«Ես 21 տարեկան էի, Լաուրան՝ 9, հիմա 18 տարեկան է ու հուզմունքս չեմ կարողանում զսպել». Անահիտ Կիրակոսյանը՝ դստեր 18-ամյակի ու իր զգացողության մասին
Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանի ավագ դուստրը՝ Լաուրան, երեկ դարձել է 18 տարեկան: Դերասանուհու համար այս փաստը շատ հուզիչ էր: Լաուրայի հետ շատ կապված են, բայց և բավականին բարդ փուլեր են հաղթահարել:
18-ամյակի օրը Անահիտը որոշել է զարմացնել արագ սննդի սիրահար դստերն ու կեսգիշերին նրան շնորհավորել ոչ թե ավանդական տորթով, այլ հավի թևիկներով, կոնֆետների կոմպոզիցիայով, 18 փուչիկով ու արջուկով. «Հատուկ էի որոշել մանկական ձևով շնորհավորել իրեն, քանի որ 18 տարեկանում մարդը մտնում է մեծ կյանք: Իրեն արդեն լուրջ նվերներն ու լուրջ կյանքն են սպասում: Ես ուզում էի մանկական վերջին հաճելի անակնկալը մատուցել, որպեսզի ինքն իրեն զգա այն փոքրիկ աղջնակը, որի հետ 8 տարի առաջ ծանոթացանք»:
Անահիտն անկեղծ զրույց է ունեցել Tert.am Life-ի հետ, որի ժամանակ պատմել է դստեր հետ անցած դժվարությունների, իր հուզմունքային փուլի և տարիներ առաջ՝ աղջիկների հետ ծանոթության մասին:
-Լաուրան արդեն 18 տարեկան հասուն աղջիկ է, երբ ծանոթացաք, 9 էր: Այդ ժամանակ դու էլ 21 տարեկան էիր: Դեռ 30-դ չես բոլորել, բայց դեռահաս, երիտասարդության փուլ նոր մտնող աղջկա կյանքի պատասխանատվություն ունես: Քեզ համար որքանո՞վ է բարդ:
-Ես խիստ եմ, ինչ-որ հարցերում նա գուցե քաշվի կամ վախենա, բայց միաժամանակ ամենամտերիմն ինձ հետ է: Չեմ կարող բացատրել մեր հարաբերությունները. կեսգիշերին, շնորհավորեցինք իրեն, իր ընկերուհիները եկան, նստել էի ու հուզվել: Արտակին էլ ասացի՝ պատկերացնո՞ւմ ես, արդեն 18 տարեկան է ու լացս եկավ, հուզմունքս չկարողացա զսպել: Ահավոր հուզիչ էր: Երբ ծանոթացանք, նա 9 տարեկան էր, միասին նշեցինք իր 10-ամյակը: Մինչև այս ոչ մի ծննդի ժամանակ չեմ գիտակցել, թե որքան արագ են անցնում տարիներն ու ինչպես է ինքը մեծացել: Բայց հիմա արդեն չափահաս մարդ է, որքան էլ հուշեմ ու խորհուրդ տամ, իր կյանքում սկսվել է էտապ, երբ պետք է ինքնուրույն քայլի:
- Ե՛վ շատ մտերիմ եք, և՛ բավականին բարդ էտապներ եք անցել: Սկզբնական փուլում ինչպե՞ս ձևավորվեցին ձեր հարաբերությունները, իրենք պատրա՞ստ էին քո՝ իրենց կյանքում հայտնվելուն: Այս առումով է՞լ եք բարդություններ հաղթահարել, թե՞ քեզ ի սկզբանե լավ ընդունեցին:
