«Ես շատ անհաջողությունների և փակ դռների միջով եմ անցել». Աթենա Մանուկյանը՝ «Եվրատեսիլ 2021»-ին մասնակցել-չմասնակցելու, հարուստ ընտանիքից լինելու քննարկումների և անցած ուղու մասին
Երիտասարդ երգչուհի Աթենա Մանուկյանը, ով պետք է Հայաստանը ներկայացներ «Եվրատեսիլ 2020»-ին, դեռ չգիտի՝ «Եվրատեսիլ 2021»-ին ներկայանալու հնարավորություն կունենա՞, թե՞ ոչ. Հանրային հեռուստաընկերութունը դեռ չի հայտնել, թե ինչ որոշում ունի այս հարցում: Tert.am Life-ին տված հարցազրույցում Աթենան պատմել է չեղարկված երազանքի, այս ընթացքում իր զբաղմունքների, լսարանի սիրո և իր վերաբերյալ քննարկումների մասին:
-Աթենա, թեև, խոսելով «Եվրատեսիլ 2020»-ի չեղարկման մասին, դուք նշել էիք՝ ուրեմն այդպես էր պետք, այդուհանդերձ, Ձեզ համար դա երազանքի չեղարկում էր: Ինչպե՞ս այն անդրադարձավ Ձեզ վրա:
-Դա շատ անսպասելի մի բան էր, որն իր ազդեցությունն ունեցավ ամբողջ մոլորակի վրա: Դա երազանքի չեղարկում չէր, այլ փոքրիկ պաուզա. երբ տեսնում ես, որ մարդիկ են մահանում, չես կարող մտածել որևէ այլ բանի մասին: Ես դեռ հավատում եմ, որ մեզ հետ պատահող ամեն բան ունի իր պատճառը և միշտ ուղղված է դեպի ավելի լավին:
Դրա համար ես ժպտում եմ, դրական եմ տրամադրված: Քանի դեռ իմ ընտանիքը, ընկերները, երկրպագուները կողքիս են, ես անվախ եմ:
-Ինչպե՞ս անցկացրիք գարունը, որի ընթացքում պետք է շունչ քաշելու ժամանակ չունենայիք, սակայն անցավ կարանտինում:
-Ես շատ ժամանակ անցկացրի իմ ընտանիքի հետ. մի բան, որ վաղուց էի ուզում, բայց չէր ստացվում: Մենք հոգ էինք տանում միմյանց մասին, և ես ինձ այնքան երախտապարտ էի զգում դրա համար: Երբեմն մենք պետք է հասկանանք, որ աշխատանքը և հաջողությունը միակ բանը չեն, որ լցնում են մեզ:
-Անհաջողություններից ընկճվո՞ղ, թե՞ ավելի հաստատվող տեսակ եք:
-Ես շատ դինամիկ մարդ եմ, որը վճռական է և նվիրված իր գործին: Ես կենտրոնանում եմ իմ նպատակի վրա՝ չնայած ճանապարհիս հանդիպած խոչընդոտներին: Ես շատ անհաջողությունների և փակ դռների միջով եմ անցել իմ կյանքում: Կարիերայիս սկզբում ինձ կոտրված էի զգում, քանի որ չէի հասկանում՝ ինչպիսին է այս ինդուստրիան, իրականում ինչպես է այն աշխատում: Ի վերջո, ես հասկացա, որ գոյատևելու համար առաջին հերթին պետք է լինես «բիզնեսվումն», հետո միայն արտիստ: Եվ, ահա ես:
-Հանրային հեռուստաընկերությունը «եվրատեսիլ 2021»-ին հայաստանյան մասնակցի մասին իր որոշումը դեռ չի հայտնել: Դուք այս ընթացքում բանակցություններ ունե՞ք իրենց հետ: Ակնկալո՞ւմ եք, որ հաջորդ տարի մասնակցի ընտրությունը չի փոխվի:
