրվա առաջին կեսը աշխատանքային է եղել, քանի որ նա տարեդարձի օրը հանդես է եկել Suerte երգի տեսահոլովակի պրեմիերայով: Աստղիկի խոսքով՝ երգի վերնագիրը նշանակում է «Հաջողություն», այն պատմում է սիրո գնահատման մասին։ Սա Աստղիկի ստեղծագործած առաջին իսպանալեզու երգն է։
«Տեսահոլովակի նկարահանումներն իրականացրել ենք Բարսելոնայում։ Այն նկարահանել է իսպանացի ռեժիսորների և օպերատորների թիմ։ Համագործակցել եմ իսպանացի ռեժիսորների՝ Էդու Մեմբրիվե Կամոսի և Անդրես Մարտինես Վարգասի հետ։ Երգի երաժշտության հեղինակն իմ մանկության ընկերը՝ Վահան Գրիգորյանն է, գործիքավորումն արել է Վահան Նահապետյանը։ Երբ նա ուղարկեց երգը, որպեսզի լսեմ, ինձ մոտ վոկալ մեղեդիի գաղափարներ առաջացանև ակամայից ծնվեցին բառերը։ Չնայած հինգ տարի ապրել եմ Իսպանիայում, այդ լեզվով դեռ չէի ստեղծագործել»,- ասաց Աստղիկն ու հավելեց, որ չնայած տեսահոլովակը նոր է թողարկվել, արդեն հասցրել է դրական արձագանքների արժանանալ։
Տեսանյութեր
Պրեմիերա. Նունե Եսայան և Արման Աղաջանյան-«Տուն արի»
Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Մատանի»
Պրեմիերա. PROJECT LA -«Ինչ-որ մեկին»
Պրեմիերա. Սոնա Ռուբենյան-«Իմ աղջիկ»
Պրեմիերա. Քրիստինե Պեպելյան և Արմենչիկ-«Ժամանակին»
Պրեմիերա. Իվետա Մուկուչյան-«Սեր անի»
Պրեմիերա. Ավրաամ Ռուսո-«12345»
Պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան-«Նոր ընկերուհուդ ասա»
Պրեմիերա. Սիլվա Հակոբյան - «Իմ արև, իմ լուսին»
Պրեմիերա. Բրյունետ-«No Energy»
Պրեմիերա. Նարե Գևորգյան և Աշոտ Թովմասյան - «Օրոր»
Պրեմիերա. Լյոկա-«Լաց մի ինիլ»
Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Աշխարհից աշխարհ»
Պրեմիերա. «Ես քո Արցախն եմ, դու իմ Հայաստանը»-«Hayat Project»
Պրեմիերա. Արա Մարտիրոսյան-«Աղջիկս, բալես»
Պրեմիերա. Սարո- «Սերը կտանի»
Երգի պրեմիերա. Արամ MP3 - «Փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 16:01 • 22.11.24 Պրեմիերա. Նունե Եսայան և Արման Աղաջանյան-«Տուն արի»
- 13:16 • 16.11.24 Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Մատանի»
- 17:03 • 14.11.24 Պրեմիերա. PROJECT LA -«Ինչ-որ մեկին»
- 10:24 • 14.11.24 Պրեմիերա. Սոնա Ռուբենյան-«Իմ աղջիկ»
- 10:15 • 08.11.24 Պրեմիերա. Քրիստինե Պեպելյան և Արմենչիկ-«Ժամանակին»
- 17:39 • 04.11.24 Պրեմիերա. Իվետա Մուկուչյան-«Սեր անի»
- 11:46 • 01.11.24 Պրեմիերա. Ավրաամ Ռուսո-«12345»
- 10:14 • 23.09.24 Պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան-«Նոր ընկերուհուդ ասա»
- 15:07 • 20.09.24 Պրեմիերա. Սիլվա Հակոբյան - «Իմ արև, իմ լուսին»
- 10:46 • 19.09.24 Պրեմիերա. Բրյունետ-«No Energy»
- 15:24 • 17.09.24 Պրեմիերա. Նարե Գևորգյան և Աշոտ Թովմասյան - «Օրոր»
- 11:23 • 13.09.24 Պրեմիերա. Լյոկա-«Լաց մի ինիլ»
