«Դերասաններից շատերն իրենց պատվից ցածր են համարում քասթինգների գնալը»․ Ելենա Բորիսնեկոն՝ իր պահանջները մեղմացնելու և Հայաստանում կինոարտադրության մասին
Դերասանուհի Ելենա Բորիսենկոն այս փուլում հեռուստադիտողներին ներկայանում է «Շանթ» հեռուստաընկերության «Թղթե երազանք» հեռուստանովելի շրջանակում։ Ըստ դերասանուհու` չնայած նախագծում իր դերը կենտրոնականներից չէ, ռեժիսոր Գարրի Զաքարյանի և նախագծի թիմի մյուս անդամների հետ պրոֆեսիոնալ համագործակցության շնորհիվ կարողացել են առավելագույնս ընդգծել կերպարը։
Tert.am Life-ի հետ զրույցում դերասանուհին խոսել է ներկայիս զբաղվածության, հեռուստատեսային դաշտի և իր առաջարկների քանակից գոհ լինելու մասին։
««Թղթե երազանք»-ի շրջանակում շատ հաջող համագործակցություն եմ ունեցել։ Իր տեսակի մեջ հետաքրքիր, ինչ-որ չափով լուռ կերպար է, որին, ըստ ռեժիսորի, պետք է մարմնավորեր ամուր բնավորությամբ դերասանուհի՝ մեկը, ով կկարողանար այդ կերպարին տալ հետաքրքիր տեսակ: Այն մոր և ընտանիքի կնոջ դեր է, որն ամեն կերպ փորձում է հարթել աղջկա և հոր կոնֆլիկտը։ Չկան փոքր դերեր, կան փոքր դերասաններ, չկան վատ դերեր, կան վատ դերասաններ։ Այս նախագիծը, որպես հեռուստատեսային արտադրանք, կայացել է։ Այստեղ ներգրավված են Գյումրու թատրոնի լավ դերասաններ, ինչն ինձ համար ևս շատ կարևոր է։ Հետաքրքիր կերպով հեռուստադիտողին հասնում է այն միտքը, որ այսօր էլ կան մարդիկ, որոնց մոտ կա գլխին տանիք չունենալու խնդիրը»,- նշեց դերասանուհին։
Անդրադառնալով ներկայիս հեռուստատեսային արտադրանքներին՝ Ելենան նշեց, որ սերիալ և կինո նկարահանելու տարբերությունները մեծ են։ «Մեր հեռուստատեսային դաշտում ամեն ինչ շատ բարդ է՝ սկսած ինստագրամյան մտածելակերպից։ Ասում են, գիտեք, այսինչ մարդն Ինստագրամում շատ հետևորդներ ունի, հիմա թոփ դեմք է, եկեք իրեն նկարենք ու նկարում են, բայց սերիալը չի ունենում այն վարկանիշը, որն ակնկալել են։ Իրականում, բացի սոցցանցային վարկանիշ ունեցող մարդուն նկարելը, կարևոր է այն պատմությունը, որը պատմում են, ձևը, որով ներկայացնում են այդ պատմությունը։ Իհարկե, չեմ բացառում, որ շատ հեռուստասերիալներ նկարահանվում են «օճառային օպերայի» մակարդակով և, արի ու տես, ունենում են բարձր վարկանիշ։ Սա արդեն խոսում է հեռուստադիտողների մտածելակերպի ու նախասիրությունների մասին։ Ստացվում է, որ դու իրենց չես կարող ստիպել ավելի որակյալ մի բան նայել։ «Թղթե երազանք» նախագիծը, բնականաբար, այլ որակ է, որը թիմն առաջարկել է հեռուստադիտողներին, ունի բարձր վարկանիշ, ինչը հուսադրող է՝ ամեն ինչ կորած չէ»,- ասաց Ելենան։
Դերասանուհին նշեց, որ հեռուստատեսային նախագիծը կայանում է, երբ ստացվում է դերասան-ռեժիսորհամագործակցությունը։ Ըստ Ելենայի՝ առ այսօր, հիմնականում, լավ թիմերի ու լավ ռեժիսորների հետ է աշխատել, սակայն իր աչքից չի վրիպել փաստը, որ Հայաստանում ռեժիսորները, երբեմն, իրենց տեղում չեն լինում։