-Իրենք ոչ միայն պատրաստ էին, այլև շատ ուզում էին, երազում էին մայրիկ ունենալ: Կարծես, կինո լիներ, որտեղ երեխաները պապայի համար կին են փնտրում: Արտակին էին գովազդում ինձ մոտ, ասում՝ գիտե՞ս, ինչ լավն է մեր պապան, ինչ ընտիր պապա է, ինչ համեղ է պատրաստում: Մեր առաջին հանդիպումներից մեկի ժամանակ Արտակը հավ էր պատրաստել ջեռոցում, բավականին կծու էր ստացվել: Լաուրան կծու չէր սիրում, բայց ուտում էր ու ասում՝ շատ համով ա, պապ ջան, բայց ջուր կտա՞ս (ծիծաղում է, հեղ.):
Երբ դեռ ծանոթ չէի աղջիկների հետ, իմ ու Արտակի հանդիպումներից մեկի ժամանակ Արտակը զանգեց երեխեքին, խնդրեցի բարձրախոս միացնել: Արտակը հարցրեց՝ բալես ի՞նչ եք անում, Լաուրիկը պատասխանեց՝ «Չէին սպասում» ենք խաղում՝ ես հայտնի աստղ եմ, Աննան եկել է իմ տուն: Ասացի՝ վերջ Արտակ, իմ երեխեքն են, իմ կինոն է:)
Ինչ վերաբերում է մեր՝ որպես մարդ իրար ընդունելուն, ի սկզբանե ամեն ինչ լավ է եղել: Մեր բոլոր կոնֆլիկտները ծագել են դեռահասության շրջանի աղջկական խնդիրների՝ ծնող-երեխա հարաբերությունների համատեքստում: Նման խնդիրներ ունենում են բոլոր ծնողներն իրենց երեխաների հետ՝ դրանք դեռահասության, կամակորության, ես-ի կայացման կոնֆլիկտներ են: Կարող է և իրարից նեղանաք: Մեզ մոտ ամեն ինչ էլ եղել է, ինչպես ցանկացած նորմալ ընտանիքում: Երևի, ամենաշատը հենց իր հետ եմ վիճել, օրեր ենք ունեցել, երբ բղավել եմ, հետո կամ ես եմ ներողություն խնդրել, կամ ինքը:
-Քեզ համար բարդ չէ՞ր՝ հաշվի առնելով, որ որքան էլ սիրում էիր, դու 21 տարեկանում ստանձնեցիր մի պատասխանատվություն, որը քո տարիքին համապատասխան չէր:
-Կարող եմ ասել՝ նույնիսկ երեխա էի, բայց ինձ թվում է՝ ինձ օգնել է հենց այն, որ ես 21 տարեկան էի: Հասունանալուց ու լրջանալուց հետո ես հասկանում այդ պատասխանատվության սահմանը: Այն ժամանակ ես ավելի շատ երազկոտ երեխա էի, որն այդ պահին չէր գիտակցում՝ ինչ է անում: Ես սիրահարվել էի, ասում էի՝ խնդիր չեմ տեսնում, ես կարող եմ:
Ինձ ավելի շատ խանգարում էր փաստը, թե ինչպես դրան կարձագանքի հասարակությունը, որովհետև մեզ մոտ, մեղմ ասած, տարօրինակ են արձագանքում ոչ սովորական ընտրություններին: Բնույթով միշտ ինքնուրույն եմ եղել, շատ հարգել եմ ծնողներիս, բայց իմ կյանքի բոլոր որոշումներն ինքնուրույն եմ կայացրել, 21-ում ինձ համար շատ ավելի հեշտ էր որոշում կայացնելը՝ չնայած եթե դրանից 1 տարի առաջ ինձ հարցնեին՝ կանե՞ս այդ քայլը, կասեի՝ անհնար է: Ինչպես ասում են՝ երբեք մի ասա՝ երբեք, իրականում ինքդ չգիտես՝ ինչի ես ընդունակ, ինչ ծանրություն կարող ես բարձրացնել հարկ եղած դեպքում: Իհարկե, այդ ամենին սերն է օգնում: Եթե սեր չլիներ, ամենափոքր փորձությունից հաստատ խնդիր կծագեր մեր ընտանիքում, բայց երբ սեր կա, ամենամեծ խնդիրը կարող ես հաղթահարել:
-Ո՞րն է եղել քո ու Լաուրայի հարաբերությունների ամենահուզիչ դրվագը:
-Հատկապես Լաուրայի հետ տարբեր ու բարդ փուլեր ենք հաղթահարել: Ամենահուզիչն իր ձեռագիր նամակն էր ինձ, որտեղ ներկայացրել էր ամեն ինչ կապված իմ ու իր հետ: Մոտավորապես խոստովանություն էր, որն ինձ շատ բան ասաց, ես հասկացա, որ ոչինչ հենց այնպես չի լինում, իմ ընտրությունը ճիշտ էր:
-Դա կարողացա՞վ ամեն ինչ շտկել: Որպես կանոն՝ մենք իդեալական պատկերացնում ենք, թե ինչ է պետք անել խնդիրները հհարթելու համար, բայց, երբեմն, չենք կարողանում վերահսկել էմոցիոնալ դաշտում մնացած հետքերը, լարվածություն է մնում:
-Դա իմ ամենաէմոցինալ էտապներից է եղել: Այդ նամակով ես հասկացա, որ բոլոր տեղերում, երբ ինքս ինձ հարց էի տալիս՝ լավ, հասկանո՞ւմ է ինչ եմ ասում, թե չէ, ինքն ամբողջությամբ հասկացել է: Այսպիսի տողեր կային՝ մամ, գուցե շատ անգամ ցավեցրել եմ, ակամա կամ ոչ ակամա, բայց իմացիր, որ ես շատ եմ գնահատում ու սիրում քեզ: Այնքան անձնական նամակ էր, որ ամեն տողը բացահայտել չեմ ուզում, բայց հասկացա, որ թե՛ իմ ընտրության մեջ, թե՛ այս տարիների մեջ չեմ սխալվել:
-Իսկ եղե՞լ են էտապներ, երբ դու ես քեզ մեղավոր զգացել:
-Շատ: Ես բնույթով այդպիսին եմ. երբ ինձ սխալ եմ պահում, 1-2 րոպե անց մեղադրում եմ ինձ: Եղել է էտապ, երբ ինքս եմ մտածել՝ էս ինչ արեցի, գնացել, փաթաթվել եմ ու ասել՝ կներես: Ես շատ էմոցիոնալ մարդ եմ, կարող եմ պոռթկալ, հետո հանգստանալ: Եղել են դեպքեր, երբ ինքն է նույնն արել:
-Այնուամենայնիվ, տղաների վրա զայրանալիս ավելի ազա՞տ ես, քան աղջիկների դեպքում, թե՞ ավելի զգույշ լինելու, որոշակի մտավախություններ ունենալու էտապն էլ է հաղթահարված:
-Կարող եմ հպարտանալ, որովհետև դա նաև իմ շնորհքն է, որ կարողացել եմ հասնել այդ լիակատար հավասարությանը:
Ինձ նաև շատ ուրախացնում է հենց երեխաների կապվածությունը: Կարող եմ, օրինակ, Լաուրային նեղացնել, Հայկն ինձ ասի՝ ինչու ես քույրիկիս նեղացրել: Կոալիցիա են կազմում իմ դեմ, ասում եմ՝ պահո՜, վաղը կարող է 4-ն էլ իմ դեմ դուրս գան (ծիծաղում է, հեղ.): Լաուրաս, որպես ավագ դուստր, կարծես երկրորդ մամա լինի Մհերի համար, միշտ ասում է՝ մամ, շնորհակալ եմ, որ Մհերը կա մեր կյանքում: Իրենք իրար համար խելագարվում են:
Տեսանյութեր
Պրեմիերա. Նունե Եսայան և Արման Աղաջանյան-«Տուն արի»
Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Մատանի»
Պրեմիերա. PROJECT LA -«Ինչ-որ մեկին»
Պրեմիերա. Սոնա Ռուբենյան-«Իմ աղջիկ»
Պրեմիերա. Քրիստինե Պեպելյան և Արմենչիկ-«Ժամանակին»
Պրեմիերա. Իվետա Մուկուչյան-«Սեր անի»
Պրեմիերա. Ավրաամ Ռուսո-«12345»
Պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան-«Նոր ընկերուհուդ ասա»
Պրեմիերա. Սիլվա Հակոբյան - «Իմ արև, իմ լուսին»
Պրեմիերա. Բրյունետ-«No Energy»
Պրեմիերա. Նարե Գևորգյան և Աշոտ Թովմասյան - «Օրոր»
Պրեմիերա. Լյոկա-«Լաց մի ինիլ»
Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Աշխարհից աշխարհ»
Պրեմիերա. «Ես քո Արցախն եմ, դու իմ Հայաստանը»-«Hayat Project»
Պրեմիերա. Արա Մարտիրոսյան-«Աղջիկս, բալես»
Պրեմիերա. Սարո- «Սերը կտանի»
Երգի պրեմիերա. Արամ MP3 - «Փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 16:01 • 22.11.24 Պրեմիերա. Նունե Եսայան և Արման Աղաջանյան-«Տուն արի»
- 13:16 • 16.11.24 Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Մատանի»
- 17:03 • 14.11.24 Պրեմիերա. PROJECT LA -«Ինչ-որ մեկին»
- 10:24 • 14.11.24 Պրեմիերա. Սոնա Ռուբենյան-«Իմ աղջիկ»
- 10:15 • 08.11.24 Պրեմիերա. Քրիստինե Պեպելյան և Արմենչիկ-«Ժամանակին»
- 17:39 • 04.11.24 Պրեմիերա. Իվետա Մուկուչյան-«Սեր անի»
- 11:46 • 01.11.24 Պրեմիերա. Ավրաամ Ռուսո-«12345»
- 10:14 • 23.09.24 Պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան-«Նոր ընկերուհուդ ասա»
- 15:07 • 20.09.24 Պրեմիերա. Սիլվա Հակոբյան - «Իմ արև, իմ լուսին»
- 10:46 • 19.09.24 Պրեմիերա. Բրյունետ-«No Energy»
- 15:24 • 17.09.24 Պրեմիերա. Նարե Գևորգյան և Աշոտ Թովմասյան - «Օրոր»
- 11:23 • 13.09.24 Պրեմիերա. Լյոկա-«Լաց մի ինիլ»
- 00:00 • 11.09.24 Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Աշխարհից աշխարհ»
- 12:26 • 02.09.24 Պրեմիերա. «Ես քո Արցախն եմ, դու իմ Հայաստանը»-«Hayat Project»
- 11:51 • 17.08.24 Պրեմիերա. Արա Մարտիրոսյան-«Աղջիկս, բալես»
- 12:52 • 05.08.24 Պրեմիերա. Սարո- «Սերը կտանի»
- 12:37 • 01.06.24 Երգի պրեմիերա. Արամ MP3 - «Փոքրիկ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Հարցազրույց 14:53 • 22/11 «2 ամիս հիվանդանոցում էր, արդեն տանն է, տրամադրությունը լավ է». Լուիզա Ներսիսյանը՝ Հրանտ Թոխատյանի առողջական վիճակի մասին «Կարևորը, որ այդ դժվար փուլի միջով անցանք ու կարողացանք հաղթահարել»,- Tert.am Life-ի հետ զրույցում՝ խոսելով Հրանտ Թոխատյանի առողջականի վիճակի մասին, ասաց դերասանուհի Լուիզա Ներսիսյանը:
-
Հարցազրույց 13:16 • 22/11 «Ի տարբերություն շատ երեխաների՝ Արեգն իմ հեռախոսի կոդը չգիտի». Քրիստինե Պեպելյանը՝ խիստ մայր լինելու մասին «Ես իրեն շատ խիստ եմ մեծացնում, բայց իրար հետ ընկերություն ենք անում, ուրախ ժամանակ ենք անցկացնում: Իմ պահանջները շատ են իրենից: Բայց ես դա անում եմ առանց իրեն նեղացնելու»,- պատմել է Քրիստինե Պեպելյանը:
-
Հարցազրույց 17:02 • 21/11 «Սիրանկյունի» սիթքոմի բյուջեն 3 անգամ գերազանցում է մյուս նախագծերի բյուջեն. նոր սիթքոմն արդեն «Շանթ»-ի եթերում է Հրանտ Հովսեփյանի, Իրինա Այվազյանի, Մարինկա Խաչատրյանի, Մարգարիտա Խաչատրյանի, Իշխան Ղարիբյանի, Վիկտորյա Սահակյանի, Հայկ Պետրոսյանի, Կարեն Ճաղարյանի և այլոց մասնակցությամբ «Սիրանկյունի» նոր սիթքոմն արդեն Շանթ հեռուստաընկերության եթերում է:
-
Հարցազրույց 13:38 • 19/11 «Հրաչուկը իմ գտնված երազն է, մենք ապրում ենք միասին». Ալբերտ Սաֆարյան «Իմ ձեռքբերումն իմ կինն է, իմ Հրաչուկը, ում 2 ու կես տարի առաջ գտա, մենք ապրում ենք միասին ու ապրելու ենք միասին ցմահ: Սա այն դեպքը չէ, որ ասում են երբեք մի ասա երբեք»,- պատմել է դերասան Ալբերտ Սաֆարյանը:
-
Հարցազրույց 16:59 • 18/11 «Դուռը բացեց հորս կինը, ասացի՝ բարև ձեզ, ես ձեր ամուսնու առաջին կնոջ աղջիկն եմ, եկել եմ հորս հետ ծանոթանամ». Լիա Զախարյանը՝ հոր հետ հանդիպման մասին «Ոտքերս դողում էր: Ոչ մի բառով չեմ կարող նկարագրել դա ինչ է, որ դու 19 տարեկանում առաջին անգամ սպասում ես, որ լոգարանից դուրս է գալու մի մարդ, ում արյունը քո երակներով հոսում է»,- պատմել է Լիա Զախարյանը:
-
Հարցազրույց 16:07 • 20/11 «Մեր ընտանիքում կոնֆլիկտներ շատ են լինում». Արամ Մելիքյանը՝ ինստագրամից դուրս մնացած ընտանեկան վեճերի, «Մեծ խաղերի», Վահեի հետ թերի հարաբերությունների ու պարտության մասին «Իմ անձնական կյանքն ամբողջությամբ շոու է, ես ամեն ինչից սիրում եմ շոու ստեղծել, և նպատակն էր շոուի միջոցով ցույց տալ այդ ընտանիքի արժեքը»,- նշեց շոումեն Արամ Մելիքյանը:
-
Հարցազրույց 12:16 • 19/11 «Ովքեր Նանուլին չեն ճանաչում, մտածում են, որ շփացած աղջիկ է, ինքնավստահ մեկը». Վիկա Մարտիրոսյան «Ես հպարտորեն ուզում եմ դրա մասին խոսել, որ մանկապարտեզում էլ, դպրոցում էլ, ամեն անգամ, թե՛ տնօրենը, թե՛ դասղեկը, բոլորը իր համեստությունից են խոսում»,- ասել է Վիկա Մարտիրոսյանը:
-