- 00:00 • 11.09.24 Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Աշխարհից աշխարհ»
- 12:26 • 02.09.24 Պրեմիերա. «Ես քո Արցախն եմ, դու իմ Հայաստանը»-«Hayat Project»
- 11:51 • 17.08.24 Պրեմիերա. Արա Մարտիրոսյան-«Աղջիկս, բալես»
- 12:52 • 05.08.24 Պրեմիերա. Սարո- «Սերը կտանի»
- 12:37 • 01.06.24 Երգի պրեմիերա. Արամ MP3 - «Փոքրիկ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Հարցազրույց 14:53 • 22/11 «2 ամիս հիվանդանոցում էր, արդեն տանն է, տրամադրությունը լավ է». Լուիզա Ներսիսյանը՝ Հրանտ Թոխատյանի առողջական վիճակի մասին «Կարևորը, որ այդ դժվար փուլի միջով անցանք ու կարողացանք հաղթահարել»,- Tert.am Life-ի հետ զրույցում՝ խոսելով Հրանտ Թոխատյանի առողջականի վիճակի մասին, ասաց դերասանուհի Լուիզա Ներսիսյանը:
-
Հարցազրույց 13:16 • 22/11 «Ի տարբերություն շատ երեխաների՝ Արեգն իմ հեռախոսի կոդը չգիտի». Քրիստինե Պեպելյանը՝ խիստ մայր լինելու մասին «Ես իրեն շատ խիստ եմ մեծացնում, բայց իրար հետ ընկերություն ենք անում, ուրախ ժամանակ ենք անցկացնում: Իմ պահանջները շատ են իրենից: Բայց ես դա անում եմ առանց իրեն նեղացնելու»,- պատմել է Քրիստինե Պեպելյանը:
-
Հարցազրույց 17:02 • 21/11 «Սիրանկյունի» սիթքոմի բյուջեն 3 անգամ գերազանցում է մյուս նախագծերի բյուջեն. նոր սիթքոմն արդեն «Շանթ»-ի եթերում է Հրանտ Հովսեփյանի, Իրինա Այվազյանի, Մարինկա Խաչատրյանի, Մարգարիտա Խաչատրյանի, Իշխան Ղարիբյանի, Վիկտորյա Սահակյանի, Հայկ Պետրոսյանի, Կարեն Ճաղարյանի և այլոց մասնակցությամբ «Սիրանկյունի» նոր սիթքոմն արդեն Շանթ հեռուստաընկերության եթերում է:
-
Հարցազրույց 13:38 • 19/11 «Հրաչուկը իմ գտնված երազն է, մենք ապրում ենք միասին». Ալբերտ Սաֆարյան «Իմ ձեռքբերումն իմ կինն է, իմ Հրաչուկը, ում 2 ու կես տարի առաջ գտա, մենք ապրում ենք միասին ու ապրելու ենք միասին ցմահ: Սա այն դեպքը չէ, որ ասում են երբեք մի ասա երբեք»,- պատմել է դերասան Ալբերտ Սաֆարյանը:
-
Հարցազրույց 16:59 • 18/11 «Դուռը բացեց հորս կինը, ասացի՝ բարև ձեզ, ես ձեր ամուսնու առաջին կնոջ աղջիկն եմ, եկել եմ հորս հետ ծանոթանամ». Լիա Զախարյանը՝ հոր հետ հանդիպման մասին «Ոտքերս դողում էր: Ոչ մի բառով չեմ կարող նկարագրել դա ինչ է, որ դու 19 տարեկանում առաջին անգամ սպասում ես, որ լոգարանից դուրս է գալու մի մարդ, ում արյունը քո երակներով հոսում է»,- պատմել է Լիա Զախարյանը:
-
Հարցազրույց 16:07 • 20/11 «Մեր ընտանիքում կոնֆլիկտներ շատ են լինում». Արամ Մելիքյանը՝ ինստագրամից դուրս մնացած ընտանեկան վեճերի, «Մեծ խաղերի», Վահեի հետ թերի հարաբերությունների ու պարտության մասին «Իմ անձնական կյանքն ամբողջությամբ շոու է, ես ամեն ինչից սիրում եմ շոու ստեղծել, և նպատակն էր շոուի միջոցով ցույց տալ այդ ընտանիքի արժեքը»,- նշեց շոումեն Արամ Մելիքյանը:
-