-Ես նրանց հետ խոսել եմ ցանկացած պարագայում, քանի որ այս դժվար ժամանակներում մենք շատ էինք սատարում միմյանց, նրանք ինձ համար ընտանիքի պես են: Ես միշտ թողնում եմ, որ ամեն ինչ ընթանա իր բնական հունով, չեմ սիրում շատ մտածել: Այն, ինչ լինելու է, կլինի:
Ես միշտ հայտարարում եմ նորությունների մասին, երբ գալիս է ժամանակը: Մեր օրերում բոլորս կենտրոնացած ենք պանդեմիայի վրա: Բոլորս փորձում ենք լինել ապահով, հոգ տանել մեր ընտանիքիների, ընկերների, սիրելիների մասին:
-Այնուամենայնիվ, ըստ Ձեզ՝ ո՞րն է այս հարցում տրամաբանական լուծումը:
-Այստեղ չկա տրամաբանական լուծում: Դա միայն երկու կողմի ցանկությունն է:
-Անկախ «Եվրատեսիլին» մասնակցել-չմասակցելուց՝ Դուք հայտնիություն ձեռք բերեցիք Հայաստանում: Չե՞ք մտածում ավելի ակտիվ լինելու, այս շրջանն ավելի ճիշտ օգտագործելու ու հայկական շոու բիզնեսում հաստատվելու մասին:
-Ինձ համար միշտ երազանք է եղել տեղ գտնել Հայաստանի սրտում: Ես միշտ փորձում եմ ճիշտ քայլեր անել նպատակս իրականացնելու համար: «Եվրատեսիլն» օգնեց ինձ, քանի որ շատ հայեր ինձ ավելի լավ իմացան և հուսով եմ, իրենց սրտում ինձ ավելի մեծ տեղ տվեցին;
-Ինչո՞վ եք զբաղվում հիմա:
-Վերջապես ներկայացրեցի իմ նոր սինգլի՝ ’Dolla-ի տեսահոլովակը: Երգը գրել ենք իմ պրոդյուսեր դիջեյ Պակոյի հետ: Մենք միասին գրեցինք երաժշտությունը, հետո ես գրեցի խոսքերը: Տեսահոլովակի կրեատիվ, արտ և գլխավոր ռեժիսորը ես եմ: Հուսով եմ՝ մինչև դեկտեմբեր կթողարկեմ իմ ալբոմը:
-Ինչպիսի՞ն է Ձեր առօրյան Հունաստանում:
-3 բառով կարող եմ նկարագրել՝ աշխատանք, ծովափ, սնունդ:
-Սահմանները բացելուց հետո կրկին Հայաստան գալու մտադրություն ունե՞ք:
-Դա առաջին բանն է, որ ուզում եմ անել:
-Ի՞նչն է Ձեզ ամենից շատ դուր եկել Հայաստանում, ի՞նչը դուր չի եկել:
-Մարդիկ, մշակույթը, պարզությունը, առատաձեռնությունը, հասկացող լինելը, պատմությունը, երաժշտությունը, ուտեստները: Չկա որևէ բան, որն ինձ դուր չի գալիս Հայաստանում: Հայաստանը շատ գեղեցիկ աուրա ունի: Ես հավատում եմ, որ մարդիկ ավելի գեղեցիկ են դարձնում Հայաստանը:
-Ապրելով Հունաստանում՝ դուք ինքնաբերաբար դառնում եք տեղական մենթալիտետի կրողը: Ի՞նչն է Ձեզ ամենից շատ դուր գալիս այդտեղ, ի՞նչը դուր չի գալիս:
-Այս երկրում անսահման գեղեցկություն կա: Դու կարող ես վայելել շատ բաներ, բայց ես կցանկանայի, որ հույներն այդքան փակ մտածողությամբ չլինեին և ավելի շատ աջակցեին իրենց ժողովրդին:
-Որքանո՞վ են Հունաստանում ճանաչում Ձեզ:
-Հունաստանն այն երկիրն է, որտեղ իմ կարիերան սկսվել է: Սակայն մի քանի տարի անց իմ կարիերան դարձավ համաշխարհային, ի սկզբանե, հենց դա էր իմ նպատակը: Ես երկրպագուներ ունեմ ամբողջ աշխարհում, ավելի շատ՝ Հայաստանում, Գերմանիայում, Իսպանիայում, Միացյալ Թագավորությունում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում և Հունաստանում:
-Ձեր գործունեության հիմնական ուղղությունը Հունաստանո՞ւմ եք տեսնում, թե՞ Հայաստանում:
-Երկու երկրներն էլ մեծ աջակցություն են ցուցաբերում ինձ: Ես շատ ուրախ և շնորհակալ եմ Հայաստանի սիրո համար: Նրանց աջակցությունն իսկապես շատ մեծ նշանակություն ունի ինձ համար: Ուզում եմ ցույց տալ, թե որքան եմ հարգում իրենց: Ուզում եմ ինձնով երկար ժամանակ հպարտանան: Ես հպարտ եմ Հայաստանով, ես հպարտ եմ, որ հայ եմ:
-Աթենա, ո՞ւր են Ձեզ տանում Ձեր նպատակներն աշխատանքային առումով:
-Ես ուզում եմ հիշվել և՛ որպես արտիստ, և՛ որպես անձ: Իմ նպատակն է ճանաչելի լինել որպես արտիստ, ով սկսել է զրոյից և իսկապես տքնաջան աշխատել է դառնալու այն, ով հիմա կա:
-Դուք տարբեր մրցույթների եք մասնակցել, կարելի է նաև Ձեզ մրցութային երգչուհի համարել: Ի՞նչ են Ձեզ տալիս մրցույթները:
-Ինքս ինձ մրցութային երգչուհի չեմ համարում: Մրցակցությունը քեզ տալիս է այլ տեսակի փորձ, հենց դա է շահդ: Դա կարծես ջրի խորքը գնալու պես մի բան լինի, դու պետք է շատ լավ կառավարում ունենաս:
Առհասարակ, որքան արագ ես վեր բարձրանում, այնքան արագ էլ ընկնում ես:
-Միաժամանակ, մրցույթները մեծ լարվածություն են առաջացնում: Չե՞ք հոգնում մրցակցության լարվածությունից:
-Երբ դու գիտես՝ ով ես որպես արտիստ, ինչ ներուժ ունես, չես վախենում մրցակցությունից: Դու ուղղակի անում ես քո լավագույնը և չես մտածում արդյունքի մասին, քանի որ դա չէ իրական պատճառը, որի համար դու այդտեղ ես: Այն, թե որ տեղը կզբաղեցնես, չի որոշում, թե դու ինչ արտիստ ես:
-Կարևորը մասնակցությո՞ւնն է, թե՞ հաղթանակը:
-Կարծում եմ՝ եթե քեզ համար հաղթանակն ավելի կարևոր է, դու կարող ես հասնել դրան, սակայն կորցնել պահը, իրական ճանապարհդ: Եթե մասնակցությունն ես կարևորում, քեզ հետ կվերցնես բոլոր հիշողությունները, փորձը: Եթե այս անգամ հաղթանակի չհասար, այն քեզ մոտ կգա ճիշտ պահին, ավելի մեծ շարունակականությամբ: Չպետք է մոռանանք, որ որքան արագ ենք առաջ գնում, այնքան կարճ է ճանապարհը:
-Դուք արդեն հասցրել եք հայտնվել քննարկումների կենտրոնում: Շատերը քննարկեցին, որ Դուք հարուստ ընտանիքից եք, այդ իսկ պատճառով հաղթեցիք «Դեպի Եվրատեսիլում»: Ի՞նչպես կմեկնաբանեք այս քննարկումները:
-Միշտ հետաքրքիր և զվարճալի է հետևել քո մասին քննարկումնեին, որոնցից երբեք տեղյակ չես եղել: Մարդիկ կարող են ասել ինչ ուզում են, սակայն ավելի իմաստուն կլինի չքննարկել մարդուն, եթե դու իրականում չգիտես նրա պատմությունը, թե ինչպես է նա հասել տվյալ կետին: Ես հաղթեցի մրցույթը շնորհիվ հայաստանյան և միջազգային ժյուրիի, հանդիսատեսի, որոնք գնահատեցին իմ քրտնաջան աշխատանքը: Ես միշտ շնորհակալ կլինեմ իրենց իրենց հավատի և իմ օգտին քվերակելու համար:
-Ինչպե՞ս են նման խոսակցություններն անդրադառնում Ձեզ վրա:
-Ես թույլ չեմ տալիս, որ դրանք անդրադառնան ինձ վրա: Եթե դու կենտրոնանաս դրանց վրա, պետք է փոփքորնը վերցնես, նստես բազմոցին և հետևես քննադատություններին, որոնք հիմք չունեն:
-Հայկական շոու բիզնեսում Դուք միանգամից աչքի ընկաք որպես համարձակ երգչուհի: Ո՞րն է Ձեզ համար բեմում բաց ներկայանալու սահմանը:
-Ես ունեմ իմ տեսլականը և քրտնաջան աշխատել եմ այն իրականացնելու համար: Երբ հնարավորությունը ձեռքումդ է, ինչպե՞ս կարող ես համարձակ չլինել: Դա այն է, ինչի համար աշխատել ես:
-Ցանկանում եք լսարանին ներկայանալ 1 հաստատո՞ւն, թե՞ անընդհատ փոփոխությունների գնացող կերպարով:
-Սա երբևէ ինձ տրված ամենախելացի հարցերից մեկն է: Ես հավատում եմ, որ հաստատունն անվտանգ է, միևնույն ժամանակ, այդքան էլ հետաքրքիր չէ: Դու կրկին ու կրկին տեսնում ես նույն բանը: Իսկ դա էվոլյուցիայի հնարավորություն չի տալիս: Երբ պատկերն իր վրա ունի ադամանդներ, միշտ կարող ես խաղալ նրանց փայլի հետ:
Տեսանյութեր
Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Մատանի»
Պրեմիերա. PROJECT LA -«Ինչ-որ մեկին»
Պրեմիերա. Սոնա Ռուբենյան-«Իմ աղջիկ»
Պրեմիերա. Քրիստինե Պեպելյան և Արմենչիկ-«Ժամանակին»
Պրեմիերա. Իվետա Մուկուչյան-«Սեր անի»
Պրեմիերա. Ավրաամ Ռուսո-«12345»
Պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան-«Նոր ընկերուհուդ ասա»
Պրեմիերա. Սիլվա Հակոբյան - «Իմ արև, իմ լուսին»
Պրեմիերա. Բրյունետ-«No Energy»
Պրեմիերա. Նարե Գևորգյան և Աշոտ Թովմասյան - «Օրոր»
Պրեմիերա. Լյոկա-«Լաց մի ինիլ»
Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Աշխարհից աշխարհ»
Պրեմիերա. «Ես քո Արցախն եմ, դու իմ Հայաստանը»-«Hayat Project»
Պրեմիերա. Արա Մարտիրոսյան-«Աղջիկս, բալես»
Պրեմիերա. Սարո- «Սերը կտանի»
Երգի պրեմիերա. Արամ MP3 - «Փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 13:16 • 16.11.24 Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Մատանի»
- 17:03 • 14.11.24 Պրեմիերա. PROJECT LA -«Ինչ-որ մեկին»
- 10:24 • 14.11.24 Պրեմիերա. Սոնա Ռուբենյան-«Իմ աղջիկ»
- 10:15 • 08.11.24 Պրեմիերա. Քրիստինե Պեպելյան և Արմենչիկ-«Ժամանակին»
- 17:39 • 04.11.24 Պրեմիերա. Իվետա Մուկուչյան-«Սեր անի»
- 11:46 • 01.11.24 Պրեմիերա. Ավրաամ Ռուսո-«12345»
- 10:14 • 23.09.24 Պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան-«Նոր ընկերուհուդ ասա»
- 15:07 • 20.09.24 Պրեմիերա. Սիլվա Հակոբյան - «Իմ արև, իմ լուսին»