Հարցազրույց 14:53 • 22/11 «2 ամիս հիվանդանոցում էր, արդեն տանն է, տրամադրությունը լավ է». Լուիզա Ներսիսյանը՝ Հրանտ Թոխատյանի առողջական վիճակի մասին «Կարևորը, որ այդ դժվար փուլի միջով անցանք ու կարողացանք հաղթահարել»,- Tert.am Life-ի հետ զրույցում՝ խոսելով Հրանտ Թոխատյանի առողջականի վիճակի մասին, ասաց դերասանուհի Լուիզա Ներսիսյանը:
-
Հարցազրույց 10:57 • 19/11 «Միշտ մտածել եմ, որ իմ պատճառով մայրիկիս կյանքը չի ստացվել». Լիա Զախարյանը՝ ծնողների ամուսնալուծության ու տղաների հետ հարաբերության մասին «Ես միշտ մտածել եմ, որ իմ լինելու պատճառով մայրիկիս կյանքը չի ստացվել: Ինքն ունեցել է երեխա, դրա համար չի կարողացել 2-րդ անգամ ամուսնալ ու դա իմ գիտակից տարիքից մինչև հիմա ինձ հետ եկել է ու դարձել տրավմա»,- պատմել է Լիա Զախարյանը:
-
Հարցազրույց 10:55 • 18/11 «Ընկերներն ավելին են, քան տաղանդը». Հրաչ Քեշիշյանը՝ «3 ընկեր» բեմադրության մասին. պրեմիերան և հույզերը կուլիսներում Ռեժիսոր Հրաչ Քեշիշյանի բեմադրությամբ Ռեմարկի «3 ընկեր» ստեղծագործությունը՝ Անի Խաչիկյանի, Ներսես Ավետիսյանի, Լևոն Հախվերդյանի ու Վիլեն Սարգսյանի գլխավոր դերակատարմամբ բարձրացավ Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի բեմ:
-
Հարցազրույց 13:16 • 22/11 «Ի տարբերություն շատ երեխաների՝ Արեգն իմ հեռախոսի կոդը չգիտի». Քրիստինե Պեպելյանը՝ խիստ մայր լինելու մասին «Ես իրեն շատ խիստ եմ մեծացնում, բայց իրար հետ ընկերություն ենք անում, ուրախ ժամանակ ենք անցկացնում: Իմ պահանջները շատ են իրենից: Բայց ես դա անում եմ առանց իրեն նեղացնելու»,- պատմել է Քրիստինե Պեպելյանը:
-
Հարցազրույց 17:02 • 21/11 «Սիրանկյունի» սիթքոմի բյուջեն 3 անգամ գերազանցում է մյուս նախագծերի բյուջեն. նոր սիթքոմն արդեն «Շանթ»-ի եթերում է Հրանտ Հովսեփյանի, Իրինա Այվազյանի, Մարինկա Խաչատրյանի, Մարգարիտա Խաչատրյանի, Իշխան Ղարիբյանի, Վիկտորյա Սահակյանի, Հայկ Պետրոսյանի, Կարեն Ճաղարյանի և այլոց մասնակցությամբ «Սիրանկյունի» նոր սիթքոմն արդեն Շանթ հեռուստաընկերության եթերում է:
Նորաձևություն
-
17:28 • 22.07.24 Քիմ Քարդաշյանի նոր ֆոտոշարքը
-
11:33 • 19.07.24 «Մեր նոր թափանցիկ հավաքածուն թողարկվեց». Քիմ Քարդաշյան
Ժամանց
-
10:16 • 22.11.24 Սոնա Ռուբենյանը հրապարակել է դստեր ծննդյան 3-ամյակի լուսանկարները
-
16:11 • 18.11.24 Արփի Գաբրիելյանը նշում է ծննդյան տարեդարձը
Photographer
-
10:13 • 21.11.24 «Նյու Յորքն ինձ այնքան է սազում». Եվա Բաղդասարյանի նոր ֆոտոշարքը
-
14:56 • 19.11.24 Դերասանուհի Մերի Հակոբյանի նոր ֆոտոշարքը