Հարցազրույց 14:53 • 22/11 «2 ամիս հիվանդանոցում էր, արդեն տանն է, տրամադրությունը լավ է». Լուիզա Ներսիսյանը՝ Հրանտ Թոխատյանի առողջական վիճակի մասին «Կարևորը, որ այդ դժվար փուլի միջով անցանք ու կարողացանք հաղթահարել»,- Tert.am Life-ի հետ զրույցում՝ խոսելով Հրանտ Թոխատյանի առողջականի վիճակի մասին, ասաց դերասանուհի Լուիզա Ներսիսյանը:
-
Հարցազրույց 12:16 • 19/11 «Ովքեր Նանուլին չեն ճանաչում, մտածում են, որ շփացած աղջիկ է, ինքնավստահ մեկը». Վիկա Մարտիրոսյան «Ես հպարտորեն ուզում եմ դրա մասին խոսել, որ մանկապարտեզում էլ, դպրոցում էլ, ամեն անգամ, թե՛ տնօրենը, թե՛ դասղեկը, բոլորը իր համեստությունից են խոսում»,- ասել է Վիկա Մարտիրոսյանը:
-
Հարցազրույց 10:57 • 19/11 «Միշտ մտածել եմ, որ իմ պատճառով մայրիկիս կյանքը չի ստացվել». Լիա Զախարյանը՝ ծնողների ամուսնալուծության ու տղաների հետ հարաբերության մասին «Ես միշտ մտածել եմ, որ իմ լինելու պատճառով մայրիկիս կյանքը չի ստացվել: Ինքն ունեցել է երեխա, դրա համար չի կարողացել 2-րդ անգամ ամուսնալ ու դա իմ գիտակից տարիքից մինչև հիմա ինձ հետ եկել է ու դարձել տրավմա»,- պատմել է Լիա Զախարյանը:
-
Հարցազրույց 13:16 • 22/11 «Ի տարբերություն շատ երեխաների՝ Արեգն իմ հեռախոսի կոդը չգիտի». Քրիստինե Պեպելյանը՝ խիստ մայր լինելու մասին «Ես իրեն շատ խիստ եմ մեծացնում, բայց իրար հետ ընկերություն ենք անում, ուրախ ժամանակ ենք անցկացնում: Իմ պահանջները շատ են իրենից: Բայց ես դա անում եմ առանց իրեն նեղացնելու»,- պատմել է Քրիստինե Պեպելյանը:
-
Հարցազրույց 10:55 • 18/11 «Ընկերներն ավելին են, քան տաղանդը». Հրաչ Քեշիշյանը՝ «3 ընկեր» բեմադրության մասին. պրեմիերան և հույզերը կուլիսներում Ռեժիսոր Հրաչ Քեշիշյանի բեմադրությամբ Ռեմարկի «3 ընկեր» ստեղծագործությունը՝ Անի Խաչիկյանի, Ներսես Ավետիսյանի, Լևոն Հախվերդյանի ու Վիլեն Սարգսյանի գլխավոր դերակատարմամբ բարձրացավ Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի բեմ:
-
Հարցազրույց 17:02 • 21/11 «Սիրանկյունի» սիթքոմի բյուջեն 3 անգամ գերազանցում է մյուս նախագծերի բյուջեն. նոր սիթքոմն արդեն «Շանթ»-ի եթերում է Հրանտ Հովսեփյանի, Իրինա Այվազյանի, Մարինկա Խաչատրյանի, Մարգարիտա Խաչատրյանի, Իշխան Ղարիբյանի, Վիկտորյա Սահակյանի, Հայկ Պետրոսյանի, Կարեն Ճաղարյանի և այլոց մասնակցությամբ «Սիրանկյունի» նոր սիթքոմն արդեն Շանթ հեռուստաընկերության եթերում է:
Նորաձևություն
-
17:28 • 22.07.24 Քիմ Քարդաշյանի նոր ֆոտոշարքը
-
11:33 • 19.07.24 «Մեր նոր թափանցիկ հավաքածուն թողարկվեց». Քիմ Քարդաշյան
Ժամանց
-
10:16 • 22.11.24 Սոնա Ռուբենյանը հրապարակել է դստեր ծննդյան 3-ամյակի լուսանկարները
-
16:11 • 18.11.24 Արփի Գաբրիելյանը նշում է ծննդյան տարեդարձը
Photographer
-
10:13 • 21.11.24 «Նյու Յորքն ինձ այնքան է սազում». Եվա Բաղդասարյանի նոր ֆոտոշարքը
-
14:56 • 19.11.24 Դերասանուհի Մերի Հակոբյանի նոր ֆոտոշարքը