- 10:46 • 19.09.24 Պրեմիերա. Բրյունետ-«No Energy»
- 15:24 • 17.09.24 Պրեմիերա. Նարե Գևորգյան և Աշոտ Թովմասյան - «Օրոր»
- 11:23 • 13.09.24 Պրեմիերա. Լյոկա-«Լաց մի ինիլ»
- 00:00 • 11.09.24 Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Աշխարհից աշխարհ»
- 12:26 • 02.09.24 Պրեմիերա. «Ես քո Արցախն եմ, դու իմ Հայաստանը»-«Hayat Project»
- 11:51 • 17.08.24 Պրեմիերա. Արա Մարտիրոսյան-«Աղջիկս, բալես»
- 12:52 • 05.08.24 Պրեմիերա. Սարո- «Սերը կտանի»
- 12:37 • 01.06.24 Երգի պրեմիերա. Արամ MP3 - «Փոքրիկ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Հարցազրույց 17:02 • 21/11 «Սիրանկյունի» սիթքոմի բյուջեն 3 անգամ գերազանցում է մյուս նախագծերի բյուջեն. նոր սիթքոմն արդեն «Շանթ»-ի եթերում է Հրանտ Հովսեփյանի, Իրինա Այվազյանի, Մարինկա Խաչատրյանի, Մարգարիտա Խաչատրյանի, Իշխան Ղարիբյանի, Վիկտորյա Սահակյանի, Հայկ Պետրոսյանի, Կարեն Ճաղարյանի և այլոց մասնակցությամբ «Սիրանկյունի» նոր սիթքոմն արդեն Շանթ հեռուստաընկերության եթերում է:
-
Հարցազրույց 17:02 • 21/11 «Սիրանկյունի» սիթքոմի բյուջեն 3 անգամ գերազանցում է մյուս նախագծերի բյուջեն. նոր սիթքոմն արդեն «Շանթ»-ի եթերում է Հրանտ Հովսեփյանի, Իրինա Այվազյանի, Մարինկա Խաչատրյանի, Մարգարիտա Խաչատրյանի, Իշխան Ղարիբյանի, Վիկտորյա Սահակյանի, Հայկ Պետրոսյանի, Կարեն Ճաղարյանի և այլոց մասնակցությամբ «Սիրանկյունի» նոր սիթքոմն արդեն Շանթ հեռուստաընկերության եթերում է:
-
Հարցազրույց 13:38 • 19/11 «Հրաչուկը իմ գտնված երազն է, մենք ապրում ենք միասին». Ալբերտ Սաֆարյան «Իմ ձեռքբերումն իմ կինն է, իմ Հրաչուկը, ում 2 ու կես տարի առաջ գտա, մենք ապրում ենք միասին ու ապրելու ենք միասին ցմահ: Սա այն դեպքը չէ, որ ասում են երբեք մի ասա երբեք»,- պատմել է դերասան Ալբերտ Սաֆարյանը:
-
Հարցազրույց 16:59 • 18/11 «Դուռը բացեց հորս կինը, ասացի՝ բարև ձեզ, ես ձեր ամուսնու առաջին կնոջ աղջիկն եմ, եկել եմ հորս հետ ծանոթանամ». Լիա Զախարյանը՝ հոր հետ հանդիպման մասին «Ոտքերս դողում էր: Ոչ մի բառով չեմ կարող նկարագրել դա ինչ է, որ դու 19 տարեկանում առաջին անգամ սպասում ես, որ լոգարանից դուրս է գալու մի մարդ, ում արյունը քո երակներով հոսում է»,- պատմել է Լիա Զախարյանը:
-
Հարցազրույց 16:07 • 20/11 «Մեր ընտանիքում կոնֆլիկտներ շատ են լինում». Արամ Մելիքյանը՝ ինստագրամից դուրս մնացած ընտանեկան վեճերի, «Մեծ խաղերի», Վահեի հետ թերի հարաբերությունների ու պարտության մասին «Իմ անձնական կյանքն ամբողջությամբ շոու է, ես ամեն ինչից սիրում եմ շոու ստեղծել, և նպատակն էր շոուի միջոցով ցույց տալ այդ ընտանիքի արժեքը»,- նշեց շոումեն Արամ Մելիքյանը:
-