«Ռեժիսորի գործոնը շատ եմ կարևորում, որովհետև նա այն մարդն է, որը նկարահանման հրապարակում կարող է լավ սցենարը փչացնել կամ հակառակը։ Ես տեսել եմ, թե ինչպես են ռեժիսորները սցներաներ փչացնում։ Մենք ունենք այս խնդիրը, քանի որ սերիալներում ամեն մեկն անում է այն, ինչ կարողանում է, իսկ երբ աշխատում ես լավ ռեժիսորի հետ, կապ չունի, թե ինչ ես խաղում: Կարծում եմ՝ միշտ հնարավոր է դերը «քամել» և ստանալ առավելագույնը։ Ես դեմ եմ դերասանների այն տեսակին, որոնք թելադրում են ռեժիսորին, որոշում են, թե ինչպես են ուզում խաղալ։ Ռեժիսորների հետ միշտ լեզու եմ գտնում, որովհետև կարևորում եմ այդ համագործակցությունը, եթե եղավ տարաձայնություն, արդյունքում տուժելու է նախագիծը»,- ասաց դերասանուհին։
Վերջինս նշեց նաև, որ կարևոր է քասթինգի մասնակցելը՝ անկախ դերասանի հայտնիությունից կամ ձեռքբերումներից․ «Դերասաններից շատերն իրենց պատվից ցածր են համարում քասթինգների գնալը, ես հակառակը՝ կողմ եմ։ Կարծում եմ՝ բոլորս էլ պետք է այդ ճանապարհով անցնենք, քանի որ մի բան է, երբ ռեժիսորն ուղղակի քեզ տեսնում է այդ դերում, այլ բան է, երբ փորձում է այդ իրավիճակի մեջ»։
Ըստ Ելենայի՝ տարիներ առաջ ինքն իր մասնագիտական ոլորտում ավելի պահանջկոտ էր։ «Ես այս մասնագիտության մեջ եմ 6 տարեկանից, հիմա 46 տարեկան եմ։ Շատ դերեր եմ հասցրել խաղալ, չկա մի դեր, որի մասին երազում եմ։ Այս մասով կա մեկ ցանկություն՝ աշխատել լավ թիմի հետ՝ լավ ռեժիսորի գլխավորությամբ։ Հետաքրքիր է, բայց տարիներ առաջ ավելի պահանջկոտ էի, քան հիմա, որովհետև ժամանակի հետ հասկանում ես, որ որոշ հարցերում պետք է փոխզիջումների գնալ։ Եթե կա մեկը, ում պետք է պահանջներ ներկայացնեմ որպես դերասանուհի, պա դա ես եմ։ Մասնագիտական առումով հաճախ եմ ինքս ինձանից դժգոհում, որովհետև միշտ մտածում եմ, որ հնարավոր էր ավելի լավ անել։ Իմ ամենամեծ քննադատը ես եմ»,- նշեց Ելենան։
Դերասանուհու կարծիքով՝ մեզ մոտ հեռուստատեսային դաշտը փոքր է, ինչի հետևանքով երբեմն կարող են որոշ խնդիրներ առաջանալ։ «Ես իմ նկարահանումների առաջարկներից գոհ եմ, որովհետև նկարահանվել եմ և՛ գեղարվեստական, և՛ փառատոնային ֆիլմերում։ Իհարկե, երբ մեր այս դաշտը համեմատում ենք արտերկրի հետ, պատկերը պարզ է՝ աշխարհը բոլորովին ուրիշ տեղում է, մենք՝ ուրիշ։ Ֆիլմերը, որոնք այսօր կինոթատրոններում եկամուտ են բերում, ինձ համար գեղարվեստական արժեք չունեն, ուղղակի մի քիչ լավ որակի ֆիլմեր են։ Մենք չունենք նաև այն պետությունը, որը մեզ կֆինանսավորի ոլորտը։ Նկարահանումների իմ առաջարկներից չեմ դժգոհում՝ երբեմն լինում են, երբեմն՝ ոչ։ Պարզապես Հայաստանում մենք կինոարտադրություն չունենք, ով ինչ ուզում է ասի»,- եզրափակեց Ելենան։
Տեսանյութեր