Հարցազրույց 12:16 • 19/11 «Ովքեր Նանուլին չեն ճանաչում, մտածում են, որ շփացած աղջիկ է, ինքնավստահ մեկը». Վիկա Մարտիրոսյան «Ես հպարտորեն ուզում եմ դրա մասին խոսել, որ մանկապարտեզում էլ, դպրոցում էլ, ամեն անգամ, թե՛ տնօրենը, թե՛ դասղեկը, բոլորը իր համեստությունից են խոսում»,- ասել է Վիկա Մարտիրոսյանը:
-
Հարցազրույց 10:57 • 19/11 «Միշտ մտածել եմ, որ իմ պատճառով մայրիկիս կյանքը չի ստացվել». Լիա Զախարյանը՝ ծնողների ամուսնալուծության ու տղաների հետ հարաբերության մասին «Ես միշտ մտածել եմ, որ իմ լինելու պատճառով մայրիկիս կյանքը չի ստացվել: Ինքն ունեցել է երեխա, դրա համար չի կարողացել 2-րդ անգամ ամուսնալ ու դա իմ գիտակից տարիքից մինչև հիմա ինձ հետ եկել է ու դարձել տրավմա»,- պատմել է Լիա Զախարյանը:
-
Հարցազրույց 14:45 • 15/11 «Մենք հեռախոսի մեջ չէինք, սրտիկներ չէինք ուղարկում իրար, ամեն ինչ իրական էր». Արսեն Սաֆարյան «Հրաշք մանկություն եմ ունեցել, որովհետև մենք հեռախոսի ու այփադների մեջ չէինք: Մենք իրական շփվում էինք իրար հետ, իրական սիրում էինք, իրական նեղացնում էինք իրար»,- պատմել է երգիչ Արսեն Սաֆարյանը:
-
Հարցազրույց 10:55 • 18/11 «Ընկերներն ավելին են, քան տաղանդը». Հրաչ Քեշիշյանը՝ «3 ընկեր» բեմադրության մասին. պրեմիերան և հույզերը կուլիսներում Ռեժիսոր Հրաչ Քեշիշյանի բեմադրությամբ Ռեմարկի «3 ընկեր» ստեղծագործությունը՝ Անի Խաչիկյանի, Ներսես Ավետիսյանի, Լևոն Հախվերդյանի ու Վիլեն Սարգսյանի գլխավոր դերակատարմամբ բարձրացավ Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի բեմ:
-
Հարցազրույց 17:02 • 21/11 «Սիրանկյունի» սիթքոմի բյուջեն 3 անգամ գերազանցում է մյուս նախագծերի բյուջեն. նոր սիթքոմն արդեն «Շանթ»-ի եթերում է Հրանտ Հովսեփյանի, Իրինա Այվազյանի, Մարինկա Խաչատրյանի, Մարգարիտա Խաչատրյանի, Իշխան Ղարիբյանի, Վիկտորյա Սահակյանի, Հայկ Պետրոսյանի, Կարեն Ճաղարյանի և այլոց մասնակցությամբ «Սիրանկյունի» նոր սիթքոմն արդեն Շանթ հեռուստաընկերության եթերում է:
Նորաձևություն
-
17:28 • 22.07.24 Քիմ Քարդաշյանի նոր ֆոտոշարքը
-
11:33 • 19.07.24 «Մեր նոր թափանցիկ հավաքածուն թողարկվեց». Քիմ Քարդաշյան
Շոուբիզնես
-
23:07 • 16.11.24 «Մանկական Եվրատեսիլ 2024»-ում հաղթեց Վրաստանը, Հայաստանը 8-րդն է
-
13:06 • 16.11.24 Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Մատանի»
Ժամանց
-
10:16 • 22.11.24 Սոնա Ռուբենյանը հրապարակել է դստեր ծննդյան 3-ամյակի լուսանկարները
-
16:11 • 18.11.24 Արփի Գաբրիելյանը նշում է ծննդյան տարեդարձը
Photographer
-
10:13 • 21.11.24 «Նյու Յորքն ինձ այնքան է սազում». Եվա Բաղդասարյանի նոր ֆոտոշարքը
-
14:56 • 19.11.24 Դերասանուհի Մերի Հակոբյանի նոր ֆոտոշարքը