Պրեմիերա. Իվետա Մուկուչյան-«Սեր անի»
Պրեմիերա. Ավրաամ Ռուսո-«12345»
Պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան-«Նոր ընկերուհուդ ասա»
Պրեմիերա. Սիլվա Հակոբյան - «Իմ արև, իմ լուսին»
Պրեմիերա. Բրյունետ-«No Energy»
Պրեմիերա. Նարե Գևորգյան և Աշոտ Թովմասյան - «Օրոր»
Պրեմիերա. Լյոկա-«Լաց մի ինիլ»
Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Աշխարհից աշխարհ»
Պրեմիերա. «Ես քո Արցախն եմ, դու իմ Հայաստանը»-«Hayat Project»
Պրեմիերա. Արա Մարտիրոսյան-«Աղջիկս, բալես»
Պրեմիերա. Սարո- «Սերը կտանի»
Երգի պրեմիերա. Արամ MP3 - «Փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 17:39 • 04.11.24 Պրեմիերա. Իվետա Մուկուչյան-«Սեր անի»
- 11:46 • 01.11.24 Պրեմիերա. Ավրաամ Ռուսո-«12345»
- 10:14 • 23.09.24 Պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան-«Նոր ընկերուհուդ ասա»
- 15:07 • 20.09.24 Պրեմիերա. Սիլվա Հակոբյան - «Իմ արև, իմ լուսին»
- 10:46 • 19.09.24 Պրեմիերա. Բրյունետ-«No Energy»
- 15:24 • 17.09.24 Պրեմիերա. Նարե Գևորգյան և Աշոտ Թովմասյան - «Օրոր»
- 11:23 • 13.09.24 Պրեմիերա. Լյոկա-«Լաց մի ինիլ»
- 00:00 • 11.09.24 Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Աշխարհից աշխարհ»
- 12:26 • 02.09.24 Պրեմիերա. «Ես քո Արցախն եմ, դու իմ Հայաստանը»-«Hayat Project»
- 11:51 • 17.08.24 Պրեմիերա. Արա Մարտիրոսյան-«Աղջիկս, բալես»
- 12:52 • 05.08.24 Պրեմիերա. Սարո- «Սերը կտանի»
- 12:37 • 01.06.24 Երգի պրեմիերա. Արամ MP3 - «Փոքրիկ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Հարցազրույց 16:48 • 05/11 «Բոլոր աղջիկներն ինձ սիրահարված էին, բոլոր թատրոններից ինձ հրավիրում էին, այդ շրջանում աստղային հիվանդությամբ էի տшռшպում». Դավիթ Թադևոսյան «Երիտասարդ տղա էի, թատրոնների ղեկավարների, աղջիկների, բոլորի ուշադրությունն ինձ վրա էր: Բայց հետագայում լայն ճանաչումից հետո ես սկսեցի խուճապի մատնվել»,- պատմում է դերասան Դավիթ Թադևոսյանը:
-
Մշակույթ 12:01 • 05/11 Կայացավ «Սիմֆոնիկ հայ ֆիլմ» խորագրով համերգը՝ նվիրված 44-oրյայում կյանքից զրկված Վահե Մելիքսեթյանի ծննդյան 36-ամյակին. հասույթի մի մասը կուղղվի «2020-ի հրեշտակները» ֆիլմի ստեղծմանը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամն ու «C-squared» ընկերությունն իրականացրեցին «Սիմֆոնիկ հայ ֆիլմ» խորագրով բարեգործական համերգը՝ նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Վահե Մելիքսեթյանի ծննդյան 36-ամյակին։
-
Հարցազրույց 16:48 • 05/11 «Բոլոր աղջիկներն ինձ սիրահարված էին, բոլոր թատրոններից ինձ հրավիրում էին, այդ շրջանում աստղային հիվանդությամբ էի տшռшպում». Դավիթ Թադևոսյան «Երիտասարդ տղա էի, թատրոնների ղեկավարների, աղջիկների, բոլորի ուշադրությունն ինձ վրա էր: Բայց հետագայում լայն ճանաչումից հետո ես սկսեցի խուճապի մատնվել»,- պատմում է դերասան Դավիթ Թադևոսյանը:
-
Մշակույթ 12:01 • 05/11 Կայացավ «Սիմֆոնիկ հայ ֆիլմ» խորագրով համերգը՝ նվիրված 44-oրյայում կյանքից զրկված Վահե Մելիքսեթյանի ծննդյան 36-ամյակին. հասույթի մի մասը կուղղվի «2020-ի հրեշտակները» ֆիլմի ստեղծմանը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամն ու «C-squared» ընկերությունն իրականացրեցին «Սիմֆոնիկ հայ ֆիլմ» խորագրով բարեգործական համերգը՝ նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Վահե Մելիքսեթյանի ծննդյան 36-ամյակին։
-
Հարցազրույց 17:16 • 31/10 «Ամուսինս ռшզմшճակшտից տեսազանգի ժամանակ էկրանը «սքրին» էր արել, ես տեսա իմ դեմքը, կարծես ծանր հիվшնդ լինեի». Անի Քոչար «Հայացք» հաղորդման շրջանակներում լրագրող, «Հանձնվել չկա» գրքի հեղինակ Անի Քոչարը պատմել է, որ ամուսնությունից մի քանի օր հետո սկսվեց պատերազմն ու մեղրամսից վերադառնալուց հետո ամուսինը մեկնեց ռազմաճակատ:
-
Հարցազրույց 16:48 • 05/11 «Բոլոր աղջիկներն ինձ սիրահարված էին, բոլոր թատրոններից ինձ հրավիրում էին, այդ շրջանում աստղային հիվանդությամբ էի տшռшպում». Դավիթ Թադևոսյան «Երիտասարդ տղա էի, թատրոնների ղեկավարների, աղջիկների, բոլորի ուշադրությունն ինձ վրա էր: Բայց հետագայում լայն ճանաչումից հետո ես սկսեցի խուճապի մատնվել»,- պատմում է դերասան Դավիթ Թադևոսյանը:
-
TV, կինո 15:40 • 04/11 «Երբ ֆիլմում 4-5 վայրկյան հնչում է Հայաստանի օրհներգը, կինոդիտման մութ դահլիճում բոլորը ոտքի են կանգնում». Արա Ղազարյանը՝ «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմի մասին ««Մեդալի հակառակ կողմը» ֆիլմի այսօրվա ցուցադրությանը հանդիսատեսը ծափահարում էր անդադար ու հոտնկայս: Ֆիլմի հեղինակը՝ Աննա Հարությունյանն ու հերոսուհին՝ Նազիկ Ավդալյանը «հաղթել» էին իրենք իրենց»:
-
Հարցազրույց 15:00 • 01/11 Խորեն Լևոնյանն ու Լիլիթ Հակոբյանը՝ Հովհաննես Գալստյանի «Բեքսթեյջ» ֆիլմում. ռեժիսորը պատմում է սպասվող համաշխարհային պրեմիերայի, բարդ ճանապարհի ու միջակ արվեստագետների նախանձի մասին Ռեժիսոր Հովհաննես Գալստյանը շուտով հանդիսատեսի դատին կհանձնի «Բեքսթեյջ» ֆիլմը։ Նոյեմբերի 6ին, Գերմանիայի Դաշնության Քոթբուս քաղաքում անցկացվող Արևելյան Եվրոպայում կինոյի առաջատար միջազգային փառատոներից մեկը՝
Նորաձևություն
-
11:33 • 19.07.24 «Մեր նոր թափանցիկ հավաքածուն թողարկվեց». Քիմ Քարդաշյան
Շոուբիզնես
-
13:28 • 04.11.24 Պրեմիերա. Իվետա Մուկուչյան-«Սեր անի»
-
11:35 • 01.11.24 Պրեմիերա. Ավրաամ Ռուսո-«12345»
Ժամանց
-
13:55 • 04.11.24 Լիա Զախարյանն ԱՄՆ-ից ֆոտոշարք է հրապարակել
Photographer
-
10:20 • 31.10.24 Նազենի Հովհաննիսյանը նոր ֆոտոշարք է հրապարակել
-
10:56 • 30.10.24 Մալենան նոր ֆոտոշարք է հրապարակել
-
14:26 • 23.10.24 Դիանա Մալենկոն նոր ֆոտոշարք է հրապարակել